Քիմիա 9

Մետաղների քիմիական հատկությունները

1. Ի՞նչ քիմիական հատկություն է բնորոշ մետաղներին այլ տարրերի հետ փոխազդելիս։
Այլ տարրերի ատոմների հետ փոխազդելիս մետաղների ատոմներն էլեկտրոններ են տրամադրում:
2. Ի՞նչ իոններ են առաջացնում մետաղները ռեակցիաների ընթացքում։

Մետաղները միայն դրական լիցքավորված իոններ առաջացնում:
3. Ինչո՞ւ են մետաղները համարվում վերականգնիչներ։

Մետաղները կարող են տրամադրել էլեկտրոններ և համարվում են վերականգնիչներ։
4. Ո՞ր նյութերը կարող են հանդես գալ որպես օքսիդացնողներ մետաղների հետ ռեակցիաներում։

Մետաղների հետ ռեակցիաներում որպես օքսիդացնողներ կարող են հանդես գալ տարբեր պարզ և բարդ նյութեր, որոնք ունեն էլեկտրոններ ընդունելու բարձր ունակություն:
5. Ինչպիսի՞ ռեակցիա է տեղի ունենում մետաղների և թթվածնի միջև։

Մետաղների և թթվածնի միջև տեղի է ունենում օքսիդացման ռեակցիա, որի արդյունքում առաջանում են օքսիդներ։
2Mg + O2 = 2MgO
6. Ի՞նչ է առաջանում մետաղների և ջրի փոխազդեցությունից։

Պակաս ակտիվ մետաղները ջրի հետ փոխազդում են միայն տաքացման պայմաններում, և այս դեպքում առաջանում են ոչ թե հիդրօքսիդներ, այլ օքսիդներ:
2Li + H2 = 2LiH
7. Ինչպիսի՞ նյութեր են ստացվում ալկալիական մետաղների և ջրի փոխազդեցությունից։

Ալկալիական և հողալկալիական մետաղները, ջրի հետ փոխազդելով, հեշտությամբ վերականգնում են H+ կատիոնները: Առաջանում են նաև լուծելի հիդրօքսիդներ` ալկալիներ։
2Na + 2H2O = 2NaOH + H2
8. Ինչո՞վ է տարբերվում ակտիվ և պակաս ակտիվ մետաղների փոխազդեցությունը ջրի հետ։

Ակտիվ և պակաս ակտիվ մետաղների փոխազդեցությունը ջրի հետ հիմնականում տարբերվում է ռեակցիայի պայմաններով, ռեակցիայի բուռնությամբ և ստացվող վերջնանյութերով։ 
9. Ո՞ր մետաղներն են թթուներից ջրածին դուրս մղում։

Մետաղների ակտիվության շարքում մինչև ջրածինը տեղադրված մետաղները թթուների լուծույթից ջրածին են դուրս մղում։
H2SO4 + Mg = MgSO4 + H2
10. Ինչո՞ւ որոշ մետաղներ չեն փոխազդում թթուների հետ։

Որոշ մետաղներ չեն փոխազդում թթուների հետ, քանի որ դրանք ունեն ցածր քիմիական ակտիվություն։
11. Ո՞ր դեպքերում մետաղների և թթուների փոխազդեցության ժամանակ ջրածին չի անջատվում։

Մետաղների ակտիվության շարքում մինչև ջրածինը տեղադրված մետաղները թթուների լուծույթից ջրածին են դուրս մղում, իսկ աջ տեղադրվածները ջրածին դուրս չեն մղում:
12. Ի՞նչ է մետաղների էլեկտրաքիմիական լարվածության շարքը։

Մետաղների էլեկտրաքիմիական լարվածության շարքում մետաղների դիրքից կախված՝ բխում են նրանց երկու հիմնական հատկությունները:
13. Ինչպե՞ս է մետաղի դիրքը այդ շարքում ազդում նրա ակտիվության վրա։

Մետաղների լարվածության շարքում մետաղի դիրքը ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ է այն կորցնում իր էլեկտրոնները և վերածվում դրական իոնի։