Հանրահաշիվ 8

Խնդիրների լուծում առաջին աստիճանի հավասարումների համակարգերի օգնությամբ

Առաջադրանքներ․
1) ա) Երկու թվերի գումարը 10 է, իսկ տարբերությունը՝ 4: Գտեք այդ թվերը:
x+y=10
x-y=4
2x=14
x=7
y=3
բ) Երկու թվերի գումարը 21 է, իսկ տարբերությունը՝ 9: Գտեք այդ թվերը:

x+y=21
x-y=9
2x=30
x=15
y=6
2) Մի թիվը 2 անգամ մեծ է մյուսից: Եթե այդ թվերից փոքրը մեծացվի 4 անգամ, իսկ մեծը՝ 2 անգամ, ապա նրանց գումարը հավասար կլինի 44: Գտեք այդ թվերը:
y=2x
4x+2y=44
4x+4x=44
8x=44
x=5,5
y=2*5,5
y=11
3) Տրված են երկու թվեր։ Եթե առաջին թիվը բազմապատկենք 2-ով, ապա ստացված թիվը 1-ով մեծ կլինի երկրորդից, իսկ եթե երկրորդ թիվը բազմապատկենք 2-ով, ապա ստացված թիվը 7-ով մեծ կլինի առաջինից։ Գտեք այդ թվերը։

2x=y+1
2y=x+7
2x-1=y
4x-2=x+7
4x-x=7+2
3x=9
x=3
y=2*3-1
y=5

Տնային աշխատանք․
1) ա) Մի թիվը 6-ով մեծ է մյուսից: Այդ թվերի գումարը հավասար է 40-ի: Գտեք այդ թվերը:
y=x+6
y+x=40
40:2=20
6:2=3
14+3=17
20+3=23
y=23
x=17
բ) Մի թիվը 15-ով փոքր է մյուսից: Գտեք այդ թվերը, եթե նրանց գումարը 23 է:

y=x-15
y+x=23
x+y+(x-y)=23+15
2x=38
x=19
y=19-15
y=4
2) Մի թիվը 7-ով մեծ է մյուսից: Եթե փոքր թիվը մեծացվի 2 անգամ, իսկ մեծը՝ 6 անգամ, ապա նրանց գումարը կդառնա 31: Գտեք այդ թվերը:
3) Լուծիր համակարգը քեզ հարմար եղանակով։

x=y+5
2*(y+5)+4y=22
6y+10=22
6y=12
y=2
x=2+5
x=7

Հանրահաշիվ 8

Գծային հավասարումների համակարգեր

Լուծել հավասարումների համակարգերը տեղադրման եղանակով․
1.{3x+y=7
{-5x+2y=3

y=7-3x
-5x+2*(7-3x)=3
-5+14-6x=3
-11x+14=3
-11x=3x-14
-11x=-11
x=1
y=7-3
y=4

2.{2x+y=12
{7x-2y=31

y=12-2x
7x-2*(12-2x)=31
11x-24=31
11x=31+24
11x=55
x=5
y=12-10
y=2

Լուծել հավասարումների համակարգերը գումարման եղանակով․
1.{x+y=9
{-x+y=-3
(x+y)+(-x+y)=9+(-3)
0x+2y=6
2y=6
y=3
x+3=9
x=9-3
x=6

2. {2x+11y=15
{10x-11y=9

(2x+11y)+(10x-11y)=15+9
(2x+11y)+(10x-11y)=24
12x=24
x=24/12=2
4+11y=15
11y=15-4
11y=11
y=11/11=1
y=1

Լրացուցիչ աշխատանք (տանը)
Լուծել հավասարումների համակարգերը տեղադրման եղանակով․
1.{y-2x=4
{7x-y=1

7x-(2x+4)=1
7x-2x-4=1
5x-4=1
5x=1+4
5x=5
x=1
y=2+4=
y=6

2.{8y-x=7
{2x-21y=2


Լուծել հավասարումների համակարգերը գումարման եղանակով․
1. {x+y=7
{x-3y=-5

x=7-y
(7-y)-3y=-5
7-y-3y=-5
7-4y=-5
-4y=-12
y=3
x=7-3
x=4

2. {9y+13x=35
{29y-13x=3

(9y+13x)+(29y-13x)=35+3
9y+29y=38
38y=38
y=1
9+13x=35
13x=26
x=2

Գրականություն 8

Կոմիտասը` բանաստեղծ․08․10

Կոմիտասը, որպես ստեղծագործ մտքի տեր անձնավորություն, իր ուժերը փորձել է նաև պոեզիայի ասպարեզում՝ թողնելով բանաստեղծական հիասքանչ գոհարներ։ Թեպետ դրանց ստեղծման ճշգրիտ տարեթվերն հայտնի չեն, այդուհանդերձ ենթադրվում է, որ հանճարեղ կոմպոզիտորի բանաստեղծությունները գրվել են մոտավորապես 1905-1914 թվականներին։ Դրանք չեն տպագրվել նրա կենդանության օրոք։ Կոմիտասն իրեն բանաստեղծ չի համարել. պարզապես գրել է «ինքն իր համար»։ Չնայած հաճախ մատիտով արագորեն գրառված լինելու հանգամանքին, ինչպես նաև կոմպոզիտորի կողմից տետրակի վրա արված «Սևագրութիւնք» մակագրությանը, Կոմիտասի բանաստեղծություններն իրավամբ համարվում են պոեզիայի անթերի և հիասքանչ նմուշներ։ Դրանցում բացահայտվում են Կոմիտաս-արվեստագետի, ինչպես նաև Կոմիտաս-մարդու խոհերը, զգացմունքները, նրա հոգին։
Որոշ ձեռագրերում երաժշտական խազերի առկայությունից կարելի է ենթադրել, որ Կոմիտասը մտադրություն է ունեցել եղանակավորել իր քնարերգությունները։ Անկեղծ հույզերով ու հոգեպարար շնչով համակված այդ բանաստեղծություններն աչքի են ընկնում հանգերի ու վանկերի հարստությամբ, «երաժշտականությամբ» ու «ռիթմով»։ Ինչպես կոմպոզիտորի մշակած ժողովրդական երգերին, այնպես էլ նրա բանաստեղծություններին բնորոշ է պարզությունն ու անմիջականությունը, լակոնիկությունն ու մտքի խորությունը։ Դրանք կոմիտասյան են ամեն ինչով՝ բնույթով, մտածողությամբ, արտահայտման ձևերով։ Կոմիտասը խոսում է պարզ, հասկանալի լեզվով, որը բխում է նրա մտածողության հստակությունից։
Սեր, մենություն, հայրենի բնություն, մայր… Թեմատիկայով եւ բովանդակությամբ հարուստ է Կոմիտասի քնարերգությունը։ Թեպետ մինչ օրս հայտնի չէ, թե ով է եղել կոմպոզիտորի սիրտն ու հոգին «փոթորկող էակը», իրական թե անիրական է եղել նրա սերը, այնուամենայնիվ, մեզ հասած ոչ թվաշատ բանաստեղծությունների իշխող մասը սիրերգեր են («Իմ երազում», «Քո երազում», «Անմար սեր» և այլն)։ Կոմիտասյան քնարերգությունն հարուստ է նաև հիասքանչ բնապատկերներով, որոնցում բանաստեղծի կյանքը, սերը, մենությունը հաճախ համադրվում են բնությանը («Նոճիներն ու մայրիներ», «Աշուն օր», «Սեր ու բեր»)։ Ինչպես երգարվեստում, այնպես էլ բանաստեղծություններում նա առանձնահատուկ տեղ է հատկացնում գյուղաշխարհին՝ հիանալի կերպով կերտելով գյուղի բնանկարը, շինականների աշխատանքը («Հունձ», «Ելավ շինական»)։ Մեծ երաժշտի միակ երկարաշունչ բանաստեղծությունը նվիրված է մորը («Մայրիկիս օրորը»), որը որդուն ուղղված մայրական խրատական խոսք է։
Կոմիտասյան պոեզիան ցույց է տալիս հանճարեղ արվեստագետի հետաքրքրությունների բազմազանությունը, մտքի թռիչքն ու գրական նուրբ ճաշակը։ Այն ներշնչանքի աղբյուր է հանդիսանում շատերի համար։ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են երգեր։
«Ուրախության ու վշտի տաղերով արբած, ժողովրդական երգի անուշ շաղերով զմայլված, իր էությամբ երգ դարձած Կոմիտասը հայ ժողովրդին ժառանգություն թողած իր գողտրիկ ստեղծագործություններով, բառի ամենալայն հասկացողությամբ, իր չքնաղ պոեզիայով իրավունք ունի նաև հայ երգի ու խոսքի մեծ վարպետը Համարվելու»։ (Ս. Գասպարյան)

ԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԵՐ
Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր,
Սրտիս խաղում ծավալեց։

ԱՇՈՒՆ ԿՅԱՆՔ
Աչքի առաջ,
Հառաչ-հառաչ,
Խորհրդավոր տերևներ,
Բունեն ընկած կեղևներ,
Հողի վրա,
Դեղին հուսով
Կողի վրա։

Լուռ, անտերունչ,
Խուլ, անմռունչ՝
Չորով-փորով կեռ ծառեր,
Ծռով-փռով լեռ քարեր,
Եվ հենավոր՝
Սարի կողին,
Ե՛վ մենավոր։

ՄԵՆԱՎՈՐ
Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եւ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,

Եւ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։

ՃԱՆԱՊԱՐՀ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ
Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

ՔՈ ԵՐԱԶՈՒՄ
Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու…

Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավոր ձորեն քաղել ու բերել։

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։

ՀՈՎ ՈՒ ԾՈՎ ՍԵՐ
Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. — Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արեւ-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։

ՍԵՐ ՈՒ ԲԵՐ
Գարուն սերն էր՝
Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝
Ձյունիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

1․ Կարդա՛ բանաստեղծությունները և գրիր դրանց վերլուծությունները։

Երմակ հեր, գարուն սեր — բանաստեղծը ուզում է ասել, որ ամեն մեկը իր սերի տերն է, որ մենք ինքնուրույն պետք է կառուցենք մեր հարաբերությունները մեր սերի հետ։ Կոնկրետ այն սերը, որը այդ բանաստեղծության մեջ էր, իմ կարծիքով գարնան նման ջերմ և հաճելի էր։
Աշուն կյանք — այս ստեղծագործության մեջ Կոմիտասը նկարագրում է գեղեցիկ աշունը։ Հանգիստ, լուռ, ծառերով և քարերով լի։
Մենավոր — ամեն մարդ կարող է գտնել իր մարդուն։ Նրան, ով պետք է իր կյանքում։ Ամեն մեկին պետք է մի մարդ իր կյանքում, ով միշտ կողքին կլինի և միշտ կօգնի։
Ճանապարհ — այստեղ Կոմիտասը ճանապարհը նկարարգրելիս ուզում է ասել, որ ճանապարհը լայն սիրտ ունի և բոլորին օգնում է, մարդուն, բույսին, գազանին և թևավոր թռչունին, որովհետև բոլորը գնալիս ճանապարհի ուղղությամբ են գնում։ 
Իմ երազում — տվյալ ստեծղագորթույան մեջ Կոմիտասը նկարագրում է մի երազ, որտեղ նա նրա սերի հետ ժամանակ է անցկացնում։ Այս երազը որպես լավ հիշողություն էր Կոմիտասի համար։ Բայց այդ ամենը ընդհամենը երազ էր, որը էլ չէր կրկնվի։
Քո երազում — այստեղ Կոմիտասը պատկերացնում է, թե ինչ երազ է իր սիրած աղջիկը տեսնում: Ոնց որ ինքը և իր սիրելի աղջիկը առաջին անգամ տեսնում են իրար սիրո ծովի մոտ, որ այդ աղջկա սերը Կոմիտասի հանդեպ սարի նամն մեծ է եղել։

2․Կարդա՛ նաև Կոմիտասի նամակները և փորձիր քո անունից մի նամակ գրել Կոմիտասին։

Ֆիզիկա 8

Հավասարաչափ արագացող շարժում

Դասարանում քննարկվող հարցեր.
1. Ո՞ր անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի որևէ տեղամասի երկարության և այդ տեղամասն անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ շարժման միջին արագություն։
2. Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում։
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում արագության կրած փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:
3. Ի՞նչ է ցույց տալիս արագացումը: Գրել բանաձևը:
Արագացուցմը ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի արագության փոփոխության չափը։ Արագացման միավորը 1 մ/վ2-ն է:
4․ Ո՞րն է արագացման միավորը, և ինչպես է այն սահմանվում:
Միավորների ՄՀ -ում արագացման միավորը 1մ /վ2 -ն է: Դա այն մարմնի արագացումն է, որի արագությունը յուրաքանչյուր վայրկյանում փոխվում է 1 մ/վ-ով։
5. Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը

Հայոց Լեզու 8

Ածական անուն 08.10.2024

151. Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ

պարզ՝ մեծ, ուժեղ, խոշոր, սիրելի, համեստ
բարդ՝ ալեծուփ, հորդառատ, ոսկեհուռ, ահեղամռունչ, մարդամոտ
բարդ ածանցավոր՝ միջմոլորոկային
ածանցավոր՝ առևտրական, հոդային, հոտավետ

152․ Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:
Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:
Անտուն, անիմաստ, դժգույն, գունատ, ոսկեղեն, երկաթյա, համեղ

153. Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Վստահել — վստահելի
համակրել — համակրելի
բացատրել — բացատրելի
դյութել — դյութիչ
գրավել — գրավիչ
հուզել — հուզիչ
բարկանալ — բարկացող
վախենալ — վախեցող
ամաչել — ամաչկոտ
պարծենալ — պարծեցող

154. Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր 
ածականներով և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Յոթ գյուխ ունեցոդ — յոթգլխանի
երկու երես ունեցող — երկերեսանի
երկու փող ունեցող — երկփողանի
եռանդով օժտված — եռանդոտ
շատ բուրդ ունեցոդ — բրդոտ
գույն ունեցող — գունեղ
թևեր ունեցող — թևավոր
մեծ ուժ ունեցող — ուժեղ
երեք տարի (ամ) տևող — եռամյա
տասը տարեկան — տասնամյա

155. Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:
Անկենդան, անկամ, ․․․խոսկան, հայրական, կիսատ, փառ․․․, վայրենի, աղ․․․, արևելյան, երևանյան, ընկերական, կծող, ազդող, թրթռուն, հնչյուն, շաչող, խոհող, դողդոջուն:

156. Ընդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով 
և բացատրի՛ր, թե այդ ածականներն ինչո՛ւ  ոչ թե ուն,այլ  յուն ածանցով են կազմվել:
Օրինակ`Ահեղաշաչյուն փոթորիկ — Ահեղ շաչյունով փոթորիկ:
Քաղցրահնչյուն մեղեդի — քաղցր հնչող մեղեդի
Քնքշաշրշյուն զգեստ — քնքուշ շրշող մեղեդի
Բարեհնչյուն ձայն — բարի հնչյող ձայն
Դառնահնչյուն ոռնոց — դառը հնչող ոռնոց

157. Տրված ածականներն ավելացրո՛ւ տեքստին և տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ամուր ու անսասան, երկճյուդ, նեղ, ուղղաբերձ, անկրկնելի ու հավիտենական, աշխարհակալ, լավագույն, երախտագետ, եռալեգու, հարթ, եզակի, ամենախոշոր ու ամենամանրամասն, բնական, բեհիսթունյան, ինքնատիպ:
Չնայած պարսից արքա Դարեհը տերություն էր ստեղծել, բայց վստահ չէր` սերունդներ կունենա ու նրանք իրեն կհիշեն: Նա հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար տեղ ընտրեց:
Քերմանշահի հովտում ձգվում է մի լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` ժայռի վրա, Դարեհի քանդակագործները մի հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հագար տարի ոչ մի մարդ չկարողացավ հասնել: Քարի մակերեսին քանդակված են հասակով մարդիկ, որոնց խնամքով արված հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:

159. Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ 
բաղդատական կամ գերադրական աստիճանի:
Ֆուտբոլում խաղարկվող մրցանակների մեջ պատվավորներն անհատական «Ոսկե գնդակ», «Ոսկե կոշիկներ» և «Արծաթե կոշիկներ» մրցանակներն են: «Ոսկե գնդակի» տեր դառնում է այն ֆուտբոլիստը, որ մայրցամաքի լավ մարզիկն է ճանաչվում: «Ոսկե կոշիկներն» ու «Արծաթե կոշիկները» համապատասխան թիթեղներից կարված կոշիկներ են, որ հանձնվում են եվրոպական երկրների լավ ռմբարկուներին:
Գերմանացի ֆիզիկոս Կոենն ասում է, որ քսանմեկերորդ դարում կանայք լողի տարածությունը հեշտ են հաղթահարելու, քան մեր օրերում լավ լողորդ համարվող տղամարդիկ:
Դանիացի Վեստերգարդը պատրաստել է աշխարհի մեծ` երեսունչորս տեղանոց հեծանիվն ու փոքր մոտոցիկլը: Նա ասում է, որ ճիշտ է դրանք օգտագործել ռեկլամի համար:

Կենսաբանություն 8

Սեպտեմբեր ամսվա կենսաբանության1. ամփոփում

1․ Ներկայացնել մարդու բջջի և հյուսվածքի կառուցավծքը։
Մարդու մարմինը մյուս օրգանիզմների նման ունի բջջային կառուցվածք: Բջիջները գտնվում են միջբջջային նյութում, որն ապահովում է նրանց մեխանիկական ամրությունը, սնունդը և շնչառությունը: Յուրաքանչյուր բջջի հիմնական մասերն են` ցիտոպլազման և կորիզը։ Բջջում գտնվում են թելանման գոյացումներ` քրոմոսոմները։ Մարդու մարմնի բջջի կորիզում (սեռական բջիջներից բացի) կա 46 քրոմոսոմ: Քրոմոսոմները` օրգանիզմի ժառանգական սկզբնակները կրողներն են, որոնք ծնողներից փոխանցվում են սերնդին:

Մարդու օրգանիզմում բջիջներն առաջացնում են հյուսվածքներ, իսկ հյուսվածքներն՝ օրգաններ: Բջիջների այն խումբը, որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք: Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։ Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից և միջբջջային նյութից։ Մկանային հյուսվածքը հեշտացնում է մարմնի մասերի շարժվելը, տեղաշարժը, ջերմության առաջացումը և օրգանների պաշտպանումը։ Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարխային շերտը, արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ 
2. Օրգան, օրգան-համակարգերի և օրգանիզմի կառուցվածքը և փոխադարձ կապը։

Մարդու օրգանիզմում կան մի քանի օրգան-համակարգներ։ Հենաշարժիչ, մարսողական, սիրտ-անոթային, շնչառական, սեռական, նյարդային և իմունային։ Ոչ մի օրգան ավելորդ չի, ամեն օրգան փոխազդում է մեկ ուրիշի հետ, ինչը նպաստում է մեր գոյությանը։ Հենաշարժիչ համակարգը կազմված է ոսկորներից ու մկաններից։ Սիրտ- անոթային համակարգը կազմված է սրտից ու արյունատար անոթներից։ Շնչառական համակարգը՝ քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ, թոքեր։ Իմունային համակարգը պաշտպանում է օրգանիզﬓ օտարածին մարﬕննե րից, նյութերից: Մարսողական համակարգը կազմված է բերանից, ըմպանից, կերակրափողից, տամոքսից, բարակ, հաստ և ուղիղ աղիներից: Նյարդային համակարգը կազմված է գլխխուղեղ , ողնուղեղ , նյարդային թելերից։
3. Գեղձերի տեսակները և յուրաքանչյուրից բերել մի քանի օրինակ։
Գեղձերը լինում են 3 տեսակի, ներզատական, արտազատական և խառը։ Արտազատական գեզձերը ունեն ծորաններ, որոնցով իրենց արտադրած նյութերն արտազատվում մարրրմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին։ Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը, քրտնագեղձերը և այլն։  Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, և արտադրված նյութերն անմիջապես անցնում են այրան մեջ։ Ներզատական գեղձերից են մակուղեղը, վահանագեղձը, ուրցագեղձը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային հատվածը, սեռական ու այլ գեղձեր։ Խառը գեղձերը դրանք այն գեղձերն են, որոնք ունեն և ներզատիչ և արտազատիչ մասեր։ Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։
4. Վերցնել մեկ գեղձային հիվանդություն և ներկայացնել։

Սահիկաշար
5. Ֆլեշմոբ
Չեմ կատարել
6. Ներկայացնել կենսաբանություն 8-րդ դասարանի բաժնի հղումը։
Բաժինը

Քիմիա 8

Քիմիայի ինքնաստուգում 10.10.2024

CO2
1. Mr-ը

Mr (CO2)=12+16*2=44
2. Տարրերի օքսիդացման աստիճանները

CO2=+4/-2
3. Տարրերի զանգվածային բաժինները

ω (C)=1*12/44*100=27,27
ω (O2)=2*16/44*100=72,72
4. Նշել կապի տեսակը

Կովալենտային
5. Նշել տարրի էլեկտրոն, պրոտոն, նեյտրոնների քիվը, նշել տարրի դիրքը ՊՀ-ում

C e=6, P+=12, n=6
O e=8, P+=16, n=8
2-րդ պարբերություն, 2-րդ շարք, 6-րդ խումբ

Աշխարհագրություն 8

Հարավային Եվրոպա

1. Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում:
Հարավային Եվրոպան ֆիզիկաաշխարհագրական առումով ընդգրկում է Պիրենեյան, Ապենինյան, Բալկանյան թերակղզիները և Միջերկրական ծովի բազմաթիվ կղզիներ: Քանի որ երկրների մեծ մասը գտնվում է Միջերկրական ծովի ավազանում, որոշ աշխարհագետներ այս տարածաշրջանն անվանում են նաև Միջերկրածովյան Եվրոպա: Թեև ժամանակի ընթացքում աշխարհագրական դիրքը փոփոխվել է, միշտ էլ բարենպաստ է եղել տարածաշրջանի երկրների զարգացման համար, հատկապես հին ժամանակներում:
2. Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսոությունների զարգացած ճյուղերը

Հարավային Եվրոպայի երկրների տնտեսության զարգացած ճյուղերից են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և հանգստի գոտիները և բուսաբուծությունը։ Հարավային Եվրոպան աշխարհի զբոսաշրջության և հանգստի խոշոր շրջաններից է: Իսկ բուսաբուծության և գյուղատնտեսության համար կան բարենպաստ պայմաններ:
3. Ուրվագծային քարտեզի վրա նշել Հարավային Եվրոպայի երկրները:

Երկրաչափություն 8

Սեղան 08.10.2024

Առաջադրանքներ
1) Տրված է՝ ∢A=37°∢C=121° : Գտիր՝ ∢B,∢D-ն։

Trapece (ne vienādsānu).JPG

<A=37°
<C=121°
<B=180-37
<B=143°
<D=180-121=59°

2) Հաշվիր ABCD սեղանի անկյունները, եթե ∢A=30°:

Trapece (vienādsānu).JPG

<A=30°
<B=180-30
<B=150°
<A=<D
<B=<C

3) Տրված է՝ AE=EB, CF=FD, BC=28 մ, AD=30 մ: Գտիր՝ EF-ը:

1.JPG

EF=BC+AD=28+30/2
EF=29մ
4) Սեղանի հիմքերի հարաբերությունը հավասար է 2:7: Հաշվիր սեղանի մեծ հիմքը, եթե նրա փոքր հիմքը հավասար է 12 սմ-ի:
12/2=6
6*7=42

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1) Նշիր ճիշտ պնդումը՝
ա) Հավասարասրուն սեղանի սրունքները զուգահեռ են:
բ) Ուղղանկյուն սեղանի հիմքերը հավասար են:
գ) Ցանկացած սեղանի հիմքերը զուգահեռ են:

2) Սեղան կոչվում է այն քառանկյունը, որի
ա) կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են:
բ) երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը՝ ոչ:

3) Սեղանը կոչվում է հավասարասրուն, եթե
ա) նրա սրունքները հավասար են:
բ) նրա սրունքները զուգահեռ են: