Հաշվետվություն·Կենսաբանություն 7

Կենսաբանության 2023-2024 հաշվետվություն

Սեպտեմբեր — հոկտեմբեր՝
Սեպտեմբեր-հոկտեմբեր կենսաբանության ամփոփում

Նոյեմբեր՝
Նոյեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

Դեկտեմբեր՝
Դեկտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

Փետրվար՝
Փետրվար ամսվա կենսաբանության ամփոփում

Մարտ՝
Մարտ ամսվա կենսաբանության ամփոփում

Ապրիլ՝
Ապրիլ ամսվա կենսաբանության ամփոփում

Մայիս՝
Մայիս ամսվա կենսաբանության ամփոփում

Կենսաբանություն 7

Մայիս ամսվա կենսաբանության ամփոփում

1․ Ներկայացնել թռչյունների արտաքին և ներքին կառուցվածքի առանձնահատկություններիը և համեմատել այլ կենդանիների հետ։
Թռչունների մարմինը կազմված է գլխուղեղից, շնչափողից, ողնուղեղից, քթանցքից, կերակրափողից, թոքից, ձայնալարից, սրտից, կտնառքից, կրծքի մեծ մկանից, ողնուց, լյարդից, ստամոքսից, մկանային ստամոքսից, սերմնարանից, երիկամից, միզածորանից, պոչուկային գեղձից, հաստ աղիքից և կոյանոցից։
2. Թռչյունների սրտի կարուցվածք և արյունատար համակարգ։

Թռչուններն ունեն քառախորշ սիրտ՝ կազմված 2 նախասրտից և 2 փորոքից: Փորոքն ունի լրիվ միջնապատ: Թռչուններն ունեն արյան շրջանառության երկու շրջան, որոնք երկուսն էլ սկսվում են փորոքներից: Միջնապատի շնորհիվ երակային և զարկերակային արյունները երբեք չեն խառնվում: Թռչունների բջիջները ստանում են O2-ով հարուստ մաքուր զարկերակային արյուն:
3. Թռչյունների բազմացում։

Թռչունները ձվադրող, բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Թռչունները, ի տարբերություն սողունների, չունեն կենդանածին ձևեր: Թռչունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են սողունների բազմացման օրգաններին: Արուն ունի երկար զույգ սերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ: Էգը ունի կենտ ձվարաններ, որոնք կենտ ձվատարով բացվում են կոյանոցի մեջ:
4․ Ներկայացնել կաթնասունների արտաքին և ներքին կառուցվածքի առանձնահատկություններիը և համեմատել այլ կենդանիների հետ։
Կաթնասունների մարմինն ի տարբերություն այլ ողնաշարավորների, արտաքինից սովորաբար պատված է մազերով կամ բրդով։ Մազերը երբեմն կարող են զարգացած չլինել (ջրային կաթնասուններ)։ Ծնոտների վրա սովորաբար կան ատամներ։ Ունեն կաթնագեղձեր և իրենց ձագերին կերակրում են կաթով։ Կաթնասունների տարբեր ներկայացուցիչներ արտաքնապես իրարից էապես տարբերվում են։
5. Կաթնասունների սրտի կարուցվածք և արյունատար համակարգ։

Կաթնասուններն ունեն փակ արյունատար համակարգ և տաքարյուն կենդանիներ են: Ունեն քառախորշ սիրտ՝ կազմված 2 նախասրտից և 2 փորոքից: Փորոքն ունի լրիվ միջնապատ: Կաթնասուններն ունեն արյան շրջանառության երկու շրջան՝ մեծ և փոքր, որոնք երկուսն էլ սկսվում են փորոքներից: Կաթնասունների սիրտը և թոքերը պաշտպանված են կրծքավանդակով: 
6. Կաթնասունների բազմացում։

Կաթնասունները կենդանածին, բաժանասեռ կենդանիներ են, որոնք բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Հասունացած ձվաբջիջներն անցնում են ձվատար խողովակի մեջ, որտեղ տեղի է ունենում բեղմնավորումը: Զույգ ձվարանները բացվում են իգական սեռական համակարգի հատուկ օրգանի՝ արգանդի մեջ, որն ունեն միայն կաթնասունները: Արգանդը մկանուտ պարկ է, որի պատերն ընդունակ են խիստ ձգվելու: Կիսվել սկսող ձվաբջիջը ամրանում է արգանդի պատին և պտղի հետագա ամբողջ զարգացումն ընթանում է այդ օրգանում:

Կենսաբանություն 7

Կաթնասունների արտաքին կառուցվածքը և առանձնահատկությունները

Լրացուցիչ առաջադրանք — դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին․
1. Ի՞նչ հիմանակն կառուցվածքային առանձնահատկություններ ունեն կաթնասունները
Կաթնասունների մարմինն ի տարբերություն այլ ողնաշարավորների, արտաքինից սովորաբար պատված է մազերով կամ բրդով։ Մազերը երբեմն կարող են զարգացած չլինել (ջրային կաթնասուններ)։ Ծնոտների վրա սովորաբար կան ատամներ։ Ունեն կաթնագեղձեր և իրենց ձագերին կերակրում են կաթով։ Կաթնասունների տարբեր ներկայացուցիչներ արտաքնապես իրարից էապես տարբերվում են։
Հողում բնակվող կաթնասունների մարմինը գլանաձև է, պարանոցը՝ կարճ, համարյա աննկատելի (խլուրդ)։
Ջրային կաթնասունների մարմինն ունի շրջահոսելի ձև, իսկ առջևի վերջույթները ձևափոխվել են լողակների (դելֆին)։
Թռչող ձեռնաթևավորներն ունեն մաշկային ծալքեր առջևի վերջույթի երկարացած մատների միջև (չղջիկ): Վերգետնյա ցամաքային կաթնասուններն ունեն լավ զարգացած քայլող վերջույթներ (գայլ)
2. Ի՞նչ նշանակություն ունեն կաթնասունները բնության մեջ և մարդու կյանքում, բերել օրինակներ։

Կաթնասունները կաթնատու և մսատու են, մարդուն կարող են սննդով, բրդով և կաշվով ապահովել։
3. Ի՞նչ նպատակով են կենդանիներին անհրաժեշտ սննդառությունը
Կենսագործունեության համար կենդանիներին սննդառությունը անհրաժեշտ է։
4. Որո՞նք են կենդանիների տեսակները ըստ նախընտրած սննդի։
5. Բնագիտության ֆլեշմոբ-պատասխանել հարցերին
6. Լրացնել սեպտեմբեր-մայիս բաց թողնված առաջադրանքները

Կենսաբանություն 7

Թռչունների արտաքին կառուցվածք, բազմացում և զարգացում

Լրացուցիչ աշխատանք — պատասխանել հարցերին

1. Ի՞նչպիսի հիմնական կառուցվածք  և առանձնահատկություններ ունեն թչունները։

Թռչունները առաջին տաքարյուն, ողնաշարավոր օրգանիզմներն են:
Թռչունները առաջին կենդանի օրգանիզմներն են բնության մեջ, որոնք ունեն մարմնի կայուն ջերմաստիճան՝ +42°C:
Թռչունների մարմինը կազմված է գլխուղեղից, շնչափողից, ողնուղեղից, քթանցքից, կերակրափողից, թոքից, ձայնալարից, սրտից, կտնառքից, կրծքի մեծ մկանից, ողնուց, լյարդից, ստամոքսից, մկանային ստամոքսից, սերմնարանից, երիկամից, միզածորանից, պոչուկային գեղձից, հաստ աղիքից և կոյանոցից։
2. ՀՀ հանդիպող ի՞նչպիսի թռչուններ գիտեք, որոնք գրանցված են կարմիր գրքում։

ՀՀ հանդիպող թռչուններն են, որոնք գրանցված են կարմիր գրքում՝ Ժայռային մեծ սիտեղ, Լայնակտուց բադ, Լորաճուռակ, Խայտաբադ, Խայտաբղետ նրբագեղիկ, Բալոբան, Բզակտուց, Գանգրափետուր հավալուսն, Գառնանգղ, Գերեզմանարծիվ, Եվրոպական բվիկ, Եվրոպական ճնճղաճուռակ, Թավշաոտ ճուռակ, Թավշաոտ բվիկ, Թշշան կարապ, Կապտափող սոխակ, Կարճամատ ճնճղուկ, Կարմիր ցին, Կամրաթև մագլցող, Կարմրակատար շամփրուկ, Կարմրաոտ բազե, Ձյան ճնճղուկ, Ճչան կարապ, Մարմարյա մրտիմն, Մեծ ձկնկուլ, Մոխրագույն բադ, Մոխրագույն կռունկ, Մոխրագույն սագ, Ֆլամինգո, Օձակեր արծիվ, Քաջահավ, Սևավիզ քարաթռչնակ, Սև փայտփոր, Սև անգղ, Սև ագռավ, Սպիտակափող սոխակ, Սպիտակապոչ արծիվ, Սպիտակագլուխ բադ, Սպիտակագլուխ անգղ, Սապսան, Ծիկապոչ քարաթռչնակ, Ջրարծիվ, Աղավնաբազե, Անդրկովկասյան փասյան:
3. Ի՞նչպես են բազմանում թռչունները

Թռչունները ձվադրող, բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Թռչունները, ի տարբերություն սողունների, չունեն կենդանածին ձևեր: Թռչունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են սողունների բազմացման օրգաններին: Արուն ունի երկար զույգ սերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ: Էգը ունի կենտ ձվարաններ, որոնք կենտ ձվատարով բացվում են կոյանոցի մեջ:
4. Ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում և բնության մեջ։

    Կենսաբանություն 7

    Ապրիլ ամսվա կենսաբանության ամփոփում

    Ապրիլ ամսա ժամանակ կատարած նյութերս՝
    Հետաքրքիր փաստեր ձկների մասին
    Ձկների բազմազանությունը և դասակարգումը, ձկների ներքին կառուցվածք
    Հոդվածավորներ, միջատներ 04.11․2024
    Սողունների բազմացում և զարգացում
    Երկկենցաղների արտաքին կառուցվածք

    Կենսաբանություն 7

    Երկկենցաղների արտաքին կառուցվածք

    Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․
    1. Երկկենցաղները արտաքին կառուցվածքի ինչ առանձահատկություններ գիտեք

    Երկկենցաղները տարածված են բոլոր աշխարհամասերում՝ բացի Անտարկտիդայից: Նրանք ապրում են լճերի, գետերի ափերին, ստվերոտ ու խոնավ անտառներում, ճահճոտ վայրերում: Երկկենցաղները ակտիվ են ջրում օրվա բոլոր ժամերին, ցամաքում օրվա մեծ մասն անցկացնում են արևի ուղղակի ճառագայթումից պատսպարվելով: Ցամաքում գիշերը երկկենցաղները դուրս են գալիս որսի: Երկկենցաղները սառնարյուն կենդանի օրգանիզմներ են:
    2. Ներկայացնել Հայաստանում հանդիպող երկկենցաղներին

    Հայաստանում հանդիպում է երկկենցաղների 7 տեսակ, Արևելյան ծառագորտը, Լճագորտը, Սիրիական սխտորագորտը,Կանաչ դոդոշը, Փոքրասիական գորտը, Փոքրասիական ծառագորտը, Փոքրասիական տրիտոնը։
    3. Ինչպե՞ս են բազմանում երկկենցաղները

    Բոլոր երկկենցաղները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են արտաքին բեղմնավորմամբ: Երկկենցաղների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են ձկների բազմացման օրգաններին: Առանձնյակը ունի երկար զույգսերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ: Բազմացման շրջանում սերմնարանները լցվում են թանձր սերմնահեղուկով, որը պարունակում է միլիոնավոր սերմնաբջիջներ: Առանձնյակը ունի զույգ ձվարաններ, որոնք ձվատարներով բացվում են կրկին կոյանոցի մեջ: Բազմացման շրջանում զարգացած ձվաբջիջները 
    գորտընկիթի տեսքով, կոյանցքով դուրս են բերվում արտաքին միջավայր: Հիմնականում ավելի խոշոր են էգերը, սակայն վառ գունավորված են արուները: 

      Կենսաբանություն 7

      Սողունների բազմացում և զարգացում

      Լրացուցիչ աշխատանք (աշխատանքը նախատեսված է դասարանում իրականացնելու համար)
      1. Համացանցից գտնել  10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։
      1․ Աշխարհում գոյություն ունի ավելի քան 8000 սողունի տեսակ։
      2. Քամելեոնի լեզուն կրկնակի երկար է նրա մարմնից:
      3. Կոմոդո հսկայական մողեսները հարձակվում են անգամ եղջերուի և վարազի վրա:
      4. Օձը կարող է 3 տարի քնել:
      5. Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել:
      6. Կրիաները շատ հարմարվող են, կարող են երկար ժամանակ ապրել առանց սննդի մինչև 5 տարի, ինչպես նաև մինչև 10 ժամ մնալ առանց թթվածնի:
      7. Օձերը կուշտ ուտելուց հետո կարող են մեկ տարի այլևս ոչինչ չուտել, որովհետև նրանց նյութափոխանակությունը 
      դանդաղ է:
      8. Կոկորդիլոսներից ամենախոշորը նեղոսյան կոկորդիլոսն է, որի երկարությունը կարող է հասնել մինչև 
      8 մ-ի: Ամենափոքր կոկորդիլոսը չինական ալիգատորն է, որի երկարությունը մինչև 2 մ է:
      9. Եթե հողի մեջ՝ ձվի շուրջ, ջերմաստիճանը բարձր է, ապա լույս աշխարհ են գալիս էգ կրիաներ, եթե ցածր է, ապա արու կրիաներ:
      10. Վտանգի դեպքում, մկանների շնորհիվ, մողեսը թողնում է իր պոչը և փաղչում, որը մի քանի շաբաթվա 
      ընթացքում վերականգնվում է:
      2. Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ։
      Հայաստանում հանդիպում են սողունների 57 տեսակ, որոնցից 3 տեսակի՝ կրիա, 26 տեսակի՝ մողես, 28 տեսակի՝ օձ։
      3. Ներկայացնել սողունների բազմացումը
      Սողունները բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Սողունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են երկկենցաղների բազմացման օրգաններին: Արուն ունի երկար զույգ սերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ: Էգը ունի զույգ ձվարաններ, որոնք ձվատարներով բացվում են կոյանոցի մեջ:

        Կենսաբանություն 7

        Հոդվածավորներ, միջատներ 04.112024

        1. Ի՞նչ գիտեք միջատների բազմացման մասին։
        Միջատների բազմացումը կատարվում է ներքին բեղմնավորման միջոցով: Բեղմնավորման ընթացքում արուն իր սեռական բջիջները ուղարկում է դեպի էգի սեռական ներքին ուղիներ, որտեղ էլ կատարվում է բեղմնավորումը: Սեռական բջիջների ներքին բեղմնավորումը էգի օրգանիզմում ապահովում է բազմացման հուսալիությունը:
        2. Միջատները գյուղատնտեսության մեջ ի՞նչ դեր են կատարում։
        Միջատները բավականին կարևոր դեր ունեն գյուղատնտեսության մեջ, նրանք կատարում են փոշոտում, ինչը շատ կարևոր է բույսերի համար։ Բայց կան նաև վնասակար միջատներ, որոնք ուտում են տերևները, արմատը և ցողունը։
        3․ Ինչպե՞ս են շնչում միջատները։
        Միջատները շնչում են մարմնի կողքերին բացվող շնչանցքների միջոցով և նրանց միացած ճյուղավորված տրախեաների միջոցով։ Օդը տրախեաների մեջ է մտնում և դուրս է գալիս փորիկի պարբերական կծումների շնորհիվ։ Միջատների շնչառական համակարգի կարևոր առանձնահատկությունն այն է, որ բջջիջների թթվածին է հասցնում այդ տեսակետից փոխարնելով արյունատար համակարգին։
        4. Հետաքրքիր փաստոր միջատների մասին։

        Թրթուրները հայտնվել են մոտ 400 միլիոն տարի առաջ և գոյատևել են ոչ միայն դինոզավրեր, այլև մի շարք գլոբալ աղետներ: 
        Ներկայումս հայտնի են միջատների ավելի քան 1 միլիոն տեսակ:
        Ամեն տարի գիտնականները հայտնաբերում են ավելի քան 7,000 նոր տեսակի միջատների։
        Բնական միջավայրում մրջյունն ունի մոտավորապես մեկ տարի կյանքի տևողություն: 

          Կենսաբանություն 7

          Ձկների բազմազանությունը և դասակարգումը, ձկների ներքին կառուցվածք

          Լրացուցիչ աշխատանք — պատասխանել հարցերին․

          1․ Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։

          Հայաստանում հանդիպվում են Սևանի իշխանը, կարմրախայտը, սիգը, Սևանի կողակը, ծածանը։
          2. Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը

          Ձկների մարմինը կազմված է երեք բաժիններից՝ գլուխ, այն սահմանազատվում է իրանից խռիկային կափարիչներով: Գլուխը իր վրա կրում է տեսողական զգայարանը՝ աչքը, քթանցքը, որում բացվում է հոտառական նյարդը, ծնոտներով ձևավորվող օրգանը՝ բերանը, խռիկային կափարիչները, որոնք պաշտպանում են խռիկները: Մարմինը սահմանազատվում է պոչից հետանցքով: Պարունակում է հիմնական ներքին օրգանները: Եվ պոչ, ձկների տեղաշարժման կարևորագույն և մկանուտ օրգաններից է: Բոլոր ձկները տեղաշարժվում են լողակներով: Լողակները կազմված են ոսկրային ճառագայթներից և դրանք պատող մաշկաթաղանթից:
          3. Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում

          Լողակները ձկներին հնարավորություն են տալիս ջրի վրա հավասարակշռություն պահել և տեղաշարժվել։
          4. Ի՞նչ է լողափամփուշտը

          Լողափամփուշտը թափանցիկ երկարավուն արծաթափայլ պարկ է ձկան մարմնում, որ օդով լցվելու և դատարկվելու միջոցով հնարավոր է դարձնում ջրի մեջ խորասուզվելն ու վեր բարձրանալը։

          Կենսաբանություն 7

          Հետաքրքիր փաստեր ձկների մասին

          1. Որոշ ձկների խմբեր կարող են կազմված լինել միլիոնավոր ձկներից։
          2. Գոյություն ունեն երկենցաղ ձկներ, որոնք առանց ջրի կարող են ապրել մի քանի ամիս։
          3. Որոշ մարդիկ վախենում են շնաձկներից, քանի որ նրանք հարձակվում են մարդկանց վրա։ Բայց իրականում ամեն տարի մեղուների խայթոցից ավելի շատ մարդ է մահանում, քան շնաձկների։
          4. Ձկների մեծ մասը կարողանում է տարբերել գույները։
          5. Կան նաև թռչող ձկներ։ Նրանք կարող են ջրի վրայով 50 մ թռնել։ Եղել են դեպքեր, երբ թռել են նաև 200 մ։
          6. Աշխարհի ամենաթունավոր ձուկը համարվում է քար-ձուկը։
          7. Ձների մեջ ամենամեծը կապույտ կետն է։ Նրա մեծությունը կարող է հասնել 20 մ, իսկ քաշը 25 տոննայի։
          8. Կան ձկներ, որոնք կարող են փոխել իրենց սեռը։
          9. Աշխարհի ամենահին ձուկը լատիմերիան է։
          10. Անաբիս ձուկը կարողանում է ծառ բարձրանալ։