մաթեմատիկա

Մաթեմատիկա

  • Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    8-ի բաժանարարներն են՝ 1, 2, 4, 8
    ամենափոքրը 1-ն է, իսկ ամենամեծը 8-ը.
  • Թվարկիր 15-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    15-ի բաժանարարներն են՝ 1, 3, 5, 15
    ամենափոքրը 1-ն է, իսկ ամենամեծը 15-ը.
  • Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    20-ի բաժանարարներն են՝ 1, 2, 4, 5, 10, 20
    ամենափոքրը 1-ն է, իսկ ամենամեծը 20-ը.
  • Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    14-ի բաժանարարներն են՝ 1, 2, 7, 14
    ամենափոքրը 1-ն է, իսկ ամենամեծը 14-ը.
  • Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։
    18-ի բաժանարարներն են՝ 1, 2, 3, 6, 9, 18, 6 հատ.
  • Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։
    64-ի ամենամեծ բաժանարարը 64-ն է.
  • Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։
    25-ի ամենամեծ բաժանարարը 25-ն է, իսկ ամենափոքրը 1-ը
  • Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    30-ի բաժանարարներն են՝ 1, 2, 3, 5, 6, 10, 30.
    ամենափոքրը 1-ն է, իսկ ամենամեծը 30-ը.
  • Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    26+1=27
  • Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    48+1=49

Ուսուցիչն Անգետիկին հարցնում է, թե 1-ից մինչև ո՞ր թվերն են գրված գրատախտակին: Անգետիկը հերթով հաշվում է գրատախտակին գրված բոլոր թվանշանները և պատասխանում՝ 55: Ի՞նչ պետք է պատասխաներ Անգետիկն իրականում:

Պատ․՝ Պետք է ասեր 32

Մայրենի

Ձկնիկն առվին խուտուտ տվեց

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ

1. Արձակ պատմիր բանաստեղծությունը:

Ձուկը առվին խուտուտ տվեց, ինչից պարզ առուն ծիծաղեց և ուշաթափվեց, գլորվեց ձորը։ Ճանապարհին առուն խփվեց քարին, ուշքի եկավ, նայեց շուրջ բոլորը և ժպիտով շարունակեց իր ճամփան դեպի ծով։

2. Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին:
Առուն շատ պարզ ու անբիծ էր և նրան շատ հեշտ էր ծիծաղեցնել։

3. Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ:
Առուն և ձկնիկը

4. Ինչպե՞ս կնկարազարդիր բանաստեղծությունը, պատմիր:
Ես կնկարեի մի ձուկ, որը առվին իր պոչիկով խուտուտ է տալիս, իսկ առուն ծիծաղելով քարափից թափվում է և հոսում է դեպի ծով։

5. Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

-Բարև, առո՛ւ։
-Բարև, ձո՛ւկ։
-Գալի՞ս ես լողանք և խաղանք։
-Այո։
-Շատ ծիծաղելի է։
-Այո, բայց․․․
-Ի՞նչ։
-Ես պետք է գնամ դեպի ծով․․․
-Ինչու՞։
-Այնտեղ իմ ծնողներն են։
-Դե, քեզ հաջողություն։
— Ցտեսություն, ծիծաղկոտ առու։

Հայրենագիտություն

Գեղարդի վանք

Գեղարդի վանքի կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հայտնի է սակայն, որ համալիրը կառուցվել է մի վայրում, ոըը նախաքրիստոնեական շրջանում պաշտվել է որպես սրբատեղի` սրբացված աղբյուրների պատճառով։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։

Ըստ ավանդության 4-րդ դարի սկզբին, Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու առաջին տարիներին հիմվնել է մի վանք, որը Այրիվանք կամ Քարայրների վանք է կոչվել։ Վանքի հիմնադրումն ու բարգավաճումը ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչին և Սուրբ Սահակ Պարթև կաթողիկոսին։ Նախնական շրջանում վանքի միաբանները ապրել են հենց վանքում` կեցության համար օգտագործելով նաև մոտակա քարայրները` որպես մենակյացների խցեր։ Ենթադրվում է, որ այս անձավներից մեկում ապրել է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

Uncategorized

Գառնի

Գառնու հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:

Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  305 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:

Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»:  Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավերել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։ 

Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարն ունի ինը հատ 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:

Համալիրը կառուցվել է բարձր հրվանդանի վրա և երկու կողմերից պաշտպանված է բարձր ժայռերով, որոնք միանում են պարսպապատով:

մաթեմատիկա

Զույգ և կենտ թվեր

  • 1. 21;12;36;63;25;52;13;31;15;51;18;81;20;2;100;1;29;92;14,41;35,53;40,4;48,84 թվերից առանձնացրու

ա) զույգ թվերը։ 12, 36, 52, 18, 20, 2, 100, 92, 14, 4, 48, 84

բ) կենտ թվերը։ 21, 63, 25, 13, 31, 15, 51, 81, 29, 41, 35, 53

  • Ո՞րն է ամենափոքր զույգ թիվը։ 2
  • Ո՞րն է ամենափոքր զույգ երկնիշ թիվը։ 10

2. Համեմատի՛ր.

3405 < 47809

32005 > 22070

27789 > 26789

230204 < 234504

23426 < 23789

2845 = 2845

264890 < 264897

 456717 > 234597

32569 =  32569

 Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

389<395

 8734>8345

356589>356549

306784<306984

475156<475759

18921>18985

3․Թվերը դասավորել աճման կարգով՝   

323890, 4567, 45, 890584, 456, 3։
3, 45, 456, 4567, 323890, 890584

4․Թվերը դասավորել նվազման կարգով՝
3689, 452, 3698, 12, 156, 569993։
569993, 3698, 3689, 452, 156, 12

5․  8455 > 84*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն   ի՞նչ   թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
8455>8415

6․Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

  •  100, 200, 4010, 5070, 6000
  • 3200, 1340, 540, 100, 290
  •  3368, 2358, 2321, 101, 15
  • 2065, 112, 99, 9, 10

Uncategorized

Ո՞վ է Սեբաստացին

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

Բնագիտություն

Իմ կենդանին և իմ վարդը

«Իմ վարդը»

Այս գարնանը ես տանը ծաղկամանում վարդ տնկեցիի։ Եվ երբ հայտնվեցին երկու կոկոն, մեր չարաճճի չորսոտանի բնակիչը որոշեց համտեսել դրանք։ Նա կծեց, պոկեց երկու կոկոնները, բայց հասկացավ, որ դա ուտելու բան չէ և թողեց ու գնաց։ Հետո էլի կոկոններ հայտնվեցին, իսկ հետո վարդեր բացվեցին։




«Իմ կենդանին»
Ես պահում եմ կատու, նրա անունը Հյուգո է, նա մի տարեկան է և շատ է սիրում քնել, ուտել, խաղալ և մեր շքամուտքում զբոսնել։ Նա շատ հետաքրքրասեր է և ամեն ինչը պետք է հոտոտի։ Նա շոտլանդական ցեղատեսակի է, Հյուգոի մորթին մի քանի գույն է մոխրագույն սպիտակ և նարնջագույն։ Հյուգոն ամեն գիշեր գալիս է և պառկում ոտքերիս տակ, պառկում է մեջքի վրա, փորիկը բացում ու հասկացնում, որ սիրեմ նրան և խաղամ նրա հետ։ Լուսադեմին երբ Հյուգոն նկատում է մեր բակի սպիտակ կատվին նա շատ է զայրանում, որովհետև նա մեր բակը համարում է իր տարածք, որտեղ ուրիշ ոչ մի կատու չպետք է լինի։ Երբ հանկարծ նա պատշգամբից թռչում գնում է կռվելու ես ստիպված եմ նրա հետևից թռչել և հետ բերել տուն։ Մենք Հյուգոյին սանրում ենք, որպեսզի ավելորդ մազերը թափվեն, կերակրում ենք նրան և հատուկ վիտամիններ տալիս, որ մազերը չթափվեն, փայլեն և առողջ լինեն։
Հյուգոյի նկարները


մաթեմատիկա

Մաթեմատիկայի հոկտեմբերյան ֆլեշմոբի քննարկում

1.Սովորողները նկարում էին Աթաբեկ Խնկոյանի հեքիաթները՝ «Ագռավն ու աղվեսը», «Ճպուռն ու մրջյունը», «Մկների ժողովը» և «Փեսացու մուկը»: Դասարանում 22 սովորող կար: Նրանց կեսը նկարում էր «Ագռավն ու աղվեսը», մյուս կեսից հինգը՝ «Ճպուռն ու մրջյունը», իսկ մնացածի կեսը՝ «Մկների ժողովը»: Քանի՞ հոգի էր նկարում «Փեսացու մուկը»:

Լուծում
22։2=11
11-5=6
6:2=3
6-3=3

2.Արփին ճաշի համար աղցան պատրաստեց: Մեկ բաժին աղցանի համար պետք է 3 լոլիկ, 2 վարունգ, 1 պղպեղ: Քանի՞ լոլիկ, վարունգ և պղպեղ օգտագործեց Արփին 8 բաժին աղցան պատրաստելու համար:
Լուծում
8×3=24
8×2=16
8×1=8

Պատ․՝ 24 լոլիկ, 16 վարունգ, 8 պղպեղ

3.Պարկում կա 8 կարմիր, 4 դեղին և 11 կանաչ գնդակ: Առանց պարկի մեջ նայելու՝ ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է այնտեղից հանել, որ հանածներից գոնե մեկը դեղին լինի:
Լուծում
11+8+1=20
Պատ․՝ 20 գնդակ

4.Տարբեր թվանշաններով գրվող ամենափոքր քառանիշ թվի հարյուրավորների կարգում ի՞նչ թվանշան է գրված:
Պատ․՝ 1023

5. Մեկ մուտք ունեցող բազմահարկ շենքի յուրաքանչյուր հարկում կա չորս բնակարան: Ո՞ր հարկում է 49-րդ բնակարանը, եթե բնակարանների համարակալումը սկսվում է առաջին հարկից` 1 համարով:
Լուծում
49:4=12+1
Պատ․՝
13 -րդ հարկում

Մայրենի

Մայրը «Հովանես Թ․»

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր: Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կերակուր բերեց ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։ Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մեկը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց,դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։ Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։ Վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։ Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։ Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ,թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ նստեց։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ քարի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։ Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։