Լեզվի նվազագույն ձայնային միավորը կոչվում է հնչյուն։ Տառը հնչյունի նշանն է։ Հայերենում կա 36 հնչյուն, 39 տառ։ Հնչյուններից 6-ը ձայնավորներ են (ա, ի, ու, ը, է (ե), օ (ո))։ Բաղաձայնները 30-ն են, նրանք լինում են․
Եռաշարք՝
բ-պ-փ
գ-կ-ք
դ-տ-թ
ձ-ծ-ց
ջ-ճ-չ
Երկշարք՝
վ-ֆ
ժ-շ
զ-ս
ղ-խ
Միաշարք՝ ր, ռ, մ, ն, յ, հ, լ
Рубрика: Հայոց Լեզու 9
Թելադրություն
Մի արևկեզ օր՝ հետ միջօրեին, մեղմօրոր, թափանցիկ մի քամի, բարձունքներից վար սահելով, փռվեց արմավենու՝ Նեղոսի պաղպաջուն ջրերով ողողված ոտքերի տակ։
— Իմ հրաշագե՛ղ թագուհի, — մեղմորեն շշնջաց նա, — ես՝ աշխարհի ըմբոստ ոգիս, սիրում եմ քեզ։ Երբ հորիզոնից հորիզոն էի անցնում, տեսա չնաշխարհիկ պատկերդ, և սիրտս մարեց։
— Դու ո՞վ ես, որ քեզ սիրեմ, ամբարի՛շտ քամի, — արհամարհանքով պատասխանեց արմավենին։
— Մի՞թե նա չես, որ գիշեր-ցերեկ, առավոտից իրիկուն անընդհատ վայում է ամայի ուղիների վրա, գնա՛, չքվի՛ր։
Գործնական աշխատանքների փաթեթ 11.23.2025
1. Լրացնե՛լ բաց թողնված տառերը և ընդգծե՛լ:
Աշտիշատի հինավուրց վանքի խցերից մեկում` ընդարձակ թախտի վրա, նստել էին երեք երիտասարդ: Ձեթի ճրակն իր պղտոր լույսով լուսավորում էր երեք բազմահոգ դեմքերը: Երիտասարդներից մեկը հաղթանդամ, բարձրահասակ, խոշոր կազմվածքով և փառահեղ մի տղամարդ էր: Երկրորդը, ընդհակառակը, ավելի կարճահասակ, քան միջահասակ էր և ավելի նրբակազմ, քան հաղթանդամ: Այդ քնքուշ կազմվածքի վրա բնությունը դրել էր մի շնորհալի գլուխ, որին ավելի պատշաճ կլիներ մի պարթև մարմին: Նա խոսում էր առնական ձայնով, որի ելևէջները հնչում էին պողպատային հնչերանգներով: Վառվռուն աչքերի մեջ նշմարվում էին թրթռուն կրակներ: Երրորդ երիտասարդը օժտված էր անբասիր գեղեցկությամբ: Փարթամ գիսակները սփռվել էին թիկունքին, վերին շրթունքին նկատվում էր նորածիլ ընչացքը: Իսկ սևորակ աչքերի մեջ նշմարվում էր անբացատրելի վրդովմունք: Առաջինը Սահակ Պարթևն էր, երկրորդը Մեսրոպ Մաշտոցը, երրորդը Սամվելը` երեքն էլ աշխույժ, եռանդով լի երիտասարդներ:
2․Կազմել հետևյալ բառերի հոգնակին` մարդ, կին, դասագիրք, վերնատուն, առանձնատուն, մեծատուն, վիպագիր, տապանագիր, ձուկ, գառ, տնամերձ, արոտավայր, թռչուն, էլեկտրասյուն, ոտնաձայն:
Մարդիկ, կանայք, դասագրքեր, վերնատներ, առանձնատներ, մեծատներ, վիպագիրներ, տապանագրեր, ձկներ, գառներ, տնամերձեր, արոտավայրեր, թռչուններ, էլեկտրասյուներ, ոտնաձայներ
3․Բացատրել հետևյալ բառերի իմաստը` բարձրուղեշ, ախոյան, անձկալի, անձկություն, գամել, ստեպ-ստեպ, հապճեպ, նողկանք, ջլատել, զերծ:
բարձրուղեշ — ճյուղերը բարձր
ախոյան — թշնամի, հակառակորդ
անձկալի — կարոտով լի
անձկություն — նեղություն
գամել — հառել, մեխել
ստեպ-ստեպ — հաճախ
հապճեպ — շտապ, արագ
նողկանք — զզվանք
ջլատել — թուլացնել
զերծ — ազատ
4․ Կազմել երկուական նախադասություն` տրված նույնանուն բառերը գործածելով տարբեր իմաստներով՝ ակ, հարկ:
1․ Միայն իններորդ հարկի բնակարանները չեն գնել։
2. Նրա կյանքը լի էր հարկերով։
1․ Աղջիկը ամենաշատը հավանեց առաջին մատանու ալմաստե ակը։
2. Ճանապարհին մեքենայի ակը հանկարծակի ծակվեց։
5. Լրացնել բաց թողնված տառերը։
Ամառային այդ տոթ միջօրեին, երբ հանկարծակի մոլեգնած մրրկահողմը անթափանց փոշու ամպեր էր բարձրացնում, Էջմիածնի բարձրաշեն Մայր տաճարի դարպասներից ներս ընդարձակ քառակուսի բակում, հավաքվում էին սրդողած հոգևորականները: Ոմանք սև պարեգոտները ամփոփել էին գոտիներով, ոմանք՝ թողել արձակ: Ոմանք կնգուղով էին, ոմանք` գլխաբաց: Չնայած անախորժ քամուն` նրանք, խառնիճաղանջ խմբերով կանգնած սաղարթախիտ ծառերի հովանու տակ, արտակարգ հուզված խոսում էին` տրտուն դեմքերին ինչ-որ չարագույժ մտահոգություն: Ողջ միաբանությունը իր բոլոր եպիսկոպոսներով, վարդապետներով, սարկավաքներով այնտեղ էր: Այնտեղ էր պարթևահասակ Հակոբ եպիսկոպոսը` վշտալլուկ դեմքով մի մարդ, նրբակազմ Եղիազար վարդապետը` զայրույթից սփրթնած, Գրիգորիս թարգմանիչը, անգամ մառանապետ Հովհաննեսը, որ երբևէ որևէ բանի չէր խառնվում: Հավաքվածների մեջ կային նաև կմախք հիշեցնող ճգնավորներ, որոնք հագել էին կոշտ հանդերձներ և պարանե գոտիներով պրկել մեջքը: Նրանք ժուժկալ էին և դժողքի սարսափի ներքո խեղդում էին ախորժակը՝ իրենց նվիրելով քաղցի, ծարավի, աղոթքի։
6․ Ճիշտ գրել հետևյալ բաղադրյալ հատուկ անունները՝ փոքրատառերը ըստ անհրաժեշտության փոխարինելով մեծատառերով․
Չինական Ժողովրդական Հանրապետություն, Փոքր Մասիս, Նոր Արեշ, Պետրոս առաջին, «Ամբոխները խելագարված» պոեմ, Անվտանգության խորհուրդ, Շախմատի Համաշխարհային Ֆեդերացիա, Նոր Տարի, Ժողովրդական Կրթության Գերազանցիկ Կրծքանշան։
7․ Տրված դարձվածքներով կազմել մեկական նախադասություն․
Բախտը ժպտալ, քանի գլխանի է, հողին հավասարեցնել, կյանքի կոչել, պոչը կտրել։
1. Այս անգամ բախտը նրան ժպտաց։
2. Քանի՞ գլխանի է, որ մենակ այդքան ճանապարհ է անցել։
3. Երկրաշարժի հետևանքով շենքը հողին է հավասարվել։
4. Նրա միակ նպատակն էր իր նախագծերը կյանքի կոչել։
Հայոց Լեզու 19.11.2025
Աշխատանք դասարանում
Խնդիրներ
Մայրենիի ֆլեշմոբ
Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու: Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու ձայն տալ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»: Իրիկունները դպրոցից վերադառնալիս, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին անում է այն, ինչ որ սիրտն ուզում է փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:
Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր: Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստաբուն փայտը ձեռքին: Նա քայլում է փողոցներով, իսկ մարդիկ՝ դեպի տուն։
Հիմա փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով: Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում: Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:
1. Ե՞րբ էր հերոսը հանդիպում տեքստում նշված հերոսներին։
Ա․ Օրվա տարբեր պահերի
Բ․ Հերոսներն ապրում էին մոտակայքում
Գ․ Հերոսներն իր անբաժան ընկերներն էին
Դ․ Չէր հանդիպում, ուղղակի պատկերացնում էր, որ կարող է հանդիպել։
2. Ո՞ր նախադասության մեջ անորոշ դերանուն կա, դո՛ւրս գրեք։
Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ։
3. Ո՞ր նախադասության մեջ հարադրավոր բայ կա։
Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ
4. Ո՞ր նախադասության մեջ ստորոգյալի զեղչում կա։
Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից։
5. Ո՞ր նախադասության մեջ համակատար դերբայ կա։
Վերադառնալիս
6. Ո՞ր նախադասությունն է բարդ համադասական։
Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին:
7. Նախադասության անդամներից որի ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա։
Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով:
Փողոցը — գոյական, հայցական հոլով
ցցի — գոյական , սեռական հոլով
կարծես — վերաբերական
կարմիր — ածական
8. Տղան ինչո՞ւ էր ուզում պահապան լինել։
Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:
9. Դո՛ւրս գրիր ,,բոլորովին,, բառի հոմանիշը։
Բնավ։
10. Տեքստի ո՞ր բառն է նշանակում շատ անգամ կրկնվող։
Հաճախ։
11. Տեքստից դո՛ւրս գրիր արմատ+ հոդակապ+ արմատ կազմությամբ բառ։
Մանրավաճառ, հաստաբուն։
12. Դուրս գրիր ըղձական եղանակով դրված մեկ բայ։
Կուզեի
13. Դո՛ւրս գրիր մեկ ժամանակի մակբայ։
Հիմա։
14. Քանի պարզ նախադասությունից է բաղկացած այս նախադասությունը։
Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստաբուն փայտը ձեռքին:
4
Գործնական աշխատանք 11/17/2025
1. Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Ո՞ր բառերը հոմանիշ չունեն այս շարքում, ընդգծիր և փորձիր ինքդ գրել այդ բառերի հոմանիշները։
Ծիծաղել, սարսափել, ահագնանալ, զրպարտել, նիրհել, կատաղել, քրքջալ, ահաբեկվել, սրդողել, հռհռալ, ննջել, ողջունել, մրափել, զարհուրել,սաստկանալ, բարկանալ, գթալ, ուժգնանալ, փառաբանել։
ծիծաղել — հռհռալ, քրքջալ
սարսափել — ահաբեկվել, զարհուրել
ահագնանալ — ուժգնանալ, սաստկանալ
զրպարտել — չկա (չարախոսել)
նիրհել — ննջել, մրափել
զարհուրել — չկա (զարմանալ)
կատաղել — սրդողել, բարկանալ
ողջունել — չկա (բարևել)
գթալ — չկա (խղճալ)
փառաբանել — չկա (օրհնել)
2. Բառարանի օգնությամբ գտիր դաժան բառի հոմանիշները:
Վախկոտ, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։
Դաժան — անագորույն, ժանտ, դժնի, դժխեմ
3. Տրված բառացանկից առանձնացրու հականիշային զույգերը:
Գաղտնի, համեստ, միանման, տրտմալի, ստոր, շքեղ, բացահայտ, զանազան, մեծահոգի, ուրախալի։
Գաղտնի — բացահայտ
միանման — զանազան
տրտմալի — ուրախալի
4. Տրված շարքից առանձնացրու գեղեցիկ բառի հականիշները:
Մեծավուն, անշուք, չքնաղ, հասարակ, սիրուն, գեղատեսիլ, պարզ, գողտրիկ, կախարդական, չնաշխարհիկ, բարի, խորոտ։
Գեղեցիկ — չքնաղ, սիրուն, գեղատեսիլ, գողտրիկ, չնաշխարհիկ
5. Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները:
հածել, հեծել, հեծկլտալ, հեծնել
դեգերել, ձի նստել, տառապել, հեկեկալ
հեծնել — ձի նստել
հեծել — տառապել
հածել — դեգերել
հեծկլտալ — հեկեկալ
6. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված:
բերանը ջուր առնել – չխոսել
գլխի ընկնել — լսել
դանակը ոսկորին հասնել — համբերությունը հատնել
աշխարհով մեկ լինել — ուրախանալ
7. Ընդգծիր պարզ բառերը:
Կռունկ, կորյուն, հնչյուն, արձան, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, ընձառյուծ, զարմիկ, դադար, գալար, գովազդ, հովար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, եղանակ, պատում։
Հայոց Լեզու 11.14.25
1. Դո՛ւրս գրիր բայեր և որոշիր, թե որ խոնարհման են։
Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:
Ցատկում էի — բաղադրյալ դիմավոր, դրական խոնարհում
լսեցի — պարզ դիմավոր, դրական խոնարհում
հիշեցի — պարզ դիմավոր, դրական խոնարհում
տխրեցրեց — պարզ դիմավոր, դրական խոնարհում
գիտեի — պարզ դիմավոր,դրական խոնարհում
ուշացել եմ — բաղադրյալ դիմավոր, դրական խոնարհում
չմտահոգվեցի — պարզ դիմավոր, ժխտական խոնարհում
ունենալով — պարզ դիմավոր, դրական խոնարհում
2. Տրված բայերը դարձրու պատճառական.
Սովորել — սովորեցնել
քնել — քնեցնել
պայծառանալ — պայծառացնել
զգալ — զգացնել
զբաղվել — զբաղեցնել
դադարել — դադարեցնել
փայլել — փայլեցնել
նրբանալ — նրբացնել
ծաղկել — ծաղկեցնել
3. Կետադրե՛ք
Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ, ճահճային թռչունների որսի ժամանակ մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝ պատշգամբի մի անկյունում նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք․ շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում:
Բառագիտություն 05․11
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։
1) դրվատել, կշտամբել, պախարակել, դատափետել
2) հմուտ, ճարտար, վարժ, զգլխիչ
3) կուտակել, շրջապատել, հավաքել, ժողովել
4) անհաստատ, խախուտ, անկայուն, խարխուլ
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) դեռափթիթ, մատղաշ, մանկամիտ, պատանի
2) դժխեմ, անողորմ, ժանտ, վայրագ
3) թաքնվել, պարուրել, քողարկել, սքողել
4) մեծանուն, հանրահայտ, հռչակավոր, սնապարծ
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) դանդաղ, ծանր, անշտապ, անփույթ
2) խանդաղատանք, փաղաքշանք, գորովանք, սեթևեթանք
3) ճշմարիտ, ստույգ, ուղիղ, շիտակ
4) անիմաստ, անմիտ, անկաշկանդ, անհեթեթ
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) աստանդական, ասպնջական, հյուրընկալ, վանատուր
2) վայրագ, փառասեր, մեծամիտ, անհարգալից
3) համայն, ամենայն, ամբողջ, բովանդակ
4) դրացի, հարևան, կողակից, դրկից
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) հյուրընկալ, ասպնջական, վանատուր, վաղնջական
2) վտանգազերծ, ապահով, անվնաս, անաղարտ
3) ծավի, լաջվարդ, բիլ, դեղձան
4) սերել, ծնվել, ծագել, առաջանալ
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) գուցե, թերևս, հավանորեն, ըստ երևույթին
2) խառնվել, միանալ, ձուլվել, անէանալ
3) հրապուրիչ, դյութիչ, հմայիչ, հուզիչ
4) անշեջ, մշտաբորբ, անմար, անխոտոր
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) թափառական, աստանդական, դյուրաշարժ, նժդեհ
2) մազ, գիսակ, հեր, ագի
3) ակնդետ, սևեռուն, անքթիթ, ուշադիր
4) ունևոր, մեծատուն, հարուստ, գծուծ
- Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) մարմնեղ, թիկնեղ, հաղթանդամ, պարթևահասակ
2) բիրտ, դժնյա, անողոք, անագորույն
3) դյութիչ, հմայիչ, հրապուրիչ, գրավիչ
4) ակնառու, աչառու, անկողմնակալ, արդար
- Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) անդուլ, հար, շարունակ, հանուր
2) խոտոր, զարտուղի, շեղ, ծուռ
3) կատաղի, վայրագ, դժնի, անագորույն
4) կասկածել, տարակուսել, երկբայել, երկմտել
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:
1) սեղմել֊մամլել, տարտամ֊անորոշ, զտարյուն֊կորովի
2) այլազան֊տարբեր, կառչել֊թոշնել, համհարզ֊թիկնապահ
3) երեց֊ավագ, խարազան֊մտրակ, հեծել֊տանջվել
4) լայնախոհ֊նեղմիտ, շնորհազուրկ֊ապիկար, կարկառուն֊անվանի
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:
1) ուշաթափվել֊նվաղել, աղոթել֊աստվածարել, հոծ֊խիտ
2) ուրույն֊բնորոշ, դավանանք֊խարդավանք, ամոքել֊սփոփել
3) պարագիծ֊շրջագիծ, գծուծ֊կծծի, ձեռնհաս֊ունակ
4) ծանուցել֊իրազեկել, մտացածին֊սնապարծ, ապավեն֊պաշտպան
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:
1) տամուկ֊խոնավ, թեժ֊մարմանդ, դալուկ֊գունատ
2) միալար֊անընդհատ, ընկղմել-խորասուզել, արտառոց֊անփորձ
3) թռվռալ֊խայտալ, կարկառել֊ծանուցել, թերուս֊իմաստակ
4) երկնչել֊երկյուղել, ընձյուղ–ոստ, խաժամուժ֊խառնամբոխ
- Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:
1) թյուր֊ճիշտ, հանգույն֊նման, ընդդեմ֊հակառակ
2) ստահոդ֊շինծու, աչառու֊կողմնակալ, անձայն֊մունջ
3) բաղձանք֊իղձ, անսայթաք֊անգայթ, աղճատել֊աղավաղել
4) հրապուրել֊զմայլել, խոհեմ֊ողջամիտ, դեռափթիթ֊նորածիլ
- Ո՞ր տարբերակում ընդգծված բառը մյուսներում ընդգծված բառերին հոմանիշ չէ:
1) Սենյակի ձեղունը գմբեթարդ էր, զարդարված սև ու կարմիր քարերի ծաղկաձև շարվածքներով:
2) Առաստաղից կախված արծաթե կանթեղի լույսը տկար ու դժգույն թվաց թագուհուն:
3) Թավշյա վարագույրները, անկյունների աշտանակները թախծալի հուշեր էին արթնացնում:
4) Անցորդը ուշիուշով նայում էր դեպի հարավ-արևմուտք, որտեղից երևում էին գյուղի տների կղմինդրե տանիքները:
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) բացահայտ–թաքուն, խորդուբորդ֊ողորկ, խենթ֊խելոք
2) տամուկ֊չոր, խրթին֊դյուրին, հարթ֊ծանծաղ
3) դալար֊ստվար, լայնարձակ֊անձուկ, տկար֊վատառողջ
4) բեկբեկուն֊ուղղաձիգ, կայուն֊անզոր, անամոք֊առողջ
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) ուսյալ֊իմաստակ, երանգավար֊տամուկ, օրինական֊ապօրինի
2) ժիր-հեղգ, համր֊անբարբառ, մեկնում֊վերադարձ
3) խոժոռվել-ժպտալ, բանուկ֊սակավագնաց, առաթուր֊անջրպետ
4) զարդարուն֊անպաճույճ, հոռետես֊լավատես, պարպել֊լիցքավորել
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) անհողդողդ֊երերուն, քնքուշ֊վեհ, վեհանձն֊ստոր
2) ստույգ֊բացատրելի, ապառիկ֊կանխիկ, հակիրճ֊երկարաշունչ
3) ձերբակալել֊ազատել, հանգցնել֊կիզել, վհատեցնել֊քաջալերել
4) հետամտել-խուսափել, հիվանդանալ֊ապաքինվել, սիրել֊փայփայել
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) երբեք֊միշտ, լայն֊անձուկ, հավերժ֊անընդհատ
2) գժտվել֊հաշտվել, չափավոր֊ծայրահեղ, երաշտային֊անձրևային
3) կշտամբել֊գանահարել, իրազեկ֊անտեղյակ, բացասում֊հաստատում
4) ուստր֊տղա, առատաձեռն֊ժուժկալ, բարի֊չար
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) զարդարուն֊անպաճույճ, օրինական֊ապօրինի, ջրարբի֊անջրդի
2) շաղակրատ֊քչախոս, գժտված֊համերաշխ, կայտառ֊շենշող
3) խաղաղ֊փոթորկուն, տեղական֊մշտական, ծածուկ֊բացահայտ
4) երկչոտ֊վախկոտ, ըմբոստ֊հնազանդ, պարտավոր֊կամավոր
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) զարդարուն֊անպաճույճ, վաստակել֊վատնել, երերուն֊անկայուն
2) աղտեղություն֊մաքրություն, սեղմ֊ճապաղ, հեղհեղուկ֊անհողդողդ
3) գովել֊դրվատել, սնապարծ֊համեստ, անպտուղ֊բարունակ
4) իրազեկ֊անտեղյակ, առինքնել֊վանել, փակել֊գոցել
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) խոչընդոտել֊նպաստել, ստերջ֊անջրդի, հուսահատվել֊գոտեպնդվել
2) անհամեստ֊փառամոլ, ապառիկ–կանխիկ, ընդգրկուն֊ծավալուն
3) էական֊առանցքային, փութկոտ֊ծանրաշարժ, բաց֊գոց
4) վաղանցիկ֊մշտամնա, ապերջանիկ֊բախտավոր, հետամտել-խուսափել
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) սինլքոր֊վեհանձն, պարպել֊լիցքավորել, տարտամ֊կենսախինդ
2) քչախոս֊շաղակրատ, հուռթի֊արգավանդ, հարմար֊անպատեհ
3) օրհնանք֊անեծք, երեց֊կրտսեր, կամային֊թուլամորթ
4) վեհ֊ստոր, անաչառ-արդարադատ, գիտուն–անգետ
- Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) ցոփ֊ժուժկալ, լայնարձակ֊անձուկ, օրինական֊ապօրինի
2) սուր֊բութ, պարզ-պղտոր, վեհանձն֊փոքրոգի
3) խայտաբղետ֊երփներանգ, մարմանդ֊թեժ, կողմ֊դեմ
4) վրա֊ներքո, բանուկ֊սակավագնաց, պակաս֊լրիվ
Թեստային աշխատանք բառակազմությունից 03․11
1․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են բարդածանցավոր։
- Քառակուսի, վարքագիր, հացկերույթ, բազմատեսակ
- Գրչատուփ, ճենապակյա, խելքահան, բնութագիր
- Լիցքակար, շրջանաձև, բանակատեղ, վարչակազմ
- Սևահոնք, խցանահան, տկարամիտ, լիալուսին
2․ Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ։
- Խորհրդակցություն = խորհ+(ու)րդ+ա+կ(ի)ց+ություն
- Ապերջանիկ = ապ+երջան+իկ
- Վայելչագրություն = վայել+(ու)չ+ա+գ(ի)ր+ություն
- Կառամատույց = կառ+ա+մատ+ույց
3․ Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ։
- Ունկնդրում = ունկն+դ(ի)ր+ում
- Ապօրինաբար = ապ+օրին(օրեն)+ա+բար
- Բաժանմունք = բաժան+ մունք
- Երկարաքղանցք = երկար+ա+ք(ու)ղ+անց+ք
4․ Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ։
- Խմբագրել = խ(ու)մբ+ա+գիր+ել
- Խճանկար = խ(ի)ճ+ա+նկար
- Տարորոշել = տար(ր)+որոշ+ել
- Հակառակորդ = հակ+առ+ակ+որդ
5․ Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ։
- Առաջնություն = առ+աջ+(ի)ն+ություն
- Հետախուզել = հետ+ա+խուզել
- Հետաքննչական = հետ+ա+քն(ի)ն+(ի)չ+ական
- Ուսուցչապետ = ուս+ու(յ)ց+(ի)չ+ա+պետ
6․ Ո՞ր բառի բաղադրիչների քանակն է սխալ նշված։
- Թղթակցություն = 2արմատ, 1ածանց, 1հոդակապ
- Երկարաքղանցք = 3արմատ, 1ածանց, 1հոդակապ
- Բթամտություն = 2արմատ, 1ածանց, 1հոդակապ
- Գերատեսչական = 2արմատ, 2ածանց, 1հոդակապ
7․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ։
- Անկայուն
- Ապերասան
- Տարօրինակ
- Չվերթ
8․ Տրված բառերից ո՞րի կազմությունն ՝ նախածանց+հոդակապ+
արմատ։
- Անվավեր
- Նախագահ
- Գերարագ
- Փոխանուն
9․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+հոդակապ+
վերջածանց։
- Թանկագին
- Ծերանոց
- Այգեպան
- Սննդարար
10․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+վերջածանց։
- Անընդունելի
- Արձակուրդ
- Կայունություն
- Առողջություն
11․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+
վերջածանց։
- Ապստամբություն
- Անհեռատես
- Անարգանք
- Անջատում
12․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+ածանց+արմատ (առանց հոդակապի)։
- Շրջանավարտ
- Բերքահավաք
- Հարսնատես
- Հատկապես
13․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+հոդակապ+արմատ։
- Բնութագիր
- Հանրակառք
- Աշխարհասփյուռ
- Շրջանավարտ
14․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+արմատ։
- Կատվազգի
- Ավարառու
- Եռաստիճան
- Դերասան
15․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+
արմատ (առանց հոդակապի)։
- Անգրագետ
- Աներկբա
- Անկողմնակալ
- Համընդհանուր
16․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+արմատ+
վերջածանց։
- Երկնակամար
- Ակնառու
- Տարեկետում
- Ալեհավաք
17․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+վերջածանց+
վերջածանց։
- Պարապմունք
- Սառցարան
- Փափկասուն
- Բանակային
18․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+
հոդակապ+արմատ։
- Անբարբառ
- Առողջապահ
- Անհավասար
- Անժամանակ
19․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+հոդակապ+
արմատ+վերջածանց։
- Բայահիմք
- Պերճաշուք
- Դերանվանական
- Վերաբացում
20․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+
արմատ+վերջածանց (առանց հոդակապի)։
- Նախազորակոչային
- Անմեղսունակ
- Ապադասակարգային
- Փոխհամաձայնություն
21․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են հապավումներ։
- ԵԱՀԿ, ՍիԷնԷն, ՀՀ ԿԳՆ
- արտգործնախարար, ժողգործիքներ, բնակվարձ
- ԱյԲիԷն, զինտեխնիկա, Սևանհէկ
- ուսմասվար, փոխտնօրեն, ՉԺՀ
22․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են հապավումներ։
- պետկրկես, կոմկուս, Երևանջէկ
- ԵԱՀԿ, բուժմիավորում, բուժակ
- սանհանգույց, դասղեկ, զինուժ
- ՈւԵՖԱ, քիմկոմբինատ, ԱՊՀ
23․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են հապավումներ։
- ժողդատարան, զինծառայող, ուսխորհուրդ, շինջոկատ
- նորընտիր, կոմկուս, քաղբանտարկյալ, պետպատվեր
- ուսմասվար, մարզկենտրոն, գրապահոց, սոցհարցում
- բանավան, շինհրապարակ, զինադադար, պետեկամուտ
24․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են հապավումներ։
- ժողդատարան, պետբյուջե, ԱՄՆ, զինղեկ
- աշխգրքույկ, Եվրասիա, բուժկենտրոն, ՈւԳԸ
- գիտխորհուրդ, ավտոտեսուչ, տեխզննում, կուսակից
- ԶԼՄ, տնտհաշվարկ, պետնախարար, պետկրկես
25․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են հապավումներ։
- բուժկենտրոն, զինգրքույկ, միջբուհական, երկկողմ
- կրթօջախ, խնայդրամարկղ, մարզպետ, շինաղբ
- քաղբաժին, երթուղի, դասղեկ, ծնողկոմիտե
- ՄԱԿ, պետհամարանիշ, քաղմաս, ֆիզֆակ
Թեստային աշխատանք 29․10
1. Ո՞ր նախադասության մեջ բառի կազմության սխալ կա։
1. Մենք ցանկանում ենք, որ ձեռնարկության սննանկացումը (սնանկացումը) դաս լինի մյուսներին։
2. Աղջկան տեսնում էր թէ չէ, միանգամից անակնկալի էր գալիս։
3. Նրա ձեռքին եղել է ինքնաձիգ, և նա սպառնացել է շրջապատի մարդկանց։
4. Երբեմն այնքան ուժգին էր ձգում սանձը, որ ձին գիրթ կանգ էր առնում։
2․ Ո՞ր նախադասության մեջ բառի կազմության սխալ կա։
1. Նրա այդ վատ արարքը ծանր խարան է իր ընտանիքի համար։
2. Բազմիցս խոսվել է այդ մասին, սակայն ապարդյուն։
3. Ոչ թե հետաքրքրությունն էր նվազել, այլ տուժվածները հոգնել էին իրենց պայքարից
4. Անբասիր վարկը ձեռք էր բերել տարիների անխոջ (անխոնջ) աշխատանքով։
3․ Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա։
1․ Վկայի ցուցմունքը օգնեց արդարացնելու մեղադրյալին։
2. Ֆիլմ դիտելիս սիրում եմ որևէ բան ճաշակել։
3. Ծանր աշխատանքից նրա ուժերն արդեն հատում (հատնում) էին։
4. Չքնաղ այդ տեսարանը հաճելի զգացումներ պարգևեց ինձ։
4․ Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա։
1. Ակնոցի վրայից աչքերը հառնեց (հառեց) դիմացը նստած մարդկանց։
2. Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
3. Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
4. Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։
5․ Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի։
1. Ձերբազատվել
2. Ձեռնպահ
3․ Ձեղնահարկ
4. Ձեռնածու
6․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են պարզ։
1. Արագիլ, հրավեր, արձան, գոմեշ
2. Գեղարդ, բարակ, ամրակ, բողոք
3. Զարմիկ, դադար, գալար, հովար
4. Հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ
7․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են պարզ։
1. Ճանապարհ, ուղեղ, ուժեղ, լծակ
2. Մանուշակ, հստակ, ճոպան, բանակ
3. Աստիճան, դրոշակ, շաքար, ոստիկան
4. Հավատ, կիսատ, չամիչ, մատնիչ
8․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։
1. Նամակագիր, շաքարախտ, ծաղկեպսակ, կարմրամորթ
2. Տեսախցիկ, հաղթաքարտ, դդմապուր, շաքարեղեգ
3. Հաճոյախոս, բառաձև, վարկառու, գորգագործ
4. Փշատերև, հայորդի, սրբավայր, սառցապատ
9․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։
1. Հանրահավաք, վեհաշուք, լռակյաց, ոսկեգույն
2. Հանքանյութ, համացանց, ոսկրախտ, ունկնդիր
3. Նրբանկատ, արևկող, ինքնուսույց, ճրագալույց
4. Վերադարձ, որմնադիր, կողմնացույց, կոշկակար
10․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։
1. Առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում
2. Ախորժալուր, տանտիկին, ձեռնարկ, հոգեթով
3. Ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք
4. Ինչքան, մշտապես, որտեղ, այսօր
11․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։
1. Ոչինչ, ասուլիս, սնանկ, գետնուղի
2. Այլազգի, ոսկեդար, օդաչու, հեծանիվ
3. Սիգապանծ, ջրածին, հանածո, քեռայր
4. Բյուրեղապակի, քաղցրահունչ, սարալանջ, ջերմագին
12․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։
1. Իշայծյամ, տնաբույս, կատվախաղ, ալյակ
2. Գինետուն, իրարամերժ, խնդրագիրք, ծաղկաբույս
3. Ձնաբուք, նարնջագույն, կապկանման, սպիտակամորթ
4. Կոշկակար, բարեկամ, հրավիրատոմս, լավատես
13․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոդակապով։
1. Հեռավոր, տարագիր, շաքարավազ, արագավազ
2. Ժպտադեմ, բարեկամ, հուսահատ, գահավիժել
3. Բարեկիրթ, մականուն, մակաբույծ, թերակղզի
4. Անավարտ, հետևաբար, կիսանդրի, հանդիպակաց
14․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են ածանցավոր։
1. Առողջ, դիմադիր, հավք, անորոշ
2. Կախյալ, մինչև, առանց, գերաճ
3. Լցոն, փառք, օրինակ, բաժին
4. Հասուն, միջև, որովհետև, միջոց
15․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերում ան- նախածանց կա։
1. Անբասիր, անբավ, անբնակ, անբիծ
2. Անդեմ, անդորր, անդադար, անդատ
3. Անզարմ, անզգայունակ, անզորություն, անզուգական
4. Անժամկետ, անժամանակ, անժպիտ, անժույժ
16․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են նախածանցավոր։
1. Առերես, առևտուր, առհավետ, առաջ
2. Տարանջատ, տարբեր, տարակույս, տարարմատ
3. Նախնի, նախագահ, նախահաշիվ, նախանձ
4. Վերադարձ, վերակարգ, վերընթաց, վերնատուն
17․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են նախածանցավոր։
1. Անստույգ, անպատիժ, անձավ, անծուխ
2. Արտաքին, արտեզր, արտասահման, արտակարգ
3. Գերազանց, գերծանր, գերարագ, գերեվաճառ
4. Ենթագլուխ, ենթաշերտ, ենթակա, ենթամաշկ
18․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –իչ վերջածանցը։
1. Բաղադրիչ, չամիչ, վայելչադեմ, կործանիչ
2. Թռիչք, քննչական, գրավչություն, ուսուցչանոց
3. Տեսչություն, ավերիչ, ամբարձիչ, արտահայտչամիջոց
4. Լուսանկարչական, ավետարանիչ, փախչել, երգչախումբ
19․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –ին վերջածանցը։
1. Մանրազնին, վերջին, դյուրին, նրբին
2. Մտացածին, խորին, խրթին, հետնախորշ
3. Դյուրին, վերին, ահագին, մասնագետ
4. Արտաքին, վերնահարկ, միջնադար, կարգին
20․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –յակ վերջածանցը։
1. Մանյակ, տասնյակ, պատանյակ, սպասյակ
2. Ալյակ, հնգյակ, եռամսյակ, կիսամյակ
3. Քառյակ, խոյակ, վեցօրյակ, որդյակ
4. Տասնօրյակ, ոսպնյակ, հարսնյակ, երկվորյակ
Թեստային աշխատանք բառակազմությունից 17․10
1. Ո՞ր բառի մեջ հակ-ը նախածանց չէ։
1) հակընդդեմ
2) հակոտնյա
3) հակամետ
4) հակասություն
2. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմված ապ- նախածանցով:
1) ապօրինի, ապարանք, ապերախտություն, ապերջանիկ
2) ապավինել, ապուխտ, ապօրինաբար, ապաթարց
3) ապերասան, ապշել, ապազգային, ապառիկ
4) ապահովություն, ապակողմնորոշում, ապաբախտ, ապաքաղաքական
3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմված մակ- նախածանցով:
1) մակերես, մակաբուծաբան, մակարդ, մակաբույս
2) մակագրություն, մակբայական, մակերևույթ, մակընթացություն
3) մակնիշ, մակերիկամ, մակաղել, մականախաղ
4) մակուղեղ, մականուն, մակդիր, մակույկ
4. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմված ներ- նախածանցով:
1) ներգործություն, ներկայացում, ներշնչանք, ներդաշնակ
2) ներողամիտ, ներդիր, ներթափանցել, ներկուսակցական
3) ներերակային, ներծծվել, ներկանյութ, ներմուծել
4) ներուժ, ներքին, ներպետական, ներսուզում
5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմված փոխ- նախածանցով:
1) փոխադրություն, փոխանակում, փոխարքա, փոխհրաձգություն
2) փոխհատուցել, փոխնիփոխ, փոխարեն, փոխշահավետ
3) փոխնորդ, փոխծովակալ, փոխանցում, փոխազդեցություն
4) փոխտնօրեն, փոխակերպում, փոխայցելություն, փոխաբերական
6. Ո՞ր շարքի բոլոր բառերն են վերջածանցավոր։
1) վարձկան, ճամփորդ, ցավագին, թանկագին
2) արգելակ, կոճակ, ալյակ, պատանեկան
3) լայնակի, հայրենի, հոսանք, մարդատար
4) մրցակից, գնդակ, սփռոց, կառույց
7. Ո՞ր շարքի բոլոր բառերն են վերջածանցավոր:
1) երկաթյա, ազդու, առու, ջլուտ
2) լավություն, փեսացու, դանակ, ձեռք
3) տարեկան, բացատ, գյուղացի, նորագույն
4) հոտավետ, գործոն, գառնարած, խորոված
8. Ո՞ր բառում ֊իք վերջածանց չկա:
1) կարծիք
2) ավետիք
3) խաղալիք
4) աղիք
9. Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -ակ վերջածանց:
1) գնդակահարել, դանակահարություն, զսպանակ, պահակային
2) արգելակում, թռչնակ, հոգյակ, խոզանակ
3) հրապարակային, գանձանակ, էակ, դիմակ
4) բանակային, լեզվական, առվակ, շրջանակ
10. Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -ական վերջածանց:
1) հայկական, քսանական, ընտանեկան, արքայական
2) ժողովրդական, լրատվական, տարեկան, խռովկան
3) խորհրդական, հոգևորական, վարձկան, դպրոցական
4) հայցական, բանական, հոգեկան, սրտամկան
11. Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -անոց վերջածանց:
1) պարանոց, հիվանդանոց, հովանոց, դարբնոց
2) մատնոց, արհեստանոց, գլխանոց, բանջարանոց
3) մետրանոց, գերեզմանոց, զինանոց, հյուրանոց
4) ամառանոց, բազմահազարանոց, կուսանոց, հավանոց
12. Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -ան վերջածանց:
1) ավազան, շրջանային, հորան, զարմանալի
2) խարան, խուժան, զորակայան, սուտասան
3) փչան, բաժանորդ, անվարան, ձգան
4) դերձան, խարազան, շարան, անարժան
13. Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -ացի վերջածանց:
1) բերանացի, իրավացի, քաղաքացիական, բառացիորեն
2) դրացի, գավառացի, եվրոպացի, փարիսեցի
3) խելացիորեն, կանացիություն, վրացական, մարսեցի
4) համագյուղացի, երևանցի, նշանացի, տառացի
14․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -եղ վերջածանց:
1) ահեղագոչ, մարմնեղ, ուժեղանալ, շքեղաշուք
2) բաղեղ, ձվածեղ, թիկնեղ, լուսեղ
3) հյութեղ, կանթեղ, հրաշագեղ, հոնեղ
4) մարմնեղ, հնչեղ, փառահեղ, հեղեղատ
15․ Ո՞ր շարքի բոլոր բառերին ունեն -ենի վերջածանց:
1) մասրենի, մայրենի, վայրկենաբար, արծվենի
2) արժանանալ, դեղձենի, քաղքենիություն, քաղցրավենիք
3) հայրենական, վայրենանալ, նռնենի, թզենի
4) ընձենավոր, խնկենի, հավիտենական, բալենի