ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԱՆՑՅԱԼԸ ՀԻՇԵԼԸ ԿԱՐԵՎՈՐ ԱՊԱԳԱ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ԸՍՏ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ։ ՔԵԶ ՀԱՄԱՐ Ի՞ՆՉ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ։
Պատմության բոլոր ժամանակաշրջաններում անցյալը շատ կարևոր դեր է խաղացել։ Ըստ պատմական և գեղարվեստական հատվածների՝ կարելի է ասել, որ անցյալի վրա հիմնվելով կարելի է կառուցել ճիշտ ապագան։ Ազգը, որը հիշում է իր պատմությունը, կարողանում է դասեր քաղել իր հաղթանակներից ու ողբերգություններից, ամրապնդել իր ինքնությունը և վստահությամբ կերտել ապագան։
Սիլվա Կապուտիկյանի «Քելե՛, լաո» բանաստեղծությունը հայ ժողովրդի պատմական հիշողության, հայրենազրկման ցավի և վերադարձի անմար հույսի մասին է: Բանաստեղծության մեջ ներկայացված է Մեծ Եղեռնը վերապրած հայի հոգու ճիչը: Բանաստեղծության առանցքում ներկայացվում է անցյալը, որպես «խև խռովք», որը մշտապես ներկա է և սնում է ապագա սերունդների երազանքը: Բանաստեղծության մեջ Սիլվա Կապուտիկյանը խորքային ներկայացնում էր հայերի հոգու ցավը, երբ նրամց ստիպված են լքել իրենց հայրենիքը, թողնել իրենց հարազատ տները անտեր։ Այդքան հիշողություն, չիրականացված երազանքներ և նպատակներ, այս ամենը հեշտ չէ թողնել, մոռանալ հարազատ հողերը և դաշտերը։ 1960-ական թվականների սկզբներին, խրուշչովյան ազատությունների շնորհիվ սկսեց աշխուժանալ ազգային կյանքը, ժողովուրդը սկսեց վերհիշել իր անցյալն ու ազգային արժեքները։ Զարգացում ապրեցին հայ գրականությունը, արվեստը, հասարակական գիտությունները։ 1965 թվականին լրացավ Հայոց Մեծ եղեռնի 50 տարին։ Հայաստանում առաջին անգամ նշվեց հայ ժողովրդի այդ մեծ ողբերգությունը՝ կրկին վերհիշելով և ճանաչելով անցյալը։ Ժողովուրդն ինքնաբուխ, տասնյակ հազարներով դուրս եկավ փողոց։ Նրանք Խորհրդային Հայաստանի իշխանություններից պահանջում էին պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները, դատապարտել թուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանությունը և հասնել նրա միջազգային ճանաչմանը։ Այս համաժողովրդական շարժումը ցույց տվեց, որ պատմական հիշողությունը կարող է վերածվել ազգային համախմբման ուժի։ Դրա արդյունքում 1967 թվականին բացվեց Ծիծեռնակաբերդը, իսկ մեկ տարի անց՝ Սարդարապատի հուշահամալիր։ Այս հուշահամալիրները ոչ միայն հարգանքի տուրք են զոհերին և հերոսներին, այլ նաև հիշեցում են ապագա սերունդներին, որ պատմությունը չպետք է մոռացվի։
Ինձ համար մեր պատմության իմացությունը մեծ արժեք ունի։ Այն օգնում է ավելի լավ ճանաչել իմ ժողովրդին, հպարտանալ նրա մշակույթով, պայքարով և տոկունությամբ։ Երբ գիտեմ մեր նախնիների անցած դժվարությունները և նրանց հաղթանակները, ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում հայրենիքի հանդեպ։ Պատմությունը սովորեցնում է գնահատել ազատությունը, պահպանել ազգային ինքնությունը և բխվելով անցյալի սխալներին՝ ճշգրիտ կերպով կառուցել ապագան։ եղարվեստական և պատմական հատվածները ցույց են տալիս, որ պատմական հիշողությունը ուժ է տալիս, միավորում ժողովրդին և ուղղորդում դեպի արդար ու արժանապատիվ ապագա։ Ազգը, որը ճանաչում և հարգում է իր պատմությունը, կարողանում է պահպանել իր ինքնությունը։