Կենսաբանություն 7

Կենսաբանության գիտելիքի ստուգում

Գտնել ճիշտ պատասխանը

1․Հետևյալ ջրիմուռներից ո՞րն է միաբջիջ.
1) սպիրոգիրան
2) ուլվան
3) կանաչուկը
4) ուլոտրիքսը
2․Ո՞ր հիվանդության հարուցիչն է պատկանում պրոկարիոտներին.
1) էնցեֆալիտի
2) խոլերայի
3) հեպատիտի
4) խոզուկի
3․Հետևյալ հիվանդություններից որի՞ հարուցիչն է պատկանում սնկերի թագավորությանը.
1) բրուցելյոզի
2) ժանտախտի
3) դաբաղի
4) ֆիտոֆտորոզի
4․Ո՞ր նյութն է կուտակվում սնկերի բջիջներում որպես պաշարանյութ
1) օսլա
2) խիտին
3) գլիկոգեն
4) միզանյութ
5․Ի՞նչ գործընթացներ է վերահսկում հողաթափիկ Ինֆուզորիայի մեծ կորիզը

1 ) բազմացման և շարժման
2) սննդառության և արտաթորության
3) սննդառություն և բազմացում
4) բազմացում և շնչառություն

Կենսաբանություն 7

Կենդանիներին բնորոշ հատկանիշները

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

1. Ի՞նչ հիմնական առանձնահատկություններ ունեն կենդանիները

Կենդանիները միաբջիջ օրգանիզմներ են, հետերոտրոֆ են (նվում են պատրաստի օրգանական նյութերով), ակտիվ տեղաշարժվում են միջավայրում, արտաքին միջավայրից ազդակներ ստանալում և պատասխանում դրանց իրենց վարքագծի փոփոխությամբ, կենդանիներն իրենց կյանքի ընթացքում ունեն մարմնի անսահմանափակ աճ։
2. Ի՞նչ կառուցվածքային առանձնահատկություն ունի կենդանու բջիջը

Կենդանիների բջիջները զուրկ են բջջապատից։ Կենդանիների կառուցվածքով և գործառույթներով միանման բջիջները ձևավորում են հյուսվածքներ, իսկ հետո նրանք վերածվում են օրգանների։ Կենդանիներին բնորոշ են հենաշարժիչ, մարսողության, շնչառության, արյունատար, արտազատության, սեռական, նյարդային օրգան-համակարգները։
3. Նկարագրե՞ք կենդանիների համաչափության տեսակները և բերեք օրինակներ։

Ողնաշար չունեցող կենդանիներին անվանում են անողնաշարներ։ Օրինակ՝ աղեխորշավորները, որդերը, փափկամարմինները ու փշամորթները։ Ողնաշարավորներ են ձկները, թռչուններն, երկկենցաղները, սողունները ու կաթնասունները։

Կենսաբանություն 7

Դեկտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1․ Ներկայացնել ֆոտոսինթեզի գործընթացը մանրամասն։
Ֆոտոսինթեզ ածխաթթու գազից և ջրիցլույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է։ Ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ։ Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը ֆոտոնի կլանման, էներգիայի փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում, այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի։
2. Ո՞ր օրգանիզմներն են կատարում ֆոտոսինթեզ։
Ֆոտոսինթեզ են կատարում այն բույսերը, որոնց բջիջներում քլորոֆիլ է պարունակվում։
3. Ներկայացնել մտրակավորների ներկայացուցիչներից կանաչ էվգլենայի կառուցվածքը և բազմացումը։

Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։ Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։
4. Հողաթափիկ ինֆուզորիայի արտաքին կառուցվածքը և ներքին օրգանները։

Այն ունի արտաքին ամուր բջջապլազմային և ներքին հատիկավոր շերտեր։ Բացի սննդառական վակուոլներից կան նաև կծկվող վակուոլներ։ Հողաթափիկ ինֆուզորիան հողաթափի է նման, դրա համար էլ նրան կոչում են հողաթափիկ ինֆուզորիա։ Հողաթափիկ ինֆուզորիաները կարող են ունենալ մինչև 0,33 մմ երկարություն և ծածկված են մանր մազանման օրգանոիդներով, որոնք կոչվում են թարթիչներ։ Հողաթափիկ ինֆուզորիան շարժվում է իր մարմնի վրայի թարթիչների շարժման շնորհիվ, սնունդը նույնպես հասնում է նրա բերանը այդ նույն թարթիչների շնորհիվ։
5. Ինչպե՞ս է բազմանում հողաթափիկ ինֆուզոիան։

Հողաթափիկ ինֆուզորիաները բազմանում են անսեռ եղանակով, միևնույն ժամանակ նրանց մոտ տեղի է ունենում նաև սեռական գործընթաց, որը չի հանգեցնում վերարտադրության։ Անսեռ բազմացման ժամանակ տեղի է ունենում լայնական բաժանում, որն ուղեկցվում է վերականգնման գործընթացներով։ Օրինակ, առանձնյակներից մեկի մոտ նորից է ձևավորում է բջջաբերանը՝ բերանամերձ ցիլիատուրայով, յուրաքանչյուրը վերականգնում է բացակայող կծկվող վակուոլը, տեղի է ունենում բազային մարմնիկների բազմացում, ձևավորվում են նոր թարթիչներ և այլն։
6․ Հղումներով ներկայացնել դեկտեմբեր ամսվա բլոգային աշխատանքները։

Ֆոտոսինթեզ և բջջային շնչառություն
Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և բազմացումը, արմատոտանիների տիպ

Կենսաբանություն 7

Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և բազմացումը, արմատոտանիների տիպ

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

1. Ո՞ր կենդանիները չունեն մարմնի մշտական ձև:
Աղտոտ և օրգանական մնացորդներով հարուստ ջրամբարներում բնակվում են թարթիչավոր նախակենդանիները: Թարթիչավորներն ապրում են արմատամտրակավորների հետ նույն կենսամիջավայրում և, ի տարբերություն նրանց, ունեն գիշատիչ ձևեր: Հողաթափիկ ինֆուզորիան ունի ցիտոպլազմայի արտաքին խիտ շերտ, որն ապահովում է նրա մարմնի հստակ ձևը: Նա արտաքինից պատված է բազմաթիվ թարթիչներով, որոնց օգնությամբ շարժվում է՝ պտտվելով բջջի առանցքի շուրջ:
2. Ինչպե՞ս են բազմանում սովորական ամեոբան:

Բազմանում են հիմնականում անսեռ ճանապարհո։Ամեոբայի սնվելուց հետո նրա մարմինն աճում է։ Մեծացած ամեոբան պատրաստվում է բազմացման։ Բազմացումն սկսվում է կորիզի փոփոխությամբ։ Կորիզը ձգվում է, բաժանվում է երկու կեսերի, որոնք իրարից հեռանում են տարբեր կողմեր։ Սկզբում կիսվում է կորիզը, այնուհետև կիսվում է ցիտոպլազման։ Եվ ամեոբայի մարմնի վրա առաջանում է կենդանուն երկու մասի բաժանող սեղմվածք։ Յուրաքանչյուր մասի մեջ ընկնում է մեկական կորիզ։ Երկու մասերի միջև ցիտոպլազման կտրվում է, և առաջանում է երկու ամեոբա։
3. Ի՞նչ հատկանիշով է ինֆուզորիան տարբերվում մյուս միաբջիջ կենդանիներից:

Հողաթափիկ ինֆուզորիան ունի հատուկ արտազատական անցք, որով կատարվում է սննդի չմարսված մնացորդների հեռացումը։
4. Ինչպե՞ս է բազմանում հողաթափիկ ինֆուզորիան:

Հողաթափիկ ինֆուզորիաները բազմանում են անսեռ եղանակով, միևնույն ժամանակ նրանց մոտ տեղի է ունենում նաև սեռական գործընթաց, որը չի հանգեցնում վերարտադրության։ Անսեռ բազմացման ժամանակ տեղի է ունենում լայնական բաժանում, որն ուղեկցվում է վերականգնման գործընթացներով։ Օրինակ, առանձնյակներից մեկի մոտ նորից է ձևավորում է բջջաբերանը՝ բերանամերձ ցիլիատուրայով, յուրաքանչյուրը վերականգնում է բացակայող կծկվող վակուոլը, տեղի է ունենում բազային մարմնիկների բազմացում, ձևավորվում են նոր թարթիչներ և այլն։

Կենսաբանություն 7

Ֆոտոսինթեզ և բջջային շնչառություն

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

1. Ի՞նչ է տեղի ունենում ֆոտոսինթեզի ընթացքում։

Ֆոտոսինթեզ ածխաթթու գազից և ջրիցլույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է։ Ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ։ Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը ֆոտոնի կլանման, էներգիայի փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում, այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի։
2. Ո՞րն է բջջային շնչառության նշանակությունը։

Բջջային շնչառությունը նյութափոխանակության ռեակցիաների և գործընթացների շարք է, որոնք տեղի են ունենում օրգանիզմների բջիջներում` սննդանյութերի կենսաքիմիական էներգիան ԱԵՖ-ի վերածելու համար։
3. Բացատրել ֆոտոսինթեզի և բջջային շնչառության կապը։

Երկու գործընթացներն էլ իրականացնում են էներգիայի ձևափոփոխություն: Եթե համեմատենք երկու գործընթացները, ապա կնկատենք, որ մի գործընթացի ելանյութերը հանդիսանում են մյուսի վերջնանյութերը:

Կենսաբանություն 7

Նոյեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1. Ներկայացնել ջրիմուռների կեռուցվածքը և տարածվածությունը։
Ջրիմուռները լինում են միաբջիջ, գաղութային և բազմաբջիջ։ Միաբջիջ ջրիմուռները կարող են բնակվել հողում, ծառերի կեղևի, պատերի և այլ ցամաքային միջավայրներում: Միաբջիջ և գաղութային ջրիմուռները նաև լավ գոյատևում են ջրի վերին մակերեսին: Բազմաբջիջ ջրիմուռները հիմնականում գրավում են խոշոր ջրային ավազաններ, օրինակ՝ քաղցրահամ գետեր, լճեր, ծովեր ու օվկիանոսներ: Միաբջիջ ջրիմուռներ են քլամիդոմոնադը և քլորելան։ Բազմաբջիջ ջրիմուռներ են սպիրոգիրան, ուլոտրիքսը և լամինարիան։
2. Ջրիմուռների բազմացում։

Ջրիմուռները կարող են բազմանալ վեգետատիվ և սեռական ճանապարհով:
Վեգետատիվ բազմացման ժամանակ սպիրոգիրայի թելիկը մասնատվում է առանձին հատվածների, որոնցից յուրաքանչյուրը սկիզբ է տալիս նոր օրգանիզմի: Իսկ սեռական բազմացման ժամանակ թելիկները մոտենում են իրար և նրանց բջիջների միջև առաջանում են կամրջակներ: Արդյունքում առաջանում է զիգոտ, որը պատվում է թաղանթով և հանգստի շրջանից հետո սկիզբ է տալիս նոր սպիրոգիրայի:
3. Մարդը կենցաղում ինչպե՞ս է օգտագործում ջրիմուռներին։

Մարդիկ ջրիմուռները օգտագործվում են որպես պարարտանյութ, իսկ որոշ տեսակներ մարդիկ կիրառում են իրենց սննդակարգում: Նրանք հարուստ են յոդով, ածխաջրերով և վիտամիններով:
4. Սպորավոր բույսերի կառուցվածքը և տեսակները։

Սֆագնումը աճում է գագաթով, իսկ ստորին բջիջները մնում են ճահճային միջավայրում: Արդյունքում նրա ցողունի ստորին մասը կազմվում է մահացած խոշոր բջիջներից:
5. Ինչպե՞ս են բազմանում սպորավոր բույսերը։

Որոշ սպորավոր բույսեր հազվադեպ են սպոր առաջացնում և բազմանում են հիմնականում մարմնի առանձին հատվածների անջատման միջոցով։ Երբեմն սպորավոր բույսերը բաժանում են ստորակարգերի, օրինակ՝ ջրիմուռներ, բակտերիաներ, սնկեր, քարաքոսեր, և բարձրակարգերի՝ պտերներ, ձիաձետներ, գետնամուշկեր։ Սպորավոր բույսերի հակադրում են սերմնավոր բույսերին, որոնք բազմանում և տարածվում են սերմերով։
6. Ծաղկավոր բույսերի կառուցվածքը

Ծաղկավոր բույսերը լինում են վեգետատիվ և գեներատիվ։ Ծածկասերմերի գեներատիվ օրգաններն են՝ ծաղիկը, պտուղը, սերմը: Իսկ վեգետատիվ՝ արմատը, ցողունը, տերևը։ Վեգետատիվ համակարգը ապահովում է բույսի կենսագործունեությունը, իսկ գեներատիվ համակարգը ապահովում է բույսի բազմացումը: Գոյություն ունի արմատային երկու համակարգ՝ փնջաձև և առանցքային, որոնք կազմվում են գլխավոր, կողային և հավելյալ արմատներից: Լինում են պարզ և բարդ տերևներ, ամբողջաեզր և սղոցաեզր տերևներ, ցանցաջիղ, աղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ տերևներ:
7. Ծաղկի կառուցվաղք։
Ծաղիկը կազմված է ծաղկաբաժակից, պսակից, առէջներից ու վարսանդներից։ Ծաղկի կենտրոնում գտնվում է վարսանդը։ Սերմնարանի ներսում են գտնվում մեկ կամ մի քանի սերմնաբողբոջներ, որոնցից զարգանում են սերմերը։ Յուրաքանչյուր առէջ կազմված է առէջաթելից և փոշանոթից։ Փոշանոթում զարգանում են փոշեհատիկներ։
8. Ներկայացնել փոշոտումը։
Գոյություն ունի փոշոտման երկու ձև՝ ինքնափոշոտում և խաչաձև փոշոտում։ Ինքնափոշոտումը մեկ ծաղկի ներսում է տեղի ունենում, իսկ խաչաձև՝ երկու ծաղիկների միջև։
9. Ներկայացնել նոյեմբեր ամսվա բլոգային աշխատանքը։
Ջրիմուռների մասին
Սպորավոր բույսեր, պրեզենտացիա
Սպորավոր բույսեր
Ծածկասերմ, ծաղկավոր բույսերի կառուցվածքը

Կենսաբանություն 7

Ծածկասերմ, ծաղկավոր բույսերի կառուցվածքը

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

1. Որո՞նք են ծաղկավոր բույսերի գեներատիվ օրգանները

Ծածկասերմերի գեներատիվ օրգաններն են՝ ծաղիկը, պտուղը, սերմը:
2. Տերևների ին՞չ ձևեր են ձեզ հայտնի։

Լինում են պարզ և բարդ տերևներ, ամբողջաեզր և սղոցաեզր տերևներ, ցանցաջիղ, աղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ տերևներ:
3. Արմատային համակարգի ինչ տեսականեր գիտես։

Արմատային համակարգը կարող է լինել փնջաձև և առանցքային
4. Որո՞նք են միաշաքիլավոր և երկշաքիլավոր բույսերը։ Յուրաքանչյուրից բերել մի քանի օրինակ։

Գոյություն ունի ծաղկավոր բույսերի երկու դաս՝
1. Միաշաքիլավոր բույսեր
Միաշաքիլավոր բույսերի սաղմը ունի մի տերև։ Օրինակ՝ շուշանը, ցորենը, եգիպտացորենը, բրինձը, սոխը, սխտորը:
2. Երկշաքիլավոր 
Երկշաքիլավոր բույսերի սաղմը ունի երկու տերև։ Օրինակ՝ լոբին, ոլոռը, կաղամբը, արևածաղիկը, խնձորենին, ելակը:
Երկշաքիլավոր բույսերի դասը երկրագնդի վրա հիմնական տարածում ունեցող, առավել լավ հարմարված և մարդկությանը հայտնի բուսատեսակների դասն է՝ խոտաբույսեր, թփեր, ծառեր:

Կենսաբանություն 7

Սպորավոր բույսեր

Լրացուցիչ աշխատանք․
1. Ինչպիսի՞ն է Սֆագնումի կառուցվածքը

Սֆագնումը աճում է գագաթով, իսկ ստորին բջիջները մնում են ճահճային միջավայրում: Արդյունքում նրա ցողունի ստորին մասը կազմվում է մեռած խոշոր բջիջներից:
2. Արտաքին կռուցվածքով ինչո՞վ են իրարից տարբերվում պտերներ, ձիաձետները։ ի՞նչն է դրանց մոտ ընդհանուր։
3. Ի՞նչն է բնորոշ բոլոր պտերներին
4.Ի՞նչ բույսեր են աճել Երկրի վրա 300 մլն տարի առաջ։

Մոտ 300−350մլն. տարի առաջ Երկրի կլիման խոնավ, տաք և ստվերոտ
էր, տեղում էին տաք անձրևներ, կուտակվել էր շատ ջուր և առաջացել էին լճեր ու ճահիճներ: Այդ պայմաններում պտերանմանները հասան կատարելության,
և երկրագնդում գերիշխում էին 40մ բարձրության ծառանման պտերանմանները: Արդյունքում խոնավասեր մամուռների և կատարելության հասած պտերանմանների որոշ ձևեր ոչնչացան և առաջացրին բնական վառելանյութի ժամանակակից պաշարներ:

Կենսաբանություն 7

Ջրիմուռների մասին

Ջրիմուռների մասին
բազմացումը
բազմաբջիջ ջրիմուռի բազմացումը , ջրիմուռների բազմազանությունը
Լրացուցիչ առաջադրանք սովորել դասագրքից- էջ՝ 37

Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․
1. Կառուցվածքային ի՞նչ առանձնահատկություններ ունեն ջրիմուռները։
Ջրիմուռների կարևոր բաժիններն են կապտականաչ ջրիմուռներ, կանաչ ջրիմուռներ, դեղնականաչ ջրիմուռներ, դիատոմային ջրիմուռներ, կարմիր ջրիմուռներ։ Ջրիմուռները լինում են միաբջիջ, գաղութային և բազմաբջիջ։ Միաբջիջ ջրիմուռներ են քլամիդոմոնադը և քլորելան։ Գաղութային ջրիմուռ է պլևրոկոկը։ Բազմաբջիջ ջրիմուռներ են սպիրոգիրան, ուլոտրիքսը և լամինարիան։
2. Ի՞նչ միաբջիջ կանաչ ջրիմուռներ են ձեզ հայտնի։
Սպիրոգիրան, ուլոտրիքս, ուլվա։
3. Ինչու՞ են ամենախորը տեղերում բնակվում կարմիր ջրիմուռները։

Կարմիր ջրիմուռներին են պատկանում պորֆիրան, խոնդրուսը, էուտորան և այլն: Նրանք հիմնականում տարածված են մերձարևադարձային ծովերում 100-200 մ ջրային խորություններում։ Այնտեղ լույսը գրեթե չի թափանցում, և կարմիր գունանյութերը օգնում են առավելագույնս կլանել թափանցող լույսը:
4. Ի՞նչ օգուտ են ստանում մարդիկ ջրիմուռներից։

Ջրիմուռները օգտագործվում են որպես անասնակեր և պարարտանյութ, իսկ որոշ տեսակներ որպես սնունդ են ծառայում մարդկանց համար: Նրանք հարուստ են յոդով, ածխաջրերով և վիտամիններով: