Հաշվետվություն·Պատմություն 9

Պատմության տարեկան հաշվետվություն

Սեպտեմբեր
Հայոց ցեղասպանության քաղաքականության սկիզբը Օսմանյան կայսրությունում
Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայսրությունների տիրապետության տակ XX դ. սկզբին
Էսսե «Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայսրությունների տիրապետության տակ XX դ. սկզբին»

Հոկտեմբեր

Էսսե «Առաջին համաշխարհային պատերազմը և Հայոց ցեղասպանությունը»
Նախագիծ։ Առաջին համաշխարհային պատերազմը 1914–1918թթ․
Հայաստանը 1917 թ. արմատական փոփոխությունների փուլում
Ռազմաքաղաքական գործընթացները Ռուսաստանի շուրջ և հայոց պետության վերականգնման նախադրյալների հասունացումը

Նոյեմբեր

Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ «Նռնենիներ-սփյուռքահայություն» 
Հայաստանի Հանրապետության պետական համակարգը և խորհրդանիշները
Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ
Ինտեգրված Էսսե։ Թեմա՝ «Խենթը», Արամ Մանուկյան,9-րդ դասարան

Դեկտեմբեր

Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի և Մուստաֆա Քեմալի կառավարությունների թիրախում. ՀՀ անկումը
1918-1921թթ․ ՀՀ-ի կարևորագույն պայմանագրեր
Էսսե՝ «Սպիտակ ձին» և «Առաջին աշխարհամարտ»

Փետրվար
«Հայկ և Բել» — «Ազատություն»
«Տիգրան և Աժդահակ» — Երվանդական Հայաստան 
ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ

Մարտ

Էսսե «Այծեմնիկ» — «Թմկաբերդի առումը»

Ապրիլ

 ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ։ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄԸ

Մայիս

Ինտեգրված էսսե։ «Իտալացի աղջկա երգը» և Փառանձեմ թագուհի
Ինտեգրված էսսե։ «Քելե,լաո» և խրուշչովյան ազատություն

Պատմություն 9·Էսսե

Ինտեգրված էսսե։ «Քելե,լաո» և խրուշչովյան ազատություն

ՈՐՔԱՆՈ՞Վ Է  ԱՆՑՅԱԼԸ ՀԻՇԵԼԸ ԿԱՐԵՎՈՐ ԱՊԱԳԱ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ԸՍՏ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ։ ՔԵԶ ՀԱՄԱՐ Ի՞ՆՉ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ։

Պատմության բոլոր ժամանակաշրջաններում անցյալը շատ կարևոր դեր է խաղացել։ Ըստ պատմական և գեղարվեստական հատվածների՝ կարելի է ասել, որ անցյալի վրա հիմնվելով կարելի է կառուցել ճիշտ ապագան։ Ազգը, որը հիշում է իր պատմությունը, կարողանում է դասեր քաղել իր հաղթանակներից ու ողբերգություններից, ամրապնդել իր ինքնությունը և վստահությամբ կերտել ապագան։

Սիլվա Կապուտիկյանի «Քելե՛, լաո» բանաստեղծությունը հայ ժողովրդի պատմական հիշողության, հայրենազրկման ցավի և վերադարձի անմար հույսի մասին է: Բանաստեղծության մեջ ներկայացված է Մեծ Եղեռնը վերապրած հայի հոգու ճիչը: Բանաստեղծության առանցքում ներկայացվում է անցյալը, որպես «խև խռովք», որը մշտապես ներկա է և սնում է ապագա սերունդների երազանքը: Բանաստեղծության մեջ Սիլվա Կապուտիկյանը խորքային ներկայացնում էր հայերի հոգու ցավը, երբ նրամց ստիպված են լքել իրենց հայրենիքը, թողնել իրենց հարազատ տները անտեր։ Այդքան հիշողություն, չիրականացված երազանքներ և նպատակներ, այս ամենը հեշտ չէ թողնել, մոռանալ հարազատ հողերը և դաշտերը։ 1960-ական թվականների սկզբներին, խրուշչովյան ազատությունների շնորհիվ սկսեց աշխուժանալ ազգային կյանքը, ժողովուրդը սկսեց վերհիշել իր անցյալն ու ազգային արժեքները։ Զարգացում ապրեցին հայ գրականությունը, արվեստը, հասարակական գիտությունները։ 1965 թվականին լրացավ Հայոց Մեծ եղեռնի 50 տարին։ Հայաստանում առաջին անգամ նշվեց հայ ժողովրդի այդ մեծ ողբերգությունը՝ կրկին վերհիշելով և ճանաչելով անցյալը։ Ժողովուրդն ինքնաբուխ, տասնյակ հազարներով դուրս եկավ փողոց։ Նրանք Խորհրդային Հայաստանի իշխանություններից պահանջում էին պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները, դատապարտել թուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանությունը և հասնել նրա միջազգային ճանաչմանը։ Այս համաժողովրդական շարժումը ցույց տվեց, որ պատմական հիշողությունը կարող է վերածվել ազգային համախմբման ուժի։ Դրա արդյունքում 1967 թվականին բացվեց Ծիծեռնակաբերդը, իսկ մեկ տարի անց՝ Սարդարապատի հուշահամալիր։ Այս հուշահամալիրները ոչ միայն հարգանքի տուրք են զոհերին և հերոսներին, այլ նաև հիշեցում են ապագա սերունդներին, որ պատմությունը չպետք է մոռացվի։

Ինձ համար մեր պատմության իմացությունը մեծ արժեք ունի։ Այն օգնում է ավելի լավ ճանաչել իմ ժողովրդին, հպարտանալ նրա մշակույթով, պայքարով և տոկունությամբ։ Երբ գիտեմ մեր նախնիների անցած դժվարությունները և նրանց հաղթանակները, ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում հայրենիքի հանդեպ։ Պատմությունը սովորեցնում է գնահատել ազատությունը, պահպանել ազգային ինքնությունը և բխվելով անցյալի սխալներին՝ ճշգրիտ կերպով կառուցել ապագան։ եղարվեստական և պատմական հատվածները ցույց են տալիս, որ պատմական հիշողությունը ուժ է տալիս, միավորում ժողովրդին և ուղղորդում դեպի արդար ու արժանապատիվ ապագա։ Ազգը, որը ճանաչում և հարգում է իր պատմությունը, կարողանում է պահպանել իր ինքնությունը։

Պատմություն 9·Էսսե

Ինտեգրված էսսե։ «Իտալացի աղջկա երգը» և Փառանձեմ թագուհի

Որպես անհատ՝ կինը ի՞նչ դեր կարող է ունենալ տարբեր ժամանակներում  ազատության, ազգային ինքնության և պետականության պահպանման համար մղվող պայքարում։

Պատմության բոլոր ժամանակներում կինը կարևոր դեր է ունեցել ազատության, ազգային ինքնության և պետականության պահպանման համար մղվող պայքարում։ Թեև շատ դեպքերում նա չի մասնակցել մարտերին որպես զինվոր, սակայն իր իմաստությամբ, տոկունությամբ, անձնազոհությամբ և հայրենասիրությամբ դարձել է ժողովրդի ոգու ու դիմադրության աղբյուրը։ Կինը կարող է լինել ոչ միայն ընտանիքի պահապանը, այլև հայրենիքի պաշտպան, առաջնորդ և ազգային արժեքների կրող։

Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության մեջ այս գաղափարը ներկայացված է շատ հուզիչ ձևով։ Իտալացի աղջիկը սեփական ձեռքերով դրոշ է գործում և այն հանձնում իր եղբորը, որը պատրաստվում է մեկնել հայրենիքի ազատագրման պայքարին։ Նա ասում է, որ թեև կին է և չի կարող մասնակցել կռվին, բայց իր գործով արդեն օգնել է եղբորը. գիշերները չի քնել, արտասուքով լվացել է դրոշը և իր ամբողջ սերն ու հավատը դրել դրա մեջ։ Աղջիկը ոչ միայն քաջալերում է եղբորը, այլև պատրաստ է անձնական ցավը զոհել հանուն հայրենիքի։ Նրա խոսքերը ցույց են տալիս, որ իսկական հայրենասիրությունը կախված չէ մարդու սեռից. յուրաքանչյուր ոք կարող է իր ներդրումն ունենալ ազգային ազատագրական պայքարում։ Այս գաղափարը իրական մարմնավորում է ստացել հայոց պատմության մեջ Փառանձեմ թագուհու կերպարում։ Նա Արշակ II արքայի կինն էր և Սյունյաց նախարարական տոհմի արժանի դուստրը։ Երբ Արշակ II-ը գերեվարվեց պարսից արքա Շապուհ II-ի կողմից, Հայաստանը կանգնեց խիստ վտանգի առաջ։ Այդ դժվար պահին Փառանձեմը իր պատասխանատվության տակ վերցրեց երկրի պաշտպանության հարցը։ Նա ամրացավ Արտագերս բերդում, իր շուրջ համախմբեց պաշտպաններին և տասնչորս ամիս հերոսաբար դիմադրեց թշնամուն։ Միաժամանակ նա որդուն՝ Պապին, ուղարկեց Հռոմի Վաղես կայսեր մոտ՝ օգնություն ստանալու և հայոց գահը պահպանելու նպատակով։ Թեև վերջում թագուհին գերեվարվեց և մահապատժի ենթարկվեց, նրա անձնազոհությունն ու խիզախությունը դարձան հայրենասիրության անմահ օրինակ։Փառանձեմ թագուհու կերպարը ապացուցում է, որ կինը կարող է լինել ոչ միայն մայր և դաստիարակ, այլև պետական մտածողությամբ առաջնորդ։ Նա դժվար պահին փոխարինեց արքային, կազմակերպեց պաշտպանությունը, կարևոր դիվանագիտական քայլեր կատարեց և սեփական կյանքը զոհաբերեց հանուն հայրենիքի։ Նրա գործունեությունը ցույց է տալիս, որ ազգային գոյատևման պայքարում կնոջ դերը երբեմն որոշիչ է լինում։

Այսպիսով՝ կինը պայքարում է ոչ միայն ռազմի դաշտում, այլև ընտանիքում, դպրոցում և հասարակության մեջ։ Կինը տարբեր ժամանակներում ունեցել է անգնահատելի դեր ազատության, ազգային ինքնության և պետականության պահպանման գործում։ Նա կարող է ոգեշնչել, առաջնորդել, կազմակերպել և նույնիսկ անձնազոհաբար զոհվել հայրենիքի համար։ Ինչպես Նալբանդյանի իտալացի աղջիկը, այնպես էլ Փառանձեմ թագուհին ապացուցում են, որ կնոջ ուժը հաճախ թաքնված է նրա հավատքի, սիրո, կամքի և նվիրվածության մեջ։ Այդ ուժն է, որ օգնում է ազգերին հաղթահարել ամենածանր փորձությունները և պահպանել իրենց անկախությունն ու արժանապատվությունը։

Պատմություն 9

 ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ։ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄԸ

Պատասխանել հարցերին
ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ Սպիտակի երկրաշարժը։

Զոհվեց ավելի քան 25.000 մարդ, մի քանի հարյուր հազար մարդ դարձավ անօթևան։ Երկրի
1/3-րդը ավերված վիճակում էր, հանրապետությունը կրեց տնտեսական հսկայական
վնասներ։ ԱՄՆ-ում պաշտոնական այցն ընդհատեց ու Հայաստան ժամանեց Միխայիլ Գորբաչովը։ Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին շուրջ 120 պետություններ ու միջազգային
կազմակերպություններ, սփյուռքահայությունը: Այն մի կողմից ծանրացրեց պետության
բեռը, մյուս կողմից խորացրեց երկրում տիրող սոցիալ-տնտեսական լարվածությունը:
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ քայլեր կատարվեցին Շարժումն առաջնորդելու նպատակով։

Շարժման նպատակներին հասնելու համար 1988 թ. մարտին Իգոր Մուրադյանի նախաձեռնությամբ ստեղծվեց կազմակերպչական մարմին՝ «Ղարաբաղ» կոմիտե։ Կոմիտեի կազմը վերանայվեց
1988 թ. մայիսին, այն վերանվանվեց «Ղարաբաղյան շարժման հայաստանյան կոմիտե»։ Շարժումը հետևողականորեն ճնշում էր գործադրում ՀԽՍՀ իշխանությունների վրա՝ պահանջելով Հայաստանի և ԼՂ-ի միավորման որոշման իրագործում։ Որպես այդ պահանջի արձագանք՝ Հայկական ԽՍՀ ԿԿ առաջին քարտուղարի պաշտոնից հեռացվեց Կարեն Դեմիրճյանը։
գ. Վերլուծի՛ր։ Ինչպե՞ս էր ընթանում ներքաղաքական պայքարը Շարժման և Կոմուսի միջև։

Շարունակվեց համառ քաղաքական պայքարը իշխանությունների և Կոմիտեի միջև։ 1988 թ. հունիսի 15-ին ՀԽՍՀ ԳԽ-ն ստիպված եղավ հավանություն տալ ԼՂԻՄ մարզխորհրդի որոշմանը և դիմեց ԽՍՀՄ ԳԽ-ին։ Վերջինս, սակայն, հուլիսի 18-ին մերժեց այդ դիմումը։ Շարժման ճնշման տակ ՀԽՍՀ ԳԽ-ն որոշում ընդունեց, որ Հայաստանում կգործեն ԽՍՀՄ-ի այն որոշումները, որոնք կստանան ՀԽՍՀ ԳԽ համաձայնությունը։ ԽՍՀՄ իշխանություններն այդ որոշումը նույնպես մերժեցին, իսկ նոյեմբերի 24‑ին Երևանում հայտարարվեց պարետային ժամ, այնուհետ ՀԽՍՀ-ում մտցվեց հատուկ դրություն։

Սփյուռքում գործող ՀՅԴ, ՌԱԿ և ՍԴՀԿ կուսակցությունների կոչը 1988 թ. հոկտեմբերին

Պատասխանել հարցերին
ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպիսի՞ն էր դրությունը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կազմում գտնվելու
շրջանում։

Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ տարիներին ընդգրկված էր Ադրբեջանի կազմում՝ որպես ինքնավար մարզ (ԼՂԻՄ), սակայն այնտեղ բնակչության մեծ մասը հայեր էին։ Այդ ժամանակաշրջանում հայ բնակչությունը բախվում էր ազգային և մշակութային ճնշումների, սահմանափակվում էր հայերեն կրթությունը և մշակութային զարգացումը, բազմաթիվ դիմումներ էին ուղարկվում Մոսկվա՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջով, սակայն դրանք անտեսվում էին։
բ. Բացատրի՛ր։ Ինչպե՞ս տեղի ունեցավ Սումգայիթյան ոճրագործությունը։

Սումգայիթյան ջարդեր տեղի ունեցան 1988թ. փետրվարին Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում, այն տևեց 3 օր։ Ղարաբաղյան շարժման սկսվելուց հետո Ադրբեջանում աճեց հակահայկական լարվածությունը։ Փետրվարի 27–29-ին կազմակերպված խմբերը սկսեցին բռնության ենթարկել հայերին։ Տեղի ունեցան սպանություններ, բռնություններ, թալան, բնակարանների այրում։
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ քաղաքականություն էր վարում ԽՍՀՄ իշխանությունը ԼՂ-ի հարցի շուրջ։ Կարծիքդ հիմնավորի՛ր օրինակներով։

ԽՍՀՄ իշխանությունը վարում էր երկիմաստ և հաճախ հակասական քաղաքականություն։ Ղարաբաղի հայերի պահանջները հիմնականում անտեսվում էին։ Մոսկվան հաճախ փորձում էր զսպել շարժումները ուժային կամ վարչական միջոցներով։ Միաժամանակ թույլ էր տալիս, որ տեղերում լարվածությունը աճի։ ԽՍՀՄ-ը փորձում էր պահպանել միության միասնականությունը, բայց իր անորոշ և ուշացած քայլերով ավելի խորացրեց հակամարտությունը։

Պատմություն 9·Էսսե

Էսսե «Այծեմնիկ» — «Թմկաբերդի առումը»

Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐԴՈՒՆ ՄՂԵԼ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՔԱՅԼԵՐԻ։ ԳՆԱՀԱՏԻ՛Ր ՀԵՐՈՍՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՐԻ՛Ր՝ ԴՈՒ ԵՐԲԵՎԷ ԿԱՏԱՐԵ՞Լ ԵՍ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՐԱՐՔ (ԿԱՄ ԿՈՒԶԵԻՐ ԿԱՏԱՐԵԼ), Ո՞ՐՆ Է ԵՂԵԼ/ԿԼԻՆԻ ԱՅՆ ԵՎ ԻՆՉԻ՞Ց ԴՐԴՎԱԾ ԵՍ ԳՈՐԾԵԼ/ԿԳՈՐԾԵՍ

Արդյո՞ք բոլոր դավաճաններն էին փոշմանում իրենց արարքների համար։ Թմկատիրուհու և Այծեմնիկի պատմությունները ցույց են տալիս, թե ինչքան տարբեր կարող են լինել մարդիկ, երբ խոսքը գնում է իրենց պետության ճակատագրի մասին։ Մարդիկ բոլորն էլ ունակ են անսպասելի քայլերին, սակայն ոչ բոլորն են մտածում դրանց հետևանքների մասին։

Թե՛ գեղավերստական, թե՛ պատմական հատվածներում երկու կանայք էլ կանգնած էին բավականին դժվար ընտրության առաջ, սակայն մեկը կատարեց այդ ընտրությունը խելամիտ ձևով, հօգուտ իր պետությանը, իսկ մյուսը՝ շահի և իր փառասիրության։ Ընտրություն կատարելուց առաջ մարդը պետք է մի լավ մտածի դրա հետևանքների մասին՝ թե ինչ նա կշահի, իսկ ինչ կկորցնի այդ որոշումը կատարելուց։ Այծեմնիկն իրեն զոհաբերեց հանուն իր հայրենիքի, պաշտպանելով ժողովրդին մինչև իր վերջին շունչը՝ անտեսելով իր վերքերը և ցավը։ Ի տարբերություն Այծեմնիկի՝ Թմկատիրուհին առաջնորդվում էր սեփական շահով՝ զոհ գնալով փառասիրությանը և անհեռատես քաղաքականությանը։ Արդյունքում տուժեց ոչ միայն ինքը՝ որպես անձ, այլ կատարվեց ավելի մեծ ողբերկություն՝ ընկավ Թմկաբերդը։ Մարդիկ կարող են մեկին կուրորեն հավատալով՝ դիմել անհեռատես և կտրուկ քայելի, չհասկանալով և չըմբռնելով դրանց ողբերգական հետևանքները։ Նման անսպասելի քայլերի մարդուն կարող է դրդել նրա պոռթկուն, անկանխատեսելի խառնվածքը, եսասիրությունը և փառասիրությունը։ Այծեմնիկի կերպարը ցույց է տալիս, որ պետք է առաջնորդվել պարտքի զգացմունքով և հավատարմությամբ։ Մինչ դեռ Թմկատիրուհին չծառայեց ոչ՛ հայրենիքին, ոչ՛ էլ սիրո։
Վստահ եմ՝ դավաճաններից շատերը հետագայում հասկացել են իրենց սխալը, սակայն ոչինչ հետ բերել չի ստացվի, միևնույնն է մարդու անձնական նեղ շահը վեր դասվեց ընդհանուր բարօրությունից։

Ինչ վերաբերվում է ինձ՝ ես էլ եմ ժամանակին դիմել կտրուկ քայլերի, սակայն այդ քայլերը չեն բերել այդպիսի ողբերգական հետևանքների, ինչպես, օրինակ՝ Թմկատիրուհու որոշումը։ Կարծում եմ յուրաքանչյուր մարդ ստիպված է եղել գոնե մեկ անգամ կատարել այդպիսի որոշում։ Ըստ իս՝ Այծեմնիկի և Թմկատիրուհու կերպարները անհամեմատելի են, նրանց որոշումները միմյանց լրիվ հակառակ են։ Այսպիսով՝ մարդը չպետք է առաջնորդվի վախով, նախանձով կամ սեփական շահով, նա նույն ժամանակ պետք է մտածի իր հայրենիքի և մոտիկների մասին։ Դավաժանելով ինչ-որ մեկին, մարդը առաջին հերթին դավաճանում է ինքն իրեն։ Մարդուն անսպասելի քայլերի կարող են մղել ուժեղ զգացումները, բայց իսկական ուժը ճիշտ ընտրություն կատարելն է նույնիսկ դժվար պահին։ Յուրաքանչյուրս էլ պետք է ունենանք արդարության զգացումը, ցանկացած որոշում ընդունելիս պետք է հիշել պատասխանատվության մասին, որպեսզի հետագայում կատարված որոշումները չբերեն ողբերգական հետևանքների։

Պատմություն 9

«Տիգրան և Աժդահակ» — Երվանդական Հայաստան 

Համադրելով պատմական փաստերն ու գեղարվեստական հատվածները՝ ներկայացրո՛ւ Տիգրան Երվանդյանին՝ որպես պետական և քաղաքական գործչի՝ համապատասխան հատվածներով հիմնավորելով պատասխանդ։

Տիգրան Երվանդյանին համարում էին ամենահզոր և ամենախոհեմ թագավորը։ Համադրելով Մ․ Խորենացու «Տիգրան և Աժդահակ» վեպը պատմական իրադարձությունների հետ՝ ես կփորձեմ ներկայացնել Տիրգան Երվանդյանին՝ որպես պետական և քաղաքական գործչի։ Թե՝ պատմական, թե՝ գեղարվեստական հատվածներում, Տիգրան Երվանդյանը ներկայացված էր որպես հրաշալի թագավոր, ով օրինակ էր ծառայել շատերի համար։

Թագաժառանգ Տիրգան Երվանդյանը, Կյուրոս Մեծի հետ դաշնակցելով՝ ապստամբություն է կազմակերպում Մարաստանի վրա՝ ապացուցելով իր խիզախությունը։ Երվանդ I-ի ժամանակ Հայաստանը կախվածություն ուներ Մարաստանից, իսկ Տիրգանը այդ կախվածությունը վերացրեց՝ Հայաստանը դարձնելով ավելի հզոր և անկախ պետություն։ Տիգրան Երվանդյանի իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա, և Հայաստան մինչև Ք․ ա․ 522թ․ արտոնություններ ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ։ Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աչքի էր ընկնում իր իմաստնությամբ ու տաղանդով, նա նույնիսկ աշակերտել էր մի փիլիսոփայի: Մ․ Խորենացու խոսքերով էլ Տիգրանն ամենաքաջ, ամենախոհեմ և ամենահզոր թագավորն էր։ Բոլորն իրեն նախանձում էին, իսկ հաջորդ թագաժառանգների համար Տիրգանն օրինակ էր ծառայել։

Ըստ հայկական ավանդության՝ հենց Հայոց արքա Տիգրանն էլ վճռական պայքարում սպանեց Աժդահակին:Աժդահակին այնքան էր մտահոգում Տիգրամի դաշնակցությունը Մարաստանի թշնամի՝ Պարսից Կյուրոս թագավորի հետ, որ նա նույնիսկ սկսեց սարսափելի երազներ տեսնել։ Նա անհանգիստ մտածում էր, թե ինչպես կարելի է վերջ դնել Կյուրոս Մեծի և Տիգրանի դաշնակցությանը։ Երազն իր խորհրդականներին պատմելուց հետո Աժդահակն իրենցից օգնություն խնդրեց։ Նա վստահ էր, որ Տիգրանը կտապալի Մարաստանը։ Պատվիրակների միջոցով Աժդահակը Տիգրանին նամակ է ուղարկում՝ ցանկանալով կնության առնել Տիգրանի քրոջը՝ Տիգրանուհուն։  
Համաձայնվելով՝ Տիգրանը շատ մեծ սխալ է կատարում։ Աժդահակը քրոջը եղբոր դեմ է տրամադրում, սակայն միևնույն է՝ Տիգրանուհին եղբորն ամեն ինչի մասին տեղեկացնում էր։ Աժդահակը, դրա մասին իմանալով, որոշում է Տիգրանին հանդիպման կանչել։ Սակայն Տրգրանն Աժդահակի պես միամիտ չէր։ Նա գիտակցում էր, որ Աժդահակը վատ մտադրություններ ունի։ Նախօրոք զորք հավաքելով՝ Տիգրանը համաձայնվում է հանդիպմանը։ Տիգրանի կասկածները ճիշտ էին․ նա կանխատեսել էր ճակատամարտը։ Ճիշտ որդեգրված մարտավարության շնորհիվ Տիգրանին հաջողվում է տապալել Մարաստանը և Աժդահակին ու ազատել քրոջն ու իի երկիրը։

Ըստ իս՝ Տիգրան Երվանդյանը շատ հմուտ և իմաստուն պետական գործիչ էր։ Լինելով նպատակասլաց և խոհեմ անձնավորություն՝ նա կարողանում է ազատել հայկական թագավորությունը դավաճան դաշնակցից՝ վերահաստատելով իր անկախությունը և որևէ մեկ այլ երկրի ղեկավարի չհնազանդվելու փաստը։ Որպես պետական գործիչ Տիգրանը միանգամայն համապատասխանում է Մովսես Խորենացու և օտարազգի պատմիչների վկայություններին և նկարագրություններին։ Իմ կարծիքով՝ Տիգրանն այնպիսի թագավոր էր, ով պատրաստ էր ամեն ինչին՝ հանուն իր պետության սահմաններն անսասան և ապահով պահելու։ Նրա բոլոր ջանքերն ուղղված էին երկրի անկախությունը պահպանելուն, բարօրությանը և զարգացմանը։

Պատմություն 9·Գրականություն 9·Էսսե

«Հայկ և Բել» — «Ազատություն»

Տվյալ էսսեում ես կմեկնաբանեմ ազատության գազափարը՝ համադրելով Մ․ Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը Մ․ Խորենացու «Հայկ և Բել» ավանդազրույցի հետ։

«Հայկ և Բել» ավանդազրույցը համարվում է հայ ժողորդի և Հայաստանի ստեղծման հարցի սկզբնաղբյուրը։ Մովսես Խորենացին Հայկին նկարագրում է՝ որպես գանգռահեղ, թիկնեղ, վառվռուն աչքերով և հաստ բազուկներով մի երիտասարդի։ Բաբելոնի աշտարակաշինության փորձը ավարտվեց անհաջողությամբ, և Հայկը որոշում է աբստամբություն բարձրացնել Բելի տիրապետության դեմ։ Բելը համարվում էր մարդկության առաջին բռնակալը, ում հաջողվեց բռնանալ մյուսներին և զավթել ամբողջ երկիրը։ Հայկը հեռանում է Բաբելոնից և սակավաթիվ մարդկանց հետ բնակվում մի լեռան մոտ։ Այնտեղ կառուցում է բնակավայր, որը հետագայում նվիրում է իր թոռանը՝ Կադմոսին։ Իսկ ինքը տեղափոխվում է հյուսիս-արևմուտք և բնակություն է հաստատում մի դաշտում, որը կոչվում էր Հարք։ Բելը միշտ ձգտել էր նրան, որ բոլորն իրեն հնազանդվեն։ Եվ իմանալով, որ Հայկը հեռացել է Բաբելոնից՝ դավաճանելով նրան՝ Բելը իր որդիներից մեկի գլխավորությամբ ուղարկում է մի պատգամավորություն։ Բելի հիմնական պահանջն էր, որ Հայկն ընդունի իր գերակա իրավունքը։ Նաև Բելն առաջարկեց Հայկին բնակություն հաստատել իր տիրապետության ցանկացած կետում՝ վերադառնալով Բաբելոն։ Սակայն Հայկը մերժում է Բելի առաջարկը՝ խստությամբ հետ ուղարկելով Բելի պատգամավորներին։ Բելը չհավանեց Հայկի պատասխանը և մեծ հետևակ զորքի հետ գալիս է Հայաստան։ Վանա լճի ափին տեղի ունեցավ Հայկի և Բելի ճակատամարտը։ Հայկը եռաթև նետով տապալում է Բելին և վերջապես ազատություն է ձեռք բերում։ Հայերը Հայկին նմանեցնում են աղեղնավոր որսորդ Օրիոնին, երբեմն՝ նույնիսկ Հրատ կամ Մարս մոլորակին։

Մ․ Նալբանդյանը իր բանաստեղծության մեջ ազատությունը ներկայացնում է՝ որպես մարդու բնական իրավունք, սակայն նրա համար պետք է պայքարել։ Բոլորն էլ ցանկանում են ի ծնե ազատություն ունենալ, բայց Նալբանդյանի խոսքերով՝ «ազատություն սիրողներին այն աշխարհը խիստ նեղ է»։ Մանուկը, օրորոցը և ձեռքերը պարզելը խորհրդանշում են մանկություն։ Շատերը ազատություն լսելով պատկերացնում են իրենց մանկությունը։ Երբ նրանք անհոգս էին, դժվարությունների մասին մեծ պատկերացում չունեին և ուղղակի վայելում էին իրենց կյանքը։ Ներկայումս մարդը ստիպված է պայքարել ազատության համար։ Նույնիսկ առաջ, Մ․ Նալբանդյանը, Մ․ Խորենացին և բազմաթիվ այլ գրողներ պայքարում էին ազատ խոսքի և մտածողության համար, գրելով այդ ամենի մասին։

 Ըստ իս՝ ազատության համար պետք չէ պայքարել կամ անցնել դժվարություններ միջով, որպեսզի ունենա ազատ խոսքի իրավունք, ամեն մարդ ունի ազատության իրավունք, և ոչ ոք չի կարող մարդուն զրկել այդ իրավունքից։ Ամեն դեպքում, հիմա, որպեսզի դու ազատ կյանքին հասնես՝ ստիպված ես բազմաթիվ դժվարությունների միջով անցնել։ Կարևորն այն է, որ դու այդ ճանապարհին չհանձնվես։ Հայկը շատ լավ օրինակ է, նա ազատատենչ մարդ էր։ Անցնելով հսկա ճանապարհ՝ նա կարողացավ մուտք գործել ազատ կյանք։ Բանաստեղծության մեջ ներկայացված է, որ երեխան փոքրուց ազատությանն է սպասում՝ չիմանալով, որ աշխարհում ազատությանը հեշտությամբ ոչ ոք չի հասնում։ Իմ կարծիքով՝ ազատությունն այն է, երբ դու կարող ես ազատ արտահայտել քո կարծիքը և ապրել այնպես, ինչպես դու ես ուզում։ Սակայն ամեն ինչն ունի իր չափն ու սահմանը, և քո ազատությունը չպետք է նեղություն բերի քո շրջապատին։

Պատմություն 9·Էսսե

Էսսե՝ «Սպիտակ ձին» և «Առաջին աշխարհամարտ»

Առաջին աշխարհամարտը շատ ծանր հետևանքներ թողեց հայ ժողովրդի համար։ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին» գրված է հենց Առաջին աշխարհամարտի տարիների իրադարձությունների վրա։ Առաջին աշխարհամարտում հայերի մասնակցությունը շատ մեծ դեր ունեցավ։

Առաջին համաշխարհային պատերազմը սկսելուց հետո անմիջապես սկիզբ առավ կամավորական շարժումը։ Ռուսական կայսրությունում բնակվող շուրջ 2 միլիոն 54 հազար հայերից ռուսական բանակ են զորակաչվում մոտ 200 հազար հոգի։ Երբ Անտանտի երկրների բանակներում ծառայում էր շուրջ 50 հազար հայ։ Կամավորական ժոկատների կազմակերպման նպատակներ բանակների ուժերով Արևմտյան Հայաստանը ազատագրել և հայկական ինքնավարություն ստեղծել։ Սկզբում 1914 թ․ աշնանը կազմակերպվում են չորս կամավորական ջոկատներ։ Առաջինի հրամատարն էր Անդրանիկը, երկրորդինը՝ Դրոն, երրորդինը՝ Քեռին։ Հետագայում կազմակերպվեցին ևս երեք ջոկատներ։ Հայությունը բավականին դրամ հանգանակեց ջոկատների հանդերձավորման համար։ Ռուսաստանի շահերը Մերձավոր Արևելքում և մասնավորապես Արևմտյան Հայաստանում համընկնում էին հայ ժողովրդի ազատագրական ձգտումներին։ Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու կոչը լայն արձագանք ստացավ նույնիսկ արտասահմանում։ Տարբեր երկրներից կամավորներ էին ժամանում։ Այսպիսով կամավորական ջոկատներն իրենց մասնակցությունն ունեցան ռուսական բանակի մի շարք հաղթանակներում։

«Սպիտակ ձին» ստեղծագործության մեջ իրադարձությունները նույնպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ էին նկարագրված։ Թագավորի հրամանով բոլոր ձիատերները իրենց ձիերով պետք է քաղաք գնային։ Սիմոնը հույս ուներ, որ իր ձին՝ Ցոլակը, չէր համապատասխանի թագավորի պահանջներին։ Իմանալով, որ ոտքը կոտրած կամ խոր վնասվածք ունեցող ձիերին չեն տանում, Սիմոնը Ցոլակի մեջքին չեչաքարով վերք է բացում։ Սակայն չնայած վերքին, ձիուն միևնույնն է տանում են։ Իսկ Սիմոնը մնում է իրեն խեղդող ցավով, ոչ միայն, որ Ցոլակին տարան, այլ նաև քանի որ նա նրան ցավ պատճառեց, կորցրեց իր Ցոլակին։ Սպիտակ ձին Կոստանդ աղայի ձին էր, և բոլորը վստահ էին, որ այդ ձիուն հաստատ կտանեն։ Սակայն Կոստանդ աղան շատ խորամանկ էր, երբ հերթը հասավ նրան, նա մի ուրիշ՝ պատերազմին անհամապատասխան ձիով դուրս եկավ հրապարակ։ Իսկ տուն վերադառնալու ժամանակ նա իր սպիտակ ձին բազմած, անցավ գյուղացիների մոտով, կարծես նրանց վրա ծիծաղելով, քանի որ շատերը կորցրել էին իրենց ձիերին։ Բակունցը այս պատմվածքով ներկայացնում է կյանքի անարդարությունը և անհավասարությունը, մարդկանց ստոր և խորամանկ լինելը։

Այսպիսով, պատերազմն ահռելի կորուստներ պատճառեց մարդկությանը, ծանր հետևանքներ ունեցավ արդյունաբերական հասարակության համար։ Հա՛մ պատմական հատվածում, հա՛մ գեղարվեստական հատվածում իրադարձությունները տեղի էին ունենում Առաջին աշխարհամարտի տարիներին։ Պատերազմի գլխավոր հետևանքներից մեկը երիտթուրքերի կողմից իրագործված Մեծ եղեռնի միջոցով տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի հայաթափումը։ Բազմաթիվ երկրներում տեղի ունեցան նաև ժողովրդավարական հեղափոխություններ, որոնց արդյունքում տապալվեց միապետությունը, և տարածվեց ժողովրդավարությունը։

Պատմություն 9

1918-1921թթ․ ՀՀ-ի կարևորագույն պայմանագրեր

ՊայմանագրերԹիվ (ամսաթիվ/տարեթիվ)ԿողմերԳլխավոր բովանդակությունԱրդյունք
Բրեստ-Լիտովսկի1918 թ․ մարտի 3Ռուսաստան-ԳերմանիաՌուսաստանը Թուրքիային էր վերադարձնում Արևմտյան Հայաստանը, 1877-1878
թթ. պատերազմի արդյունքում Ռուսաստանին անցած Կարսի մարզի տարածքը և այլն
Բաթում1918 թ. հունիսի 4Օսմանյան կայսրության և Անդրկովկասյան հանրապետություններՀայաստանի Հանրապետությունը ճանաչվեց որպես անկախ պետություն, սակայն նրա տարածքն զգալիորեն սահմանափակվեց՝ մինչև մոտ 12,000 քառ. կմ: Հայաստանը կորցրեց Կարսի, Արդահանի, Սուրմալուի և այլ տարածքներ, որոնք անցան Օսմանյան կայսրությանը։Այս պայմանագիրը ծանր հարված էր Հայաստանի համար, քանի որ այն ճանաչում էր հայկական տարածքների զգալի կորստի փաստը։
Սևր1920 թ. օգոստոսի 10Թուրքիայի սուլթանական կառավարություն և Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետություններՀայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապինզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ ընդամենը 90.000 կմ2 ելքով դեպի Սև ծով։ Հայ-թուրքական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը և գծեց Միացյալ և Անկախ Հայաստանի քարտեզը։Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք։ Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա։
Ալեքսանդրապոլ2 դեկտեմբերի, 1920թ.Հայաստանի Առաջին Հանրապետություն և Թուրքիայի Քեմալական կառավարությունՊատերազմը Թուրքիայի և Հայաստանի միջև հայտարարվում էր ավարտված։ Որոշվում էին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանները։ Թուրքիային էր անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանի, Շարուրի և Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո։