5-րդ դասարան·Հայրենագիտություն

Արատեսյան վանք

Արատեսի վանքը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզում,  Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին։ Այս ճարտարապետական հուշարձանը կազմված է մի քանի եկեղեցիներից ու մատուռներից։ Դրանք են՝ Սուրբ Սիոն եկեղեցի, որը կառուցվել է X դարում, Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը գտնվում է Ս. Սիոն եկեղեցու հարավային կողմում, կառուցվել է XI դ.: Արատեսի վանքն ունի երկու գավիթ և հինգ մատուռ, որոնք կառուցված են եկեղեցիների արանքներում:   

Վանքը շրջապատված է եղել պարսպով, որը քանդվել է XVII դ.: Ներկայումս պահպանվել է հյուսիսային պատի մի մասը: Վանքի տարածքում կան X – XVII դդ. խաչքարեր և տապանաքար:

Արատեսը եղել է գրչության կենտրոն։ Վանքի ամենավաղ արձանագրությունը վերաբերում է 907 թ․-ին, իսկ ամենաուշը` 1713 թվականին։


ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔ 17.jpg
5-րդ դասարան·Հայրենագիտություն

Զորաց եկեղեցի

Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին։ Այն կառուցվել է 14-րդ դարում (1303 թվականին) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան` Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուքների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։ Ուսումնասիրողները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել։ Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն վիճակում։

Զորաց.jpg
5-րդ դասարան·Մայրենի

ԹԱԿԱՐԴԸ, ԱՍՏՎԱԾ ԻՄ, ԹԱԿԱՐԴԸ

Մինչ Հոմեր Մաքոլին իր հեծանիվն էր քշում, որպեսզի որքան հնարավոր է շուտ հասնի աշխատանքի, Մեծ Քրիս անունով մի մարդ մտավ Տուլարի փողոցում գտնվող Քովինգտոնի սպորտային իրերի խանութը։ Նա մի վիթխարի մարդ էր՝ խարտյաշ մորուքով, արտասովոր կերպով բարձրահասակ, նիհար ու ջլուտ։ Նա նոր էր իջէլ Պիեդրայի շրջակա բլուրներից՝ պարեն, փամփուշտ և թակարդներ գնելու։

Միստր Քովինգտոնը, խանութի տերն ու հիմնադիրը, անմիջապես սկսեց Մեծ Քրիսին ցույց տալ մի նոր թակարդ, որը վերջերս հնարել էր մի ֆրիանդեցի։ Թակարդը մեծ էր և բարդ կառուցվածքի։ Այն սարքված էր պողպատից, կիտրոնի փայտից, պարաններից և զսպանակներից։ Այդ թակարդը գազանին բռնում է, գետնից բարձրացնում և այդպես պահում՝ մինչև որսորդի գալը։

— Վերջին գյուտերից է,— ասաց միստր Քովինգտոնը,— Սաֆըրթի անունով մի ֆրիանդեցի է հնարել։ Նա դիմել է մենաշնորհի իրավունք ստանալու համար և առայժմ երկու օրինակ է միայն սարքել։ Մեկը որպես նմուշ ուղարկել է գյուտարարության գրասենյակ, իսկ այս մեկը ուղարկել է ինձ՝ վաճառելու։ Թակարդը չորքոտանի որսալու համար է։ Միստր Սաֆըրթին այն կոչում է «գազանին բարձրացնող, չորս կողմից բռնող և պահող Սաֆըրթիի թակարդ»։ Նա քսան դոլար է պահանջում դրա համար։ Թակարդը դեռևս չի փորձարկվել, բայց ինչպես ինքներդ տեսնում եք, ամուր է և ամենայն հավանականությամբ առանց որևէ դժվարության կարող է գետնից բարձրացնել, չորս կողմից բռնել և պահել մի մեծ արջ։

Մեծ Քրիսը սպորտային իրերի վաճառատան տիրոջը լսում էր երեխայի հափշտակությամբ, իսկ նրա ետևում կանգնած Յուլիսիս Մաքոլին էր լսում նրան նույն հափշտակությամբ։ Նա գլուխը մտցրել էր երկու մարդկանց արանքը՝ թակարդն ավելի լավ տեսնելու համար։ Միստր Քովինգտոնը մտածում էր, թե Յուլիսիսը Մեծ Քրիսի որդին է, իսկ Մեծ Քրիսը կարծում էր, թե Յուլիսիսը Քովինգտոնի որդին է։ Այնպես որ՝ երկուսն էլ չէին նկատում փոքրիկ տղայի ներկայությունը։ Ինչ վերաբերում էր Յուլիսիսին, ապա նա միայն այն գիտեր, որ իր տեղը հենց այնտեղ է, ուր տեսնելու որևէ հետաքրքրական բան կա։

— Այս թակարդի առավելությունն այն է,— ասաց միստր Քովինգտոնը,— որ չի վիրավորում կենդանուն, մորթը անվնաս է թողնում։ Միստր Սաֆըրթին երաշխավորում է տասնմեկ տարվա անխափան աշխատանք։ Այդ վերաբերում է նաև թակարդի առանձին մասերին՝ փայտյա հենակների, թոկերի դիմացկունությանը, պողպատին, զսպանակներին և մյուս մասերին։ Միստր Սաֆըրթին թեև որսորդ չէ, բայց վստահ է, որ դա աշխարհի ամենագործունակ և նվազագույն անգութ թակարդն է։ Յոթանասունի մոտ մարդ է նա, խաղաղ ապրում է Ֆրիանդում, գրքեր է կարդում և ամեն տեսակ բաներ հնարում։ Ընդհանուր առմամբ նա հնարել է երեսունյոթ տարբեր տեսակի գործիքներ, որոնք բոլորն էլ օգտակար են։— Միստր Քովինգտոնը թակարդի մասին իր ասելիքն ավարտեց։— Դե,— ասաց նա,—կարծում եմ, որ թակարդը լարված է։

Ավելի լավ տեսնելու համար Յուլիսիսը այնքան մոտեցավ, որ թակարդը մեղմ, բայց և արագ նրան իր մեջ առավ, բարձրացրեց, շուռ տվեց և պահեց ոտքերը գետնից բարձր, հորիզոնական դիրքով։ Տղան ոչ մի ձայն չհանեց, թեև մի քիշ այլայլվեց։ Մեծ Քրիսը, սակայն, այդ բանը սրտին մոտ ընդունեց։

— Զգույշ,— բղավեց նա Քովինգտոնին,— նայեցեք, որ ձեր որդին չվնասվի։

— Իմ որդի՞ն,— զարմացավ Քովինգտոնը կարծում էի, որ նա ձեր որդին է։ Կյանքումս չեմ տեսել այդ տղային։ Նա ձեզ հետ ներս մտավ։

— Ճի՞շտ,— ասաց Մեծ Քրիսը,— չնկատեցի։ Ինչ֊որ է, շտապեք։ Նրան թակարդից դուրս հանեք, դուրս բերեք, խնդրում եմ։

— Այս րոպեին, սըր,– ասաց Քովինգտոնը,— ապա տեսնեմ։

Մեծ Քրիսը մտահոգ էր և շփոթված։

— Անունդ ի՞նչ է, մանչուկ,— հարցրեց նա։

— Յուլիսիս,— թակարդի միջից պատասխանեց ադան։

— Իմ անունը Մեծ Քրիս է,— ասաց բլուրներից իջած մարդը։— Մի քիչ համբերիր, Յուլիսիս, մի վախեցիր, այս մարդը քեզ հիմա դուրս կհանի այդտեղից։ Մեծ Քրիսը դարձավ միստր Քովինգտոնին։— Դե, շտապեք,— ասաց նա,— տղային դուրս հանեք։ Նրան դուրս բերեք, խնդրում եմ։

Միստր Քովինգտոնը պակաս շփոթված չէր, քան Մեծ Քրիսը։

— Լավ չեմ հիշում, թե միստր Սաֆըրթին ինչպես բացատրեց թակարդի այդ մասի կառուցվածքը,— ասաց նա,— միստր Սաֆըրթին չփորձարկեց իր թակարդը, հասկանո՞ւմ եք, որովհետև… մի խոսքով, ոչ մի գազան չունեինք այն փորձարկելու համար։ Միստր Սաֆըրթին միայն բացատրություններ տվեց։ Կարծեմ, այս մասը հարկավոր է դուրս քաշել… Ոչ, կարծես թե այդ մասը շարժական չէ։

Միստր Քովինգտոնն ու Մեծ Քրիսը գործի անցան։ Մեծ Քրիսը բռնել էր Յուլիսիսին, որպեսզի նա երեսի վրա գետին չընկնի, եթե թակարդը հանկարծակի բացվի, իսկ մյուսը թակարդի տարբեր մասերն էր քաշքշում, հույս ունենալով, թե որևէ մաս կշարժվի։

— Շտապի՛ր, շո՛ւտ,— ասաց Մեծ Քրիսը,— հո չի կարելի ամբողջ օրը երեխային օդում գլխիվայր պահել։ Չի ցավում այնպես չէ՞, Յուլիսիս։

— Ոչ, սըր,— ասաց Յուլիսիսը։

— Ոչինչ, դու միայն պինդ կաց,— ասաց Մեծ Քրիսը,— քեզ այդտեղից կհանենք։— Նա նայեց տղային և հետո ասաց,— ինչո՞ւ այդքան մոտ գնացիր։

— Ուզում էի լավ տեսնել,— ասաց Յուլիսիսը։

— Այո, շատ հետաքրքրական գործիք է,— ասաց Մեծ Քրիսը։— Շուտով այս մարդը քեզ դուրս կհանի, իսկ ես չեմ թողնի, որ գետին ընկնես։ Քանի՞ տարեկան ես։

— Չորս,— ասաց Յուլիսիսը։

— Չո՞րս, ուրեմն ես քեզնից հիսուն տարով մեծ եմ։ Այս մարդը քեզ շուտով դուրս կհանի, այնպես չէ՞,— Մեծ Քրիսը շրջվեց միստր Քովինգտոնին,— ձեր անունն ի՞նչ է,— հարցրեց նա։

— Ուոլտըր Քովինգտոն,— ասաց միստր Քովինգտոնը,— խանութի տերն եմ։

— Հիանալի է,— ասաց Մեծ Քրիսը,— ուրեմն, Ուոլտըր, տղային թակարդից դուրս հանիր։ Քաշիր այդ փայտյա մասը։ Տղային ես պահում եմ։ Մի վախենա, Յուլիսիս։ Հորդ անունն ի՞նչ է։

— Մաթյու,— ասաց Յուլիսիսը։

— Նա շատ բախտավոր մարդ է, որ քեզ նման տղա ունի,— ասաց Մեծ Քրիսը,— աչքաբաց մի տղա։ Ամբողջ աշխարհը կտայի քեզ նման տղա ունենալու համար, Յուլիսիս, բայց դժբախտաբար ինձ հարմար կնոջ չհանդիպեցի։ Օկլահոմայում, երեսուն տարի առաջ, մի աղջկա հանդիպեցի, բայց նա ուրիշ մարդու հետ գնաց։ Գտա՞ր, Ոոլտըր։

— Դեռ ոչ,— ասաց միստր Քովինգտոնը,— բայց կգտնեմ։ Կարծեմ, այս պետք է լինի… Ոչ… Միստր Սաֆըրթին բացատրեց, թե ինչպես պետք է գազանին դուրս հանել թակարդից, բայց, ըստ երևույթին, չեմ կարողանամ ճիշտ տեղը զանել։ Գուցե ամեն ինչ փոխվում է, երբ գազանի փոխարեն փոքր երեխա է թակարդն ընկնում։

Երկու տղամարդ, մի կին՝ իր փոքրիկ աղջկա հետ, և ինը֊տասը տարեկան երկու տղաներ վաճառատուն մտան՝ կատարվածը դիտելու։

— Ի՞նչ է պատահել,— հարցրեց տղաներից մեկը։

— Թակարդի մեջ երեխա է ընկել,— ասաց միստր Քովինգտոնը,— Յուլիսիս անունով մի տղա։

— Ինչպե՞ս է ընկել,— հարցրեց տղամարդկանցից մեկը։— Բժիշկ կանչե՞մ։

— Ոչ, վիրավորված չէ,— ասաց Մեծ Քրիսը,— տղան ողջ և աոողջ է։ Պարզապես գետնից բարձրացված է, ուրիշ ոչինչ։

— Գուցե ոստիկան կանչեք,— ասաց կինը։

— Ոչ, տիկին,— ասաց Մեծ Քրիսը,— տղան պարզապես թակարդն է ընկել։ Այս մարդը, Ուոլտըրը, տղային շուտով դուրս կբերի։

— Խայտառակություն է, փոքր երեխաներին տանջում են ամեն տեսակի հիմար բաներով,— ասաց տիկինը։

— Տղան շատ լավ է զգում իրեն, տիկին,— ասաց Մեծ Քրիսը,— նա չի տանջվում։

Տիկինն ասաց.

— Եթե նա իմ տղան լիներ, ես անմիջապես ոստիկան կկանչեի։— Նա արագ շրջվեց և իր փոքր աղջկան ետևից քարշ տվեց։

— Ուզում եմ տեսնել, ուզում եմ տեսնել,— լաց եղավ փոքրիկ աղջիկը,— բացի ինձնից բոլորը նայում են։— Կինը քաշեց փոքր աղջկան և վաճառատնից դուրս բերեց։

— Մի անհանգստանա, Յուլիսիս,— ասաց Մեծ Քրիսը,— հիմա քեզ դուրս կհանենք այդտեղից։

Միստր Քովինգտոնը, այնուամենայնիվ, հուսահատվեց։



Իսկ սա իմ հավանած մասն է։ 😉

— Այս թակարդի առավելությունն այն է,— ասաց միստր Քովինգտոնը,— որ չի վիրավորում կենդանուն, մորթը անվնաս է թողնում։ Միստր Սաֆըրթին երաշխավորում է տասնմեկ տարվա անխափան աշխատանք։ Այդ վերաբերում է նաև թակարդի առանձին մասերին՝ փայտյա հենակների, թոկերի դիմացկունությանը, պողպատին, զսպանակներին և մյուս մասերին։ Միստր Սաֆըրթին թեև որսորդ չէ, բայց վստահ է, որ դա աշխարհի ամենագործունակ և նվազագույն անգութ թակարդն է։ Յոթանասունի մոտ մարդ է նա, խաղաղ ապրում է Ֆրիանդում, գրքեր է կարդում և ամեն տեսակ բաներ հնարում։ Ընդհանուր առմամբ նա հնարել է երեսունյոթ տարբեր տեսակի գործիքներ, որոնք բոլորն էլ օգտակար են։— Միստր Քովինգտոնը թակարդի մասին իր ասելիքն ավարտեց։— Դե,— ասաց նա,—կարծում եմ, որ թակարդը լարված է։

Ավելի լավ տեսնելու համար Յուլիսիսը այնքան մոտեցավ, որ թակարդը մեղմ, բայց և արագ նրան իր մեջ առավ, բարձրացրեց, շուռ տվեց և պահեց ոտքերը գետնից բարձր, հորիզոնական դիրքով։ Տղան ոչ մի ձայն չհանեց, թեև մի քիշ այլայլվեց։ Մեծ Քրիսը, սակայն, այդ բանը սրտին մոտ ընդունեց։

Ես այս մասը հավանեցի, որովհետև այնտեղ թակարդի մասին պատմելուց ասացին, որ թակարդը կենդանուն բռնելուց նրան վնաս չի տալիս։

5-րդ դասարան·Անգլերեն

Armenia flag

Այսօր Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օրն է

Flag of Armenia, one of the state symbols of Armenia. It is defined by the Constitution of Armenia the law on the flag. It consists of red, blue, and orange colors from top to bottom in evenly spaced horizontal stripes.
Today’s tricolor flag bears little resemblance to former Armenian flags. In ancient times, armies went to battle, carrying carved rocks on the front pillars. Engravings could represent a dragon, eagle, tiger or some mysterious divine object. With the adoption of Christianity, the Armenian state borrowed many different flags, which represented different dynasties. The flag of the Artashesian dynasty, for example, consists of a red cloth depicting two eagles looking at each other and separated by a flower.



Ex. 2

5-րդ դասարան·Մայրենի

Մայրենի 44-48 էջէրը

44.Ընդգծված բառը փոխարինի´ր դեղինով նշված  բառերից մեկով և բացատրի´ր, թե ինչպե՞ս ընտրեցիր:
Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել:

Ծաղիկների հոտը ինձ մի հին երգ է հիշեցնում:
Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկում դեմքը:
Զորքը շրջապատել էր բերդն ու սպասում էր հրամանի: 
Թագավորը հավաքել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:
Տհաճ պատմաթյան մեջ ընկանք:
Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի պայծառ օր բացվեց:
Բացատրի´ր, թե ինչպե՞ս ընտրեցիր թե որ բառը որով փոխարինես:
Վերևի նշված բառերը այդ 6 բառերի հոմանիշներն էին։

45.Տրված բառերը գրի´ր տեքստում հանդիպող, իմաստով մոտ բառերի փոխարեն:
Գյուտերի, փուլը, հայտնագործեցին, պահել, կրակ, կենդանիներին, ընտելացնել, տարբեր, սարքել, հողագործությունը:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ գյուտերի փուլը: Մարդիկ գտան, թե ինչպե՞ս պետք է պահել կրակը, ինչպե՞ս կենդանիներին ընտելացնել, քարից ու ոսկորներից տարբեր գործիքներ սարքել, և վերջապես սկսեցին զբաղվել հողագործությամբ:

46. Համեմատի՛ր յուրաքանչյուր խմբի մեջ  մտնող բառերի ձևերը և իմաստները (ի՞նչ են նշանակում) և լրացրո՛ւ նախադասությունը:
Ա. Գնալ, ընթանալ, սլանալ, արշավել, սուրալ: շարժում, շարժվել
Բ. Փնտրել, որոնել, ման գալ: փնտրել
Գ. Մտածել, խորհել, միտք անել: մտածել
Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով մոտ են, բայց ձևով՝ տարբեր ։ Այդ բառերը կարելի է անվանել հոմանիշներ:

47. Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի:
Ջարդել, կտոր-կտոր անել, փշրել, կոտրատել, կոտրել
գլխի ընկնել, հասկանալ, կռահել, պարզել,
հավաքել, կուտակել, ամբարել, պահել, ժողովել, գումարել
ծածկել, քողարկել, թաքցնել, պատսպարել

48.Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ (հոմ-նման, կից): Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:
Երկիր, պետություն, թագավորություն, կայսրություն, տերություն
արշալույս, ծեգ, այգաբաց, լուսաբաց
հյուսք, ծամ, վարս, հեր, մազ,
պատահար, եղելություն, իրադարձություն, միջադեպ, դեպք

5-րդ դասարան·Հայրենագիտություն

Արաքս գետ

Արաքսը ունի 1072 կմ երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը։ Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս։ Միջնադարյան վրացական աղբյուրներում անվանվում էր Արասխի։ Արաբ աշխարհագիր Իբն-ալ-Ֆակիհը, որը երբեմն գետը կոչել է Արրասս, գրում է, որ միայն Արաքսի գետահովտում իր ժամանակ եղել է մոտ 1000 քաղաք և գյուղ։

Verelq News | Հայաստանն աղտոտում է Արաքս գետը. իրանցի փորձագետները բողոքում  են

Նորագույն պատմության մեջ Արաքսը արժևորվեց որպես աշխարհաքաղաքական սահման։ Ըստ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի՝ գետն ընտրվեց որպես սահման Ռուսական և Պարսկական կայսրությունների միջև։ Խորհրդային Միությունը և Իրանը հետագայում համատեղ պատվար կառուցեցին Արաքսի վրա՝ Փոլդաշտի տարածքում։

5-րդ դասարան·մաթեմատիկա

Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

Որևէ թիվ երկու թվերի գումարով բազմապատկելու արդյունքը կարելի է ստանալ՝ թիվը բազմապատկելով յուրաքանչյուր գումարելիով և ստացված թվերը գումարելով իրար։

Այս օրենքը կոչվում է բազմապատկման բաշխական օրենք գումարման նկատմամբ ։

Օրինակ՝ 19‧(7+8)=19‧7+19‧8=133+152=285

Օրինակ՝ 194‧40+194‧60=194‧(40+60)=194‧100=19400

Առաջադրանքներ

1. Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

Օրինակներ՝

194‧40+194‧60=194‧(40+60)=194‧100=19400
164‧80-164‧30=164‧(80-30)=164‧50=8200

132‧70+70‧68=(132+68)x70x70=14000
973‧37-27‧37=(973-27)x37x37=35002
388‧99+12‧99=(388+12)x99x99=39600
462·120-462·70=(120-70)

2. Հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

Օրինակներ՝
194‧40+194‧50+194‧10=194‧(40+50+10)=194‧100=19400
164‧80-164‧20-164‧10=164‧(80-20-10)=164‧50=8200

251·256+251·122+251·34=251x(256+122+34)=103412
361·145+361·53+361·52=361x(145+53+52)=90250
164·243-164·53-164·9=164x(143+53+9)=33620

4. Ստուգեք բաշխական օրենքի ճիշտ լինելը՝
18‧(7+5)=18‧7+18‧5 — ճիշտ է։
15‧(18-9)=15‧18-15‧9 — ճիշտ է։

5. Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․
Օրինակներ՝
19‧(7+8)=19‧7+19‧8=133+152=285
17‧(9-4)=17‧9-17‧4=153-68=85


60‧(9+6)=60×9+60×6=900
(37+5)‧20=37×20+5×20=840
(10-3)‧11=11×10-11×3=77
(11-9)‧12=11×12-9×12=24

Խնդիրներ

5. Ջրավազանի մեջ մտնում է 2 խողովակ։ Առաջինով մեկ ժամում լցվում է 120 լ ջուր, երկրորդով՝ 140 լ ։ Եթե միաժամանակ բացվեն երկու խողովակների ծորակները, ապա 5 ժամում որքա՞ն ջուր կլցվի ջրավազանը։
5×(120+140)=5×260=1300լ

6. Ջրավազանի մեջ մտնում է 2 խողովակ։ Առաջինով մեկ ժամում լցվում է 220 լ ջուր, երկրորդով՝ դատարկվում է 170 լ ։ Եթե միաժամանակ բացվեն երկու խոովակների ծորակները, ապա 4 ժամում որքա՞ն ջուր կլցվի ջրավազանը։
220-170=50լ  
4×(220-170)=4×50=200լ

7. Ջրավազանի մեջ մտնում է 2 խողովակ։ Առաջինով 3 ժամում լցվում է 360 լ ջուր, երկրորդով՝ դատարկվում է 180 լ ։ Եթե միաժամանակ բացվեն երկու խոովակների ծորակները, ապա 4 ժամում որքա՞ն ջուր կլցվի ջրավազանը։
360:3=120լ  
180։3=60լ   
4x(120-60)=240լ    

5-րդ դասարան·Մայրենի

Վ․ Սարոյան Ես

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրիկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,՝շ

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել… Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

  1. Կարդա’ պատմվածքը և դո’ւրս գրիր հականիշները:
    Ես-դու
    Այո-ոչ
    Տաք-սառը
    Կոշտ-փափուկ
    Հեռու-մոտիկ
    Թաց-չոր
    Բարձր-ցածր
    Ճիշտ-սխալ
    Թարս-շիտակ
    Լույս-խավար
    Սև-սպիտակ
  2. Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ:
    Աշխարհի ամենակարևոր բառը <<Մամա>>-ն է։ Քանի որ Թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ։ Յուրաքանչյուր մարդու համար աշխարհում ամենակարևոր էակը մայրն է: Մեր կյանքում արտաբերած եթե ոչ ամենաառաջին, ապա գոնե երկրորդ բառը հենց «մամա»-ն է եղել:
  3. Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում:
    Ոչ ասելիս գլուխը իրեն ավելի կլոր է զգում, որովհետև <<Ոչ>> բառը ուղեղի և գլխի համար նոր բառ էր։
  4. Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել:
    Իմ կարծիքով աշխարհում առաջին բառերն են եղել <<Մամա>>, <<Պապա>>, <<Բարև>>։
  5. Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրի’ր նրանց։
    <<Ես>> շշուկով ասող մարդիկ — համեստ, ոչ աղմկոտ
    <<Ես>> լացելով ասող մարդիկ — տխուր, միայնակ
  6. Գրի’ր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին:
    Ես այպիսի հարցեր չունեմ։
  7. Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ:
    Մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ, երբ հասկացան, որ երկու բառով չեն բավարարվի։ Ինչու՞ չլինի վեցերորդ բառը, յոթերորդ, ութերորդ և այդպես շարունակ։
  8.  Ի՞նչ բան է այս աշխարհը․ շարադրի՛ր մտքերդ այս հարցի շուրջ։
    Մեր աշխարհը հետաքրքիր մի տեղ է, որտեղ կարող ես շրջել երկրներով, լճերով, քաղաքներով, որտեղ մեր տունն է, որտեղ մեր հարազատներն են, կենդանիներով և միջատներով լի։
5-րդ դասարան·Մայրենի

Մայրենի 33-38 էջէրը

33. Մի բառով գրի՛ր։
Ա) Առարկա, որը վերից վար կախվելով, ծածկում, փակում է որևէ բան։ Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից։ (Վարագույր)

Բ) Միջատ, որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որով սնվում է։ Իսկ սնվում է արյունով։ (Մոծակ)

Գ) Արհեստավոր, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով։ (Վարսավիր)

Դ) Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված։ Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում հնչեցնելու համար։ (Զանգ)

34. Գրավոր պատմիր, թե տրված բառն ի՞նչ է նշանակում։
Գիրք — տպագրված աշխատություն՝ երկ, իրար կարված ու կազմված թերթերի ձևով
Դիմակ — ստվարաթղթից կամ այլ նյութերից շինած դիմապատկեր, որ մարդիկ դնում են իրենց երեսին
Դերասան —  թատերական ներկայացումների պրոֆեսիոնալ դերակատար
Ընկույզ — ընկուզենու պտուղը՝ կարծր փայտանման պտղապատյանով
Ժպիտ — Դեմքի մկանների շարժում, որը ցույց է տալիս ծիծաղելու տրամադրություն
Երեխա —  Նորածին աղջիկ կամ տղա

35․ Ի՞նչ է նշանակում։
Հեռախոս — հեռուստային բանավոր հաղորդման էլեկտրակապի միջոց
Դպրոցական — դպրոցին հատուկ
Ձայնագրիչ — ձայն գրող իր։
Ականջ — լսողության գործարան, լսելիք
Աղմուկ — գոռում-գոչում, խառնաշփոթ ձայների ժխոր

36. Տրված հնչյունախմբերը մամեմատի՛ր և պարզիր, թե ո՞րն է դրանց
տարբերությունը։

Ա․Արև, թռչուն, ռնգեղջյուր, ստեղծել, մարդ
Բ․Րևա, ռնչթու, ույջեռնգղր, ծղետսլե, արդմ

(Բ խմբի տառերը խառնված են)

37․ Քո կարծիքով տրված հնչյունախմբերից որո՞նք են բառեր։ Պատասխանդ պատճառաբանիր։
Բարդի
, աղնկի, ձրաբր, հեղուկ, կնիրպա, թանձր, չաբեռալ, կանչել։
Ընդգծվածները բառեր են, իսկ մյուսների հնչյունները խառնվել են։

38․ Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է բառը։
Խոսք կամ լեզվի միավոր՝ հնչյուն կամ հնչյունախումբ, որ ունի իմաստ և ինքնուրույն գործածություն: