մաթեմատիկա

Մաթեմատիկա

  1. Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի  սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի  սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։ 
    Լուծում
    30+30=60
    60+60=120
    120-30=90
    Պատ․՝90 նվեր
  2. Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ  սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։ 
    Լուծում
    1000+500+200=1700
    Պատ․՝1700 գրամ
  3. Ձնեմարդը  Ձյունանուշիկին  հարցրեց,  թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ  պատասխանեց, որ եթե   20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, որից հետո ավելացնենք 1, ապա կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի  թիվը:
    Լուծում
    202×10=2020
    2020+1=2021
    Պատ․՝ 2021
  4. Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։
    Լուծում
    խ+բ=1կգ 300գ
    տ=500գ
    դ=500+150=650
    1300+500+650=2450գ-2կգ 450գ
    Պատ․՝4 միրգ
  5. Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։
    89:7=12 (5 մն)
    Պատ․՝ 12կոնֆետ ստացան, իս 5 կոնֆետ տատիկը
  6. Աննան  տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան  այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։
    Լուծում
    2800:7=400
    9×400=3600
    Պատ․՝3600 դրամ
  7. Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո  2020-ով, ապա կստանանք 2021։
    Լուծում
    2020+2021=4041
    4041+1=4042
    4042:2=2021
    Պատ․՝2021
    8. Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։
    Լուծում
    100:2=50
    50+6=56
    50-6=44
    Պատ․՝ 56 տղա 44 աղջիկ
    9. Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։
    Լուծում
    180:20=9
    Պատ․՝ 9 ժամում
    10. 3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը  միևնույն արագությամբ են աշխատում։
    1ժ։3=20ր
    1ժ+20ր=1ժ 20ր
    Պատ․՝1ժ 20ր
    Այժմ ինքներդ կազմեք ամանորյա խնդիրներ։

    Իմ խնդիրները

Լիան զարդարում է տոնածառը: Նա  5 խաղալիքը կախում է 2 րոպեում: Տոնածառին նա կախեց 100 խաղալիք: Քանի րոպե տևեց ամբողջ տոնածառը զարդարելը:
Լուծում
100:5=20
24×2=40
Պատ․՝ 40 րոպե
Խոզի միսը կշռում է 5 կգ, բայց ամանորյա սեղանին կարող է տեղավորվել միայն 2 կգ միս: Քանի գրամ միս պետք է կտրել:
Լուծում
5-2=3
Պատ․՝3 կգ

Գոհարիկը Ամանորին սովորեց ընդհամենը 3 երգ,  Ամանորից հետո ևս  սովորեց 3 երգ: Եթե ամեն տարի Գոհարիկը այսքան երգ սովորի, քանի երգ կիմանա նա երեք տարի հետո:
Լուծում
3×3=9
9+3+3=15
Պատ․՝15
Ձմեռ պապը ամեն երեխային պետք է նվիրի 4 նվեր: Այս տարի երեխաների քանակը 10 անգամ շատացել է: Քանի նվեր պետք է պատրաստի ձմեռ պապը, եթե անցած տարի երեխաների քանակը 100-ն էր:
Լուծում
100×10=1000
1000×4=4000
Պատ․՝4000

մաթեմատիկա

Մաթեմատիկա

1. Արամը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 30 տարով: 11 տարի հետո հայրիկը Արամից քանի՞ տարով մեծ կլինի:
Լուծում
30+5=35
5+11=16
35+11=46
41-16=30
Պատ․՝30
2. Աշոտի մայրիկը 30 տարեկան է, իսկ Աշոտը նրանից փոքր է 25  տարով։ 6 տարի հետո մայրիկը Աշոտից քանի՞ տարով մեծ կլինի:
Լուծում
30-25=5
5+6=11
30+6=36
36-11=25
Պատ․՝25
3. Անին 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 8 անգամ: 2 տարի առաջ հայրիկը Անիից քանի՞ տարով էր մեծ։
Լուծում
5×8=40
5-2=3
40-2=38
38-3=35
Պատ․՝35

4. Կարինեի պապիկը 80 տարեկան է։ Կարինեն իր պապիկից փոքր է 8 անգամ։ 3 տարի հետո Կարինեն քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։
Լուծում
80։8=10
80+3=83
10+3=13
83-13=70
Պատ․՝70

5. Թագուհին 36 տարեկան է։ Նա արքայազնից մեծ է 3 անգամ, իսկ արքայադուստրը եղբորից փոքր է 4 անգամ։ Քանի՞ տարեկան է արքայադուստրը։
Լուծում
36:3=12
12:4=3
Պատ․՝3
6. Արմենը 20 տարեկան է։ Մայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 5 տարի  հետո մայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Արմենից։
Լուծում
20×3=60
60+5=65
20+5=25
65-25=40
Պատ․՝40

մաթեմատիկա

Իմ ընտանիքը նախագիծ

Ընտանիքս
Հյուգոն



Մայրիկ-39 տարեկան
Հայրիկ-36 տարեկան
Տատիկ-70 տարեկան
Ես-9 տարեկան
Քույրիկ-8 տարեկան
Եղբայր-6 տարեկան
Հյուգո (կատու)-1 տարեկան


1․Հայրիկի և մայրիկի տարիքների գումարը 75 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 2 տարի հետո։
Լուծում
2+2=4
75+4=79
Պատ․՝79

2.4 տարի առաջ եղբորս և իմ տարիքների գումարը 7 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 4 տարի հետո։
Լուծում
4+4=8
7+8=15
Պատ․՝15

3․Արփին 9 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 4 անգամ: 5 տարի հետո հայրիկը Արփիից քանի՞ տարով մեծ կլինի:
Լուծում
9×4=36
5+9=14
36+5=41
41-14=27
Պատ․՝27


4.Քույրիկս 8 տարեկան է, կատուս 7 տարով փոքր է քույրիկիցս, տատիկս 62 տարով մեծ է քույրկիցս։ 5 տարի հետո տատիկս քանի՞ տարով մեծ կլինի քույրիկից։
Լուծում
8-7=1
8+62=70
8+5=13
70+5=75
75-13=62
Պատ․՝62

70, 39, 36, 9, 8, 6, 1
1, 6, 8, 9, 36, 39, 70

մաթեմատիկա

Մաթեմատիկա

  1. Նարեն  8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից   քանի՞ տարով մեծ կլինի:
    Լուծում
    8+25=33
    33+4=37
    8+4=12
    37-12=25
    Պատ․՝25
  2. Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն  նրանից փոքր է 20  տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից   քանի՞ տարով փոքր կլինի:
    Լուծում
    32-20=12
    32+6=38
    12+6=18
    38-18=20
    Պատ․՝ 20
  3. Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի:
    Լուծում
    5×7=35
    35+5=40
    40:5=8
    Պատ․՝8
  4. Արթուրի պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը  քանի՞ տարով փոքր կլինի իր  պապիկից։
    Լուծում
    70:7=10
    70+5=75
    10+5=15
    75-15=60
    Պատ․՝60
  5.  Արմենի և  իր մայրիկի  տարիքների գումարը  30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։
    Լուծում
    4+4=8
    30+8=38
    Պատ․՝38
  6. 2 տարի առաջ  եղբորս և իմ տարիքների գումարը  18 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2  տարի հետո։
    Լուծում
    2+2=4
    18+4=22
    Պատ․՝22
  7. 5 տարի առաջ   իմ և տատիկիս տարիքների գումարը  66 էր: Որքա՞ն մեր տարիքների գումարը 3  տարի հետո։
    Լուծում
    3+3=6
    66+6=72
    Պատ․՝72
  8. Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25  տարով, հայրիկս  մայրիկիցս մեծ է  3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞   տարով մեծ կլինի ինձանից։
    Լուծում
    9+25=34
    34+3=37
    37+6=43
    9+6=15
    43-15=28
    Պատ․՝28
  9. Ես 8 տարեկան եմ, եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո  հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։
    Լուծում
    8-3=4
    28+4=32
    32+4=36
    8+5=13
    36+5=41
    41-13=28
    Պատ․՝ 28
  10.  Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ  5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես:
    Լուծում
    35+5=40
    40:5=8
    Պատ․՝8
  11. Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո  որքա՞ն կլինի իմ և Աստղիկի տարիքների գումարը։
    Լուծում
    7:7=1
    1+3=4
    7+3=10
    10+4=14
    Պատ․՝14
մաթեմատիկա

Մաթեմատիկա

  1. Եթե Դավիթի մտապահած թիվը քառապատկենք ու արդյունքից հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք  50։ Գտե՛ք  Դավիթի մտապահված  թիվը։
    Լուծում
    թիվx4-30=50
    50+30=80
    80:4=20
    Պատ․՝ 20
  2. Եթե Էվայի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 5, արդյունքը բաժանենք 5-ի, ապա կստանանք 11։ Ո՞ր թիվն է մտապահել Էվան։
    Լուծում
    (թիվx2-5):5=11
    11×5=55
    55+5=60
    60:2=30
    Պատ․՝30
  3. Ո՞ր թիվն է մտապահել Սուսաննան, եթե նրա մտապահած թիվը հնգապատկենք,  արդյունքը փոքրացնենք  10 անգամ,   ապա կստանանք 15։
    Լուծում
    15×10=150
    150:5=30
    Պատ․՝30
  4. Եթե Արամի մտապահած թիվը բազմապատկենք 7-ով և արդյունքից հանենք 20, ապա կստանանք 260։ Ո՞ր թիվն է մտապահել Արամը։
    Լուծում
    260+20=280
    280:7=40
    Պատ․՝40
  5. Սիրելի սովորողներ, այժմ կազմեք վերջից լուծվող խնդիրներ։
    Եթե Աննայի մտապահած թիվը բաժանենք 2-ով և արդյունքից գումարենք 40, ապա կստանանք 130։ Ո՞ր թիվն է մտապահել Աննան։
    Լուծում
    130×2=260
    260-40=220
    Պատ․՝ 220
  6. Քանի՞ բաժանարար ունի 40-ը։ 40, 1, 10, 20, 4, 2, 8,
  7. Քանի՞ բաժանարար ունի 32-ը։ 32, 1, 2, 8, 4
  8. Քանի՞ բաժանարար ունի 12-ը։12, 1, 2, 3, 4
  9. Քանի՞ բաժանարար ունի 24-ը։24, 2, 1, 6, 4
  10. Գտիր 34 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։ 34+1=35
  11. Գտիր 65 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։65+1=66
մաթեմատիկա

Մաթեմատիկա

  • Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    8-ի բաժանարարներն են՝ 1, 2, 4, 8
    ամենափոքրը 1-ն է, իսկ ամենամեծը 8-ը.
  • Թվարկիր 15-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    15-ի բաժանարարներն են՝ 1, 3, 5, 15
    ամենափոքրը 1-ն է, իսկ ամենամեծը 15-ը.
  • Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    20-ի բաժանարարներն են՝ 1, 2, 4, 5, 10, 20
    ամենափոքրը 1-ն է, իսկ ամենամեծը 20-ը.
  • Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    14-ի բաժանարարներն են՝ 1, 2, 7, 14
    ամենափոքրը 1-ն է, իսկ ամենամեծը 14-ը.
  • Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։
    18-ի բաժանարարներն են՝ 1, 2, 3, 6, 9, 18, 6 հատ.
  • Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։
    64-ի ամենամեծ բաժանարարը 64-ն է.
  • Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։
    25-ի ամենամեծ բաժանարարը 25-ն է, իսկ ամենափոքրը 1-ը
  • Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    30-ի բաժանարարներն են՝ 1, 2, 3, 5, 6, 10, 30.
    ամենափոքրը 1-ն է, իսկ ամենամեծը 30-ը.
  • Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    26+1=27
  • Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    48+1=49

Ուսուցիչն Անգետիկին հարցնում է, թե 1-ից մինչև ո՞ր թվերն են գրված գրատախտակին: Անգետիկը հերթով հաշվում է գրատախտակին գրված բոլոր թվանշանները և պատասխանում՝ 55: Ի՞նչ պետք է պատասխաներ Անգետիկն իրականում:

Պատ․՝ Պետք է ասեր 32

մաթեմատիկա

Զույգ և կենտ թվեր

  • 1. 21;12;36;63;25;52;13;31;15;51;18;81;20;2;100;1;29;92;14,41;35,53;40,4;48,84 թվերից առանձնացրու

ա) զույգ թվերը։ 12, 36, 52, 18, 20, 2, 100, 92, 14, 4, 48, 84

բ) կենտ թվերը։ 21, 63, 25, 13, 31, 15, 51, 81, 29, 41, 35, 53

  • Ո՞րն է ամենափոքր զույգ թիվը։ 2
  • Ո՞րն է ամենափոքր զույգ երկնիշ թիվը։ 10

2. Համեմատի՛ր.

3405 < 47809

32005 > 22070

27789 > 26789

230204 < 234504

23426 < 23789

2845 = 2845

264890 < 264897

 456717 > 234597

32569 =  32569

 Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

389<395

 8734>8345

356589>356549

306784<306984

475156<475759

18921>18985

3․Թվերը դասավորել աճման կարգով՝   

323890, 4567, 45, 890584, 456, 3։
3, 45, 456, 4567, 323890, 890584

4․Թվերը դասավորել նվազման կարգով՝
3689, 452, 3698, 12, 156, 569993։
569993, 3698, 3689, 452, 156, 12

5․  8455 > 84*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն   ի՞նչ   թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
8455>8415

6․Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

  •  100, 200, 4010, 5070, 6000
  • 3200, 1340, 540, 100, 290
  •  3368, 2358, 2321, 101, 15
  • 2065, 112, 99, 9, 10

մաթեմատիկա

Մաթեմատիկայի հոկտեմբերյան ֆլեշմոբի քննարկում

1.Սովորողները նկարում էին Աթաբեկ Խնկոյանի հեքիաթները՝ «Ագռավն ու աղվեսը», «Ճպուռն ու մրջյունը», «Մկների ժողովը» և «Փեսացու մուկը»: Դասարանում 22 սովորող կար: Նրանց կեսը նկարում էր «Ագռավն ու աղվեսը», մյուս կեսից հինգը՝ «Ճպուռն ու մրջյունը», իսկ մնացածի կեսը՝ «Մկների ժողովը»: Քանի՞ հոգի էր նկարում «Փեսացու մուկը»:

Լուծում
22։2=11
11-5=6
6:2=3
6-3=3

2.Արփին ճաշի համար աղցան պատրաստեց: Մեկ բաժին աղցանի համար պետք է 3 լոլիկ, 2 վարունգ, 1 պղպեղ: Քանի՞ լոլիկ, վարունգ և պղպեղ օգտագործեց Արփին 8 բաժին աղցան պատրաստելու համար:
Լուծում
8×3=24
8×2=16
8×1=8

Պատ․՝ 24 լոլիկ, 16 վարունգ, 8 պղպեղ

3.Պարկում կա 8 կարմիր, 4 դեղին և 11 կանաչ գնդակ: Առանց պարկի մեջ նայելու՝ ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է այնտեղից հանել, որ հանածներից գոնե մեկը դեղին լինի:
Լուծում
11+8+1=20
Պատ․՝ 20 գնդակ

4.Տարբեր թվանշաններով գրվող ամենափոքր քառանիշ թվի հարյուրավորների կարգում ի՞նչ թվանշան է գրված:
Պատ․՝ 1023

5. Մեկ մուտք ունեցող բազմահարկ շենքի յուրաքանչյուր հարկում կա չորս բնակարան: Ո՞ր հարկում է 49-րդ բնակարանը, եթե բնակարանների համարակալումը սկսվում է առաջին հարկից` 1 համարով:
Լուծում
49:4=12+1
Պատ․՝
13 -րդ հարկում

մաթեմատիկա

Մաթեմատիկա

Առաջադրանքներ

  1. Գտիր  7-ի  կրկնապատիկը։ 7×2=14
  2. Գտիր  6-ի  եռապատիկը։ 6×3=18
  3. Գտիր   8-ի  քառապատիկը։ 8×4=32
  4. Գտիր  10-ի  հնգապատիկը։  10×5=50
  5. Գտիր  4-ի  տասնապատիկը։  4×10=40
  6. Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։ 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18
  7. Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։ 3, 6, 9, 12, …
  8. Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։ 6, 12, 18, 24, 30, 36, 42, 48
  9. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։ 8, 16, 24, 32, …
  10. Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։ 37, 44, 51, 58, …
  11. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։ 9, 18, 27, 36, …
  12. Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։ 10, 20, 30, 40, 50, 60
  13. Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։ 36, 48, 62, 64, …
  14. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։ 13, 26, 39, 52, …
  15. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։ 100×6=600
  16. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։ 9×2=18
  17. Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։ 100×10=1000
  18. Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը 1000×4=4000