1. Որոշ ձկների խմբեր կարող են կազմված լինել միլիոնավոր ձկներից։
2. Գոյություն ունեն երկենցաղ ձկներ, որոնք առանց ջրի կարող են ապրել մի քանի ամիս։
3. Որոշ մարդիկ վախենում են շնաձկներից, քանի որ նրանք հարձակվում են մարդկանց վրա։ Բայց իրականում ամեն տարի մեղուների խայթոցից ավելի շատ մարդ է մահանում, քան շնաձկների։
4. Ձկների մեծ մասը կարողանում է տարբերել գույները։
5. Կան նաև թռչող ձկներ։ Նրանք կարող են ջրի վրայով 50 մ թռնել։ Եղել են դեպքեր, երբ թռել են նաև 200 մ։
6. Աշխարհի ամենաթունավոր ձուկը համարվում է քար-ձուկը։
7. Ձների մեջ ամենամեծը կապույտ կետն է։ Նրա մեծությունը կարող է հասնել 20 մ, իսկ քաշը 25 տոննայի։
8. Կան ձկներ, որոնք կարող են փոխել իրենց սեռը։
9. Աշխարհի ամենահին ձուկը լատիմերիան է։
10. Անաբիս ձուկը կարողանում է ծառ բարձրանալ։