Շաղկապները հարաբերություն արտահայտեղ բառեր են, լինում են 2 տեսակ համադասական և ստորադասական։
1. Համադասական շաղկապները պարզ նախադասության դեպքում կապակցում են համազոր անդամները միմյանց հետ իսկ բարդ նախադասությունների դեպքում իրար են կապակցում համազոր նախադասություններ։ Համադասական շաղկապներ են և, ու, բայց, իսկ, սակայն, կամ, և այլն.
2. Ի տարբերություն համադասական շաղկապների, ստորադասական շաղկապները հանդես են գալիս բարդ ստորադասական նախադասությունների կազմում երկրորդական նախադասությունը կապելով գլխավորի հետ: Ստորադասական շաղկապներն են որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, մինչ, մինչև, թեև, թեկուզ, թեպետ, և այլն.
Շաղկապները դասակարգվում են նաև ըստ կիրառության ձևի և լինում են մենադիր, կրկնադիր, և զուգադիր։
Մենադիր շաղկապների են` և, ու, կամ, բայց, որ, եթե, իսկ
Կրկնադիր են` և … և, թե … թե, ոչ … ոչ, կամ … կամ, և այլն.
Զուգադիր շաղկապներից են` ոչ միայն … այլև, ոչ թե … այլ, թեև … բայց, չնայած… բայց, քանի որ … ուստի, և այլն