Քիմիա 9

Մետաղների քիմիական հատկությունները

1. Ի՞նչ քիմիական հատկություն է բնորոշ մետաղներին այլ տարրերի հետ փոխազդելիս։
Այլ տարրերի ատոմների հետ փոխազդելիս մետաղների ատոմներն էլեկտրոններ են տրամադրում:
2. Ի՞նչ իոններ են առաջացնում մետաղները ռեակցիաների ընթացքում։

Մետաղները միայն դրական լիցքավորված իոններ առաջացնում:
3. Ինչո՞ւ են մետաղները համարվում վերականգնիչներ։

Մետաղները կարող են տրամադրել էլեկտրոններ և համարվում են վերականգնիչներ։
4. Ո՞ր նյութերը կարող են հանդես գալ որպես օքսիդացնողներ մետաղների հետ ռեակցիաներում։

Մետաղների հետ ռեակցիաներում որպես օքսիդացնողներ կարող են հանդես գալ տարբեր պարզ և բարդ նյութեր, որոնք ունեն էլեկտրոններ ընդունելու բարձր ունակություն:
5. Ինչպիսի՞ ռեակցիա է տեղի ունենում մետաղների և թթվածնի միջև։

Մետաղների և թթվածնի միջև տեղի է ունենում օքսիդացման ռեակցիա, որի արդյունքում առաջանում են օքսիդներ։
2Mg + O2 = 2MgO
6. Ի՞նչ է առաջանում մետաղների և ջրի փոխազդեցությունից։

Պակաս ակտիվ մետաղները ջրի հետ փոխազդում են միայն տաքացման պայմաններում, և այս դեպքում առաջանում են ոչ թե հիդրօքսիդներ, այլ օքսիդներ:
2Li + H2 = 2LiH
7. Ինչպիսի՞ նյութեր են ստացվում ալկալիական մետաղների և ջրի փոխազդեցությունից։

Ալկալիական և հողալկալիական մետաղները, ջրի հետ փոխազդելով, հեշտությամբ վերականգնում են H+ կատիոնները: Առաջանում են նաև լուծելի հիդրօքսիդներ` ալկալիներ։
2Na + 2H2O = 2NaOH + H2
8. Ինչո՞վ է տարբերվում ակտիվ և պակաս ակտիվ մետաղների փոխազդեցությունը ջրի հետ։

Ակտիվ և պակաս ակտիվ մետաղների փոխազդեցությունը ջրի հետ հիմնականում տարբերվում է ռեակցիայի պայմաններով, ռեակցիայի բուռնությամբ և ստացվող վերջնանյութերով։ 
9. Ո՞ր մետաղներն են թթուներից ջրածին դուրս մղում։

Մետաղների ակտիվության շարքում մինչև ջրածինը տեղադրված մետաղները թթուների լուծույթից ջրածին են դուրս մղում։
H2SO4 + Mg = MgSO4 + H2
10. Ինչո՞ւ որոշ մետաղներ չեն փոխազդում թթուների հետ։

Որոշ մետաղներ չեն փոխազդում թթուների հետ, քանի որ դրանք ունեն ցածր քիմիական ակտիվություն։
11. Ո՞ր դեպքերում մետաղների և թթուների փոխազդեցության ժամանակ ջրածին չի անջատվում։

Մետաղների ակտիվության շարքում մինչև ջրածինը տեղադրված մետաղները թթուների լուծույթից ջրածին են դուրս մղում, իսկ աջ տեղադրվածները ջրածին դուրս չեն մղում:
12. Ի՞նչ է մետաղների էլեկտրաքիմիական լարվածության շարքը։

Մետաղների էլեկտրաքիմիական լարվածության շարքում մետաղների դիրքից կախված՝ բխում են նրանց երկու հիմնական հատկությունները:
13. Ինչպե՞ս է մետաղի դիրքը այդ շարքում ազդում նրա ակտիվության վրա։

Մետաղների լարվածության շարքում մետաղի դիրքը ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ է այն կորցնում իր էլեկտրոնները և վերածվում դրական իոնի։

    Գրականություն 9

    «Սասնա Ծռեր» վերլուծություն

     «Սասնա Ծռեր» էպոսը ունի 4 մաս կամ ճյուղ, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսներից մեկի սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»։

