1. Ի՞նչ տարբերություն կա ածխածնի (II) օքսիդի (CO) և ածխածնի (IV) օքսիդի (CO₂) միջև՝
ա) կառուցվածքի
CO — Գծային, ոչ բևեռային մոլեկուլ է, որտեղ ածխածինը թթվածնի հետ կապված է եռակի կապով:
CO2 — Գծային, բևեռային մոլեկուլ է՝ O=C=O կառուցվածքով.
բ) քիմիական հատկությունների
CO — Անտարբեր օքսիդ է, ջրի և հիմքերի հետ չի փոխազդում: Ունի վերականգնող հատկություն
CO2 — Թթվային օքսիդ է, ջրի հետ առաջացնում է ածխաթթու, իսկ հիմքերի հետ՝ աղեր (կարբոնատներ)
գ) վտանգավորության առումով
CO — Շատ թունավոր, անգույն, անհոտ գազ է: Հեմոգլոբինի հետ կապվելով՝ առաջացնում է թթվածնային քաղց և մահ
CO2 — Թունավոր չէ, բայց մեծ քանակությամբ առաջացնում է շնչարգելություն
2. Բացատրիր՝
ինչպիսի՞ քիմիական կապ կա CO մոլեկուլում :
Ածխածինը թթվածնի հետ կապված է կովալենտային, եռակի կապով:
3. Լրացրու և հավասարեցրու ռեակցիան՝
ա) 2C + O₂ → 2CO
բ) 2CO + O₂ → 2CO2
գ) CO₂ + C → 2CO
4. Քանի՞ մոլ CO կստացվի, եթե այրվի 24 գ ածխածին թթվածինը:
CO + O2 = 2CO
M (O2)=32
n (O2)=24/32=0.75
n (CO)=2*0.75=1.5
5. Ի՞նչ բանաձև ունի ածխաթթուն։ Ածխաթթուն ուժե՞ղ է, թե՞ թույլ թթու։
H2CO3։ Թույլ, անկայուն թթու է։
6. Ի՞նչ գույնի է դառնում լակմուսը ածխաթթվի լուծույթում։
Կարմրում է։
7․ Ի՞նչ է նշանակում, որ թթուն երկհիմն է։
Երկհիմն թթուն այն քիմիական միացությունն է, որի մոլեկուլում առկա է երկու ջրածնի ատոմ։
8. Գրիր ածխաթթվի առաջացման ռեակցիան։
H2O + CO2 = H2CO3
9. Ի՞նչ երկու տեսակի աղեր է առաջացնում ածխաթթուն։
Ածխաթթուն երկու տեսակի աղեր է առաջացնում, չեզոք՝ կարբոնատներ, և թթու՝ հիդրոկարբոնատներ:
10․ Ո՞ր կարբոնատներն են ջրում լուծելի։
Ջրում լուծելի են ալկալիական մետաղների ու ամոնիումի կարբոնատները։
11․ Ի՞նչ է տեղի ունենում անլուծելի կարբոնատները տաքացնելիս։
Անլուծելի կարբոնատները տաքացնելիս քայքայվում են:
12. Ինչպե՞ս են ստացվում հիդրոկարբոնատները։
Դրանք ստացվում են կարբոնատների լուծույթներն ածխաթթու գազի հետ փոխազդելիս:
13. Ինչպիսի՞ նյութեր են առաջանում NaHCO₃-ի տաքացման ժամանակ։
2NaHCO3 = Na2CO3 + CO2 + H2O
14. Ինչու՞ Ca(HCO₃)₂-ի քայքայումը կախված է ջերմաստիճանից։
Կախված ջերմաստիճանից և հիդրոկարբոնատ առաջացրած մետաղի բնույթից, առաջանում է կարբոնատ կամ մետաղի օքսիդ, ածխածնի (IV) օքսիդ և ջուր:
Խնդիր 1. Քանի՞ մոլ ածխաթթու կստացվի, եթե 3 մոլ CO₂-ի միայն 1/3 մասն է փոխազդում ջրի հետ:
CO2 + H2O = H2CO3
n (CO2)=3*1/3=1 մոլ
n (H2O)=3 մոլ
n (H2CO3)=1 մոլ
Խնդիր 2. Տրված է ռեակցիան՝
CO₂ + H₂O ⇄ H₂CO₃: Քանի՞ մոլ H₂CO₃ կստացվի, եթե ունենք 88 գ CO₂ (ենթադրելով՝ ամբողջը փոխազդում է)։
M (CO2)=44 գ/մոլ
n (CO2)=88/44=2 մոլ
n (H2CO3)=2 մոլ
Խնդիր 3․ Քանի՞ գրամ CO₂ կանջատվի 168 գ NaHCO₃ տաքացնելիս։ Ռեակցիա՝
2NaHCO₃ → Na₂CO₃ + CO₂ + H₂O
M (NaHCO3)=84 գ/մոլ
n (NaHCO3)=2 մոլ
n (CO2)=2*1/2=1 մոլ
Խնդիր 4. Քանի՞ լիտր CO₂ (նորմալ պայմաններում) կստացվի 50 գ CaCO₃ քայքայվելիս։ Ռեակցիա՝
CaCO3 = CaO + CO2
M (CaCO3)=100 գ/մոլ
n (CaCO3)=0.5 մոլ
n (CO2)=0.5 մոլ
V (CO2)=0.5*22.4=11.2 լ
Խնդիր 5․ Քանի՞ գրամ Na₂CO₃ կստացվի, եթե ամբողջությամբ քայքայվի 84 գ NaHCO₃։
2NaHCO3 = Na2CO3 + CO2 + H2O
M (NaHCO3)=84 գ/մոլ
n (NaHCO3)=1 մոլ
n (Na2CO3)=1/2=0.5 մոլ
M (Na2CO3)=106 գ/մոլ
m (Na2CO3)=0.5*106=53 գ
Խնդիր 6․ Քանի՞ մոլ CO₂ է անհրաժեշտ, որպեսզի 1 մոլ Na₂CO₃-ից ստացվի NaHCO₃։
1 մոլ CO2
Լրացուցիչ՝
1. Ինչպե՞ս իրականացնել հետևյալ սխեմայով արտահայտված փոխարկումները։ Գրել ռեակցիաների հավասարումները:
CaCO3 -> CaO -> Ca(OH)2 -> CaCl2
1. CaCO3 = CaO + CO2
2. CaO + 2H2O = Ca(OH)2
3. Ca(OH)2 + 2HCl = CaCl2 + 2H2O
4. CaCl2 + CO2 + H2O = CaCO3 + 2HCl