1. Ի՞նչ է նշանակում «մետաղ» բառը և որտեղից է այն ծագել։
«Մետաղ» բառը ծագել է հունական մետալոն արմատից, որը նշանակում է «հանք»:
2. Որտե՞ղ է գտնվում մետաղներն ու ոչ մետաղները բաժանող սահմանագիծը պարբերական համակարգում։
Մետաղները ոչ մետաղներից բաժանող սահմանագիծը` բորը աստատին միացնող գիծն է պարբերական համակարգում:
3. Ի՞նչ տարրեր են գտնվում այդ սահմանագծին մոտ և ինչու են դրանք առանձնահատուկ։
Գծին մոտ տարրերը երկակի բնույթ ունեն:
4. Ինչո՞ւ է մետաղների և ոչ մետաղների բաժանումը պայմանական։ Բեր օրինակներ։
Օրինակ, բերիլիում (Be), ալյումին (Al) և ցինկ (Zn) տարրերը մետաղներ են, բայց դրանց առաջացրած օքսիդներն ու հիդրօքսիդներն օժտված են և՛ թթվային, և՛ հիմնային հատկություններով:
5. Ի՞նչ դեր են կատարում մետաղները քիմիական ռեակցիաներում։
Մետաղները քիմիական ռեակցիաներում միայն վերականգնիչներ են։
6. Ինչո՞ւ են մետաղների ատոմները հեշտությամբ կորցնում էլեկտրոններ։
Մետաղների ատոմների շառավիղները համեմատաբար մեծ են, ուստի դրանց արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոնները զգալիորեն հեռու են միջուկից ու վերջինիս հետ թույլ են կապված:
7.Քանի՞ էլեկտրոն ունեն սովորաբար մետաղների արտաքին շերտում։
ետաղների ճնշող մեծամասնությունը ատոմների արտաքին էներգիական մակարդակում ունի 1-3 էլեկտրոն:
8. Ի՞նչ է մետաղական կապը։
Մետաղի դրական իոնների և ընդհանուր էլեկտրոնային ամպի փոխազդեցությամբ պայմանավորված կապն էլ անվանում են մետաղական:
9. Ինչպե՞ս է բյուրեղավանդակի կառուցվածքը ազդում մետաղների հատկությունների վրա։
Բյուրեղավանդակի յուրահատուկ կառուցվածքը պայմանավորում է մետաղների կարևոր բոլոր ֆիզիկական հատկությունները՝ գույնը, կարծրությունը, հալման ջերմաստիճանը, խտությունը, էլեկտրահաղորդականությունը և ջերմահաղորդականությունը, մետաղական փայլն ու անթափանցիկությունը, պլաստիկությունը:
10. Թվարկիր մետաղների հիմնական ֆիզիկական հատկությունները։
Մետաղները տարբեր գույնի են: Արտադրության ոլորտում դրանք պայմանականորեն բաժանվում են սև և գունավոր մետաղների։ Սովորական պայմաններում բոլոր մետաղներին (սնդիկից բացի) հատուկ է պինդ ագրեգատային վիճակը, սակայն դրանց կարծրություններն ու հալման ջերմաստիճանները տարբեր են: Մետաղները ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչներ են:
11. Ինչպե՞ս են մետաղները դասակարգվում ըստ խտության։
Ըստ խտության՝ մետաղները լինում են թեթև (ρ<5 գ/սմ³) և ծանր (ρ>5 գ/սմ³):
12. Ո՞րն է ամենածանր և ամենաթեթև մետաղը։
Ամենածանր մետաղն օսմիումն է՝ Os (ρ=22,6 գ/սմ³), իսկ ամենաթեթևը՝ լիթիումը՝ Li (ρ=0,53 գ/սմ³):
13. Ինչո՞ւ են մետաղները լավ հաղորդիչներ։
14. Ի՞նչն է պայմանավորում մետաղական փայլը։
Հարթ մակերեսներով մետաղների փայլը պայմանավորված է լուսային ճառագայթների անդրադարձմամբ:
15. Ի՞նչ է պլաստիկությունը և ինչով է այն պայմանավորված մետաղներում։
Արտաքին ազդակների ներգործությամբ մետաղները փոխում են իրենց ձևն ու պահպանում ընդունած ձևն այդ ազդեցությունը վերացնելիս: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ արտաքին ազդեցության ներքո իոն-ատոմների մի շերտը մյուսի նկատմամբ սահում է՝ պահպանելով մետաղական կապը: