1. Վերհիշեք,որտեղ,երբ, ով է կազմավորել Ֆրանկական թագավորությունը:
Հյուսիսային Գալլիայում ,կազմավորվել էր Ֆրանկական թագավորությունը: Ֆրանկների առաջին թագավոր Քլոդվիգի հրամանով լատիներեն գրի առնվեցին
ֆրանկների սովորույթները և իրավական նորմերը: Կազմվեց օրենքների ժողովածու,որն ստացավ «Սալիական դատաստանագիրք» անվանումը:
2. Ինչու էին Մերովինգներին անվանում ծույլ թագավորներ :
Մերովինգները թեև պահպանում էին թագավորական տիտղոսը, բայց իշխանություն չունեին: Այդ պատճառով նրանց անվանում
էին «ծույլ թագավորներ»:
3. Ով էր Կարոլինգների արքայատոհմի հիմնադիրը:
Պիպինի գահակալումով ֆրանական պետությունում հաստատվեց Կարոլինգների արքայատոհմը, որն այդպես է կոչվել Պիպինի հաջորդի՝ Կառլոս Մեծի անունից։
4. Ինչու էր Կարլոս Մեծը իրեն համարում Արևմտահռոմեական կայսրության ժառանգորդ:
Կառլոս Մեծն իրեն համարում Արևմտահռոմեական կայսրության ժառանգորդ, քանի որ նա նվաճեց Հյուսիսային Իտալիան,Բավարիա և Սաքսոնիա դքսությունները և Իսպանիայի հյուսւսարևելյան շրջանները։
5. Երբ է կնքվել Վերդենի դաշնագիրը:Որ պետությունների առաջացման հիմք դարձավ այն:
Վերդենի դաշնագիրը կնքվել է 843թ, որը հիմք դարձավ ապագա Ֆրանսիա, Գերմանիա և Իտալիա պետությունների կազմավորման համար։
6. Որ մշակույթների համադրումից առաջացավ Կարոլինգյան վերածննդի մշակույթը:
Կարոլինգյան վերածննդի մշակույթը առաջացավ անտիկ, քրիստոնեական և բարբարոսական մշակույթյերի համադրումից։
Մուշեղ Գալշոյան «Սպասում» 10.12.2023
Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:
1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:
«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
— Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:
Աղջիկը մոլոր հայացքով հետևում էր նրան` ճկուն քայլերով հեռացող մարդուն, և մատները դրամապանակն էին շոշափում, որոնում այդ մարդու դեմքը , աչքերը, հայացքը, ձայնը: Ու երբ Կոմիտասը ետ նայեց, ժպտաց, ձեռքով արեց, աղջկա շուրթերը դողացին:
Հարցեր և առաջադրանքներ
1. Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
Գոցել – փակել
Հնամաշ – հնացած ու մաշված
Հատուկենտ – փոքրաթիվ, մի երկու, մի քանի
Նշմարել – աղոտ կերպով տեսնել
Պանդոկ – որտեղ ճանապարհորդները կարող են օթևանել և կերակրվել
2. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ վնգստալ, գոցել, ապրուստ, ճկուն: Կարող ես օգտվել nayiri.com էլեկտրոնային բառարանից:
Վնգստալ – խղճալի ձայնով կաղկանձել (ցավից, քաղցից)
Գոցել – փակել
Ապրուստ – ապրելու միջոցների ու հնարավորությունների ամբողջությունը
Ճկուն – հեշտ ճկվող, դյուրաթեք
3. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները՝ ցուրտը վնգստում էր, աչքերում շողաց մի կարևոր միտք:
4. Ստեղծագործությունը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր:
Դրամապանակ Փարիզի փողոցներին
Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
Բարի մարդը
Աղջիկը մոլոր հայացքով հետևում էր նրան` ճկուն քայլերով հեռացող մարդուն, և մատները դրամապանակն էին շոշափում, որոնում այդ մարդու դեմքը , աչքերը, հայացքը։
5. Ի՞նչ է տալիս պատումին բեռլինյան տարիների հիշողությունը:
1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:
6. Կոմիտասին ասում են՝ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց, ինչո՞ւ:
Որովհետև Մեսրոպ Մաշտոցը գրել է հայոց այբուբենը, իսկ Կոմիտասը գրել է հայոց երգերը:
7. Ի՞նչ զգացողություն դու կունենաս կորուստը վերադարձնելիս:
Ես կունենամ ուրախ զգացողություն, որ կարողացել եմ օգնել գոնե մեկ մաքուր հոգի։
Հավասարման արմատ
Դասարանում
46. Լուծեք հետևյալ հավասարումները
1) 4+x=10
x=10-4
x=6
2)x+5=-3
x=(-3)-5
x=-2
3) 7+x=4
x=4-7
x=-3
4) (-6)+x=5
x=-6+5
x=-1
5) x-8=2
x=2+8
x=10
6) (-1)+x=-5
x=(-5)-(-1)
x=-4
7) (-3)+x=0
x=0+3
x=3
8)-4-x=0
x=0+4
x=-4
9) 18-x=6
x=18-6
x=12
10) 20-x=-4
x=20+4
x=24
11)x+(-5)=13
x=13+5
x=18
12) x-(-8)=-4
x=(-8)-(-4)
x=-12
Տանը
47. Լուծեք հետևյալ հավասարումները․
1) 8(x + 3) = 48
x + 3 = 6
x = 3
2) 5(y – 1) = 30
y – 1 = 6
y = 7
3) (z + 2) · 4 = 60
z + 2 = 15
x = 13
4) (2x – 1) · 9 = 45
2x – 1 = 5
2x = 4
x = 2
5) 3(a + 5) = 36
a + 5 = 12
a = 7
6) 14 = 7(b – 3)
b – 3 = 2
b = 5
7) 8(2m + 5) = 72
2m + 5 = 9
2m = 4
m = 2
8) 4(15 – 2x) = 20
15 – 2x = 5
2x = 10
x = 5
9) (15 – 4y) · 15 = 45
15 – 4y = 3
4y = 12
y = 3
10) -36 = 2(10 – 7z)
10 – 7z = -18
7z = 28
z = 4
11) 6(4 + 3a) = -48
4 + 3a = -8
3a = -12
a = -4
12) 35 = -5(1 – x)
1 – x = -7
x = 8
Գլխարկավոր սնկերի առանձնահատկությունները
Սնկերի թագավորության կարևոր ներկայացուցիչներ են գլխարկավոր սնկերը: Դրանք կազմավորում են բարձրակարգ սնկերի ենթաթագավորությունը և հանդիսանում են սնկերի գոյության բարձրագույն ձևերին: Գլխարկավոր սկներ կարելի է հանդիպել անտառնրում և դաշտերում ամռան վերիջն և աշնան սկզբնական շրջաններում, երբ առկա է բավականաչափ խոնավություն և օպտիմալ ջերմաստիճան: Գլխարկավոր սնկերի կառուցվածքը մեզ լավ ծանոթ է, քանի որ դրանք մարդը լայնորեն կիրառում է իր սննդակարգում:
Որպես կանոն գլխարկավոր սնկերը կազմված են սնկամարմնից և պտղամարմնից:
Սնկամարմինը կազմված է հիֆերից և գտնվում է հողի տակ: Այն գրավում է հսկայական մակերես և հողից կլանում է սննդարար նյութեր:
Պտղամարմինը ևս կազմված է հիֆերից, որոնք շատ խիտ միահյուսվելով` հողից դուրս ձևավորում են կեղծ հյուսվածք: Պտղամարմինը կազմված գլխարկից և ոտիկից:
Ոտիկում առկա են միատեսակ հիֆեր, իսկ գլխարկը կարող է տարբերվել այն կազմող սնկաթելերով: Համաձայն դրա` գլխարկավոր սնկերը բաժանվում են խողովակավորների և թիթեղիկավորների: Խողովակավոր սնկերի մոտ գլխարկի ստորին շերտը կազմված է մանր խողովակներից, իսկ թիթեղիկավորների մոտ՝ թիթեղիկներից:
Սնկերը հիմնականում բազմանում են անսեռ կամ վեգետատիվ եղանակով, այսինքն՝ սնկամարմնի մասերով կամ սպորներով: Սպորները ձևավորվում են գլխարկի խողովակներում կամ թիթեղիկների վրա: Դրանք տարածվում են քամու, տարբեր կենդանիների կամ մարդու միջոցով: Հողի բարենպաստ պայմաններում սպորները ծլում են և առաջացնում սնկամարմնի թելիկներ, որոնցից ձևավորվում է սնկամարմինը կամ միցելը, իսկ հետո նաև՝ պտղամարմինը:
Գլխարկավոր սնկերը կլանում են անհրաժեշտ սննդանյութերը՝ ջուրը, հանքային աղերը և օրգանական նյութերը, սնկամարմնի հիֆերի միջոցով: Հիֆերը բույսի արմատների նման օժտված են ներծծող ուժով և հողից ստանում են իրենց անհրաժեշտ սննդանյութերը: Այնուհանդերձ սնկերի մի մասն ունի հատուկ պահանջներ ապրելավայրի նկատմամբ և աճում է որոշակի ծառերի հարևանությամբ: Այդ սնկերը հաճախ անվանվում են համապատասխան ծառի անունով, օրինակ՝ կեչասունկ: Այդպիսի սնկերի միցելը սերտ կապի մեջ է ծառի արմատների հետ:
Լրացուցիչ աշխատանք
1. Ի՞նչ կառուցված ունեն գլխարկավոր սնկերը։
Որպես կանոն գլխարկավոր սնկերը կազմված են սնկամարմնից և պտղամարմնից:
2. Ի՞նչ է իրենից ներկայացնում սիմբիոզը։
Սնկի և ծառի փոխշահավետ կապը տարբեր օգանիզմների միջև կոչվում է համակեցություն կամ սիմբիոզ:
3. Գտնել 5 հետաքրքիր փաստ գլխարկավոր սնկերի մասին։
1. Աշխարհում կա ավելի քան 2 միլիոն տեսակի սունկ, որոնցից դասակարգված են միայն մոտ 80 հազարը:
2. Ամենաթանկ սունկը տրյուֆելն է: Դրա մեկ կգ-ն արժե մոտ 2500$:
3. Ճանճասպանի մեջ թույնի պարունակությունն այնքան էլ շատ չէ: Դրանից մահանալու համար անհրաժեշտ է մոտ 4 կգ ուտել: Իսկ դժգույն գարշասունկն այնքան թունավոր է, որ մեկ սունկը կարող է 4 մարդ սպանել:
4. Ամենամեծ սունկն ապրում է ԱՄՆ Օրեգոն նահանգում: Նրա սնկամարմինը զբաղեցնում է մոտ 900 հետկար տարածք և կշռում է մի քանի հարյուր տոննա:
5. Աշխարհի երբևէ հայտնաբերված ամենամեծ սնկերից մեկը համարվում է 1985 թվականին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գտնված սունկը, որը կշռել է 140 կգ:
The Bone in Throat
THIS SHORT STORY THE BONE IN THROAT IS QUITE INTERESTING TO ALL THE PEOPLE. ENJOY READING THIS STORY.
Once upon a time, there was a lazy wolf living in a jungle. Near his house was a pond. Many animals came to the pond to drink water. The wolf was always in search of food.
One day, he was sitting near the pond hoping to get something to eat. When suddenly he spotted a dead bull. “Aha! What a luck! Now I can eat all I want,” he thought and his mouth strated watering.
He began to eat the bull. A thought struck him, “if another beast comes this way he will ask for a share. I had better eat fast.” ‘Grub! Grub! Grub! Grub1’ he chewed, faster and faster.
In his haste, a piece of bone got stuck in his throat. “Ohh! Errk!” cried the wolf. He tried to bring it out of his mouth. He tried to cough it out but in vain. Next, he tried to swallow it down but he failed.
“Ooh, the bone in throat hurts. What shall I do now?” thought the wolf. Suddenly he remembered that a crane lived on the nearby riverbank.
The wolf went to the crane and pleaded, “My dear Crane! I have got a bone stuck in my throat. I will give you a present, if you pull it out of my throat with your long beak.”
The crane took pity on the wolf. He asked the wolf to look up with his mouth open. The crane then put its head into the wolf’s mouth and pulled out the bone.
“Oh! What a relief!” the wolf sighed.
“Now where is my present?” asked the crane.
“What -present?” the wolf replied, pretending not aware of its promise.
“You said that you would give me a present if I remove the bone from your throat,” said the crane humbly.
“Hah! Is it not a present that you put your head into my mouth and got out alive? I could have easily crushed your head while your beak was inside my mouth,” said the ungrateful wolf and went away.
The crane felt helpless and decided not to help any ungrateful creature in the future.
Հավասարում, մեկ անհայտով պարզագույն հավասարումների լուծում, հավասարման արմատ
Դասարանում
65. 7, 2, -5, 0 թվերից որո՞նք են հետևյալ հավասարման արմատներ
ա)x+5=0
0-5= -5
բ) 2x + 3 = 7
7-3=4
4-2x
4:2=x
x=2
գ) 3x+8=7x
3x+8-8=7x-8
3x=7x-8
3x-7x=7x-8-7x
-4x=-8
x=2
դ) 2x+4=4x+9
2x+4-4=4x+9-4
2x=4x+5
2x-4x=4x+5-4x
-2x=5
-2x/-2=5/-2
x=- 5/2
ե) x . x = 25
x=5
զ)2(x+2)+2x=4(x+1)
4x+4=4x+4
4x+4-4=4x+4-4
4x=4x
4x-4x=4x-4x
x=0
է)-2x ․ x=-8
-2x․x=-3x
x=-8/-3
x=2 2/3
ը) 5x+7=10(x+2)-5x-10
5x+7=5x+10
5x+7-7=5x+10-7
5x=5x+3
5x-5x=5x+3-5x
0=3
66. 1/2, -1, 4, 3/2, -2 թվերից որո՞նք են հետևյալ հավասարման արմատներ
ա) a + 4 = 0
0-4=-4
a= -4
բ) 2a — 1 = 0
2a-1+1=0+1
2a=1
2a/2=1/2
a=1/2
գ) 3a +5=3(a + 2)-1
3a+5=3a+5
3a+5-5=3a+5-5
3a=3a
3a-3a=3a-3a
0=0
Ոչ մեկը
դ) a . a=9/4
9/4:2=1 1/8
ե) 2a . a=2
-1
զ) a . a= -1
Ոչ մեկը
է) a . a=16
-4
ը) 5a +7= 3(a + 2) + 2(a + 1)
5а+7=5а+8
5а+7-7=5а+8-7
5а=5а+1
5а-5а=5а+1-5а
0=1
Ոչ մեկը
67. Լուծե՛ք հավասարումը.
ա)x+4=0
0-4=-4
բ)2a — 6 = 0
2a=6
a=6:2
a=3
գ) 8x = 40
40:8=5
x=5
դ)1/8x=0
1/8×0
ե) x = -x
0
զ)4-y=54-9y
9y-y=54-4
8y=50
50/8=6 2/8
6 2/8=6 1/4
Տանը
է)-17-6x=5x+27
-6x-17=5x+27
-6x-17+17=5x+27+17
-6x=5x+44
-6x-5x=5x+44-5x
-11x=44
x=-4
ը) (10x – 5) – 2 = 3x + 21
10x-7=3x+21
10x-7+7=3x+21+7
10x=3x+28
10x-3=3x+28
7x=28
x=4
թ) (10y + 15) — 4y = 27y — 18
6y+15=27y-18
6y+15-15=27y-18-15
27y-6y=15+18
21y=33
y=33:21
y=1 4/7
ժ) x/4 + 1 = x
x/4+4/4=x
x=4/4-x/4
4/4-x/4=x
68. Եթե մտապահած թիվը բազմապատկենք 8-ով և արդյունքին գումարենք 2, ապա կստանանք մտապահած թվից 86-ով մեծ թիվ։ Գտե՛ք մտապահած թիվը
69. Մի պարտեզում 4 անգամ ավելի շատ թուփ կա, քան մյուսում: Երբ առաջին պարտեզից 24 թուփ տեղափոխեցին երկրորդ պարտեզ, թփերի քանակը հավասարվեց: Քանի՞ թուփ կար յուրաքանչյուր պարտեզում:
70. Խանութում հավասարակշռության վիճակում գտնվող նժարավոր կշեռքի ձախ նժարին դրված է 5 արկղ մանդարին և 10 կգ-անոց կշռաքար, իսկ աջ նժարին՝ 3 արկղ մանդարին և 50 կգ-անոց կշռաքար։ Հայտնի է, որ 1 կգ մանդարինն արժի 500 դրամ: Որքա՞ն գումար է անհրաժեշտ 4 արկղ մանդարին գնելու համար:
Կորեերենի,Կորեայի մասին նախագիծ
Նախագծում ես կներկայացնեմ Կորեերեն լեզուն, Կորեայի մշակույթը և այլն։
I. Մշակույթը
Հարավային Կորեայի ժամանակակից մշակույթը զարգացել է Կորեայի ավանդական մշակույթի հիմվան վրա, որի կրողները հին կորեական քոչվոր ցեղերն էին։ Հազարավոր տարիներ շարունակ, պահպանելով հին Կորեական մշակույթը (որը իր վրա կրել էր հին չինական մշակույթից ազդեցությունը), Հարավային Կորեան 1988 թվականին՝ Կորեայի բաժանումից հետո, կանգնում է իր սեփական՝ Հյուսիսային Կորեայի հետ կապ չունեցող զարգացման ճանապարհին։ Հարավային Կորեայի, հատկապես Սեուլի արդյունաբերականացման արդյունքում, կորեացիների կյանքում բազմաթիվ փոփոխություններ տեղի ունեցան։ Տնտեսության և ապրելակերպի փոփոխությունները հանգեցրին բնակչության մեծ՝ քաղաքներում կենտրոնացմանը և գյուղական բնակավայրերում բնակավչության թվի նվազմանը։ Այսօր կան Կորեայի մշակութային շատ տարրեր, հատկապես զանգվածային մշակույթը, տարածվել է ամբողջ աշխարհում և դարձել է աշխարհի ամենանշանավոր մշակութային ուժերից մեկը։
II․ Գրականություն
Մինչև 20-րդ դարը կորեական գրականության վրա իր մեծ ազդեցությունն է ունեցել դասական չինական գրականությունը։ Նաև չինական գեղագրությունը, ավելի քան հազար տարի շարունակ, օգտագործվել է կորեական գրականության մեջ։ Ժամանակակից գրականությունը հիմնականում
կապված է հանգըլի (한글) զարգացման հետ, որը ստեղծել է Չուսոն դինաստիայի չորրորդ թագավորը՝ Սեջոն Մեծը (세종대왕)։
1443 թ-ին կորեական այբուբենի հրատարակումը շատերին անակնկալի բերեց, քանի որ չկար ոչ մի հիշատակում այն մասին, որ արքան այբուբեն է ստեղծում, ինչից կարելի է ենթադրել, որ նա դա գաղտնի էր անում։ Հանգըլի ստեղծումից առաջ տեքստերը գրելու և կարդալու համար օգտագործվում էր հանջա (한자)՝ չինական հիերոգլիֆները, և միայն հարուստ ընտանիքների զավակները կարող էին իրենց թույլ տալ կրթություն ստանալ և սովորել այն։ Բացի դրանից, ինչպես ցանկացած այլ լեզու, հանջան ունակ չէր արտահայտել կորեերեն բառերի ամբողջ իմաստը, ինչի արդյունքում դժվար էր հասկանալ, թե ինչ են ասում քաղաքացիները։ Սակայն հանգըլը միայն 19-րդ դարի երկրորդ կեսին գերիշխող դիրք գրավեց կորեական գրականության մեջ, ինչը բերեց կորեական գրականության զարգացմանը։ Օրինակ՝ Սինսոսոլը (신소설 բառացի՝ նոր վեպ) կորեական վեպի տեսակ է, որը գրվում էր հանգըլով։
Ժամանակակից պոեզիայում իմաժիզմին և ժամանակակից պոեզիային հատուկ այլ մեթոդների որդեգրման փորձեր են արվել, մասնավորապես՝ այդ մեթոդները օգտագործվել են 20-րդ դարի ամերիկացի ժամանակակից հեղինակների գործերի թարգմանություններում (Օրինակ՝ Էզրա Փաունդի, Թոմաս Էլիոթի)։ Հանրապետական ժամանակաշրջանում մեծ տարածում ունեին հայրենասիրական ստեղծագործությունները։
III․ Ավանդական մշակույթ
Պանսորին (판소리) կորեական ավանդական երաժշտական ժանր է, որը սկիզբ է առել դեռևա 1392–1897 թվականներին`Չոսոն արքայատոհմի օրոք։ «Պան» (판) նշանակում է բաց տարածք, որտեղ հավաքվում են մարդիկ, «սորի»( 소리) նշանակում է ձայն կամ հնչյուն։ Պանսորի ներկայացումներին մասնացում են 2 մարդ՝ երգիչը և թմբկահարը։ Երգչուհին պատմում է պատմությունը՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, որը տարիների մարզում է պահանջում, իսկ թմբկահարը նրան օգնելու համար հանգիստ տեմպ է ապահովում, ինչպես նաև հոգեպես աջակցում է երգչուհուն։ Հանդիսականները նույնպես խրախուսվում են մասնակցել ներկայացմանը և աջակցել երգչուհուն։
Պանսորիի նպատակ էր պատմել հեքիաթներ և պատմություններ այն մարդկանց, ովքեր դրանք լսելու ժամանակ ունեն, քանի որ պատմությունների մեծ մասը սկզբից մինչև վերջ լսելու համար պահանջվում է 3-ից 9 ժամ։ Կան հինգ ավանդական պատմություններ, որոնք կատարվում են հանդիսատեսի համար, բայց քանի որ Պանսորին բանավոր էր փոխանցվում, ժամանակի ընթացքում մոռացվել են բազմաթիվ պատմություններ։ Յուրաքանչյուր պատմություն ունի իր թեման, այն կարող է լինել որդիական հարգանք, սիրո կամ իր «հան»-ը գիտակցող մարդու տառապանքների մասին։ «Հան»-ը մարդու ներսում ապրող բացասական զգացմունք է, որը սովորաբար կապված է վշտի, ափսոսանքի կամ վրդովմունքի հետ
IV. Լրագրություն
Հարավային Կորեան ունի 10 հիմնական թերթ և 3 հիմնական հեռուստառադիոընկերություն։ Երեք խոշոր թերթերն են՝ Չոսոն Իլբոն (조선일본), Չունան Իլբոն (중앙일본) և Դոնա Իլբոն (동아일본)։ Հանկյորեն (한겨레) ձախակողմյան ընդդիմական թերթ է։ «KBS»-ը, «MBC»-ը և «SBS»-ը հանդիսանում են 3 ամենամեծ հեռուստաալիքները։ Իսկ EBS-ը կրթական հեռուստաալիք է և նախատեսված է աշակերտների, ուսանողների, ինչպես նաև՝ մեծահասակների համար։
Լեզու
Կորեան պատմականորեն իր վրա կրել է Չինաստանի ազդեցությունը, իսկ վերջին տարիներին նրա վրա մեծ ազդեցություն ունեն Արևմտյան երկրները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն։ Արևմտյան մշակույթի ազդեցությունն ու արագ արդիականացումը փոխել են նաև մարդկանց ուտելու սովորությունները։ Շատ մարդիկ այժմ, բացի ավանդական կորեական խոհանոցից, վայելում են արևմտյան և այլ ասիական երկրների կերակուրներ։ Վերջին ժամանակաշրջանում դեպի կորեերեն անգլերեն բառերի մեծ ներհոսք է նկատվում, այդ փոխառնված բառերը երբեմն վերածվում են Կոնգլիշի (Կորեական ոճով անգլերեն): Կոնգլիշ բառերը փոխառնված են անգլերենից։ Անգլերեն լեզվից փոխառնված բառերի օրինակներ են․
아이 쇼삥, Eye shopping (այ շոփինգ)— Խանութի ցուցափեղկերին նայել, առանց ինչ-որ բան գնելու մտադրության։
서비스, Service (սոբիսը) — նշանակում է մատուցում կամ «շնորհակալություն», ինչպես, օրինակ, գնումների համար տրվող նվերը կամ հետագա անվճար ծառայությունների համար տրվող կտրոն։
핸드폰, Hand phone (հենդը փոն) — բջջային հեռախոս։
파이팅 Fighting (ֆայթինգ) — բառացի՝ «ի մարտ» կամ «առաջ» օգտաործվում է դժվար դրության մեջ գտնվող մարդուն գոտեպնդելու և ոգևորելու համար։
원샷 One shot (վանշաթ) — բառացի՝ «մինչև վերջ» օգտագործվում է ալկոհոլային խմիչքներ խմելու ժամանակ՝ առաջարկելով դատարկել բաժակը։
Քանի որ անգլերենն ունի հնչյուններ, որոնք գոյություն չունեն կորեերենում, Անգլերենից փոխառված բառերի այդ հնչյունները պետք է փոխարինվեն կորերենում գոյություն ունեցող նմանատիպ հնչյուններով, օրինակ՝ [փ]՝ անգլերեն [ֆ]-ի փոխարեն, [ջ]՝ անգլերեն [զ]-ի փոխարեն։
coffee (커피) [քոփի]
pizza (피자) [պիջա]
Մի քանի կորեերեն արտահայտություններ/բառեր
Երկրներ [나라] (նարա)
독일 [Թոգիլ] (Գերմանիա)
러시아 [Րոսիա] (Ռուսաստան)
미국 [Միգուկ] (ԱՄՆ)
베트남 [Բեթընամ] (Վիետնամ)
일본 [Իլբոն] (Ճապոնիա)
중국 [Չունգուկ] (Չինաստան)
태국 [Թեգուկ] (Թայլանդ)
한국 [Հանգուկ] (Կորեա)
Մասնագիտություններ [직업] (ջիգոբ)
성생님 [սոնսեննիմ] (ուսուցիչ)
요리사 [յորիսա] (խոհարար)
의시 [ըիսա] (բժիշկ)
학생 [հակսենգ] (աշակերտ)
회사원 [հուեսաուոն] (գրասենյանի աշխատող)
Արտահայտություններ [표현] (փյոհյոն)
안녕하세요 [աննյոնգհասեյո] (ողջույն)
반갑습니다 [փանգաբսըմդիդա] (հաճելի է)
이름이 뭐예요? [իրըմի մոեյո] (անունդ ի՞նչ է)
이분이 누구예요? [իբունի նուգուեյո] (նա ո՞վ է)
Իրեր, առարկաներ [사물] (սամուլ)
볼펜 [բոլփեն] (գրիչ)
시전 [սաջոն] (բառարան)
연필 [յոնփիլ] (մատիտ)
의사 [ըիսա] (աթոռ)
지우개 [չիուգե] (ռետին)
책 [չեգ] (գիրք)
책상 [չեգսանգ] (գրասեղան)
가방 [քաբանգ] (պայուսակ)
구두 [գութու] (կոշիկ)
모자 [մոջա] (գլխարկ)
시계 [շիգե] (ժամացույց)
안경 [անկյոնգ] (ակնոց)
Երկխոսություն
한국 사람이에요?
네, 한국 사람이에요.
회사원이에요?
아니요. 학생이에요.
Թարգմանություն
Կորեացի ե՞ս։
Այո, կորեացի եմ։
Գրասենյակում ե՞ս աշխատում։
Ոչ, ես աշակերտ եմ։
네 [նէ] — այո
아니요 [անիյո] — ոչ
Թվեր
Կորեերենում կան 2 տեսակի թվեր, կորեական և չինական։ Կորեերենում առաջին 4 թվերը կրճատվում են։
Կորեերեն թվեր
하나 [հանա] (կարճ՝ 한 [հան]) — մեկ
둘 [թուլ] (կարճ՝ 두 [թու]) — երկու
셋 [սետ] (կարճ՝ 세 [սէ]) — երեք
넷 [նետ] (կարճ՝ 네 [նէ]) — չորս
다섯 [թասոտ] — հինգ
여섯 [յոսոտ] — վեց
일곱 [իլգոպ] — յոթ
여덟 [յոդոլ] — ութ
아헙 [ահոբ] — ինը
열 [յոլ] — տաս
Չին․ կորեական թվեր
일 [իլ] — մեկ (այս բառը նաև նշանակում է օր կամ գործ)
이 [ի] — երկու (այս բառը նաև նշանակում է ատամ)
삼 [սամ] — երեք
사 [սա] — չորս
오 [ո] — հինգ
육 [յուգ] — վեց
칠 [չիլ] — յոթ
필 [փալ] — ութ
구 [գու] — ինը
십 [շիբ] — տաս
Առաջին շրջանի ուսումնական պլան
Դասացուցակի հղումը
Ընտրության ձևը — կերպարվեստ, 4 ժամ
Ֆիզկուլտուրայի ակումբը — հրաձգություն
Լրացուցիչ հաճախում դպրոցում — չեմ հաճախում
Լրացուցիչ հաճախում դպրոցից դուրս — Կորեերեն, ԹՈՒՄՈ
Երկարօրյաից օգտվում եք — չեմ օգտվում
Դպրոցի տրանսպորտից օգտվում եք (միակողմանի,երկկողմանի) — Այո, օգտվում եմ։ Միակողմանի, համար 49
Ինչ նախագիծ եք իրականացնում (հղումը) — նախագծում ներկայացնելու եմ լեզուների մասին, կոնկրետ Կորեերենի և Կորեայի մասին։ Հղումը դեռ չունեմ։
Գրաբարյան թարգմանություններ 09․10-11․10
Գրաբար հատվածները դարձնել աշխարահաբար, ուշադրություն դարձնել գրությանն ու արտասանությանը։ (բառարանի օգնությամբ)
Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։ (Սող․ առակներ)
Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի գործերը։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Նախադասաթյունն աշխարհաբար գրիր, քանի ձևով կարող ես։
Ա) Դուք էք լոյս աշխարհի։ (Մատթէոս Ե, 14)
Դուք եք լույսն աշխարհի։
Բ) Ոչ յագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։ (Ժողովող Ա, 8)
Աչքը տեսնելով չի հագենալու, և ականջը լսելով չի լցվելու։
ոչ յագեսցի – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու
ակն – աչք(ը)
ոչ լցցի չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու
Գ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)
Թող քեզ քո ընկերը գովի, և ոչ թե դու քո բերանով, օտարը, և ոչ թե քո շրթունքով։
գովեսցէ — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է
զքեզ — քեզ
եւ մի՛ — և ոչ, ոչ թե
Դ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։
(Աոակք ԺԷ, 13)
Ով բարու փոխարեն չարով է հատուցում, նրա տնից չարը չի պակասի։
որ — ով, ով որ
հատուցանէ — հատուցում է, տալիս է
փոխանակ բարւոյ — բարու փոխարեն
ի տանէ նորա — նրա տանից
մի պակասեսցէ — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու
Ե) Որ տայ պատասխանի բան մինչեւ լուեալ իցէ ինչ` անզգամութիւն է նմա եւ նախատինք։ (Առակք ԺԸ, 13)
Ով պատասխան է տալիս մինչև ինչ-որ բան լսելը, անխոհեմ է, և նրան նախատում են։
տայ — տալիս է
պատասխանի — պատասխան
լուեալ — լսած
իցէ — լինի, կլինի, պիտի լինի
ինչ — ինչ-որ բան, մի բան
անզգամութիւն — անմտություն, անխոհեմություն
նմա — նրան
Նախադասությունը բառացի աշխարհաբա՛ր դարձրու, հետո խմբագրի՛ր (այնպես արա, որ ճիշտ ու գեղեցիկ լինի)։ Ինչպե՞ս ես հասկանում այս խրատը։
Զ) Ընկալարուք զխրատ` եւ մի՛ զարծաթ, եւ զգիտութիւն` քան զոսկի ընտիր։ Լաւ է իմաստութիւն, քան զականս պատուականս։ (Առակք Ը, 10-11)
Վերցրեք խրատը և ոչ թե արծաթը, և ընտրեք գիտությունը, և ոչ թե ոսկին։ Լավ է իմաստություն ունենալ, քան թանկարժեք քարեր։
Ավելի լավ է խելացի և իմաստուն լինել, քան անխելք և հարուստ։
