5-րդ դասարան·Մայրենի

Աշուն

Աշուն է, ուշ է: Ես և ընկերներս զբոսնում ենք անտառով, իջանք ձոր։ Ձորում մշուշ է։ Փչում է թույլ քամի։ Աշնան քամին այնպես անուշ է: Թվում է, թե աշնանը ծառերն ավելի խոնարհ են լինում։ Թռչյունները նայում են ծառերի մերկացած ճյուղերին, նայում են ու հառաչում աշնան ետևից: Ընկերներս նորից մասուր են բերում սարերից։ Ամպրոպից հետո արև է բացվել։ Աշնանը թվում է, թե երկինքն ավելի կապույտ է լինում, և խոտերն ավելի կանաչ են լինում։ Ամպրոպից հետո մենք հավաքվում էինք գնալ տուն, բայց հասկացանք, որ գետինը թաց է լինելու և ցեխոտ։ Բարի է լինում արևն ավելի, երբ անձրևն ավարտվում է։
Աշունը ձորն է մտնում։ Ձորերի միջով փչում է աշնանային մեղմ քամին:
Մաշված, քաշված մի աշուն․․․ Հանդիպեցինք մի շուն, տխուր, բայց անչափ խորիմաստ հայացքով մեզ էր նայում։ Շարունակեցինք քայլել, հանդիպեցինք առվակի, աշնանամուտի ջրերը բարակ հոսում էին առվակով։
Չնկատեցինք ինչպես մթնեց և ցրտեց։ Ցուրտը մի թևից փչում է աշնան ետևից: