Քիմիա 8

Սեպտեմբերի 2-6-ի նախագծային ուսումնական շաբաթ:

Առաջադրանք 1. <<Մաքուր նյութ՝ կերակրի աղի ստացումը քարաղից,  բաժանման տարբեր ֆիզիկական եղանակների կիրառմամբ>>

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. Քարաղ, բաժակ, լաբորատոր կալան,  ֆիլտրի թուղթ, Շոտի ֆիլտր, ցենտրիֆուգ, 
ապակե ձողիկ, ճենապակե  թասիկ, սպիրտայրոց, լուցկի:

Աշխատանքի ընթացքը. 
1. Նախ  բաժակի մեջ լցրեք մոտ 5 գ մանրացրած  քարաղ, ավելացրեք 20 մլ  ջուր և խառնեք ապակե ձողիկով: 
Ստացված պղտոր  հեղուկը  թողեք  հանգիստ վիճակում,  բաժակի հատակին կնստեն  կավն  ու  ավազը, ինչու՞:  
2. Ավազի  վրայի  պղտոր  հեղուկը  զգուշությամբ լցրեք  մեկ  այլ  բաժակի մեջ և կատարեք զտում (ֆիլտրում), 
որպեզի խառնուրդում  մնացած չլուծված մասնիկները  բաժանեք: Կատարեք զտումը ֆիլտրի թղթթով, Շոտի ֆիլտրով կամ ցենտրիֆուգով:  
3. Ստացված թափանցիկ ֆիլտրատը (զտահեղուկը) լցրեք ճենապակե թասի մեջ, տեղադրեք կալանիօղի  վրա: Վառեք  սպիրտայրոցը, տեղադրեք օղիտակ՝ այնպես, որ բոցի արտաքին  մասը  հպվի թասի հատակին, լուծույթը տաքացրեք, և մերթ ընդ մերթ խառնեք ապակե ձողով, որ չցայտի: Երբ թասիմեջ լուծույթը թանձրանա և  թասի պատերիննկատեք կերակրի  աղի   խորանարդաձև բյուրեղիկները, տաքացումը  դադարեցրեք և   թողեքայնքան, որ  բյուրեղացումը  ավարտվի: 

Հարցադրումներ. 
1. Քարաղից մաքուր նյութ՝  կերակրի  աղի ստացման  համար, ինչպիսի՞ բաժանման ֆիզիկական եղանակներ օգտագործեցիք, թվարկեք:
Նստեցում, ֆիլտրում, շոգեացում
2. Ինչպե՞ս  կհիմնավորեք , որ ստացել  եք մաքուր կերակրի  աղ:
Փոխվեց նմուշի գույնը
3. Խառնուրդներից մաքուր նյութերի  ստացման ինչպիսի՞  
ֆիզիկական եղանակներ գիտեք:
Նստեցում, ֆիլտրում, շոգեացում
4. Գրի՛ր կերակրի աղի բանաձևը եթե հայտնի է, որ մոլեկուլը կազմված է նատրիումի և քլորի մեկական ատոմներից:
NaCl
5. Հաշվի՛ր կերակրի աղի հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr)-ը:

NaCl (Mr) = 23+35.5=58.5

Հայոց Լեզու 8

Ուղղագրություն 04.09.2024

1.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:
Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան (սրբազան), ճամփորդ, համփերություն (համբերություն), դափնի, շամփուր:
Բ. Կարթ, խորթ, զվարթ, պարթև, նյարթ (նյարդ), թարթել,երթվել (երդվել), փարթամ:

2.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:
Ա. Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ (հարցուփորձ), հարձակում, մրձույթ (մրցույք):
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման (օձամնան), ատաղծագործ:

3.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:
Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել (խեղդել), կխտար, խրոխտ, ոխկույզ (ողկույզ), տախտակ, նախկին:
Բ. Ճեղքել, կմաղք, աղքատ, կողպեք, վղտալ (վխտալ), եղբայր, սանդուղք:

4. Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր:
ա) Անհյուրընկալ — ան (նախածանց) + հյուր (արմատ) + ընկալ (արմատ) բարդ ածանցավոր
զրուցընկեր — զրույց (արմատ) + ընկեր (արմատ) բարդ
դյուրընկալ — դյուր (արմատ) + ընկալ (արմատ) բարդ
գահընկեց — գահ (արմատ) + ընկեց (վերջածանց) ածանցավոր
անընդհատ — ան (նախածանց) + ընդհատ (արմատ) ածանցավոր
համընթաց — համ (արմատ) + ընթաց (արմատ) բարդ

բ) Միջօրե — միջ (արմատ) + օր (արմատ) + ե (վերջածանց) բարդ ածանցավոր
հանապազօրյա — հանապ (արմատ) + ա (հոդակապ) + զոր (արմատ) + յա (վերջածանց) բարդ ածանցավոր
ոսկեզօծ — ոսկի (արմատ) + ա (հոդակապ) + զ (նախդիր) + օծ (արմատ) բարդ
ապօրինի — ապ (նախածանց) + օրինի (արմատ) ածանցավոր
առօրյա — առ + օր + յա բարդ ածանցավոր
առօրեական
բացօթյա — բաց + օթ + յա բարդ ածանցավոր
բարօրություն — բար + օր + ություն բարդ ածանցավոր
զօրուգիշեր — զօր + ու + գիշեր բարդ 

գ) Մանրէ — մանր + է բարդ
վայրէջք — վայր + էջ + ք բարդ ածանցավոր
հնէաբան — հն + է + ա + բան բարդ 
որևէ — որ + և + է ածանցավոր 
երբևէ — երբ + և + է ածանցավոր

5.Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:
Անակնկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակնթարթ, անընդմեջ, լուսնկա, մթնկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի, ակնհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

6.Կետերի փոխարեն դհ, դ, կամ  թ գրի՛ր:
Ընթացք, ընթարձակ, անընդհատ, ընդմիջել, ընդհանուր, ընդհամենը, ընթանալ, ընթրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի։

7.Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:
 Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ, Եվրոպական, ոսկեվառ, ոսկեվաճառ:

8.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:
Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Թոքախտ, աղտոտել, ոխակալ, ողնաշար, վարքուբարք, վարկաբեկել, ուխտադրուժ, ուղտատեր, վարքուբարք, բարկություն, թյուրիմացություն, ձյունաթույր, համբույր, բյուրավոր:

9.Կետերը փոխարինի՛ր կրկնակ բաղաձայններով:
ճռռալ, բզզալ, ֆշշալ, թշշալ, ուղղակի, ուղղանկյուն, Աննա, Էմմա, թռչուններ, հենարաններ, իննսուն, իննական, օ․․ան, երրորդ, չորրորդ, տարրական, տարրալուծել, անդորր, բերրի, մրրկածուփ:

10. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում)։
Անբնական, ամբիոն, ամբողջ, ամպամած, անպայման, զամբյուղ, անբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, ամբարտավան:

