Կատարել առաջադրանքները
1.Ընդգծե՛ք փոխադարձ 3 դերանուն.
ա) միմյանց, ամեն մեկին, իրար, դրանց, մեկմեկու, ոչ մեկը
բ) ոմանց, իրարից, ուրիշին, մեկմեկի, ոչնչով, միմյանցով
2. Ընդգծե՛ք հարցական 3 դերանուն.
ա) այնպիսի, ինչպիսի՞, ո՞ր, համայն, ո՞վ, նա
բ) որքա՞ն, մեկը, այնինչ, ի՞նչ, ո՞ւր, որևիցե
գ) երբևէ, որտե՞ղ, ոմանց, ե՞րբ, ուրիշ, քանի՞
3. Ընդգծե՛ք հարաբերական 3 դերանուն.
ա) ինչու, նույն, որչափ, սրա, ում, այսպիսի
բ) այսինչ, ինչպես, որևէ, նրանք, որքանով, որից
գ) որտեղի, նույնպիսի, ինչքան, ամեն ոք, քանիսը, դա
4. Ընդգծե՛ք 5 դերանուն.
ա) բոլորովին, ինքը, մեկնումեկը, ինքնին, տեղնուտեղը, այլ, ոչ մի, այլևս, որքա՞ն, առմիշտ
բ) սա, ուր որ է, ինչ–ինչ, այժմ, որևիցե, փոքր–ինչ, ե՞րբ, միասին, նույնպիսի, եռաչափ
գ) ամեն մեկը, մեկտեղ, ո՞ւր, այլուր, նույնտեղ, ամենուր, մի քանի, մեջտեղ, յուրովի, ամբողջ
5. Ընդգծե՛ք գոյականական 3 դերանուն.
ա) այդ, ես, ի՞նչ, այնինչ, ամեն ոք, սույն
բ) ոչինչ, այլ, ո՞վ, այնքան, այսպես, իրար
գ) որևէ, նա, յուրաքանչյուր ոք, ինչքա՞ն, այսինչ, մեկմեկու
6. Ընդգծե՛ք ածականական 3 դերանուն.
ա) այդպես, այս, ոչ մեկը, ինչպիսի՞, բոլոր, դու
բ) յուրաքանչյուր, իրենք, որտե՞ղ, որոշ, սրանք, ո՞ր
գ) ոչ ոք, միևնույն, համայն, որչա՞փ, ինչ–որ, ամենքը
7. Ընդգծե՛ք թվականական 3 դերանուն.
ա) միմյանց, մի քանի, որչա՞փ, նույն, նույնքան, այստեղ
բ) քանի՞, այսպիսի, այդքան, նույնպես, ո՞րերորդ, դա
գ) ոմանք, այսքան, այնպես, ո՞ր, որքան, քանի՞երորդ
8. Ընդգծե՛ք մակբայական 3 դերանուն.
ա) նույնչափ, դրանք, երբևէ, այն, ո՞ւր, ամեն մի
բ) ողջ, այնտեղ, ինչպե՞ս, մեկը, նույնպիսի, երբևիցե
գ) այդտեղ, դուք, ամենայն, այսքան, ե՞րբ, ուրիշ
9. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա) Տղամարդը ժպտում է, կարծես ուզում է ասել, որ բարակ գլանակը նուրբ է (իր, իրեն) համար։
բ) Հարգելի՛ տիկին, չէի՞ք ասի՝ Ձեր անունն (ի՞նչ, ինչպե՞ս) է:
գ) Նա հասցրել էր կարդալ դպրոցի գրադարանի (բոլոր, ամբողջ) գրքերը:
դ) Աբովյան, Նազարյան, Նալբանդյան, Պռոշյան, Րաֆֆի, Աղայան և (այլք, այլոք). որքա՜ն սրբագործված, նվիրական անուններ են։
ե) Հանդեսին հրավիրել էինք մի խումբ պաշտոնյաների, սակայն (ոչ մեկ, ոչ մեկը) չեկավ։
զ) Աչքերի ձևը նույնն էր, (ինչ–որ, ինչ որ) ծովափի կնոջ, որ դարձյալ բարակ մեջքով էր և բարձրահասակ:
է) Ինքս էլ չիմացա, թե (ինչու, ինչի) պատճառ բռնեցի գիրքը, ասացի, որ չեմ կարող գալ։
ը) Երեք ընկերոջ ժամադրել էի համերգ գնալու համար, բայց ոչ մեկը (չեկան, չեկավ)։
թ) Կիրակի օրը ծրագրել էինք զբոսարշավի մեկնել Ամբերդ և Քարի լիճ, բայց մեր դասղեկը առաջարկեց արշավը հետաձգել մեկ ամսով՝ առանց կարգին բացատրելու, թե (ինչու, ինչի) համար։
ժ) (Ողջ, բոլոր) շրջակա փողոցները լցված են հրասայլերով։
Քիմիա, փետրվարի 19-23
Տնային.
1. Հաշվե՛ք հիմնային օքսիդների՝ Na2O, CaO, CuO, FeO, MnO, Cu2O հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr):
Mr(Na2O)=2Ar(Na)+Ar(O)=46+16=62
Mr(CaO)=Ar(Ca)+Ar(O)=40+16=56
Mr(CuO)=Ar(Cu)+Ar(O)=66+16=82
Mr(FeO)=Ar(Fe)+Ar(O)=56+16=72
Mr(MnO)=Ar(Mn)+Ar(O)=55+16=71
Mr(Cu2O)=2Ar(Cu)+Ar(O)=126+16=142
2. Գրե՛ք նյութի քիմիական բանաձևը, եթե հայտնի է, որ դրա բաղադրության մեջ առկա են ջրածնի մեկ ազոտի մեկ և թթվածնի երեք ատոմ:
HNO3
3․ Պատմի՛ր քո կատարած փորձի մասին:
4. Սովորի՛ր Հարաբերական մոլեկուլային զանգված: Նյութի մոլեկուլի, ինչպես և ատոմի իրական զանգվածը շատ փոքր է: Այդ իսկ պատճառով ընդունվել է հարաբերական մոլեկուլային զանգված հասկացությունը: Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը: Հարաբերական մոլեկուլային զանգված նշանակում են Mr-ով: Հարաբերական մոլեկուլային զանգվածը չափողականություն չունի (հարաբերական թիվ է): Հաշվում ենք հետևյալ ձև.
Mr(H2)= 2Ar(H)=2*1=2
Mr(H2O)=2Ar(H)+Ar(O)=2+16=18
Դասարանական
1․Հաշվել առավել հայտնի թթուների ՝հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr): —աղաթթուն՝ HCl-, ազոտական թթուն՝ HNO3-, ծծմբական թթուն՝ H2SO4-, ֆոսֆորական թթուն՝ H3PO4
Mr(HCI)=Ar(H)+Ar(Cl)=1++35,5=36,5
Mr(HNO3)=Ar(H)+Ar(N)+3Ar(O)=1+14+48=63
Mr(H2SO4)=2Ar(H)+Ar(S)+4Ar(O)=2+32+64=98
Mr(H3PO4)=3Ar(H)+Ar(P)+4Ar(O)=3+31+64=98
2․ Հաշվի՛ր ազոտ տարրի մեկ ատոմի իրական զանգվածը (m0):
14 x 1,66 x 10-24=2,324 x 10-23
Ցուցական դերանուններ․ 14․02
Առաջադրանքներ
1.Գտի՛ր տրված բառերի բոլոր նմանությունները (ձևի, իմաստի):
ա) Ես (1-ին դեմք), սա, այս (ցուցական դերանուններ):
բ) Դու (2-րդ դեմք), դա, այդ (խոսակցին մոտ առարկա):
գ) Նա (3-րդ դեմք), այն (խոսակցից հեռու գնտվող առարկա):
2. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված մենք անձնական դերանվան համապատասխան ձևերը:
Մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ մեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:
Հիմա նա մեզանից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե մեզնով է ապրում ու մեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի քանի տարի մեր տանը ապրեց:
Տատս մեզանից բողոքում է, բայց առանց մեզ էլ չի դիմանում:
3. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:
Ո՞վ եկավ:
Ես եկա, դու եկար, նա եկավ, ինքը եկան, մենք եկանք, դուք եկաք, նրանք եկան։
Ո՞ւմ պայուսակը:
Իմ պայուսակը, քո պայուսակը, նրա պայուսակը, իր պայուսակը, մեր պայուսակը, ձեր պայուսակը, նրանց պայուսակը
Մոտենալ ո՞ւմ :
Մոտենալ ինձ, մոտենալ քեզ, մոտենալ նրան, մոտենալ իրեն, մոտենալ մեզ, մոտենալ ձեզ, մոտենալ նրանց։
Հեռանալ ումի՞ց:
Հեռանալ ինձանից, հեռանալ քեզանից, հեռանալ նրանից, հեռանալ իրենից, հեռանալ մեզանից, հեռանալ ձեզանից, հեռանալ նրանցից։
Հիանալ ումո՞վ:
Հիանալ ինձանով, հիանալ քեզանով, հիանալ նրանով, հիանալ իրենով, հիանալ մեզանով, հիանալ ձեզանով, հիանալ նրանցով։
4. Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, մենք, դուք դերանունների համապատասխան ձևերով (տրական հոլովով):
Իմ խաղալիքն էր ջարդել:
Առանց ձեզ տեղ չէր գնում:
Մեր ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Հանուն քեզ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Իմ պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում:
Հանձնաժողովն մեզ տվեց մրցանակը:
5.Դերանունների տրված զույգերի մեջ առանձնացրո՛ւ տրական հոլովով դրվածները: Խմբավորի՛ր բառազույգերի մյուս անդամները և դրանք անվանի՛ր:
Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր — սեռական հոլովով
Ինձ, քեզ, նրան, իրեն, մեզ, ձեզ — տրական հոլովով
6. Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:
Իմ ընկերները բակում ինձ են սպասում։
Քո քույրիկը ինձ պայուսակ նվիրեց։
Նրա մայրիկը լրագրող է աշխատում։
Իր կատուն շատ գեղեցիկ է։
Մեր խումբը կազմված է հինգ հոգուց։
Ձեր պայուսակը նրա մոտ է։
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:
7. Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը և պատասխանի՛ր հարցերին:
Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:
Ուղղական — ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, իրենք
Սեռական — իմ, քո, նրա, իր, մեր, ձեր, նրանց, իրենց
Տրական — ինձ, քեզ, նրան, իրեն, մեզ, ձեզ, նրանց, իրենց
Հայցական — ինձ, քեզ, նրան, իրեն, մեզ, ձեզ, նրանց, իրենց
Բացառական — ինձ(ա)նից, քեզ(ա)նից, նրանից, իրենից, մեզ(ա)նից, ձեզ(ա)նից, նրանցից, իրենցից
Գործիական — ինձ(ա)նով, քեզ(ա)նով, նրանով, իրենով, մեզ(ա)նով, ձեզ(ա)նով, նրանցով, իրենցով
Ներգոյական — ինձնում, քեզնում, նրանում, իրենում, մեզնում, ձեզնում, նրանցում, իրենցում
Ո՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում:
Նրանց և իրենց։
Դերանուններից ո՞ր հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին:
8. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ո՞ւմ անվան փոխարեն են դրվում դրանք:
Զինվորն ասաց, որ ինքը գիշերը գնացքով է գնալու ու նրան էլ է տանելու իր հետ:
Որսորդը բողոքում էր, որ ինքն անտառում արջ է տեսել, իսկ նա չի հավատում իրեն:
Գիտնականն ասում է, որ իրեն իրեղեն ապացույցներ են պետք, նա իզուր է ուզում խոսքով ապացուցել:
Անծանոթն ասաց, որ նա իզուր է անհանգստանում, ինքը միայն մի բաժակ ջուր է ուզում:
Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա իզուր ժամանակ չկորցնի, ինքը գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:
9.Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ո՞ւմ անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:
Օրինակ`
Տղայի հայրը նրանով է պարծենում:- Տղայով:
Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը գիտե, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:
Աղջիկը զարմացած նայեց տատին, նա իրեն այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է։
Աղջիկը զարմացած նայեց տատին, ինքը նրան այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:
Ծերունին տղայի կողքին իր մանկությունն էր հիշում:
Ծերունին տղայի կողքին նրա մանկությունն էր հիշում:
Գայլն իրեն համոզում էր, որ ինքը չի վախենում շներից:
Գայլն իրեն համոզում էր, որ նա չի վախենում շներից:
Նախադասության մեջ նա՞, թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը:
Ինքնուրույն աշխատանք


252. Քանի որ 65+115=180օ, ըստ հայտանիշի, եթե միակողմանի անկյունների գումարը հավասար է 180օ-ի ապա ուղիղները զուգահեռ են։ Հետևաբար a-ն զուգահեռ է b-ին։ Ստացվում է, որ ∠1+121o=180o, որովհետև դրանք միակողմանի անկյուններ են։ Այսինքն ∠1=180-121=59о
∠1=59o

253. ADF=180-48=132
ADE=132:2=86o


256.

257. Քանի որ AB | | CD, հետևաբար խաչադիր անկյունները հավասար են՝ <ABC=<BCD=40o: Քանի որ AB=AC, հետևաբար <ABC=<ACB=40օ։ <ACD=40+40=80o
Հայոց լեզու 02.16.2024
190. Որտեղ հնարավոր է, ընդգծված դերանունները փոխարինի՛ր գոյականներով:
Օրինակ` Աշխարհում ոչ մեկին նրանից շատ չի սիրում:- Աշխարհում ոչ մեկին որդուց շատ չի սիրում:
Իշխանն ձիուն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Իշխանը որդուն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Երկիրը արևի շուրջը պտտվում է մի տարում:
Լուսինը երկրի շուրջը մեկ օրում է պտտվում:
Մայրս ասում էր, որ տատիկը երեկոյան հյուրեր է ընդունելու:
Մայրս ասում էր, որ քույրս երեկոյան հյուրեր է ընդունելու:
Այդ մարդն եղբորից բացի բոլորին վստահում է:
Այդ մարդն ընկերոջից բացի բոլորին վստահում է:
191. Պարզի՛ր, թե Ա և Բ նախադասություններում ընդգծված դերանուններն ինչո՞վ են տարբերվում:
Ա. Որքա՞ն հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:
Բ.Ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե որքան հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:
Ա. Ե՞րբ են ձկները խավիար դնում:
Բ. Ուզում եմ պարզել, թե երբ են ձկները խավիար դնում:
Ա. Խեցու մեջ մարգարիտն ինչպե՞ս է գոյանում:
Բ.Ես նոր եմ իմացել, թե խեցու մեջ մարգարիտն ինչպես է գոյանում:
Նրանք տարբեր դերանուններ ունեն։
Teenagers: earning money
Babysitting is temporarily caring for a child. Babysitting can be a paid job for all ages; however, it is best known as a temporary activity for early teenagers who are not yet eligible for employment in the general economy. For example: Parents with a small child want to go out for the evening, dinner, of go to the cinema, but they don’t want to leave their child alone. So they ask a teenager to stay in the house and look after him or her while they are out. And if the child’s asleep, you can do your homework and not waste time.
Հովհաննես Թումանյան․ «ԱՐՋԱՈՐՍ», 12․02․2024
Մի կերի տարի ես ու մեր Ավագը Մասրեքում խոզ էինք պահում։ Հիմի մի աշունքվա գիշեր բերել ենք խոզը իր նիստն արել ու դափի դռանը մի կրակ վառել, որ բոցն աստծու ոտներն էրում է։ Մի լուսնյակ գիշեր է։ Ես պկու եմ ածում, էս Ավագն էլ մի բայաթի է վեր քաշել, որ սար ու ձոր գվգվում են։
Մին էլ Ավագը, թե՝ ա՜յ տղա, էն ո՞վ է, հրեն մի մարդ է գալի վերի կռնիցը։
Մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ՝ մի մարդ է գալի վերևիցը։ Ամա ես էլ լսել եմ, որ արջը գողության գալիս՝ խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է գնում, երկու ոտնանի մարդի նման է գալի, ոնց որ մարդ ըլի։
Ասի՝ Ավագ, էս օքմին չի, արջ է։
Թե՝ բո՛հ, չէ-չէ՝ պոզեր։
Ա՛յ տղա, ասի՝ արջ է։
Ես՝ հա, սա՝ չէ. ես՝ հա, սա՝ չէ։ Իսկ նա էլ կամաց-կամաց կողքըհան մոտենում է, ու ձեռներիս էլ հրացան չկա։ Մին էլ էն տեսանք՝ առաջի երկու ոտը վեր դրավ, դառավ չորսոտնանի ու, ա՛ռ հա կտաս՝ խոզի կես տեղը։ Խոզը ճղճղալով իրար խառնվեց, հավաքվեց արջի վրա։
— Ալաբա՛շ, բռնի հա՜ բռնի, հրես հա՛ հրես։
Ամեն մինս մի ածխակոթ վեր կալանք, վազեցինք։ Մի հաստլիկ մերուն ունեինք․ ականջ դնենք, որ սրա ճղղոցը ներքի փոսերիցն է գալի։ Վազ տվինք փոսերի վրա։ Ածխակոթը քաշել ենք, հիմի էս անիրավին վեր ենք հատում, տալիս ենք, ինչ անում ենք, չենք անում, մերունը բաց չի թողնում․ առաջներս խտըտած ձորն է ընկնում։ Վերջը, շատ տեղը նեղացրինք, չէ՛, թող արավ, փախավ։
Առավոտը ասի՝ Ավագ, դու խոզի կշտին կաց, ես գնամ տանիցը մի հրացան բերեմ:
Թե՝ դե՜, լավ։
Ավագը խոզի կշտին կացավ, ես գնացի․ տանը մի հին հրացան ունեինք, վեր կալա եկա։ Եկա, շիտակ գնացի ներքի մոշուտնին, որտեղ գիտեմ արջի տեղն է։ Ման եկա, որ գտա ոչ, մի տեղ մի լավ մոշուտ պատահեց, կանգնեցի, ասի՝ մի քիչ մոշ ուտեմ։ Միամիտ մոշ ուտելիս՝ հենց մոշենու տակիցը մինը ֆրթացրեց ու հրացանս բռնեց։
Դու մի ասիլ, գնացել եմ հենց անտեր արջի վրա եմ կանգնել։
Որ հրացանիս լուլիցը բռնեց, ես էլ կոթը պինդ բռնեցի։ Հիմի նա օլորում է, ուզում է կոտրի, ես էլ օլորում եմ, որ հենց անեմ ծերը վյրեն ընկնի, հուպ տամ, ծուխը փորն անեմ։ Բայց անտերը գլխի է ընկել, թողնում չի։
Ես ձգեցի, նա ձգեց, տեսա, որ բան չի դառնում, ձեռս գցեցի, ասի հանկարծ խլեմ։ Ձեռս գցեցի թե չէ, թանթլիկը բերավ ուսովս պատ տվավ։ Որ թանթլիկն ուսովս պատ տվավ, հրացանը բաց թողեց։ Էնքան արի՝ հրացանի ծերը փորին դեմ առավ, չախմախը ձեռս գցեցի, ասի՝ էս է, բանը պրծավ։ Վերի ոտը քաշեցի՝ չրթկացրի, տրաքեց ոչ։ Մտիկ տամ, տեսնեմ՝ քարը վեր է ընկել, կորել։ Էստեղ մեջքս կոտրեց։ Հրացանը բաց թողի, ասի՝ խտըտիցն ազատվեմ, եղավ ոչ։ Բռնեցինք իրար։
Դես քաշեցինք, դեն քաշեցինք։ Տեսնեմ՝ անտերն, էս է, ինձ ուտում է։ Ձեն տվի, «Ա՛լաբաշ, հե՜յ․․․ Ա՛լաբաշ, հե՜յ․․․»։
Մին էլ տեսա շունը կլանչելով գալիս է։ Եկավ հասավ։ «Ա՛լաբաշ, օգնի, ասի, ինձ կերավ…»։ Հա՛յ քեզ մատաղ, շո՜ւն, որ հասավ մեջքին տվավ էլի, ոնց որ մի գնդակ ըլի։ Ամա ի՜նչ, էն շունը թե նրա մեջքին տված, թե էն լեռ քարափին։
Ոնց որ երկու փահլևան պինդ իրար բռնեն, բռնել ենք ու աչք աչքի ենք գցել։ Մին էլ էն տեսա՝ կում արավ ու մարգի պես երեսիս մի մեծ թքեց՝ թո՜ւ։ Որ թուքն աչքերս բռնեց, գլուխս դոշիս վրա կռացրի, ետնուց էլ թանթլիկով մի թունդ ապտակ հասցրեց, ու ինձ կորցրի։
Տեսա՝ էլ ազատվելու գուռը չկա, ասի՝ ես առաջուց երեսիս վրա վեր ընկնեմ, որ երեսս փչացնի ոչ։ Բերանսիվեր տակին վեր ընկա։ Որ տակին վեր ընկա, շունն ավելի կատաղեց։ Արջն ընկել է ինձ վրա, շունը ետևից իրեն ուտում է, որտեղից բռնում է՝ օգուտ չի անում։ Դու մի ասիլ վարպետ շուն է, գիտի արջը որտեղից կխեղճանա։ Մեջքին վեր էլավ, ականջներիցը բռնեց։ Որ ականջներիցը բռնեց, արջը ինձ թողեց։ Անտերը գազազեց, շանը թափ տվեց մեջքից, վեր գցեց ու բռնեց, հուպ տվավ, թե չանչեց, էլ գիտեմ ոչ՝ ինչ արավ, որ բաց թողեց, շունը կլանչելով ձորն ընկավ, փախավ, կորավ։
Շունն էլ գնաց․ մնացինք ես ու ինքը։ Հիմի տակին երեսս բռնած միտք եմ անում։ Իմացել եմ, որ արջը ականջ է դնում, տեսնի շունչ կա, թե չէ։ Թե իմանում է, որ շունչ է քաշում տակի օքմինը, ջարդում է, մինչև շունչը կտրի, թե հո չէ՝ քոթքաթաղ է անում, թողնում գնում, որ հոտի, հետո գա հանի ուտի։ Էս միտք անելիս մին էլ էն տեսա՝ գլուխը բերավ գլխիս վրա դրավ, շունչը իրեն քաշեց․ ականջ է դրել։ Ես էլ շունչս փորս գցեցի, ոնց որ թե մեռած եմ։ Գլուխը վեր քաշեց, մի քիչ կացավ՝ մին էլ ականջ դրավ։ Էլ ետ շունչս պահեցի։ Սա որ տեսավ՝ ես, էս է, մեռած եմ, ինձ թող արավ մրթմրթալով գնաց։ Աչքս ծերպ արի, ասի՝ մտիկ անեմ, տեսնեմ ուր է գնում։ Ասում եմ՝ հենց լինի մի քիչ տեղ հեռանա, վեր կենամ փախչեմ։ Գնաց՝ մոտիկ ցախ ու մախ կար, փետ կար, հավաքեց բերավ վրես ածավ։ Մեջքիս վրա դրավ, շլինքիս վրա դրավ, էլ ետ գնաց։ Գնաց, մի թեթև ցըցչորի կար, էն էլ բերավ ոտներիս վրա դրավ, մին էլ ետ գնաց։
Տեսնեմ՝ մի ահագին քոթուկ կա, չարչարվում է պոկի, որ բերի էն էլ վրես գցի։ Միտք արի որ՝ թե էս քոթուկը բերի վրես գցի, տակին շունչս կկտրի։ Ասի, քանի ուշքը քոթուկումն է, վեր կենամ կորչեմ։ Փորսող տալով փետերի տակիցը դուրս եկա, փախա մտա մոտիկ մամխուտը, տապ արի։
Հիմի տապ արած տեղիցը մտիկ եմ անում։ Չարչարվեց, քոթուկը պոկեց ու, ոնց որ մարդը խտըտի, խտըտեց, բերավ թե վրես գցի։ Եկավ տեսավ փետերի տակին մարդ չկա։ Քոթուկը խտըտին զարմացած կանգնեց, փետերի տակին մտիկ արավ, չորս կուռը մտիկ արավ, հանկարծ քոթուկը վեր գցեց ու՝ թո՛ւ հա թո՛ւ, թո՛ւ հա թո՛ւ, մարդի նման թքոտում է. ասի երևի ափսոսում է, էլի՛։
Թո՛ւ հա թո՛ւ անելով, ճռճռացնելով ընկավ ներքի ձորը։ Ես էլ վեր կացա, դուրս պրծա դեպի Ավագը։ Գալիս եմ, ոնց եմ գալիս, ոնց որ հետ աճած լինեմ։ Ետ եմ մտիկ անում, ասում եմ՝ տեսնեմ, հո արջը գալիս չի։ Հասա մեր խոզի նիստը։ Էս Ավագը, թե՝ ա՜յ տղա, էդ ի՞նչ խաբար է, էդ ի՞նչ ես եղել։ Ասի՝ էլ խաբարը ո՞րն է, քո տունը քանդվի, էսենց բան եկավ գլուխս։ Թե՝ բա հրացանդ ո՞ւր է։
Նոր տեսնեմ, որ հրացանս մտիցս ընկել է, թողել եմ տեղը։
Եկանք մի քանի հոգի հավաքվեցինք, գնացինք հրացանս բերինք։ Հրացանիս քարը շինեցի, պնդացրի, ասի՝ Ավա՛գ, էլի պետք է գնամ։ Թե՝ ա՛յ տղա, ձեռը վեր կալ, կբռնի կգզի։ Ասի՝ հիմի սովորեցի, էնպես չեմ անի, որ բռնի։
Թե՝ դու գիտես։
Հրացանս, վեր կալա, քարը պնդացրի ու գնացի։ Տանձի էլ կաթոցի ժամանակն է։ Գնացի մինչև ճաշ ման եկա, ոտնահան եղա, գտա ոչ։ Միտք արի՝ ախպեր, սա ուր կլինի քաշված, ախր սա պետք է որ էս խոզի կողմերից հեռանա ոչ։ Վեր կացա, ասի՝ ներքևեմ մոշուտների վրա։
Մի քիչ գնացի, մին էլ տեսնեմ, ըհը՛, արջի հետքը առաջիս։ Հետքն ընկա գնացի, գնամ՝ տեսնեմ՝ հրես՝ մի բարդի կրծել է, կրծել ու թողել։ Գլխի ընկա, որ սրանում մեղր կա։ Վերև մտիկ տամ՝ ճանճը արկանոցից բանում է։ Ասի՝ հիմի թե իրեն գտնեմ էլ ոչ, էս հո որս է ու որս։ Մի քիչ էլ գնացի, տեսնեմ՝ առաջիս մի մորմոնջաբուն է քանդել, բայց հողը դեռ թաց է։ Տեսա, որ մոտեցել եմ։ Էստեղ մի անտեր ահ ընկավ սիրտս։ Հրացանի քարին մտիկ տվի ու առաջ գնացի։ Հենց ոտս փոխեցի, մի թըմփթըմփոց եկավ։ Կանգնեցի… Բացատի գլխին մի լավ մեղրատանձի կա. տեսնեմ՝ հրես տակին տանձ է ուտում։ Էս կռանը մի տանձ է կաթում, դեսն է վազում, մրթմրթալով ծամում է ու ականջ դնում, էն կռանը մի տանձ է կաթում, դենն է վազում։ Մին էլ որ կանգնեց տանձի կաթոցին ականջ դնելու, ծառի տակը մտա, հրացանն երեսս կալա։ Տեսնեմ՝ հրացանի ծերը տըմբտըմբում է։ Չէ՛, սիրտս պնդացրի, մին էլ նշան դրի, հուպ տվի… Հրացանը որ տրաքեց, սա մի գոռաց, պըտիտ եկավ, ու առ հա՛ կտաս, ընկավ ներքի ձորը։ Հրացանս մին էլ լցրի, մոտիկ թմբի գլուխը բարձրացա, տեսնեմ՝ սա ջրին է վազում, ասի՝ բաս սրա բանը խարաբ է. վիրավորը որ ջրին գնաց, ջուր խմեց՝ պրծավ, էլ ապրիլ չի։
Մին ասի՝ ետևիցը գնամ, մին էլ ասի՝ անեծք չար սատանին, վիրավոր արջը գեշ է, կբռնի, կփչացնի։ Էն է, ինչ նա դենը գնաց, ես էլ ետ եկա, էլ գիտեմ ոչ ինչ եղավ։
Միայն էն օրերում ձորի վրա շատ ուրուր պըտիտ եկավ…
Հարցեր և առաջադրանքներ։
1․ Ինչպե՞ս էր արջը շփոթեցրել պատմվածքի հերոսներին։
Արջը խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է կպցնում, երկու ոտնանի մարդու նման է գնում, ոնց որ մարդ լինի։
2․ Ավագն ու իր ընկերը ինչպե՞ս կարողացան խոզին ազատել արջի թաթերից։
Ավագն ու իր ընկերը մի ածխակոթ վեցրեցին և վազեցին արջի վրա։ Արջին հարվածելով և հետ տանելով, վերջը արջը շատ է մոտենում ձորի ծայրին, թողնում, փախչում։
3․Ի՞նչ էր նրանց պակասում, ինչի՞ հետևից գնաց Ավագը դեպի տուն։
Ավագը գնաց դեպի տուն, որպեսզի հրացանը բերի։
4․ Մոշուտում ի՞նչ պատահեց Ավագի հետ։
Մոշուտում, երբ Ավագի ընկերը մոշ էր ուտում թփի տակից մեկը ֆրթացրեց ու Ավագի ընկերոջ հրացանը բռնեց։ Պարզվում է, որ նա արջի վրա էր կանգնել։ Արջը հրացանի լուլիցը բռնեց, Ավագի ընկերն էլ կոթը պինդ բռնեց։ Հիմա արջը օլորում է, ուզում է կոտրի, Ավագի ընկերն էլ օլորում էր, որ հենց հրացանի ծայրը արջի վրան ընկներ, կրակեր, արջին սպաներ։ Բայց արջը գլխի էր ընկել, չէր թողնում։ Հետո Ավագի ընկերը ձեռը գցեց, որ հրացանը խլի, բայց արջը թաթով հարվածեց, հրացանը բաց թողեց։
6․ Ինչպե՞ս փրկվեց Ավագը արջից։
Ավագի ընկերը ձև արեց, որ չի շնչում, և մինչև արջը քոթուկ էր փորձում պոկել Ավագի ընկերը փորսող տալով գնաց և փրկվեց արջից։
7․Ինչպիսի՞ սովորություն ունի արջը։ Դու ի՞նչ հետաքրքիր տեղեկություն գիտես արջերի մասին․ գրի՛ր։
8․ Շարադրիր պատմվածքի բովանդակությունը և քո կարծիքը մի քանի նախադասությամբ։
Քառակուսիների տարբերություն
Դասարանում

518.
ա) 16×24=(20−4)×(20+4)=202−42=400−16=384
բ) 39×41=(40−1)×(40+1)=402−12=1600−1=1599
գ) 8×14=4×(2×14)=4×28=112
դ) 11×19=(15−4)×(15+4)=152−42=225−16=209
ե) 3.5×2.5=(3+0.5)×(3−0.5)=32−0.52=9−0.25=8.75
զ) 1.9×2.1=(2−0.1)×(2+0.1)=22−0.12=4−0.01=3.99
519.
ա) (x−y)(x+y)=x2−y2
բ) (x2+2)(2−x2)=(2+x2)(2−x2)=22−x2


522.
ա) 912-512=(91-51)(91+51)=40×142=5680 (բաժանվում է 40-ի)
բ) 3572-752=(357-75)(357+75)=282×432=2x141x432=121824 (բաժանվում է 141-ի)
գ) 322-172=(32-17)(32+17)=15×49=3x5x7x7=35×21=735 (բաժանվում է 35-ի)
դ) 742-412=(74-41)(74+41)=33×115=3795 (բաժանվում է 33-ի)
520.
ա) (x+2)2-52=(x+2-5)(x+2+5)=(x-3)(x+7)
բ) (2x+1)2-y2=(2x+1-y)(2x+1+y)
գ) (4a+1)2-16=(4a+1-16)(4a+1+16)=(4a-15)(4a+17)
դ) (4x+y)2-y2=(4x+y-y)(4x+y+y)=4x(4x+2y)
ե) 49-(5t+2)2=(7-5t-2)(7+5t+2)=(5-5t)(9+5t)
զ) (3x+y)2-z2=(3x+y-z)(3x+y+z)
Տանը
1․Ամենաշատը քանի՞ երկուշաբթի կարող է լինել գարնան ընթացքում։
Գարունը ունի 92 օր, որը 13 շաբաթից 1 օր ավելի է` 92։7 = 13 և 1 մնացորդ։
Հետևաբար եթե գարունը սկսվի երկուշաբթիով, գարնան ընթացքում կլինի 14 երկուշաբթի։
2․Դավիթը թիվը բաժանում է 2-ի և 4-ի, այնուհետև ստացված մնացորդները գումարում։
Ամենաշատը իրարից տարբեր քանի՞ թիվ նա կարող է այդպես ստանալ։
2-ի բաժանելու դեպքում մնացորդը կլինի 1:
4-ի բաժանելու դեպքում մնացորդը կլինի 1, 2, 3:
3.Գտնել այն երկնիշ թվերի քանակը, որոնցից յուրաքանչյուրը առնվազն 3 անգամ փոքր է նույն թվանշաններով, բայց հակառակ կարգով գրված թվից:
Խնդրի պայմանին բավարարող երկնիշ թվերի միավորները պետք է փոքր չլինի տասնավորի եռապատիկից։ Դրանք հետևյալ 12 թվերն են՝ 12, 14, 15, 16, 17, 18, 19, 26, 27, 28, 29, 39: Ստուգելով՝ կգտնենք խնդրի պայմանին բավարարող 6 թիվ՝ 15, 16, 17, 18, 19, 29:
Զուգահեռ ուղիղներ 02.09.2024
Դասարանում

241. Ոչ, քանի որ 65+105=170, իսկ զուգահեռ ուղիղների անկյունների գումարը պետք է հավասար լինի 180-ին։

242. x+x+50=180
2x=130
x=65o
50+65=115o

243.
∠1-125o
∠2-45o
∠3-125o
Զուգահեռ ուղիղներ 02.13.2024
Դասարանում


246. ABC= A=C=60
BCE=180-60=120
120:2=60
60+120=180
AB=CD
247. Քանի որ AB-ն հավասար CD-ին, AD-ն հավասար է BC-ին, և BD ընդհանուր է երկու եռանկյունների համար, հետևաբար ըստ եռանկյունների հավասարության երրորդ հայտանիշի եռանկյունի ABD-ն հավասար է եռանկյունի BCD-ին։
248. ∠DCE=60°
∠A=∠DCE (համապատասխան անկյուններ)
Քանի որ ABC եռանկյունը հավասարասրուն, հետևաբար անկյուն A-ն հավասար է անկյուն ACB-ին, հավասար է 60°։ Մյուս կողմից անկյուն DCE-ն հավասար է 180-120=60°։ Անկյուն A հավասարր է անկյուն DCE-ին, որպես համապատասխան անկյուն, հետևաբար ուղիղները զուգահեռ են։
