Եղանակավորող բառերը վերաբերմունք արտահայտող խոսքի մաս են։ Ի տարբերություն ձայնարկությունների, որոնք արտահայտում են զգացական վերաբերմունք արտահայտում են մտածական վերաբերմունք։ Ըստ իրենց արտահայտած իմաստների, եղանակավորող բառերը լինում են՝
Հաստատական — անշուշտ, անկասկած, իհարկե, իսկապես, իրոք, անպայման
Երկբայական — գուցե, արդյոք, ասես, կարծես, երևի, մի գուցե, մի թե, իբրև
Սաստակական — անգամ, մինչև իսկ, նամանավանդ, հատկապես, նույնիսկ
Ցուցական — ահա, աղավասիկ
Սահմանափակման — գեթ, գոնե, գրեթե, լոկ, միայն, սոսկ
Զգացական — երանի, երնեք, դժբախտաբար, բարեբախտաբար, ցավոք սրտի
Զիջական — ինչևէ, ինչևիցե, այսուամենայնիվ, այնուամենայնիվ,
Պատասխանական — այո, ոչ, հա, չէ
Եղանակավորող բառերը կազմությամբ լինում են`
Պարզ — ահա, այո, լոկ, թոփ
Ածանցավոր — անկասկած, անպայման, բնականաբար, հատկապես
Բարդ — երանի թե, կարծես թե, ճիշտ որ, ըստ երևույթին
Рубрика: Հայոց Լեզու 9
Ձայնարկություններ
Ձայնարկությունները վերաբերմունք արտահայտող բառեր են։ Արտահայտում են խոսեցի զգայական վերաբերմունքը, կամային և ոչ կամային զգացումներ: Ձայնարկություններն ըստ իմաստի լինում են
Զգացական կամ բացականչական: Բացականչական են այն ձայնարկությունները, որոնք արտահայտում են խոսեցի զգացմունքները, ինչպես նաև զանազան իրողությունների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը։ Դրանցից են՝ ախ, ահ, երանի, երնեք, ափսոս, ջան, վայ, այ, ույ, ուֆ, ոհ, և այլն.
Կոչական կամ կամային: Կոչական կամ կամային ձայնարկությունների միջոցով խոսողն իր կամքն է արտահայտում խոսակցին, կամ ցանկանում է ուրիշի ուշադրությունը հրավիրել մի բանի վրա: Դրանցից են՝ այ, հեյ, էհեյ, հեյ-հեյ, դե, և այլն.
Նմանաձայնական կամ բնաձայնական: Բնաձայնական կամ նմանաձայնական ձայնարկություններն արտահայտում են զանազան կենդանիների, առարկաների արձակած ձայները: Դրանցից են՝ ծիվ-ծիբ, հաֆ-հաֆ, մյաու, չրխք, թրխք, փշտ, հո, և այլն.
Ձայնարկությունները նախադասության անդամ չեմ դառնում։
Դերանուններ
Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամենայն, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն մի, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, համայն, ողջ
Անորոշ դերանուններն են՝ այսինչ, այնինչ, այլևայլ, ինչ-որ, ինչ-ինչ, մի քանի, ոմն, մեկը, ուրիշ, այլ, որոշ, որևէ, որևիցե, երբևէ, երբևիցե
Հարցական դերանուններն են՝ ով, ինչ, որ, երբ, ինչպես, ինչքան, ինչ չափ, ինչու, ինչպիսի, որերորդ, որտեղ, ուր, քանի
Ժխտական դերանուններն են՝ ոչ ոք, ոչինչ, ոչ մեկը, ոչ մի
Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են առանց հարցման երանգի:
Ուղղական — ով
սեռական — ում
տրական — ում
հայցական — ում
բացառական — ումից
գործիական — ումով
ներգոյական — ում մեջ
Շաղկապներ
Շաղկապները հարաբերություն արտահայտեղ բառեր են, լինում են 2 տեսակ համադասական և ստորադասական։
1. Համադասական շաղկապները պարզ նախադասության դեպքում կապակցում են համազոր անդամները միմյանց հետ իսկ բարդ նախադասությունների դեպքում իրար են կապակցում համազոր նախադասություններ։ Համադասական շաղկապներ են և, ու, բայց, իսկ, սակայն, կամ, և այլն.
2. Ի տարբերություն համադասական շաղկապների, ստորադասական շաղկապները հանդես են գալիս բարդ ստորադասական նախադասությունների կազմում երկրորդական նախադասությունը կապելով գլխավորի հետ: Ստորադասական շաղկապներն են որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, մինչ, մինչև, թեև, թեկուզ, թեպետ, և այլն.
Շաղկապները դասակարգվում են նաև ըստ կիրառության ձևի և լինում են մենադիր, կրկնադիր, և զուգադիր։
Մենադիր շաղկապների են` և, ու, կամ, բայց, որ, եթե, իսկ
Կրկնադիր են` և … և, թե … թե, ոչ … ոչ, կամ … կամ, և այլն.
Զուգադիր շաղկապներից են` ոչ միայն … այլև, ոչ թե … այլ, թեև … բայց, չնայած… բայց, քանի որ … ուստի, և այլն
Հոգնակի թվի կազմություն
1. Ո՞ր շարքի բառերի հոգնակի թվի կազմության սխալ կա։
1) Հավատարմագրեր, ծաղկատոներ, կիզակետեր, գետեզրեր
2) Տոհմածառեր, հենասյուններ, թոռնատերեր, լեզվաբաններ
3) Աստղագետներ, ոտնաձայններ, որմնասյուներ, արծվաբներ
4) նյութամոլներ, մարզադաշտեր, սպունգներ, լուսամուտներ
2. Ո՞ր շարքի բառերի հոգնակի թվի կազմության սխալ չկա։
1) Բամբիռներ, վերնագրեր, հողաթմբեր, հարսեր
2) Նռներ, հորաքույրեր, փոստարկղեր, գառներ
3) Սրճեփեր, կայսրեր, սանրեր, սողուններ
4) Մատենագիրներ, աստղեր, ասուլիսեր, աշակերտներ
3. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում եր-ով։
1) Հազորդալար, նստացույց, նավթամուղ, ծիսակարգ
2) Վագր, համերգաշար, թռչնաբույն, մեծատուն
3) Մեծատառ, անասնակեր, լրագիր, որսաշուն
4) Հետնախորշ, կամարասյուն, մակսանենգ, պատշար
Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրություն
Վարժություն՝
Ավան-Առինջ, Սողոմոն Իմաստուն, Իվան Ահեղ, Խաղաղ օվկիանոս, Արևմտյան Սիբիր, Սայաթ-Նովա, Տեր Պետրոսյան, Տիգրան Մեծ, Արշակ Երկրորդ թագավոր, Հայկական Տավրոս, Շախմատի համաշխարհային ֆեդերացիա, Հյուսիսային սառուցյալ օվկիանոս, Ռուսաստանի Դաշնային Հանհրապետություն, Հին Հունաստան, Սևանա լիճ, Երևանի Պետական Համալսարան, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, Լոռի-Փամբակ, Սուրբ Գևորգ, «Նաիրիտ» գիտաարտադրական միավորում։
Հայոց լեզու։ ԹԵՍՏ 1
Մաս 1
1․ Ո՞ր շարքի բառերից ոչ մեկում ուղղագրական սխալ չկա:
1) սահմռկել, վերամբարձ, երբեմն
2) սանդուղք, տախտակամած, որդատունկ
3) սայթակել, շեղջ, ծանրորդ
4) սիգապանծ, նշխարհ, երփներանգ
2․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է ընդգծված ե-ն արտասանվում է, իսկ ո- ն՝ օ:
1) ինքնաեռ, անորակ
2) փոքրոգի, աներևույթ
3) անորսալի, կիսաեփ
4) հնաոճ, քայլերթ
3․ Ո՞ր շարքի բոլոր բառերում ի-ի հնչյունափոխություն կա:
1) հաշվարկ, գրաբար, արևմտյան
2) հոգաբարձու, խճուղի, ննջարան
3) գետնամած, մտավոր, սնափառ
4) դեղնազօծ, չվերթ, տարեվերջ
4․ Ո՞ր շարքի բոլոր բառերում ածանց կա:
1) գաղտնի, ձևավոր, խարտյաշ
2) փոխադարձ, լրատու, համանման
3) կեսգիշեր, խավոտ, վազքուղի
4) հավիտյան, այրվածք, ուժգին
5․ Ո՞ր տարբերակի ոչ բոլոր բառերն են միմյանց հոմանիշ։
1) մոլեգին, կատաղի, անզուսպ
2) երկբայություն, տարակուսանք, կասկած
3) խանդաղատանք, քնքշություն, գորով
4) անշեջ, մշտաբորբոք, անուրանալի
Հայոց Լեզու 12/09/2025
Բառարան
ատվյոռտկա—դարձուցակ, պտուտակիչ
առամատ—բույր, բուրմունք
արգան—երգեհոն
արենա—մրցարան, խաղասպարեզ
արիստոկրատ—ազնվական
արխիվ—դիվան
արմատուրա—ամրան
աֆերիստ—շահախարդախ
աֆիշ—պաստառ
