Մայրենի

Մայրը (քննության նախապատրաստում)


Հովհաննես Թումանյան

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քացր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադարել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավմտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, միմի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝

լրացնելով բաց թողած տառերը:

զվարթ

քաղցր

վերադարձել

իջավ

2. Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը.

     ա/ ծիծաղելով

     բ/ թռչկոտելով

     գ/ ճչալով

     դ/ մկկալով

3. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

դեպք-պատահար
ուրախ-զվարթ
վայրկյան-պահ, ակնթարթ
զիլ-սուր 

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

   ա/ իրիկնապահ-բարդ

  բ/անզգույշ-ածանցավոր

  գ/փոքրիկպարզ

  դ/այնտեղ-բարդ

5. Տեքստից դու՛րս գրիր  եզակի թվով չորս գոյական և դարձրու՛  հոգնակի:

Տարի — տարիներ

Բուն — բներ

Ծիծեռնակ — ծիծեռնակներ

Կատու — կատուներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

    ա/ վազեցինք-բայ

    բ/ երկար- ածական

    գ/ կտուց-գոյական

    դ/ դեղին-գոյական

7 .Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

պատահել-պատահեց

հայտնվել-հայտնվեց

շտապել-շտապեց

կատարվել-կատարվեց

8. Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը   

 Մայրը ճչալով թռավ ներքև ընկած ճտի ետևից:

ենթակա — մայրը
ստորոգյալ -թռավ

9. Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ նախադասություն.
— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած  կետադրական նշան: Լրացրո՛ւ:
Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։

11. Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:
Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

12. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:
Ծիծեռնակներն իրենց բները մաքուր են պահում:

13.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

       ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

       բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

        գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

        դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

14. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

        ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

         բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

        գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

        դ/ ծլվլում էր երդիկին

15. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

    Ամեն ինչ շատ արագ կատարվեց, երեխաները չհասցրեցին ոչ մի բան անել։

Մայրենի·Մայրենիի ստուգատես

Գործնական աշխատանք

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.


— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար անօգուտ:


Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց.


Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում:


Այսպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

Բնագրից դու՛րս գրիր 3-ական գոյական, ածական և դերանուն:

գոյականածականդերանուն
ուղևորներ հոգնած նրանք
լավությունտխրաձայն դուք
ճանապարհ  անպտուղ ինձ

Բնագրից դու՛րս գրիր 2 հնչյունափոխված բառ և վերականգնի՛ր դրանց արմատների ուղիղ ձևերը:

 հնչյունափոխված           անհնչյունափոխ       
սոսու սոսի
ամառվա ամառ

Բնագրում գտի՛ր և գրի՛ր տրված բառերի՝

ա) հոմանիշները

նայել — տեսնել

միջօրե — կեսօր

տապ — շոգ

բ) հականիշները

վատություն —  լավություն

պտղատու — անպտուղ

Բնագրից դու՛րս գրիր 2-ական բարդ և ածանցավոր բառ և վերլուծի՛ր բաղադրիչների:

Օրինակ՝ ժամացույցժամ + ա + ցույց

Բարդ բառեր՝

  տխրաձայն = տխուր+ ա + ձայն

  տեղնուտեղն = տեղ + ու + տեղ

Ածանցավոր բառեր՝

Ապերախտ  = ապ + երախտիք

 լավություն = լավ + ություն

մաթեմատիկա

Մակերեսի Չափումներ

Արմեն Աղաբաբյան — 29 սմ, 29×29=841 սմ քառ․

Մհեր Բարսեղյան – 29 սմ, 29×29= 841 սմ քառ․

Արամ Գալստյան – 40 սմ, 40×40= 1600 սմ քառ․

Աբել Մովսիսյան — 80, 64 սմ, 80×64= 5120 սմ քառ․

Մհեր Հակոբյան – 54, 26 սմ, 54×26= 1404 սմ քառ․

Արեն Վարդանյան — 30 սմ, 30×30= 900 սմ քառ․

Անրի Մելիքյան – 64, 80, 15 սմ, 64x80x15= 76800 սմ քառ․

Հայկ Հայրիան – 60, 120 սմ, 60×120= 7200 սմ քառ․

Վալերի Սարգսյան – 120, 60 սմ, 120×60= 7200 սմ քառ․

Ռոքսաննա Ռեզաիֆար – 145, 78 սմ, 145×78= 11310 սմ քառ․

Արփի Փիրումյան – 79, 120 սմ, 79×120= 9480 սմ քառ․

Uncategorized

Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ

Սովորողի բլոգը — Արես Սուքիասյան

Տեղեկություններ

  • անուն-ազգանուն (հայատառ) — ունի
  • ուսումնական  հաստատությունը — չունի
  • դասարանը — չունի

Բլոգի արտաքին հղումներ

  • կրթահամալիրի կայքը — չունի
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին — չունի
  • հղում դասավանդողների բլոգներին — չունի
  • հղում դասընկերների բլոգներին — չունի

Բլոգավարություն

  • ունի արխիվ — ունի
  • նյութերի հրապարակման օր ամիս, թիվ — ունի

Բլոգի բովանդակությունը

  1. Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին) գործունեության փաթեթ — չունի
  2. Առարկայական բաժիններ
    առաջադրանքներ
    ստուգատեսներ
    ֆլեշմոբներ — ունի միայն «Ստուգատես» բաժինը
  3. Ընտրությամբ գործունեությունը — չունի
  4. Լրացուցիչ կրթությունը — չունի
  5. «Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր — չունի
  6. Ուսումնական նախագծեր
    դպրոցական, դասարանային, այլ խմբով նախագծեր
    ընտանեկան նախագծեր
    հեռավար, առցանց ուսուցման նախագծեր
    ուսումնական ճամփորդություններ
    ինքնակրթություն — ունի միայն «ուսումնական ճամփորդություններ» նախագիծը
  7. Այլ (առօրյա, նախասիրություններ) — չունի

    Ես խորհուրդ կտայի, որ ավելի աշխուժ աշխատել։ Իսկ բլոգից հավանեցի Ծույլ Արևը նյութը։
Մայրենի·Մայրենիի ստուգատես

Թեսթ 10 (Քննության նախապատրաստում)

Էքզյուպերի

ՓՈՔՐԻԿ  ԻՇԽԱՆ

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գատնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վերը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համարակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջարելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝      

լրացնելով բաց թողած տառերը:
    
գաղտնիք

    վերջը

    համարձակ

    ջարդվել

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

        ա/հանգիստ չունեցող

        բ/անհամբեր

        գ/անընդհատ աշխատող

        դ/անընդհատ հանգստացող

      3.Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/վտանգավոր — ապահով

բ/չարություն — բարություն

գ/թույլ — ուժեղ

դ/ տգեղ — գեղեցիկ

       4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/վտանգավոր — ածանցավոր

բ/անպատասխան- ածանցավոր

գ/մուրճ- ածանցավոր

դ/հաստափոր-բարդ

        5.Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ծաղիկ — ծաղիկներ

 բ/իշխան — իշխաններ

 գ/քամի — քամիներ

 դ/փուշ — փշեր

       6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

          Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/մորեգույն-ածական

բ/ծաղիկ-գոյական

գ/հինգ -թվական

դ/ոսկեգանգուր-գոյական

       7.Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

   ուտել — կուտի

   նայել — նայեց

 փորձել — փորձում են

   ամաչել — ամաչեցի

 8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:

   Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ:

    ենթակա — քամին

    ստորոգյալ — խաղում էր

9.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն:

Պատմողական — Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Հարցական — Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում։

11.Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
   
Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

  12.Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/որ քամի էր:

դ/որ ինքնաթիռները թռչում են:

   13.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:

Հեղինակը ամաչեց, երբ Փոքրիկ Իշխանը ասաց․
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

    14.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ Իշխանը մատածում էր, որ ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ փորձում են համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

      15.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:

Օդանավի շարժիչի մեջ լռվել էր հեղույսը, ինչի պատճառով անսարքություն էր առաջացել: 

Ամառային ճամբար·Անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան․ 4-րդ ուսումնական շրջան

Անուն Ազգանուն — Արփի Փիրումյան
Դասարան-Ջոկատ — 4.1 դասարան, 12-րդ ջոկատ
Ջոկատավարներ — Էլինա Սիմոնյան, Անուշ Դավթյան
Ընտրությամբ գործունեություն — Կինո Ֆոտո
Օգտվում եմ/ չեմ օգտվում երթուղուց — Չեմ օգտվում

Օգտվում եմ երկարօրյա ճամբարից/ չեմ օգտվում — Չեմ օգտվում

Մայրենի·Մայրենիի ստուգատես

Թեստ 9 (Քննության նախապատրաստում)

  Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.

  — Ես եկա˜…

  Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

  Դավիթը փորձում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

  — Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

  Մայրը ծիծաղում էր.

  — Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բախտն այդ հարցում չի բերել:

  Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

  — Ես եկա˜…

  Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

  — Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

  Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:

  — Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

  — Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի´, այստե´ղ արի:

  Լիլին վազելով եկավ.

  — Ես եկա˜…

  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

  — Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):

Առաջադրանքներ

     1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

        խնդիր
        փորձել
       ընդամենը
      բախտն

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:

  ա/արագ վազել

  բ/ծառեր տնկել

  գ/ճյուղերը կոտրել

  դ/բռնելով բարձրանալ

       3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները

հրաշալի — հիանալի

ցատկոտել — թռչկոտել

ուժգին — ուժեղ

բարկանալ — զայրանալ

       4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը.

         ա/ պատմություն  —  ածանցավոր

          բ/ շատախոս – բարդ

          գ/ սովորական —  ածանցավոր

          դ/ փոքրիկ – պարզ

      5.Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ իրավիճակ – ածական

       բ/պատուհան – գոյական

       գ/որովհետև – շաղկապ

        դ/վեց – թվական

       6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական:

խնդիր

         քույր

         գնդակ 

         պատուհան

7.Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը և  համապատասխանեցրու´  տեքստին.

 լինել — լինում

չստանալ — չստացան

ընկնել — ընկավ

սովորեցնել — կսովորեցնեմ

 8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:

ա/գնդակը

բ/Սարգիս

գ/քեռու

դ/պատուհանը

       9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր,               սուտը աշխարհը կքանդի

Լեզուն չլիներ,                                      խրատն ինչ կանի չարին

Անձրևն ինչ կանի քարին,                  ագռավները աչքերը կհանեին

Մինչև ճիշտը գա,                                 անգետի հետ փլավ մի կեր

Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր։
Լեզուն չլիներ, ագռավները աչքերը կհանեին։
Անձրևն ինչ կանի քարին, խրատն ինչ կանի չարին։
Մինչև ճիշտը գա, սուտը աշխարհը կքանդի։

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

  Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

 11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր:

Աղջիկը շատ փոքրիկ էր, ուներ սև աչիկներ, շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում տղաների խաղերը։

 12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը.

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

        13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.

            ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին.

  1. Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:
  2. Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:
  3. Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է:
  4. Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:

            բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:

                 Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր:

-Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել: 

             14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:

Աղջիկը օգնեց տղաներին, մտավ ցանկապատի արանքը, հանեց գնդակը և վերադարձրեց տղաներին։

            15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի նկատմամբ փոխվեց:

Եղբոր վերաբերմունքը Լիլիի նկատմամբ փոխվեց այն ժամանակ, երբ աղջիկը նրանց օգնեց` գնդակ հանելով Սարգիս քեռու այգուց:

Մայրենի

2020-2021 ուսումնական տարվա ձեռքբերումներս

Ինչպես ամեն տարի, այս ուսումնական տարվա ընթացքում նույնպես ունեցել եմ որոշակի ձեռքբերումներ։ Այս տարի մասնակցեցի ընտրության գործունեության նոր խմբակին, որտեղ լուսանկարչություն ենք սովորում։ Հասցրել եմ ծանոթանալ մինիմալիզմին, սովորել եմ սև ու սպիտակ ֆիլտրով լուսանկարել, նույնիսկ սովորել եմ ֆոտո-սթորի անել։ Դա լուսանկարներով կարճ պատմություն է։
Որոշակի հաջողություններ ունեմ նաև բնագիտություն առարկայից։ Տանը վարդեր եմ տնկել, սամիթ եմ աճեցնում։ Նույնիսկ այդ սամիթը ուտելիքների մեջ ենք օգտագործում։

Շատ նոր գիտելիքներ եմ ձեռք բերել անգլերենից, ռուսերենից, մաթեմատիկայից և մայրենիից։ Ընթերցանության ժամանակ ծանոթացել եմ հայ և արտասահմանյան հեղինակների շատ հետաքրքիր ստեղծագործողություններին։ Շատ եմ հավանել Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքը, Ջեք Լոնդոնի «Սպիտակ ժանիքը» վիպակը և Մկրտիչ Արմենի «Գույնզգույն Թագավորությունը» վիպակը։

Իմ ընկերները


Շատ եմ հավանում հայրենագիտություն առարկան, որովհետև դրա ընթացքում շատ ենք ճամփորդել և հնարավորություն ունեցել ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին։ Այցելել ենք Մատենադարան, որտեղ տեսել եմ աշխարհի ամենափոքր հայալեզու գիրքը, հայկական հին ձեռագրեր և ազգային նախշերով զարդարված գրքեր և սպասք։ Հայրենագիտություն ուսումնասիրելիս գիտելիքներ եմ ստացել մեր երկրի մայրաքաղաքների և թագավորների մասին։

Այս ուսումնական տարվա ընթացքում իմ իրականացրած նախագծերից շատ եմ հավանում ընտանեկան ռադիոյի նախագիծը, որի շրջանակում մայրիկիս հետ ընթերցում եմ Վարդան Այգեկցու առակները։

Վստահ եմ, որ մյուս ուսումնական տարվա ընթացքում ավելի շատ ու էլ ավելի հետաքրքիր գիտելիքներ ձեռք կբերեմ։

Հաշվետվություն·մաթեմատիկա

Մաթեմատիկայի հաշվետվություն

Մաթեմատիկայի հաշվետվություն
3-րդ ուսումնական շրջան

Փետրվարից մինչև մայիս ես հրապարակել եմ 47 նյութ։
Մասնակցել եմ մաթեմատիկական հետաքրքիր և տրամաբանական ֆլեշմոբերին և նախագծերին։ Կատարել եմ նաև ինքնաստուգման թեսթերը և նախաքննական թեսթերի
։
Կատարել եմ ամենօրյա առաջադրանքները։
3-րդ ուսումնական շրջանում նոր գիտելիքներից ես ձեռք եմ բերել՝

Բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները
Մոգական քառակուսիներ
Մաս և ամբողջ թվի մաս
Չափման միավորներ