1. Ով և երբ միավորվեց Չինաստանը վաղ միջնադարում:
Հյուսիսային Չինաստանում կայսր հռչակված Յանցզյանը 581 թ. վերամիավորեց երկիրը:
2. Ինչ է կոչվում կառավարման այն համակարգը, որը ստեղծվել է Չինաստանում: Նկարագրեք այն: Ձեզ դուր է գալիս այդ համակարգը. ինչու:
3. Ինչու էին չինացիները այդքան մեծ ուշադրություն դարձնում իրենց երկրի պատմությանը: Թվարկեք միջնադարյան Չինաստանում կատարված գյուտերը:
Որովհետև նրանք ասում էին Հատկանշական է չինական հետևյալ առածը. «Մի՛ մոռացիր անցյալը. այն ապագայի ուսուցիչն է»: Չինացիների գյուտերից են՝ թուղթը, տպագրությունը, ճենապակին, լուցկին, վառոդը, կողմնացույցը, հեծանիվի շարժական շղթան, բամբուկե փողերով հրացանը, թնդանոթը, լրագիրը և այլն:
4. Որտեղ է գտնվում Ճապոնիան: Երբ եբ այստեղ ստեղծվել առաջին պետությունները:
Ճապոնիան բազմաթիվ կղզիներից կազմված երկիր է Ասիայի արևելքում: Առաջին պետություններն այստեղ համեմատաբար ուշ են ձևավորվել՝ IV–VI դարերում:
5. Ինչպես Ճապոնիան խուսափեց մոնղոլական նվաճումից:
Ճապոնիան խուսափեց մենղոլական նվաճումից, մի ուժեղ թայֆունի օրոք։
6. Փորձեք պարզաբանել սյոգունության դերը ճապոնական կայսրությունում:
Սյոգունների իշխանության օրոք իրավիճակը Ճապոնիայում կայունացավ:
7. Ինչ առանձնահատկություններ ուներ միջնադարի ճապոնական մշակույթը:
Ճապոնացիները Չինաստանից վերցրին գրության համակարգը: Մայրենի լեզվի զարգացումը հանգեցրեց հիրագանա կոչվող գաղափարագրերի ստեղծմանը: Զարգացան արվեստի տարբեր ճյուղերը: Մշակութային նոր ձևերից էր Կաբուկի կոչված թատրոնը:
Ռեֆորմացիա
1. Ինչ էր ինդուլուգենցիան և ինչ նպատակի էր ծառայում:
Ինդուլգենցիան` մեղքերի թողության շնորհագիր էր: Ինդուլգենցիա գնողը ազատվում էր բոլոր մեղքերից:
2. Երբ և որտեղ փակցվեցին Մարտին Լյութերի 95 դրույթները: Ինչի և ում դեմ էին ուղղված դրանք:
1517 թ. հոկտեմբերի 31–ին Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի Մայր տաճարի դռանը մի թուղթ փակցվեց: Այն պարունակում էր 95 դրույթներ: Նա գտնում էր, որ մարդը կարող է փրկվել միայն իր հավատով, այլ ոչ թե ինդուլգենցիաներ գնելով:
3. Ովքեր ստացան բողոքական անվանումը և ինչու:
Այն մարդիկ, ովքեր բողոքում էին Կարլ հինգերորդի որոշման դեմ ստացան բողոքական անունը։
4. Բացատրեք «Ում իշխանութունը, նրա էլ՝ հավատը» սկզբունքի իմաստը:
Տվյալ տարածքի իշխանն էր որոշում իր հպատակների հավատը:
5. Ով և երբ հրապարակեց գեարագահության մասին օրենքը Անգլիայում:
Անգլիայում Հենրիխ VIII թագավորը 1534 թ. հրապարակեց գերագահության մասին օրենքը:
6. Ով էր Ժան Կալվինը և ինչ էր քարոզում:
Ֆրանսիայից Շվեյցարիա տեղափոխված Ժան Կալվինը քարոզում էր, որ Աստված մարդկանց համար նախասահմանել է կա՛մ փրկություն, կա՛մ փորձություն:
7. Ինչ է Հակառեֆորմացիան: Երբ լույս տեսավ «Արգեկված գրքերի» առաջին ցուցակը:
8. Ով էր Իգնատիոս Լոյոլան և ինչ հիմնեց:
Ռեֆորմացիայի դեմ պայքարում մեծ դեր խաղաց իսպանացի Իգնատիոս Լոյոլայի հիմնած «Հիսուս Քրիստոսի զինվորություն վանական նոր միաբանությունը:
A long and healthy life, about my meal
Usually I don’t eat my breakfast, I eat it only when I’m not going to school. For my breakfast I have a cup of tea and some fruits. But I eat breakfast a little bit late, like at 13:00-14:00. At school I eat a sandwich or something like that. I eat my lunch at home, usually it’s pasta or rice. For dinner a can have some tea again and eat something with it, like a biscuit or a cookie. I can make something for me, but usually my mom makes food because I can’t cook good. I have 2 or mostly 3 meals a day, for snacks I can have fruits or sweets.