ընկալարուք — ընկալեցեք, վերցրեք
ակն — ակ, թանկարժեք քար
զականս պատուականս — պատվական քարեր(ը)
է) Լե՛ր իրաւախոհ ընդ ոսոխի քում։ (Մատթէոս Ե, 25)
Եղիր արդարամիտ նաև քո թշնամու դեմ։
լե՛ր — եղի՛ր
ընդ ոսոխի քում — քո ոսոխի հետ, քո ոսոխի հանդեպ
Ը) Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։ (Մատթեոս Դ, 4)
Միայն հացով մարդ չի ապրի, այլ ամեն մի բանով, որն ելնում է Աստծո բերանից։
ոչ կեցցէ — չապրի, չի ապրի, չպիտի ապրի, չի ապրելու
ամենայն — ամեն, ամեն մի
բանիւ — խոսքով
ելանէ — ելնում է
ի բերանոյ — բերանից
1. Գրաբա՛ր դարձրու այս նախադասությունը.
Բարու փոխարեն չարով մի՛ հատուցիր (մի՛ հատուցաներ), չարը տանիցդ (ի տանէ քումմէ) չի պակասի։
Փոխանակ բարւոյ չար մի՝ հատուցաներ, չար ի տանէ քումմէ չի պակասեսցէ։
2․ Իրավախոհ բառի արմատներով քեզ ծանոթ բառեր գրի՛ր։
Իրավախոհ բառի իմաստը բացատրի՛ր:
Իրավաբան, իրավագետ, իրավունք, խորհել, խորհուրդ։ Իրավախոհ բառը նշանակում է արդհար մտածող։
3․ Լրացրո՛ւ նախադասաթյունը.
Խրատը, գիտությունն ու իմաստությունն ավելի լավ են, քան արծաթը, ոսկին ու թանկագին քարերը։
After school
We have spoken about what pupils do at school, at lessons and during breaks. But boys and girls don’t spend the whole day at school. This talk will be about what they do when school is over and they are free. Not everybody goes home after the last lesson. Many boys and girls – the most active members of the class and school – stay at school for so me time for social activities. They organize parties, conferences, and games meetings. The school library is open at this time for pupils who come to choose a new book or read an interesting magazine. There are different after-school clubs at school; each member of an after-school club goes there to do something which interests him. Sports sections are also very popular. Their members play games and go in for gymnastics. You can see boys and girls from all classes either in the gymnasium or on the sport-ground. As you know, schoolchildren have to study after school, too. They have homework to do. When do you think it is better to begin doing homework? As doctors and teachers say, the best time is after dinner and an hour’s walk. If you have no rest, it’ll be difficult to prepare your lessons. Work about the house is a good rest from studying, too. The English people say, “A change of work is as good as a rest”. So it is useful to go to the shops and buy something. But if you meet a friend in the street, don’t talk too much because you’ll have too little time for your lessons.
Questions
1. What do you like to do after school?
I like to finish my homework after school, so I’ll have free time. But somedays I go to TUMO after school.
2. Can you do what you like or there are things you must do?
I must do my homework, and then I can do whatever I want, usually I watch a movie or draw something.
3. Does your school have playing fields?
I can’t say it’s a playing field, but we have a football field. Where students play football. Also we have a tennis and basketball halls.
4. What is your favorite kind of sport?
I like swimming. I’m good at that sport because I was going to swimming lessons.
5. What out-of-school activities are you fond of?
I draw, study Korean and listen to music. Also usually I swim or read books.