Պատմություն 9

Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի և Մուստաֆա Քեմալի կառավարությունների թիրախում. ՀՀ անկումը

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Նկարագրի՛ր բոլշևիկների ու քեմալականների մերձեցման գործընթացը: Ինչպե՞ս հասունացավ թուրք-հայկական պատերազմը և ինչպե՞ս ընթացան ռազմական գործողությունները:

Ռուսաստանում իշխանության էին անցել բոլշևիկները, որոնք ուզում էին դուրս մղել Անտանտին և կանխել որևէ երկրի օգտագործումը իրենց դեմ։ Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ձևավորվել էր ազգային-ազատագրական շարժում, որն ընդդիմանում էր ինչպես Անտանտին, այնպես էլ Սևրի պայմանագրին, որով նախատեսվում էր նաև անկախ Հայաստան՝ տարածական զգալի մեծությամբ։Այս պայմաններում բոլշևիկական Ռուսաստանը և քեմալական Թուրքիան գտան ընդհանուր հետաքրքրություններ:
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ դիրքորոշում ունեին Անտանտի տերությունները պատերազմի ընթացքում, և արդյոք նրանցից որևէ մեկն աջակցել է Հայաստանին: Ինչու՞ հայկական բանակը պարտություն կրեց և ովքե՞ր են պատասխանատու այդ պարտության համար:

Անտանտի տերությունները 1920 թ․ թուրք–հայկական պատերազմի ընթացքում գործնականում չաջակցեցին Հայաստանին․ նրանք պատերազմից հոգնած էին, զբաղված էին Ռուսական բոլշևիկների շարժման տարածումը կասեցնելու հարցով և չէին պատրաստվում ուժով իրականացնել Սևրի պայմանագիրը։ Հայկական բանակը պարտվեց, որովհետև մաշված, փոքրաթիվ, սոված ու զենքի պակաս ունեցող բանակով չէր կարող դիմակայել քեմալականների լավ կազմակերպված և բոլշևիկներից աջակցություն ստացող զորքերին։
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ շահեր ու նպատակներ էին միավորում բոլշևիկներին ու քեմալականներին:

Պատմություն 9·Էսսե

Ինտեգրված Էսսե։ Թեմա՝ «Խենթը», Արամ Մանուկյան,9-րդ դասարան

Ժամանակաշրջանը և միջավայրը մեծ ազդեցություն է թողնում մարդու վրա։ Որոշ պայմաններում մարդը կգնա հսկա կորուստների, որխեսզի իր հայրենիքը պահմանվի։ Օրինակ՝ Վարդանը, Րաֆֆու «Խենթը» վեպից, ով խենթ քուրդ ծաղրածու ձևանալով շրջում և տեղեկություններ է հավաքում թշնամու բանակի մասին, ապա իր նամակը ապահով հասցնում է Տեր-Ղուկասովին։

Արամ Մանուկյանը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկն էր։ Նա հայ-ազատագրական պայքարի կարևորագույն գործիչներից էր։ Արամ Մանուկյանը ղեկավարում էր ՀՅԴ Վանի կազմակերպությունը և մեծ դեր ունեցավ Վանի ինքնապաշտպանության կազմակերպման մեջ։ 1915 թ․ ապրիլի 5-ին նրա նախաձեռնությամբ ստեղծվեց Զինվորական մարմինը, որը ղեկավարեց Վանի ինքնապաշտպանությունը և փրկեց հազարավոր հայերի կյանքը։ Մայիսի 7-ին Արամ Մանուկյանը նշանակվեց Վանի նահանգապետ, սակայն հուլիսին, ռուսական զարքերի նահանջից հետո, Վանում ապրող հայերը ստիպված էին Վանից հեռանալ։ 1917 թ․ դեկտեմբերին Արամ Մանուկյանը գործուղվեց Երևան, որպեսզի կազմակերպի ինքնապաշտպանական և պետականաշինության աշխատանքները։ 1918 թ․ մարտի 24-ին ընտրվեց Երևանի նահանգի դիկտատոր և ղեկավարեց ռազմական ու քաղաքական գործերը։ 1918 թ․ մայիսին, երբ թուրքական զորքերը մոտենում էին Երևանին, Արամ Մանուկյանը վճռական դեր ունեցավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերի կազմակերպման գործում։ Այս հաղթանակներն ապահովեցին հայաստանի անկախությունը։

1877 թվականի սեպտեմբերին Թիֆլիսից Երևան ճանապարհվելիս Րաֆֆին Դիլիջանում հանդիպել է Բայազետի պաշտպանությանը մասնակցած վիրավոր զինվորների, որոնք էլ պատմել են, որ իրենք փրկվել են մի զինվորի շնորհիվ, ով խենթ քուրդ ձևանալով` ճեղքել է այդ տարածաշրջանում գտնվող թուրքերի ու քրդերի զինված շրջափակումը, լուր հասցրել գեներալ Արշակ Տեր-Ղուկասովին, որի օգնությամբ էլ ազատագրվել են Բայազետի պաշարված բերդում գտնվող հայ և ռուս զինվորները: Րաֆֆին այս նյութը դարձնում է արդեն ծրագրված վեպի թեմա։ Վեպը սկսվում է  Բայազետի միջնաբերդի կռվի ու շրջափակման նկարագրությամբ։ 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի տարիներին նկատելի աշխուժանում է հայ ազգային-ազատագրական շարժումը: Շատերը լիահույս են, որ ռուսների հաղթանակով Արևմտյան Հայաստանը կազատագրվի թուրքական լծից: Մոտ 1000 ահյ և ռուս զինվորներ կանգնած էին 20000 քրդական և թուրքական բանակի դեմ։ Միջնաբերդում սնունդ և ջուր չկար, վիրավորների թիվը հետզհետե աճում էր, իսկ մոտակա աղբյուրից ջուր բերելու փորձերը ավարտվում էին զոհերով։ Զինվորների ոգին ըմկճվում էր, երբ ականատես էին լինում, թե ինչպես 3 օր թուրքերը կոտորում էին շրջակա հայերին: Վեպի հերոսը՝ Վարդանը՝ նույն խենթը, այս ամենին հետևում էր ոչ թե ցավով, այլ կատաղությամբ։ Եթե թուրքերը գրավեին Բայազետի բերդը, ապա հեշությամբ կհասնեին Երևանին։ Վարդանի դիմաց առաջանում է մեկ խնդիր՝ հասցնել իր օգնություն խնդրող նամակը ռուսական բանակի հրամանատարին՝ Տեր-Ղուկասովին, որպեսզի վերջինս հասներ օգնության։ Վարդանը համաձայնվում է վերցնել մահապարտի պարտականությունը իր վրա, և ձևանալով խենթ քուրդ ծաղրածու, նա շրջում էր, տեղեկություններ հավաքելով թշնամու բանակի մասին։ Ապա իր նամակը ապահով հասցնում էր Տեր-Ղուկասովին։ Մեկ այլ խենթ էր Միքայել Դուդուկջյանը, նույն ինքը՝ Սալմանը։ Նա քայլում էր գյուղից գյուղ, փորձում էր դպրոցներ հիմնել և հիմքից ձևափոխել հայ մտածելակերպը: Պայքարին մասնակցում էր նաև Մելիք-Մանսուրը, որը չարչի ձևանալով տեղեկատվություն և զենք էր ապահովում:

Բայազետում Վարդանի հերոսական արարքից հետո, Րաֆֆին ընթերցողին ծանոթացնում է պատերազմից մի քանի տարի առաջ կատարված դեպքերին: Հայությունը խաղաղ էր, խաղաղ էր նաև տանուտեր Խաչոյի բազմանդամ նահապետական ընտանիքը։ Խաղաղությունը, սակայն հարաբերական է: Մի կողմից քրդերն իրենց Ֆաթթահ Բեկի գլխավորությամբ անընդհատ կողոպտում էին հայերին, մյուս կողմից Թովմաս Էֆենդին, հարկեր հավաքողը։ Տանուտեր Խաչոյի տանն են հյուրընկալվել Վարդանը և Պարոն Սալմանը։ Տանուտեր Խաչոյի զավակներից կրտսերը գեղեցիկ Լալան է, որին տղայի զգեստներ են հագցնում և Ստեփանիկ են անվանումէ թաքցնելով նրա աղջիկ լինելը, որպեսզի քրդերի չար նկրտումներից նրան հեռու պահեին։ Ֆաթթահ բեկը և Թովմաս էֆենդին գիտեին, որ Լալան աղջիկ է, և այն դառնում է տանուտեր Խաչոյի ընտանիքի քայքայման պատճառը։ Լալայի աղջիկ լինելը գիտեր նաև Վարդանը, նա սիրահարվել էր Լալային և պարզվում էր, որ սերը փոխադարձ էր։ Թովմաս Էֆֆենդու մեքենայությունների արդյունքում ձերբակալվեցին Խաչոյի որդիները՝ Սալմանը, և Վարդանը։ Լալան ստիպված էր լքել տունը, որպեսզի չընկնի քուրդ բեկի ձեռքերը։ Պատերազմն արդեն սկսել էր, և Վարդանը, որ բանտի փոխարեն հայտնվել է Բայազետի պաշարման թոհուբոհում, նամակը Տեր-Ղուկասովին հասցնելուց հետո, շտապում է գտնել Լալային, բայց գտնում է միայն սիրելիի սառը գերեզմանը: Լալայի շիրիմը գրկած, ցավից ցնորված Վարդանը տեսիլքների մեջ տեսնում է ապագայի իր երազանքների Հայաստանը՝ անկախ, ազատ, բարգավաճ, կրթված և ազգային բարձր ինքնագիտակցությամբ: 

Այսպիսով, Րաֆֆին փորձում էր իր վեպի օգնությամբ ժողովրդի մեջ արթնացնել ազգային ինքնագիտակցությունը, ազգի ճակատագիրը սեփական ուժերով տնօրինելու և զենքի ուժով հայրենիքն ազատագրելու գաղափարը: Արամ Մանուկյանը մեծ ջանքեր գործադրեց հայկական կանոնավոր բանակի ստեղծման համար և պայքարեց օրինականության հաստատման ուղղությամբ՝ դարձնելով իր երկիրը անկախ։ Ներկայումս Հայաստանը Վարդանի երազանքների Հայաստանն է՝ անկախ, ազատ և կրթված։ Ըստ ինձ՝ Արամ Մանուկյանը հրաշալի պետական գործիչի օրինակ է՝ հայրենասեր և հսկա ջանքեր գործադրող, որպեսզի իր հայրենիքը փրկվի։

Պատմություն 9

Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս ընթացան Հայկական հարցի քննարկումները Փարիզի խաղաղության վեհաժողովում։
բ. Բացատրի՛ր։ Բացատրի՛ր ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայաստանի մանդատի հարցում:

Հայերի ձգտում­ներին համահունչ որոշվում է Հայաստանի մանդատը ստանձնելու համար դիմել ԱՄՆ-ին և խնդրել նրա նախագահ Վ. Ուիլսնին անկախ մանդատի հարցից որոշել հայթուրքական սահմանը:1920 թ. մայիսին անհատապես Վ. Ուիլսնը ընդունում է իրավարար դառնալու առաջարկը, ապա Հայաստանի մանդատի ընդունման պաշտոնական հայտով դիմում է խորհրդարանին: Բայց Սենատը հունիսի 1-ին մերժում է Հայաստանի մանդատի համար լիազորություններ տրամադրել նախագահին:
գ. Վերլուծի՛ր։ Հայաստանին վերաբերող ի՞նչ դրույթներ էր պարունակում Սևրի պայմանագիրը: Ինչպե՞ս էին կարգավորվելու տարածքային վեճերը Վրաստանի ու Ադրբեջանի հետ՝ ըստ Սևրի պայմանագրի։

1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրները Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Ըստ պայմանագրի՝ 1․ Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմաններն կորոշվեն պետությունների ընդհանուր համաձայնությամբ։ 2․ Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես ազատ և անկախ պետություն։ 3. Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու պետությունների միջև սահմանազատումը թողեցին ԱՄՆ-ի վրա։

Պատմություն 9

Հայաստանի Հանրապետության պետական համակարգը և խորհրդանիշները

Պատասխանել հարցերին

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Նկարագրի՛ր ՀՀ կառավարման համակարգը, բանակն ու խորհրդանիշները: Հաջորդականությամբ թվարկի՛ր ՀՀ վարչապետերի անունները:

Հայաստանը խորհրդանարանական երկիր է, երկրի առաջին դեմքը վարչապետն է, երկրորդը՝ ԱԺ-ի նախագահը, որից հետո՝ հանրապետության նախագահը։ Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ հայկական բանակը եղել է ռուսական բանակի ազդեցության տակ։ Այդ ժամանակ բանակ էին զորակոչվում 20-25 տարեկան տղամարդիկ։ Հայաստանի պետական խորհրդանիշներն են՝ դրոշը, օրհներգը, սահմանադրությունը և զինանշանը։
Առաջին հանրապետության վարչապետերն են եղել՝ Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Համազասպ Օհանջանյան, Սիմոն Վրացյան։
բ. Բացատրի՛ր։ Քանի՞ խորհրդարան է գումարվել ՀՀ-ում, ի՞նչպես են դրանք ձևավորվել:

Գումարվել է երկու խորհրդարան։ Առաջին խորհրդարանը ձևավորվել է Հայոց ազգային խորհրդի հիմքի վրա, որին համամասնորեն գումարվել են կուսակցությունների և հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Երկրորդ խորհրդարանը ձևավորվել է ընտրությունների
միջոցով՝ կուսակցական սկզբունքով, ընդհանուր, հավասար, ուղղակի, գաղտնի քվեարկության իրավունքների հիման վրա։
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ գործառույթներ են իրականացրել ՀՀ կառավարությունը, խորհրդարանը և դատարանները:

Կառավարությունը ղեկավարել է գործադիր իշխանությունը և տնտեսությունը։
Խորհրդարանը ընդունել է օրենքներ, հաստատել կառավարությունը և բյուջեն։
Դատարանները ապահովել են արդարադատությունը՝ շրջանային դատարաններ, դատական պալատ, սենատ։

Պատմություն 9·Էսսե

Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ «Նռնենիներ-սփյուռքահայություն» 

Նախաբան՝
Տվյալ էսսեում ես կներկայացնեմ հայ ցեղասպանության հետևանքները, թե ինչ ազդեցություն է ունեցել հետագայում հայ ժողովրդի վրա։ Հայրենազրկված հայերի առջև դուրս եկավ խնդիր՝ վերադարձնել իրենց տարածքը, դառնալ ինքնուրույն և անկախ պետություն՝ ազատվելով Օսմանյան կայսրության կառավարումից։ Նաև կանրադառնամ Վիլյամ Սարոյանի «Նռնենիները» պատմվածքին, կապելով այն սփյուռքահայերի հետ։

Հիմնամաս՝
1915 թ․ հայ ժողովուրդը կորցրեց մոտ 1,5 մլն մարդ, երբ Օսմանյան կայսրությունը երկրի ողջ տարածքով իրականացրեց հայ ցեղասպանություն։ Մնացած հայերը ստիպված էին բռնագաղթել հայրենիքից, ցրվելով երկրի տարբեր տարածքներում։ Հայերը գիտակցում էին կատարվածի ճակատագրական նշանակությունը, ք որակապես նոր գաղթականությանը ստացավ «Սփյուռք» կոչումը։ Սիրիա և Միջագետք բռնագաղթաց հայերի մեծ մասը Առաջին աշխարհամարտից հետո հաստատվեց նույն երկրում, ինչպես նաև Լիբանանում, Պաղեստինում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Նշված արաբական երկրներում հայերը շարունակեցին իրենց կյանքը, զբաղվելով գյուղատնտեսությամբ, արհեստներով և առևտրով։ Հյաերի քրտնաջան աշխատանքը և տեղացիների վերաբերմունքը նրանց հանդեպ նպաստեց նրան, որ հայերը արդեն հարմարվեցին տվյալ երկրների պայմաններին։ Սկզբում հայերը անսովոր էին Արևմուտքի արագ զարգացող երկրների պայմաններին (ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա), չունենալով կրթության հմտություն՝ հայերը ստիպված էին կատարել ծանր և ցածր վարձատրվող աշխատանքներ։ Հայ ժողովուրդը բախվեց Արևմուտքի երկրների ժողովուրդների խտրականությանը, որոնք ունեին ասիացիների մասին բացասական պատկերացում։ Այս առումով եվրոպական երկրներում հայերի վիճակը ավելի ծանր էր։

«Նռնենիները» պատմզածքում նույսպես խոսվում է հայրենիքից հեռանալու մասին։ Գլխավոր հերոսը և իր հորեղբայրը մեկնում են հորեղբոր գնած հողատարածքը՝ չոր, անապատային, կակտուսներով, տարբեր սողուններով և կրծողներով լի մի հողատարածք։ Ճանապարհին հորեղբայրը պատմում է իր նպատակների մասին, թե ոնց է ուզում այդ չոր անապատը դարձնել դրախտ՝ տնկելով նռնենիրեր, դեղձենիներ և ծիրանենիներ։ Նույնիսկ մեքսիկացիների է վարձում, որպեսզի մշակեն խողը, վերացնեն կակտուսները, ջուր գտնեն։ Մի քանի տարի հետո, երբ արդեն ծառերը պտուղ տվեցին, հորեղբայրը որոշում է վաճառել մրգերը։ Սակայն այդ երկրում ոչ ոք նուռ ոչ՛ տեսել էր, ոչ՛ լսել։ Ձախողումից հետո, երբ պտուղները չվաճառվեցին, հորեղբայրը այլևս փող չուներ հողի վարձը վճարելու։ Նա հողամասը վերադարձրեց տիրոջը մեկ խնդրանքով՝ նա ուզում էր ժամանակ առ ժամանակկ խնամել իր տնկած ծառերը, սակայն տերը չհամաձայնվեց։ Շուտով ծառերը չորացան, հողամասը կրկին վերածվեց անապատի։ Երբ գլխավոր հերոսը մի քանի տարի անց իր հորեղբոր հետ եկավ տեսնի այդ հողամասը, սակայն տեսավ միայն հին անապատը, կակտուսներով և սողուններով լի։ Այգում մի փոքր զբոսնելուց հետո նրանք լուռ նստեցին մեքենա և հեռացան հողամասից։ Գրիֆիթը երբեք չէր հասկանա հեղինակի կարոտը իր հայրենիքի հանդեպ։ Այդ զգացողությունը ոչ մի լեզվով, ոչ մի խոսքով չես կարող արտահայտել։ Այնքան ասելիք կա, սակայն ասել չես կարող։

Եզրափակում
Սփուռքահայերի կյանքը միշտ դաժան և դժվար էր։ Լքել քո հայրենիքը, հարմարվել օտար երկրի պայմաններին, երբ շուրջ կողքդ քեզ անծանոթ և ոչ հարազատ ժողովուրդ է, ենթարկվել խտրականությանը նրանց կողմից։ Սա կրկին ապացուցում է հայերի տոկունությունը, որ չնայած այդ դժվար պայմաններին, մենք միևնույնն է կարողացանք հավաքվել և դառնալ մեկ ամբողջություն՝ մեկ անկախ պետություն։

Պատմություն 9

Ռազմաքաղաքական գործընթացները Ռուսաստանի շուրջ և հայոց պետության վերականգնման նախադրյալների հասունացումը

Առաջադրանք 2
> Դասը սովորել պատմել – Ռազմաքաղաքական գործընթացները Ռուսաստանի շուրջ և հայոց պետության վերականգնման նախադրյալների հասունացումը (1917 թ. վերջ-1918 թ. մայիսի կեսեր/ /էջ 44-47,գրավոր պատասխանել հարցերին էջ 47/

ա. Ներկայացրո՛ւ: Ուրվագծիր 1917 թ. վերջի–1918 թ. մայիսի կեսերի ռազմաքաղաքական գործընթացները:
Բրեստ-Լիտովսկում բոլշևիկները փորձեցին զինադադար հաստատել, սակայն Քառյակ միությունը համաձայն չէր։ 1918 թ. հունվարի վերջին, Քառյակ միության երկրները սկսեցին ռազմական գործողությունները: Թուրքական բանակը անցավ հարձակման և փետրվար-ապրիլ ամիսներին գրավելով Էրզրումը, Վանը, Սարիղամիշը, Կարսը՝ մոտեցավ Երևանին ու Ալեքսանդրապոլին։
բ. Բացատրիր: Պարզաբանիր Բրեստ-Լիտովսկի, Տրապիզոնի ու Բաթումի խորհրդաժողովների ընթացքը: Ինչո՞ւ է սկսվում Հայաստանի պատմության նորագույն ժամանակաշրջանը:

Բրեստ-Լիտովսկիում տեղի ունեցան անջատ բանակցություններ Քառյակ միության և բոլշևիկյան Ռուսաստանի միջև, որոնք ավարտվեցին անհաշտությամբ։ Թուրքիան անցնում է հարձակման, գրավում Էրզրումը, Վանը, Սարիղամիշը, Կարսը՝ մոտենալով Երևանին ու Ալեքսանդրապոլին։

Տրապիզոնում նույնպես բանակցություններ տեղի ունեցան, որոնց ժամանակ հայտնի դարձավ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի բովանդակությունը։ Թուրքերը դրեցին այդ պայմանագիրը հիմք ընդունելու և Այսրկովկասը անկախ հռչակելու պահանջները, սակայն Անդրկովկասյան կոմիսարիատի պատվիրակությունը մերժեց անկախություն հռչակելու պահանջը, որի հետևանքով բանակցությունները դադարեցին, իսկ ռազմական գործողությունները վերսկսվեցին։

Բաթումում ստեղծվում է Անդրկովկասիան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետությունը։ Չխենկելու գլխավորությամբ կազմված նոր կառավարությունը փորձում է Բրեստ-Լիտովսկի հիմքով բանակցություններ վերսկսել, բայց թուրքերը ավելի բարձր պահանջներ են դնում՝ Ալեքսանդրապոլը գրավել, զինված ուժերը հետ քաշել և վերահսկել Ալեքսանդրապոլ-Ջուղա երկաթուղին: Մայիսի կեսին թուրքերը դեռևս պատասխան չստացած գրավում են Ալեքսանդրապոլը։
գ. Վերլուծիր: Բրեստ-Լիտովսկի պայմանագրի հայերին վերաբերող և Բաթումի պայմանագրերը: Ինչո՞ւ մինչև Երևանի նկատմամբ սպառնալիքը հայերը ուժեղ դիմադրություն չցուցաբերեցին թուրքական բանակին:

Պատմություն 9

Հայաստանը 1917 թ. արմատական փոփոխությունների փուլում

Առաջադրանք 1
> Դասը սովորել պատմել – Հայաստանը 1917 թ. արմատական փոփոխությունների փուլում /էջ 39-43,գրավոր պատասխանել հարցերին էջ 43/ դասագիրք

ՀԻՄՆ ՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ: Նկարագրի՛ր Փետրվարյան հեղափոխությունը և Հոկտեմբերյան հեղաշրջումը: Ներկայացրու Արևմտահայ և Արևելահայ ազգային խորհուրդների և ազգային զորամասերի ստեղծման գործընթացները:

1917 թ. փետրվարի վերջին Պետրոգրադում տեղի ունեցավ հեղափոխություն, որի պատճառը դարձան պատերազմից եկավ բազմաթիվ դժվարությունները։ Ռոմանովների տոհմը տապալվեց և իշխանությունը անցավ Ժամանակավոր կառավարությանը, որը խոստացավ ժողովրդավարական բարեփոխումներ։ Սակայն երկրում միաժամանակ գործեցին նաև բանվորական և զինվորական խորհուրդներ՝ առաջ բերելով երկիշխանություն։ Նույն տարվա հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7-ին) բոլշևիկները Վլադիմիր Լենինի գլխավորությամբ իրականացրին զինված հեղաշրջում։ Ժամանակավոր կառավարությունը տապալվեց, և ստեղծվեց նոր իշխանություն՝ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը։
բ. Բացատրիր: Ի՞նչ գործոններով էին պայմանավորված հեղափոխական իրադրության առաջացումը և 1917 թ. փետրվարին Ռոմանովների արքայատոհմի տապալումը Ռուսաստանում: Ինչպե՞ս կբնութագրես երկիշխանության առաջացումը: ժամանակավոր կառավարման ի՞նչ համակարգ ստեղծվեց Անդրկովկասում ու Հայաստանում:

Ռուսաստանում հեղափոխական իրադրությունը պայմանավորված էր երկրում բազվաթիվ չլուծված հիմնախնդիրների և հատկապես պատերազմի դժվարությունների վրա։ Արդյունքում մարտի սկզբին Ռուսաստանում իշխող Ռոմանովների արքայատոհմը տապալվեց։ Պետրոգրադի խորհուրդը և Ժամանակավոր կառավարությունը ձևավորում են յուրօրինակ երկիշխանություն: 1917 թ. մարտի 9-ին Ժամանակավոր կառավարությունը երկրամասը կառավարելու նպատակով կուսակցական սկզբունքների համադրությամբ ստեղծում է Անդրկովկասյան հատուկ կոմիտե (ԱՀԿ)։
գ. Վերլուծի՛ր: Ինչո՞ւ էին Այսրկովկասի հիմնական ազգերը պայքարում վարչատարածքային փոփոխությունների համար և ի՞նչ պատկերացումներ ունեին հայերը այդ հարցում:

Հեղափոխություններից հետո, ցարական կարգերի տապալմամբ տարբեր ազգեր ձգտում էին ստեղծել իրենց պետությունները։ Վրացիները, հայերը և ադրբեջանցիները պայքարում էին իրենց տարածքային ամբողջականությունը պահպանելու և անկախության համար։ Հայերը ձգտում էին միավորել Արևելյան և Արևմտյան Հայաստանի տարածքները մեկ ամբողջական վարչատարածքային միավորի մեջ։ Հայերը ձգտում էին ցեղասպանության հետևանքով հայաթափված վայրեր վերադարձնել
փրկված արևմտահայերին։

Նախագծեր·Պատմություն 9

Նախագիծ։ Առաջին համաշխարհային պատերազմը 1914–1918թթ․

Սկիզբ
1914 թվականի հունիսի 28-ին Սարաևո քաղաքում սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը սպանեց Ավստրո-Հունգարիայի ժառանգորդ արքայազն Ֆրանց Ֆերդինանդին։ Այս դեպքը դարձավ պատերազմի առիթը, թեև իրական պատճառները շատ ավելի խորքային էին։ Եվրոպական տերությունները՝ հատկապես Անգլիան, Ֆրանսիան և Գերմանիան, մրցում էին Աֆրիկայի և Ասիայի գաղութների համար։ Գերմանիան արագ զարգանում էր և ուզում էր դառնալ համաշխարհային պետություն, ինչը բախվում էր Անգլիայի ու Ֆրանսիայի շահերին։ Արդյունքում ստեղծվեցին 2 դաշինք՝ Եռակի դաշինք (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Իտալիա), և հետագայում նրանց միացան Օսմանյան կայսրությունը և Բուլղարիան։ Եվ Եռակ համաձայնություն (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան)։ 1914 թվականի հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային՝ սկսելով Առաջին համաշխարհային պատերազմը։ Ռուսաստանը հանդես եկավ Սերբիայի պաշտպանությամբ և սկսեց ընդհանուր զորահավաք։ Ի պատասխան՝ Գերմանիան 1914 թ․ օգոստոսի 1–ին (հին տոմարով` հուլիսի 19– ին) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։

Ընթացք
Ամեն պետություն ուներ իր նպատկը, վերադարձնել կորցրածը, գրավել տարածքներ, հաստատել իր գերիշխանությունը և այլն․ Առաջին աշխարհամարտը սկսվեց Բալկանյան թերակղզում։ Պատերազմի մեջ մտան Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, իսկ հետագայում Ամերիկայից և Ասիայից բազմաթիվ պետություններ միացան Անտանտին։ Այսպիսով՝ համաեվրոպական պատերազմը վերածվեց համաշխարհայինի։ Պատերազմը ծավալվեց տարբեր աշխարհամասերում։ Ռազմական գործողությունները տեղի էին ունենում բազմաթիվ ճակատներում, սակայն գլխավորը երկուսն էին։ Առաջինը՝ Արևմտաեվրոպական (Ֆրանսիական), երկրորդը՝ Արևելաեվրոպական (Ռուսական)։ Աշխարհամարտն ընթանում էր նաև Բալկաններում,Միջագետքում, Սիրիայում, Հեռավոր Արևելքում և Աֆրիկայում։ Իտալիան 1915 թ. անցավ Անտանտի կողմը, իսկ Բուլղարիան միացավ Եռյակ դաշինքին։ Վերջինս այդպիսով վերածվեց Քառյակ դաշինքի։

Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918) տարիներին կիրառվեցին մի շարք նոր և մահաբեր զինատեսակներ, որոնք արմատապես փոխեցին պատերազմի բնույթը։ Պատերազմական գործողությունները տեղի էին ունենում ցամաքում, ծովում և օդում։Կիրառվեցին մեծ կալիբրով հրանոթներ, որոնք խիստ ավերիչ ուժ ունեին, գազային զենքեր, ավտոմատ հրացաններ և գնդացիրներ, ռազմական ինքնաթիռներ և օդապարիկներ, սուզանավեր և տանկեր, որոնք առաջին անգամ օգտագործվեցին 1916 թ․ բրիտանացիների կողմից։

Պատերազմի սկզբից երեք ամիս անց Օսմանյան կայսրությունը միացավ Եռյակ դաշինքին՝ սկսվեց հերթական ռուս-թուրքական բախումը։ Ռազմական գործողությունները տեղի էին ունենում գլխավորապես Հայաստանի տարածքում։ Կայսրությունը ռազմական գործողություններ վարեց Կովկասում, Մերձավոր Արևելքում և Դարդանելի շրջանում։ Սակայն այս շրջանում Օսմանյան իշխանությունները իրականացրին Հայոց ցեղասպանությունը (1915 թ.), որի ընթացքում ավելի քան մեկուկես միլիոն հայեր սպանվեցին, արտաքսվեցին կամ մահացան անապատներում։ Սա համարվում է մարդկության պատմության ամենամեծ հանցագործություններից մեկը։

ԱՄՆ-ը սկզբում պահպանում էր չեզոքություն, սակայն 1917 թ․ մտավ պատերազմի մեջ Անտանտի կողմում (Ռուսաստանի հետ)՝ Գերմանիայի դեմ։ ԱՄՆ-ի մասնակցությունը նյութական և ռազմական օգնություն ցուցաբերեց դաշնակիցներին։ Նա առևտուր էր անում երկու հակամարտող կողմերի հետ, ինչը հսկայական եկամուտներ էր բերում։ Այսպիսով` 1914–1916 թթ. ռազմական գործողություններում ընդհանուր հաջողությունը Անտանտի երկրների կողմն էր։ Ռուսաստանը պատերազմում էր գլխավորապես Արևելյան ճակատում Գերմանիայի և Օսմանյան կայսրության դեմ։ Սակայն 1917 թ․ Ռուսաստանում տեղի ունեցավ Հոկտեմբերյան հեղափոխությունը, և նոր խորհրդային կառավարությունը դուրս եկավ պատերազմից՝ կնքելով Բրեստ-Լիտովսկի հաշտությունը (1918 թ.)։

Ավարտ
Երկու դաշինքների գլխավոր տերությունները պատերազմի երրորդ տարում լուրջ հիմնախնդիրների առջև կանգնեցին։ Տրանսպորտի և վառելիքի խիստ պակաս կար, վրա հասավ սովը։ Տնտեսությունը անկում էր ապրում, իսկ ժողովուրդը
պահանջում էր շուտափույթ ավարտել պատերազմը։ Բոլորը հոգնել էին երկարատև պատերազմից։ 1917 թ-ին Արևմտյան ճակատում Անտանտն անհաջողություններ կրեց, ձախողվեց նաև ռուսական բանակի հունիսյան հարձակումը: Բրեստ–Լիտովսկում ստորագրված հաշտության պայմանագրով Ռուսաստանը հրաժարվեց Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսի մեծ մասից, Մերձբալթիկայից։ Բացի այդ՝ նա պետք է վճարեր խոշոր ռազմատուգանք։ Գերմանիայի աջակցությամբ պայմանագրում տեղ
գտան նաև Թուրքիայի պահանջները։ Խորհրդային Ռուսաստանը պարտավորվում էր իր զորքերն անհապաղ դուրս բերել Արևմտյան Հայաստանից և Իրանից։ Ավելին՝ Թուրքիային վերադարձրեցին Կարսը, Արդահանը և Բաթումը։

1918 թ. հունիսի 4–ին Բաթումում կնքված հաշտությամբ աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ավարտվեց։ Նախ պարտվեցին և պատերազմից դուրս եկան Գերմանիայի դաշնակիցներ Բուլղարիան, Օսմանյան կայսրությունը և Ավստրո–Հունգարիան։ Դրանից հետո Գերմանիան ի վիճակի չէր շարունակելու պատերազմը։ Բացի այդ` նոյեմբերի սկզբին երկրում հեղափոխություն սկսվեց, որի արդյունքում տապալվեց միապետությունը։ Գերմանիան ընդունեց իր անվերապահ պարտությունը և 1918 թ. նոյեմբերի 11–ին Անտանտի դաշնակից զորքերի հրամանատար մարշալ Ֆ. Ֆոշի շտաբ–վագոնում ստորագրեց զինադադարի պայմանագիրը։ Այսպես ավարտվեց ավելի քան չորս տարի տևած Առաջին համաշխարհային պատերազմը։

Պատերազմն ահռելի կորուստներ պատճառեց մարդկությանը, ծանր հետևանքներ ունեցավ արդյունաբերական հասարակության համար։ Միայն մասնակից երկրների զինված ուժերը տվեցին մոտ 10 միլիոն սպանված, 20 միլիոնն էլ վիրավորվեց և խեղանդամ դարձավ։ Պատերազմող երկրներն ունեցան նաև հսկայական
նյութական կորուստներ։ Պատերազմի գլխավոր հետևանքներից մեկը երիտթուրքերի կողմից իրագործված Մեծ եղեռնի միջոցով Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր։
Սակայն հեռացան Ավստրոհունգարական, Ռուսաստանյան, Օսմանյան և Գերմանական կայսրությունները։ Չորս նախկին տերությունների տարածքում առաջացան նոր բազմաթիվ ազգային պետություններ` Չեխոսլովակիա,
Լեհաստան, Ֆինլանդիա, Ուկրաինա, Հայաստան և այլն։ Բազմաթիվ երկրներում տեղի ունեցան նաև ժողովրդավարական հեղափոխություններ, որոնց արդյունքում տապալվեց միապետությունը, և տարածվեց ժողովրդավարությունը։

Պատմություն 9·Էսսե

Էսսե «Առաջին համաշխարհային պատերազմը և Հայոց ցեղասպանությունը»

Ներածություն
Հայերը դարեր շարունակ ենթարկվում էին ազգային, կրոնական և տնտեսական ճնշումների, չունեին հավասար իրավունքներ մահմեդականների հետ, և մշտապես կային բռնություններ ու կոտորածներ (հատկապես՝ 1894–1896թթ. Համիդյան ջարդերը)։ Առաջին համաշխարհային պատերազմն էլ շատ ծանր տրվեց հայերի համար։

Սկիզբ
1914 թվականի հունիսի 28-ին Սարաևո քաղաքում սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը սպանեց Ավստրո-Հունգարիայի ժառանգորդ արքայազն Ֆրանց Ֆերդինանդին։ Այս դեպքը դարձավ պատերազմի առիթը, թեև իրական պատճառները շատ ավելի խորքային էին։ Եվրոպական տերությունները՝ հատկապես Անգլիան, Ֆրանսիան և Գերմանիան, մրցում էին Աֆրիկայի և Ասիայի գաղութների համար։ Գերմանիան արագ զարգանում էր և ուզում էր դառնալ համաշխարհային պետություն, ինչը բախվում էր Անգլիայի ու Ֆրանսիայի շահերին։ Արդյունքում ստեղծվեցին 2 դաշինք՝ Եռակի դաշինք (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Իտալիա), և հետագայում նրանց միացան Օսմանյան կայսրությունը և Բուլղարիան։ Եվ Եռակ համաձայնություն (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան)։

Ընթացք
1914 թվականի հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային՝ սկսելով Առաջին համաշխարհային պատերազմը։ Ռուսաստանը հանդես
եկավ Սերբիայի պաշտպանությամբ և սկսեց ընդհանուր զորահավաք։ Ի պատասխան՝ Գերմանիան 1914 թ․ օգոստոսի 1–ին (հին տոմարով` հուլիսի 19– ին) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ XX դ. սկզբին Հայաստանը բաժանված էր Ռուսաստանի, Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Այդ պատճառով հայությունը զորակոչվեց իրար դեմ հակամարտող և´ թուրքական, և´ ռուսական բանակներ։ Ռուսական և թուրքականն կողմերը հայերին առաջարկեցին կամավորական
ջոկատներ կազմել իրենց բանակներում։ Սակայն թուրքական առաջարկը մերժվեց: Մինչև 1914 թ. նոյեմբերի սկիզբը ձևավորվեցին կամավորական 4 ջոկատներ։ Կամավորական ջոկատներն իրենց մասնակցությունն ունեցան ռուսական բանակի մի շարք հաղթանակներում։

1910-1911 թթ. Սալոնիկում կայացած ժողովներում երիտթուրքերը մշակեցին հայերի ոչնչացման ծրագիրը և այն կենսագործման առիթ դարձավ Առաջին աշխարհամարտը։ Հայերին ամբողջությամբ ոչնչացնելով թուրքերը ուզում էին լուծել Հայկական հարցը և Օսմանյան կայսրության արևելան տարածքները մաքրել հայերից ու դարձնել
թուրքերով բնակեցված։ Հայերի բնաջնջման ցանկության մեջ կարևոր դեր ուներ տնտեսական գործոնը։ Օսմանյան կայսրությունում տնտեսական կյանքի հիմ­նական դերակատարները հույներն ու հայերն էին։ 1914 թ. վերջին թուրքերի շրջանում քրիստոնյաների դեմ սրբազան պայքարի քարոզը ուժեղացավ, և սկսվեցին սպանությունները։

Սկսվեց Հայոց ցեղասպանության գլխավոր փուլը՝ Մեծ եղեռնը։ Առաջին փուլում թիրախ դարձավ Օսմանյան կայսրության բանակում ծառայող հայ զինվորականությունը՝ հայության մարտական ուժը։ 1915 թ. փետրվարից հայերը առանձնացվում էին բանակից, օգտագործվում ծանր աշխատանքներում, ապա փոքր խմբերով տեղափոխվում հարմար վայրեր և ոչնչացվում։ Երկրորդ փուլում ձերբակալվում և սպանվում են հայության ազգային, հասարակական, քաղաքական, հոգևոր, մշակութային ոլորտների գործիչները։ 1915 թ. ապրիլի 11-ին Կ.Պոլսում սկսվում են հայ մտավորականների ձերբակալությունները։ Այս օրը դարձավ Հայոց
ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Երրորդ փուլում իրականացվեցին հայության զանգվածային տեղահանություններն ու սպանությունները։ 1915 թ․ ապրիլի 15-ին սկսվում են հայության զանգվածային տեղահանությունները դեպի Միջագետքի և Սիրիայի անապատներ։ Այսպիսով՝ 1914-1916 թթ. թուրքերի լիակատար մշակված ծրագրով իրագործվեց Արևմտյան Հայաստանի հայաթափումը, հայերը քշվեցին անապատներ և սպանվեցին։

Եզրափակում
Առաջին համաշխարհային պատերազմի տարիները հայ ժողովրդի համար դարձան ոչ միայն ծանրագույն փորձ, այլև պատմական ճակատագրական շրջադարձ․ Առաջին համաշխարհային պատերազմի հետ զուգահեռ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքով հայ ազգը կորցրեց իր պատմական հայրենիքի մեծ մասը։ Սա ոչ միայն մարդկային, այլև մշակութային ահռելի կորուստ էր։ Թուրքերը լիակատար մշակել էին ծրագիր, որպեսզի ոչնչացնեին հայությունը, սակայն մենք երբեք չէինք հանձնվել։ Մենք անցանք նույնիսկ այդ սարսափելի տարիները և հիմա մենք անկախ պետություն ենք։ Կարծում եմ՝ Հայոց ցեղասպանությունը մեզ հիշեցնում է, որ մարդկության առաջադրանքը ոչ միայն հիշելն է, այլև կանխել նման հանցագործությունների կրկնությունը։ Ցեղասպանության հիշողությունը պետք է ծառայի որպես զգուշացում աշխարհին՝ որպեսզի երբեք այլ ժողովուրդ չունենա նույն ցավալի փորձը։ Հիշելով անցյալը՝ մենք պաշտպանում ենք մեր ազգային ինքնությունը և օգնում ենք մարդկությանը շարժվել դեպի ավելի մարդասիրական ապագա։


Պատմություն 9·Էսսե

Էսսե «Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայսրությունների տիրապետության տակ XX դ. սկզբին»

Ներածություն
Տվյալ էսսեում նկարագրվելու է, թե ինչ է կատարվել Հայաստանում XX դարերում՝ Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև բաժանված ժամանակներում։ Հայերը և քրիստոնյա ժողովուրդը անցյալում շատ դժվարությունների է դեմ եկել։ XX դարը մեծ ազդեցություն ունեցավ հայերի ճակատագրի վրա, ժողովուրդը ձգտում էր ազատագրությանը։

Պարբերություն 1․ Ռուսական կայսրությունում
Ռուսական կայսրությունը ճնշումների միջոցով փորձում էր վերացնել բոլոր այլազգիների ինքնուրության բոլոր դրսևորումները։ Հայ իրականության մեջ ճնշումների թիրախ դարձավ Հայ առաքելական եկեղեցին։ XX դարին կայսրությանը անհանգստացրեց Հայ առաքելական եկեղեցու ինքնուրությունը և Մկրտիչ Ա․ Խրիմյանի՝ ամենայն հայ կաթողիկոսի լինելու հանգամանքը։ Եկեղեցին իշխանությունից նյութապես անկախ էր, և ցարական իշխանությունը փորձեց այն վերցնել իր վերահսկողության տակ, իսկ Մկրտիչ Խրիմյանին զրկել նյութական ապահովությունից։ 1901 թ․ Նիկոլայ II-ի որոշմամբ եկեղեցու նյութական մուտք և ելքը պետք է վերահսկվեին։ Օրենքը օգնեց մշակել և իրականացնել Գ․ Գոլիցինը։ Հայ առաքելական եկեղեցու ճնշումները վատ ազդեցություն թողեցին կրթական համակարգին։ Նյութական միջոցներից զրկվելով՝ եկեղեցին չէր կարողանում իրականացնել այդ առաքելությունը։ Ինչը նպաստեց հարյուրավոր դպրոցների փակմանը։ Հուլիսի վերջից տեղի են ունենում ժողովրդական ցույցեր, որոնք տարածվում են երկրի մեծ տարացքներում։ Չնայած ըմբոստություններին՝ Գոլիցինը 1903 թ. սեպտեմբերի 1-ից սկսում է իրագործել օրենքը և բռնությամբ վերցնել եկեղեցական գույքը։ 1905 թ. հունվարին նա հեռացվում է պաշտոնից։ Կովկասի փոխարքա է նշանակվում Ի. Վորոնցով-Դաշկովը։

Պարբերություն 2․ Օսմանյան կայսրությունում
Արևմտյան Հայաստանի հայերի կյանքը ավելի դժվար էր։ Կայսրության տարածքում բնակվող հայերի հանդեպ բռնություններ գործադրվեցին։ Ծանրացան նրանց վրա դրված հարկերի պայմանները։ 1880 թ․ Աբդուլ Համիդ II-ը արգելեց պաշտոնական գրագրություններում Հայաստան անվանման օգտագործումը։ 1890 թ․ թուրքերը Կարինի եկեղեցու բակում կոտորեցին հարյուրավոր հայերին։ Այդ իրադարձություններից հետո 1890 թ. հուլիսին հնչակյանները բողոքի ցույց կազմակերպեցին։ Աբդուլ Համիդ II-ը հակված էր ոչ թե դադարեցնելու ջարդերը, այլ շարունակելու սկսած գործը։ 1891 թ. ձևավորվեցին «Համիդիե» գնդերը՝ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ազատագրական շարժումները ճնշելու համար։ Այս քայլով ստեղծվեց ապագա կոտորածների գործուն զինական ուժը։ Հայ ցեղասպանության առաջին զոհերը դարձան Սասունի բնակիչները։ 1894 թ․ օգոստոսին այնտեղ սպանվեցին մոտ 10000 հայ։

Պարբերություն 3․ Ընդհանուր պատկեր
Երկու՝ թեև տարբեր կայսրությունների վերահսկողության տակ հայերը և քրիստոնյաները կիսում էին նույն ճակատագիրը։ Նրանց վրա դրված հարկերը ավելի ծանր էին, ժողովրդի հանդեպ վերաբերմունքը միշտ վատն էր, բնակչությունը կոտորածների և ճնշման էր բախվում։ 1905 թ․ Հայ-թաթարական բախումների և Հայ առաքելական եկեղեցու գույքի բռնագրավման հրամանի դեմ, հայերը ցույց տվեցին, որ կարող են համախմբվել և միասին պայքարել ազգային գոյության և պաշտպանության համար։

Եզրափակում

Այսպիսով XX դարի սկզբին հայ ժողովուրդը բախվեց ճնշմանը, ծանր հարկերին։ Այս պատմական փորձից մենք կարող ենք հասկանալ, որ միասնական և խմբային ուժերով կարելի է հասնել ազատագրությանը։ Երկու հզոր կայսրությունների կառավարման տակ հայ ժողովուրդը կիսում էր նույն ճակատագիրը։ Սակայն այդ բոլոր դժվարությունները խնդիր չէին հայերի համար։ Նրանք պայքարեցին մինչև վերջ, և դա ապացուցում է, որ մենք կարող ենք միասին աշխատելով հասնել ցանկացածին։ Ես այս ամենը կարդալով և գրելով հպարտանում եմ իմ ազգով, հայ ժողովրդի տոկունությամբ և պայքարով։