Ֆիզիկա 7

Ուժեր, նախագիծ

Նպատակը՝ սովորողը կարողանա տանը, իր շրջապատում, կենցաղում, բնության մեջ տեղի ունեցող երևույթներում, տարբերել, որ դեպքում  է կիրառվում ծանրության ուժը, առաձգականության ուժը, շփման ուժը:

Կարողանա հաշվել ցանկացած, մարմնի վրա ազդող ծանրության ուժը: Տարբերի դեֆորմացիայի տեսակները, շփման ուժի տեսակները: Ներկայացնի շփման ուժի դերը բնության մեջ, կենցաղում, տեխնիկայում և ներկայացնի նրա օգտակար և վնասակար հետևանքները:


Տատիկ
m1=65կգ | F1=m1g=65կգ 9,8Ն/կգ=637Ն

Մայրիկ
m2=59կգ | F2=m2g=59կգ 9,8Ն/կգ=578Ն

Հայրիկ
m3=71կգ | F3=m3g=71կգ 9,8Ն/կգ=695,8Ն

Արփի (Ես)
m4=46կգ | F4=m4g=46կգ 9,8Ն/կգ=450,8Ն

Վիկտորիա (քույրս)
m5=39կգ | F5=m5g=39կգ 9,8Ն/կգ=382,2Ն

Ալեքսանդր (եղբայրս)
m6=30կգ | F6=m6g=30կգ 9,8Ն/կգ=294Ն

Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև` ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել: Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն: Մարմինը դեֆորմացնելիս առաջանում է ուժ, որը ստիպում է նրան վերականգնել իր սկզբնական ձևն ու չափերը:
Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

Իրենց տեսակով դեֆորմացիաները լինում են առաձգական և պլաստիկ:
Առաձգական դեֆորմացիայի դեպքում ուժի ազդեցությունը վերացնելուց հետո մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը: Պլաստիկ ձևափոխության ենթարկված մարմինը չի վերականգնում իր նախկին ձևը և չափերը: 

Оставить комментарий