Русский 6-ой класс

Урок 25

ЗАДАНИЕ 7. Образуйте имена прилагательные с приставкой пре- или при- .
1) ресторан недалеко от дороги – придорожный ресторан
2) очень странная история – престранная история
3) дома недалеко от города – пригородные дома
4) очень скучный фильм – прескучный фильм
5) площадь рядом с вокзалом – привокзальная площадь
6) не полностью открытый ящик – приоткрытый ящик
ЗАДАНИЕ 8. Образуйте имена прилагательные с приставкой без – бес.
1) человек без совести – бессовестный человек
2) работа без перерыва – бесперерывная работа
3) певица без голоса – безголосая певица
4) жизнь без радости – безрадостная жизнь
5) кошки без дома – бездомные кошки
6) въезд (в страну) без визы – безвизовый въезд

Պատմություն

Պատմություն

ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։

Փիլիպոս Երկրորդը ինչպե՞ս հզորացրեց Մակեդոնիան և գրավեց Հունաստանը։

Տարիներ շարունակ Հունաստանի առանձին քաղաք-պետությունները ձևավորում էին ռազմաքաղաքական դաշինքներ, որոնք ծառայում էին ազգակից պոլիսների միացյալ շահերին։ Այդ կառույցների անդադար իրարամերժ պայքարի արդյունքում ծնվում ու կազմալուծվում էին զանազան ալյանսներ։ Գլուխ բարձրացնող Մակեդոնիան նույնպես ուրվագծվում էր որպես լուրջ քաղաքական գործոն։ Իրավիճակը ավելի էին խորացնում տնտեսական հանգամանքները. ամբողջ հունական աշխարհը ողողված էր բազմաթիվ գործազուրկ ռամիկներով, որոնք պատրաստ էին իրենց ծառայությունները առաջարկել ցանկացած կողմին, նույնիսկ թշնամուն։ Ի լրումն ամենի, Աքեմենյան Պարսկաստանը, հունական աշխարհի վաղեմի թշնամին, օգտագործում էր ամեն հնարք պոլիսների միջև հակասությունները սրացնելու համար։

Ի՞նչ գիտեք Ալեքսանդր Մակեդոնացու մասին։

Մակեդոնական գահին բազմել է քսան տարեկան հասակում՝ հոր՝ Փիլիպոս II-իդավադիր սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի շնորհիվ էլ կարողացել է իրականացնել ռազմական և քաղաքական հավակնոտ ծրագրեր։ Սկզբում նա ամրացնում է երկրի հյուսիսային սահմանները և վերջնականապես հնազանդեցնում Հունաստանիքաղաք-պետություններին։ Մ․թ․ա․ 334 թվականին Ալեքսանդրն սկսում է իր նշանավոր արևելյան արշավանքը և յոթ տարում նվաճում ամբողջ Աքեմենյան Պարսկաստանը։

Ալեքսանդր Մակեդոնացին ինչպե՞ս հաղթեց Աքեմենյան Պարսկաստանին։

Մ․թ․ա․ 331 թվականի ամռանը Ալեքսանդրի բանակն անցնում է Եփրատ և Տիգրիս գետերը և ճանապարհ բռնում դեպի Մարաստան։ Պարսկական բանակը Դարեհ III Աքեմենյան արքայի գլխավորությամբ, արյաց երկրի մեծ հարթավայրում սպասում էր մակեդոնական բանակի հարձակմանը։ Մ․թ․ա․ 331 թվականիհոկտեմբերի 1-ինԳավգամելա բնակավայրի[Ն 4] շրջակայքում տեղի է ունենում Ալեքսանդրի և Դարեհի բանակների վճռական ճակատամարտը։ Գավգամելայի ընդարձակ հարթավայրը (ի տարբերություն Իսոսի) հարմար էր պարսկական զորքի ծավալման համար։ Կուրցիուս Ռուֆուսը հաղորդում է, որ Ալեքսանդրը ուներ 40 հազար հետևակ և 7 հազար հեծյալ։

Ի՞նչ եք հասկանում հելլենիզմ ասելով։

Հելլենիզմը, գործնականում, հիմնականում կենտրոնացած է բազմաստվածային և անիմիստական պաշտամունքի շուրջ:

Ալեքսանդրից հետո նրա տերությունը քանի պետության բաժանվեց։

Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության բաժանումը տեղի է ունենում մ․թ․ա․ 280-ական թվականներին։ Արդյունքում՝ Մակեդոնիայի աշխարհակալության տրոհման և առհասարակ՝ Ալեքսանդրի արշավանքների հետևանքով պատմության թատերաբեմ են դուրս գալիս տասնյակ նոր պետություններ։ Դրանց թվում էին երեք խոշոր հելլենիստական պետությունները, որոնք էլ համարվում էին Մակեդոնիայի աշխարհակալության իրավահաջորդները։ Դրանք էին Պտղոմեոսյան Եգիպտոսը, Պարգամոնյան Հունաստանը և Սելևկյան կայսրությունը։ Սելևկյանների կայրությունն իր ժամանակաշրջանի հիմնական հելլենական մշակույթի կենտրոնն էր, որտեղ կենտրոնացել էին հունական քաղաքական էլիտան։ Հույն ժողովուրդը սկսեց արտագաղթել բուն Հունաստանից դեպի Սելևկյանների կայսրություն։

Ինչպե՞ս Տիգրան Մեծը բազմեց Սելևկյան գահին։

Այսպիսով, հյուսիսային Միջագետքի նվաճումից հետո Հայքի հաջորդ թիրախը պետք է դառնար Ասորիքը, որը նախկինում հսկայածավալ Սելևկյանների կայսրության կենտրոնն էր։ Ներքին երկպառակտչություններն ու գահակալական կռիվները հյուծել էր այս երկիրը և վերջինիս ավագանին այլ տեսլական ուներ Ասորիքի գահի հաջորդ ժառանգորդի հետ կապված։ Վերջիններս բավականին լավ գիտակցում էին, որ այդ ամենի շարունակականությունը միանշանակ կերպով երկիրը տանելու էր կործանման և որոշում են Սելևկյան գահը վստահել մեկ այլ երկրի թագավորի։

Ի վերջո այդ ընտրությունը կանգ է առնում Տիգրան Մեծի վրա և հայոց արքան մ․թ․ա․ 84 թվականին հրավիրվում է Ասորիք՝ իշխելու։ Արքայից արքային սելևկյան ավագանին ընդունում է մեծ ցնծությամբ և քաղաքի դարպասները բացում նրա զորքի առջև։

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 15.02.2023

«ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ»

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս

Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

1887

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Գեղջուկ-գյուղացի
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
Հովհանեսը և իր ընկերները շրջան էին կազմում և զվարճանում էին: Նրանց պապերը գյուղի տերրերն էին։
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):
Նման եմ հայրիկիս բնավորությամբ և տեսքով, բայց ավելի շատ բնավորությամբ նման եմ մայրիկիս։ Դպրոցական վաղ տարիներս շատ պարզ չեմ հիշում, բայց հիշում եմ, որ իմ դասընկերներից մենակ ես էի, որ սեպտեմբերի 1-ին ոչ մի բան չեի հասկանում: Մինչև մյուս երեխաները ծանոթանում էին դասատուների հետ, ես ծնողիցս հեռու չէի գնում, քանի որ չգիտեի ինչ անել։

Մաթեմատիկա 6-րդ դասարան

Ինքնուրույն աշխատանք

1. Եթե Արամի մտապահած թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89,  կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։
73
2. Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ 
Գտե՛ք Նարեի մտապաhված թիվը։
112
3.Գրադարակից հանեցին նախ 8 գիրք, ապա՝16 գիրք: Երբ դրանից հետո եղած գրքերին ավելացրին ևս 15 գիրք, գրքերի քանակը դարձավ 43: Սկզբում քանի՞ գիրք կար գրադարակում
52
4.Ո՞ր թիվն է մտապահել Գագիկը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո  2018-ով, ապա կստանանք 2019։
4038
5.Մեծ ուղղանկյունը կազմված է տասնմեկ միանման ուղղանկյուններից, որոնց երկար կողմը 7 սմ է: Որքա՞ն է մեծ ուղղանկյան պարագիծը:

English 6-th grade

English 02.15.2023

Complete the sentences in simple past tense.
I brushed my teeth.
Tom played tennis with his friends.
They studied for their exam.
Susan talked to me quietly.
Thomas helped me with my homework.
Daniel washed his car.
The baby cried a lot.
The man walked so fast.
E) Complete the questions and answers with the correct words.
1
A: Would you like a salad?
B: Yes, I would.

2
Would you like some cheese, tomatoes, lettuce and cucumber?

3
A: Would you like some olives?
B: No, I wouldn’t.
D) Read and listen to the dialogue. What does the man want to eat?
Woman: Ok, let’s have lunch. Would you like a salad?
Man: Yes please, that’s a good idea.
Woman: Would you like some cheese, tomatoes, lettuce and cucumber?
Man: Yes please, and I’d like some potatoes if there are any.
Woman: Yes there are! I’ve got 5 kg of potatoes in the cupboard. And would you like some olives too?
Man: No thanks, I don’t like olives!
Woman: Okay, and then for dessert—some fruit would you like some strawberries and cherries?
Man: Yes, that sounds great!

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 02.14.2023

«Թմկաբերդի առումը» պոեմը կարդա , փորձիր հասկանալ ու բացատրել պոեմի միտքն ու բովանադակությունը։

Գրիր քեզ դուր եկած հատվածը։
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։
Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
մշակ-մաշկ
ափսե-փեսա
ժանր-ժրան
վիճակ-կավիճ
գավառ-ագռավ
վտակ-կտավ
մկրատ-մտրակ
պարկ-կարպ
վկա-կավ
Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:
հայ- Հայաստան
ռուս-Ռուսաստան
հույն-Հուաստան
վրացի-Վրաստան
հնդիկ-Հնդկաստան
չինացի-Չինաստան
ֆրանսիացի-Ֆրանսիա

Պատմություն

Պատմություն 02.15.2023

1.Տիգրան Մեծի տերության սահմանները որտե՞ղ էին հասնում, և ինչքա՞ն էր Տիգրանի բանակի թիվը։
Տիգրան Մեծի բանակի թիվը 300 հազար էր։
2.Ի՞նչ գիտեք Տիգրանակերտ մայրաքաղաքի մասին։
Ուրս, որը շրջապատված է եղել պարտեզներով, այգիներով, այգիներով և որսատեղիներով Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր, արհեստագործության, առևտրի ու մշակույթ խոշոր կենտրոն։ Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել։
3.Ինչպե՞ս սկսվեց հայ–հռոմեական պատերազմը։
4.Ինչո՞ւ պաշտոնազրկվեց Լուկուլլոսը։
5.Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը։
Մ.թ.ա 67 թվականի վերջին հռոմեական սենատը Լուկուլլոսի փոխարեն հռոմեական զորքերի հրամանատար է նշանակում Պոմպեոսին, որին տրվում են պատերազմներ վարելու, հաշտություն կնքելու և այլ լիազորություններ, ինչպես նաև սահմանափակ իշխանություն։ Պոմպեոսը, իր հրամանատար նշանակվելու մասին լուրը Կիլիկիայում լսելով, սկսում է նախապատրաստվել Միհրադատի և Տիգրանիդեմ պատերազմին։

Բնագիտություն 6-րդ դասարան

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան

Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:
Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է: Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով: Կենցաղում լայն տարածում ունեն սնդիկով կամ սպիրտով աշխատող ջերմաչափները:
Դրանց աշխատանքի հիմքում ընկած է տաքացնելիս հեղուկի ընդարձակման երևույթը: Հեղուկային ջերմաչափը կազմված է հեղուկի պահեստարանից, բարակ խողովակից և սանդղակից:
Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն: Նկարում ջերմաչափերի տեսակներն են: Ջերմաստիճանը որոշելու համար օգտվում են ջերմաստիճանային տարբեր սանդղակներից՝ Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից:
Ցելսիուսի սանդղակով 0°C ջերմաստիճանը համապատասխանում է հալվող սառցի ջերմաստիճանին, իսկ 100°C-ը՝ նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջրի եռման ջերմաստիճանին:

Բացի Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից կիրառվում են նաև Կելվինի և Ռեոմյուրի սանդղակները: Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։ Հետևաբար.
Ջերմաստիճանը մարմնի ջերմային հավասարակշիռ վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Օրինակ
Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել: Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում: Ջերմաստիճանը բարձրացնելիս մոլեկուլներն սկսում են ավելի արագ շարժվել, դրանց միջին կինետիկ էներգիան մեծանում է: Այսպիսով.
Ջերմաստիճանը մարմինը կազմող մոլեկուլների անկանոն շարժման կինետիկ էներգիայի չափն է:

Մարմինների ջերմաստիճանը կարող է փոփոխվել լայն սահմաններում: Բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը –273°C-ն է. այդ ջերմաստիճանում նյութը կազմող մոլեկուլները դադարում են շարժվելուց:
1. Հեղուկ ազոտի ջերմաստիճանը –200°C է:
2. Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը +6000°C է:
3. Տաքարյուն կենդանիներից ամենաբարձր ջերմաստիճանն ունեն թռչունները՝ 40–41°C:
4. Մարդու բնականոն ջերմաստիճանը մոտ 36,6°C է, իսկ 42°C -ի դեպքում նա կարող է կորցնել գիտակցությունը: Տաք վառարանի մասին ասում են,որ այն ունի բարձր ջերմաստիճան,իսկ սառույցի կտորի մասին` որ այն ունի ցածր ջերմաստիճան։Եթե տաքն ու սառը մարմինները հպվում են,ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են։Այս դեպքում ասում են ,որ նրանք միմյանց հետ ջերմային հավասարակշռության վիճակում են։

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:
2.Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով: Կենցաղում լայն տարածում ունեն սնդիկով կամ սպիրտով աշխատող ջերմաչափները:
Դրանց աշխատանքի հիմքում ընկած է տաքացնելիս հեղուկի ընդարձակման երևույթը:
3.Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական
4.Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել: Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում: