Ձայնարկությունները վերաբերմունք արտահայտող բառեր են։ Արտահայտում են խոսեցի զգայական վերաբերմունքը, կամային և ոչ կամային զգացումներ: Ձայնարկություններն ըստ իմաստի լինում են
Զգացական կամ բացականչական: Բացականչական են այն ձայնարկությունները, որոնք արտահայտում են խոսեցի զգացմունքները, ինչպես նաև զանազան իրողությունների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը։ Դրանցից են՝ ախ, ահ, երանի, երնեք, ափսոս, ջան, վայ, այ, ույ, ուֆ, ոհ, և այլն.
Կոչական կամ կամային: Կոչական կամ կամային ձայնարկությունների միջոցով խոսողն իր կամքն է արտահայտում խոսակցին, կամ ցանկանում է ուրիշի ուշադրությունը հրավիրել մի բանի վրա: Դրանցից են՝ այ, հեյ, էհեյ, հեյ-հեյ, դե, և այլն.
Նմանաձայնական կամ բնաձայնական: Բնաձայնական կամ նմանաձայնական ձայնարկություններն արտահայտում են զանազան կենդանիների, առարկաների արձակած ձայները: Դրանցից են՝ ծիվ-ծիբ, հաֆ-հաֆ, մյաու, չրխք, թրխք, փշտ, հո, և այլն.
Ձայնարկությունները նախադասության անդամ չեմ դառնում։