Աշխարհագրություն 9

Լոռու մարզ

1. Նկարագրե՛ք Լոռու մարզի աշխարհագրական դիրքը:
Լոռու մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսում, սահմանակից է Վրաստանին։ Այն լեռնային մարզ է՝ հարուստ գետերով և անտառներով։ Տարածքը կարևոր է նաև որպես տրանսպորտային ուղիների խաչմերուկ։
2. Վերլուծե՛ք Լոռեւ բնառեսուրսային ներուժը:

Լոռին ունի հարուստ բնառեսուրսներ՝ անտառներ, ջրային պաշարներ, հանքանյութեր (պղինձ, մոլիբդեն)։ Այս ռեսուրսները նպաստում են արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացմանը։
3. Առանձնացրե՛ք Լոռու քաղաքները և հայտնի գյուղերը:

Լոռու հիմնական քաղաքներն են Վանաձորը (մարզկենտրոն), Ալավերդին, Ստեփանավանը, Տաշիրը, Սպիտակը։ Հայտնի գյուղերից են Դսեղը, Օձունը, Հաղպատը, Սանահինը։
4. Մարզում արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Արդյունաբերության մեջ գերակշռում են հանքարդյունաբերությունը, մետալուրգիան, սննդի և թեթև արդյունաբերությունը։
5. Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Գյուղատնտեսության մեջ զարգացած են անասնապահությունը, հատկապես կաթնամթերքի արտադրությունը, ինչպես նաև բուսաբուծությունը՝ կարտոֆիլ, հացահատիկ, բանջարեղեն։
6. Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։

Լոռին հայտնի է իր պատմամշակութային վայրերով՝ Հաղպատի և Սանահինի վանքեր, Օձունի եկեղեցի, ինչպես նաև գեղեցիկ բնությամբ՝ Դեբեդի կիրճ։
7. Ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնում մարզը։

Մարզը աչքի է ընկնում իր կանաչ բնությամբ, խիտ անտառներով և լեռնային գեղեցիկ լանդշաֆտներով։
8. Վերլուծր՛ր Լոռու բնակչության առանձնահատուկ գծերը։

Լոռու բնակչությունը հայտնի է իր աշխատասիրությամբ, հյուրընկալությամբ և մշակութային հարուստ ավանդույթներով։ Այստեղ մարդիկ հաճախ զբաղվում են գյուղատնտեսությամբ և արհեստներով։

Աշխարհագրություն 9

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1. Նկարագրե՛ք Գեղարքունիքի մարզի աշխարհագրական դիրքը:

Գեղարքունիքի մարզը գտնվում է Հայաստանի արևելյան մասում և սահմանակից է Տավուշի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերին, ինչպես նաև Ադրբեջանին, իսկ նրա տարածքում է գտնվում Սևանա լիճը։
2. Վերլուծե՛ք Գեղարքունիք բնառեսուրսային ներուժը:

Գեղարքունիքի մարզը ունի հարուստ բնառեսուրսային ներուժ, քանի որ այստեղ կան ջրային պաշարներ (Սևանա լիճ), ձկնային ռեսուրսներ, հանքային պաշարներ (Սոթքի ոսկի) և լայն արոտավայրեր։
3. Առանձնացրե՛ք Գեղարքունիք քաղաքները և հայտնի գյուղերը:

Գեղարքունիքի մարզի քաղաքներն են Գավառը, Սևանը, Մարտունիը, Վարդենիսը և Ճամբարակը, իսկ հայտնի գյուղերից են Նորատուսը, Լճաշենը և Ծովինարը։
4. Մարզում արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Մարզում արդյունաբերության մեջ գերակշռում են հանքարդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը և էներգետիկան։
5. Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Գյուղատնտեսության մեջ գերակշռում են անասնապահությունը, կարտոֆիլագործությունը, հացահատիկի մշակությունը և մեղվաբուծությունը։
6. Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։

Մարզում հայտնի են Սևանավանքը, Նորատուսի խաչքարերը և Հայրավանքը։
7. Ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնում մարզը։

Գեղարքունիքի մարզը առանձնանում է իր բարձրադիր դիրքով, ցուրտ կլիմայով, մաքուր բնությամբ և Սևանա լճի առկայությամբ։
8. Վերլուծր՛ր Գեղարքունիքի բնակչության առանձնահատուկ գծերը։

Գեղարքունիքի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, աչքի է ընկնում աշխատասիրությամբ և պահպանել է ազգային ավանդույթները, իսկ բնակչության խտությունը համեմատաբար ցածր է։

Աշխարհագրություն 9

Վայոց ձոր

1․ Նկարագրե՛ք Վայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքը:
Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում։ Սահմանակից է հյուսիսից՝ Գեղարքունիքին, արևմուտքից՝ Արարատին, հարավից՝ Սյունիքին, արևելքից՝ Ադրբեջանին (Նախիջևան): Մարզի կենտրոնը՝ Եղեգնաձոր քաղաքն է։ Տարածքը հիմնականում լեռնային է, ունի խոր ձորեր և գետահովիտներ։
2․ Վերլուծե՛ք Վայոց ձորի բնառեսուրսային ներուժը:

Վայոց ձորը հարուստ է տարբեր բնական ռեսուրսներով: Հանքային ջրերով, օրինակ՝ Ջերմուկ, օգտակար հանածոներ՝ քար, տուֆ, մետաղական հանքեր, բարենպաստ կլիմա՝ հատկապես խաղողագործության համար, ջրային ռեսուրսներ՝ Արփա գետ։ Մարզը հատկապես հայտնի է իր բուժիչ ջրերով և գինեգործությամբ։
3. Առանձնացրե՛ք Վայոց ձորի քաղաքները և հայտնի գյուղերը:

Վայոց ձորի խոշոր քաղաքներից են Եղեգնաձորը, Ջերմուկը և Վայքը։ Հայտնի գյուղերից՝ Արենի, Եղեգիս, Գլաձոր
4. Մարզում արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Մարզում գերակշռում են շինանյութերի արտադրությունը, սննդի արդյունաբերությունն ու հանքարդյունաբերություն
5. Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են հացահատիկի մշակությունը, խաղողագործությունը, այգեգործությունն ու անասնապահություն
6. Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։
Վայոց ձորը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Մարզի նշանավոր վայրերից են՝ Գնդեվանքը, Նորավանքը, Ջերմուկի ջրվեժը, Արենիի քարանձավը։
7. Ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնում մարզը։

Վայոց ձորը առանձնանում է իր հին գինեգործական մշակույթով, բուժիչ հանքային ջրերով, գեղեցիկ լեռնային բնությամբ, պատմական հուշարձանների մեծ քանակով։ Վայոց ձորը Հայաստանի ամենագեղեցիկ և յուրահատուկ մարզերից մեկն է։

Աշխարհագրություն 9

Շիրակի մարզ

1. Բնութագրե՛ք Շիրակի մարզի աշխարհագրական դիրքը:
Շիրակի մարզը գտնվում է մեր հանրապետության հյուսիս-արևմտյան վերջույթում։ Պետական սահմանների երկայնքով հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևմուտքից՝ Թուրքիային։ Արևելքից սահմանակից է Լոռու մարզին, իսկ հարավից՝ Արագածոտնի մարզին :
2. Վերլուծե՛ք Շիրակի մարզի բնառեսուրսային ներուժը:

Շիրակի մարզը հարուստ է բերրի հողերով, ջրային ռեսուրսներով և շինանյութերով։ Սա նպաստում է գյուղատնտեսության և շինարարության զարգացմանը։
3. Առանձնացրե՛ք Շիրակի մարզի քաղաքները և հայտնի գյուղերը:

Քաղաքներ՝ Գյումրի (մարզկենտրոն), Արթիկ, Մարալիկ։ Հայտնի գյուղեր՝ Փանիկ, Աշոցք, Ախուրյան, Հոռոմ
4. Արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Գերակշռում են թեթև, սննդի և շինանյութերի արդյունաբերության ճյուղերը։
5. Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Գերակշռում են անասնապահությունը և հացահատիկի մշակությունը (ցորեն, գարի), ինչպես նաև կարտոֆիլագործությունը։
6. Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։

Հառիճավանք, Մարմաշենի վանք, Սև բերդ։
7. Ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնում մարզը

Շիրակի մարզը առանձնանում է երկրաշարժից հետո վերականգնված քաղաքներով (հատկապես 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո), իր մշակութային հարուստ ժառանգությամբ և հյուրասիրությամբ հայտնի բնակչությամբ

Աշխարհագրություն 9

Արմավիրի մարզ

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1. Բնութագրե՛ք Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքը:

Արմավիրի մարզ գտնվում է Հայաստանի արևմտյան մասում՝ Արարատյան դաշտավայրում։ Հարավից սահմանակից է Թուրքիային, իսկ Հայաստանի ներսում՝ Արարատի և Արագածոտնի մարզերին։ Մարզի տարածքը հիմնականում հարթավայրային է, կլիման՝ տաք և չոր։ Մոտ լինելը Երևանին և կարևոր ճանապարհներին նպաստում է տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացմանը:
2. Վերլուծե՛ք Արմավիրի մարզի բնառեսուրսային ներուժը:

Մարզը հարուստ է բնական ռեսուրսներով, որոնք հիմնականում նպաստում են գյուղատնտեսությանը։ Բնական ռեսուրսներն են օրինակ՝ բերրի հողերը, ջրային ռեսուրսները (Արաքս և Մեծամոր գետերը), արևոտ կլիման։
3. Օգտվելով համացանցից նկարագրի՛ր Էջմիածին և Մեծամոր քաղաքների կարևորությունը։

Էջմիածինը Հայաստանի հոգևոր կենտրոնն է։ Այստեղ գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Քաղաքը նաև կարևոր մշակութային և զբոսաշրջային կենտրոն է։ Մեծամոր քաղաքը հայտնի է էներգետիկ նշանակությամբ, քանի որ այստեղ է գտնվում Հայաստանի ատոմային էլեկտրակայանը՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայան, որը երկրում էլեկտրաէներգիայի կարևոր աղբյուր է։
4. Առանձնացրե՛ք Արմավիրի մարզի խոշոր, գերխոշոր և հայտնի գյուղերը:

Արմավիրի մարզում կան բազմաթիվ գյուղեր, որոնցից հայտնի են Արշալույս, Փարաքար, Մուսալեռ, Արաքս, Մարգարա, Բաղրամյան գլուղերը։
5. Արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Արմավիրի մարզում առավել զարգացած են շինանյութերի արտադրությունը, սննդի արդյունաբերությունը, գինեգործությունն ու կոնյակագործություը և էլեկտրաէներգիայի արտադրություն
6. Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Մարզի տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է։ Զարգացած են անասնապահությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը, բանջարաբուծությունը և հացահատիկային մշակաբույսերի աճեցումը։
7. Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։

Արմավիրի մարզում հայտնի են բազմաթիվ պատմամշակութային վայրեր, օրինակ՝ Մեծամորի հնավայր, Էջմիածնի Մայր Տաճար, Զվարթնոց տաճար, Սարդարապատի հուշահամալիր

Աշխարհագրություն 9

Արարատի մարզ

1. Նշե ՛ք մարզի գյուղատնտեսության գլխավոր ճյուղերը: Ի՞նչ գործոններ են
նպաստում դրանց զարգացմանը:

Արարատի մարզի գյուղատնտեսության գլխավոր ճյուղերն են խաղողագործությունը, պտղաբուծությունը, բանջարաբոստանային մշակաբույսերի մշակումը և անասնապահությունը։ Գյուղատնտեսության զարգացմանը նպաստում են Արարատյան դաշտի բերրի հողերը, տաք և արևոտ կլիման, երկար վեգետացիոն շրջանը և լավ զարգացած ոռոգման համակարգերը։
2. Որո ՞նք են Արմավիրի մարզի արդյունաբերության գլխավոր ճյուղերը:

Արմավիրի մարզի արդյունաբերության գլխավոր ճյուղերը հիմնականում կապված են գյուղատնտեսական հումքի վերամշակման հետ։ Այստեղ զարգացած են գինու և կոնյակի արտադրությունը, պահածոների և կաթնամթերքի արտադրությունը, ինչպես նաև ալրաղաց և հացաբուլկեղենի արտադրությունը։
3. Վերլու ծե ՛ք մարզի բնական պայմանները և թվարկե՛ք ռեսուրսները:

Արարատի մարզի բնական պայմանները բնորոշվում են հարթ և ցածրադիր ռելիեֆով, շոգ ամառներով և մեղմ ձմեռներով, տեղումները քիչ են: Մարզը հարուստ է բերրի հողերով, ջրային ռեսուրսներով, արևային էներգիայով և որոշ հանքային պաշարներով, ինչպիսիք են աղը և շինանյութերը։
4. Բնորոշե՛ք մարզի տարաբնակեցման հիﬓական գծերը:

Քաղաքները քիչ են, և բնակավայրերը հիմնականում կենտրոնացած են ճանապարհների և գյուղատնտեսական հողերի շուրջ։ Բնակչության մեծ մասը ապրում է գյուղական բնակավայրերում։ Գյուղերը խոշոր են և միմյանց մոտ տեղակայված։
5. Հաﬔմատե ՛ք Արարատի և Արմավիրի մարզերի բնակչությունը և տնտեսությունը: Նշե՛ք ընդհանուր և տարբերիչ գծերը:

Երկուսն էլ գտնվում են Արարատյան դաշտում և ունեն գյուղատնտեսական ուղղվածություն։ Երկու մարզերում էլ զարգացած է խաղողագործությունը և ոռոգվող հողագործությունը։ Սակայն Արմավիրի մարզում ավելի զարգացած է վերամշակող արդյունաբերությունը և բնակչության խտությունը ավելի բարձր է, մինչդեռ Արարատի մարզում ավելի մեծ դեր ունեն պտղաբուծությունը և հանքային որոշ ռեսուրսներ։
6. Գնահատե ՛ք Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքը:

Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքը կարելի է գնահատել որպես նպաստավոր։ Այն մոտ է Երևանին, սահմանակից է Թուրքիային և կարևոր տրանսպորտային ուղիների հանգույցում է գտնվում։ Սա նպաստում է առևտրի, գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացմանը։

    Աշխարհագրություն 9

    ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

    Բլոգում պատասխանել հարցերին․
    1. Բնութագրե՛ք Արագածոտնի բնակչությունն ու բնակավայրերը։

    Արագածոտնը Հայաստան աշխարհի առավել վաղ բնակեցված շրջաններց է: Այստեղ 1831 թ–ին կար 88 գյուղ՝ ավելի քան 16.5 հազ. հայ բնակչով: Մարզի բնակչությունն ավելի արագ է աճել 1970–1999 թթ.։ Արագածոտնը ՀՀ թույլ քաղաքայնացված մարզերից է: Քաղաքներում է ապրում մարզի բնակչության ընդամենը 22%–ը: Մարզի տարբեր հատվածներում բնակչության խտության ցուցանիշերը նկատելիորեն տարբեր են:
    2. Որո՞նք են Արագածոտնի մարզի բնակչության խտության տարբերությունների պատճառները:
    3. Ի՞նչ ռեսուրսներով է հարուստ մարզը։

    Արագածոտնում կան բազմագույն տուֆեր, բազալտի, պեռլիտի և հրաբխային խարամի պաշարներ: Շատ են նաև սառնորակ աղբյուրները։ Մարզի տարածքի մեծ մասում լեռնային սևահողեր են, բարձրլեռնային մասերում՝ մերձալպյան ու ալպյան մարգագետիններ:
    4. Նշե՛ք Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերը։

    Արագածոտնի մարզի փոքրամասնություններով՝ եզդիներով, բնակեցված գյուղերից են Ալագյազը, Օթևանը, Ակնալիճը։
    5. Ի՞նչ նախադրյալներ կան Արագածոտնի մարզում բնակչության հանգստի կազմակերպման համար։

    Արագածոտնի մարզում բնակչության հանգստի կազմակերպման հիմնական նախադրյալներն են բարենպաստ լեռնային բնությունը, մաքուր օդը, պատմամշակութային հարուստ ժառանգությունը, գիտական կենտրոնները և ակտիվ սպորտային ու ժամանցային հնարավորությունները։
    6. Թվարկի՛ր մարզի քաղաքները։

    Արագածոտնի մարզի քաղաքներն են Ծաղկահովիտը, Ապարանը, Աշտարակը և Թալինը։
    7. Թվարկի՛ր մարզի տարաքում գտնվող ջրային օբյեկտները։
    Գետեր — Քասաղ, Գեղարոտ, Ամբերդ
    Լճեր և ջրամբարներ —Քարի լիճ, Ապարանի ջրամբար
    8. Համառոտ նկարագրի՛ր տնտեսությունը։

    Արագածոտնի մարզի տնտեսությունը հիմնականում գյուղատնտեսական է։ Բնակչության մեծ մասը զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ, զարգացած է նաև մեղվաբուծությունը։ Արդյունաբերությունը թույլ է զարգացած և հիմնականում ներկայացված է սննդարդյունաբերությամբ ու շինանյութերի արտադրությամբ։ Մարզում կարևոր դեր է ստանում նաև զբոսաշրջությունը՝ պայմանավորված Արագած լեռով, պատմամշակութային հուշարձաններով և Բյուրականի աստղադիտարանով։

      Աշխարհագրություն 9

      Երևան-Գյումրի-Վանաձոր-Վաղարշապատ-Հրազդան-Կապան

      1. Բնութագրե ՛ք Երևանի բնական պայմաններն ու ռեսուրսները:
      Երևանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիսարևելյան հատվածում՝ Հրազդան գետի հովտում։ Քաղաքը շրջապատված է լեռներով, ունի բարձրադիր դիրք (մոտ 900–1300 մ)։ Կլիման չոր մայրցամաքային է՝ տաք ամառներով և համեմատաբար ցուրտ ձմեռներով։ Երևանին բնորոշ են լեռնահովտային քաﬕներ: Մթնոլորտային տեղուﬓերի քանակը շուրջ 300
      մմ է, որոնք հիﬓականում թափվում են գարնանը և աշնանը: Բնական ռեսուրսներից կարևոր են շինարարական նյութերը (տուֆ, բազալտ), ջրային ռեսուրսները (Հրազդան գետ, ստորերկրյա ջրեր)։
      2. Բացատրե ՛ք Երևանի բնակչության թվի արագ աճի պատճառները: Արտահայտե՛ք տեսակետ արագ աճի պատճառների և դրա հետևանքների վերաբերյալ:

      Երևանը խոշոր արդյունաբերական կենտրոն է, երկրի մայրաքաղաքն է՝ վարչական, տնտեսական և մշակութային կենտրոն, ունի բարձրագույն ուսումնական հաստատությունների առկայություն, հարմար տրանսպորտաաշխարհագրական դիրք։ Բնակչության աճի պատճառ են նաև բարենպաստ պայմանները և ներքին միգրացիան՝ գյուղերից և փոքր քաղաքներից եկած մարդիկ։ Բնակչության աճը նպաստում է տնտեսական ակտիվությանը,սակայն աճում է նաև բնակչության խտությունը, բնակարանային պահանջարկը և առաջանում է տարածքային անհավասար զարգացում ՀՀ-ում։
      3. ՀՀ քաղաքներն ի՞նչ խմբերի են բաժանվում ըստ աշխատանքի աշխարհագրական բաժամանն իրենց մասնակցության աստիճանի:

      Արդյունաբերական քաղաքներ — Վանաձոր, Կապան, Ալավերդի
      Տրանսպորտային հանգույց-քաղաքներ — Երևան, Գյումրի
      Գյուղատնտեսական մշակման կենտրոններ — Արտաշատ, Արմավիր
      Բազմաֆունկցիոնալ քաղաքներ — Երևան, Գյումրի
      Առողջարանային և զբոսաշրջային քաղաքներ — Ջերմուկ, Դիլիջան
      4. Գյումրու զարգացման տարբեր փուլերում ի՞նչ գործոններ են նպաստել կամ խանգարել նրա տնտեսական վերելքին:

      Գյումրու զարգացմանը նպաստել են աշխարհագրական բարենպաստ դիրքը, տրանսպորտային հանգույց լինելը, արդյունաբերության զարգացումը խորհրդային շրջանում։ Իսկ խանգարել են 1988 թ․ երկրաշարժը, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տնտեսական ճգնաժամը և աշխատատեղերի կրճատումն և արտագաղթը։
      5. Տվե ՛ք Վանաձոր քաղաքի աշխարհագրական բնութագիրը:

      Վանաձորը գտնվում է Լոռու մարզում՝ Փամբակի գետի հովտում։ Քաղաքը շրջապատված է լեռներով, ունի մեղմ լեռնային կլիմա։ Քաղաքով են անցնում Թբիլիսի–Գյումրի երկաթուղին, ինչպես նաև ﬕ քանի ավտոխճուղիներ:
      6. Հայաստանի քաղաքների շարքում ո՞րն է Վաղարշապատի հատուկ դերը։

      Վաղարշապաւմ բացառիկ է նրա հոգևոր-մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը համահայկական կենտրոն է: Այստեղ է գտնվում Հայ առաքելական եկեղեցու գլխավոր կենտրոնը՝ Մայր Աթոռ, Ս. Էջﬕածինը, Մայր տաճարը, ինչ պես նաև Աﬔնայն հայոց կաթողիկոսի աթոռանիստը:
      7. Գնահատե ՛ք Կապան քաղաքի զարգացման բնական և տնտեսական նախադրյալները:
      Կապանի զարգացումը մեծապես պայմանավորված է հանքարդյունաբերությամբ, սակայն լեռնային պայմանները որոշ դժվարություններ են ստեղծում ենթակառուցվածքների զարգացման համար։ Բնական նախադրյալներից են Կապանի ջրային ռեսուրսները, լեռնային ռելիեֆը և օգտակար հանածոները (պղինձ, մոլիբդեն)։ Իսկ տնտեսական նախադրյալներից են տրանսպորտային կապերը Իրանի հետ, հանքարդյունաբերության զարգացումը և աշխատուժի ձևավորում։

      Աշխարհագրություն 9

      Բնակչության տեղաբաշխումը: Տարաբնակեցումը

      1. Ի՞նչ գործոններ են ազդում ՀՀ բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման վրա:
      Բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման վրա ազդում են կլիմայական պայմանները, բարձրությունը, ՏԱԴ-ն, լեռները և սարահարթերը։
      2. Ինչով են պայմանավորված ՀՀ–ում բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման
      մեծ տարբերությունները՝ ըստ ծովի մակարդակից ունեցած բարձրության:

      ՀՀ–ում բնակչության մեծ մասը բնակվում է ցածր և միջին բարձրություններում, իսկ բարձր լեռնային գոտիները սակավաբնակ են՝ բնական և սոցիալ–տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով։
      3. Ի՞նչ զարգացում է ունեցել քաղաքային տարաբնակեցումը ՀՀ–ում:

      1914թ–ին ՀՀ ժամանակակից տարածքում քաղաքներ էին Երևանը, Գյումրին, Գավառը և Գորիսը:
      Դրանցում ապրում էր բնակչության 10.4 %–ը: Հետագայում գյուղերի խոշորացման և նոր գործառույթների կատարման շնորհիվ քաղաքներ դարձան Հրազդանը, Վանաձորը, Կապանը, Արտաշատը, Աբովյանը և այլն: Արդյունաբերության շնորհիվ հիմնվեցին Չարենցավան, Քաջարան, Բյուրեղավան և այլ քաղաքներ: 1980–ականների վերջերին ՀՀ–ում կար 58 քաղաքային բնակավայր:
      4. Ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ գյուղական տարաբնակեցումը։

      Վերջին 100 տարում ՀՀ–ում նվազել է մանր, փոքր և միջին մեծության գյուղերի թիվը: Արարատյան դաշտում և հարակից տարածքներում նոր հողերի յուրացման շնորհիվ հիմնվել են շուրջ 100 նոր գյուղեր:
      5. Թվարկե՛լ ՀՀ մարզերը մարզկենտրոններով /օգտվել էջ 29-ի քարտեզից

      ԱրագածոտնԱշտարակ
      ԱրարատԱրտաշատ
      ԱրմավիրԱրմավիր
      ԳեղարքունիքԳավառ
      ԿոտայքՀրազդան
      ԼոռիՎանաձոր
      ՇիրակԳյումրի
      ՍյունիքԿապան
      ՏավուշԻջևան
      Վայոց ձորԵղեգնաձոր
      Աշխարհագրություն 9

      Բնակչության կազմը։ Աշխատանքային ռեսուրսները

      1. Թվա՛րեք բնակչության կազմի տեսակները։
      Տարբերում են բնակչության ազգային, սեռային, տարիքային, սոցիալական, կրոնական, ըստ բնակավայրի տեսակների կազմ և այլն։
      2. Ի՞նչ է ազգային կազմը, և միատար ազգային կազմ ասելով ի՞նչ եք հասկանում

      Ազգային կազմ ասելով հասկանում ենք որևէ երկրի, տարածաշրջանի կամ բնակչության խմբի մեջ ապրող տարբեր ազգությունների համամասնությունը և կազմը։ Միատար ազգային կազմ նշանակում է, որ տվյալ երկրի կամ տարածքի բնակչության մեծամասնությունը պատկանում է մեկ ազգության, իսկ մյուս ազգությունները կամ բացակայում են, կամ շատ փոքր տոկոս են կազմում։
      3. Ի՞նչ ազգային փոքրամասնություններ կան Հայաստանում, և որտե՞ղ են նրանք հիմնականում ապրում։

      Հայաստանը հիմնականում ունի միատար ազգային կազմ, սակայն այստեղ ապրում են նաև մի շարք ազգային փոքրամասնություններք ասորիներ, ռուսներ, քրդեր, ուկրաինացիներ, վրացիներ, հույներ և այլն։
      4. Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության սեռային կազմը ըստ տարիքի, և ինչպե՞ս է այն փոփոխվում։

      ՀՀ-ում բնակչության սեռային կազմը տարբեր տարիքային խմբերում տարբեր է: Ցածր տարիքային խմբերում (մինչև 20-25) գերակշռում են տղաները: Ավելի բարձր տարիքային խմբերում գերակշռող են դառնում կանայք, իսկ ծերերի մեջ կանանց գերակշռությունն էլ ավելի է մեծանում
      5. ՀՀ բնակչության կազմում ինչպիսի՞ տարիքային խմբեր են առանձնացվում։

      ՀՀ բնակչության կազմում տարբերում են մինչաշխատունակ, աշխատունակ և հետաշխատունակ։ Ըստ տարիքային խմբերի որոշում են աշխատանքային և դպրոցական տարիքի բնակչության, զինապարտների, թոշակառուների թիվը
      6. Բնակչության կազմը ըստ բնակավայրերի քանի՞ տիպ ենք առանձնացնում։

      Բնակչությունը ըստ բնակավայրերի բաշխված է քաղաքի և գյուղի միջև։
      7. Ինչպիսի՞ն է ՀՀ-ում ուրբանիզացման մակարդակը։

      ՀՀ-ում ուրբանիզացման մակարդակը միջինից բարձր է։ Հայաստանում բնակչության մոտ 60–65 %-ը քաղաքային է, իսկ մնացած մասը՝ գյուղական։
      8. Ինչ է աշխատանքային ռեսուրսը։ Այս ռեսուրսի քանակը ինչո՞վ է պայմանավորված։

      Աշխատանքային ռեսուրսներ են համարվում երկրի կամ տարածքի այն բնակչությունը, որը ֆիզիկապես և մտավոր կարող է աշխատել և մասնակցել հասարակական արտադրությանը։ Աշխատանքային ռեսուրսների քանակը պայմանավորված է բնակչության ընդհանուր քանակով և տարիքային կազմով։
      9. Աշխատանքային ռեսուրսների քանակական և որակական ցուցանիշ ասելով ի՞նչ եք հասկանում։

      Աշխատանքային ռեսուրսների քանակական ցուցանիշը ցույց է տալիս, թե քանի մարդ է կազմում աշխատանքային ռեսուրսը տվյալ երկրում կամ տարածքում։ Աշխատանքային ռեսուրսների որակական ցուցանիշը ցույց է տալիս, թե
      ինչպիսի՛ն է այդ աշխատուժը, այն կախված է բնակչության կրքական և մշակութային մարդկանցից։