Կենսաբանություն 7

Ձկների բազմազանությունը և դասակարգումը, ձկների ներքին կառուցվածք

Լրացուցիչ աշխատանք — պատասխանել հարցերին․

1․ Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։

Հայաստանում հանդիպվում են Սևանի իշխանը, կարմրախայտը, սիգը, Սևանի կողակը, ծածանը։
2. Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը

Ձկների մարմինը կազմված է երեք բաժիններից՝ գլուխ, այն սահմանազատվում է իրանից խռիկային կափարիչներով: Գլուխը իր վրա կրում է տեսողական զգայարանը՝ աչքը, քթանցքը, որում բացվում է հոտառական նյարդը, ծնոտներով ձևավորվող օրգանը՝ բերանը, խռիկային կափարիչները, որոնք պաշտպանում են խռիկները: Մարմինը սահմանազատվում է պոչից հետանցքով: Պարունակում է հիմնական ներքին օրգանները: Եվ պոչ, ձկների տեղաշարժման կարևորագույն և մկանուտ օրգաններից է: Բոլոր ձկները տեղաշարժվում են լողակներով: Լողակները կազմված են ոսկրային ճառագայթներից և դրանք պատող մաշկաթաղանթից:
3. Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում

Լողակները ձկներին հնարավորություն են տալիս ջրի վրա հավասարակշռություն պահել և տեղաշարժվել։
4. Ի՞նչ է լողափամփուշտը

Լողափամփուշտը թափանցիկ երկարավուն արծաթափայլ պարկ է ձկան մարմնում, որ օդով լցվելու և դատարկվելու միջոցով հնարավոր է դարձնում ջրի մեջ խորասուզվելն ու վեր բարձրանալը։

Оставить комментарий