Կենսաբանություն 7

Նոյեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1. Ներկայացնել ջրիմուռների կեռուցվածքը և տարածվածությունը։
Ջրիմուռները լինում են միաբջիջ, գաղութային և բազմաբջիջ։ Միաբջիջ ջրիմուռները կարող են բնակվել հողում, ծառերի կեղևի, պատերի և այլ ցամաքային միջավայրներում: Միաբջիջ և գաղութային ջրիմուռները նաև լավ գոյատևում են ջրի վերին մակերեսին: Բազմաբջիջ ջրիմուռները հիմնականում գրավում են խոշոր ջրային ավազաններ, օրինակ՝ քաղցրահամ գետեր, լճեր, ծովեր ու օվկիանոսներ: Միաբջիջ ջրիմուռներ են քլամիդոմոնադը և քլորելան։ Բազմաբջիջ ջրիմուռներ են սպիրոգիրան, ուլոտրիքսը և լամինարիան։
2. Ջրիմուռների բազմացում։

Ջրիմուռները կարող են բազմանալ վեգետատիվ և սեռական ճանապարհով:
Վեգետատիվ բազմացման ժամանակ սպիրոգիրայի թելիկը մասնատվում է առանձին հատվածների, որոնցից յուրաքանչյուրը սկիզբ է տալիս նոր օրգանիզմի: Իսկ սեռական բազմացման ժամանակ թելիկները մոտենում են իրար և նրանց բջիջների միջև առաջանում են կամրջակներ: Արդյունքում առաջանում է զիգոտ, որը պատվում է թաղանթով և հանգստի շրջանից հետո սկիզբ է տալիս նոր սպիրոգիրայի:
3. Մարդը կենցաղում ինչպե՞ս է օգտագործում ջրիմուռներին։

Մարդիկ ջրիմուռները օգտագործվում են որպես պարարտանյութ, իսկ որոշ տեսակներ մարդիկ կիրառում են իրենց սննդակարգում: Նրանք հարուստ են յոդով, ածխաջրերով և վիտամիններով:
4. Սպորավոր բույսերի կառուցվածքը և տեսակները։

Սֆագնումը աճում է գագաթով, իսկ ստորին բջիջները մնում են ճահճային միջավայրում: Արդյունքում նրա ցողունի ստորին մասը կազմվում է մահացած խոշոր բջիջներից:
5. Ինչպե՞ս են բազմանում սպորավոր բույսերը։

Որոշ սպորավոր բույսեր հազվադեպ են սպոր առաջացնում և բազմանում են հիմնականում մարմնի առանձին հատվածների անջատման միջոցով։ Երբեմն սպորավոր բույսերը բաժանում են ստորակարգերի, օրինակ՝ ջրիմուռներ, բակտերիաներ, սնկեր, քարաքոսեր, և բարձրակարգերի՝ պտերներ, ձիաձետներ, գետնամուշկեր։ Սպորավոր բույսերի հակադրում են սերմնավոր բույսերին, որոնք բազմանում և տարածվում են սերմերով։
6. Ծաղկավոր բույսերի կառուցվածքը

Ծաղկավոր բույսերը լինում են վեգետատիվ և գեներատիվ։ Ծածկասերմերի գեներատիվ օրգաններն են՝ ծաղիկը, պտուղը, սերմը: Իսկ վեգետատիվ՝ արմատը, ցողունը, տերևը։ Վեգետատիվ համակարգը ապահովում է բույսի կենսագործունեությունը, իսկ գեներատիվ համակարգը ապահովում է բույսի բազմացումը: Գոյություն ունի արմատային երկու համակարգ՝ փնջաձև և առանցքային, որոնք կազմվում են գլխավոր, կողային և հավելյալ արմատներից: Լինում են պարզ և բարդ տերևներ, ամբողջաեզր և սղոցաեզր տերևներ, ցանցաջիղ, աղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ տերևներ:
7. Ծաղկի կառուցվաղք։
Ծաղիկը կազմված է ծաղկաբաժակից, պսակից, առէջներից ու վարսանդներից։ Ծաղկի կենտրոնում գտնվում է վարսանդը։ Սերմնարանի ներսում են գտնվում մեկ կամ մի քանի սերմնաբողբոջներ, որոնցից զարգանում են սերմերը։ Յուրաքանչյուր առէջ կազմված է առէջաթելից և փոշանոթից։ Փոշանոթում զարգանում են փոշեհատիկներ։
8. Ներկայացնել փոշոտումը։
Գոյություն ունի փոշոտման երկու ձև՝ ինքնափոշոտում և խաչաձև փոշոտում։ Ինքնափոշոտումը մեկ ծաղկի ներսում է տեղի ունենում, իսկ խաչաձև՝ երկու ծաղիկների միջև։
9. Ներկայացնել նոյեմբեր ամսվա բլոգային աշխատանքը։
Ջրիմուռների մասին
Սպորավոր բույսեր, պրեզենտացիա
Սպորավոր բույսեր
Ծածկասերմ, ծաղկավոր բույսերի կառուցվածքը

Оставьте комментарий