Հանրահաշիվ 9

ՊԱՐԱԲՈԼԻ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ

Առաջադրանքներ․
1) Գծե՛ք f(x) = x2 պարաբոլը: Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկը կստացվի, եթե f(x)-ի գրաֆիկը տեղափոխենք
ա) 2 միավորով աջ
f(x)=(x-2)2
բ) 5 միավորով ձախ
f(x)=(x+5)2
2) Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկը կստացվի, եթե f(x) = 3x2 ֆունկցիայի գրաֆիկը տեղափոխենք

ա) 4 միավորով ձախ
f(x)=3(x+4)2
բ) 1 միավորով աջ
f(x)=3(x-1)2
3) Գծե՛ք f(x) = 4x2 ֆունկցիայի գրաֆիկը: Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկը կստացվի, եթե այն տեղափոխենք

ա) 7 միավորով ձախ
f(x)=4(x+7)2
բ) 3 միավորով աջ
f(x)=4(x-3)2
4) Հայտնի է, որ f(x) ֆունկցիայի գրաֆիկը տեղաշարժելով ա) 5 միավորով աջ, բ) 12 միավորով ձախ՝ ստացվել է y = x2 պարաբոլը: Գտե՛ք f(x) ֆունկցիայի բանաձևը:

ա) f(x)=(x+5)2
բ) f(x)=(x-12)2
5) Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկը կստացվի, եթե f(x) = x2 պարաբոլը տեղափոխենք.

ա) 2 միավորով աջ և 4 միավորով ներքև
f(x)=(x-2)2-4
բ) 5 միավորով ձախ և 1 միավորով վերև

f(x)=(x+5)2+1
գ) 2 միավորով ներքև և 1 միավորով աջ

f(x)=(x-1)2-2
դ) 3 միավորով ձախ և 5 միավորով ներքև

f(x)=(x+3)2-5
6) Պատկերե՛ք ֆունկցիայի գրաֆիկը.
ա) y = (x + 4)2
բ) y = (x — 1)2 — 3
գ) y = (x + 6)2 + 8
դ) y = (x — 4)2 + 7
ե) y = (x — 2.5)2 — 6.25
զ) y = (x — 4/5)2 + 1

Պատմություն 9·Էսսե

Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ «Նռնենիներ-սփյուռքահայություն» 

Նախաբան՝
Տվյալ էսսեում ես կներկայացնեմ հայ ցեղասպանության հետևանքները, թե ինչ ազդեցություն է ունեցել հետագայում հայ ժողովրդի վրա։ Հայրենազրկված հայերի առջև դուրս եկավ խնդիր՝ վերադարձնել իրենց տարածքը, դառնալ ինքնուրույն և անկախ պետություն՝ ազատվելով Օսմանյան կայսրության կառավարումից։ Նաև կանրադառնամ Վիլյամ Սարոյանի «Նռնենիները» պատմվածքին, կապելով այն սփյուռքահայերի հետ։

Հիմնամաս՝
1915 թ․ հայ ժողովուրդը կորցրեց մոտ 1,5 մլն մարդ, երբ Օսմանյան կայսրությունը երկրի ողջ տարածքով իրականացրեց հայ ցեղասպանություն։ Մնացած հայերը ստիպված էին բռնագաղթել հայրենիքից, ցրվելով երկրի տարբեր տարածքներում։ Հայերը գիտակցում էին կատարվածի ճակատագրական նշանակությունը, ք որակապես նոր գաղթականությանը ստացավ «Սփյուռք» կոչումը։ Սիրիա և Միջագետք բռնագաղթաց հայերի մեծ մասը Առաջին աշխարհամարտից հետո հաստատվեց նույն երկրում, ինչպես նաև Լիբանանում, Պաղեստինում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Նշված արաբական երկրներում հայերը շարունակեցին իրենց կյանքը, զբաղվելով գյուղատնտեսությամբ, արհեստներով և առևտրով։ Հյաերի քրտնաջան աշխատանքը և տեղացիների վերաբերմունքը նրանց հանդեպ նպաստեց նրան, որ հայերը արդեն հարմարվեցին տվյալ երկրների պայմաններին։ Սկզբում հայերը անսովոր էին Արևմուտքի արագ զարգացող երկրների պայմաններին (ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա), չունենալով կրթության հմտություն՝ հայերը ստիպված էին կատարել ծանր և ցածր վարձատրվող աշխատանքներ։ Հայ ժողովուրդը բախվեց Արևմուտքի երկրների ժողովուրդների խտրականությանը, որոնք ունեին ասիացիների մասին բացասական պատկերացում։ Այս առումով եվրոպական երկրներում հայերի վիճակը ավելի ծանր էր։

«Նռնենիները» պատմզածքում նույսպես խոսվում է հայրենիքից հեռանալու մասին։ Գլխավոր հերոսը և իր հորեղբայրը մեկնում են հորեղբոր գնած հողատարածքը՝ չոր, անապատային, կակտուսներով, տարբեր սողուններով և կրծողներով լի մի հողատարածք։ Ճանապարհին հորեղբայրը պատմում է իր նպատակների մասին, թե ոնց է ուզում այդ չոր անապատը դարձնել դրախտ՝ տնկելով նռնենիրեր, դեղձենիներ և ծիրանենիներ։ Նույնիսկ մեքսիկացիների է վարձում, որպեսզի մշակեն խողը, վերացնեն կակտուսները, ջուր գտնեն։ Մի քանի տարի հետո, երբ արդեն ծառերը պտուղ տվեցին, հորեղբայրը որոշում է վաճառել մրգերը։ Սակայն այդ երկրում ոչ ոք նուռ ոչ՛ տեսել էր, ոչ՛ լսել։ Ձախողումից հետո, երբ պտուղները չվաճառվեցին, հորեղբայրը այլևս փող չուներ հողի վարձը վճարելու։ Նա հողամասը վերադարձրեց տիրոջը մեկ խնդրանքով՝ նա ուզում էր ժամանակ առ ժամանակկ խնամել իր տնկած ծառերը, սակայն տերը չհամաձայնվեց։ Շուտով ծառերը չորացան, հողամասը կրկին վերածվեց անապատի։ Երբ գլխավոր հերոսը մի քանի տարի անց իր հորեղբոր հետ եկավ տեսնի այդ հողամասը, սակայն տեսավ միայն հին անապատը, կակտուսներով և սողուններով լի։ Այգում մի փոքր զբոսնելուց հետո նրանք լուռ նստեցին մեքենա և հեռացան հողամասից։ Գրիֆիթը երբեք չէր հասկանա հեղինակի կարոտը իր հայրենիքի հանդեպ։ Այդ զգացողությունը ոչ մի լեզվով, ոչ մի խոսքով չես կարող արտահայտել։ Այնքան ասելիք կա, սակայն ասել չես կարող։

Եզրափակում
Սփուռքահայերի կյանքը միշտ դաժան և դժվար էր։ Լքել քո հայրենիքը, հարմարվել օտար երկրի պայմաններին, երբ շուրջ կողքդ քեզ անծանոթ և ոչ հարազատ ժողովուրդ է, ենթարկվել խտրականությանը նրանց կողմից։ Սա կրկին ապացուցում է հայերի տոկունությունը, որ չնայած այդ դժվար պայմաններին, մենք միևնույնն է կարողացանք հավաքվել և դառնալ մեկ ամբողջություն՝ մեկ անկախ պետություն։

Աշխարհագրություն 9

Մակերևույթի շարունակությունը

Դասը ամփոփել հետևյալ հարցերի միջոցով՝
1. Ի՞նչ նշանավոր լեռներ կան հրաբխային լեռնավահանների մարզում։

Հրաբխային լեռնավահանների մարզում նշանավոր են Ջավախքի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի հրաբխային լեռները։
2. Ի՞նչ է սարահարթը։

Սարահարթը բարձրադիր հարթ տարածք է, որը կազմված է հին հրաբխային և լեռնային շերտերից։
3. Թվարկե՛ք ՀՀ-ում մի քանի սարահարթեր։

ՀՀ-ում կան Լոռվա, Շիրակի, Սանահինի, Գեղամա, Աշոցքի և Բաշկիչեթի սարահարթերը։
4. Ի՞նչ գոգոավորությունների է բաժանվում Միջնարաքսյան գոգավորության մարզը։

Միջնարաքսյան գոգավորության մարզը բաժանվում է Արարատյան, Վայոց Ձորի և Սևանի գոգավորությունների։
5. Լեռնավահանների հարևանությամբ գոյացել են առանձին հրաբխային լեռնազանգվածներ, թվարկե՛ք դրանցից երեքը։

Այդպիսի լեռնազանգվածներ են Արագածը, Գութանասարը և Փամբակը։

Իրավունք 9

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես յուրաքանչյուր մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և առանձնացրեք կրթությանը վերաբերող հոդվածները։

Հոդված 26.
1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Առնվազն տարրական և ընդհանուր կրթությունը պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պիտի լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, և բարձրագույն կրթությունը` հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիմունքով:
2. Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիակատար զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Կրթությունը պետք է նպաստի փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը և բոլոր ժողովուրդների, ռասայական և կրոնական խմբերի միջև բարեկամությանը և պիտի նպաստի Միավորված ազգերի` խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությանը:
3. Ծնողներն իրենց մանկահասակ երեխաների համար կրթատեսակ ընտրելու գործում ունեն առաջնության իրավունք: