5-րդ դասարան·մաթեմատիկա

Մաթեմատիկա

  1. Ամենամեծ միանիշ թվին քանի՞ անգամ պետք է գումարել ամենամեծ երկնիշ թիվը, որպեսզի ստացվի ամենամեծ եռանիշ թիվը:
    9+99×10=999
  2. 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Ինչքանո՞վ մեծացավ թիվը:
    300-ով
  • Եռանիշ թվի տասնյակների կարգում գրված է 0 թվանանը: Գտե՛ք այդ թիվը, եթե այն բաժանվում է 9-ի և գրառումը ավարտվում է 9 թվանշանով:
    909
  • Տրված 32 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 3, ստացված թիվը կրկնապատկել։ Բնութագրել ստացված թիվը։
    6650

5․ 90 թվին աջից կցագրել 0, ձախից 8, ստացված թվից հանել տրված թիվը։ Բնութագրել ստացված թիվը։
8810

  • Կազմել եռանիշ թիվ, որը վերջանում է 5-ով, տասնավորը երկուսին բազմապատիկ թիվ է, իսկ հարյուրավորը 3-ին բազմապատիկ թիվ, քանի այդպիսի եռանիշ թիվ կա։
    645
  • Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 4 թվանշանը։
    40,000-ով

8․Հաշվիր բոլոր երկնիշ թվերի քանակը։
90

  • Հաշվիր բոլոր քառանիշ թվերի քանակը։
    9000
  1. Որքանո՞վ կմեծանա թիվը, եթե նրա գրությանը հարյուրյակների կարգում գրված 4 թվանշանը փոխարինվի 7-ով։
    300-ով
  2. Հաշվի՛ր 7,2,0,4 թվանշաններով գրվող ամենամեծ ու ամենափոքր թվերի տարբերությունը։
    7420-2047=5373

12Գտի՛ր ամենամեծ եռանիշ ու ամենափոքր քառանիշ թվերի գումարից 2-ով մեծ թիվ։
3998

13․Երկնիշ թվերից քանիսի՞ միավորն է 7։
9

 14․Երկնիշ թվերից քանիսի՞ տասնավորը 6 է։

10

5-րդ դասարան·Մայրենի

Վիլյամ Սարոյաի հուշ

Գուրգեն Մահարու հիշողությունները Վիլյամ Սարոյանի մասին։

Վիլյամ Սարոյանի հմայիչ գծերից մեկը նրա գրեթե մանկական անմիջականությունն է: Թվում է, թե նա ծնվում է ամեն օր եւ նայում է իրերին, երեւույթներին եւ մարդկանց նոր ծնված մանկան հատուկ զարմանքով եւ թարմ աչքերով: Նրան հավասարապես զարմացնում են ե´ւ ցուցանակում դրված մանկական խաղալիքները, ե´ւ որթատունկից կախված խաղողի ողկույզը, եւ` «Բաղտասար աղբարը»:
Նրան զարմացնում են մանավանդ երեխաները:
Սիրում է նա մանուկներին մանկական սիրով:
Գյուղում հանդիպեց մի փոքրիկ, 8-9 տարեկան քրդուհու` գրկում 2-3 տարեկան քույրը:
Մոտեցավ:
– Անունդ ի՞նչ է:
– Ալմաստ:
– Ինչ գեղեցիկ են, փոքրիկի անու՞նը…
– Զինե..
– Զարմանալի: Բնավ չպիտի մոռնամ:
Եւ չմոռացավ: Ամբողջ ճանապարհին եւ ավելին, հաջորդ օրերին որեւէ առիթով եւ առանց առիթի հիշում էր.
– Ինչ զարմանալի փոքրիկներ էին: Ալմաստ եւ Զինե, շատ զարմանալի: Բնավ չպիտի մոռնամ:

5-րդ դասարան·Մայրենի

Մայրենի 21, 23, 24 էջէրը

21․ Հնչյունների խբմերնն անվանի՛ր և տրված նախադասությունները լրացրո՛ւ։
1․Բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ․ սրանք բաղաձայն հնչյուններն են։
2․Ա, է, ը, ի, օ, ու․ սրանք ձայնավոր հնչյոււներն են։

23․ Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր։
Արմատ-5, յէրէրալ-7, յէրազ-5, վօրօտ-5, տէրեվ-5, վօրօշում-7, յէրեվէլի-8։

24․ Հաշվի՛ր թե տրված բառերի մեջ քանի՞, քանի՞ հնչյուն կա։
Երիտասարդ – 9 տառ, 10 հնչյուն, ոլոռ – 4 տառ, 5 հնչյուն, ողնաշար – 7 տառ, 8 հնչյուն, հրշեջ – 5 տառ, 5 հնչյուն, գրքույկ – 6 տառ, 7 հնչյուն, բաճկոն – 6 տառ, 6 հնչյուն, ոտք – 3 տառ, 4 հնչյուն, երամ – 4 տառ, 5 հնչյուն։

Մայրենի

Իմ ամառը

Այս ամառ ես իմ ընտանիքի հետ մեկնել եմ Տավուշի մարզի Այրում քաղաք։ Այնտեղ մենք գնում էինք շունիկին էինք կերակրում, նաև Դեբեդ գետը տեսանք։ Դեպի գետը տանող կամուրջի մոտ աճում են մոշի թփեր և վայրի հոնի ծառեր, բայց մոշն ու հոնը դեռ խակ էին։ Հենց գետի մոտ է գտնվում է (Այրում) երկաթուղային կայարանը, երեկոյան գետի մոտ կարելի էր լսել չքչքոցը։ Ցավոք, գետի ափին շատ էին մոծակները, և մենք չէինք կարողանում այնտեղ երկար մնալ։

Image preview

Տատիկիս շենքի բակում աճում է մի մեծ թզենի, որը բոլորինն է և միևնույն ժամանակ ոչ ոքին չի պատկանում, բակի երեխաները սիրում են գալ և ուտել այդ թզերը։

Image preview
ԱՐԴՅՈ՞Ք ԴԵԲԵԴԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ Է՝ ՓԱՍՏԵՐ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Ecolur
Image preview
Image preview

5-րդ դասարան·русский

Моё лето

Этим летом я с семьей поехала в Айрум Тавушской области. Там мы кормили собаку, и мы увидели реку Дебед. Кусты ежевики и дикие грабы растут возле моста, ведущего к реке, но ежевика и граб все еще оставались пустотелыми. Железнодорожный вокзал (Айрум) находится прямо у реки. К сожалению, на берегу реки было так много комаров, что мы не смогли там долго оставатся.

о дворе бабушкиного дома растет большое инжирное дерево, которое принадлежит всем, и в то же время никому не принадлежит, дети во дворе любят приходить и есть этот инжир.

Image preview
Image preview
ԱՐԴՅՈ՞Ք ԴԵԲԵԴԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ Է՝ ՓԱՍՏԵՐ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Ecolur
Image preview
5-րդ դասարան·Բնագիտություն

Ոսկեհազարուկ

Տերևներն ամբողջական են, ծաղիկները՝ բազմածաղիկ ծաղկաբույլերով, պսակը՝ երկար խողովակաձև, վարդագույն կամ սպիտակ։ Պտուղը գլանաձև տուփիկ է։ Հայտնի է 40-50 տեսակ (տարածված ամենուրեք), Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում՝ 7։
Երկամյա բույս է, 10-40 սմ բարձրությամբ, թույլ ճյուղավորված արմատով և արմատամերձ տերևների վարդակով։ Ծաղիկները վառ վարդագույն են, ձուլաթերթ ծաղկաբույլերով, սերմերը մանր են, անկանոն, կլորավուն, դարչնագույն։ Ծաղկում է ամռանից մինչե աշուն։


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում ոսկեհազարուկի մի քանի տեսակները (մոտ 6) հանդիպում են Երևանի շրջակայրում, Էջմիածինում, Արմավիրում, Աբովյանում, Արտաշատում, Մեղրիում, Իջևանում, Կապանում, Վայքում, Գորիսում, Գավառում, Սևանի շրջաններում։

Centaurium erythraea
Uncategorized

4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգում 2021․ Մաթեմատիկա

1․ Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասհազարավորը 7 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։

1) 7343332
2) 3743333
3) 4733334
4) 347333

2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով։

1) 256, 243, 474, 5102
2) 124, 253, 254, 5003
3) 417, 124, 63, 104
4) 147, 386, 457, 14

3.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 5 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը:

1) կմեծանա 5 անգամ
2) կփոքրանա 5 անգամ
3) կփոքրանա 5-ով
4) կմեծանա 5-ով

4. 3455 > 34*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ի՞նչ ամենամեծ թվանշան կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։

1) 62
2) 73
3) 54
4) 4

5․ Գտի՛ր 45 թվի 5/9 մասը;

1)102)
2) 25
3) 81
4) 5

6. 8կգ 200գ –ը արտահայտիր գրամներով:

1) 8002գ
2) 8020գ
3) 8820գ
4) 8200գ

7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված սևով:

Captionless Image

1) 1/5
2) 1/6
3) 5/1
4) 6/1

8․ Քանի՞ վայրկյան է 5/6 րոպեն։

1) 10
2) 72
3) 50
4) 12

9․ Նշի’ր ամենամեծ քառանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան:

1) 9999
2) 9899
3) 9876
4) 1023

10․ Գտի՛ր 2619 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:

1) 619
2) 19
3) 9
4) 0

11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝ 4 , 9, 14, 19, 24, ……
29

12. Հաշվիր (3000 – 50 x 5) : 10 + 25 արտահայտության արժեքը:
300

13․AC հատվածի երկարությունը 7սմ է, CB հատվածը՝ 14սմ : Գտի՛ր AB հատվածի երկարությունը:

Captionless Image

21սմ

14․ Գտիր 32սմ պարագիծ ունեցող քառակուսու մակերեսը։

64սմ քառ․

15․ Տուփում կա 8 կանաչ, 4 դեղին և 3 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ է։

8 մատիտ

16. Աշոտն ու Դավիթը միասին ունեն 3000 դրամ։ Որքա՞ն գումար ունի Աշոտը, եթե Դավիթն ունի 400 դրամով ավելի գումար, քան Աշոտը։


3000-400=2600
2600:2=1300

17․ Երեք իրար հաջորդող բնական թվերի գումարը 606 է։ Որո՞նք են այդ թվերը։

606:3=202
202+1=203
202-1=201
201+202+203=606

4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգում 2021․ Մայրենի լեզու

4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգում 2021․ Մայրենի լեզու

Էրիխ Ռասպե
Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

Հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին առաջարկեց հավաքվել ու քննության առնել այն տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր
Նավաստիներն կայմերը թողեցին ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր;
Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ։
Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկնե՞ր։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Ձուկը բացեց բերանը։

Հսկա և գեղեցիկ ձուկը դանդաղ բացեց իր մաքուր բերանը։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-լող

հանգստանալ — հանգիստ

խաղալ — խաղ

զրուցել — զրույց

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր
    Տաս հազար
    երկու
    յոթանասունհինգ
    երկու հարյուր

  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

գեղեցիկ ձուկ

պինդ նավ

ուժեղ ճանապարհորդ

մեծ ծով

  • Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավոր

Քաջ — խիզախ
հսկա — մեծ
նորից — կրկին
այժմ — հիմա

  • Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր

Խաղաղ — հուզված
չոր — թաց
դուրս — ներս
հանգիստ — անհանգիստ