    «Սանասար և Բաղդասար» ճյուղը պատմում է առաջին սերնդի մասին: Բագրատունիների թագավորության արքա Գագիկը հարկատու է Բաղդադի կռապաշտ խալիֆին։ Վերջինս, լսած լինելով Գագիկի դստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ուզում է նրան կնության վերցնել, սակայն արքան մերժում է։ Ծովինարը հայրենիքը ավերումից փրկելու նպատակով համաձայնվում է դառնալ խալիֆի կինը։ Լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է խնդրում։ Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և կես բուռ ջուր է խմում ու հղիանում։ Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում ու հզորանում են։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, սակայն նրանք են սպանում խալիֆին և մոր հետ փախչում են հայրենիք, հիմնելով իրենց բերդը՝ Սասունը։ Սանասարը Դեղձուն-Ծամի հետ ունենում են 3 զավակ՝ Մհեր, Ձենով Օհան և Ցռան Վերգո։

    Էպոսի վիպական երկրորդ ճյուղում Սանասարի և Բաղդասարի գործը շարունակում է եղբայրներից ավագի որդին՝ Մհերը։ Սասունը հարկատու է դառնում Մըսրա Մելիքին։ Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին: Հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում և այդ քաջ արարքի համար ստանում է Առյուծաձև Մհեր կոչումը: Այնուհետև Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում է նրա հետ: Մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում է հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը։ Մելիքի մահիս հետո նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրությունունենալով ժառանգ ունենալ նրանից։ Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք։ 7 տարի Մհերին իր մոտ է պահում՝ արբեցնելով թունդ գինով։ Ի վերջո սթափվելով սխալի համար՝ Մհերը վերադառնում է Սասուն՝ Արմաղանի մոտ։

    Երրորդ ճյուղում ծնվում է էպոսի գլխավոր հերոսը՝ Դավիթը։ Արմաղանի և Մհերի մահից հետո Դավթի խնամքը մնում է Ձենով Օհանի վրա։ Մանկահասակ սասնեցուն կերակրելու համար վերջինս տակնուվրա է անում ողջ Սասունը՝ հավաքելով բոլոր կաթնատու մայրերին։ Սակայն Դավիթը հրաժարվում է բոլորի կաթից, և Օհանը վճռում է նրան ուղարկել Մըսր՝ Իսմիլ խանումի մոտ։ Երկար և տաժանակիր ճանապարհը ողբերգական կարող էր լինել նորածին տղայի համար, իսկ Դավթին Մըսր հասնելու լավագույն տարբերակը Քուռկիկ Ջալալին էր։ Տղային կապում են Քուռկիկ Ջալալու մեջքին, և սա մանկանը հասցնում է Իսմիլ խանումի մոտ։ Դավիթը սնվում է նրա կաթով, ինչպես և Սասունից բերած յուղով ու մեղրով, հասակ առնում իբրև մի դյուցազուն։ Իր նախնինների պես Դավիթը ևս աճում էր ժամով և վայրկյանով։ Մըսրա Մելիքը, տեսնելով Դավթի ուժն ու դյուցազնությունը, նրան փակում է մթին հայկական զնդանում՝ ցանկանալով պատժել վերջինիս։Սակայն որոշ ժամանակ անց, տեսնելով, որ նրան անազատության մեջ պահելն անիմաստ է՝ Մըսրա Մելիքը վճռում է ազատվել վերջինիցս։ Երկու հոգու ուղեկցությամբ Դավթին ուղարկում են դեպի Սասուն՝ նրան ճանապարհին սպանելու մտադրությամբ։ Սակայն ոչ մի դեպքում դա չի ստացվում, քանի որ սասնա փահլևանը կռահում է ուղեկիցների զազրելի մտադրության մասին և ազատվում նրանցից։ Շուտով Դավիթը ժամանում է Սասուն, ուր հանդիպելով հորեղբորը ծանոթանում է իր ընտանիքի և տոհմի պատմությանը։ Դավիթը փորձում է բազում զբաղմունքներ, սակայն վերջ ի վերջո մի պառավի խորհրդով, որի արտը տրորել էր, որոշում է դառնալ մարտիկ և պաշտպանել հայրենյաց երկրի սահմանները։ Իր նպատակի իրագործման ճանապարհին Դավթին օգնում է իր հորեղբայրը՝ Ձենով Օհանը։

    English 9

    Topics: What Would I Change in My Country?

    What would you change, if you could change one important thing in your country?. Use reasons and specific examples to support your answers.

    If I could change one important thing in my country, I would improve the education system. Education is very important because it helps young people build their future and develop the country. Some schools do not have modern technology, libraries, or enough educational materials. I think students should have better conditions for studying. More computers, laboratories, and creative activities would make lessons more interesting and effective. Teachers should also receive higher salaries because they work very hard and help children gain knowledge. If teachers feel respected and motivated, the quality of education will improve. For example, many successful countries invest a lot in education, and as a result, they have strong economies and more opportunities for young people. I believe that improving education would make my country stronger and give students a better future.

    Կենսաբանություն 9

    Գենային ճարտարագիտություն

    Դասարանական աշխատանք

    1. Գենային ճարտարագիտությունը գիտության ճյուղ է, որը զբաղվում է՝
      ա) կենդանիների վարքի ուսումնասիրությամբ
      բ) գեների փոփոխմամբ և տեղափոխմամբ
      գ) բույսերի արտաքին կառուցվածքով
      դ) մարսողական գործընթացներով
    2. Գենը իրենից ներկայացնում է՝
      ա) բջջի օրգանոիդ
      բ) սպիտակուց
      գ) ժառանգական ինֆորմացիայի միավոր
      դ) վիտամին
    3. Գենային ճարտարագիտության հիմնական նպատակն է՝
      ա) օրգանիզմների ոչնչացում
      բ) օգտակար հատկությունների ստացում
      գ) միայն հիվանդությունների առաջացում
      դ) սննդի քանակի նվազեցում
    4. Որ օրգանիզմներն են հաճախ օգտագործվում գենային ճարտարագիտությունում՝
      ա) բակտերիաներ
      բ) քարեր
      գ) մետաղներ
      դ) ջուր
    5. ԴՆԹ-ն իրենից ներկայացնում է՝
      ա) էներգիայի աղբյուր
      բ) ժառանգական ինֆորմացիա կրող նյութ
      գ) վիտամին
      դ) հորմոն
    6. Գենային ճարտարագիտության արդյունք կարող է լինել՝
      ա) նոր բույսերի տեսակներ
      բ) միայն հիվանդություններ
      գ) միայն բնական փոփոխություններ
      դ) ջրի փոփոխություն
    7. Տրանսգեն օրգանիզմը՝
      ա) ունի միայն բնական գեներ
      բ) չունի ԴՆԹ
      գ) պարունակում է օտար գեն
      դ) չի կարող բազմանալ
    8. Գենային ճարտարագիտության կիրառման ոլորտ է՝
      ա) բժշկություն
      բ) գյուղատնտեսություն
      գ) արդյունաբերություն
      դ) բոլոր նշվածները
    9. Ի՞նչ կարող է ստացվել գենային ճարտարագիտության միջոցով՝
      ա) ինսուլին
      բ) ջուր
      գ) քար
      դ) ավազ
    10. Գենային ճարտարագիտությունը թույլ է տալիս՝
      ա) վերահսկել գեների գործունեությունը
      բ) ոչնչացնել բոլոր օրգանիզմները
      գ) դադարեցնել ժառանգականությունը
      դ) փոխել մոլորակի կլիման
    English 9

    Topics: My school trips

    Your school trips. Speak about your last trip or the trip you liked the most.
    School trips are always exciting because they help us relax and learn new things. My favorite school trip was our last trip to Arates. We went there by bus with our teachers and classmates. The road was beautiful because we saw forests, mountains, and rivers. When we arrived, we visited old churches and landscapes. We also trained for first med. help, to shoot and other physical activities. After that we had free time to walk around and take photos. We also played games and sang songs together. The weather was wonderful, and everyone was in a good mood. I liked this trip the most because it was both educational and fun. It helped our class become friendlier, and I learned more about my country. I will always remember this wonderful experience.

    English 9

    English topics: Save Our Space.

    Save Our Environment. We need your help to clean up our city. What have you ever done or are you going to do to keep it clean?
    Today, environmental problems are very serious. Streets are dirty, rivers are polluted, and the air is not always clean. I think every person should help to protect nature and keep our city clean. I always try to care about the environment. First of all, I never throw rubbish on the ground. I use trash bins and sometimes collect litter in parks or near my school. Trees make the air cleaner and cities more beautiful. I also want to encourage my friends to recycle paper and plastic. I believe that even small actions can change our world. If everybody helps a little, our city will become cleaner, greener, and healthier for future generations.

    Աշխարհագրություն 9

    Լոռու մարզ

    1. Նկարագրե՛ք Լոռու մարզի աշխարհագրական դիրքը:
    Լոռու մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսում, սահմանակից է Վրաստանին։ Այն լեռնային մարզ է՝ հարուստ գետերով և անտառներով։ Տարածքը կարևոր է նաև որպես տրանսպորտային ուղիների խաչմերուկ։
    2. Վերլուծե՛ք Լոռեւ բնառեսուրսային ներուժը:

    Լոռին ունի հարուստ բնառեսուրսներ՝ անտառներ, ջրային պաշարներ, հանքանյութեր (պղինձ, մոլիբդեն)։ Այս ռեսուրսները նպաստում են արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացմանը։
    3. Առանձնացրե՛ք Լոռու քաղաքները և հայտնի գյուղերը:

    Լոռու հիմնական քաղաքներն են Վանաձորը (մարզկենտրոն), Ալավերդին, Ստեփանավանը, Տաշիրը, Սպիտակը։ Հայտնի գյուղերից են Դսեղը, Օձունը, Հաղպատը, Սանահինը։
    4. Մարզում արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

    Արդյունաբերության մեջ գերակշռում են հանքարդյունաբերությունը, մետալուրգիան, սննդի և թեթև արդյունաբերությունը։
    5. Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

    Գյուղատնտեսության մեջ զարգացած են անասնապահությունը, հատկապես կաթնամթերքի արտադրությունը, ինչպես նաև բուսաբուծությունը՝ կարտոֆիլ, հացահատիկ, բանջարեղեն։
    6. Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։

    Լոռին հայտնի է իր պատմամշակութային վայրերով՝ Հաղպատի և Սանահինի վանքեր, Օձունի եկեղեցի, ինչպես նաև գեղեցիկ բնությամբ՝ Դեբեդի կիրճ։
    7. Ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնում մարզը։

    Մարզը աչքի է ընկնում իր կանաչ բնությամբ, խիտ անտառներով և լեռնային գեղեցիկ լանդշաֆտներով։
    8. Վերլուծր՛ր Լոռու բնակչության առանձնահատուկ գծերը։

    Լոռու բնակչությունը հայտնի է իր աշխատասիրությամբ, հյուրընկալությամբ և մշակութային հարուստ ավանդույթներով։ Այստեղ մարդիկ հաճախ զբաղվում են գյուղատնտեսությամբ և արհեստներով։

    Русский 9

    Школьные экскурсии. Путешествия как важная часть жизни. Что они дают?

    Школьные экскурсии и путешествия — важная часть жизни каждого человека. Они помогают не только отдохнуть от повседневной рутины, но и узнать что-то новое. Во время экскурсий ученики могут увидеть исторические места, музеи, природу и лучше понять то, о чём читают в учебниках. Путешествия расширяют кругозор, учат самостоятельности и ответственности. Человек знакомится с разными культурами, традициями и людьми, что делает его более открытым и понимающим. Кроме того, такие поездки укрепляют дружбу между одноклассниками, создают яркие воспоминания и делают школьную жизнь интереснее. Поэтому путешествия действительно играют важную роль в развитии личности.

    Երկրաչափություն 9

    Խնդիրներ թեստերից

    1) ABCD զուգահեռագծի մեջ AB = 18, AD = 20, <ABC = 150օ:
    Գտե՛ք զուգահեռագծի պարագիծը։

    P=18+18+20+20=76
    Գտե՛ք զուգահեռագծի մակերեսը։

    sinα=30o=1/2
    S=18*20*0.5=180
    Գտե՛ք B գագաթից տարված մեծ բարձրությունը։

    180=20*h
    h=180/20=9

    2) K կետը AB հատվածի կետ է, որում՝ AK : KB = 7/4 : Գտե՛ք AK և KB հատվածների երկարությունը, եթե AB = 33 :

    7+4=11
    33/11=3
    AK=7*3=21
    KB=4*3=12

    3) O կենտրոնով շրջանագծի AB տրամագիծը և CD լարը հատվում են M կետում: AM = 2, MB = 16 , իսկ CM : MD = 1/2 : Գտե՛ք MD հատվածի երկարությունը։

    AM*BM=CM*MD
    2*16=x*2x
    2x2=32
    x=4
    MD=4*2=8

    4) ABC եռանկյունում AB = 8, BC = 11, AC = 14 : Գտե՛ք BK հատվածի
    երկարությունը, եթե AK-ն A անկյան կիսորդն է:

    8/x=14/11-x
    14x=88-8x
    14x+8x=88
    22x=88, x=4

    5) Գտե՛ք y-ների առանցքին զուգահեռ և A(–6; 4) կետով անցնող ուղղի
    հավասարումը։

    x=-6

    6) Գտե՛ք |a| = 6, |b| = 8 երկարությամբ վեկտորների սկալյար արտադրյալը
    եթե դրանց կազմած անկյունը 60° է:

    cos60o=1/2
    a*b=6*8*0.5=24

    7) Ուղղանկյուն սեղանի փոքր հիմքի երկարությունը 4 է, մեծ սրունքի երկարությունը՝ 2, իսկ սուր անկյունը՝ 60°:
    Գտե՛ք մեծ հիմքի երկարությունը։

    <CHD=90o
    <CDH=60o
    <HCD=30o
    HD=CD/2=1
    AH=BC=4
    AD=1+4=5
    Գտե՛ք միջին գծի երկարությունը։

    (4+5)/2=4.5
    Գտե՛ք սեղանի մեծ անկյան աստիճանային չափը:

    360-(90+90+60)=120

    8) K կետը AB հատվածի կետ է, իսկ C կետը՝ KB հատվածի: AK : KC : CB = 2 : 5 : 7: Գտե՛ք AK և CB հատվածների երկարությունը, եթե KC = 15:

    15/5=3
    AK=2*5=10
    CB=7*5=35

    Русский 9

    Практическая работа над грамматическими заданиями.

    1. Напишите слова в нужной форме.
    1. Ярославль находится на (берега, река Волга) берегу реки Волга.
    2. В Москве много (современные здания) современных зданий.
    3. Мне нравится музыка (современные российские композиторы) современных российских композиторов.
    4. Выставка картин (испанские художники) испанских художников открылась в Эрмитаже.
    5. У (русские) русских есть странный праздник — старый Новый год.
    6. Агата Кристи — автор (многие детективные романы) многих детективных романов.
    7. Третьяковская галерея — один из (самые известные музеи
    мира) самых известных музеев мира.
    8. У (китайские студенты) китайских студентов сейчас урок русского языка.
    9. Без (эти книги) этих книг я не смогу написать курсовую работу.
    10. Он вчера прилетел с (Канарские острова) Канарских остовов.
    11. Во время (летние каникулы) летних каникул мы ездили в Москву.

    2. Впишите нужную приставку. 
    1. Алексей уже пришёл на работу?
    2. Мы прошли мимо рынка и сразу увидели метро.
    3. Проходите, дверь не закрыта.
    4. Вчера я вышел из дома в 8 часов.
    5. Не выходи, ещё рано.
    6. Занятия кончились, и мы пошли домой.
    7. Он пошёл надругую сторону улицы.
    8. По дороге домой я всегда захожу в магазин.
    9. Поезд на Москву приходит в 11 часов.
    10. Проходите, гости дорогие, садитесь!

    3. Составьте словосочетания. 
    1. три — урок, друг, музей, писатель, рубль, преподаватель, подруга друга, улица, ночь, площадь, дочь, задание, упражнение
    три урока, три друга, три музея, три писателя, три рубля, три преподавателя
    три подруги, три улицы, три ночи, три площади, три дочери, три задания, три упражнения
    2. две/два — сестра, брат, девушка, журнал, копейка, тетрадь, школа, собака, комната, аудитория, словарь, симфония

    две сестры, два брата, две девушки, два журнала, две копейки, две тетради, две школы, две собаки, две комнаты, две аудитории, два словаря, две симфонии
    3. пять — студенты, женщины, преподаватели, машины, дома, моря, врачи, комнаты, телефоны, столы, лампы, розы

    пять студентов, пять женщин, пять преподавателей, пять машин, пять домов, пять морей, пять врачей, пять комнат, пять телефонов, пять столов, пять ламп, пять роз

    4. Напишите, сколько денег заплатил турист за обед в кафе, если он взял
    1. Салат — 147 руб.
    2. Суп — 254 руб.
    3. Шашлык — 389 руб.
    4. Кофе — 135 руб.
    5. Пирожное — 91 руб.
    6. Хлеб — 30 руб.
    Всего: Тысяча сорок девять рублей.

    5. Ходить или идти? Ехать или ездить? Вставьте глаголы в нужной форме.
    Куда ты идёшь? Видишь, здесь грязно!
    По утрам бабушка ходит на рынок.
    Куда ты едешь? В университет?
    Ты идёшь с нами в театр?
    Каждый день я езжу на работу.
    Девочка ещё маленькая и не умеет ходить.
    Вчера мы целый день ходили по магазинам.
    Люди несут чемоданы, они идут на вокзал.
    На улице большая пробка. Все машины едут медленно.
    Мой маленький брат так любит ездить на поезде!