Պատմություն 9·Էսսե

Ինտեգրված էսսե։ «Քելե,լաո» և խրուշչովյան ազատություն

ՈՐՔԱՆՈ՞Վ Է  ԱՆՑՅԱԼԸ ՀԻՇԵԼԸ ԿԱՐԵՎՈՐ ԱՊԱԳԱ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ԸՍՏ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ։ ՔԵԶ ՀԱՄԱՐ Ի՞ՆՉ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ։

Պատմության բոլոր ժամանակաշրջաններում անցյալը շատ կարևոր դեր է խաղացել։ Ըստ պատմական և գեղարվեստական հատվածների՝ կարելի է ասել, որ անցյալի վրա հիմնվելով կարելի է կառուցել ճիշտ ապագան։ Ազգը, որը հիշում է իր պատմությունը, կարողանում է դասեր քաղել իր հաղթանակներից ու ողբերգություններից, ամրապնդել իր ինքնությունը և վստահությամբ կերտել ապագան։

Սիլվա Կապուտիկյանի «Քելե՛, լաո» բանաստեղծությունը հայ ժողովրդի պատմական հիշողության, հայրենազրկման ցավի և վերադարձի անմար հույսի մասին է: Բանաստեղծության մեջ ներկայացված է Մեծ Եղեռնը վերապրած հայի հոգու ճիչը: Բանաստեղծության առանցքում ներկայացվում է անցյալը, որպես «խև խռովք», որը մշտապես ներկա է և սնում է ապագա սերունդների երազանքը: Բանաստեղծության մեջ Սիլվա Կապուտիկյանը խորքային ներկայացնում էր հայերի հոգու ցավը, երբ նրամց ստիպված են լքել իրենց հայրենիքը, թողնել իրենց հարազատ տները անտեր։ Այդքան հիշողություն, չիրականացված երազանքներ և նպատակներ, այս ամենը հեշտ չէ թողնել, մոռանալ հարազատ հողերը և դաշտերը։ 1960-ական թվականների սկզբներին, խրուշչովյան ազատությունների շնորհիվ սկսեց աշխուժանալ ազգային կյանքը, ժողովուրդը սկսեց վերհիշել իր անցյալն ու ազգային արժեքները։ Զարգացում ապրեցին հայ գրականությունը, արվեստը, հասարակական գիտությունները։ 1965 թվականին լրացավ Հայոց Մեծ եղեռնի 50 տարին։ Հայաստանում առաջին անգամ նշվեց հայ ժողովրդի այդ մեծ ողբերգությունը՝ կրկին վերհիշելով և ճանաչելով անցյալը։ Ժողովուրդն ինքնաբուխ, տասնյակ հազարներով դուրս եկավ փողոց։ Նրանք Խորհրդային Հայաստանի իշխանություններից պահանջում էին պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները, դատապարտել թուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանությունը և հասնել նրա միջազգային ճանաչմանը։ Այս համաժողովրդական շարժումը ցույց տվեց, որ պատմական հիշողությունը կարող է վերածվել ազգային համախմբման ուժի։ Դրա արդյունքում 1967 թվականին բացվեց Ծիծեռնակաբերդը, իսկ մեկ տարի անց՝ Սարդարապատի հուշահամալիր։ Այս հուշահամալիրները ոչ միայն հարգանքի տուրք են զոհերին և հերոսներին, այլ նաև հիշեցում են ապագա սերունդներին, որ պատմությունը չպետք է մոռացվի։

Ինձ համար մեր պատմության իմացությունը մեծ արժեք ունի։ Այն օգնում է ավելի լավ ճանաչել իմ ժողովրդին, հպարտանալ նրա մշակույթով, պայքարով և տոկունությամբ։ Երբ գիտեմ մեր նախնիների անցած դժվարությունները և նրանց հաղթանակները, ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում հայրենիքի հանդեպ։ Պատմությունը սովորեցնում է գնահատել ազատությունը, պահպանել ազգային ինքնությունը և բխվելով անցյալի սխալներին՝ ճշգրիտ կերպով կառուցել ապագան։ եղարվեստական և պատմական հատվածները ցույց են տալիս, որ պատմական հիշողությունը ուժ է տալիս, միավորում ժողովրդին և ուղղորդում դեպի արդար ու արժանապատիվ ապագա։ Ազգը, որը ճանաչում և հարգում է իր պատմությունը, կարողանում է պահպանել իր ինքնությունը։

Պատմություն 9·Էսսե

Ինտեգրված էսսե։ «Իտալացի աղջկա երգը» և Փառանձեմ թագուհի

Որպես անհատ՝ կինը ի՞նչ դեր կարող է ունենալ տարբեր ժամանակներում  ազատության, ազգային ինքնության և պետականության պահպանման համար մղվող պայքարում։

Պատմության բոլոր ժամանակներում կինը կարևոր դեր է ունեցել ազատության, ազգային ինքնության և պետականության պահպանման համար մղվող պայքարում։ Թեև շատ դեպքերում նա չի մասնակցել մարտերին որպես զինվոր, սակայն իր իմաստությամբ, տոկունությամբ, անձնազոհությամբ և հայրենասիրությամբ դարձել է ժողովրդի ոգու ու դիմադրության աղբյուրը։ Կինը կարող է լինել ոչ միայն ընտանիքի պահապանը, այլև հայրենիքի պաշտպան, առաջնորդ և ազգային արժեքների կրող։

Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության մեջ այս գաղափարը ներկայացված է շատ հուզիչ ձևով։ Իտալացի աղջիկը սեփական ձեռքերով դրոշ է գործում և այն հանձնում իր եղբորը, որը պատրաստվում է մեկնել հայրենիքի ազատագրման պայքարին։ Նա ասում է, որ թեև կին է և չի կարող մասնակցել կռվին, բայց իր գործով արդեն օգնել է եղբորը. գիշերները չի քնել, արտասուքով լվացել է դրոշը և իր ամբողջ սերն ու հավատը դրել դրա մեջ։ Աղջիկը ոչ միայն քաջալերում է եղբորը, այլև պատրաստ է անձնական ցավը զոհել հանուն հայրենիքի։ Նրա խոսքերը ցույց են տալիս, որ իսկական հայրենասիրությունը կախված չէ մարդու սեռից. յուրաքանչյուր ոք կարող է իր ներդրումն ունենալ ազգային ազատագրական պայքարում։ Այս գաղափարը իրական մարմնավորում է ստացել հայոց պատմության մեջ Փառանձեմ թագուհու կերպարում։ Նա Արշակ II արքայի կինն էր և Սյունյաց նախարարական տոհմի արժանի դուստրը։ Երբ Արշակ II-ը գերեվարվեց պարսից արքա Շապուհ II-ի կողմից, Հայաստանը կանգնեց խիստ վտանգի առաջ։ Այդ դժվար պահին Փառանձեմը իր պատասխանատվության տակ վերցրեց երկրի պաշտպանության հարցը։ Նա ամրացավ Արտագերս բերդում, իր շուրջ համախմբեց պաշտպաններին և տասնչորս ամիս հերոսաբար դիմադրեց թշնամուն։ Միաժամանակ նա որդուն՝ Պապին, ուղարկեց Հռոմի Վաղես կայսեր մոտ՝ օգնություն ստանալու և հայոց գահը պահպանելու նպատակով։ Թեև վերջում թագուհին գերեվարվեց և մահապատժի ենթարկվեց, նրա անձնազոհությունն ու խիզախությունը դարձան հայրենասիրության անմահ օրինակ։Փառանձեմ թագուհու կերպարը ապացուցում է, որ կինը կարող է լինել ոչ միայն մայր և դաստիարակ, այլև պետական մտածողությամբ առաջնորդ։ Նա դժվար պահին փոխարինեց արքային, կազմակերպեց պաշտպանությունը, կարևոր դիվանագիտական քայլեր կատարեց և սեփական կյանքը զոհաբերեց հանուն հայրենիքի։ Նրա գործունեությունը ցույց է տալիս, որ ազգային գոյատևման պայքարում կնոջ դերը երբեմն որոշիչ է լինում։

Այսպիսով՝ կինը պայքարում է ոչ միայն ռազմի դաշտում, այլև ընտանիքում, դպրոցում և հասարակության մեջ։ Կինը տարբեր ժամանակներում ունեցել է անգնահատելի դեր ազատության, ազգային ինքնության և պետականության պահպանման գործում։ Նա կարող է ոգեշնչել, առաջնորդել, կազմակերպել և նույնիսկ անձնազոհաբար զոհվել հայրենիքի համար։ Ինչպես Նալբանդյանի իտալացի աղջիկը, այնպես էլ Փառանձեմ թագուհին ապացուցում են, որ կնոջ ուժը հաճախ թաքնված է նրա հավատքի, սիրո, կամքի և նվիրվածության մեջ։ Այդ ուժն է, որ օգնում է ազգերին հաղթահարել ամենածանր փորձությունները և պահպանել իրենց անկախությունն ու արժանապատվությունը։

Հանրահաշիվ 9

Թեստ

1. Քանի՞ բնական թիվ կա 3 և 18 թվերի միջև:
1) 13
2) 14
3) 15
4) 16
2. Գտնել 60 թվի պարզ բաժանարարների քանակը։
1) 12
2) 6
3) 4
4) 3
3. Քանի՞ գրամ է կազմում 3/5 կգ-ը:
1) 75
2) 60
3) 600
4) 75
4. Գտնել 2, 5, 2, 1, 5, 2, 8, 2, 9 տվյալների մոդը:
1) 9
2) 2
3) 1
4) 4
5. Մի գյուղացին այգուց հավաքեց 1500 կգ խնձոր, իսկ մյուսը՝ նրա 30 %-ը: Քանի՞ կգ խնձոր հավաքեց երկրորդ գյուղացին:
1) 600
2) 450
3) 1050
4) 500
6. Գտնել 5x— 3x2 + 2 բազմանդամը x — 1 երկանդամի վրա բաժանումից ստացված մնացորդը:
1) 2

2) -4
3) 4
4) -2
7. m3 — 5m2 — 4m + 20 արտահայտությունը վերլուծել արտադրիչների:
1) (m — 2)(m — 2)(m + 5)
2) (m — 2)(m + 2)(m — 5)
3) (m — 2)(m + 2)(m + 5)
4) (m — 2)(m — 2)(m — 5)
8. Գտնել x-ի արժեքը, եթե {x; 1; -5} ⋂ {2; 0; — 5; 3} = {- 5; 2}:
1) 0
2) 1
3) 2
4) 3
9. y = 3x + 1 գծային ֆունկցիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:
1) y = 3x + 1 հավասարումով տրված ուղղի անկյունային գործակիցը 1-ն է:
2) Ֆունկցիայի գրաֆիկը զուգահեռ է y = 3x ուղղին:
3) Ֆունկցիայի գրաֆիկն անցնում է II և IV քառորդներով։
4) Ֆունկցիայի գրաֆիկն օրդինատների առանցքը հատում է (1;0) կետում։
10. Գտնել y = (x — 2)+ 1 պարաբոլի գագաթի կոորդինատները:
1) (-2;-1)
2) (2;-1)
3) (-2; 1)
4)(2; 1)
11. Գրել բերված տեսքի քառակուսային հավասարումը, եթե հայտնի է, որ -2 և 3 թվերը նրա արմատներն են:
1) x2 — x + 6 = 0
2) x2 + x — 6 = 0
3) x2 — x — 6 = 0
4) x2 + x + 6 = 0
12. Գտնել 1, 8, 6, 4, 2, 5 տվյալների լայնքը:
1) 1
2) 8
3) 4,5
4) 7
13-15. Գտնել արտահայտության արժեքը.
13. (5/6 — 3/10) : 4/3

1) 1/5
2) 16/45
3) 2/5
4)4/45
14. (2 ∙ 320 — 5 ∙ 319 )/99
1) 1
2) 9
3) 6
4) 3
15. (a — 2)(a + 2) — (a — 2)2 , եթե a = 1
1) 4
2) -4
3) 1
4) -1
16-18. Հավասարումներ և անհավասարումներ
16. Գտնել 3x — 4 ≤ 11 անհավասարման լուծումների բազմությունը:

1) (-∞; 5]
2) (-∞; 7]
3) (-∞; 15]
4) (-∞; 2ամբ1/3)
17. Գտնել |x — 3| = 1 հավասարման արմատները:
1) {-2; 4}
2) {-4; 2}
3) {2; 4}
4) {-4;-2}
18. Լուծել x2 — 2x — 15 > 0 անհավասարումը:
1) (-3; 5)
2) (-∞; -3) U (5; +∞)
3) (-5; 3)
4) (-∞; -5) U (3; +∞)
19-20. Պրոգրեսիա
19. Գտնել {an} թվաբանական պրոգրեսիայի տարբերությունը, եթե a10 — a7 = 9
d=3
20. Տրված են երկրաչափական պրոգրեսիայի իրար հաջորդող անդամներ 5; x; 45: Գտնել x-ը, եթե x > 0:

x=15
21-22. Երկու բնակավայրերի միջև եղած հեռավորությունը 50 կմ է։ Այդ վայրերից միաժամանակ իրար հանդեպ դուրս եկան մոտոցիկլավարն ու հեծանվորդը և հանդիպեցին բնակավայրերից մեկից 10 կմ հեռավորության վրա: Ընդ որում մոտոցիկլավարի արագությունը 30 կմ/ժ-ով մեծ է հեծանվորդի արագությունից:
21. Գտնել հեծանվորդի արագությունը:

10կմ/ժ
22. Քանի՞ ժամ հետո նրանք հանդիպեցին:

1 ժ
23-25. A, B, C, D կետերը գտնվում են մի ուղղու վրա, ընդ որում AB = CD = 12սմ, AC = 2CB, C∈AB հատվածին, B∈AD հատվածին:
23. Գտնել AD հատվածի երկարությունը:
24. Գտնել AC և CB հատվածների երկարությունների տարբերությունը:
25. Գտնել AB և CD հատվածների միջնակետերի հեռավորությունը:
26-27. Կոորդինատներ և վեկտորներ:
26. A(-2; 3), B(-5; -3), C(-1; 1), D(-3; 2) կետերից որո՞նք են ընկած (x + 5)2 + (y — 1)2 = 16 հավասարումով տրված շրջանագծի վրա:
27. Գտնել AB վեկտորի կոորդինատները, եթե A(1; 0), B(5; -4):

AB (4;-4)
28-30. Նույն կետից տարված շրջանագծի շոշափողը 20 սմ է, իսկ շրջանագծի կենտրոնով անցնող հատողը՝ 40 սմ:
28. Գտնել շրջանագծի շառավղի երկարությունը:
29. Գտնել շրջանագծի երկարությունը:
30. Գտնել շրջանի մակերեսը:
31-32. Շեղանկյան մակերեսը 216 սմ2 է, իսկ անկյունագծերից մեկը`18 սմ:
31. Գտնել շեղանկյան կողմի երկարությունը:
32. Գտնել շեղանկյան բարձրության երկարությունը:
33-34. Երկու ներկարար միասին կարող են սրահի պատերը ներկել 60 ժամում: Հայտնի է, որ նրանցից առաջինին դրա համար կպահանջվի 22 ժամ ավելի, քան երկրորդին:
33. Առաջին ներկարարն առանձին քանի՞ ժամում կարող է կատարել ամբողջ աշխատանքը:

132 ժ
34. Առաջին ներկարարը քանի՞ անգամ է դանդաղ աշխատում երկրորդ ներկարարից:

1.2 անգամ
35. Գտնել a-ի բոլոր արժեքները, որոնց դեպքում x2 + x + a2 = 0 հավասարման արմատների արտադրյալը հավասար է 4-ի:

a=2; -2