Ստեղծագործական աշխատանք․ 21․02.2024
«Գիրքն իմ կյանքում»
Ընհդանրապես գրքերն իմ կյանքում շատ մեծ դեր են խաղում։ Տարբեր ժանրերի գրքեր եմ կարդում, բայց ամենաշատը հավանում եմ դետեկտիվները։ Գիրք կարդալիս մենք կարող ենք զարգացնել մեր բառապաշառրը կամ ուղղակի հաճույք ստանալ։ Ինձ, որպես մարդուն, ով հաճախ պատմություններ է գրում, գիրք կարդալը շատ կարևոր է։ Գիրք կարդալիս ես շատ եմ սիրում տեսություններ հորինել, մանավանդ դետեկտիվներ կարդալիս։ Օրինակ՝ ի՞նչ կլինի մյուս գլխում, ո՞վ է նրան սպանել և այլն․․․։ Ես նախընտրում եմ կարդալ ռուսերեն գրքեր, նրանք իմ համար ավելի հեշտ և արագ են կարդացվում։ Բայց հայերեն գրքեր ես իհարկե ավելի շատ եմ կարդացել։ Իմ հավանած գրքերից մեկն է «Սպիտակ ժանիք»-ը, կենդանիների մասին գրքեր ես շատ եմ սիրում։ Վերջին կարդացած գիրքն Ագաթա Քրիստիի «Կատուն աղավնիների մեջ» վեպն է։ Հիմա ես ուզում եմ սկսել կարդալ նույն Ագաթա Քրիստիի «Այբբենական սպանություններ» և «4:50-ին Փադինգթոն կայարանից» գրքերը։ Բացի Ագաթա Քրիստիից, նաև կարդում եմ Սթիվեն Քինգի գրքերը։ Ամենասիրած նրա գրքերից մեկն է «Բոցավառվող հայացք»-ը։
Բազմանդամի վերլուծումը արտադրիչների
Առաջադրանքներ դասարանում

523.
ա) x2+4x=x(x+4)
բ) a3b+a2b2+ab3=ab(a2+ab+b2)
գ) x3+x2y+3xy3=x(x2+xy+3y3)
դ) a2+3a4=a2(3a2)

525.
ա)
բ)
գ)
դ)
ե)
զ)
Տանը (լրացուցիչ)

527.
ա) x2-y2=7
x-y=1
x=4
y=3
բ) 9x2-y2=27
(3x-y)(3x+y)=27
3x-y=3
3x+y=9
3x=6
x=2
y=3
528.
ա) x2-1=0
(x-1)(x+1)=0
x=-1
բ) 4x2-16=0
x=2
գ) x2=25
x=5
դ) (x+2)2-9=0
x=1
Ուժեր
Խնդիրների լուծումներ, Վ․Ի․Լուկաշիկից էջ 35 խնդիրներ 275-285
275. 1 Ն
276. m1=6կգ F1=m1g=6կգ 10 Ն/կգ=60Ն
m2=40կգ F2=m2g=40կգ 10 Ն/կգ=400Ն
m3=400կգ F3=m3g=400կգ 10 Ն/կգ=4000Ն
m4=2տ=2000կգ F4=m4g=2000կգ 10 Ն/կգ=20000Ն
m5=4տ=4000կգ F5=m5g=4000կգ 10 Ն/կգ=40000Ն
g=9,8 Ն/կգ=10 Ն/կգ
—————————
F1, F2, F3, F4, F5-?
277. V=18,75լ=0.01875մ3 m=ρ*V
g=9,8 Ն/կգ=10 Ն/կգ P=m*g
ρ=800կգ/մ3
————————
P, m=?
Մարմնի կշիռ
Դասարանում քննարկվող հարցեր.
1.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
2.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:
Իր բնույթով մարմնի կշիռը առաձգականության ուժ է։
3.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը, և որտեղ է այն կիրառված:
Այն ուղղված է ուղղաձիգ, այսինքն դեպի ներքև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։
4.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:
P=mg
5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:
Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է, որն ազդում է հենարանի կամ կախոցի վրա։ Իսկ ծանրության ուժը գրավիտացիոն ուժ է, որն ազդում է մարմնի վրա: Այդ ուժերը միշտ ուղղված են ուղղաձիգ դեպի ներքև և կիրառված են տարբեր մարմինների վրա:
6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները:
Առօրյա կյանքում մարմնի կշիռը հաճախ շփոթում են մարմնի զանգվածի հետ։ Պատճառն այն է, որ երկուսն էլ հաճախ կշեռքով են որոում։ Եթե մենք կշռվում ենք կամ խանութից ինչ որ բան ենք գնում, մենք ոչ թե կշիռը, այլ զանգվածն ենք որոշում։ Կշռի միավորը կգ է, իսկ կշիռն ուժ է և չափվում է նյուտոնով։
Առաձգականության ուժ: Հուկի օրենք: Ուժաչափ
Դասարանում քննարկվող հարցեր.
1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։
2.Դեֆորմացիայի օրինակների քննարկում
Օրինակ՝ եթե պողպատից պատրաստված զսպանակը սեղմենք, ապա նա կփոխի իր ձևը, այսինքն` կդեֆորմացվի: Եթե հեռացնենք ձեռքը, ապա առաձգականության ուժի շնորհիվ զսպանակը կվերականգնի իր սկզբնական ձևը և չափերը:
3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական, որը՝պլաստիկ: Բերել օրինակներ
Առաձգական դեֆորմացիայի դեպքում ուժի ազդեցությունը վերացնելուց հետո մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը: Պլաստիկ ձևափոխության ենթարկված մարմինը չի վերականգնում իր նախկին ձևը և չափերը:
Օրինակ՝ պլաստիլինը, կավը, խմորը, դեֆորմացնելիս նրանցում առաձգականության ուժ չի ծագում և նրանք չեն վերականգնում իրենց ձևը: Դա պլաստիկ դեֆորմացիա է։ Երբ ծանրոցը դնում ենք հենարաններ ունեցող տախտակի վրա, տախտակը ճկվում է։ Նրա մեջ առաջացած առաձգականության ուժը բեռի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր և հավասարակշռում է ծանրոցի կշիռը։ Բեռը հեռացնելուց հետո տախտակը վերականգնում է իր ձևը, հետևաբար նրա դեֆորմացիան առաձգական է:
4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ
Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:
5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից
Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից, ընդ որում, որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:
6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ, և ինչպե՞ս է այն ուղղված:
Առաձգական ուժը այն ուժն է որը առաձգական դեֆորմացիաի ժամանակ հետ է բերում մարմնի սկզբնական ձևը, այն միշտ ուղղված է ազդեցության հակառակ կողմ:
7.Հուկի օրենքի ձևակերպում
Առանձնական դեֆորմացիայի ժամանակ տվյալ մարմնում առաջացած ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:
8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը
Fառ=kx
9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը
Ուժաչափի հիմնական մասը զսպանակ է, որը վերջանում է կեռիկով։ Զսպանակին ամրացված է ցուցիչ։ Երբ զսպանակի կեռիկի վրա ուժ է ազդում, այն սահում է ուժաչափի հենքին ամրացված սանդղակի վրայով և ցույց է տալիս ուժի համապատասխան արժեքը։
10.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը
Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա:
ՈՒժ։ Տիեզերական ձգողության ուժ։ Ծանրության ուժ
Դասարանում քննարկվող հարցեր․
1․Ի՞նչ է բնութագրում ուժը:
Ուժը բնութագրում է մարմինների փոխազդեցության քանակական չափը։
2.Ո՞ր ուժն է կոչվում 1 նյուտոն (1Ն):
1 նյուտոնն այն ուժն է, որի ազդեցությամբ 1կգ զանգվածով մարմինը 1 վարկյանում իր արագությունը փոխում է 1մ/վ-ով։
3.Ինչպիսի՞ մեծություն է ուժը:
Ուժը վեկտորական մեծություն է։ Ուժ կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որի միջոցով քանակապես նկարագրում են մարմինների փոխազդեցւթյունը։
4.Ո՞ր ֆիզիկական մեծություններն են վեկտորական, և որոնք՝սկալյար։
Սկայլարը ունի արժեք, իսկ վեկտորականը ուժը ունի ուղղություն։
5.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ։
Այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծգողության ուժ։
6․Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը։
F=mg
7.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից։
Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից, ընդ որում, որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը: