Դասը ամփոփել հետևյալ հարցերի միջոցով՝
1. Ի՞նչ նշանավոր լեռներ կան հրաբխային լեռնավահանների մարզում։
Հրաբխային լեռնավահանների մարզում նշանավոր են Ջավախքի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի հրաբխային լեռները։
2. Ի՞նչ է սարահարթը։
Սարահարթը բարձրադիր հարթ տարածք է, որը կազմված է հին հրաբխային և լեռնային շերտերից։
3. Թվարկե՛ք ՀՀ-ում մի քանի սարահարթեր։
ՀՀ-ում կան Լոռվա, Շիրակի, Սանահինի, Գեղամա, Աշոցքի և Բաշկիչեթի սարահարթերը։
4. Ի՞նչ գոգոավորությունների է բաժանվում Միջնարաքսյան գոգավորության մարզը։
Միջնարաքսյան գոգավորության մարզը բաժանվում է Արարատյան, Վայոց Ձորի և Սևանի գոգավորությունների։
5. Լեռնավահանների հարևանությամբ գոյացել են առանձին հրաբխային լեռնազանգվածներ, թվարկե՛ք դրանցից երեքը։
Այդպիսի լեռնազանգվածներ են Արագածը, Գութանասարը և Փամբակը։