Պատմություն

Հին Հռոմ, Պատմության արշալույսը

Կատարե՛ք առաջադրանքները։

1․ Ի՞նչ ցեղեր ու ցեղախմբեր էին ապրում Իտալիայում և ինչո՞վ էին զբաղվում։

Կար 3 խումբ։ Հյուսիսում ապրող ժողովուրդը, Էտրուսկները։ Միջինում ապրող ժողովուրդը, Լատինները:Եվ հարավում ապրող ժողովուրդը, հույները։ Այդ երեք խմբերը զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստով։

2․ Որտե՞ղ էր գտնվում Հռոմը և ո՞վ էր այն հիմնադրել։

Հռոմը հիմնադրել է Հռոմոլուսը։

3․ Ինչպե՞ս արտաքսվեց Տարքվինոսը և դրանից հետո Հռոմում ի՞նչ կարգեր հաստատվեցին։

Աշխարհաժողովը և Ծերակույտը որոշեցին Հռոմում վերացնել արքայական իշխանությունը և հաստատել հանրապետություն։

4․ Ովքե՞ր էին պատրիկները և ովքե՞ր էին պլեբեյները։

Հռոմեական կայսրությունը կազմված էր երկու հակադիր խավից՝ պատրիկներից և պլեբեյներից։ Պատրիկ նշանակում է հայր ունեցող, այսինքն՝ ազնվական, իսկ պլեբեյ նշանակում է եկվոր։ Պատրիկների և պլեբեյների մեջ խոր անդունդ կար. նրանք իրար հետ ամուսնանալ չէին կարող։ Պատրիկները ծաղրում էին պլեբեյներին, սակայն վերջինիս տնտեսություն էին ապահովում։ Ի վերջո պլեբեյներն ապստամբում են և հեռանում քաղաքից։ Տնտեսությունը կանգ է առնում, և պատրիկները, հասկանալով սխալը, շտկում են այն։

5․ Ի՞նչ էր Ծերակույտը։

Ծերակույտը վարում էր պետության ընթացիկ գործերը։

6․ Ի՞նչ կառուցվածք ուներ Հին Հռոմի բանակը։

Բանակը յուրահատուկ տեղ ուներ հռոմեական պետությունում, որի կորիզը լեգեոնն էր։ Այն կազմված էր հատոգկ պատրաստություն անցած շուրջ 6 հազար զինվորից։ Լեգեոնը բաժանվում էր հարյուրյակների։ Դրանցից վեցը կազմում էին մեկ գումարտակ։ Զինվորների ընտիր մարզածությունը, սպառազինությունը և երկաթյա կարգապահությունը լեգեոնը դարձրին ժամանակի լավագույն ռազմական ուժը։

Մաթեմատիկա 6-րդ դասարան

Մաթեմատիկայի ամփոփում

1) Համեմատե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը.

ա) -3 5/6 = -3 3/4

բ) +8 3/10 < +8 4/9

2) Կատարիր գործողությունները.

1)-81 2/5-20 18/25=1517/25

2)1517/25-603/10=19/50

3) Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 5 սմ, 6 սմ, 4 սմ։ Գտե՛ք նրամակերույթի մակերեսը։

S=2x(5×6+5×4+6×4)=2x(30+20+24)S=148սմ քառ.

4) Որոշե՛ք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝ 3 1/2սմ, 4 1/3սմ, 5 1/4սմ։

79 5/8 սմ խոր.

Մաթեմատիկա 6-րդ դասարան

Դաս 13

Առաջադրանքներ (դասարանում)
1) Գտե՛ք արտահայտության արժեքը.
ա) |-1| + |3|=4
բ) |8| ⋅ |-1|=8
գ) |1/2| – |-1 1/2|=-1
դ) |0| ։ |-2 1/2|=0
2) Դասարանում աղջիկների քանակը 24-ով ավելի է, քան տղաների քանակը: Գտնել դասարանի աշակերտների քանակը, եթե հայտնի է, որ դասարանում աղջիկները երեք անգամ ավելի շատ են տղաներից:
Լուծում՝
24:(3-1)=24:2=12 (տղա)
2)12×3=36 (աղջիկ)
3)12+36=48
3) Երկու թվերի գումարը 220 է։ Թվերից մեկը մյուսից 4 անգամ մեծ է։ Գտե՛ք այդ թվերը։
165+55=220

Լրացուցիչ (տանը)
4) Հաշվե՛ք.
ա) -3/88
բ)35/6
գ)-1/81
դ)80/189

Մայրենի 6-րդ դասարան

Փետրվար ամսվա երեք կարևոր տոները

Վահան Տերյան

Վահան Տերյան։ Ծնվել է հունվարի 28-ին, 1885 թվականին։ Մեկ շաբաթ մենք սովորում էինք Վահան Տերյանի բանաստեղծությունները և կարդում նրա ստեղծագործությունները։

Իմ Թումանյանը

Հովհաննես Թումանյան։ Ծնվել է փետրվարի 19-ին, 1869 թվականին։ Փետրվարի մեկ շաբաթ էլ մենք սովորեցինք Թումանյանի ստեղծագործությունները, նաև այդ օրը գիրք նվիրելու օրն էր։ Թումանյան ասելով, առաջինը ինչ գալիս է մտքիս, դա «Սասունցի Դավիթ» էպոսն է։

Մայրենի լեզվի օր

Անմիջապես գիրք նվիրելու օրից հետո, փետրվարի 21-ին մայրենի լեզվի օրն է։ Այդ օրը մենք կարդացինք տարբեր ստեղծագործություններ։

Բնագիտություն 6-րդ դասարան

Ջերմային երևությներ

Տաքացնելիս կամ սառեցնելիս մարմինների հետ տեղի են ունենում որոշ փոփոխություններ. մարմինները մի վիճակից անցնում են մեկ այլ վիճակի, սեղմվում են կամ ընդարձակվում: Այս փոփոխություններն ընդունված է անվանել ջերմային երևույթներ:
Օրինակ
Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:

Հալում և պնդացում
Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
 Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

Որպեսզի նյութը հալվի, անհրաժեշտ է այդ նյութը տաքացնել մինչև որոշակի ջերմաստիճան: Բյուրեղային նյութերի համար այն խիստ որոշակի ջերմաստիճան է: 

Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը սկսում է հալվել, կոչվում է հալման ջերմաստիճան:

Հալման ջերմաստիճանում նյութը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակում:

0°C-ում ջուրը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակներում: Այդ ջերմաստիճանում սառույցը հալելու համար պետք է նրան էներգիա հաղորդել, իսկ ջուրը պնդացնելու համար՝ նրանից էներգիա վերցնել:

Հալման ընթացքում նյութի ջերմաստիճանը չի փոխվում:

Որոշ նյութեր, օրինակ՝ մոմը, ապակին, ձյութը, շոկոլադը չունեն հալման որոշակի ջերմաստիճան:
Այն նյութերը,որոնց անցումը մի վիճակից մյուս վիճակին տեղի է ունենում ոչ թե որոշակի ջերմաստիճանում, այլ՝ աստիճանաբար, անվանում են ամորֆ նյութեր:

Հալման և պնդացման երևույթները, դեռ հին ժամանակներից, մարդիկ օգտագործում են մետաղից տարբեր գործիքներ պատրաստելիս: Այդ նպատակով մետաղը հալում ու լցնում են նախապես պատրաստված կաղապարների մեջ և սառելուց հետո հանում կաղապարից:

Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

Հեղուկի գոլորշացումը տեղի է ունենում ցանկացած ջերմաստիճանում, սակայն որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան արագ է տեղի ունենում գոլորշացումը: Գոլորշացման արագությունը կախված է նաև հեղուկի տեսակից: Օրինակ` եթերը, սպիրտը միևնույն ջերմաստիճանում ավելի արագ են գոլորշանում, քան ջուրը:Երբ դրսում ցուրտ է, խոնավ բնակարանում ապակիները «քրտնում» են, դրանց վրա ջրի փոքրիկ կաթիլներ են հայտնվում:

Նմանապես ցուրտ և խոնավ գիշերներին դրսում խոտի վրա ցող է առաջանում: Նշված դեպքերում ջրային գոլորշին փոխակերպվում է ջրի, այսինքն՝ տեղի է ունենում խտացում:

Գոլորշացմամբ և խտացմամբ են պայմանավորված տեղումները (տե՛ս շարժանկար): Երկրի մակերևույթին գտնվող ջուրը գոլորշանալով սկսում է վեր բարձրանալ: Վերևում, որտեղ ջերմաստիճանը ցածր է, գոլորշին խտանում է և անձրևի տեսքով թափվում ներքև:

Գոլորշանում են նաև պինդ մարմինները, օրինակ՝ սառույցը։ Դրա հետևանքով դրսում կախված սպիտակեղենը չորանում է նաև ձմռան սառնամանիքին։ Հնարավոր է նաև հակառակը՝ գոլորշին անցնում է պինդ վիճակի: Օրինակ՝ եղյամի առաջացումը Գոլորշացման յուրահատուկ տեսակ է եռումը:
Հետևելով եռման պրոցեսին` կարելի է նկատել, թե անոթի հատակին ինչպես են առաջանում և, աստիճանաբար մեծանալով, վեր բարձրանում պղպջակներ (տե՛ս շարժանկար): Դրանք պարունակում են ջրում լուծված օդ և առաջացած ջրային գոլորշի: Յուրաքանչյուր հեղուկ եռում է խիստ որոշակի ջերմաստիճանում:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
Նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջուրը եռում է 100°C ջերմաստիճանում: Եռման ողջ ընթացքում հեղուկի ջերմաստիճանը չի բարձրանում, չնայած մենք իրեն անընդհատ ջերմություն ենք հաղորդում: Հաղորդված ջերմությունը ծախսվում է ամբողջ ծավալից հեղուկի գոլորշացման համար:

Պատասխանել հարցերին

1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

2. հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը

3. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

4. Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

Մաթեմատիկա 6-րդ դասարան

Դաս 11

Առաջադրանքներ (դասարանում)

1) Գտե՛ք տառային արտահայտության արժեքը.

ա) (3 · 6 + 4) ։ 2=11

բ) 48 ։ (2 · -1 – 6)=-6

գ) (8 – 2) ⋅ (2+ 5)=42

դ) (30 – 3 · -2) ⋅ (8 · -2 – 1)=-612

2) Հատվածի երկարությունն է՝ 6 սմ–ին գումարած նրա երկարության

կեսը։ Գտե՛ք հատվածի երկարությունը։

Լուծում՝ 6+6=12 սմ

3) Աշակերտը կարդաց 90 էջ, որ գրքի 2/5 մասն է։ Քանի՞ էջ կա գրքում։

Լուծում՝ (90:2)x5=225 (էջ)

Լրացուցիչ(տանը)

4) Գտե՛ք տառային արտահայտության արժեքը.

ա) (7-3 + 2) – 6 ⋅ (3 – 4-4)=0

բ) 9 ⋅ (3×2+ 1) ։ 18 · (4 – 3×1)=2

գ) -2x5x-4=-40

դ) 0+4+2x-7x-8=112

5) Արկղից, որում կա 7 սպիտակ և 3 կարմիր գնդիկ, առանց նայելու,

վերցնում են մի գնդիկ։ Գտե՛ք սպիտակ գնդիկ հանելու հավանականությունը։

70%

6) Նախատեսված է, որ գործարանը 1 ամսում պիտի թողարկի 1000

լվացքի մեքենա։ Սակայն գործարանը պլանը կատարել է 115 %–ով։

Քանի՞ լվացքի մեքենա է թողարկել գործարանը։

1150 լվածքի մեքենա

Մաթեմատիկա 6-րդ դասարան

Ուղղանկյունանիստի մակերևույթը և նրա մակերեսը

Առաջադրանքներ (դասարանում)
1) Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 5 սմ, 6 սմ, 4 սմ։ Գտե՛ք նրա մակերույթի մակերեսը։
S=2x(5×6+5×4+6×4)=2x(30+20+24)=148
2) Գրե՛ք խորանարդի մակերևույթի մակերեսի բանաձևը։
S=6xA2
3) Կարո՞ղ են արդյոք ուղղանկյունանիստի նիստերի մակերեսների արժեքները լինել այսպիսին. 3 սմ2, 4 սմ2, 5 սմ2, 6 սմ2, 3 սմ2, 2 սմ2:
Ոչ, որովհետև եթե 3 սմ քառ․ վերցնենք որպես հիմքեր, իսկ մյուս 4 արժեքները հավասար չեն, և չեն կարող կողմնային նիստեր։
4) Ունենք 2 սմ կող ունեցող մի խորանարդ։ Քանի՞ քառակուսի սանտիմետրով կավելանա նրա մակերևույթի մակերեսը, եթե նրա կողը մեծացնենք 1 սմ-ով։
30 քառ․ սմ-ով։

Լրացուցիչ (տանը)
5) Ուղղանկյունանիստի լայնությունը 2 սմ է, երկարությունը՝ 2 սմ-ով ավելի, իսկ բարձրությունը՝ երկարությունից 1 սմ-ով պակաս։ Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը։
S=2x()2×4+2×3+4×3)=52 սմ քառ․
6) Սենյակի պատերը և առաստաղը ներկելու համար անհրաժեշտ ներկի քանակությունը հաշվելու համար սենյակը պատկերացնում են որպես ուղղանկյունանիստ: Հաշվե՛ք, թե ինչքան ներկ կպահանջվի սենյակը վերանորոգելու համար, եթե նրա լայնությունը 4 մ է, երկարությունը` 6 մ, բարձրությունը` 3 մ, իսկ ամեն 1 մ2-ն ներկելուհամար պահանջվում է 1/10կգ ներկ:
S=2x(4×6+4×3+6×3)=64
64×100=6400գ

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 20.02.2023

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․

Ամենքը գաղթականներ էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։

Հայրիկը փախցրեց իրեն ու իր փոքրիկ եղբորը՝ Սուրիկին։ Ամբողջ ճանապարհին հայրիկը պինդ գրկած էր Սուրիկին, իսկ Զանոն բռնած էր փեշից։ Ճանապարհին հաճախ լաց էր լինում Սուրիկը։ Հայրիկն աշխատում էր նրան տաքացնել ու հանգստացնել․

— Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս։ — Ամեն անգամ Զանոն էլ հոր ետևից կրկնում էր․ «Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս», ու միշտ էլ ավելացնում էր․ «Մայրիկը հիմի կգա»։ Նա զարմանում էր, թե ինչո՞ւ հայրիկն էլ չի ասում՝ մայրիկը կգա։ Հայրիկը հենց ասում էր՝ կհասնենք Թիֆլիս․․․ կհասնենք Թիֆլիս․․․

Վերջապես հասան Թիֆլիս։

Մի մութը, մռայլ ու ցեխ աշնան իրիկուն էր, որ հասան Թիֆլիս։ Զանոն մտածում էր, թե Թիֆլիսում կարոտած մարդիկ են սպասում իրենց, որ դեմ կգան կգրկեն, կհամբուրեն․ գուցե և մայրիկը նրանց մեջ լինի։ Ոչ ոք չերևաց։ Ամենքը անց էին կենում նրանց կողքով։ Մինչև անգամ նրանք, որ մոտենում մի, բան էին տալի կամ հետաքրքրվում, այնպես էին վերաբերվում՝ ինչպես աղքատների։ Եվ այստեղ իմացավ նա առաջին անգամ, որ հայրիկն էլ հայրիկ չի, ոչ Սուրիկը՝ Սուրիկ, ոչ էլ ինքը՝ Զանո, այլ «գաղթականներ» են։ Հայրիկը և մյուս գաղթականները գնացին ման, եկան, շատ խնդրեցին սրան, նրան, ցույց տվին երեխաների վրա, որ հոգնած էին, մրսում էին, երկար խնդրեցին, երկար սպասեցին, մինչև որ բերին էս տունը։

Միակ լամպը աղոտ լուսավորում էր հին մեծ սրահը, մի ծայրից մյուսը։ Պատերի երկարությամբ տեղավորվել էին գաղթականները, ընտանիք-ընտանիք։ Զանոյի հայրն էլ իր երկու երեխաների, հետ մի անկյունում էր տեղավորվել։ Հայրիկը թինկը տված՝ ծոցն էր առել Սուրիկին, իսկ Զանոն մի զույգ կոշիկ գրկին նստած էր նրանց կողքին։ Ու էնպես լավ էր զգում Զանոն իրե՜ն․․․ էլ չկար էն երկյուղը, որ տեսան, էլ չկային երկար, ցուրտ ճամփեքն ու սովը։ Տաք սենյակում հաց էր կերել ու հոգնությունից հետո մի ախորժելի հանգիստ էր զգում։ Քունը տանում էր թեև, բայց նա մտածում էր էն փոքրիկ աղջկա վրա, որ ժպտալով իրեն նվիրեց գոգին դրած կոշիկները։ Ի՜նչ լավն էր էն աղջիկը, ի՜նչ լավն էին նրա ժպտուն, զվարթ աչքերը, ի՜նչ լավն էր էն տաք ապահով սենյակը, ի՜նչ լավն էր էն գիշերը․․․

Քաղաքում մի խումբ տիկիններ հնամաշ շորեր էին հավաքել ու բաժանում էին գաղթականներին։ Գաղթականներից ոմանք ստացած շորերն էին շինում, հարմարեցնում իրենց, ոմանք հաց էին ուտում, ոմանք ծխում ու զրույց անում։

Էն գիշեր ամենքն էլ լավ էին զգում իրենց, ամենքն էլ ուրախ էին։ Իրենցից որը ներս էր գալի՝ քաղաքացու մի որևէ շոր հագին կամ կրկնակոշիկները ոտներին, էս ու էն կողմից սրախոսում էին, ծիծաղում, ուրախանում։ Մանավանդ երբ ներս եկավ էն խեղկատակ Մարտոն։ Ամեն ծիծաղելի բան էլ հակառակի նման հենց նրա հետ էր պատահում։ Չգիտես ում խելքին էր փչել, մի հին ցիլինդր էին տվել նրան ու մի թևը կոտրած հովանոց։ Եվ ահա գաղթականների ուրախ ժամանակ դռնից ներս մտավ Մարտոյի հովանոցը, նրա ետևից՝ ցիլինդրավոր Մարտոն։ Գաղթականները առաջին րոպեին շփոթվեցին, բայց տղաներից մինը շուտով ճանաչեց, վեր կացավ ցիլինդրին զարկեց, ցիլինդրը գետին թռավ, մի ուրիշն էլ հովանոցը փախցրեց, ու մեջտեղը կանգնեց էն մասխարա Մարտոն։

— Տո, Մարտո, քու տունը չքանդվի, տո, մասխարա․․․

Ամբողջ սրահը սկսեց հռհռալ։

— Տո զարկե՛ք էդ խեղկատակին։

Ու սկսեցին կատակով զարկել Մարտոյին, էս կողմը քարշ տալ, էն կողմը ձգել։ Ի՜նչ ծիծաղ ընկավ սրահը, ի՜նչ ծիծաղ։

Ծիծաղում էին ամենքը, ծիծաղում էր Զանոն։ Նա ուզեց Սուրիկին վեր կացնի, որ նա էլ ծիծաղի, բայց Սուրիկը քնած էր։ Զվարթ աղմուկի մեջ կամաց-կամաց իր քունն էլ տարավ ու նվերը կրծքին սեղմած քնեց Զանոն։

Քնեց, և ահա եկավ, երևաց մայրիկը։ Տխուր էր մայրիկը, բայց Զանոյին ժպտում էր։

— Մայրի՜կ, մայրի՜կ, տե՜ս, էն աղջիկը տվեց ինձ․․․ էնպես լավ աղջիկ է՜ր, էնպես լավ աչքեր ունե՜ր, էնպես լավ մայրիկ ունե՜ր․․․ մայրի՜կ․․․ մայրի՜կ․․․

Ու երկար, երկար մայրիկի հետ էր Զանոն, երբ վեր թռավ մի զիլ ձենից։ Գաղթականներից մինն էր, որ ընդհանուր աղմուկի մեջ երգ էր երգում։«Արև շողցեր ա պայծառ,Նախշուն ա դաշտ, ճյուղն ու ծառ,Հրդկի վերև հավաքվեր՝Կուճլվըլան մեր հավքեր,Վայ լե՜, վայ լե՜․․․»։

Այնինչ մյուս անկյունում Մարտոն դեռ անում էր իր ծաղրածությունները ընդհանուր ծիծաղի մեջ։ Քնաթաթախ Զանոն չէր հասկանում, թե որտեղ էր գտնվում, բայց որտեղ էլ լիներ, նրան թվում էր, թե սրահը լիքն էր մոտիկներով, հարազատներով, տաքությունով ու լուսով, զվարթ քրքիջով, հայրիկի շնչով, մայրիկի ժպիտով, էն աղջկա պայծառ հայացքով, հայրենի երգի մրմունջով․․․

Ամենքն էլ էնտեղ էին, ամենքն էլ ուրախ․․․ Եվ ի՜նչքան ծիծաղեցին էն գիշեր ամենքն էլ, ի՜նչքան ծիծաղեց Զանոն․․․

Ի՜նչ ուրախ գիշեր էր, ի՜նչ ուրախ գիշեր․․․

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։
2.Բացատրիր «գաղթական » բառի իմաստը։
Հայրենիքից գաղթող՝ գաղթած մարդ
3.Պատմվածքից դուրս գրիր հատուկ անունները։
Մարտոն, Զանոն, Սուրիկ, Թիֆլիս։
4.Պատմվածքը կարդալիս ինչպիսի՞ փոխաբերական իմաստների հանդիպեցիր։
Չգիտես ում խելքին էր փչել։
Քու տունը չքանդվի։
Հայրիկը թինկը տված՝ ծոցն էր առել Սուրիկին։
Գործնական հայոց լեզու։
5.Բառաշարքում ընդգծել հինգ գոյական:
Երջանիկ, ավանդ, բլիթ, տխուր, բոբիկ, հողակոշտ, հարազատ, գորգ, դատարկ, աղմուկ:
6.Կարդա առակը և լրացրու բաց թողնված տառերը։
Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերևի նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերույին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառա․․․ելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օ…նականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:

Русский 6-ой класс

Учебник

8.Составьте диалоги по образцу.

Завтра я буду смотреть телевизор.

Сегодня вечером я буду играть в шахматы.

Через 2 часов я буду помогать маме.

Через час я буду убирать квартиру.

Через полчаса буду слушать музыку.

Через полчаса я буду учить уроки.

9.Замените слово “вчера´´ словом ´´завтра´´ соответственно измените форму глаголов.

1.Завтра мы будем играть в шахматы.

2.Завтра ты ответишь урок.

3.Завтра мы уберём наш класс.

4.Завтра мама будет варить обед.

5.Завтра Ашот будет дежурить.

6.Завтра бабушка будет рассказывать внуку сказку.

11.Составьте несколько вариантов рассказа по картинкам. Начните их словами.

1.Вчера Толя пришёл из школы в 12 часов. С 12 до часа он обедает

2.Обычно Толя приходит из школы домой в 12 часов и играет в футбол с друзьями.

3.Толя только что пришёл из школы. С 12 часов он учит уроки.

2-ой вариант

1. Вчера Толя пришёл из школы в 12 часов. С 12 до часа он делал уроки.

2. Обычно Толя приходит из школы домой в 12 часов и играл в компьютерные игры.

3.Толя только что пришёл из школы. С 12 часов он спал.