Գրականություն 8

Վիլյամ Սարոյան: Մաղադանոսի այգին

Մի օր օգոստոսին Էլ Քոնդրաջը թափառում էր Վուլվորթի հանրախանութում, մի պեննի անգամ չունենալով գրպանում, երբ հանկարծ փոքրիկ մուրճ տեսավ, ոչ խաղալիք, այլ իսկական մուրճ, և դրան տիրանալու ուժեղ ցանկություն ունեցավ: Նա համոզված էր, որ դա հենց այն է, ինչ իրեն պետք է, ինչով կարելի է կոտրել միօրինակությունը և դեռ մի բան էլ սարքել:
Նա բավականին լավ մեխեր էր հավաքել Ֆալիի փաթեթավորող ձեռնարկությունից, ուր արկղ պատրաստողները անփութորեն շաղ էին տվել ամենաքիչը տասնհինգ սենթ արժողությամբ այդ հիանալի մեխերը: Նա հաճույքով մեկիկ-մեկիկ հավաքել էր դրանք, համարելով, որ այդպիսի մեխերը նրա մոտ էին, երևի մի կես ֆունտ կլինեին, երկու հարյուրից ոչ պակաս, թղթի տոպրակի մեջ լցված, դրված խնձորի արկղում, ուր վաղուց արդեն նա պահում էր հնոտիքը:
Այժմ, տեսնելով տասը սենթանոց այդ մուրճը, նա մտածեց, որ կկարողանա մի բան սարքել արկղի փայտերից ու հավաքված մեխերից, չնայած ինքն էլ դեռ չգիտեր թե ինչ: Գուցե սեղանիկ կամ փոքրիկ նստարան:
Ինչևէ, նա վերցրեց մուրճն ու զգուշորեն սահեցրեց իր լայն շալվարի գրպանը, սակայն, այդ անելուն պես, մի մարդ ամուր բռնեց նրա թևն ու առանց մի բառ ասելու քարշ տվեց, մտցրեց մի փոքրիկ գրասենյակ:
Մի ուրիշ մարդ, տարիքով ավելի մեծ, գրասենյակի մոտ նստած աշխատում էր:
Երիտասարդը, որ բռնել էր նրան, հուզված էր, ճակատին քրտինք կար: -Ահա, ասաց նա, — մեկին էլ բռնեցինք:
Գրասեղանի մոտ նստածը ոտքի ելավ և վերից վար չափեց Էլ Քոնդրաջին:
-Ի՞նչ է թռցրել:
-Մուրճ, — երիտասարդը ատելությամբ նայեց Էլին: — Հապա մի այստեղ տուր, — ասաց նա:
Տղան գրպանից հանեց մուրճն ու պարզեց երիտասարդին, որն ասաց.
-Սրանով պիտի գլխիդ հասցնեի, այ թե ինչ պետք է անեի:
Նա դիմեց տարիքով մարդուն՝ խանութի տիրոջը և ասաց.
-Սրան ի՞նչ անեմ:
-Թող ինձ մոտ, — ասաց մարդը:
Երիտասարդը դուրս եկավ գրասենյակից, իսկ տարիքոտ մարդը կրկին նստեց գրասեղանի մոտ և շարունակեց աշխատել: Էլ Քոնդրաջը արդեն տասնհինգ րոպե կլիներ կանգնած էր գրասենյակում, երբ մարդը նորից նայեց նրա կողմը:
-Դե, — ասաց նա:
Էլը չգիտեր ինչ ասեր: Մարդը նրան չէր նայում: Նայում էր դռանը: Վերջապես Էլն ասաց.
-Ես չէի ուզում գողանալ, — պարզապես մուրճն ինձ պետք էր, իսկ ես փող չունեի:
-Այն, որ դու փող չունես, չի նշանակում, թե գողություն անելու իրավունք ունես, — ասաց նա: — Ճիշտ չէ՞:
-Այո, պարոն:
-Դե, ի՞նչ անեմ քեզ: Ոստիկանությա՞նը հանձնեմ:
Էլը ոչինչ չասաց, նա, իհարկե, չէր ուզում ոստիկանատուն ընկնել:
Նա ատում էր այդ մարդուն, բայց, միաժամանակ շատ լավ գիտակցում էր, որ մեկ ուրիշը անհամեմատ ավելի խիստ կվարվեր իր հետ:
-Եթե քեզ բաց թողնեմ, խոստանու՞մ ես, որ այլևս երբեք ոչինչ չես գողանա այս խանութից:
-Այո, պարոն:
-Լավ, — ասաց մարդը, — այ այսպես դուրս արի և մեկ էլ առանց փող ոտք չդնես այս խանութ:
Նա բացեց նախասենյակի դուռը, որտեղից կարելի էր ուղիղ նրբանցք դուրս գալ, և Էլ Քոնդրաջը արագ անցնելով, այդ սենյակով հայտնվեց մի նեղ փողոցում: Ծիծաղեց, երբ հասկացավ, որ ազատ է, սակայն զգում էր, որ իրեն ստորացրին և շատ էր ամաչում:
Նրան բնավ հատուկ չէր վերցնել բաներ, որ իրեն չեն պատկանում:
Նա ատում էր այն երիտասարդին, որի ձեռքն ընկավ, ատում էր խանութի տիրոջը, որ ստիպեց իրեն այդքան երկար ժամանակ լուռ կանգնել: Հատկապես տհաճ էր երիտասարդի ասածը, թե մեծ հաճույքով այդ մուրճով նրա գլխին կհասցներ: Ինքը պետք է քաջություն ունենար և կարողանար ուղիղ նրա աչքերի մեջ նայել ու հարցնել:
-Մենակ դու՞, թե՞ ուրիշներն էլ:
Իհարկե, նա գողացել էր այդ մուրճը, և նրան բռնել էին, սակայն իր կարծիքով, նրան այդպես չպետք է ստորացնեին: Երեք թաղամաս անցնելուց հետո, զգաց, որ դեռ չի ուզում տուն գնալ, շրջվեց և նորից քայլեց դեպի քաղաք: Նա գրեթե հավատում էր, որ ուզում է վերադառնալ այն նույն խանութ և մի երկու խոսք ասել այն երիտասարդին:
Սակայն վստահ չէր, թե մտքին մուրճ գողանալը չէ, միևնույն է, այնպես արեցին, որ նա հիմա իրեն իսկական գող է զգում, ուրեմն պետք է, որ գոնե մուրճը գողանա:
Դեռ խանութ չմտած, նա արդեն շփոթվել էր:
Փողոցում կանգնած մոտ տասը րոպե նայում էր խանութի ներսը:
Հետո, ընկճված ու մոլորված, ու հետն էլ դեռ ամոթահար, նախ, որ գողություն էր արել, հետո, որ իրեն բռնել էին ու ստորացրել, և, վերջապես, որ այնքան քաջություն չունեցավ վերադառնալու ուզածն անելու, նա նորից քայլեց դեպի տուն և այնքան հուզված էր, որ նույնիսկ չբարևեց իր բարեկամ Պիտ Վովչեկին, երբ նրանք դեմ դիմաց դուրս եկան երկաթեղենի խանութի մոտ:
Երբ տուն հասավ, ամոթից չկարողացավ ներս մտնել, ուստի գնաց ետնաբակ ու այնտեղ երկար, շատ երկար ջուր էր խմում ծորակից:
Այդ ջրի ծորակից օգտվում էր մայրը՝ ջրելու համար բանջարեղենն ու կանաչեղենը, որ տնկում էր ամեն տարի՝ փիփերթ, պղպեղ, պոմիդոր, վարունգ, սոխ, սխտոր, դաղձ, բադրիջան և մաղադանոս:
Մայրն այդ եղած – չեղածը կոչում է մաղադանոսի այգի և ամեն երեկո ամռանը տնից աթոռներ էր բերում, շարում էր սեղանի շուրջը, որ տասնհինգ սենթով նրա համար պատրաստել էր հարևան վարպետը, նստում էր սեղանի մոտ, վայելում այգու զովն ու իր տնկած ու խնամած բույսերի բուրմունքը:
Երբեմն սալաթ էր պատրաստում, թրջում հին երկրի բարակ թխած հացը, մի քիչ սպիտակ պանիր էր կտրում, և երկուսով ընթրում էին մաղադանոսի այգում:
Ընթրիքից հետո, նա ջրի ծորակին էր միացնում փողրակն ու ջրում էր մարգերը, և շուրջը ավելի էր զովանում, հիանալի բուրմունք էր տարածվում, թարմության, զովության ու կանաչի բուրմունք, բոլոր այդ բույսերը մի փոքրիկ կանաչ այգի էին կազմում՝ իր բույրով, իր օդ ու ջրով:
Նա ջուր խմեց և առանց շտապելու կերավ: Հետո տուն մտավ և իր հետ պատահածը պատմեց մորը:
Նա պատմեց նույնիսկ այն, թե ինչ էր ուզում անել, երբ իրեն բաց էին թողել: Վերադառնալ և կրկին գողանալ այդ մուրճը:
-Չեմ ուզում, որ գողություն անես, — ասաց մայրը:- Ահա քեզ տասը սենթ: Գնա այն մարդու մոտ, տուր փողը և տուն բեր մուրճը:
-Ոչ, — ասաց Էլ Քոնդրաջը, — ես քեզնից փող չեմ վերցնի մի բանի համար, որի կարիքը իրականում չունեմ: Ես պարզապես մտածեցի, որ վատ չի լինի մուրճ ունենամ և եթե տրամադրվեի, կարող էի մի բան սարքել: Ես շատ մեխ ունեմ, փայտի արկղ, բայց մուրճ չունեի:
-Գնա և գնիր այդ մուրճը, — ասաց մայրը:
-Ոչ, — ասաց Էլը:
-Լավ, — ասաց մայրը, — սուս:
Նա միշտ այդպես էր ասում, երբ չգիտեր՝ ուրիշ ինչ ասի:
Էլը դուրս եկավ և նստեց սանդուղքին: Ստորացման զգացմունքը գնալով սկսում էր ավելի ցավ պատճառել նրան: Նա որոշեց մի քիչ թափառել երկաթուղագծի երկայնությամբ դեպի Ֆոլիի ձեռնարկությունը, պատահածը հանգիստ չէր տալիս նրան, և նա պետք ուներ մտածելու այդ ամենի մասին: Ֆոլիի մոտ նա տեսավ Ջոնի Գեյլին, որը տասը րոպեում կարողանում էր արկղ սարքել, սակայն Ջոնին շատ էր զբաղված նրան նկատելու և խոսելու համար, թեև մի օր կիրակնօրյա դպրոցում, երկու կամ երեք տարի առաջ, Ջոնին բարևեց նրան և ասաց. “Ինչպե՞ս ես, տղա “: Ջոնին աշխատում էր արկղ պատրաստողի փոքրիկ կացնով և Ֆրեզնոյում բոլորն էին ասում, որ նա ամենաարագ արկղ սարքողն է ամբողջ քաղաքում: Նա աշխատում էր ոնց որ մեքենա, որի նմանը ոչ մի փաթեթավորող ձեռնարկություն երբեք չէր տեսել: Ինքը՝ Ֆոլին էլ շատ էր հպարտանում Ջոնի Գեյլով:
Ի վերջո Էլ Քոնդրաջը քայլեց դեպի տուն, քանի որ չէր ուզում Ջոնին խանգարած լինել:
Չէր ուզում, որ այդպես լարված աշխատող մարդը նկատի, թե նա ինչպես է հետևում իրեն և գուցե նույնիսկ ասի: “ Դե, արի մի մեխ խփի “: Նա չէր ուզում, որ Ջոնի Գեյլը նման մի բան անի: Նորից նվաստանալ չէր ուզում: Տան ճանապարհին նա փող էր փնտրում, սակայն, ինչպես միշտ, միայն ջարդված ապակու կտորտանք և ժանգոտ մեխեր էր գտնում, բաներ , որ ամեն ամառ պատռտում, արնոտում էին նրա բոբիկ ոտքերը:
Երբ տուն եկավ, մայրն արդեն սեղանը գցել էր ու սալաթ էր պատրաստել, նա նստեց սեղանի մոտ, ուտում էր անտարբեր, չէր էլ հասկանում, թե ինչ է ուտում:
Վեր կացավ և գնաց ներս, երեք սենյականոց իրենց տունը, իր սենյակի անկյունից հանեց խնձորի արկղն ու ստուգեց միջի եղածը:
Ամեն ինչ տեղում էր, ինչպես երեկ:
Թափառելով, նա կրկին վերադարձավ քաղաք, եկավ ու կանգնեց արդեն փակ խանութի առաջ, ատելով այն երիտասարդին, որն իրեն բռնել էր, հետո քայլեց դեպի ձիարշավարան ու նայեց այնտեղ ցուցադրված լուսանկարները:
Հետո քայլեց դեպի հանրային գրադարան, որ մի անգամ էլ աչք գցի գրքերին, բայց ոչինչ չհավանեց, մի քիչ էլ թափառեց քաղաքում և ութն անց կեսի մոտերքը գնաց տուն և անկողին մտավ:
Մայրն արդեն պառկած էր, քանի որ պետք է ժամը հինգին արթնանար և գնար թուզ փաթեթավորող ձեռնարկություն: Լինում էին օրեր, որ աշխատում էին ամբողջ օրը, պատահում էր և որ աշխատում էին օրվա միայն կեսը և այն, ինչ մայրը վաստակում էր ամռանը, ողջ տարվա համար էր: Այդ գիշեր նա շատ քիչ քնեց, չէր կարողանում ազատվել պատահածի ազդեցությունից և կատարվածն ուղղելու, վեց թե յոթ ձև էր մտածել: Նույնիսկ այն մտքին հասավ, թե պետք է սպանել իրեն բռնող երիտասարդին: Ու նաև, որ հետագայում պետք է ավելի ճարպկորեն, ավելի հաջող կերպով գողություն անել: Տոթ գիշեր էր, և նա չէր կարողանում քնել: Վերջապես մայրը վեր կացավ և ոտաբոբիկ գնաց խոհանոց ջուր խմելու, վերադառնալիս շատ մեղմ ասաց.
-Սուս մնա:
Երբ մայրն առավոտյան ժամը հինգին արթնացավ, տղան արդեն տանը չէր: Սակայն այդպես շատ էր պատահել: Նա շատ անհանգիստ տղա էր և ամռանը շարունակ թափառում էր: Սխալներ էր անում և ինքն էլ տակից դուրս գալիս, փորձել էր բան գողանալ, բռնվել էր և հիմա հանգիստը կորցրել էր: Մայրը մի բան կերավ, փաթաթեց իր կեսօրյա նախաճաշն ու դուրս եկավ տնից, հույսով, որ լրիվ օր կաշխատեն:
Աշխատեցին մի լրիվ օր, իսկ հետո էլ՝ արտաժամյա և չնայած ուտելիք արդեն չուներ, վճռեց, միևնույն է, աշխատել՝ լրացուցիչ փողի համար:
Մյուս փաթեթավորողներն էլ գրեթե բոլորը շարունակում էին աշխատել և իրենց դիմացի տանը ապրող հարևանուհին՝ Լիզա Ահբութը շատ մեղմ ասաց.
-Արի աշխատենք, մինչև գործը վերջանա, հետո տուն կգնանք միասին, միասին ընթրիք կպատրաստենք և կընթրենք քո մաղադանոսի այգում, կզովանանք:
Շոգ օր է, և հիմարություն կլինի լրացուցիչ մի հիսուն կամ վաթսուն սենթ չաշխատելը:
Երբ կանայք մտան այգի, համարյա ժամը ինն էր, սակայն դեռևս լույս էր, և մայրը տեսավ, որ տղան մուրճը ձեռքին ինչ-որ բան է սարքում, իրար մխելով փայտի կտորները: Սարքածը պիտի որ նստարան լիներ:
Նա արդեն այգին ջրել էր, կարգի էր բերել բակի մնացած մասը, և շուրջը հաճելի էր, իսկ տղան էլ շատ լուրջ ու զբաղված տեսք ուներ:
Մայրը և Լիզան միանգամից գործի անցան. Քաղեցին պղպեղ, պոմիդոր, վարունգ և բավականին շատ մաղադանոս սալաթի համար:
Հետո Լիզան գնաց իր տնից մի քիչ հաց բերի, որ թխել էր անցյալ գիշեր և մի քիչ էլ սպիտակ պանիր. Մի քանի րոպեից արդեն միասին ընթրում էին, ուրախ խոսելով իրենց հաջող օրվա մասին:
Ընթրիքից հետո բակում թուրքական սուրճ պատրաստեցին կրակի վրա:
Խմեցին սուրճն ու մեկական սիգարեթ ծխեցին, պատմում էին միմյանց իրենց կյանքից, հին երկրում ու Ֆրեզնոյում ապրած օրերից, հետո էլ սկսեցին իրենց բաժակները նայել՝ տեսնել, թե առջևում ինչ հաջողություն կա, ու երկուսի տեսածն էլ մեկ էր. Առողջություն, աշխատանք, բացօթյա ընթրիք ամռան օրերին և փող՝ տարվա մնացած ամիսների համար:
Էլ Քոնդրաջը աշխատում էր և ակամա լսում որոշ բաներ նրանց ասածներից, հետո Լիզան տուն գնաց քնելու, և մայրն ասաց.
-Որտեղի՞ց քեզ այդ մուրճը, Էլ:
-Խանութից:
-Ինչպե՞ս ես վերցրել: Գողացե՞լ ես:
-Էլ Քոնդրաջը գործը վերջացրեց ու նստեց իր սարքած նստարանին:
-Ոչ, — ասաց նա, — չեմ գողացել:
-Ուրեմն, որտեղի՞ց:
-Աշխատեցի խանութում դրա դիմաց, — ասաց Էլը:
-Այն խանութում, որտեղից երեկ գողացել էիր:
-Այո:
-Քեզ ո՞վ գործ տվեց:
-Խանութի տերը:
-Ի՞նչ էիր անում:
-Տարբեր վաճառասեղաններին տարբեր բաներ էի տանում:
-Դե ինչ, լավ է, — ասաց կինը:- Ինչքա՞ն ժամանակ աշխատեցիր այդ փոքրիկ մուրճի համար:
-Ամբողջ օրը, — ասաց Էլը: — Պարոն Բլեմմերը մուրճն ինձ տվեց մի ժամ աշխատելուց հետո, բայց էլի շարունակեցի աշխատել: Տղան, որ երեկ ինձ բռնել էր, ցույց էր տալիս, թե ինչ անեմ, մենք միասին էինք աշխատում: Չէինք խոսում իրար հետ, բայց օրվա վերջում նա տարավ ինձ պարոն Բլեմմերի սենյակ և ասաց նրան, որ ես ամբողջ օրն աշխատել եմ, և ինձ պետք է վճարել առնվազն մի դոլար:
-Լավ է, ասաց կինը:
-Եվ պարոն Բլեմմերը մի արծաթյա դոլար դրեց իր սեղանին ինձ համար, իսկ հետո, տղան, որը երեկ ինձ բռնել էր, ասաց նրան, որ խանութը այսպիսի տղայի կարիք ունի օրը մի դոլար վարձով, և պարոն Բլեմմերն ասաց, որ ես կարող եմ աշխատել:
-Շատ լավ է, — ասաց կինը, — կարող ես ինքդ քեզ համար մի քիչ փող աշխատել:
-Ես թողեցի այն դոլարը պարոն Բլեմմերի սեղանին, — ասաց Էլ Քոնդրաջը, — և երկուսին էլ ասացի, որ չեմ ուզում աշխատել:
-Ինչո՞ւ այդպես արեցիր, — ասաց կինը:- Տասնմեկ տարեկան տղայի համար օրը մի դոլար վատ չէ: Ինչո՞ւ չհամաձայնվեցիր:
-Որովհետև երկուսին էլ ատում եմ, — ասաց տղան:- Երբեք չեմ աշխատի այդպիսի մարդկանց հետ: Ես միայն նայեցի նրանց, վերցրի մուրճս ու դուրս եկա: Եկա տուն ու սարքեցի այս նստարանը:
-Լավ, — ասաց մայրը: — Սուս:
Մայրը տուն եկավ ու պառկեց քնելու, իսկ Էլ Քոնդրաջը նստել էր իր սարքած նստարանին, շնչում էր մաղադանոսի այգու բուրմունքն ու այլևս իրեն նվաստացած չէր զգում:
Բայց միևնույն է, նա հիմա էլ ատում էր այն երկու տղամարդկանց, թեև գիտեր, որ նրանք չէին արել այնպիսի մի բան, որ չպիտի անեին:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր տրված բառերը՝ մաղադանոս, հնոտիք, փողրակ, պեննի, սենթ:
մաղադանոս — կանաչի
հնոտիք — հնամաշ հագուստներ, կտորներ
փողրակ — ջրմուղ, խողովակ
պեննի — ֆիննական մանրադրամ
սենթ — ամերիկյան մանրադրամ
2. Ի՞նչը մղեց Էլ Քոնդրաջին գողություն անել, արդարացնո՞ւմ եք այդ արարքը:

Նա գողություն արեց, քանի որ ուզում էր այդ մուրճով մի բան պատրաստեր, բայց գումար չուներ, որ վճարեր մուրճի համար։ Ես չեմ արդարացնում նրա արարքը, քանի որ մայրը նրան գումար առաջարկեց, որպեսզի գներ մուրճը։ Գողություն ընդհանրապես պետք չէր անել։
3. Ազատ արձակվելուց հետո ինչու՞ էր իրեն այդքան նվաստացած զգում Էլը:

Էլը նեղվեց, քանի որ իր արարքից հետո նրան ստիպեցին 15 րոպե լռության մեջ կանգնել, նաև, քանի որ նրան բռնած երիտասարդը ասաց, որ հաճույքով նրա գլխին կհարվածեր այդ մուրճով։
4. Ինչու՞ կրկին որոշեց գնալ և գողանալ մուրճը: Ինչպե՞ս կվարվեիր դու:

Նա կրկին գնաց մուրճը գողոնալու, որ զայրույթը անցկացներ և վրեժ լուծեր իրեն նվաստացնելու համար։ Ես այդպես չէի վարվի, ես ուղղակի կմոռանաի այդ ամենի մասին և կշարունակեի իմ գործերով զբաղվել։
5. Բնութագրիր Էլի մորը:

Էլի մայրը բարի, աշխատասեր, համբերատար և հասկացող կին էր, որը միշտ իր երեխուն կօգներ։
6. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:

Ամեն ինչին պետք է հասնել ինքնութույն, արդար աշխատելով, ոչ մի բան անվճար չի կարելի ստանալ։
7. Հոմանիշների բառարանից գտիր տրված բառերի հոմանիշները՝անփութորեն, միօրինակություն, փողրակ, թափառել, մեղմ, ակամա, առնվազն։

անփութորեն
միօրինակություն
փողրակ
թափառել
մեղմ
ակամա
առնվազն

Պատմություն 8

Իմ մասին

Ես Արփի Փիրումյանն եմ, 13 տարեկան, արդեն 8-րդ տարին է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես տարբեր նախասիրություններ և հոբիներ ունեմ։ Փոքր տարիքից նկարում եմ, սկսել եմ ավելի շատ կարդալ, պատմվածքներ գրել և ավելի խորացված օտար լեզուներ ուսումնասիրել։ Արդեն 3 տարի է, ինչ կորեերեն եմ սովորում, նախկինում ճապոներեն էլ էի սովորում, բայց հասկացա, որ կորեերենը ինձ ավելի հետաքրքիր և հեշտ է տրվում։ Բացի կորեերենից ես նաև լավ խոսում եմ ռուսերեն և անգլերեն։ Ապագայում ուզում եմ թարգմանիչ կամ փաստաբան դառնալ, բայց հիմա զարգանում եմ ավելի շատ օտար լեզուների ոլորտում։ Ես ինձ առանձնապես ոչ մեկին չեմ նմանեցնում, երբեք չեմ մտածել ինձ ինչ-որ մեկին նմանեցնելու մասին։ Բայց ինձ թվում է, որ իմ, որպես անհատականություն ձևավորվելու վրա ազդեցություն է ունեցել իմ շրջապատը և ինձ հարազատ որոշ մարդիկ։ Կարծում եմ, յուրաքանչյուր մարդ իրեն շրջապատող անձանցից ինչ-որ մի բան վերցնում է, սովորում է։ Տարիների ընթացքում մարդը հղկվում է որպես անհատականություն և արդեն ինքն է որոշում՝ արդյոք այս կամ այն գիծն իրեն պետք է, թե ոչ։

Русский 8

Проект «Мои личные границы. И жизнь без каких-либо границ»

Ход проекта:
1 урок. Обсуждение в классе.

Задание 1. Дайте свое определение понятиям: свобода, личность, личное мнение, личное пространство, личная жизнь, личные границы.
Свобода — свобода для меня это, когда человек сам решает что ему нужно, принимает решения сам, сам решает свои проблемы и живет так, как хочет
личность — во первых личность формируется на чем то определенном. Личность это то, чем живет человек. Личностью человек может выделяться среди толпы других.
личное мнение — личное мнение это мнение самого человека, которое не зависит от чужого мнения. Но оправдывать хамство и оскорбляния личным мнением нельзя.
личное пространство — это личные границы человека, про которые не все должны знать. Это личное для человека и нарушать этот комфорт ну нужно.
личная жизнь — личная жизнь это по сути жизнь человека, в которой именно он решает что ему делать. Никто другой не иммет права как-то указывать человеку что делать в его личной жизни, ведь это не касается его.
личные границы — личные границы есыь у каждого, это то, что человеку нужно для комфорта. Человек не хочет, чтобы кто-то трогал или переходил эти границы.

Задание 2. Дайте ответы на вопросы

1. Считаете ли вы себя свободным человеком и почему?
Думаю да. Но я всё ещё подросток и решения не очень грамотно и правильно делаю, также не не думаю, что у меня полностю сформивовавшееся личность.
2. Необходимо ли в общении с людьми устанавливать личные границы?

Уметь отстаивать и устанавливать личные границы обязатаельно. В обществе щас многие суют нос куда не нужно, нарушая комфорт других людей. Чтобы такого не было, лучше уметь устанавливать свои личные границы.
3. Нужно ли научиться говорить ,,НЕТ,, ?

Научиться говорить нет необходимо. Так как, если ты будешь соглашаться со всем, делать то, что просят другие не смотря на то, хочешь ли ты этого или нет, другие начнут пользоваться этой возможностью и просить больше и больше.
4. Как можно определить, когда ваши личные границы нарушены?

Когда например человек начинает задавать некорректные вопросы, на которые тебе не очень комфортно отвечать. Когда человек начинает сувать свой нос не в свои дела или допрашивать тебя просто так.
5. Где, по-вашему, стирается понятие свобода и начинается безответственность и вседозволенность?

Когда человек начинает делать что-то неадекватное, оправдывая это тем, что это его личная жизнь и ему никто не имеет права что-то запрещать. Да, нужно жить свободно, но только в рамках дозволеного, чтобы не наришались никакие законы, не мешали дрругим людям и чтобы не было плохих последствий.
6. Какие ресурсы или инструменты могут помочь в развитии навыков управления личными границами?

Например некоторые книги о психологии, о том, как научиться отстаивать личные границы. Думаю с возрастом, постепенно взрослея и набираясь опыта человек начнет сам строить личную жизнь и устанавливать свои личные границы.

English 7th grade

About red roses (translation to Armenian)

In Western culture, the significance of the red rose dates back to Greek mythology and the belief that the red rose was created by Aphrodite, the Goddess of Love. Legend has it that the flower grew from the ground watered with Aphrodite’s tears and the blood of her ill-fated lover Adonis
More than 400,000 different species of flowers exist in the world, but when it comes to a favorite, one in particular stands out: the red rose. With over 150 different species and 3,000 members of the rose family in existence — the majority of them some shade of red — this flower is as culturally significant as it is ubiquitous in our lives. Nearly everyone has some type of treasured memory involving a red rose, whether it’s buying them for a first love, receiving them on an anniversary, gifting them to a friend or family member, or treating yourself to one to mark a special day.

Translation (թարգմանություն)
Արևմտյան մշակույթում կարմիր վարդի նշանակությունը գալիս է հունական դիցաբանությունից և այն համոզմունքից, որ կարմիր վարդը ստեղծել է սիրո աստվածուհի Աֆրոդիտեն: Լեգենդն ասում է, որ ծաղիկը աճել էր գետնից, որը ջրվում էր Աֆրոդիտեի արցունքներով և նրա չարաբաստիկ սիրեկան Ադոնիսի արյունով։
Աշխարհում գոյություն ունեն ավելի քան 400,000 տարբեր տեսակի ծաղիկներ, բայց երբ խոսքը գնում է սիրելիի մասին, առանձնանում է հատկապես մեկը՝ կարմիր վարդը: Ունենալով ավելի քան 150 տարբեր տեսակներ և վարդերի ընտանիքի 3000 անդամներ, որոնց մեծամասնությունը կարմիրի որոշակի երանգ է, այս ծաղիկը մշակութային առումով այնքան կարևոր է, որքան մեր կյանքում: Գրեթե յուրաքանչյուր մարդ ունի կարմիր վարդի հետ կապված որոշակի թանկ հիշողություն, լինի դա առաջին սիրո համար գնելը, տարեդարձի կապակցությամբ այն ստանալը, ընկերոջը կամ ընտանիքի անդամին նվիրելը կամ հյուրասիրությունը:

English 7th grade

Summer camp

Day 1 (May 27)

At first, today we talked about our plans for this camp, where should we go and what should we do. Then we went to the music class, where we sang some Komitas’s songs. After that, we played a game about our health. And at the end of the day, we played mafia, truth or dare and many other games.

Day 2 (May 29)

Today I didnt come to school.

Day 3 (May 30)

Today we visited the cognac and wine factory. The guide told us how wine and cognac were made and how the factory was built. It was very interesting, I would like to visit one more time. After all that, a little treat was prepared for us, after which we went back to school.

Day 4 (May 31)

Today we wanted to make a tiramisu. Some girls went to the grocery to buy the ingredients, after wich the went to the school kitchen and started making the tiramisu. While girls were making the tiramisu, other guys stayed at class and played games. After some time the tiramisu was done. After we ate the tiramisu, we went outside and talked about this day and what color is today. For me today is green, because there are trees and grass everywhere.

Day 5 (June 3rd)

Today we talked about the trip to Gyumri and Jermuk. After that the college students told us about graphic design and how does the graphic design works. It was so interesting. After that class we went to play the table tennis. After that class Miss Edita told us about ger project, it was about speaking right in Armenian, without mistakes. We will work hard on that project. At the end of the day we decided to translate some of the history of flowers. I translated the history of red roses to Armenian.

Day 6 (June 4th)

Today we talked about our trips and journeys again. Later Miss Qristine came and we talked about humans body and health, after wich we did an online test about humans health. Then we played some games with other students in our group. After all those classes we went to play some basketball, after wich we went home.

Հաշվետվություն·Ֆիզիկա 7

Ֆիզիկայի 2023-2024 հաշվետվություն

Սեպտեմբեր՝
Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։ Ֆիզիկական երևույթներ
Դիտումներ և փորձեր. 09/18-09/22
Ֆիզիկական երևույթներ, ֆիզիկական մարմին, նյութ
Ծանոթացում ֆիզիկական մեծություններ չափող մի քանի գործիքների հետ
Ֆիզիկական մեծություններ, Ֆիզիկական մեծությունների չափումը, Չափման սխալ

Հոկտեմբեր՝
Հեղուկի ծավալի որոշումը չափագլանի միջոցով
Մեխանիկական շարժում
Ֆիզիկոսների մասին, տարբեր ֆիզիկոսների մասին հետաքրքիր փաստեր
Տարբեր երկրների երկարությունների և զանգվածի միավորները

Նոյեմբեր՝
Հավասարաչափ շարժում, Արագություն
Շարժման ճանապարհի, արագության և ժամանակի հաշվարկը
Ֆիզիկական երևույթները կյանքում
Իներցիայի երևույթը
Տարբեր երկրների զանգվածի չափման միավորները
Մարմինների փոխազդեցությունը, Մարմնի զանգված
Փորձեր՝ մարմինների փոխազդեցությունը

Դեկտեմբեր՝
Մարմնի զանգված, զանգվածի միավորները
Նյութի խտություն։ Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը

Հունվար՝
Կրկնել

Փետրվար՝
Տիեզերական ձգողության ուժը և խնձորը
ՈՒժ։ Տիեզերական ձգողության ուժ։ Ծանրության ուժ
Առաձգականության ուժ: Հուկի օրենք: Ուժաչափ
Մարմնի կշիռ
Ուժեր

Մարտ՝
Ուժեր, նախագիծ
Վ․ Ի․ Լուկաշիկի խնդրագրքից 275-285

Ապրիլ՝
Պարզ մեխանիզմներ, լծակ
Լաբորոտոր աշխատանք
Ճնշման ուժ և ճնշում

Մայիս՝
Ճնշում, ճնշման միավորներ

Հանրահաշիվ 7·Հաշվետվություն

Հանրահաշվի 2023-2024 հաշվետվություն

Սեպտեմբեր՝
Հանրահաշիվ 09.04.2023
Բնական թվի աստիճան
Բնական թվի աստիճան
Տառային արտահայտություններ և հավասարումներ

Հոկտեմբեր՝
Հանրահաշիվ 28.09.2023
Թվային և տառային արտահայտություններ 10.02.2023
Տառային արտահայտությունների նույնական ձևափոխություններ
Հավասարում, մեկ անհայտով պարզագույն հավասարումների լուծում, հավասարման արմատ
Հավասարման արմատ
Գծային հավասարման լուծումների քանակը
Միանդամ, միանդամի կարգը

Նոյեմբեր՝
Նման միանդամներ
Միանդամի գրառման մեջ ցուցիչի օգտագործումը, միանդամի կատարյալ տեսքը
Միանդամների արտադրյալը
Կատարյալ տեսքի միանդամներ
Աստիճանի բարձրացման հատկությունները
Աստիճանի բարձրացման հատկությունները
Բազմանդամ, բազմանդամի կատարյալ տեսքը
Միանդամի և բազմանդամի արտադրյալը

Դեկտեմբեր՝
Բազմանդամի հակադիր բազմանդամը
Բազմանդամների արտադրյալը
Բազմանդամների արտադրյալը 12.14.2023
Ամփոփիչ աշխատանք

Հունվար՝
Կրկնողության առաջադրանքներ հունվար ամսվա ընթացքում կատարելու համար
Բազմանդամի վերլուծումը արտադրիչների

Փետրվար՝
Կրճատ բազմապատկման բանաձևեր
Գումարի քառակուսու բանաձևը
Քառակուսիների տարբերություն
Քառակուսիների տարբերություն
Բազմանդամի վերլուծումը արտադրիչների
Ինքնուրույն աշխատանք 02.29.2024
Խորանարդների գումարի և տարբերության բանաձևը

Մարտ՝
Բազմություններ։Թվային բազմություններ
Բազմությունների հատումը և միավորումը
Բազմությունների հատումը և միավորումը,դատարկ բազմություն
Ենթաբազմություններ
Կարգավորություն, համարակալված դասավորություն 03.21.2024

Ապրիլ՝
Արտադրյալի սկբունքը
Արտադրյալի սկզբունքը
Արտադրյալի սկզբունքը
Ինքնուրույն աշխատանք
Կրճատ բազմապատկման բանաձևեր, կրկնողություն
Վիճակագրություն և հավանականություն
Տվյալնեի վերլուծություն և ներկայացման ձևեր

Մայիս՝

Փորձ։ Փորձի արդյունք
Հավանականություն