1․ Ներկայացնել մարդու բջջի և հյուսվածքի կառուցավծքը։
Մարդու մարմինը մյուս օրգանիզմների նման ունի բջջային կառուցվածք: Բջիջները գտնվում են միջբջջային նյութում, որն ապահովում է նրանց մեխանիկական ամրությունը, սնունդը և շնչառությունը: Յուրաքանչյուր բջջի հիմնական մասերն են` ցիտոպլազման և կորիզը։ Բջջում գտնվում են թելանման գոյացումներ` քրոմոսոմները։ Մարդու մարմնի բջջի կորիզում (սեռական բջիջներից բացի) կա 46 քրոմոսոմ: Քրոմոսոմները` օրգանիզմի ժառանգական սկզբնակները կրողներն են, որոնք ծնողներից փոխանցվում են սերնդին:

Մարդու օրգանիզմում բջիջներն առաջացնում են հյուսվածքներ, իսկ հյուսվածքներն՝ օրգաններ: Բջիջների այն խումբը, որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք: Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։ Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից և միջբջջային նյութից։ Մկանային հյուսվածքը հեշտացնում է մարմնի մասերի շարժվելը, տեղաշարժը, ջերմության առաջացումը և օրգանների պաշտպանումը։ Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարխային շերտը, արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։
2. Օրգան, օրգան-համակարգերի և օրգանիզմի կառուցվածքը և փոխադարձ կապը։
Մարդու օրգանիզմում կան մի քանի օրգան-համակարգներ։ Հենաշարժիչ, մարսողական, սիրտ-անոթային, շնչառական, սեռական, նյարդային և իմունային։ Ոչ մի օրգան ավելորդ չի, ամեն օրգան փոխազդում է մեկ ուրիշի հետ, ինչը նպաստում է մեր գոյությանը։ Հենաշարժիչ համակարգը կազմված է ոսկորներից ու մկաններից։ Սիրտ- անոթային համակարգը կազմված է սրտից ու արյունատար անոթներից։ Շնչառական համակարգը՝ քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ, թոքեր։ Իմունային համակարգը պաշտպանում է օրգանիզﬓ օտարածին մարﬕննե րից, նյութերից: Մարսողական համակարգը կազմված է բերանից, ըմպանից, կերակրափողից, տամոքսից, բարակ, հաստ և ուղիղ աղիներից: Նյարդային համակարգը կազմված է գլխխուղեղ , ողնուղեղ , նյարդային թելերից։
3. Գեղձերի տեսակները և յուրաքանչյուրից բերել մի քանի օրինակ։
Գեղձերը լինում են 3 տեսակի, ներզատական, արտազատական և խառը։ Արտազատական գեզձերը ունեն ծորաններ, որոնցով իրենց արտադրած նյութերն արտազատվում մարրրմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին։ Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը, քրտնագեղձերը և այլն։ Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, և արտադրված նյութերն անմիջապես անցնում են այրան մեջ։ Ներզատական գեղձերից են մակուղեղը, վահանագեղձը, ուրցագեղձը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային հատվածը, սեռական ու այլ գեղձեր։ Խառը գեղձերը դրանք այն գեղձերն են, որոնք ունեն և ներզատիչ և արտազատիչ մասեր։ Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։
4. Վերցնել մեկ գեղձային հիվանդություն և ներկայացնել։
Սահիկաշար
5. Ֆլեշմոբ
Չեմ կատարել
6. Ներկայացնել կենսաբանություն 8-րդ դասարանի բաժնի հղումը։
Բաժինը