1. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը։
ա) Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) շնչակտուր եղավ և նվաղեց։
բ) Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց ոտքը և ստիպված էր մի քանի օր անցկացնել անկողնում պառկած:
գ) Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):
դ) Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան ու տեղնուտեղը սպանել:
ե) Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա մի քանի օր շարունակ ինձ չարչարող խնդրի լուծման ուղին
2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա) Տնօրենն ավելացրեց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ առաջարկությանը։
բ) Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ քնած (չի, չէ):
գ) Բայց նա երբեք էլ կողմ (չէ, չի) եղել մեր՝ արտասահման մեկնելուն։
դ) Ես համոզվեցի, որ այդ երիտասարդը մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա։
3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա) Մանկամարդ աղջիկը, մոմակալը ձեռքին, միջանցքով քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հանդիպակաց հոսանքից։
բ) Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:
գ) Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի)։
դ) Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից։
ե) Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից։
զ) Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:
է) Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել, թողել) և վերադառնալ խրամատ, բայց ընկերը ամեն կերպ ջանում էր վիրավորին օգնել:
4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծեք ճիշտը.
ա) Քիմիական այդ նյութը (գործածվում է, գործ է ածվում) տարատեսակ օծանելիքներ պատրաստելու համար:
բ) Հարգելիս, (վեր մի՛ կաց, մի՛ վեր կաց). մենք նստած կզրուցենք:
գ) Սարեր ու ձորեր, իմ վիշտը (լացեք, լացեցեք), այս աշխարհում ինձ մխիթարող չունեմ:
դ) Գնա, քեզ հարմար ու քեզ արժանի տեղ գտիր, քեզ այս տունն այլևս (թողող, թողնող) չկա։
ե) Կրթությամբ լինելով բանասեր՝ Սուրենը անցավ վերապատրաստման դասընթաց և (դարձավ, դառավ) հաշվապահ:
զ) Կարենը դեռ դպրոցական տարիքից իր վերնաշապիկն ու գուլպաներն ինքն է (լվանում, լվում)։
է) Մենք այդ տղաներին մի քանի համապատասխան խոսք (ասեցինք, ասացինք), ու նրանք հասկացան, թե ում հետ գործ ունեն:
ը) Պետավտոտեսչության նոր որոշման համաձայն՝ (մգացված, մգեցված) ապակիներով ավտոմեքենաների երթևեկն արգելվում է:
թ) Հարգելի՛ ուղևորներ, երթուղայինների վարորդներին (մի՛ թույտ վեք, թույլ մի՛ տվեք) մեքենայում ծխել և վնաս տալ ձեր առողջությանը։
ժ) Հեռավոր երկրներից հում մսեղեն հնարավոր է ներմուծել միայն (սառացված, սառեցված) վիճակում:
ժա) Վերջին անգամ բաժակները (լցրինք, լցրեցինք), բայց չգիտես ինչու ոչ ոք այլևս չէր ուզում ո՛չ բաժակաճառ ասել, ո՛չ խմել։
ժբ) Ա՛յ հոգուդ մեռնեմ, ինչու չես (թողում, թողնում)՝ այդ անպատկառին մի երկու լավ խոսք ասեմ, որ իմանա՝ ում հետ ինչպես պետք է խոսել։
5. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով հետևյալ բայերն այնպես, որ մի դեպքում արտահայտեն գործողության կատարման հրաման, մի դեպքում՝ պայման, մեկ այլ դեպքում՝ հարկադրանք: Կազմածդ նախադասությությունները համեմատի՛ր իրար հետ:
Պարզ մեխանիզմներ, լծակ
1.Որո՞նք են պարզ մեխանիզմները
Այն մեխանիկական սարքերը , որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոփոխելու համար կորչովում են մեխանիզմներ:
2.Ի՞նչ է լծակը:
Լծակը ամենատարածված պարզագույն մեխանիզմն է: Լծակը սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել անշարժ հենարանի շուրջը: Այդ հենարանն անվանում են առանցք:
3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ
Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ:
4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:
Ճախարակները լինում են անշարժ եւ շարժական:
5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:
Եթե բեռը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ, այն կոչվում է անշարժ ճախարակ:
6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:
Երբ բեռի շարժման ժամանակ ճախարակը շարժվում է, այն կոչվում է շարժական ճախարակ:
7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:
Անշարժ ճախարակով բարձրացնում են բեռները:
8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը: Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:
Շարժական ճախարակով ևս բարձրացնում են բեռները, բայց այս անգամ ավելի քիչ ուժ է գործադրվում:
9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:
Ուժի մեջ ավելի մեծ շահում ստանալու համար օգտագործում են բազմաճախարակ, որն անշարժ և շարժական ճախարակների համակցություն է:
10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:
11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար
Այն աշխատանքը, որը կատարվում է միայն ավտոմեքենան բարձրացնելու համար, անվանում են օգտակար աշխատանք:
12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված
Ծախսված կամ լրիվ աշխատանքը ավելի մեծ է, քան օգտակար աշխատանքը:
13.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից
Օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի մի մասն է կազմում:
14.Ո՞ր մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից
Այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխտանքի որ մասն է , կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից:
15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>
Լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին։
16.Հնարավոր է արդյոք, որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից
Ակսել Բակունց, Օրանջիա, 02․04-04․04
Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։
Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։
Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։
– Մանաս, ինչու՞ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։
Դավոյենց Առաքելը, եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում, և մտքում դրեց ձորակում ամարաթ[1] կառուցել։
Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։
Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։
– Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա, էլի՞, որ զոռ ես անում,– ասաց Մանասը,– Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքել…
– Մանաս, իմացիր առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ու՞մ լակոտն ես։
Եվ ա՛ռ հա մի հատ Մանասի գլխին, ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ, աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։
Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն։
Լսեցին, տեսան, բայց ծպտուն չհանեցին։ Վախենում էին Առաքելից. շշուկով պատմում էին, որ Առաքելը «ջանդարմի»[2] հետ կապ ունի, գյուղում լրտեսություն է անում, մեծամեծ չինովնիկների աջ ձեռքն է։
Երբ Առաքելը հեռացավ, մի ծերունի շշուկով ասաց հարևանին.
– Առաքելը մատնիչ ա, հերն էլ էր էդպես, հորն ա քաշել։
Երկու տան մեջ թշնամությունը հնուց կար։
Ձորակում շինվող տունը սուր փշի պես Առաքելի աչքը մտավ։ Իր այգու ցանկապատի արանքից երբեմն նայում էր տան պատերին։ Մանասին, որ գլուխը շոր փաթաթած, վարպետին քար ու կիր էր տալիս։
Նայում էր Առաքելը ցանկապատի ետևից և ափսոսում, որ դագանակի ծայրը Մանասի ականջատակին չկպավ։ Բարձրանում էին տան պատերը, և պատերի հետ Առաքելի սրտում զայրույթն էր ծառս լինում, սանձարձակ ձիու պես։ Փափախի տակ մտքերը որդեր էին, լեշի վրա վխտացող զազիր որդեր։
Գնաց իր ծանոթ պրիստավի մոտ, նրա համար յուղ ու մեղր տարավ, պրիստավի տղի համար զատկին ճակատը ներկած գառ տարավ։
– Մանաս, տապ արա, Առաքելը պրիստավի տունը ջրի ճամփա է շինել։
Բայց Մանասի ջրաղացն էլի հերվա աղունն էր աղում։
– Հենց գիտեք, թե պրիստավից էլ մեծ մարդ չկա՞, իրա գեներալի դուռը կգնամ…
Առաքելը գնաց եկավ։ Օրանջիայի ձորակով գլուխը կախ անցավ, նոթերը կիտած։ Ոխ ուներ սրտում, աչքն էլ ուրիշ բան չէր տեսնում։
Մանասը տուն շինեց, կտուրը ծածկեց փայտով, չոր ցախով, կինն ու երեխան էլ հայրական հին տնից հանեց և արահետով անցավ, տեղավորվեց նոր տան մեջ։
Ասում են, որ հենց այդ օրերին պրիստավն իր մոտ է կանչում գյուղի մի քանի ազդեցիկ մարդկանց և մատը թափ տալով ասում.
– Հա՜, Առաքելին որ տանուտեր չեք ընտրել այս անգամ, էլ պրծնում չկա ձեզ։
Շատերն էլ ասում են, թե պրիստավը չի ասել, Առաքելի կողմնակից մարդիկն են այդ լուրը տարածել գյուղում։
Մանասը ձորակում բոստանատեղն էր փորում, երբ ականջովն ընկավ այդ։ Աչքի տակով նայեց գետնին, քարը մի պահ ձեռքին մնաց, քարը պատին դնելիս մտքում տպվեց, որ Առաքելը ոխը մի տեղից պիտի հանի։
Իրիկունը Մանասը դռան երկաթ կապին նայեց ու կնոջն ասաց.
– Ա՜յ կնիկ, մեզ մի շուն ա պետք, գյուղի ծերին ենք, ճամփի բերան։
…Ո՞վ էր՝ կանչեց, թե Առաքելը պիտի տանուտեր լինի։ Ժողովին մեկը կանչեց, հետո մի ուրիշ խումբ միացավ, վերջում որոշեցին կողմերի բաժանվել։
– Առաքելին ուզողը դեպի պատը,– կանչեց մեկը։ Մի խումբ քաշվեց դեպի պատը, հետո մի քանի հոգի միացան, և երբ գյուղի «իշխան» մարդիկ իրար բոթելով շարժվեցին դեպի Առաքելի պատը, ժողովուրդը հետևեց նրանց, աղի վրա գնացող ոչխարի պես։
Մանասի ոտքերը թուլացան, և ոտքերը քաշ տալով ինքն էլ գնաց բոլորի հետ, հոտից ետ ընկած կաղլիկ ոչխարի նման։
– Շեն կենա Առաքել քյոխվան,- ձայն տվին այս ու այն կողմից, փափախները գետնով տվողներ էլ եղան։
Մինչև հիմա էլ գյուղում պատմում են Առաքելի մասին։
– Յաման քյոխվա էր, ջանի կրակ էր։ Քանի՜ մարդ ա փչացել նրա ձեռքից։ Մի ձեռքը խանչալի կոթին էր, մինն էլ ղամչու[3]։
Պատմում են, թե ինչպես Առաքելը գիշերով հանդ էր գնում։ Եթե տեսներ, որ մի ոչխար է ընկել իր կամ բարեկամի արտը, ոչխարն արտի մեջ մորթում էր։ Սարում, երբ լսում էին, թե Առաքել քյոխվան ման է գալիս, չոբաններն ահից ոչխարը մի վերստ էլ հեռու էին քշում։
Եվ պատմելիս ծերերից մինն ավելացնում է.
– Խեղճ Մանասն էլ նրա ձեռքով փչացա՜վ, տունն էլ ավերակ թողեց…
Մանասը երբեմն միտք էր անում, թե Առաքելը ոխը հանելու համար գնաց տանուտեր եղավ։ Մտածում էր, բայց մտքինը ոչ ոքի չէր ասում։ Իսկ եթե ազգ ու բարեկամ էլի ասում էին.
– Մանաս, տապ արա, թրի սուր ժամանակն է…
Մանասը փափախը գետնով տալ չէր ուզում, էլի իր հին ասածն էր կրկնում։
Բայց Առաքելը չէր էլ ցույց տալիս, թե ինքը հաշիվ ունի Մանասի հետ։ Այն օրից, երբ տանուտերի շղթան վզովն անցկացրեց, պղնձե կնիքն էլ գրպանը դրեց, Առաքելն այդ օրից ձևացնում էր այնպես, որ իբր թե Մանասին չի էլ տեսնում։
– Մանաս, զարթուն կաց, Առաքելը հանկարծ է քեզ նեղը գցելու…
… Երբ լուր եկավ, թե քաղաքներում գործադուլ կա, հեղափոխության է ընկել, Առաքելն ականջները խլշեց։ Նույն գիշեր Առաքելի ձիու սմբակների տակից կայծեր թռան։ Պրիստավը հուսադրեց նրան.
– Ձեր գործին կացեք, ժողովուրդ, տարին խառն ա, չլսեմ, չիմանամ, թե լոթի–վաթի մարդիկ են գալիս, գիշերով թաքուն ժողով անում։
Իր շվաքից խրտնեց, թե իրոք վտանգ կար գյուղում, երբ մի շաբաթ հետո Առաքելը նորից գնաց պրիստավի մոտ։
– Պրիստավն ապրած կենա, գյուղում էլ են երևում խառնակիչ մարդիկ, մի տասը հատ ղազախ թող հետս գա, գյուղում երևան մի անգամ, ժողովուրդը զարզանդի։
Պրիստավը բեղերը ոլորեց, բեղը փաթաթեց մատին և ձգեց մինչև աչքատակ, ասես աչքն էր ուզում կոխի։ Բեղերը ոլորելիս թշերն ուռեցրեց, զուռնա փչողի պես։
Առաքելը կազակների հետ դեռ գյուղը չհասած, բոլորն էլ գիտեին, որ գալիս են։ Այդ երեկո շատ տներում ճրագ չվառեցին, շատերը մինչև լույս աչք էլ չփակեցին։
– Էյ, պլստուն կազակ, ինչու՞ այդքան շատ խմեցիր Առաքելի տանը, արյունդ գլխիդ տվավ, տաքացար։ Մինաս, կինդ այդ օրը երանի լվացք չաներ և լվացքը չփռեր պատին։ Որովհետև դիմացի ցանկապատի արանքից Առաքելը կազակին մատով ցույց էր տալիս կնոջդ, որ լվացք էր փռում։ Կազակ, մոռացա՞ր միթե, որ Դունյաշայիդ երկրում ձորակներ չկան, ինչպես Օրանջիան, ցանկապատի հետև վերջին անգամ էիր պռոշներդ լիզում։
Մինչև այժմ էլ գյուղում, երբ պատմում են Օրանջիայի մասին, մի ականատես միշտ ավելացնում է.
– Սարքովի էր բոլորը, Առաքելը սատանի հունար ուներ…
– Մթնում էր, դռները կապում էինք, մտնում տները։ Լակում էին ղազախները, ընկնում քուչեքը։ Շաշկով էնքան հավի վիզ թռցրի՜ն…
– էն տարին իմ մի երինջս տարան, որ էլ ինչ ասեմ է՜, աչքերս էլ հետը տարան…
Այդ տարուց շատ բան են պատմում, երբ խոսք է վեր գալիս Օրանջիայի մասին։
Մանասն այդ օրն անտառ է գնացած լինում։ Հունձը վերջացել էր, կալի ժամանակն էր։
– Ի՜նչ էլ բերք կար էն տարին… Կտուրների վրա, պատերի տակ դեզեր էին…
Մթնել էր, մեկ էլ Օրանջիայից մի ծկլթոց եկավ, հավարի ձայն։
– Հենց էն ա, ականջս ծկլթոցին էր, մեկ էլ մի անգամ կրակեցին։ Կրակոցից ձորերը դընգացին։ Օրանջիայի ձորակը վառվում էր, ալավը երկինք էր հասնում։
Ամբողջ գյուղն էր այդ գիշերը թափվում ձորակը, բայց արդեն ուշ էր։ Խրճիթը, որի կտրին դեզեր կային, պատերի տակ թափված խուրձեր, խրճիթը վառվեց, նավթոտ փալասի պես։ Երբ լուսո դեմ կրակը հանդարտեց, խանձված ընկած էին Մանասի կինը, երեխան, կազակը։
– Է՜, ի՜նչ չարչարանք քաշեց գյուղը, քանի՜ մարդու ծեծեցին, ինչեր չարին… Մանասին տարան, ինչ ասես չարին… վիզ չառավ։ Հենց ասում էր, թե ես անմեղ եմ, ես չեմ ղազախին սպանել։ Ղազախներն էլ վկայել էին, որ Մանասն է սպանել։ Բա, էսպես բաներ…
Երբ Մանասին վագոն դրին դեպի հեռավոր տունդրաները, իզուր էր կայարանի ժխորի մեջ աչք ածում ծանոթ մեկին։ – Գնաց, էլ թե ինչ եղավ, տեղեկություն չկա…
… Հետո քամին սերմեր բերեց, և Մանասի տան ավերակների վրա ծաղկեց մասրենին։ Ամեն գարնան Օրանջիայում այնքա՜ն վարդեր են լինում, դեղին, սպիտակ։
Հարցեր և առաջադրանքներ։
1․Կարդա պատմվածքը և 5-6 նախադասությամբ վերաշարադրիր բովանդակությունը։
Առաքելը և Մանասը վիճում էին տարածքի համար: Առաքելի աչքը Մանասի տան վրա էր, և նա ուզում էր իրեն վերցնել այդ տունը, բայց քանի որ Մանասը պնդաճակատ էր նա չկարողացավ հասնել իր մտադրությանը:
2․ Պատմվածքից դուրս գրիր ժողովրդախոսակցական բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրիր։
Հունձ — հնձելը, արտը քաղելը
Կալ — հացահատիկը կալսելու տեղ, կալատեղ
Քյոխվա — գյուղի կառավարիչ, տանուտեր, գյուղապետ
3․ Ի՞նչն էր Մանասի և Առաքելի կռվի պատճառը։
Մանասի և Առաքելի կռվի պատճառը կոնկրետ այն տարածքն էր, որտեղ երկուսն էլ տուն էին ուզում կառուցել:
4․ Ինչպիսի՞ մարդ էր Առաքելը։
Առաքելը ժլատ, բռնկվող և կռվարար էր:
5․ Ինչպիսի՞ մարդ էր Մանասը։
Մանասը համառ և պնդաճակատ էր:
6․ Ինչպիսի՞ միջոցներով Առաքելը գյուղի քյոխվա դարձավ։
7․ Քո կարծիքով, Առաքելը կապ ունե՞ր Մանասի ընտանիքի կործանման հետ․ ինչպե՞ս։
8․ Ի՞նչ խորհուրդ կտայիր պատմվածքի հերոսներից յուրաքանչյուրին։
Ուղղանկյուն եռանկյուն
Դասարանում

305. <BME=180-140=40o
<MBE=90-40=50o
<A=90-50=40o
<B=<C=(180-40):2=70o
306. <AMB=180-<A-<B
<AMB=180-55-67
<AMB=180-122
<AMB=58°
307. <A=<B=<C=60°
<B=112°
<A=60°
<A=<F=112:2=56°
<H=90°
<AHF=180°-<A-<F=180-60-56=64°
«Я помню чудное мгновенье» А. С. Пушкин
Я помню чудное мгновенье
Передо мной явилась ты,
Как мимолетное виденье,
Как гений чистой красоты.
В томленьях грусти безнадежной,
В тревогах шумной суеты,
Звучал мне долго голос нежный
И снились милые черты.
Шли годы. Бурь порыв мятежный
Рассеял прежние мечты,
И я забыл твой голос нежный,
Твои небесные черты.
В глуши, во мраке заточенья
Тянулись тихо дни мои
Без божества, без вдохновенья,
Без слез, без жизни, без любви.
Душе настало пробужденье:
И вот опять явилась ты,
Как мимолетное виденье,
Как гений чистой красоты.
И сердце бьется в упоенье,
И для него воскресли вновь
И божество, и вдохновенье,
И жизнь, и слезы, и любовь.
Перевод на армянский:
Հիշում եմ մի հրաշալի պահ.
Դու հայտնվեցիր իմ առջև,
Ինչպես անցողիկ տեսիլք
Մաքուր գեղեցկության հանճարի նման:
Անհույս տխրության թշվառության մեջ,
Աղմկոտ եռուզեռի անհանգստությունների մեջ,
Երկար ժամանակ ինձ հնչում էր մեղմ ձայն
Եվ ես երազում էի գեղեցիկ գծերի մասին։
Անցան տարիներ։ Փոթորիկը ապստամբ պոռթկում է
Փարատված հին երազանքները
Եվ ես մոռացել եմ քո նուրբ ձայնը,
Քո երկնային գծերը:
Անապատում, բանտարկության խավարի մեջ
Օրերս հանգիստ էին անցնում
Ոչ աստվածություն, ոչ ոգեշնչում,
Ոչ արցունքներ, ոչ կյանք, ոչ սեր։
Հոգին արթնացել է.
Եվ հետո նորից հայտնվեցիր,
Ինչպես անցողիկ տեսիլք
Մաքուր գեղեցկության հանճարի նման:
Եվ սիրտը բաբախում է հրճվանքով,
Եվ նրա համար նրանք նորից հառնում են
Եվ աստվածություն և ոգեշնչում,
Եվ կյանք, և արցունքներ, և սեր:
Ձկների բազմազանությունը և դասակարգումը, ձկների ներքին կառուցվածք
Լրացուցիչ աշխատանք — պատասխանել հարցերին․
1․ Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։
Հայաստանում հանդիպվում են Սևանի իշխանը, կարմրախայտը, սիգը, Սևանի կողակը, ծածանը։
2. Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը
Ձկների մարմինը կազմված է երեք բաժիններից՝ գլուխ, այն սահմանազատվում է իրանից խռիկային կափարիչներով: Գլուխը իր վրա կրում է տեսողական զգայարանը՝ աչքը, քթանցքը, որում բացվում է հոտառական նյարդը, ծնոտներով ձևավորվող օրգանը՝ բերանը, խռիկային կափարիչները, որոնք պաշտպանում են խռիկները: Մարմինը սահմանազատվում է պոչից հետանցքով: Պարունակում է հիմնական ներքին օրգանները: Եվ պոչ, ձկների տեղաշարժման կարևորագույն և մկանուտ օրգաններից է: Բոլոր ձկները տեղաշարժվում են լողակներով: Լողակները կազմված են ոսկրային ճառագայթներից և դրանք պատող մաշկաթաղանթից:
3. Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում
Լողակները ձկներին հնարավորություն են տալիս ջրի վրա հավասարակշռություն պահել և տեղաշարժվել։
4. Ի՞նչ է լողափամփուշտը
Լողափամփուշտը թափանցիկ երկարավուն արծաթափայլ պարկ է ձկան մարմնում, որ օդով լցվելու և դատարկվելու միջոցով հնարավոր է դարձնում ջրի մեջ խորասուզվելն ու վեր բարձրանալը։
Հետաքրքիր փաստեր ձկների մասին
1. Որոշ ձկների խմբեր կարող են կազմված լինել միլիոնավոր ձկներից։
2. Գոյություն ունեն երկենցաղ ձկներ, որոնք առանց ջրի կարող են ապրել մի քանի ամիս։
3. Որոշ մարդիկ վախենում են շնաձկներից, քանի որ նրանք հարձակվում են մարդկանց վրա։ Բայց իրականում ամեն տարի մեղուների խայթոցից ավելի շատ մարդ է մահանում, քան շնաձկների։
4. Ձկների մեծ մասը կարողանում է տարբերել գույները։
5. Կան նաև թռչող ձկներ։ Նրանք կարող են ջրի վրայով 50 մ թռնել։ Եղել են դեպքեր, երբ թռել են նաև 200 մ։
6. Աշխարհի ամենաթունավոր ձուկը համարվում է քար-ձուկը։
7. Ձների մեջ ամենամեծը կապույտ կետն է։ Նրա մեծությունը կարող է հասնել 20 մ, իսկ քաշը 25 տոննայի։
8. Կան ձկներ, որոնք կարող են փոխել իրենց սեռը։
9. Աշխարհի ամենահին ձուկը լատիմերիան է։
10. Անաբիս ձուկը կարողանում է ծառ բարձրանալ։
Արտադրյալի սկբունքը
Դասարանում

279. 2×4=8
280. 3×4=12
281. 12
282. ա)25
բ)20
283. ա)16
բ)64
284. 12
285. 30
286. ա)450
բ) 450
Լրացուցիչ (կրկնողության համար)

1)5a+2a=7a
2)6b-4b=2b
3)2x+7x-5x=4x
4)3y-y-4y+8y=6y
5)4a-5b-2a-3b=2a-2b
6)7x2-6x-5x2+3x=2x2-9x
7)6x+5-8y-3+5y-4x=2x−3y+2
8)5ab-4a+6b+8a-2b+3ab=8ab+4a+4b
9)6a+7b-5c-4b+2a+c-5b-6a+2c=2a-(-2b)-(-2c)
10)5m-9+3n-7m+4n+4-5n-3m= -5m+2n-5

1)5a-(2a-3b)=3a-3b
2)7x-(4x-2y)=3x+2y
3)4y-(y-3)=3y+3
4)9m+(6n-7m)=2m+6n

1)a=4,b=(-3)
2a+5b=2*4+5*(-3)=8+(-15)=(-15)+8=(-7)
2)m=(-5),n=(-8)
4m-3n+10=4*(-5)-3*(-8)+10=(-20)-(-24)+10=(-20)+24+10=4+10=14
3)x=6,y=(-17),z=(-3)
5x+2y-3z+7=5*6+2*(-17)-3*(-3)+7=30+(-34)-(-9)+7=(-4)+(+9)+7=12
4)a=4,b=(-2),c=3
2ab-3bc-4ac=2*4*(-2)-3*(-2)*3-4*4*3=(-16)-(-18)-48=2-48= -46
Գործնական քերականություն բայից, 01. 04. 2024թ.
1. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից բայեր կազմի´ր:
Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:
ծաղկել, քարանալ, անվանել, քարոզել, ձևել
Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:
մեծանալ, բարձրանալ, տափակել, սրել
Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:
ոչնչանալ, բոլորել, նույնանալ, ամբողջանալ
Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:
կրկնել, արագանալ, դանդաղանալ, հաճախել
2. Տրված բայերից նորերը ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:
Ա. Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:
Անդրադառնալ, վերանայել, վերակառուցել, վերագրել, արտահայտել, հակաճառել, մակագրել, ստորագրել։
3.Տեքստից դուրս գրիր բայերը, որոշիր, թե որոնք են ե խոնարհման, որոնք՝ ա խոնարհման։
Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:
Ցատկում — ցատկել — ե խոնարհման
լսեցի — լսել — ե խոնարհման
հիշեցի — հիշել — ե խոնարհման
տխրեցրեց — տխրել — ե խոնարհման
գիտեի — իմանալ — ա խոնարհման
ուշացել — ուշանալ — ա խոնարհման
չմտահոգվեցի — չմտահոգվել — ե խոնարհման
ունենալով — ունենալ — ա խոնարհման
4. Տրված բայերը դարձրու պատճառական.
Սովորել-սովորեցնել
քնել-քնեցնել
պայծառանալ-պայծառացնել
զգալ-զգացնել
զբաղվել-զբաղեցնել
զնգալ-զնգացնել
դադարել-դադարեցնել
փայլել-փայլեցնել
նրբանալ-նրբացնել
ծաղկել-ծաղկեցնել
5.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. հիանալ, ապաքինվել, դալկանալ, պարծենալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել:
բ. գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:
հիանալ — զմայլվել
ապաքինվել — առողջանալ
դալկանալ — գունատվել
պարծենալ — հպարտանալ
չքանալ — անհայտանալ
ընկղմվել — սուզվել
գոտեպնդել — ոգևորել
ա. ննջել, կողոպտել, հանդգնել, մտածել, ենթարկվել, վրնջալ, մարտնչել;
բ. համարձակվել, պայքարել, հնազանդվել, խորհել, խրխնջալ, թալանել, նիրհել:
ննջել-նիրհել
կողոպտել-թալանել
հանդգնել-համարձակվել
մտածել-խորհել
ենթարկվել-հնազանդվել
վրնջալ-խրխնջալ
մարտնչել-պայքարել
6. Նախադասություններում գտի՛ր սխալ կազմված բայաձևերը և գրի՛ր ճիշտը:
Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել (կապվել):
Տղաները վիճվում (վիճում) էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատ կտուժվես (կտուճես)` ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերվում (վերաբերում):
7. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում: — Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ չի նստում:
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է: — Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակը չէ:
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում: — Գունավոր բզեզին մանուշակը ճոճք չի թվում:
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել: — Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն չէին դրել:
Ներս մտնողն իմ մայրն է: — Ներս մտնողն իմ մայրը չէ:
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ կբարձրանա: — Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ չի բարձրանա:
8. Նախադասության բայերը ժխտակա՛ն դարձրու և ստացված ու տրված նախադասությունների մտքերը համենատի՛ր:
Այդ ուղտերին կտեսնեք, եթե կենդանաբանական այգի գնաք: — Այդ ուղտերին չեք տեսնի, եթե կենդանաբանական այգի չգնաք:
Եթե փղի վրա հարձակվեն, նա էլ ժանիքը գործի կդնի: — Եթե փղի վրա չհարձակվեն, նա էլ ժանիքը գործի չի դնի:
Փիղն իր կնճիթով վերից վար ջրում է իրեն, երբ շոգ է լինում: — Փիղն իր կնճիթով վերից վար չի ջրում իրեն, երբ շոգ չի լինում:
Եթե սագը սուզվում է, ուրեմն անձրև է գալու: Իսկ եթե մի ոտքի վրա է կանգնում ու գլուխը թաքցնում թևի տակ, սաստիկ ցուրտ է լինելու: Երբ սագերը դեպի հարավ են չվում, ուրեմն ձմեռը մոտ է: — Եթե սագը չի սուզվում, ուրեմն անձրև չի գալու: Իսկ եթե մի ոտքի վրա չի կանգնում ու գլուխը չի թաքցնում թևի տակ, սաստիկ ցուրտ չի լինելու: Երբ սագերը դեպի հարավ չեն չվում, ուրեմն ձմեռը մոտ չէ:
Հողի մեջ որ փոս գտնեն, բույն կսարքեն: — Հողի մեջ որ փոս չգտնեն, բույն չեն սարքի։
Մի նախադասության մեջ գործողությունը դրականորեն կատարվում է, իսկ մյուսում չի կատարվում։
9. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:
Օրինակ`Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից: — Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:
Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:
Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:
Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:
Նրա մտադրությունը սխալ հասկացան:
Նրան անլուրջ պատասխան տվեցին:
Այծերը էբենոս ծառից կարևոր են:
10. Նախադասությունը ժխտակա՛ն դարձրու երկու ձևով՝ ընդգծված բառերը չփոխելով և փոխելով: Ստացված նախադասությունների մտքերը համեմատի՛ր:
Մի ժամանակ բոլորն ուզում էին այստեղ գալ հանգստանալու:
Մի ժամանակ ոչոք չէր ուզում այստեղ գալ հանգստանալու:
Մի ժամանակ բոլորն չէին ուզում այստեղ գալ հանգստանալու:
Բոլորը լրջորեն վերաբերվեցին այդ առաջարկին:
Ոչոք լրջորեն վերաբերվեցին այդ առաջարկին:
Բոլորը լրջորեն չվերաբերվեցին այդ առաջարկին:
Ինչ-որ մեկը համառորեն թակում էր ձեր դուռը:
Ոչոք համառորեն թակում չէր ձեր դուռը:
Ինչ-որ մեկը համառորեն չէր թակում ձեր դուռը:
Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր կան:
Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր չկան:
Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր կան:
Դիմորդը բոլոր հարցերին պատասխանեց:
Դիմորդը որ մի հարցին պատասխանեց:
Դիմորդը բոլոր հարցերին չպատասխանեց:
Քիմիա 01.04.2024
Տնային.
Սովորի՛ր
1. Անվանի՛ր 101 և 118 կարգաթիվ ունեցող տարրերը:
101=Ru
118=Sn
2. Ստորև բերված ո՞ր շարքում են միայն ոչ մետաղական տարրեր.
1) Li, Mg, P
2) Ca, C, Br
3) N, S, Ar
4) Fe, Cr, I
Na2O
1․ Գրե’ք, մոլեկուլը կազմող քիմիական տարրերի հարաբերական ատոմային զանգվածները (Ar): 2.5 միավոր
Ar (Na)=23
Ar (O)=16
2. Հաշվե՛ք, այդ տարրերի մեկ ատոմի իրական զանգվածը (mo): 2.5 միավոր
m0 (Na)=23 x 1,66 x 10-24=3,818 x 10-23
m0 (O)=16 x 1,66 x 10-24=2,656 x 10-23
3. Հաշվե՛ք, տվյալ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr): 2.5 միավոր
Mr (Na2O)=2Ar (Na)+Ar (O)=46+16=62
4. Հաշվե՛ք, նյութերի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները: 2.5 միավոր
ω=23×2:63×100=74,19
ω=16×1:62×100=25,80
Դասարանական
Նոր թեմա 87
Հիշի՛ր
ՊՀ-ը կազմված է յոթ պարբերություններից և ութ խմբերից:1−3 պարբերությունները կոչվում են փոքր, 4−6՝ մեծ, իսկ 7-ը՝ անավարտ: Պարբերությունները, բացառությամբ առաջինի, սկսվում են ալկալիական մետաղով և վերջանում իներտ գազով:
Ուղղաձիգ շարքերում՝ խմբերում նման հատկություններով տարրերն են իրար տակ տեղադրված: Խմբերը բաժանվում են երկու ենթախմբերի՝ գլխավոր (A) և երկրորդական (B):
Հարցեր.
1. Կալիումը (K) փափուկ մետաղ է, որը կարելի է կտրել դանակով:
ա) Ներկայացրո՛ւ մետաղներին բնորոշ մեկ ֆիզիկական հատկություն:
բ) Պարբերական համակարգի ո՞ր խմբին է պատկանում K տարրը:
2. Ո՞րն է հինգերորդ «ավելորդ» տարրը’ Be, Sr, Zn, Mg, Ca:
3. Լրացրե՛ք հետևյալ աղյուսակը.
Գլխավոր ենթախումբ
1. Be’ բերիլիում
2.
3.
4.
5.
6.
Երկրորդական ենթախումբ
1. Zn’ ցինկ
2.
3.
4․Հաշվե՛ք, նյութի՝ C3H8 հարաբերական մոլեկուլային զանգվածը և նյութերի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները: