Կենսաբանություն 8

Ներքին բակի բույսերի քարտեզ

Ծաղիկները մեծ են, տերևները՝ օվալաձև, 4-8 սմ երկարությամբ։ Պտուղը կլոր տուփ է՝ 6 սերմով։ Բաց գետնին բույս ը հասնում է 10 մ բարձրության: Lagerstroemia indica-ն հաճախ անվանում են նաև «հնդկական յասաման», չնայած իսկական յասամանը և Lagerstroemia-ն պատկանում են ոչ միայն տարբեր ընտանիքների, այլև տարբեր կարգերի։

Մինչև 20 մ բարձրության տերևաթափ երկտուն ծառ՝ բարձր ճյուղավորված, խիտ, տարածված պսակով։ մուգ շագանակագույն, ճեղքավոր կեղևով ծածկված բարակ բունով։ Ճյուղերը կեռիկավոր-կորացած են, ընձյուղները՝ ուժեղ փշոտ, մինչև 2,5 սմ երկարությամբ փշերը տեղակայված են տերևների անութներում։ Տերևները հերթադիր, ձվաձև, սրածայր գագաթով, ամբողջական են։

Catalpa speciosa-ն միջին չափի, տերևաթափ ծառ է, որը աճում է մինչև 15-30 մետր բարձրությամբ և 12 մետր լայնությամբ: Այն ունի մինչև 1 մետր տրամագծով բուն, շագանակագույնից մինչև մոխրագույն թեփոտվող կեղևով:

Հանգուցախոտ (լատ.՝ Polýgonum) հնդկացորենազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, ավելի հազվադեպ՝ ենթաթփերի և որթատունկերի ցեղ է, որն ունի ավելի քան 200 տեսակ և լայնորեն տարածված է ամբողջ աշխարհում։ Մշակույթում օգտագործվում է մոտ 20 տեսակ։ Այն նաև հայտնի է որպես Գորեց, կամ Գրեչիշնիկ:

Հաշվետվություն·Կենսաբանություն 8

Կենսաբանության 2024-2025 ուս․ տարվա հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

Հոկտեմբեր՝
Կենսաբանություն 09․30․2024
Նյարդային համակարգ
Գեղձի ֆուկցիայի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություն


Նոյեմբեր ամսվա կեսնաբանության ամփոփում


Դեկտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում


Փետրվար-մարտ կենսաբանության ամփոփում


Ապրիլ՝
Սնման հիգիենան, մարսողական օրգանների հիվանդություններ, դրանց կանխարգելումը
Վիտամիններ, դրանց դերը մարդու կյանքում

Մաշկի կառուցվածքը և ֆունկցիան

Մայիս՝
Արտազատությունը կենդանի օրգանիզմներում և նյութափոխանակության առանձնահատկությունները

Կենսաբանություն 8

Արտազատությունը կենդանի օրգանիզմներում և նյութափոխանակության առանձնահատկությունները

Պատասխանել հարցերին
1. Ինչպիսի՞ սննդանյութերի օգտագործուﬓ է բացասաբար ազդում արտազատության օրգանների վրա:
Սուր թթու, կծու և աղի սննդանյութերը բացասական ազդողություն ունեն երիկամների վա։
2. Թվարկե՛ք երիկամային հիվանդությունների պատճառները:

Սովորաբար երիկամային հիվանդությունները զարգանում են այլ հիվանդություններից հետո, օրինակ` ուժեղ մրսածության, թոքաբորբի, անգինայի, շնչառական օրգանների հիվանդությունների, հիվանդ ատամների կամ նշագեղձերի բորբոքումների առկայության դեպքում և այլն:
3. Ինչպե՞ս են հիվանդությունների հարուցիչները թափանցում ﬕզուղիներ:

Ախտածին մանրէները արյան միջոցով թափանցում են միզարտադրման օրգաններ և առաջացնում բորբոքային երևույթներ։
4. Ինչպիսի՞ սննդամթերքն է բացասաբար ազդում երիկաﬓերի աշխատանքի
վրա:

Երիկամների վրա վնասակար ազդեցություն են թողնում ալկոհոլը, կծու, թթու և աղի սննդանյութերի ոչ չափավոր օգտագործումը։

Կենսաբանություն 8

Մաշկի կառուցվածքը և ֆունկցիան

1. Ի՞նչ նշանակություն ունի մարﬓի մազածածկույթը:
Մարմնի մազածածկույթը պաշտպանում է մաշկը արևից, վնասվածքներից, միջատներից, օգնում է պահպանել մարմնի ջերմաստիճանը և մազերի արմատները զգայուն են, օգնում են զգալ շփումը։
2. Ի՞նչ գործոնների հետևանքով են մազերը թափվում:

Տղամարդկային տիպի մազաթափությունը համարվում է ժառանգականության և արական հորմոն դիհիդրոտեստոստերոնի համադրության արդյունք։ Իսկ կանանց մոտ՝ հորմոնալ փոփոխություններ, ժառանգականություն, սթրես, վատ սննդակարգ և բժշկական պայմաններ, ինչպիսիք են անեմիան և հորմոնալ անհավասարակշռությունը
3. Ինչպե՞ս խնաﬔլ եղունգները և պահպանել ձեռքերի մաքրությունը:

Եղունգները պետք է կտրել և չկրծել, կրծելու ժամանակ մարդու օրգանիզմ անցնում է տարաբնույթ ինֆեկցիաներ։ Իսկ մաքրությունը պահպանելու համար պետք է լվացվել և լողանալ։
4. Ի՞նչ ախտանիշներ են դրսևորվում մաշկի ցրտահարված տեղամասում:

Առաջին աստիճանի ցրտահարությունը մակերեսային է, մաշկի վնասումը չի լինում մնայուն։ Ամենավաղ ախտանիշն է մաշկի զգացողության խանգարումը։ Ախտահարված հատվածներում մաշկը լինում է թմրած, ուռած՝ կարմրած եզրերով։ Մի քանի շաբաթից մաշկի մակերեսը կարող է պոկվել։

Կենսաբանություն 8

Վիտամիններ, դրանց դերը մարդու կյանքում

Պատասխանել հարցերին
1․ Ի՞նչ նշանակություն ունեն վիտամիններ

Վիտամինները անհրաժեշտ են մարդու օրգանիզմում նյութափոխանակության կարգավորման համար։ Վիտամինների բացակայությունը կոչվում է ավիտամինոզ,անբավարությունը՝ թերվիտամինոզ իսկ հավելյալ քանակը՝ գերվիտամինոզ։
2․ Ո՞ր սննդամթերքն է ավելի շատ պարունակում վիտամին A, B, C, D

Վիտամին A՝ կարագ, ձկան յուղ, լյարդ, գազար, ծիրան
Վիտամին B՝ հաց, ձավարեղեն, լյարդ, կաթ, ձու
Վիտամին C՝ կիտրոն, սխտոր, կանաչ սոխ, մասուր, կաղամբ
Վիտամին D՝ ձուկ, ձվի դեղնուց, կաթ
3․ Ինչպիսի՞ն պետք է լինի սննդի ընդունման ռեժիմն օրվա ընթացքում։

Նախաճաշը պետք է լինի սննդարար ու հագեցնող, քանի որ օրվա առաջին սնունդն է։ Ճաշը օրվա հիմնական կերակուրն է, որը պետք է պարունակի սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր։ Ընթրիքը պետք է լինի թեթև, որպեսզի չծանրաբեռնի մարսողական համակարգը։ Սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնելուց 1,5-2 ժամ առաջ։

Կենսաբանություն 8

Սնման հիգիենան, մարսողական օրգանների հիվանդություններ, դրանց կանխարգելումը

Լրացուցիչ աշխատանք․
1․ Ինչու՞ պետք է հետ սննդակարգին։
2․ Որո՞նք են սնման հիգիենայի նորմերը։

Ուտելուց առաջ պետք է լվանալ ձեռքերը, ուտելու պահին չպետք է կարդալ, լսել ռադիո, դիտել հեռուստացույց, վարել խոսակցություն որևէ մեկի հետ: Մարսողական համակարգի գործունեության վրա վնասակար ազդեցություն են թողնում ալկոհոլը և նիկոտինը:
3․ Թվարկե՛ք թունավորման ախտանշանները։

Աննդային թունավորումների հիմնական ախտանիշներն են որովայնի շրջանի ցավերը, սրտխառնոցը, փսխումը, ընդհանուր թուլությունը:

Կենսաբանություն 8

Շնչառական համակարգ:

Պատասխանել հարցերին․
1. Ինչո՞ւ պետք է քթով շնչել:

Քթով շնչելը կարևոր է, քանի որ քիթը ֆիլտրում, տաքացնում և խոնավեցնում է օդը՝ պաշտպանելով թոքերը և բրոնխները փոշուց, մանրէներից և այլ վնասակար մասնիկներից:
2. Ինչո՞ւ ջրի ﬔջ ընկած թոքի կտորը չի ընկղմվում:

Թոքը պարունակում է բազմաթիվ օդային պղպջակներ, ինչը նվազեցնում է նրա խտությունը, ինչը թույլ է տալիս նրան լողալ ջրի վրա և չսուզվել:
3. Ի նչո՞ւ երեխան, ով այս կամ այն պատճառով դժվարանում է քթով շնչել,
հաճախ է հիվանդանում մրսածության հիվանդություններով:

Երբ երեխան շնչում է բերանով, մանրէներն ու սառը օդը անմիջապես թափանցում են օրգանիզմ, ինչը մեծացնում է վարակների ու մրսածության հավանականությունը:

Կենսաբանություն 8

Սրտամկանի ինֆարկտ, առողջ սիրտ,

1. Ինչպե՞ս է առաջանում սրտամկանի ինֆարկտը։
Ինֆարկտի ժամանակ մահանում է սրտային մկանի մի մասը, գլխուղեղի կաթվածքի ժամանակ մահանում է ուղեղի մի մասը։ Սրտամկանի ինֆարկտը սիրտը սնող արյան անոթների խցանման հետևանքով առաջացող սուր անբավարարությունն է, որի արդյունքում առաջանում է սրտամկանի մահացում։
2. Ինչպե՞ս է առաջանում գլխուղեղի կաթվածը։

Ուղեղի անոթների խցանման կամ վնասման դեպքում ուղեղը մնում է առանց սնուցման: Հետևող արձագանքը լինում է տվյալ հատվածի մահը: Ուղեղի մահացած հատվածի հետ մարդը կորցնում է այն ֆունկցիաները, որոնց համար այն պատասխանատու էր: Ուղեղի կաթվածի պատճառներից են սթրեսը, ծխախոտը, ալկոհոլը, ճարպակալությունը, անշարժ վիճակը և շաքարախտը։

Կենսաբանություն 8

Արյան շրջանառությունը անոթներով

1․ Ինչո՞վ է պայմանավորված անոթներում արյան շարժման արագությունը:
Զարկերակների պատերի մկանային շերտի կծկման շնորհիվ բարձրանում է արյան ճնշումը և արյունը ստանում է լրացուցիչ շարժման արագություն:
2․ Ո՞ր անոթներում է դիտվում արյան հոսքի ﬔծ արագություն:

Արյան հոսքի ամենամեծ արագությունը աորտայում է, մոտ 0,5 մ/վ։
3․ Որո՞նք են արյան հոսքի արագության նվազման պատճառները մազանոթներում:

Արյան հոսքի արագությունը կախված է անոթների լուսանցքի հաստությունից և արյունատար անոթի տեսակից։
4․ Ինչո՞ւ են դեպի թոքեր գնացող անոթները կոչվում երակային անոթներ:

Զարկերակներով սովորաբար շարժվում է թթվածնով հարուստ արյուն, բացառությամբ թոքային զարկերակների, որոնցով սրտի աջ փորոքից երակային արյունը շարժվում է դեպի թոքեր:
5․ Սրտի ո՞ր բաժնից է սկսվում արյան ﬔծ շրջանառությունը և որտե՞ղ է ավարտվում:

Արյան շրջանառությունը սկսվում է աջ փորոքից՝ թոքային ցողունով և ավարտվում ձախ նախասրտում։