- Նարեն 8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից քանի՞ տարով մեծ կլինի:
Լուծում
8+25=33
33+4=37
8+4=12
37-12=25
Պատ․՝25 - Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն նրանից փոքր է 20 տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից քանի՞ տարով փոքր կլինի:
Լուծում
32-20=12
32+6=38
12+6=18
38-18=20
Պատ․՝ 20 - Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի:
Լուծում
5×7=35
35+5=40
40:5=8
Պատ․՝8 - Արթուրի պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։
Լուծում
70:7=10
70+5=75
10+5=15
75-15=60
Պատ․՝60 - Արմենի և իր մայրիկի տարիքների գումարը 30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։
Լուծում
4+4=8
30+8=38
Պատ․՝38 - 2 տարի առաջ եղբորս և իմ տարիքների գումարը 18 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2 տարի հետո։
Լուծում
2+2=4
18+4=22
Պատ․՝22 - 5 տարի առաջ իմ և տատիկիս տարիքների գումարը 66 էր: Որքա՞ն մեր տարիքների գումարը 3 տարի հետո։
Լուծում
3+3=6
66+6=72
Պատ․՝72 - Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25 տարով, հայրիկս մայրիկիցս մեծ է 3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞ տարով մեծ կլինի ինձանից։
Լուծում
9+25=34
34+3=37
37+6=43
9+6=15
43-15=28
Պատ․՝28 - Ես 8 տարեկան եմ, եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։
Լուծում
8-3=4
28+4=32
32+4=36
8+5=13
36+5=41
41-13=28
Պատ․՝ 28 - Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ 5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես:
Լուծում
35+5=40
40:5=8
Պատ․՝8 - Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո որքա՞ն կլինի իմ և Աստղիկի տարիքների գումարը։
Լուծում
7:7=1
1+3=4
7+3=10
10+4=14
Պատ․՝14
Автор: A.P.
Ավետիք Իսահակյան, «Եղնիկը»
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
____Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
____«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
____Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
____Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը , բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
____Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
____Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
____Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
____Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
____Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
____Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
____Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
____Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
____Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
- Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Խարտյաշ — Ոսկեգույն, դեղինին և բալ շագանակագույնին տվող գույնով:
վերջալույս — իրիկնամուտ, մայրամուտ
մակաղած — (փխբ․) սփռված, տարածված
խորունկ — խոր
անդուլ — անդադար
ղողանջուն — ղաղանջ արձակող
շնկշնկան — փչող
հողմածեծ — հողմից, փոթորկից ծեծված
թավուտ, մացառուտ — խիտ թփերով, մացառներով ծածկված տեղ - Նկարագրի՛ր եղնիկին:
Եղնիկը մատղաշ ու խարտյաշ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով և նուրբ թարթիչներով։
3․ Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:
«Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
4․ Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
Այս պատմվածքի իմաստը այն է, որ յուրաքանչյուր կենդանի էակի համար իր ծննդավայրն ու բնակավայրը, հայրենի տունը շատ կարևոր են։ Այս պատմվածքի եղնիկը նույնպես հիշողություն ուներ, որն իրեն կանչում էր դեպի իր հարազատ անտառը, որտեղ գուցե մնացել էին իր ծնողները, ընկերները, իր սիրելի թփերն ու ծառերը։
5․ Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
Համո Սահյան․ Մշուշների շղարշի տակ
Համո Սահյան․ Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է
Համո Սահյան, Ձկնիկն առվին խուտուտ տվեց
Համո Սահյան, Մայրամուտը
Իմ ընթերցած գրքերը
Ռադիոնյութի մեջ պատմում եմ նոյեմբեր ամսվա ընթացքում իմ կարդացած գրքերի մասին
English





Мой моя моё
телефон-мр.
какао-ср.
аудитория-жр.
костюм-мр.
телевизор-мр.
проспект-мр.
радио-ср.
магнитофон-мр.
стадион-мр.
концерт-мр.
интерес-мр.
мотор-мр.
плеер-мр.
диск-мр.
шрифт-мр.
альбом-мр.
фото-ср.
монитор-мр.
конкурс-мр.
ресторан-мр.
базар-мр.
аукцион-мр.
милиция-жр.
апельсин-мр.
мандарин-мр.
лимон-мр.
марафон-мр
пианино-ср.
кассета-жр.
музыка-жр.
кафе-ср.
культура-жр.
экран-мр.
президент-мр.
библиотека-жр.
консерватория-жр.
пианист-мр.
инструмент-мр.
театр-мр.
артист-мр.
актёр-мр.
режиссёр-мр.
комедия-жр.
автор-мр.
поэт-мр.
литература-жр.
география-жр.
фирма-жр.
бизнесмен-мр.
партнёр-мр.
факс-мр.
маркетинг-мр.
супермаркет-мр.
фабрика-жр.
станция-жр.
вокзал-мр.
аэропорт-мр.
стюардесса-жр.
такси-ср.
вагон-мр.
район-мр.
центр-мр.
адрес-мр.
почта-жр.
поликлиника-жр.
бассейн-мр.
клуб-мр.
музей-мр.
цирк-мр.
зоопарк-мр.
радио-жр.
виза-жр.
Մայրենի
Գրել 10-ական բառ, որոնք սկսվեն Ո-ով և Օ-ով:
Ո-Որոնել, որսորդ, ոզնի, որդ, որովհետև, ովքեր, ով, ոչինչ, որդի, որս։
Օ-Օգտակար, օր, օդ, օդաչու, օդանավ, օրացույց, օրեցօր, օրինակ, օպերա, օձ։
Գրել 6 բառ, որոնք բառամիջում կունենան Օ տառը, օրինակ՝ անՕգուտ:
Անօգուտ, երկարօրյա, տարօրինակ, օրեցօր, ամենօրյա, անօթևան։
կարդալ Վ. Սարոյանի «Երկու արաբների պատմությունը»: Գրել՝ ինչ սովորեցրեց առակը:
Առակը մեզ սովորեցնում է, որ պետք չէ ժամանակից շուտ առաջ ընկնել, խոսել կամ խոստանալ այն, ինչ չես կարող անել։ Չի կարելի պարծենալ այն հաղթանակներով կամ հաջողություններով, որոնց չես հասել։ Եվ վերջապես, առակն ուսուցանում է, որ փառասիրությունը մարդկանց կարող է հիմարության հասցնել։
Տեքստից դուրս գրել 6 հատ Ե-ով սկսվող և 4 հատ Ո-ով սկսվող բառեր, հաշվել դրանց հնչյուններն ու տառերը
Ե-երազանքներով- 12 տառ 13 հնչյուն, երկու- 4 տառ 5 հնչյուն, ետևից- 5 տառ 7 հնչյուն,
Ո-որոնցից- 7 տառ 8 հնչյուն, որսալ- 5 տառ 6 հնչյուն, ոտք- 3 տառ 4 հնչյուն, ով- 2 տառ 2 հնչյուն