Մաթեմատիկայի ստուգատեսի առաջին և երկրորդ կանգառները՝
երկարության չափումներ, պարագծի հաշվում ու մակերսի հաշվում
Այսօր մենք կատարեցինք մաթեմատիկայի ստուգատեսի առաջին և երկրորդ կանգառները՝ երկարության չափումներ, պարագծի հաշվում ու մակերսի հաշվում: Սկզվբում մենք կարդոնե թղթի վրա գծեցինք երկրաչափական տարբեր պատկերներ, որից հետո կտրեցինք և հաշվեցինք դրանց պարագիծն ու մակերեսը:
Ես ընտրեցի վեցանկյուն, և չափերիզի միջոցով չափեցի այդ բազմանկյան կողմերը և կողմերը՝ 18 սմ, 15 սմ 5 մմ, 12 սմ, 10 սմ 5 մմ, 13 սմ, 12 սմ 8 մմ։
P=18 սմ + 15 սմ 5 մմ + 12 սմ + 10 սմ 5 մմ + 13 սմ + 12 սմ 8 մմ=110սմ
Ես ընտրեցի ուղղանկյուն, չափեցի նրա կողմերը, փորձեցի հաշվել մակերեսը։
Ուղղանկյան լայնությունը 60սմ է, իսկ երկարությունը 120սմ։
P=120×60=7200
Քառակուսու մի կողմը 30սմ է, Քառակուսու մարերեսը հավասար է՝
S=30×30=900 սմ քառ․

Եռանկյան կողմերն էն՝39 սմ, 31 սմ 5 մմ, 32 սմ։ Եռանկյան մարերեսը հավասար է՝
P=39 սմ + 31 սմ 5մմ+ 32 սմ=102 5մմ

Մաթեմատիկայի ստուգատեսին 3-րդ կանգառ ՝ կշռում
Ճամբարի ընթացքում կատարեցինք ստուգատեսի փուլերից մեկը՝ կշռումը: Ես կանգնեցի կշեռքին ու համակարգչիս word ֆայլում գրանցեցի իմ զանգվածը: Իմ զանգվածը 31 կգ 400 գ է: Այնուհետև կշռվեցի նաև ուսապարկով: Որից հետո գրանցեցի արդյունքը՝ 32կգ 550գ:
Պայուսակիս զանգվածը գտնելու համար․
Իմ զանգվածից հանում եմ պայուսակով իմ զանգվածը։
32կգ550գ-31կգ 400գ=1կգ 550գ
Ես պարզեցի, որ իմ պայուսակը կշռում է 1կգ 550գ
Պատասխան՝ 1կգ 550գ
Մաթեմատիկայի ստուգատեսի 4-րդ կանգառը՝ հեծանիվ
Այսօր մենք կատարեցինք մաթեմատիկայի ստուգատեսի 4-րդ կանգառը՝ հեծանիվ: Սկզբում մեզանից յուրաքանչյուրը ընկեր Անուշի և ընկեր Գրետայի օգնությամբ չափեց և գրանցեց մեր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Դրանից հետո նստեցինք հեծանիվը, ընկեր Գրետան միացրեցին վայրկենաչափը: Մեզանից յուրաքանչյուրը հեծանիվով քշեց 40 մետր՝ գնալ, վերադառնալ : Ընկեր Գրետան գրանցում էր ժամանակը: Ես հեծանիվով 40 մ ճանապարհը անցա 10 վ-ում։ Ես նորից չափեցի և գրանցեցի իմ զարկերակի զարկերի թիվը: Գրանցեցի, թե ինչքան ժամանակում քանի մետր անցա:
Իմ զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում սկզբում՝ 79
Իմ զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում հեծանիվ քշելուց հետո՝ 85, ուրեմն իմ զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում հեծանիվ քշելուց հետո ավելացավ 6-ով։
Ես 25 վ –ում անցա 40 մ ճանապարհ
1 վ –ում կանցնեմ 1․6 մ ճանապարհ
1ժ-ում կանցնեմ — 96 մ ճանապարհ