աֆիցանտ—մատուցող
աֆիցեր—սպա
Դարձվածքներ
ամեն անգամ գետը գերան չի բերում —միիշտ չէ, որ բախտը բերում է
ամոթ ունենալ — ամաչել, պատկառելամպերում սավառնել — կյանքից կտրված լինել, երազել
այծերը ոչխարներից ջոկել — լավը վատից տարբերել, հասկացող լինել
այն աշխարհ գնալ — մահանալ, վախճանվել
այոն՛ այո է, ոչը՛ ոչ — հաստատական, խոսքի տերն է
Սխալ և ճիշտ
սյունյակ — սյունակ
աղյուսյակ — աղյուսակ
ջղայն — ջղաին
գործնեություն — գործունեություն
դաստիրակ — դաստիարակ
գնհատել — գնահատել
նախագա — նախագահ
ասեկոս — ասեկոսե
պատճե — պատճեն
ֆիդային — ֆիդայի
քնքույշ — քնքուշ
Ընտրեք իրար հոմանիշ բառերը (9 զույգ)
Մարտիկ, ներբող, պաղպաջուն, կեռման, վատթար, վայրագ, ոլորան, ռազմիկ, մրրիկ, մոտ, մոլեգին, մերձակա, ձոն, հանգամանալից, սամում, շողշողուն, մանրազնին, հոռի
Մարտիկ — ռազմիկ
ներբող — ձոն
պաղպաջուն — շողշողուն
կեռման — ոլորան
վատթար — հոռի
մրրիկ — սամում
վայրագ — մոլեգին
մերձակա — մոտ
հանգամանալից — մանրազնին
Բառ
Այն հնչյունը կամ հնչյունախումբը, որն արտահայտում է իմաստ, կոչվում է բառ։ Բառերն ըստ կազմության լինում են պարզ, պարզ ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր։ Բառերը կարող են կազմված լինել արմատից, ածանցից և վերջավորություններից։
Արմատը՝ բառի հիմնական իմաստ արտահայտող մասն է։
Ածանցներն, ավելանալով բառին կամ արմատին, փոխում են բառիմաստը։
Վերջավորությունները փոխում են բառի ձևը, օրինակ՝
տուն — արմատ
տնային — «ային» ածանց
տնից — «ից» վերջավորություն
Բառերն ըստ իմաստի լինում են հոմանիշներ, հականիշներ, համանուններ։
Հոմանիշ են կոչվում այն բառերը, որոնք արտահայտում են նույն կամ մոտիկ իմաստ։ Օրինակ՝ գեղեցիկ — սիրուն, պարզ — զուլալ
Հականիշներն արտահայտում են հակառակ իմաստներ։ Օրինակ՝ կարճ — երկար, զուլալ — պղտոր
Համանունները կամ նույնանունները այն բառերն են, որոնք ձևով նույնն են, իմաստով՝ տարբեր։ Օրինակ՝ սեր (զգացմունք) — սեր (կաթի վրայի սեր), տուն (բնակավայր) — տուն (բանաստեղծության տուն)
Հայոց Լեզու 12/05/2025
Վարժություն 1
Ա․ պատ, ստոր, տար, դժ, ենթ, առ, ապ, տ, նախ, ներ, վեր, ան, ընդ, արտ
Բ․ ոտք, տեսակ, այժմ, դրություն, նշան, պատե, գիծ, ընտրել, սովոր, տեսնել, գործել, արձակ, բախտ, գիտություն
Տգետ, անբախտ, դժբախտ, անոտք, աննշատ, արտասովոր, առդիր, դժպատե, տարատեսակ, ենթադրություն, անգործ, անսովոր, անտես, նախընտրել, առայժմ, ընդարձակ
Վարժություն 2
Հոգեբան — բարդ
առյուծ — պարզ
առօրյա — պարզ ածանցավոր
անգրագիտություն — բարդ ածանցավոր
գրքասեր — բարդ
դժբախտ — պարզ ածանցավոր
չտես — պարզ ածանցավոր
դասարան — պարզ ածանցավոր
արմատ — պարզ
անհույս — պարզ ածանցավոր
գերլարում — պարզ ածանցավոր
մրգեղեն — պարզ ածանցավոր
տրամադրություն — բարդ ածանցավոր
պատշար — բարդ
քարագործ — բարդ
դասարանական — պարզ ածանցավոր
մշակութային — պարզ ածանցավոր
անտնտես — բարդ ածանցավոր
գերբնական — պարզ ածանցավոր
անտառ — պարզ
տարիք — պարզ ածանցավոր
բնութագրություն — բարդ ածանցավոր