1․Քանի՞ տառ և հնչյուն ունի հայոց այբուբենը։
Այբուբենն ունի 36 հնչյուն և 39 տառ։
2․Քանի՞ ձայնավոր և բաղաձայն հնչյուն ունի հայոց այբուբենը։
36 հնչյուն, 30 բաղաձայն և 8 ձայնավոր
3․Հայերենում ո՞ր հնչյուններն են ենթարկվում հնչյունափոխության, բեր համապատասխան օրինակներ՝ ցույց տալով կատարված հնչյունափոխությունը։
Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում:
Օրինակ՝ վեճ — վիճաբանություն, սուր — սրել, գույն — գունավոր:
4․Ի՞նչ է ուսումնասիրում բառագիտությունը:
Բառագիտությունը ուսումնասիրում է բառերը։
5․Ի՞նչ են ցույց տալիս հոմանիշ, հականիշ, համանուն բառերը․ բեր օրինակներ։
Հոմանիշները բառի նույն իմաստ ունեցող բառերն են, հականիշը բառի հակառակ իմաստ ունեցող բառն է, իսկ համանուն բառերը նույն բառերն են, ուղղակի տարբեր իմաստ ունեցող։
Հականիշներ՝ սև — սպիտակ, մութ — լուսավոր, ուրախ — տխուր
Հոմանիշներ՝ ուրախ — զվարթ, հսկայական — վիթխարի, հավաքել — ժողովել
Համանուն բառեր՝ տոն (ձայնաստիճան) — տոն (տոնախմբություն), հանդերձ (հագուստ) — հանդերձ (միասին), մարտ (կռիվ) — մարտ (ամիս)
6․Ո՞ր բառերն են կոչվում պարզ, ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր․
յուրաքանչյուրից բեր երկուական օրինակ։
Միայն արմատից կազմված բառերը պարզ բառեր են:
Օրինակ՝ վարդ, տուն
Ածանց ունեցող բառերը կոչվում են ածանցավոր բառեր:
Օրինակ՝ ուրախություն, անխելք
Մեկից ավելի արմատներից կամ պարզ բառերից կազմված բառերը կոչվում են բարդ բառեր:
Օրինակ՝ աստղազարդ, մայրաքաղաք
Ածանց ունեցող և մեկից ավելի արմատներից կամ պարզ բառերից կազմված բառերը կոչվում են բարդ ածանցավոր բառեր։
Օրինակ՝ հեռուստատեսություն, հանրագիտարան
7․ Թվարկիր հայերենի խոսքի մասերը։
Հայերենի խոսքի մասերը տասն են` գոյական, բայ, ածական, թվական, դերանուն,
մակբայ, կապ (նախադրություն և ետադրություն), շաղկապ, վերաբերական,
ձայնարկություն:
8․Ո՞ր բառերն են կոչվում գոյականներ։
Առարկա և անձ ցույց տվող բառերը կոչվում են գոյականներ:
9․Թվարկիր գոյականի իմաստային-քերականական խմբերը։
Գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝ հասարակ և հատուկ գոյականներ, թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ, անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ։
10․Ի՞նչ է ցույց տալիս գոյականի թիվը, քանի՞ թիվ ունի գոյականը։
Գոյականի թիվը ցույց է տալիս առարկաների քանակ: Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, իսկ հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ։
11․Թվարկիր գոյականի հոլովները՝ իրենց վերջավորություններով։
Ուղղական հոլով — վերջավորություն չունի
Սեռական հոլով — -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի
Տրական հոլով — վերջավորություն չունի
Հայցական հոլով — ին
Բացառական հոլով — -ից կամ -ուց
Գործիական հոլով — ով կամ բ
Ներգոյական հոլով — ում
12․Ի՞նչ են ցույց տալիս հատուկ և հասարակ գոյականները, բեր օրինակներ։
Հատուկ գոյականներ են անձնանունները, պատմական և աշխարհագրական անունները, պետական կառավարման բարձրագույն մարմինների անունները և այլն:
Օրինակ՝ Երևան, Արարատ, Հայաստան
Միևնույն տեսակի բոլոր առարկաներին տրվող ընդհանուր անունը կոչվում է հասարակ գոյական:
Օրինակ՝ մարդ, լեռ, աթոռ
13․Ի՞նչ է ցույց տալիս ածականը։
Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը:
14․ Քանի՞ տեսակի են լինում ածականները, ինչպիսի՞ տարբերակիչ հատկանիշներ ունեն։ Յուրաքանչյուր տեսակից բեր 5-ական օրինակ։
Ածականները, ըստ իրենց արտահայտած իմաստի, բաժանվում են երկու հիմնական խմբերի` որակական և հարաբերական:
Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն` այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` անկախ ուրիշ առարկաներից։
Օրինակ՝ ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր, բարձր լեռ, շոգ ամառ:
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի վերաբերությունը կամ հարաբերությունը, այսինքն` արտահայտում են առարկայի կապը ուրիշ առարկաների հետ։
Օրինակ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի, ձմեռային:
15․Ո՞ր խոսքի մասի հետ է ամենաշատը գործածվում ածականը։
Ածականը ամենաշատը գործածվում է գոյականի հետ։
Автор: A.P.
Ամփոփիչ աշխատանք
Առաջին ուսումնական շրջանի հայոց լեզվի հաշվետվություն
Մենք ուսումնասիրել ենք խոսքի մասերը, հնչյունները, ուղղագրությունը, ուղղախոսությունը, թարգմանություններ, կատարել ենք թեստային աշխատանքներ և ստեղծագործել ենք։
Տեղադրված նյութերը՝
Սեպտեմբեր
Հայոց լեզվի առաջադրանքներ, սեպտեմբերի 4-8
Հայես լեզու 09/11/2023
Հայոց լեզու 09/15/2023
Ուղղագրություն և ուղղախոսություն
Հայոց լեզու 22․09-25․09
Հայոց լեզու 25/09/2023
Հայոց լեզու 09.27.2023
Հայոց լեզու, տեքստային աշխատանք 29․09․2023
Հոկտեմբեր
Հայոց լեզու 10.02.2023
Հայոց լեզու
Հայոց լեզու 10.06.2023
Գրաբարյան թարգմանություններ 09․10-11․10
«Արտաշես և Սաթենիկ»,13․10․23
Գրաբարյան թարգմանություն,Վահագնի ծնունդը ՝ ըստ Մովսես Խորենացու,16․10․23
Բառակազմություն, հայոց լեզու 10.18.2023
Հայոց լեզու 19.10.2023
Խոսքի մասեր 30/10/2023
Նոյեմբեր
Հայոզ լեզվի և գրականության հոկտեմբեր ամսվա հաշվետվություն
Գոյականը որպես անուն խոսքի մաս 03․11․2023
Գոյականի թիվը 06․11-08․11
Հատուկ և հասարակ գոյականներ,հատուկ անունների կազմությունն ու ուղղագրությունը 08.11.2023
Հատուկ և հասարակ գոյականներ,հատուկ անունների կազմությունն ու ուղղագրությունը 09.11.2023
Հոլով, հոլովում 15․11․23
Համո Սահյան, Այս մի բուռ քարեղեն հողում, քերականական աշխատանք գոյականի շուրջ 17․11․23
Գոյականի հոլովները.ամփոփում 22․11․23
Գոյականի հոլովումները 24.11.23
Առաջադրանքներ գոյականից նոյեմբերի 27-30
Դեկտեմբեր
Գրել ստեղծագործական պատում «Օրերից մի օր ես հյուր գնացի Գոյականին» վերնագրով 01․12․23
Թեստային աշխատանք 12.04.2023
Ստուգիչ թեստ գոյականից 06.12-08.12
Ածականի տեսակները,գործնական քերականություն 11․12․23
Ածականի գործածությունը, գործնական աշխատանք 15.12.23
Ամանորյա թանկ երազանք
Սեպտեմբերից սկսած ես տեղադրել եմ 33 նյութ։
Բաժնիս հղումը
Առաջին ուսումնական շրջանի գրականության հաշվետվություն
Մենք ուսումնասիրել ենք տարբեր հեղինակների ստեղծագործությունները։ Որոշ պատմվաքների մասին ես չգիտեի, իսկ որոշները կրկին հավեսով կարդացի։
Տեխադրված նյութերը՝
Սեպտեմբեր
Վիլյամ Սարոյան,«Հինգ հասուն տանձերը»
Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա
Վիլյամ Սարոյան, «Առաջին օրը դպրոցում»,սեպտեմբերի 26-28
Հոկտեմբեր
Վահան Թոթովենց, «Մարանը» 10.03․2023
Մուշեղ Գալշոյան «Սպասում» 10.12.2023
Կոմիտասյան նախագիծ
Կարդացել ենք Մ․ Գալշոյան «Մամփրե արքան»
Նոյեմբեր
Մուշեղ Գալշոյան «Մամփրե արքան» 31․10-05․11
Կարդում ենք Մուշեղ Գալշոյան
Մուշեղ Գալշոյան, «Էս հին ու նոր օրեր․․․»
Մխիթար Սեբաստացու օրեր՝ Կրթահամալիրի տոն
Մուշեղ Գալշոյան. Գինարբ ծաղիկ, 21․11․23
Վանո Սիրադեղյան, Պարտուսի գերին 28․11․23
Բանավոր և գրավոր քննարկման հարցեր
Դեկտեմբեր
Հանս Քրիստիան Անդերսեն «Եղևնին» 05․12․23
Պաոլո Կոելյո, «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիներով ծերունին» 12․12․23
Ամանորյա թանկ երազանք
Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը 19․12․23
Նախագծերը՝
Մխիթար Սեբաստացու օրեր՝ Կրթահամալիրի տոն
Կոմիտասյան նախագիծ
Կարդում ենք Մուշեղ Գալշոյան
Սեպտեմբերից սկսած տեղադրել եմ 18 նյութ
Բաժնիս հղումը
Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը 19․12․23
Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:
Հարցեր և առաջադրանքներ
1․Կարդա պատմությունը և առանձնացրու կարևոր միտքը։
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
2․Ի՞նչ հասկացար, ի՞նչ զգացիր և ի՞նչ տեսար՝ պատմությունը կարդալով։
Պատմությունը կարդալուց ես հասկացա, որ պետք չէ չափից շատ համես լինել։ Մի քիչ էլ պետք է ինքնավստահություն և մեր հանդեպ հարգանք ունենալ։
3․Փորձիր հակիրճ ներկայացնել բովանդակությունը /5-6 նախադասությամբ/։
4․ Ի՞նչը քեզ ամենաշատը դուր եկավ պատմության մեջ։
Ինձ դուր եկավ հրեշտակի ուշադրությունը։ Նա նկատեց համեստ եղևնուն, նկատեց, որ նա իրեն վատ էր զգում, և օգնեց։
5․Ուրիշ ի՞նչ խորհրդանիշներ են քեզ հայտնի․պատմիր դրանց մասին։
Ինձ հայտնի խորհրդանիշներից են՝ Ձմեռ Պապը, Ձյունանուշը, այդ տարվա կենդանիները և եղևնին։
Լրացուցիչ աշխատանք
Հացը` հին հայերի ամանորյա խորհրդանիշ:
Ամանորյա հայկական մաղթանքներ:
Հին հայերի Նոր տարին` Կաղանդ, Նավասարդ, Ամանոր:
Հին հայերի տոնածառը:
Հին հայերի Ձմեռ պապը։
Հայկական Ամանորի ավանդական խոհանոցը:
Ընտրիր վերը նշված թեմաներից մեկը և ուսումնասիրիր՝ ստեղծելով տեսաձայնագրություն կամ ռադիոնյութ դրա վերաբերյալ։
Նյութի խտություն։ Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը
Դասարանում քննարկվող հարցեր․
Մի քանի փորձերով ներմուծել <<Նյութի խտություն>> մեծությունը
1.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն
Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծություը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։
2.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը
Խտությունը որոշելու համար հարկավոր է զանգվածը բաժանել ծավալին։
3. Ի՞նչ միավորներով է արտահայտվում նյութի խտությունը:
ՄՀ-ում խտությունը հավասար է 1կգ/մ3
4. Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը:
Մարմնի ծավալը հավասար է մարմնի զանգվածի և խտության հարաբերությանը։
5. Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:
Մարմնի զանգվածը հավասար է մարմնի խտության և ծավալի հարաբերությանը։
Քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգված
1. Որքա՞ն է երկաթ տարրի ատոմի զանգվածը (գ)։
56 x 1,66 x 10-24=9,296 x 10-23
2. Որքա՞ն է մագնեզիում տարրի ատոմի զանգվածը (գ)։
24 x 1,66 x 10-24=3,984 x 10-23
3. Որքա՞ն է ծծումբ տարրի ատոմի զանգվածը (գ)։
32 x 1,66 x 10-24=5,312 x 10-23
4. Որքա՞ն է ալյումին տարրի ատոմի զանգվածը (գ)։
27 x 1,66 x 10-24=4,482 x 10-23
5. Որքա՞ն է ածխածին տարրի ատոմի զանգվածը (գ)։
12 x 1,66 x 10-24=1,992 x 10-23
6. Որքա՞ն է ազոտ տարրի ատոմի զանգվածը (գ)։
14 x 1,66 x 10-24=2,324 x 10-23
Check your progress
Grammar
a) Complete the dialogue with the past simple form of be.
You weren’t at school yesterday afternoon. Where were you?
I was at home. There was a football match on television.
Was it a good match?
No, it wasn’t! All the players were awful.
b) Complete the sentences. Use the past simple form of the verbs.
1. In 1950, there were (be) 199,854 people at the World Cup Final between Brazil and Uruguay in Rio de Janeiro. They saw (see) a great match — but Brazil didn’t win. (not win).
2. The Swedish athlete Oskar Gomar Swann became (become) famous when he won (win) a silver medal in shooting at the Olympic Games in Antwerp in 1920. He was (be) 72 years old.
3. At the 1984 Olympic Games in Los Angeles, Carl Lewis won (win) four gold medals.
4. In the first round of the long jump, Lewis jumped (jump) 8.54 meters. After that, he stopped (stop). «Nobody can beat me» he said (say).
5. I went (go) to the cinema last night, but didn’t enjoy (not enjoy) the film very much.
6 A: What did James say (say) to you yesterday?
B: He didn’t say (not say) anything!
7 A: Did you see (see) Alice last night?
B: No, I didn’t see (not see) Alice, but I saw (see) Jenny.
5 A: Where did you go (go) last summer?
B: We went (go) to New York. But we didn’t go (not go) up the Empire State Building.
Vocabulary
a) Complete the sentences with the words in the box.
up, down, out, on, off
1. Let’s go out tonight. I don’t want to stay at home.
2. Leo, look at all your books on the floor! Pick them up please.
3. This bag is very heavy. I’m going to put it down for a minute
4. It’s cold today. You should put on a warm coat.
5. It’s hot in here. I’m going to take my jumper off.
b) Fill in the puzzle with names of sports. What is the mystery word?
1. You do this on a board in snow.
Snowboard.
2. You need six players, a ball and a net to play this game.
Basketball.
3. You need a bike for this sport.
Cycling.
4. You do this in a pool.
Swimming.
5. You do this in the mountains in winter.
Skiing.
6. Ice _ is a winter team game.
Hockey
7. You go to the sea with a board for this sport.
Surfing.
The word is Olympics.
Ամանորյա թանկ երազանք
Ի՞նչ է Նոր տարին։ Արդյոք բոլորը Նոր տարվա գալով պետք է ուրախությո՞ւն զգան։
Ես կանգած էի պատշգամբում, երբ ժամացույցը հարվածեց կեսգիշերին։ Պատշգամբից նայում էի քաղաքային տեսարանին՝ զգալով հուզմունքի և կարոտի խառը հույզեր: Օդը լցված էր հանգստությամբ: Ամանորի գիշերն էր, ուրախության և նոր նպատակների սկիզբ դրման ժամանակը: Ամանորը միշտ առանձնահատուկ առիթ է եղել իմ ընտանիքում: Մենք հավաքվում էինք ճաշասեղանի շուրջ՝ պատմելով և ծիծաղելով, վայելելով այդ հրաշալի ժամանակը:
Բայց մեծանալով Նոր տարին ինձ համար այլ իմաստ ստացավ: Այն դարձավ անձնական աճի մասին մտածելու և ապագայի համար նպատակներ դնելու ժամանակ: Յուրաքանչյուր անցնող տարի բերում էր իր հետ նոր հոգսեր և տարբեր զգացմունքներ՝ ձևավորելով ինձ այնպիսին, ինչպիսին ես եմ այսօր: Ես հիշում եմ մի հատուկ ամանորյա գիշեր, երբ որոշում կայացրի դուրս գալ իմ հարմարավետության շրջանից և փորձել ստեղծագործել: Սկզբում դա սարսափելի էր՝ դրսևորելով ինձ այնտեղ, որպեսզի ուրիշները քննադատեն։ Բայց պարզվեց, որ դա իմ երբևէ կայացրած լավագույն որոշումներից մեկն էր:
Հիմա հետադարձ հայացք գցելով՝ տեսնում եմ՝ յուրաքանչյուր Նոր տարի նշանավորվել է կարևոր իրադարձություններով: Ես հասկացա, որ ուղղակի չեմ ստեղծագործում այս ամենը։ Մարդկանց այն հետաքրքրում է։ Եվ մինչ այս երեկո կանգնած եմ այս պատշգամբում՝ շրջապատված սիրելիներով, որոնք միաբերան ոգևորում են, երբ մենք միասին դիմավորում ենք ևս մեկ տարի, ես չեմ կարող լավ չզգալ այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ: Պարզվեց, որ Ամանորը միայն կուսակցությունների կամ որոշումների մասին չէ։ Դա փոփոխությունն ընդունելու և անորոշության պայմաններում հույս գտնելու մասին է: Եվ ամենակարևորը, այն գիտակցելու մասին է, որ ամեն օր նոր սկզբի հնարավորություն է:
Այսպիսով՝ մինչ մարդիկ անհամբեր սպասում են Նոր տարուն, ես ինքս ինձ լուռ խոստում եմ տալիս՝ անվախորեն հետապնդել իմ երազանքները և հաշվի առնել յուրաքանչյուր օրը: Որովհետև, վերջիվերջո, խոսքը միայն մեկ գիշեր տոնելու մասին չէ:
Հայոց և համաշխահային պատմություն
Հայոց պատմություն
Հայ մշակույթի ոսկեդարը
Արշակունյաց թագավորության 387 թ. բաժանումը Հռոմեական և Սասանյան կայսրությունների միջև մեծ վտանգ էր առաջացրել հայ ժողովուրդի առաջ․ ազգը կանգնած էր ոչ միայն պետականության կորստի, այլև ֆիզիկական ձուլման սպառնալիքի առաջ։ Եկեղեցիներում և դպրոցներում տիրում էին հունարենն ու ասորերենը, իսկ քրիստոնեական ուսմունքը հասկանալի դարձնելու համար անհրաժեշտ էին հայերեն գրեր։ Այս խնդիրը մտահոգում էր ոչ միայն Հայոց եկեղեցուն, նաև արքունիին, որովհետև երկուսն էլ հասկանում էին, որ իշխանությունը պահպանելու լավագույն միջոցը մնում էր հայոց լեզուն։ Հայերեն գրեր ստեղծելու գործը հանձն առավ Մեսրոպ Մաշտոցը, ով հասկանում էր, որ առանց Սուրբ գրքի հայերեն թարգմանության քարոզն անարդյունավետ է։ Նա կաթողիկոս Սահակ Պարթևի հետ հանդիպում է Վռամշապուհ արքային և ներկայացնում հայ գրերի ստեղծման իր նախագիծը։ Արքան տեղեկացնում է, որ ինքը Միջագետքում Դանիել Ասորի անունով մի եպիսկոպոսի մոտ տեսել է հայկական գրեր, սակայն պարզվում է, որ դրանք բավարար չեն։ Մեսրոպ Մաշտոցը սկսում է աշխատել բոլորովին նոր գրեր ստեղծելու վրա։ Լինում է Ասորիքում, Եդեսիայում, Ամիդում։ Աշխատանքներն ավարտվում են 405 թ.։ Նոր ստեղծված այբուբենով Սամոսատում էլ Մաշտոցն ու իր աշակերտները կատարում են առաջին թարգմանությունը։ Հայերեն թարգմանված առաջին նախադասությունը լինում է Սուրբ գրքից՝ Սողոմոնի առակներից. «Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը»։ Այն դառնում է նաև հայ նոր քաղաքակրթության նշանաբանը։ Առաջին վարդապետարանը՝ բարձրագույն դպրոցը, հիմնվում է Վաղարշապատում։ Իսկ հետագայում դպրոցներ են բացվում թե՛ Արևելյան և թե՛ Արևմտյան Հայաստաններում։ Սասանյանները շահագրգռված էին հայկական դպրոցների գործունեությամբ, քանի որ դրանում տեսնում էին հայերի տարանջատումը քրիստոնյա արևմուտքից՝ Բյուզանդիայից, և նրա ազդեցությունից։ Բյուզանդիան ևս համաձայնում է, քանի որ մերժելու դեպքում կարող էր կորցնել Արևելյան Հայաստանի նկատմամբ իր հավակնությունները։
Վաղ միջնադարյան հայ դպրության մեջ առաջնակարգ տեղ է զբաղեցնում պատմագրությունը։ Ամենավաղ հայալեզու հեղինակը Մեսրոպ Մաշտոցի աշակերտ Կորյունն է։ Այնուհետև հանյտնի են դառնում հայ պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդն ու Ղազար Փարպեցին, ովքեր միմյանց շարունակելով և լրացնելով, շարադրել են III-IV դդ. հայոց պատմությունը։ Այդ շրջանի պատմագրության գլուխգործոցը համարվում է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»։ Այն ընդգրկում է Հայաստանի ամբողջական պատմությունը՝ նախապատմական ժամանակներից մինչև հեղինակի դարաշրջանը՝ V դ. կեսերը, հիմնված է բազմաթիվ օտարալեզու աղբյուրների վրա։
Խորենացուց հետո մոտ 150 տարի պատմագրական աշխատանքներ չեն լինում։ Եվ միայն VII դ. կեսերին հանդես է գալիս նոր պատմիչ՝ Սեբեոսն իր «Պատմություն» աշխատությամբ՝ բյուզանդական Հերակլ կայսրի և նրա
ժամանակների մասին։ VIII դ. պատմագիր է Ղևոնդը, որն իր «Պատմություն» երկում ներկայացնում է օտար արշավանքների և արաբական տիրապետության շրջանի իրադարձությունները։
Վաղ միջնադարյան ժամանակաշրջանի հայ փիլիսոփաներից հայտնի են Եզնիկ Կողբացին ու Դավիթ Անհաղթը։
Պայքար ինքնավարության համար
428 թ․ Արշակունյաց թագավորության բաժանումից հետո Պարսկաստանի հսկողության տակ անցավ Արևելյան Հայաստանը և վերածվեց Սասանյան պետության։ Հաջորդ երկու դարերի ընթացքում պարսկական Հայաստանը կառավարում էին մարզպանները, որոնք նշանակվում էին Սասանյան տիրակալների կողմից։ Հայաստանն օժտված էր ավելի մեծ իրավունքներով, քան մյուս մարզպանությունները։ Սակայն Հազկերտ II-ը տեսնելով հայերի ներքին կազմակերպվածությունը, ցանկանում է այն թուլացնել և դրա համար հայ նախարարներին ներգրավում է իր կայսրության արևելյան սահմաններում անվերջ պատերազմների մեջ՝ ընդդեմ հոների։ Այնուհետև 449 թ․ Հազկերտ 2-րդը հատուկ հրամանով պահանջում է, որ հայերը ընդունեն զրադաշտականությունը։ Հայերին ինքնուրույնությունից զրկելու լուրջ խոչընդոտ էր նաև Հայոց եկեղեցին, որը Արշակունիների անկումից հետո մարմնավորում էր երկրի պետականությունը։ Պարսիկ ավագանուն հանձնվեցին երկրի գործակալությունները՝ բացի սպարապետությունից։ Հայերի ձեռքում էր նաև մարզպանությունը։ Մարզպանը Վասակ Սյունին էր, սպարապետը՝ Վարդան Մամիկոնյանը։ Վասակ Սյունին հույս ուներ Պարսկաստանի հետ բանակցությունների միջոցով հասնել փոխզիջման՝ պահպանելով հայկական ինքնավարությունն ու դավանանքի ազատությունը։ Այդպես հնարավոր կլիներ նաև խուսափել պատերազմական գործողություններից և հաշվեհարդաներից։ Դրան հակառակ՝
Վարդան Մամիկոնյանը գտնում էր, որ հարկավոր է գնալ վճռական ռազմական գործողությունների և ամեն գնով հասնել հաղթանակի։ 451 թ. մայիսի 26-ին Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում, տեղի է ունենում վճռական ճակատամարտը։ Հայերը պարտություն են կրում, զոհվում է սպարապետ Վարդան Մամիկոնյանը։ Իսկ Վասակ Սյունին զրկվում է մարզպանի պաշտոնից, ձերբակալվում է և մահանում բանտում։ 451 թ. մայիսի 26-ին Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում, տեղի է ունենում վճռական ճակատամարտը։ Վարդանանց պատերազմը ավարտվեց հայերի պարտությամբ, բայց միևնույն է հայերը շարունակում էին պարտիզանական պատերազմը։ Դա նշանակում էմ որ հայերի ոգին չէր կոտրվել, նրանք պատրաստ էին պայքարել իրենց կրոնի և լեզվի, ինքնուրույնության համար։ Դա հող նախապատրաստեց Վահանանց պատերազմի համար, որը տեղի է ունեցել Ներսեհապատ գյուղի մոտ 482 թ․ և հաղթանակ բերել հայերին։
Բնական գիտություններն ու արվեստը 5-9-րդ դարերում
Վաղ միջնադարում հայ գրականությանը զուգահեռ զարգացան նաև բնական գիտությունները, արվեստն ու
ճարտարապետությունը։ Բնական և ճշգրիտ գիտությունների հիմնադիրը VII դ. աշխարհահռչակ գիտնական
Անանիա Շիրակացին է։ Նա նշանակալի ներդրում է ունեցել մաթեմատիկայի, ֆիզիկայի, աշխարհագրության,
աստղագիտության, օդերևութաբանության և օրացույցի ուսումնասիրության մեջ։
Կազմել է բնագիտության դասագրքեր։ Աշխարհագրության ու քարտեզագրության մեջ հայտնի են Մովսես Խորենացու և Անանիա Շիրակացու հեղինակած «Աշխարհացույց»ները։ Բժշկության ոլորտում մեծ համբավ ունեին Հայկական լեռնաշխարհի դեղաբույսերը, որոնք արտահանվում էին Արևելքի և Արևմուտքի մի շարք երկրներ։ Հայոց եկեղեցու կայացման համար շատ մեծ դեր է ունենում տոմարագիտությունը։ 554 թ. Դվինի երկրորդ ժողովում սահմանվեց Հայոց մեծ թվականը, որի սկիզբը համարվում է 552 թ. հուլիսի 11-ը։ Ստեղծելով իր թվականությունը՝ Հայոց եկեղեցին զատվեց հարևան եկեղեցիներից և նրանց ազդեցություններից եկեղեցական տոների, ժամանակի հաշվման և այլ հարցերում։
Վաղ միջնադարյան Հայաստանի արվեստում առաջատարը ճարտարապետությունն էր։ Այս շրջանում ձևավորվեց հայկական ազգային ճարտարապետությունը, որը մեծ չափով կապված էր քրիստոնեության հետ։ Կառուցվում էին ւ՝ գմբեթավոր բազիլիկ և կենտրոնագմբեթ տեսակները։ Հայկական ճարտարապետության մեզ հասած գլուխգործոցներից են Սուրբ Հռիփսիմեի տաճարը և Զվարթնոցի տաճարը, որի ավերակները գտնվում են Երևանից
Էջմիածին տանող ճանապարհին։
Զարգացում են ապրել նաև քանդակագործությունը և նկարչությունը, ստեղծվել են բազմաթիվ խաչքարեր, որոնք խորհրդանշում են Քրիստոսի փրկագործությունը։ Խճանկարներով և որմնանկաներով զարդարել են եկեղեցիներն ու տաճարները։
Վաղ միջնադարյան Հայաստանում լայն տարածում ունեին նաև թատերական ներկայացումներն ու զվարճալիքները։ Կային թատերախմբեր, որոնք բաղկացած էին պարուհիներից, լարախաղացներից և ծաղրածուներից, նրանք թափառում էին երկրով մեկ և ներկայացումներ տալիս։ Զարգացում է ապրում նաև ժողովրդական և աշխարհիկ
երաժշտությունը, տարածված էին գուսանական երգերը։ Զարգացավ նաև հոգևոր երգը՝ օրհներգը, որը հետագայում կոչվեց շարական։
Համաշխարհային պատմություն
Բյուզանդիայի ոսկեդարը
Հռոմի անկումից հետո Բյուզանդիան իրեն համարում էր նախկին միասնական Հռոմեական կայսրության ժառանգորդը: Իր գոյության ընթացքում Բյուզանդիան պաշտոնապես կոչվել է Արևելյան հռոմեական կայսրություն: Բյուզանդիա անվանումը ծագել է Բոսֆորի նեղուցի ափին գտնվող՝ նախկին մեգարական գաղութ Բյուզանդիոնի
անունից։ Բյուզանդիայի մայրաքաղաքը Կոստանդնուպոլիսն էր, ներկայիս Ստամբուլը։ Բյուզանդական կայսր Հուստինիանոս I–ը (527–565) որոշում է վերականգնել միասնական Հռոմեական կայսրությունը: Նա ծնվել է Մակեդոնիայում, աղքատ ընտանիքում։ Կայսր է դարձել իր հորեղբոր մահից հետո, ով եղել է Բյուզանդիայի կայսր։ Հուստինիանոսն ամուսնացել է պարուհու հետ, ում անունն էր Թեոդորա։ Երկուսն էլ ագահ էին ու իշխանատենչ։ Կայսրին ընտրում էր Ծերակույտը և զորքը, իսկ նրա իշխանությունը սրբացված էր։
Կայսրությունը վերականգնելու նպատակով Հուստինիանոս I–ը սկսում է պատերազմել և գրավում է Հյուսիսային Աֆրիկայում գտնվող վանդալների թագավորությունը, հետո Իտալիան, Իսպանիայի հարավ–արևելքը: Միջերկրական ծովն անցել էր Բյուզանդիայի վերահսկողության տակ: Հուստինիանոսը գրեթե վերականգնել էր
Հռոմեական կայսրության սահմանները: Պատահական չէ, որ նրան անվանել են «վերջին հռոմեացի կայսր»: Հուստինիանոսը շատ մեծ ծախսեր էր անում ի օրոք կուտակված վիթխարի հարստությունները հիմնականում տաճարների, եկեղեցիների,պալատների և ամրոցների կառուցման վրա: Դրանցից ամենահայտնի կառույցը
Կոստանդնուպոլսի Ս. Սոֆիայի տաճարն է (537 թ.)։ Սակայն կայսրության հզորությունը կարճ տևեց:
VII դարում արաբները հսկայական տարածքներ են գրավել կայսրությունից, ինչի արդյունքում Բյուզանդիայի տարածքը կրճատվեց չորս անգամ: Բյուզանդական կայսրությունն այլևս իր նախկին սահմանները չվերականգնեց:
Քրիստոնեկան Եկեղեցին
Քրիստոնեությունը համաշխարհային երեք խոշորագույն կրոններից մեկն է: Այն ունի մոտ 2,1 մլրդ հետևորդ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Հուդայականություն և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ։ Քրիստոնեությունն առաջացել է մ. թ. I դարի սկզբին՝ Պաղեստինում, հրեական միջավայրում։ 301 թ․ հայերն առաջինը ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն։ 381 թ. Կոստանդնուպոլսի Տիեզերական ժողովում քրիստոնեությունը հռչակվեց Հռոմեական կայսրության պետական կրոն: Քրիստոնեությունը տարածող Սուրբ Գիրքը Աստվածաշունչն է, որը կազմված է երկու մասից՝ Հին Կտակարան և Նոր Կտակարան։ Քրիստոնեությունն ընդունում է Հին կտակարանի ավանդությունը՝ միակ Աստծո մասին, բայց դրա հետ մեկտեղ այն նաև բերում է Սուրբ Երրորդության գաղափարը, ըստ որի՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգին մի ամբողջական բնություն են։ Քրիստոնեության ներսում կային գաղափարական խոր տարաձայնություններ: Եկեղեցին պայքարում էր բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում էին շեղվել ընդունված կանոններից: Եկեղեցին նրանց անվանում էր հերետիկոսներ (աղանդավորներ) և պայքարում դրանց դեմ:
Քրիստոնեության տարածմանը զուգահեռ ձևավորվում էին նաև համաքրիստոնեական կառույցներ, որտեղ ժողովներ էին անցկացնում: Դրանցից կարևոր նշանակություն ունեին տիեզերական ժողովները և առաքյալների հիմնադրած եկեղեցական աթոռները: Հռոմի աթոռը հիմնադրել էր Հիսուսի սիրելի աշակերտ Պետրոս առաքյալը: Այն
հավակնում էր գլխավորը լինելու: Սակայն Արևելքում Հռոմի աթոռի առաջնությունը չընդունվեց: Նրան իրենց հավասար էին համարում Ալեքսանդրիան, Անտիոքը, Երուսաղեմը և Կոստանդնուպոլիսը: Հռոմի եպիսկոպոսներն իրենց կարգը բարձր համարելու համար սկսեցին իրենց անվանել Պապ։ Այժմ գործում են քրիստոնեական Կաթոլիկ (ԱՄՆ, Կանադա, Եվրոպա), Առաքելական (Հայկական) և Ողղափառ եկեղեցիներ (Սլավոնական երկրներ և Վրաստան)։ Կա նաև հունական Օրթոդոքս եկեղեցի։
Արաբական Խալիֆայությունը
Արաբական խալիֆայություն իսլամ դավանող արաբական պետություն է, որն ստեղծվեոլ է միջնադարում (632-1258) իսլամական նվաճումների արդյունքում։ Ղեկավարում էին իսլամի հիմնադիր Մուհամմադ մարգարեի հաջորդները։ 762 թվականին հիմնադրվում է մայրաքաղաք Բաղդադը, որի անունով պետությունը կոչվում էր նաև Բաղդադի խալիֆայություն։ Արաբական խալիֆայությունը ունեցել է երեք հիմնական շրջան՝ Բարեպաշտ խալիֆների պետություն, Օմայյան խալիֆայություն և Աբբասյան խալիֆայություն։ Այն ներառում էր հսկայական մի տարածք՝ Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը, Միջին Ասիան, Արևմտյան Հնդկաստանը, Արաբական թերակղզին, Հյուսիսային Աֆրիկան և մասամբ՝ Հարավային Եվրոպան։ Այսօր այդ տարածքներում կա մոտ 40 պետություն։
Արաբական խալիֆայության պատմությունը սկսում է Մադինայում։ Այստեղից 610 թ․ Մուհամմադն սկսում է իսլամի իր քարոզը, բայց ենթարկվում է ճնշումների և ստիպված է լինում փախչել Մեքքայից և հաստատվում Մադինայում։ Մադինայական համայնքը դարձավ իսլամական պետության կորիզը, որտեղից Մուհամմադ մարգարեն տարածում է իր ազդեցությունը Արաբական թերակղզում։ Մարգարեի մահից ետո նրան փոխարիում է առաջին բարեպաշտ խալիֆը՝ իր զինակից Աբու Բաքրը, որն էլ հետագայում հիմնում է Բարեպաշտ խալիֆների ժամանակաշրջանը։
8-9 դարերում խալիֆայությունների միջև սկսվում են տարաձայնություններ, ապստամբություններ, ինչի արդյունքում որոշ համայնքներ անկախանում են, Արաբական խալիֆայությունը տրոհվում է և թուլանում։ Արաբական խալիֆայությունը վերջնական անկում է ապրում 13-րդ դարում, երբ մոնղոլները հարձակվում և այրում են մայրաքաղաք Բաղդադը։