Մայրենի

Ուրիշի ուղղակի խոսքի կետադրություն

Կետադրեք նախադասությունները

  1. Բժշկուհին ասաց, — պետք է ամեն օր խմեք նշանակված դեղերը։
  2. Այստեղ բոլորդ իջեք, բացականչեց վարորդը։
  3. Կես ժամից հայտարարեց օդաչուն, ինքնաթիռը վայրէջք է կատարելու։
  4. Բոլորդ գնացեք տուն, խիստ հրամայեց ոստիկանը։
  5. Կարմիր գույնով ներկեք ծաղիկները, ասաց ուսուցչուհին։

Ուրիշի ուղղակի խոսքի համար գրեք հեղինակի խոսք և կետադրեք

  1. — Արագ հեռացեք այստեղից, — ասաց հայրը։
  2. Աշակերտն ասաց, — թողեք ես կավարտեմ այդ աշխատանքը։
  3. Բոլոր խնձորները այգուց հավաքիր․ — ասաց այգեպանը, — լցրու զամբյուղը։
  4. Պատուհանները բացեք, գարուն է եկել, — ասաց դասատուն։

Նախադասությունները կետադրեք, եթե դրա անհրաժեշտությունը կա

  1. Նրանք հեռացան, քանի որ արդեն ավարտել էին աշխատանքը։
  2. Նրանք խանութից գնեցին կարտոֆիլ, կաղամբ, գազար և կանաչիներ։
  3. Առավոտյան ավարտեցին աշխատաքը և գնացին տուն։
  4. Անահիտը, Կարինեն, Մարիամը, գնացին այգի որպեսզի ծաղիկ հավաքեն։

Մայրենի

Գույնզգույն Թագավորությունը

Ձմեռ էր, ես ծնողներիս հետ հանգստանում էի Լոնդոնում։ Պառկած էի հյուրանոցային համարի իմ սենյակում։ Հանկարծ պատուհանից ներս ընկավ կարմիր լույս։ Ես, իհարկե, մի քիչ վախեցա, բայց ավելի շատ՝ զարմացա։ Լույսն սկսեց առկայծել ծիածանի բոլոր գույներով և սկսեց ասես թռչկոտել։ Ես դուրս եկա սենյակից և գնացի նրա հետևից։ Նա ինձ դուրս հանեց սենյակից, ապա՝ շենքից։ Հաջորդ վայրկյանին ես հայտնվեցի գույնզգույն թագավորությունում։ Այնտեղ տեսա մի սառցե ամրոց, որի վրա ընկնում էին տարբեր գույների լույսեր։ Զգուշությամբ մտա այդ ամրոց և  հիացմունքից բերանս բաց մնաց։ Ամրոցի մեջ տեղում մի հսկա ու գեղեցիկ տոնածառ էր տեղադրված, որի վրա կային շատ գեղեցիկ խաղալիքներ, զարդեր, լույսեր։

Ամրոցի երկրորդ հարկի սենյակներից մեկի դուռը բացվեց և աստիճանների վրա հայտնվեց մի տատիկ։ Նա տեսավ ինձ և ուրախացած, ժպիտը դեմքին սկսեց իջնել։ Պարզվեց, որ բավականին երկար ժամանակ նրա ամրոց ոչ մեկ չէր այցելել։ Նա ինձ ուղեկցեց մի սենյակ, թեյ հյուրասիրեց և սկսեց պատմել ամրոցի մասին։ Պատմեց, որ այդ ամրոցը շատ հին էր, բազմաթիվ մարդիկ քանդակել են այն մի մեծ սառցե կտորից։ Նախկինում ամեն Նոր տարուն այստեղ հավաքվում էին երեխաներ տարբեր երկրներից, երգում, պարում, ուրախանում, տատիկին էին ուրախացնում։ Ցավոք, վերջին տարիներին երեխաները դադարել են հավատալ հեքիաթներին և հիմա շատ քիչ՝ մեկ-երկու երեխա էր գալիս ամրոց։ Ես նրանցից մեկն եմ եղել, և տատիկը այնչափ ուրախ էր, որ այդ Նոր տարին նրա ամրոցի տոնածառի լույսերը կրկին գրավել են և ջերմացրել երեխայի հոգին։

Տոնածառի ծագումը • Հոգևոր կայքէջ

Մի քիչ հետո ես սկսեցի մրսել, որովհետև ամենուրեք սառույց էր։ Տատիկը ինձ տաք հագուստ բերեց, մենք մի քիչ էլ շարունակեցինք մեր զրույցը։ Հետո ես դուրս եկա ամրոցից, և այդ նույն լույսի ճառագայթն ինձ ուղեկցեց հետ՝ հյուրանոց։ Առավոտյան ես պատմեցի ծնողներիս այս պատմությունը, բայց նրանք չհավատացին և մտածեցին, որ ես պարզապես գեղեցիկ երազ եմ տեսել։     


Հայրենագիտություն·Ճամփորդություններ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 13-ին մենք դասարանով այցելեցինք հին ձեռագրերի ինստիտուտ — թանգարան Մատենադարանը։ Այստեղ մենք տեսանք բազբաթիվ հին գրքեր, որոնք տպագրված էին ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարբեր երկրներում, որտեղ կան հայկական համայնքներ։ Մեզ ուղեկցում էին թանգարանի աշխատակիցները։ Նրանք ներկայացրեցին գրքերը և ձեռագրերը, պատմեցին որը որտեղ է տպագրվել և ինչի մասին է։

Մենք տեսանք աշխարհի ամենափոքր ու ամենամեծ հայերեն ձեռագրերը։ Ամենամեծը կոչվում է «Մշո ճառընտիր», որը կշռում է 28 կգ։ Իսկ ամենափոքր ձեռագիրը «Եկեղեցական տոնացույց» է, որ գրվել է 15-րդ դարում, Ղրիմում: Ձեռագրի մագաղաթը պատրաստվել է չծնված ուլի կաշվից: Այն շատ թեթև է, կշռում է ընդամենը 19գ:

Մատենադարանում կան նաև տաղավարներ, որտեղ ներկայացված են հայկական լեռնաշխարհում աճող խոտաբույսերն ու դեղաբույսերը, նաև ներկայացված է որդան կարմիրի պատմությունը։ Մատենադարանում ամեն տեղ գրքեր են՝ մեծ և փոքր, հաստ ու բարակ, պատկերազարդ ու ոսկեզօծ։

Հայրենագիտություն

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այստեղ կան հին ձեռագրեր աշխարհի ամենատարբեր վայրերից։ Մատենադարանում պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի թանգարան է այցելում մինչև 50000 մարդ։

Մատենադարանն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում հիմնադրված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա։ Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում և համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»։

Մատենադարանում կան շատ հազվագյուտ գրքեր, դրանցից է հայերեն առաջին տպագիր գիրքը ՝ «Ուրբաթագիրքը», տպագրված Վենետիկում 1512թ. , «Տաղարանն» ու  «Աղթարքը», «Պարզատումարը», «Սաղմոսարանը», հայերեն առաջին Աստվածաշունչը և այլն:

Այստեղ նաև կարելի է տեսնել աշխարհի ամենափոքր ու ամենամեծ հայերեն ձեռագրերը։ Ամենամեծը կոչվում է «Մշո ճառընտիր»։ Այն կշռում է 28 կգ, ի սկզբանե ունեցել է 660 թերթ, սակայն պահպանվել են 609-ը: Իսկ ամենափոքր ձեռագիրը «Եկեղեցական տոնացույց» է, որ գրվել է 15-րդ դարում, Ղրիմում: Ձեռագրի մագաղաթը պատրաստվել է չծնված ուլի կաշվից: Այդ պատճառով այն շատ թեթև է, կշռում է ընդամենը 19գ: Ունեցել է 104 թերթ, բոլորն էլ պահպանված են:

Մայրենի·Մայրենիի ստուգատես

Փոքրիկ իշխանը (քննության նախապատրաստում)

Էքզյուպերի

Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

 Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
                         Եղբայր

                     Հարյուր

                     Պատմվածքը

                     Հեքիաթի

2. Ի՞նչ է նշանակում  երևակայել բառը.

       ա/ պատկերացնել
       բ/ շինել
       գ/ պատրաստել
        դ/ կառուցել

 3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
       ա/ գեղեցիկ               սիրուն
       բ/ շատ                      մեծաքանակ
       գ/կախարդական    մոգական
       դ/ մեծ                     հսկա

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

      ա/ սիրտ – պարզ

       բ/ բարեկամ — բարդ

      գ/ գեղեցկություն – պարզ

       դ/ անգետ — ածանցավոր

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/ խաղեր

       բ/ պատուհաններ

       գ/ թվեր

       դ/ իշխան

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

      ա/ գեղեցիկ — ածական

      բ/ տխուր — գոյական

      գ/ գառնուկ — գոյական

      դ/ մոլորակ – գոյական

 7. Փակագծերում  նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:

       Հասկանում ենք                   

Ճանաչում են                   

       Հիշում եմ                    

       Վախենում եմ   
                
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

     Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:

      ենթակա — Իշխանիկը

      ստորոգյալ — ապրում էր

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին:

Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը։

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛:

Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար:

11. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:

Մեծահասակները թվեր շատ են սիրում:

12. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:

Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը։

 13. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

       ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

        բ/արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

       գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

       դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր

14. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

      ա/ ճիշտ հարցեր էին տալիս

       բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

      գ/ մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

      դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

15. Դու՛րս գրիր  այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան  և  ներեն մեծերին:

Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն: