Автор: A.P.
Ուժեր, նախագիծ
Նպատակը՝ սովորողը կարողանա տանը, իր շրջապատում, կենցաղում, բնության մեջ տեղի ունեցող երևույթներում, տարբերել, որ դեպքում է կիրառվում ծանրության ուժը, առաձգականության ուժը, շփման ուժը:
Կարողանա հաշվել ցանկացած, մարմնի վրա ազդող ծանրության ուժը: Տարբերի դեֆորմացիայի տեսակները, շփման ուժի տեսակները: Ներկայացնի շփման ուժի դերը բնության մեջ, կենցաղում, տեխնիկայում և ներկայացնի նրա օգտակար և վնասակար հետևանքները:
Տատիկ
m1=65կգ | F1=m1g=65կգ 9,8Ն/կգ=637Ն
Մայրիկ
m2=59կգ | F2=m2g=59կգ 9,8Ն/կգ=578Ն
Հայրիկ
m3=71կգ | F3=m3g=71կգ 9,8Ն/կգ=695,8Ն
Արփի (Ես)
m4=46կգ | F4=m4g=46կգ 9,8Ն/կգ=450,8Ն
Վիկտորիա (քույրս)
m5=39կգ | F5=m5g=39կգ 9,8Ն/կգ=382,2Ն
Ալեքսանդր (եղբայրս)
m6=30կգ | F6=m6g=30կգ 9,8Ն/կգ=294Ն
Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև` ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել: Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն: Մարմինը դեֆորմացնելիս առաջանում է ուժ, որը ստիպում է նրան վերականգնել իր սկզբնական ձևն ու չափերը:
Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
Իրենց տեսակով դեֆորմացիաները լինում են առաձգական և պլաստիկ:
Առաձգական դեֆորմացիայի դեպքում ուժի ազդեցությունը վերացնելուց հետո մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը: Պլաստիկ ձևափոխության ենթարկված մարմինը չի վերականգնում իր նախկին ձևը և չափերը:
Դերանունների տեսակները. 26.02-28.02
1.Դո՛ւրս գրիր հարաբերական դերանունները, բացատրի՛ր դրանց դերը նախադասության մեջ:
Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:
Ինչքան որ գիտուն լինես, չիմացածդ մի անգետից հարցրու:
Ով աշխատի, նա կուտի:
Որտեղ տանձ, պոչը հետն է:
Քանի լեզու գիտես, այդքան մարդ ես:
Ում բախտը ծռվեց, նրա ձին ախոռում էշ կդառնա:
2. Որոշի՛ր ընդգծված հարաբերական դերանունների հոլովն ու պաշտոնը:
Այն գեղեցկությունն է իսկապես անեղծ,
Որի սպիտակ ու կարմիր գույնը համադրված է
Բնության քնքուշ ու ճարտար ձեռքով:
Թող նա կորչի անպտուղ, ով տձև է ու կոպիտ,
Ում չի ընտրել բնությունը՝ իր սերունդը պահպանելու
Մեծությունը միշտ չարիք է դառնում,
Երբ բաժանվում է գութը նրանից:
Հիմարությունը հիմարների մոտ այնքան ցայտուն չէ,
Որքան խենթացած խելոքների մոտ:
Ով կամենում է հանգիստ ապրել, նա պետք է ապավինի սեփական ուժերին:
Ով որ քսակը գողանա, քիչ բան գողացած կլինի
Բայց ով ինձնից անունս շորթի
Մի բան կշորթի, որ բնավ նրան չի հարստացնի,
Իսկ ինձ իսկապես կաղքատացնի:
3. Կազմի՛ր նախադասություններ՝ ինչպիսի, ուր, քանի, ով դերանունները գործածելով մեկ որպես հարցական, մեկ որպես հարաբերական դերանուն
Ինչպիսի՞ պայուսակ կուզես։
Ո՞ւր է գնում Սոնան։
Քանի՞ կատու դու ունես։
Ո՞վ է իմ բաճկոնը այնտեղ կախել։
Կարևորը այն է, թե ինչպիսի որոշում կկայացնես։
Նա գնում է ուր ուզում է։
Քանի Լիան քնած է, մենք կարող ենք արագ դուրս գալ տնից։
Նա ուզում է գնտել այն մարդուն, ով կկարողանա իրեն օգնել։
ՈՐՈՇՅԱԼ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ
Որոշյալ դերանունները ցույց են տալիս առարկաների կամ անձերի, նրանց հատկանիշների հայտնի, որոշյալ ամբողջություն՝ միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած՝ առանց դրանք անվանելու:
Որոշյալ դերանուններն են` ամբողջ(ը), ամեն(ը), ամեն ինչ(ը), ամեն մի, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլոր(ը), յուրաքանչյուր(ը), յուրաքանչյուր ոք, ողջ(ը), համայն, ամենայն:
1. Որոշյալ դերանունները գոյականի փոխարեն գործածվելիս հոլովվում են` ենթարկվելով ի հոլովման: Օրինակ՝ բոլորի, բոլորին, բոլորից…, ամեն ինչի, ամեն ինչից, ամեն ինչով և այլն:
• Որոշյալ դերանունները նախադասության մեջ լինում են ենթակա, ստորոգյալ կազմող բառ, լրացում: Օրինակներ՝ Ողջը կդառնա կրակի բաժին,
Սեղան, մահճակալ, գորգ ու տեղաշոր (Ն. Զ.): Ողջը — ենթակա:
Քո խոսքը ինձ համար ամեն ինչ է: Ամեն ինչ — ստորոգյալ կազմող բառ:
Ծաղկի՛ր, հա՛մր հող հոգնած աշխարհի,
Շռայլ կանաչով ծածկիր ամեն ինչ (Մ. Մ.): Ամեն ինչ — ստորոգյալի լրացում:
2. Հարադրական կազմություն ունեցող որոշյալ դերանունների բաղադրիչները գրվում են անջատ: Դրանք են` ամեն ինչ(ը), ամեն մեկը, ամեն մի, յուրաքանչյուր ոք, ամեն ոք:
1. ա) Գտի´ր որոշյալ դերանունները, որոշի՛ր, թե նախադասության ինչ անդամ են դրանք:
բ) Դո՛ւրս գրիր ընդգծված գոյականները՝ նշելով դրանց ձևաբանական հատկանիշները:
Սոխակի քնքուշ հոգին բոլորը գիտեն, իսկ ամենքից շատ՝ Սիցիլիա կղզու բնակիչները, որովհետև ամեն գարնան համայն աշխարհից այստեղ լցվում են անհամար սոխակներ: Ու ամբողջ տարի լալագին ու թախծոտ երգում են այդ թռչունները (Վ. U):
Ձիավորներն սկզբում գնում էին լուռ. յուրաքանչյուրն իր մտքերի մեջ էր խորասուզված: Ողջ ճանապարհին նրանք լռելյայն ձիերն էին համեմատում իրար, ու ամեն ոք աշխատում էր չխախտել լռությունը (Ակ Բ.):
2. Դո՛ւրս գրիր դերանունները, որոշի՛ր դրանց տեսակը, հոլովն ու թիվը, պաշտոնը:
Նրան այնպես թվաց, թե ֆետրե գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ, ինչպես աղբյուրի վճիտ ջուրը:
Նա ինքն էր իրեն կամավոր դուրս դրել այն ամենից, ինչին եռանդով ձգտում էին բոլորը:
Ամբողջ գիշեր այդ հարցը խռովել է հոգիս:
Ամեն տեսակ երգ երգեցի – ամենից լավ տաղն է էլի:
Ողջ գիշերը հովը պարեց, ա՜խ, այնքա՜ն, այնքա՜ն թեթև:
Ամեն հոգի մի վիշտ ունի, ամեն մի ցավ` ամոքում:
Մենք մեկտեղ անցանք ճանապարհն այն ողջ, Ուր մահն էր սուլում իր դաժան հիմնը:
Ուզում էի մոռանալ ամենքին, ամեն ինչ:
Երջանիկ կին, համ ինքն է ապրում իր ահագին ընտանիքով, համ էլ սենյակի վարձը տալիս ամենայն ճշտությամբ:
Յուրաքանչյուրս մեր բաժին կշտամբանքն ու ապտակներն ստացանք, բայց թե ինչի համար էինք թշնամացել, չասացինք:
3. Կազմի՛ր կամ գեղարվեստական գրականությունից դո՛ւրս գրիր նախադասություններ որոշյալ դերանունների տարբեր հոլովներով:
Մեքենաշինություն և Մետաղաձուլություն
1. Ի՞նչ դեր ունի մետաղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ:
Մետաղաձուլությունը շատ կարևոր դեր ունի հիմա, քանի որ բոլոր փոխադրամիջոցները կազված են տարբեր տեսակներ մետաղներից, որոնք մետաղաձուլության արդյունքն են: Եթե չլինեն փոխադրամիջոցներ՝ նավեր, տրանսպորտներ, մեքենաներ մարդկանց կյանքը ավելի դժվար կլիներ։
2. Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:
Մեքենաշինության և մետաղաձուլության միջև փոխադարձ կապն այն է, որ տարբեր փախդրամիջոցներ են պատրաստվում, պատրաստում են մետաղների շնորհիվ, իսկ մետաղները արդեն մետաղաձուլության արդյունքն են:
3. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում:

4. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ:

5. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ:




Փետրվար ամսվա կենսաբանության ամփոփում
1․ Քորդավորներից՝ նշտարիկի ներքիկն կառուցվածքը և բազմացումը։
Նշտարիկը ունի 8սմ երկարությամբ մարմին։ Նրա կիսաթափանցիկ, իլիկաձև մարմինը կողքերից սեղմված է, իսկ գլխուխն ու պոչը սուր են: Պոչը երիզող մաշկածալքն ավելի լայն է և իր ձևով կենդանու պոչին տալիս է նշտարի տեսք։ Նշտարիկները բազմանում են գարնանը, ամռանը կամ աշնանը։ Մայրամուտից անմիջապես հետո էգերը սկսում են նետել հասունացած ձկնկիթներ։ Բեղմնավորումը և նշտարիկների հետագա անհատական զարգացումը տեղի է ունենում ջրում։
2․ Տափակ որդերի կառուցվածքը և բազմացումը։
Տափակ որդերի մարմինը տափակացրքծ է, նմանացնում է ժապավենին կամ թիթեղին։ Դրսից մարմինը պատված է մարմնամկանային պարկով, այն կազմված է տարբեր մկաններ շերտերից, որոնք պատված են իր արտաքին թաղանթով։
3. Կլոր որդերից ասկարիդի բազբացումը մարդու օրգանիզմում, և ինչ վնասներ է հասցնում մեր օրգանիզմին։
Ասկարիդները ապրում են աղիներում, որտեղ և տեղի է ունենում նրանց բեղմնավորումը: Էգը օրական դնում է մինչև 200 հազար ձու, որոնք կղանքի հետ ընկնում են արտաքին միջավայր: Բարենպաստ պայմաններում 2−3 շաբաթվա ընթացքում ձվերում զարգանում են թրթուռներ: Թրթուռ պարունակող ձուն կարող է ընկնել մարդու օրգանիզմ և անցնել աղիներ: Արդյունքում աղիներում թրթուռը դուրս է գալիս ձվից, անցնում աղիքի պատի միջով, թափանցում է արյան մեջ և արյան հոսքով հասնում է թոքերին: Այստեղից թրթուռը շնչառական ուղիներով անցնում է բերանի խոռոչ, որտեղից և կուլ է գնում՝ ընկնելով ստամոքս, իսկ հետո՝ աղիք: Աղիներում այն դառնում է սեռահասուն որդ և կրկին կատարվում է բազմացում:
4. Գրել մեկ մակաբույծ որդի մասին և ներկայացնել նրա բազմացումը, ինչ վնասներ են հասցնում մարդկանց։
Կլոր որդեր, ասկարիդ
Ասկարիդը ապրում է մարդու աղիներում և սնվում է կիսամարսված սննդանյութով: Ասկարիդները հասնում են մինչև 40 սմ երկարության: Նրանք չունեն հարմարանքներ աղիքի պատին ամրանալու համար և մշտապես շարժվում են սննդային զանգվածի հոսքին հակառակ՝ աղիքից դուրս չգալու համար: Ասկարիդը չունի միջանկյալ տեր, այն անցնում է իր զարգացման հիմնական փուլերը մարդու օրգանիզմում: Ասկարիդները ապրում են աղիներում, որտեղ և տեղի է ունենում նրանց բեղմնավորումը: Էգը օրական դնում է մինչև 200 հազար ձու, որոնք կղանքի հետ ընկնում են արտաքին միջավայր: Բարենպաստ պայմաններում 2−3 շաբաթվա ընթացքում ձվերում զարգանում են թրթուռներ: Թրթուռ պարունակող ձուն կարող է ընկնել մարդու օրգանիզմ և անցնել աղիներ: Արդյունքում աղիներում թրթուռը դուրս է գալիս ձվից, անցնում աղիքի պատի միջով, թափանցում է արյան մեջ և արյան հոսքով հասնում է թոքերին: Այստեղից թրթուռը շնչառական ուղիներով անցնում է բերանի խոռոչ, որտեղից և կուլ է գնում՝ ընկնելով ստամոքս, իսկ հետո՝ աղիք: Աղիներում այն դառնում է սեռահասուն որդ և կրկին կատարվում է բազմացում:
5. Օղակաձև որդերից՝ անձրևորդի բազմացումը և ներքին օրգանների կառուցավծքը։
Անձրևորդը ունի կենդանիներին բնորոշ բոլոր չորս հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային: Անձրևորդի օրգան համակարգերը ավելի լավ են զարգացած, նրանց մոտ առաջին անգամ դրսևորվում է արյունատար համակարգը և մարմնի երկրորդային խոռոչը: Այն ունի փակ կառուցվածք, այսինքն` արյունը մնում է անոթների մեջ և չի թափվում մարմնի խոռոչը: Անձրևորդի մոտ շնչառական համակարգը բացակայում է: Այն հիմնականում բնորոշ չէ օղակավոր որդերին և շնչառությունն իրականացվում է մարմնի ամբողջ մակերեսով: Անձրևորդը ունի մարմնի վերականգնված մասերի ինքնավերականգնման բացառիկ ընդունակություն, որով էլ նման է աղեխորշավորներին: Անձրևորդը երկսեռ է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։ Կլոր որդերը համարյա ամբողջությամբ մակաբույծ են, ունեն ավելի բարդ կառուցվածք, քան տափակ որդերը:
6․ Անձրևորդը և կալիֆորնիական որդը ինչ կարևոր գործունեություն ունեն գյուղատնտեսության մեջ։
Նրանք փխրեցնում են հողը, հողի մակերևույթից տերևների և չորացած մնացորդները տանում են հողի տակ, որոնք փտելով պարարտանյութ են դառնում։
7․ Ներկայացնել փետրվար ամսվա բլոգային աշխատանքները։
Կենդանիներին բնորոշ հատկանիշները
Կենսաբանության գիտելիքի ստուգում
Աղեխորշավորների դասակարգումը
Քորդավորների բազմազանությունը
Քորդավորների ընդհանուր բնութագիրը
Ձկների ընդհանուր բնութագիրը
Տափակ որդերի բազմազանությունը և կենսակերպը
Օղակավոր որդերի ներքին օրգաններ և բազմացումը
Ստեղծագործական աշխատանք, 01. 03. 24թ.
Գրել ստեղծագործական պատում հետևյալ թեմաներից որևէ մեկով՝ Ինչո՞ւ նամակ չես գրում, Լեռներ հայրենի, Ի՞նչն է ինձ ուրախացնում, Փակ դուռ, Անտառի արահետներով, Աշխատանքի բերկրանքը, Արևի երկիր Հայաստանս: Խոսքումդ հնարավորինս գործածիր դերանուններ:
«Ի՞նչն է ինձ ուրախացնում»
Երջանկությունը զգացմունք է, որը անցնում է որոշ ժամանակում։ Երջանկությանը դժվար է սահմանել և նույնիսկ ավելի դժվար է հասնել: Յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ պատճառները, թե ինչն է իրեն երջանիկ դարձնում, և ինձ համար կան մի քանի հիմնական բաներ, որոնք ուրախություն են բերում իմ կյանք:
Նախ և առաջ, ինձ բավականին քիչ բան է ուախացնում։ Ամենաշատը ինձ այս պահին պետք է հանգիստ, լռություն և մենակություն, որպեսզի ես կարողանամ հավաքվեմ իմ մտքերի հետ և ուղղակի հանգիստ լռության մեջ իմ գործերով զբաղվեմ։ Ես չեմ սիրում աղմկոտ վայրեր, դրա համար էլ ես ավելի շատ նախընտրում եմ մենակ տանը մնալ, քան թե գնալ ինչ որ միջոցառման։ Նաև ես կուզենայի հանգիստ լռության մեջ գիրք կարդալ կամ կատվիս հետ խաղալ։ Վերջերս ես տարված եմ դասերով, ինչի պատճառով էլ վատ եմ քնում։ Եթե հնարավորություն ունենայի ամբողջ օրը քնել, ես մեծ հաճույքով կհամաձայնվեի։ Կյանքում ինձ ուրախացնում է լռությունը և հանգստությունը, երբ ամեն ինչ իր տեղն է, բոլորը հանգիստ և կազմակերպված են։ Ես քանի որ բավականին հետքրքրված եմ գրքերով, ինձ նաև գրքերն են ուրախացնում։ Ես նախընտրում են դետեկտիվները, ավելի շատ ես մենակ նստած եմ սենյակում և կարդում եմ լռության մեջ, որպեզսի լրիվ հասկանամ, թե ինչի մասին է գիրքը։ Գիրք կարդալուց հետո, հնարավոր է, որ ես սկսեմ ստեղծագործել, բայց արդեն օտար լեզուներով։ Ստեղծագործելիս ես կարողանում եմ ներկայացնել իմ մտքերը և կարծիքը այս կյանքի և երկրի մասին, բայց արդեն ավելի գեղեցիկ և գրագետ տեսքով։ Մտերիմների հետ անցկացրած ճամանակը ինձ համար նույնպես շատ կարևոր է։ Ես այդքան էլ չեմ սիրում մարդկանց հետ լինել, բայց մտերիմների հետ ես զգում եմ, որ նրանց հետ իմ կյանքը ավելի վառ և հետաքրքիր է։
Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը
1. Բնութագրեք թե ովքեր են Պարույր Սկայորդին, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Երվանդյանը, Կյուրոս Մեծը, Դարեհ առաջինը, Քսենոփոն, սատրապ, արքայական ճանապարհ
Պարույր Սկայորդին Հայկ Նահապետի սերնդից էր։ Պարույրը միացել էր Ասորեստանի դեմ Մարաստանի և Բաբելոնի թագավորների դաշինքին։ Նա նաև Ասորեստանի կայսրության կործանման գործին մասնակցելու համար Մարաստանի արքա Կիաքսարի կողմից թագադրվում և ճանաչվում է Հայաստանի թագավոր։
Երվանդ Սակավակյացը Պարույր Սկայորդուն հաջորդած արքան էր։ Նրան հաջողվեց Հայկական լեռնաշխարհում հաստատել իր հսկողությունը։ Երվանդ Սակավակյացի օրոք թագավորության սահմանները հյուսիս-արևմուտքում հասնում են մինչև Սև ծովի ափեր, հարավ-արևելքում՝ Մարաստան, հարավում՝ Հյուսիսային Միջագետք։ Արքայական նոր հարստությունը նրա անունով կոչվում է Երվանդական կամ Երվանդյան։
Տիգրան Երվանդյանը հայոց թագաժառանգ էր։ Նա Կյուրոս Մեծի մանկության ընկերն էր։Տիգրան Երվանդյանը Կյուրոս Մեծին օգնել է մարական տիրապետության դեմ լայնածավալ ապստամբություն կազմակերպել։ Այդ ապստամբության հետևանքով 550 թվականին մարական տիրապետության տապալման արդյունքում ձևավորվում է Աքեմենյան Պարսկաստանը՝ Կյուրոս Մեծի գլխավորությամբ։
Դարեհ առաջինը պարսից արքա էր։ Նա է գահ բարձրացել Կյուրոս Մեծից հետո։ Դարեհը գահ բարձրացավ Պարսկաստանի ներքին երկպառակություններում հաղթելու շնորհիվ։ Նա գահ է բարձրացել Ք․ ա․ 486 թվականին։
Քսենոփոնը հույն պատմիչ էր։ Քսենփոնը կարծում էր, որ Կյուրոս Մեծին մարական տիրապետությունը տապալելու գործում աջակցում էր նրա մանկության ընկեր՝ հայոց թագաժառանգ Տիգրան Երվանդյանը։
Սատրապը հին պարսկերեն արքայի անմիջական ներկայացուցիչն էր մարզում՝ սատրապությունում, որտեղ օգտվում էր թագավորական բոլոր արտոնություններից։
Արքայական ճանապարհը հինավուրց առևտրային և ռազմավարական, նշանակության ճանապարհ էր, որը կառուցվել է Աքեմենյան կայսրության արքա Դարեհ I-ի կողմից Ք․ ա․ 5-րդ դարում։ Այն շուրջ 2700 կմ երկարություն ուներ։
2. Ինչպես հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել հայոց գահին:
Պարույրը միացել էր Ասորեստանի դեմ Մարաստանի և Բաբելոնի թագավորների դաշինքին։Պարույրը Սկայորդին Ասորեստանի կայսրության կործանման գործին մասնակցելու համար Մարաստանի արքա Կիաքսարի կողմից թագադրվում և ճանաչվում է Հայաստանի թագավոր։
3. Ինչ դեր ունեցան Երվանդ Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի ինքնուրույնության գործում:
Նա իր տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի թագավորությունն էր վերահսկում։ Նաև Երվանդ I Սակավակյանցին հաջողվում է վերակազմավորել բանակը։
4. Ինչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար: Ինչպես էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա:
Հայաստանում ապստամբությունը ճնշելուն համար Դարեհ I-ի զորահրամանատարները ստիպված են լինում 5 ճակատամարտ տալ։ Ինչպես պարզ է դառնում Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունից, Հայաստանը նվաճելու համար Դարեհը մեծ ճիգ է գործադրել։
5. Ինչպես հաջողվեց Երվանդական արքաներին պահպանել իրենց ինքնուրույնությունը սատրապության ժամանակաշրջանում:
6. Նշիր և հիմնավորիր թե տնտեսական և ռազմական ինչ նշանակություն ուներ Հայաստանի համար Արքայական ճանապարհը
Самостоятельная работа
Задание 1 : закончите предложения:
Встречаясь с друзьями, мы веселимся.
Окончив институт, я начала работать.
Слушая музыку, я успокаиваюсь.
Женившись, люди создают семью.
Позавтракав, я начинаю собираться на учёбу.
Посмотрев фильм, я иду спать.
Возвращаясь с работы, люди ужинают и ложатся спать.
Получив письмо, я его обязательно читаю.
Открыв дверь, я встречаю гостей.
Стоя на остановке, я слушаю музыку и жду нужный автобус.
Задание 2. Напишите начало фраз по модели:
Познакомившись с девушкой, я попросил у нее телефон.
Встретившись с друзьями, мы пошли в кино.
Закончив уроки, я пошел гулять.
Услушав мою шутку, он очень смеялся.
Закончив учиться, мы поедем отдыхать на юг.
Читая это произвидение, я выписывал новые слова.
Позвонив отцу, я узнал, когда отправляется поезд.
Увидев, что ему нужна помощь, я ему помог, он сказал спасибо.
Закончив работу, он уехал домой.
Поехав в казино, он потерял деньги.
Задание 3. Сделай выбор:
ИЗУЧАТЬ, УЧИТЬСЯ, УЧИТЬ, ЗАНИМАТЬСЯ
Лена изучает историю в Сорбонне.
Где занимается твой младший брат?
Тебе надо больше учится.
Он никогда не учил правила, поэтому плохо говорит по-русски.
В университете Сергей очень серьезно изучал философию.
Я бы хотел учиться в Москве.
Я не люблю заниматься в библиотеке.
Чтобы улучшить память, надо учить стихи.
Поставьте глаголы в нужную форму.
Ехать
1. Мои родители едут на юг к морю.
2. Я еду сейчас на вокзал.
3. Они едут в университет на трамвае и читают газету.
— Куда ты сейчас едешь?
— Я еду в магазин. А вы куда едешь?
— А мы едем в университет.
— Куда едет сейчас ваша группа?
— Мы едем на экскурсию за город.
— Ты не знаешь, куда это едет сейчас Таня?
— Она едет в гости.
4. — Твои друзья сейчас едут в цирк. А почему ты не едешь?
— А я еду на вокзал встречать подругу.
Лететь
1. — Добрый день! Вы куда летите?
— Я лечу в Москву. А вы куда летите?
— Мы тоже летим в Москву.
— Скажите, пожалуйста, какой рейс летит до Иркутска?
2. Мой друг летит сейчас в Пермь, а я лечу в Санкт-Петербург.
3. Мы летим уже целый час.
Ходить
1. Он часто ходит на стадион.
2. Каждую субботу моя сестра ходит в театр.
3. Они часто ходят в парк.
4. Каждое воскресенье я хожу в церковь.
5. — Привет! Куда ты идешь?
— Я иду в библиотеку.
— Ты часто ходишь в библиотеку?
— Обычно я хожу туда раз в неделю.
6. — Добрый день! Каждый день я вижу, как ты ходишь в парк.
— Да, обычно я хожу туда утром. Я там занимаюсь спортом.
— А вы куда ходите по утрам.
— Мы обычно ходим на стадион. Там мы бегаем.
Խորանարդների գումարի և տարբերության բանաձևը
Առաջադրանքներ
1. Միանդամը ներկայացրու խորանարդի տեսքով․
ա) 53
բ) 23
գ) (3x)3
դ) (4y)3
ե) (m×y)3
զ) (2a×b)3
է) (2y×x)3
ը) (2p×1)3
2. Հաշվիր օգտվելով Խորանարդների գումարի բանաձևից՝
a3 + b3 = (a + b) (a2 — ab + b2)=
3. Հաշվիր օգտվելով Խորանարդների տարբերության բանաձևից՝
a3 — b3 = (a – b) (a2 + ab + b2)
ա) m3-1=(m-1) (m2+m+1)
բ) p3-27q3=(p-3q) (p2+3pq+q2)
գ) 125x3-8y3=(5x-2y) (25x2+10xy+4y2)
դ) 64a3+1000b3=(4a-10b) (16a2+40ab+100b2)
ե) x6-y6=(x-y) (x2+xy+y2)
զ) m12-64=(m-4) (m4+4m2+16)
է) x9-x6=x6 (x-1) (x2+x+1)
ը) c6d3-k3=
4. Հաշվիր օգտվելով Խորանարդների գումարի բանաձևից՝
(a + b) (a2 — ab + b2)=a3 + b3
ա) (m-n) (m2-mn+n2)=m3+n3
բ) (q+p) (p2-pq+q2)=p3+q3
գ) (a+1) (a2-a+1)=a3+1
դ) (2+x) (4-2x+x2)=16+x3
ե) (p2-4p+16) (p+4)=p3+64
զ) (25-5m+m2) (5+m)=125+m3
5. Հաշվիր օգտվելով Խորանարդների տարբերության բանաձևից՝
(a – b) (a2 + ab + b2) = a3 — b3
Առաջադրանքներ (լրացուցիչ տանը)


Ինքնուրույն աշխատանք 02.29.2024
1.Եթե անհայտ թիվը փոքրացնենք 17-ով և արդյունքը եռապատկենք կստանանք 54։ Գտեք անհայտ թիվը։
3*(x-17)=54
3x-51=54
3x=105
x=35
2. 5կգ ծիրան և 3կգ խնձոր գնելու համար պետք է վճարել 2100 դրամ, իսկ 7կգ ծիրան և 4կգ խնձոր գնելու համար՝ 2900 դրամ։ Քանի՞ դրամ պետք է վճարել 1կգ խնձոր գնելու համար:
5x+3y=2100
7x+4y=2900
(7x+5x)+(4y-3y)=2900-2100
2x+y=800
Խնձոր=200 դրամ
Ծիրան=300 դրամ
3. Երեք հաջորդական բնական զույգ թվերի գումարը 48 է։ Գտեք այդ թվերի արտադրյալը։
x+x+2+x+4=48
3x=42
x=14 (առաջին թիվ)
x+2=16 (երկրորդ թիվ)
x+4=18 (երրորդ թիվ)
14x16x18=4032
4.

ա) (x+y)2=(x+y)(x-y)
բ) (2a+5)2=(2a+5)(2a-5)
5.

ա) 9x2-16=0
բ) y2-25=0
y=5 կամ -5
52-25=0