Փետրվար
Տիգրան 2-րդ մեծի տերության ստեղծումը և ընդլայնումը — Փետրվարի 10
Պատմություն 02.15.2023 — Փետրվարի 14
Պատմություն — Փետրվարի 18
Մարտ
Հին Հռոմ, Պատմության արշալույսը — Մարտի 1
Դաս 22 — Մարտի 17
Ապրիլ
Պատմություն, Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-րդ օրոք, Պատմություն —
Ապրիլի 11
Մեծ Հայքի թագավորությունը 1-3-րդ դարերում, ժամանակ անիշխանության — Ապրիլի 20
Պատմություն, Տրդատ 3-րդի գահակալությունը — Ապրիլի 27
Մայիս
Հին Հայաստանի բանակը և տնտեսությունը — Մայիսի 2
Խաղ մրցույթ
Автор: A.P.
Մայրենիի 3-րդ ուսումնական շրջանի հաշվետվություն
Փետրվար
Մայրենի 30․01․2023 — Փետրվարի 1
Մայրենի 31․01.2023 — Փետրվարի 1
Մայրենի 01.02.2023 — Փետրվարի 1
Մայրենի 03.02.2023 — Փետրվարի 3
Մայրենիի շաբաթվա ամփոփում — Փետրվարի 3
Մայրենի 06.02․2023 — Փետրվարի 8
Մայրենի 07.02.2023 — Փետրվարի 8
Մայրենի 08.02.2023 — Փետրվարի 8
Մայրենի 09.02.2023 — Փետրվարի 10
Մայրենիի շաբաթվա ամփոփում — Փետրվարի 10
Մայրենի 02.14.2023 — Փետրվարի 14
Մայրենի 15.02.2023 — Փետրվարի 18
Մայրենի 20.02.2023 — Փետրվարի 20
Փետրվար ամսվա երեք կարևոր տոները — Փետրվարի 26
Մայրենիի ամփոփում — Փետրվարի 28
Մարտ
Մայրենի 13.03.2023 — Մարտի 15
Մայրենի 21.03.2023 — Մարտի 21
Եղիշե Չարենց — Մարտի 23
Մայրենի 22.03.2023 — Մարտի 24
Մայրենի 20.03.2023 — Մարտի 24
Մայրենիի ամփոփում — Մարտի 24
Ապրիլ
Աղայանական օրեր — Ապրիլի 7
Մայրենի 10.04.2023 — Ապրիլի 11
Մայրենի 11.04.2023 — Ապրիլի 11
Մայրենի 12.04.2023 — Ապրիլի 13
Մայրենի 13.04.2023 — Ապրիլի 13
Մայրենի 14.04.2023 — Ապրիլի 13
Ամփոփում — Ապրիլի 13
Մայրենի 19.04.2023 — Ապրիլի 20
Մայրենի 20.04.2023 — Ապրիլի 20
Մայրենի 26.04.2023 — Ապրիլի 27
Մայրենի 27.04.2023 — Ապրիլի 27
Հովհաննես Շիրազ — Ապրիլի 27
Մայրիս
Մայրենի 02.05.2023 — Մայիսի 2
Մայրենի 11/05/2023 — Մայիսի 12
Մայրենի 10/05/2023 — Մայիսի 12
Մայրենի 18/05/2023 — Մայիսի 12
Մայրենի 08/05/2023 — Մայիսի 12
Մայրենիի ամփոփում — Մայիսի 12
Մայրենի 16/05/2023 — Մայիսի 16
Մայրենի 17.05.2023 — Մայիսի 22
Մայրենի 18.05.2023 — Մայիսի 22
Մայրենի 19.05.2023 — Մայիսի 22
Լրացուցիչ
🥀Ջի-Յունը և փշոտ անտառը🌲
⛩김 지소/Կիմ Ջիսու🌊
Ուսումնական 3-րդ շրջանի ընթացքում մայրենիից կատարել եմ 44 նյութ
Բնագիտության 3-րդ ուսումնական շրջանի հաշվետվություն
Փետրվար
Էներգիայի տեսակներ և փոխակերպումներԷներգիան և կենդանի օրգանիզմները — Փետրվարի 8
Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան — Փետրվարի 14
Ջերմային երևությներ — Փետրվարի 24
Մարտ
Էլեկտրական հոսանք, կայծակ — Մարտի 13
Ապրիլ
Լուսնի անդրադարձումը, Հայելիներ — Ապրիլի 6
Բջիջ, Բջջի քիմիական բաղադրությունը, Բջջի կառուցվածքը, հյուսվածնքեր — Ապրիլի 11
Ծաղկավոր բույսերի օրգանները, արմատ, ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը — Ապրիլի 20
Ամփոփիչ աշխատանք — Ապրիլի 26
Մայիս
Օրգանիզմ և միջավայր — Մայրսի 16
Նաև ամեն ամիս կատարել եմ ամփոփիչներ, որոնք ուղարկել եմ ուսուցչուհու էլ․ հասցեին։
Մայրենի 19.05.2023
Փաստեր, հուշումներ
1) Աշտարակը միատոն է երևում, սակայն դա տեսողական խաբկանք է: Իրականում աշտարակը ներկված է երեք տարբեր տոներով: Ամենամուգ տոնը օգտագործված է կառույցի հիմքում, իսկ ամենաբացը՝ գագաթին: Յուրաքանչյուր յոթ տարին մեկ այն ներկվում է 60 տոննա ներկով:
2)Այդ աշտարակի փոքր կրկնօրինակներ կան աշխարհի տարբեր անկյուններում՝ Լաս Վեգասում, չինական Գաունչժոում, Կոպենհագենում, Վառնայում, Ակտաուում և այլ քաղաքներում:
3) Հայտնի շեֆ-խոհարար Ալեն Դյուկասը ռեստորան ունի աշտարակի երկրորդ հարկում:
Խնդիրներ 22.05.2023

97)x+4x=45
5x=45
X=9
99)27×3=81
98)5×7=35
35+7=42լ
81+27=108լ
100)4×105=420
420+105=525լ
101)
1)(24+42)x5=330
2)462:66=7
3)24×13=312
42×9=378
312+378=690
4)66×25=1650
5)24×32=768
1650-768=882
882:42=21
21+32=53
Մայրենի 18.05.2023
Էռնեստ Հեմինգուեյ. «Կատուն անձրևի տակ»
Հյուրանոցում միայն երկու ամերիկացի կար: Սենյակ բարձրանալիս կամ իջնելիս նրանք չէին ճանաչում աստիճաններին իրենց հանդիպող ոչ մի կենվորի: Ամերիկացիների սենյակը երկրորդ հարկում էր, որի պատուհանները դիմահայաց էին ծովին: Պատուհաններից երևում էին նաև զբոսայգին և պատերազմի զոհերի հուշարձանը: Զբոսայգում բարձր արմավենիներ ու կանաչ նստարաններ կային: Արևոտ եղանակին այնտեղ միշտ ինչ-որ նկարիչ էր լինում՝ իր նկարակալով: Նկարիչներին դուր էին գալիս սաղարթախիտ արմավենիները, ծովին ու այգիներին դիմահայաց հյուրանոցների փայլուն գույները: Իտալացիները, երկար ճանապարհ կտրելով, գալիս էին պատերազմի զոհերի հուշարձանը դիտելու, որ բրոնզաձույլ էր և փայլփլում էր անձրևի տակ: Անձրևում էր: Կաթիլները մեկիկ- մեկիկ պոկվում էին արմավենիների սաղարթներից: Խճապատ ծառուղիներում փոքրիկ լճակներ էին գոյոցել: Անձրևի տակ փրփրածուփ ծովի ալիքները երկար շերտերով փշրվում էին ափին, հետո ավազը լափլիզելով նահանջում ետ, նորից ետ էին գալիս ու փշրվում՝ երկար շերտով, անձրևի տակ: Հրապարակում, հուշարձանի մոտ ավտոմեքենաներ էին մնացել: Դիմացի սրճարանի դռան շեմին մատուցողը կանգնել, նայում էր դատարկ հրապարակին:
Ամերիկուհին կանգնել էր պատուհանի մոտ և նայում էր դուրս: Հենց նրանց պատուհանի ներքևում, կանաչ սեղաններից մեկի տակ, որից անձրևաջուր էր կաթկթում, մի կատու էր կուչ եկել: Կատուն փորձում էր գունդուկծիկ լինել այնպես, որ կաթիլները չընկնեին վրան:
-Իջնեմ, այդ կատվի ձագին բերեմ,- ասաց ամերիկուհին:
— Ես կգնամ,- առաջարկեց մահճակալին պառկած նրա ամուսինը:
-Ոչ, ինքս կբերեմ: Խեղճ փիսիկը սեղանի տակ չարչարվում է, որ չթրջվի:
Ամուսինը շարունակեց կարդալ՝ երկու բարձերը հարմարեցնելով գլխի տակ:
-Տես՝ չթրջվես,- ասաց նա:
Կինը իջավ աստիճաններով ու երբ անցնում էր նախասրահով, հյուրանոցի տերը տեղից ելավ, խոնարհվելով ողջունեց նրան: Հյուրանոցի տիրոջ գրասեղանը նախասրահի հեռավոր անկյունում էր: Նա ծեր, բավականին բարձրահասակ մարդ էր:
— Անձրևում է,- ասաց կինը:
— Այսօր շատ վատ եղանակ է:
Ծերունին կանգնել էր գրասեղանի ետևում, կիսամութ սենյակի հեռավոր անկյունում: Նա դուր էր գալիս կնոջը: Ամերիկուհուն դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ չափազանց լուրջ խոժոռ տեսքը՝ որևէ գանգատ լսելիս: Նրան դուր էր գալիս այդ մարդու արժանապատվությունը: Նրան դուր էր գալիս, թե ինչպես էր այդ ծերունին ուզում ծառայություն մատուցել իրեն: Դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ պահվածքը: Դուր էին գալիս խոժոռ դեմքն ու խոշոր ձեռքերը:
Ծերունու հանդեպ խանդաղատանքով լցված՝ ամերիկուհին բացեց դուռն ու նայեց դուրս: Տեղատարափ անձրև էր: Անջրանցիկ թիկնոցով մի տղամարդ դատարկ հրապարակով դեպի սրճարան էր գնում: Կատուն պետք է որ հյուրանոցի աջ կողմում լիներ: Գուցե քիվի տակով անցնի: Երբ կինը կանգնեց դռան շեմին, նրա գլխավերևում մի անձրևանոց բացվեց: Նրանց սենյակը հավաքող աղախինն էր:
— Այսպես չեք թրջվի,- ժպտալով ասաց աղախինը իտալերեն: Անշուշտ, նրան հյուրանոցի տերն էր ուղարկել:
Աղախնու հետ, որ անձրևանոցը պահած գնում էր նրա ետևից, կինը խճապատ ծառուղիով քայլեց դեպի իրենց սենյակի պատուհանի տակ: Սեղանն այնտեղ էր: Անձրևով ողողված՝ այն վառ կանաչավուն էր դարձել, բայց կատուն չկար: Հանկարծ հուսախաբություն համակեց կնոջը: Աղախինը ակնածանքով նայեց նրան:
— Դուք որևէ բա՞ն եք կորցրել, սինյորա:
— Այստեղ կատու կար:
— Կատո՞ւ:
— Այո, կատու:
-Կատո՞ւ,- ծիծաղեց աղախինը:- Կատուն՝ անձրևի տա՞կ:
— Այո,- ասաց կինը,- սեղանի տակ էր: Ահ, ես այնքան շատ էի ուզում փոքրիկ կատու ունենալ:
Երբ ամերիկուհին անգլերեն խոսեց, աղախնի դեմքը ձգվեց:
— Եկեք, սենյորա,- ասաց նա:- Եկեք ներս գնանք, թե չէ կթրջվեք:
— Գնանք, իհարկե,- ասաց մանկամարդ ամերիկուհին:
Նրանք խճապատ ծառուղիով նորից ետ եկան ու ներս մտան: Աղախինը մնաց դրսում, որ անձրևանոցը փակի: Երբ ամերիկուհին անցավ նախասրահով, հյուրանոցի տերը խոնարհվեց նախասրահում: Կնոջ մեջ ինչ-որ բան ջղաձգորեն գունդուկծիկ դարձավ: Հյուրանոցի տերը ստիպում էր նրան շատ փոքր ու միաժամանակ կարևոր զգալ: Մի պահ կինը իրեն չափազանց կարևոր զգաց: Նա բարձրացավ աստիճաններով: Բացեց սենյակի դուռը: Ջորջը մահճակալին պառկած կարդում էր:
— Կատվին բերի՞ր,- հարցրեց նա՝ գիրքը ցած դնելով:
— Այնտեղ չէր:
-Հետաքրքիր է, ո՞ւր է կորել,- ասաց Ջորջը՝ աչքերը մի պահ կտրելով գրքից:
Կինը նստեց մահճակալին:
— Ես այնքան էի ուզում փոքրիկ կատու ունենալ,- ասաց նա:- Չգիտեմ, թե ինչու եմ այդքան ուզում: Ես այդ խեղճ փիսիկին եմ ուզում: Կատակ բան չի, խեղճ փիսիկը դրսում, անձրևի տակ է:
Ջորջը նորից սկսել էր կարդալ:
Կինը մոտեցավ հարդարանքի սեղանին, նայեց հայելու դիմաց և ձեռքի հայելիով սկսեց զննել իրեն: Նախ՝ զննեց մեկ, հետո մյուս կիսադեմը: Ապա՝ ծոծրակն ու պարանոցը:
-Ի՞նչ ես կարծում, լավ չէ՞ր լինի, եթե մազերս թողնեի երկարեր,- հարցրեց ամերիկուհին՝ նորից նայելով իր կիսադեմին:
Ջորջը աչքերը բարձրացրեց ու տեսավ կնոջ՝ տղայի պես կարճ խուզված ծոծրակը:
— Այդպես էլ է ինձ դուր գալիս:
— Ես ձանձրացել եմ,- ասաց կինը:- Այնպես եմ ձանձրացել տղայի այս սանրվածքից:
Ջորջը փոխեց դիրքը: Այն պահից, ինչ կինը սկսել էր խոսել, ամուսինը աչքը չէր կտրել նրանից:
— Այսօր դու շատ ես սիրունացել,- ասաց Ջորջը:
Կինը ձեռքի հայելին դրեց հարդասեղանին, մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս: Մթնում էր:
— Ուզում եմ մազերս ետ սանրել ու ձիգ կապել այնպես, որ հարթ լինեն, հետո ծոծրակիս մեծ հանգույց անել ու մատներով շոշափել,- ասաց կինը:- Ուզում եմ գոգիս փոքրիկ կատու լինի, որ շոյեմ, իսկ նա մռռա:
-Ի՞նչ…
— Հետո ուզում եմ սեփական սպասքով ճաշել, իսկ սեղանին մոմեր վառվեն: Ուզում եմ գարուն լինի, ուզում եմ մազերս փռած սանրել հայելու առաջ, ես կատու եմ ուզում, նոր զգեստներ եմ ուզում…
— Դե լավ, վերջացրու: Մի գիրք վերցրու կարդա,- ասաց Ջորջը: Նա նորից կարդում էր:
Կինը պատուհանից նայում էր դուրս: Արդեն բոլորովին մթնել էր, իսկ անձրևը դեռ մաղվում էր արմավենիներին:
-Այնուամենայնիվ, ես կատու եմ ուզում,- ասաց ամերիկուհին:- Հենց հիմա կատու եմ ուզում: Եթե երկար մազեր կամ ուրիշ ուրախություն չի կարելի, գոնե կատու կարելի՞ է ունենալ:
Ջորջը չէր լսում: Նա կարդում էր: Կինը պատուհանից նայեց դուրս: Հրապարակի լույսերն արդեն վառվել էին:
Ինչ-որ մեկը թակեց դուռը:
-Մտեք ,- ասաց Ջորջը: Նա գլուխը բարձրացրեց գրքից:
Աղախինը կանգնեց դռան շեմին: Նրա գրկին մի մեծ, բծավոր կատու կար, որ ծանրորեն կախվել էր ձեռքերից:
— Ներեցեք,- ասաց աղախինը,- հյուրանոցի տերը խնդրեց, որ սա տամ սինյորային:
Կարդացեք պատմվածքը, կատարեք հետևյալ լեզվական աշխատանքը
1. Դուրս գրեք 5-ական բարդ և ածանցավոր բառ:
Ածանցավոր—Սեփական, գրասեղան, հյուրանոց, բծավոր, հեռավոր։
Բարդ—Հուշարձան, տղամարդ, բարձրահասակ, նախասրահ, դիմահայաց:
2.Ձեր կարդացած ո՞ր պատմվածքն է հիշեցնում:
Այս պատմվածքը տարբերվում է իմ կարդացածներից և ոչ մեկին րի նմանացնում։
3.Պատմեք` հաճա՞խ են ձեր ցանկությունները կատարվում:
Շատ հաճախ չէ։ Այդքան շատ երազանքներ չունեմ։
Մայրենի 17.05.2023
Վահան Թոթովենց
«Ներման աղոթքը»
«Ներկայանամ»
Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։
Գիշեր ու ցերեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։
— Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը,— և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։
Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր…
Ամեն առավոտ մութն ու լուսուն մայրիկիս հետ ժամ կերթայի, որ ատեն միայն ժամկոչը կըլլար հոն։ Մայրս վերնատունը չէր երթար, ձեռքս բռնած կուգար դասը և Մայրիկ Աստվածածնա պատկերին առջև կաղոթեր։ Մոմը, որ կը պլպլար այդ յուղոտ և դժգույն պատկերին առջև՝ երերուն ստվեր մը կը ձգեր շուրջը․ թախծություն էր ու քաղցրություն…
Մայրս կաղոթեր և ներողություն կաղերսեր անաստված հորս համար։Հայրս 30 տարիե ի վեր պատարագի ձայն չէր լսած։ Ես կամաց-կամաց կը բարձրանայի և կեդրոնի մոմն ալ կը կպցնեի։
— Մայրի՛կ, մայրի՜կ, վեր եկուր։
— Սո՜ւս, սուս, վա՛ր իջիր։
Ես կիջնայի վար։ Մայրս արտորանոք վերնատուն կերթար, որպեսզի տերտերը չտեսներ, թե ինք դասն էր եկեր։ Երբ տուն երթալե ետք պատճառը կը հարցնեի տաճարը չելլելուն՝ ըսավ.
— Գառնուկս, կնիկներուն համար մեղք է խորան ելլելը։
Չէի հասկնար հիմիկվան պես Եվայի պատմության նշանակությունը։
Ճրագալույծ գիշեր մը զիս բարձրացուցին վերնատուն։ Այդ սրբազան լռության և մութին մեջ մենակ ես էի, որ վերնատունը կանգնած, սպիտակ շապիկ հագած, դալկահար մոմ մը կը բռնեի ձեռքիս մեջ։
— Քրիստոս հարյավ ի մեռելոց…— իմ երգս բոլորը ծունկի բերել տվավ։
Վերջեն լսեցի, որ մայրս կարտասվե եղեր, իհարկե հորս համար, որ իր ամենապզտիկ մանկան երգը չէր լսած։
«Գողությունը»
Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։
Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։
Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։
Տրտում, շատ տրտում էի․․․
Ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել և գողացա այդ խնձորները։Բռնեցի Զարուին, քաշեցի, բերի մեր պարտեզը, տարի վարդի թուփերուն ետին, գլտորելով եկավ ետևես, երնջի այդ աղվորիկ, լեզու չունեցող ձագը։ Նստեցուցի խոտերուն վրա, գրպանես հանեցի երկու խնձորները և ցուցուցի իրեն։
Ցատկեց և ուզեց խլել ձեռքես։
Անմիջապես մեկը գրպանս դրի և մյուսը մոտեցուցի շրթունքներուն։
Զարուն խածնելու եղավ թե չէ՝ ես համբուրեցի զինքը։ Ձեռքես չհանեցի խնձորը, ամեն մեկ խածին համբուրեցի Զարուն։ Երբ հատնելու եղավ՝ իր քնքուշ թևը երկարեց վզիս, մյուս ձեռքով ալ կամացուկ մեկալ խնձորը հանեց գրպանես։ Ես չգիտնալու տվի։ Թողուց, որ համբուրեմ այտերը, աչքերը, մազերը… խարտյաշ մազերը։
Խնձորը առնելեն ետք… փախավ…
Ներս գացի։ Մայրս խոժոռ դեմքով մոտեցավ ինձ.
— Ա՛չքդ նայիմ,— ըսավ։
«Աղոթանքը»
Մայրս կրնար աչքերնես մեր հանցանքը գիտնալ։ Այն տարիքին կը զարմանայի, թե ինչպես մայրս կրնար մեր մեղքերը գուշակել՝ միայն աչքերնուս մեջ նայելով։ Հիմա կը հասկնամ թե՝ երբ հանցանք ունենայինք, աչքերնիս չէինք բանար․ ա՛յդ էր մորս մոգական արվեստին գաղտնիքը։
Չբացի աչքերս ոչ թե խնձորի գողության համար, այլ Զարուն համբուրելուս վախեն։
Եը— Եկո՛ւր ինձ հետ աղոթե, որ Աստված ներե մեղքդ,— հարեց մայրս։
Գացինք պատշգամբը աղոթելու։ Խաչ հանեցի և մտքիս մեջ աղոթեցի.
«Աստված պապա, ոտքդ պագնիմ, մի՛ թողուր, որ Զարուն Պոլիս երթա, ճամբան գայլերը կը փախցնեն զինքը, կամ ծովը կիյնա, Աստվա՛ծ, ի՛նչ կըլլա, Զարուն հոս պահես»։
Սկսա լալ, հեկեկալով լալ… Մայրս կիսատ ձգեց, առավ զիս իր տաքուկ գրկին մեջ.
— Մի՛ լար, գառնուկս, մի՛ լար,— ըսավ,— Աստված կը ներե գողությունդ։
Առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Եկեղեցասեր—Եկեղեցի սիրող, կրոնական արարողություններ սիրող., ժամասեր:
Ջերմեռանդ—Ջերմեռանդություն ցուցաբերող, ջերմեռանդությամբ լցված, շատ եռանդուն, փութաջան, որևէ գործի՝ գաղափարի նկատմամբ արտակարգ նվիրվածություն ցուցաբերող՝ ունեցող
2. Ինչպիսի՞ն է հերոսի վերաբերմունքը իր մոր նկատմամբ:
Հարգում էր իր մորը, բայց նրա մայրը անկեղծ բնավորություն ուներ ու լինում էր, որ հերոսի հետ վատ իմաստով անկեղծ էր լինում։
3.Վերնագրի՛ր հատվածները:
4.Դո՛ւրս գրիր Զարուին նկարագրող տողերը:
Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։
Влияние книг на жизнь школьников
В начальных классах читать книги нужно. Ведь таким образом у нас пополняется словарный запас, а так же мы узнаем как пишутся слова. Читать книги хорошо, но делать это постоянно как по мне не нужно. Есть много интересных книг, но я читаю те которые мне понравились по обложке. Как по мне если обложка красивая то книга интересная.
Tense (Test)
1. He smells the soap because he likes the smell of roses. (SMELL)
2. That food tastes delicious (TASTE).
3. How much do those apples weigh ? (THOSE APPLES, WEIGH)
4. I’m expecting they will be late. They probably got stuck in the traffic. (EXPECT)
5. I’m seeing Joanna tonight. Do you want to come with me ? (SEE, YOU COME)
6. That dress fits you perfectly. You look great. (FIT, LOOK)
7. I’m buying a new car. My old one always keeps breaking down. (BUY)
8. What are you looking at ? – The sky. – It looks as if it’s going to rain. (YOU LOOK, LOOK)
9. I usually enjoy parties but I don’t enjoy this one. Everything is so boring (ENJOY, NOT ENJOY)
10. I see what you mean (SEE).
11. That famous opera singer is going to perform at City Hall tonight (PERFORM).
12. Jim is a sensible person , but in this case he behaves foolishly (BEHAVE).
13. He’s having a shower at the moment . You can’t disturb him (HAVE)
14. My parents are from Spain. Where are your parents from ? (COME, YOUR PARENTS COME)
Օրգանիզմ և միջավայր
Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը.
Կենդանի օրգանիզմները բնակվում են մեզ շրջապատող բնության որոշակի միջավայրերում: Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները:
Ջրային միջավայր: Ջրում հարմարավետ ապրում են ջրիմուռները և որոշ բարձրակարգ բույսեր։ Ջրում բույսերը կարող են աճել միայն այն խորությունների վրա, որտեղ լույս է թափանցում: Այդ խորություններում հնարավոր է ֆոտոսինթեզել: Ջրային կենսակերպին առավել լավ հարմարված են կենդանիները, որոնք մեծ քանակներով բնակվում են ծովերում, գետերում և լճերում:
Օրինակ
Ձկները, կետերը, խեցգետինները և այլ օրգանիզմներ։
Օդացամաքային միջավայր: Այս միջավայրում առատ են օդն ու լույսը, սակայն հաճախ են տատանվում ջերմաստիճանն ու խոնավությունը։ Հետաքրքիր դեր ունի քամին։ Այստեղ են ապրում համարյա բոլոր բարձրակարգ բույսերը։ Կենդանիներից այս միջավայրում ապրում են միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները և այլ օրգանիզմներ։
Հողային միջավայր: Հողը երկրագնդի մակերեսի վերին շերտն է, որից կախված է բույսերի և բազմաթիվ այլ կենդանի օրգանիզմների կյանքը։ Օրգանիզմների մնացորդները աստիճանաբար փտում են և առաջացնում հումուս։
Հումուսը օրգանիզմների քայքայված մնացորդների ամբողջություն է, որը բերրիացնում է հողը:
Հողում ապրում են պարզ ջրիմուռներ, բույսերի արմատներ, սերմեր, սպորներ: Հողը հարուստ է բակտերիաներով: Հողի մեկ խորանարդ սանտիմետրում առկա է մի քանի միլիոն միկրոօրգանիզմ։ Հողում բնակվում են նաև կենդանիների ներկայացուցիչներ:
Օրինակ
Անձրևորդեր, մրջյուններ, այլ միջատներ և դրանց թրթուրներ։
Օրգանիզմային միջավայր: Այն օրգանիզմն է, որը տեր է հանդիսանում մակաբույծ բույսի կամ կենդանու համար:
Օրինակ
Գայլուկը, մակաբույծ հիվանդածին մանրէներն ու նախակենդանիները, սնկերն ու որդերը:
Կենդանի օրգանիզմների կյանքը բնության մեջ պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։
Այդ պատճառով էլ օրգանիզմների և նրանց շրջակա միջավայրի միջև առաջանում են բազմազան փոխադարձ կապեր և ներգործություններ: Կենդանի օրգանիզմը փոխհարաբերությունների մեջ է մտնում շրջակա բնության հետ: Արդյունքում օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև ստեղծվում է հարաբերությունների կայուն համակարգ:Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի, ինչպես նաև տարբեր օրգանիզմների փոխհարաբերությունների մասին գիտությունը կոչվում է էկոլոգիա (հունարեն՝ «օյկոս» — տուն, «լոգոս» — գիտություն բառերից):
Ինչպես տեսանք, էկոլոգիան գիտություն է օրգանիզմի և նրա միջավայրի միջև եղած բազմազան ու հետաքրքիր կապերի մասին: Ցանկացած կենսամիջավայրում կենդանի օրգանիզմները գրավում են իրենց կյանքի համար նպաստավոր վայրեր։ Օրինակ, որոշ ձկներ հանդիպում են միայն գետերի և լճերի մաքուր ջրերում։ Շնաձկներն ապրում են ծովերի խորքում, տափակաձկները` միայն ծովի հատակին։ Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։
Կենդանի օրգանիզմների և նրանց բնակեցման վայրերի ամբողջությունը կազմում է էկոլոգիական համակարգ: Էկոլոգիական համակարգ հասկացությունն առաջարկել է անգլիացի բուսաբան Արթուր Թենսլին 20-րդ դարում: Բակտերիան անձրևաջրի կաթիլում, փտող ծառն՝ իր վրա բնակվող մանր կենդանի օրգանիզմներով, լիճը՝ իր բույսերով, ձկներով և այլ օրգանիզմներով էկոլոգիական համակարգերի օրինակներ են:
Երկրագնդի ամենամեծ էկոլոգիական համակարգը կենսոլորտն է:
Շրջակա միջավայրի գործոնները.
Օրգանիզմների գոյությունը պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։ Կենդանի օրգանիզմները կարող են ապրել այնտեղ, որտեղ կան կյանքի և կենսագործունեության համար բարենպաստ գործոններ։
Շրջակա միջավայրի գործոնները, որոնցից կախված է կենդանի օրգանիզմների կյանքը, կոչվում են միջավայրի գործոններ կամ էկոլոգիական գործոններ:
Տարբերում են էկոլոգիական գործոնների երեք խումբ՝
1. Անկենդան գործոններ
2. Կենսական գործոններ
3. Մարդածին գործոններ
Բնության անկենդան գործոններ: Դրանցից են` լույսը, ջերմաստիճանը, ջուրը կամ խոնավությունը, քամին, հողի աղային կազմը և այլն: Դիտարկենք դրանցից կարևորագույների դերն ու նշանակությունը օրգանիզմների կյանքում:
Լույս: Արեգակի լույսը երկրագնդի վրա էներգիայի առաջնային և անսպառ աղբյուր է: Այն կյանքի գոյության գլխավոր պայմաններից է: Լույսի ազդեցությամբ կատարվում է ֆոտոսինթեզ:
Արդյունքում`
· լույսի էներգիան կուտակվում է քիմիական նյութերում
· անօրգանական նյութերից առաջանում են օրգանական նյութեր
· անջատվում է թթվածին
Լույսը օրգանիզմների հիմնական ազդանշանն է: Ցերեկվա տևողությունից է կախված կենդանիների վարքը և բույսերում ընթացող փոփոխությունները.
· բույսերի ծաղկումը, պտուղների ու սերմերի հասունացումը
. չվող թռչունների երամներ կազմելը
· արջերի մոտ ճարպի կուտակումը և այլն:
Ջուր: Ջուրը և´բնակության վայր է, և´օրգանիզմների գոյությանն անհրաժեշտ նյութ: Ջրային միջավայրում են ընթանում հիմնական կենսական գործընթացները: Ջրի անբավարարությունը հանգեցնում է մահվան։Անապատային բույսերի արմատները ջուր են ներծծում մինչև 16 մ խորությունից: Կակտուսների փշերի ձևափոխված տերևները կրճատում են ջրի գոլորշացումը։ Շատ կրիաներ ամռանը ջրի քանակության պակասի պայմաններում քուն են մտնում։
Ջերմություն: Օրգանիզմների համար կարևոր գործոն է ջերմությունը: Նրանք հարմարված են ջերմաստիճանային որոշակի տիրույթում գոյատևելուն: Ջերմաստիճանի փոփոխություններն առավելապես ազդում են սառնարյուն կենդանիների վրա.
Օրինակ
Սողունները ցածր ջերմաստիճանում դառնում են սակավաշարժ, իսկ ձմռանը քուն են մտնում։
Տաքարյունները ևս հարմարվում են ցածր ջերմաստիճանին.
Օրինակ
Հյուսիսում ձմեռող թռչունները պատսպարվում են փետուրների հաստ շերտով, կաթնասունները` մազածածկով և ճարպային շերտով։
Բնության կենսական գործոններ: Կենդանի օրգանիզմները միմյանցից մեկուսացած չեն, այլ հակառակը, ապրում են միմյանց հետ ակտիվ ներգործությունների պայմանում: Այդ ներգործությունները կենդանի օրգանիզմների փոխադարձ կապերն են:
Օրինակ` կենդանիները սնվում են բույսերի սինթեզած օրգանական նյութերով, իսկ բույսերը չեն գոյատևի առանց փոշոտող միջատների:
Տարբերակում ենք բնության հետևյալ կենդանի գործոնները`
Միակողմանի օգտակար կապ — փոխհարաբերություն է, երբ մի օրգանիզմը ստանում է օգուտ, իսկ մյուսը` մնում անվնաս: Փոքր ձկները կպչում են մեծ ձկներին և տեղափոխվում մեծ տարածություններ:
Փոխադարձ օգտակար կապ — օրինակ մրջյունների և լվիճների փոխհարաբերությունը: Լվիճների արտազատած քաղցր հյութով սնվելու համար մրջյունները պահպանում և տարածում են նրանց:
Գիշատչություն — /գիշատիչ – զոհ/ փոխհարաբերությունների կապն է: Օրինակ` զատկաբզեզը սնվում է լվիճներով, բազեն` մկներով և այլն: Դրանով կարգավորվում է բուսակեր օրգանիզմների թվաքանակը:
Մակաբուծություն — այն կապն է, երբ մի օրգանիզմն ապրում է այլ օրգանիզմի հաշվին: Օրինակ` մարդու աղիներում ապրող մակաբույծ որդերը:
Մարդածին գործոններ: Մարդու ակտիվ գործունեության շնորհիվ բնությունը փոփոխվում է: Արդյունքում փոխվում են օրգանիզմների բնակեցման վայրերը: Շրջակա միջավայրում օդի, ջրի և հողի աղտոտումը ազդում է կենդանի օրգանիզմների կենսագործունեության, բազմացման և բնության մեջ տարածման վրա:
Էկոլոգիական համակարգերում փոխադարձ կապի դրսևորում է օրգանիզմների սնուցումը մեկը մյուսով:
Ինչպես հիշում եք, բուսակեր օրգանիզմները սնվում են ավտոտրոֆ բույսերով: Իրենց հերթին, բուսակերները սնունդ են հանդիսանում կենդանակերների և ամենակերների համար: Կենդանակերներն էլ, իրենց հերթին, կարող են սնունդ դառնալ այլ գիշատիչների և ամենակերների համար:
Սննդառության աստիճանակարգային փոխառնչությունը օրգանիզմների միջև կոչվում է սննդային շղթա:
Սննդային շղթայում սննդանյութերի հետ միասին մեկ օրգանիզմից մյուսին է անցնում նաև էներգիան, որն անհրաժեշտ է կենսագործունեության պահպանման համար:
Սննդային շղթայի օրինակներ են`
1. Կարճ սննդային շղթա. խոտաբույս — մուկ — աղվես:
2. Երկար սննդային շղթա. խոտաբույս — ծղրիդ — մողես — արծիվ:
Բնական համակեցությունները և դրանց պահպնումը: Ինչպես արդեն նկատեցինք, բնության մեջ կենդանի օրգանիզմները գոյություն ունեն միմյանց հետ սերտ կապերի մեջ: Գոյության նույն բնակավայրում ապրող օրգանիզմները ստեղծում են կայուն խմբավորումներ, որոնք կոչվում են համակեցություններ:
Համակեցությունները լինում են.
Բնական — բնության կողմից հավասարակշռված համակեցություններ:
Արհեստական — մարդու կողմից կառավարվող համակեցություններ` այգի, դաշտ, ֆերմա, ջերմոց, ձկնաբուծարան և այլն:
Պատասխանել հարցերին
1.Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:
Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները:
2.Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:
Այն օրգանիզմն է, որը տեր է հանդիսանում մակաբույծ բույսի կամ կենդանու համար:
Օրինակ` Գայլուկը, մակաբույծ հիվանդածին մանրէներն ու նախակենդանիները, սնկերն ու որդերը:
3.Ի՞նչ խմբերի են բաժանվում էկոլոգիական գործոնները:
Անկենդան գործոններ, կենսական գործոններ, մարդածին գործոններ
4.Էկոլոգիական ի՞նչ գործոններ գիտեք:
Դրանցից են` լույսը, ջերմաստիճանը, ջուրը կամ խոնավությունը, քամին, հողի աղային կազմը և այլն:
5.Ի՞նչ նշանակություն ունի լույսը կենդանի օրգանիզմների համար:
Լույսի էներգիան կուտակվում է քիմիական նյութերում, անօրգանական նյութերից առաջանում են օրգանական նյութեր,
անջատվում է թթվածին:
6.Ի՞նչ կլինի, եթե գիշատիչ կենդանիները վերանան Երկրի երեսից:
Գիշատիչ կենդանիները որսում են թույլ, հիվանդ կենդադնիների։ Եթե երկրից վերանան գիշատիչները, կտարածվեն շատ հիվանդություններ։
7.Ի՞նչ բնական համակեցություններ գիտեք:
Բնական համակեցության օրինակներ են անտառը, անապատը, ճահիճը, լիճը:
8.Թվարկե՛ք էկոհամակարգի երեք հիմնական բաղադրիչները:
Արտադրողներ, սպառողներ, քայքայողներ։