1. Թվարկեք քորդավորներին բնորոշ հատկանիշները
Բոլոր քորդավորների մոտ գոյություն ունի օրգան, որը կոչվում է «քորդա»։ Այն ճկուն լարի նման այն ձգվում է մարմնի ողջ երկարությամբ ու կատարում է ներքին առանցքային կմախքի դեր: Քորդի առջև որոշ քորդավորների մոտ տեղադրված են խռիկներ ու իրենք պահպանվում են ողջ կյանքի ժամանակ, բայց որոշ քորդավորների մոտ այն վաղ զարգացման ժամանակ դառնում են թոքեր։
2. Քանի՞ անգամ է ամենամեծ չափերով քորդավոր կենդանին իր չափերով գերազանցում ամենափոքրին։
Գոյություն ունի քորդավորների որոշակի տեսակ։ Նրանց չափը ընդամենը մի 0,3 միլիմետր է: Ամենամեծ քորդավոր կենդանին կապույտ կետն է, որի երկարությունը հասնում է մինչև 33 մետր։
3. Ի՞նչ է քորդան
Քորդան առաջանում է կենդանիների զարգացման վաղ փուլերում: Ողնաշարավորների մեծ մասի քորդան դեռևս սաղմնային զարգացման ընթացքում փոխարինվում է ողնաշարով, որը զարգանալով քորդայի շուրջը՝ դուրս է մղում այն:
Վերջից լուծվող խնդիրներ, 01.31.2024
1. Չորս գրադարակում կար 164 գիրք։ Երբ առաջինից հանեցին 12 գիրք, երկրորդից երրորդ տեղափոխեցին 15 գիրք, իսկ չորրորդում դրեցին ևս 12 գիրք, ապա բոլոր գրադարակներում եղան հավասար քանակով գրքեր։ Սկզբում քանի՞ գիրք կար յուրաքնչյուր գրադարակում։
2. Գրադարակից հանեցին նախ 8 գիրք, ապա 16 գիրք: Երբ դրանից հետո եղած գրքերին ավելացրին ևս 15 գիրք, գրքերի քանակը դարձավ 43: Սկզբում քանի՞ գիրք կար գրադարակում:
43-15+16+8=52
52-8-16+15=43
3. Առաջին կանգառում ավտոբուսից իջան 3 ուղևոր, երկրորդ կանգառում բարձրացան 6 ուղղևոր, երրորդ կանգառում իջան 4 ուղղևոր և բարձրացան 3 ուղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 15 ուղղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի՞ ուղղևոր կար։
15-3+4-6+3=13
4. Երեք տղաներ ունեն որոշ քանակով խնձոր։ Նրանցից առաջինը մյուսներին տալիս է այնքան խնձոր, որքան ունեին նրանցից յուրաքնչյուրը։ Այնուհետև երկրորդը մյուսներին տալիս է այնքան խնձոր, որքան խնձոր նրանցից յուրաքնչյուրն արդեն ուներ, իր հերթին երրորդը մյուսներին տալիս է այնքան խնձոր, որքան յուրաքնչյուրն արդեն ուներ այդ պահին։ Դրանից հետո տղաներից յուրաքանչյուրի մոտ եղավ 8 խնձոր։ Սկզբում քանի՞ խնձոր ուներ նրանցից յուրաքանչյուրը։
5. Մտապահված է մի թիվ։ Եթե այդ թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք 89, ապա կստանանք 111։ Գտե՛ք մտապահված թիվը։
111+89-127=73
73+127-89=111
6. Մտապահված է մի թիվ։ Եթե այդ թիվը բազմապատկենք 3-ով և ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք մտապահված թիվը։
(419-83):3=113
7․ Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։
(60×5+14):2=157
157×2-14:5=60
Աղեխորշավորների դասակարգումը
Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին
1. Ինչպե՞ս են բազմանում հիդրոիդ պոլիպները
Հիդրոիդ պոլիպները բազմանում են սեռական ճանապարհով և բողբոջմամբ։ Հիդրայի որոշ տեսակներ բաժանասեռ են, իսկ որոշները՝ հերմաֆրոիդիտ։ Իրեն բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ ճանապարհով։ Նրա մարմնի վրա առաջանում է երիկամ։ Նա մեծանում է, այնուհետև ձևավորվում են շոշափուկները և բերանը։ Աշնանը հիդրան անցնում է սեռական բազմացման։ Ձվի բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում։
2. Ինչպե՞ս են բազմանում մեդուզաները
Մեդուզաները բազմանում են սեռական և անսեռ եղանակներով: Նրանք բաժանասեռ են, սեռական բջիջները առաջանում են էկտոդերմում և բերանային անցքից դուրս են մղվում ջրի մեջ, որտեղ էլ կատարվում է բեղմնավորությունը: Բեղմնավորության արդյունքում ձվաբջջից զարգանում է թարթիչավոր թրթուռ, որը կոչվում է պլանուլա: Այն ամրանում է հատակին և առաջացնում է պոլիպ: Պոլիպը որոշ ժամանակ բազմանում է բողբոջման եղանակով, իսկ հետո նրանից անջատվում են երիտասարդ մեդուզաները:
3. Ի՞նչ առանձնակատուկություններ ունեն կորալյան պոլիպները
Կորալյան պոլիպները, որպես կանոն, ունեն լավ զարգացած կմախք, որը բաղկացած է կրային աղերից: Կորալյան պոլիպները հիմնականում հանդիպում են արևադարձային ծովերում: Նրանց կմախքները առաջացնում են խութեր, կղզիներ և աթոլներ: Ամենամեծ կորալյան խութերը տեղակայված են Ավստրալիայի արևելյան ափին՝ մոտ 2000 կմ երկարությամբ: Կորալյան պոլիպները ջուրը մաքրում են օրգանական նյութերի մնացորդներից, նրանց կմախքը օգտագործվում է որպես շինանյութ՝ կիր ստանալու համար և այլն: Վարդագույն, սև, կարմիր կորալները օգտագործվում են զարդերի պատրաստության մեջ: Որոշ աղեխորշավորներ մակաբույծ են:
Կենսաբանության գիտելիքի ստուգում
Գտնել ճիշտ պատասխանը
1․Հետևյալ ջրիմուռներից ո՞րն է միաբջիջ.
1) սպիրոգիրան
2) ուլվան
3) կանաչուկը
4) ուլոտրիքսը
2․Ո՞ր հիվանդության հարուցիչն է պատկանում պրոկարիոտներին.
1) էնցեֆալիտի
2) խոլերայի
3) հեպատիտի
4) խոզուկի
3․Հետևյալ հիվանդություններից որի՞ հարուցիչն է պատկանում սնկերի թագավորությանը.
1) բրուցելյոզի
2) ժանտախտի
3) դաբաղի
4) ֆիտոֆտորոզի
4․Ո՞ր նյութն է կուտակվում սնկերի բջիջներում որպես պաշարանյութ
1) օսլա
2) խիտին
3) գլիկոգեն
4) միզանյութ
5․Ի՞նչ գործընթացներ է վերահսկում հողաթափիկ Ինֆուզորիայի մեծ կորիզը
1 ) բազմացման և շարժման
2) սննդառության և արտաթորության
3) սննդառություն և բազմացում
4) բազմացում և շնչառություն
Կենդանիներին բնորոշ հատկանիշները
Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․
1. Ի՞նչ հիմնական առանձնահատկություններ ունեն կենդանիները
Կենդանիները միաբջիջ օրգանիզմներ են, հետերոտրոֆ են (նվում են պատրաստի օրգանական նյութերով), ակտիվ տեղաշարժվում են միջավայրում, արտաքին միջավայրից ազդակներ ստանալում և պատասխանում դրանց իրենց վարքագծի փոփոխությամբ, կենդանիներն իրենց կյանքի ընթացքում ունեն մարմնի անսահմանափակ աճ։
2. Ի՞նչ կառուցվածքային առանձնահատկություն ունի կենդանու բջիջը
Կենդանիների բջիջները զուրկ են բջջապատից։ Կենդանիների կառուցվածքով և գործառույթներով միանման բջիջները ձևավորում են հյուսվածքներ, իսկ հետո նրանք վերածվում են օրգանների։ Կենդանիներին բնորոշ են հենաշարժիչ, մարսողության, շնչառության, արյունատար, արտազատության, սեռական, նյարդային օրգան-համակարգները։
3. Նկարագրե՞ք կենդանիների համաչափության տեսակները և բերեք օրինակներ։
Ողնաշար չունեցող կենդանիներին անվանում են անողնաշարներ։ Օրինակ՝ աղեխորշավորները, որդերը, փափկամարմինները ու փշամորթները։ Ողնաշարավորներ են ձկները, թռչուններն, երկկենցաղները, սողունները ու կաթնասունները։
Կրճատ բազմապատկման բանաձևեր
Առաջադրանքներ

1) (m+n)2=m2+2*mn+n2
2) (p-q)2=p2-2pq+q2
3) (c-d)2=c2-2cd+d2
4) (2+a)2=4+4a+a2
5) (3-b)2=9-6b+b2
6) (x+5)2=x2+10x+25
7) (x+1)2=x2+2x+1
8) (3a-b)2=9a2-6a+b2
9) (5z+t)2=25z+10z+t2
10) (a-4)2=a2-8a+16
11) (3x-2y)2=9x2-12xy+4y2
12) (6a-4b)2=36a2-20xy+8b2
13) (a2-b)2=a4+2a2b+b2
14) (c3-1)2=c6-2c3+1
15) (a2+1)2=a⁴+2a²+1
Լրացուցիչ (տանը)

1) (2a+5b)²=4a²+20ab+25b²
2) (7y-3x)²=49y²-42xy+9x2
3) (3y+5x)²=9y²+30xy+25x²
4) (9k-7n)²= 81k²-126kn+49n2
5) (8ab-3b)²=64(ab)²-48ab2+9b²
What does success means for me?
Success means different things to different people. For some, it may mean financial stability and material possessions, while for others, it may be about personal growth and meaningful relationships. As for me, success is a multifaceted concept, I feel successful, when I do things very-very good. Also, success is about maintaining good physical and mental health and taking care of myself. Taking time for self-care and allowing myself moments of relaxation and reflection is an integral part of success.
Success is also about personal life and happiness. It involves having a healthy work-life balance and meaningful relationships with family, friends, and loved ones. It involves being there for others in times of need and sharing both joys and sorrows. True success is about having the support and love of those around me.
Թվական անուն։ 01.31.2024
10 — տաս
24 — քսանչորս
36 — երեսունվեց
69 — վաթսունինը
174 — հարյուր յոթանասունչորս
89 — ութսունինը
24-րդ — քսանչորսերորդ
1991 — հազար ինը հարյուր իննսունմեկ
2-րդ — երկրորդ
8-րդ — ութերորդ
4-րդ — չորրորդ
9-րդ — իներորդ
1755468 — մեկ միլիոն հիսունհինգ հազար չորս հարյուր վաթսունութ
Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն 29․01․2024թ․
Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։
Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։
Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։
Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։
Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։
Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։
–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։
– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։
– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։
Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։
Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։
Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։
– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…
Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։
Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։
Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։
– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։
– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։
Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։
Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։
Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.
Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Ես անծանոթ բառեր չունեմ։
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
Հովհաննես Թումանյանը իր մանկությունը անց է կացրել իրենց գյուղում և սարերում։ Այն ժամանակ երբ Թումանյանը մանուկ էր գյուղում ապրում էին խիստ։ Եվ մարդկանց մեծամասնությունը ապրում էր մեծ պաշտոն ունենալու հաշվին։ Դասավանդող վարժապետը շատ խիստ էր, անգամ ճիպոտով ծեծում էր երեխաներին: Ինչպես Թումանյանն է նկարագրում. «Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը»:
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):
Նման եմ հայրիկիս բնավորությամբ և տեսքով, բայց ավելի շատ բնավորությամբ նման եմ մայրիկիս։ Ես և հայրիկս ունենք նման մտածելակերպ։ Դպրոցական վաղ տարիներս շատ պարզ չեմ հիշում, բայց հիշում եմ, որ իմ դասընկերներից մենակ ես էի, որ սեպտեմբերի 1-ին ոչ մի բան չէի հասկանում: Մինչև մյուս երեխաները ծանոթանում էին դասատուների հետ, ես ծնողիցս հեռու չէի գնում, քանի որ չգիտեի ինչ անել։ Ես դպրոց գնալուց առաջ գրքեր հաճախ էի կարդում, դրա համար էլ առաջին դասարանում ես չէի դժվարանում կարդալ։
4. Բառարանի օգնությամբ գրիր ընդգծված բառերի հոմանիշները. երկուական հոմանիշ:
Հին — հինավուրց, վաղնջական
ազնիվ — պարկեշտ, արդար
առատաձեռն — շռայլամիտ, բազմաշնորհ
նշանավոր — հռչակավոր, անվանի
թաքուն — ծածուկ, գաղտնի
պակասավոր — անկատար, թերակատար
Բազմանդամի վերլուծումը արտադրիչների
Դասարանում

197.
ա) ax+2b y2+ay2+2bx=a(x+y2)+2b(y2+x)=(a+2b)(x+y2)
բ) 2-ax-x+2a=(2+2a)-(ax+x)=2(1*a)-x(1+a)=(1+a)(2-x)
գ) 2ab-5b-6ac+15c=
դ) x2+xz+x+ax+az+a=(x2+ax)+(xz+az)+(x+a)=x(x+a)+z(x+a)+(x+a)=(x+z+1)(x+a)
198.
ա) a2+6a+5=(a2+a)+(5a+5)=a(a+1)+5(a+1)=(a+5)(a+1)
բ) x2+10x+21=(x2+3x)+(7x+21)=x(x+3)+7(x+3)=(x+7)(x+3)
գ) x2+9x+20=(x2+4x)+(5x+20)=x(x+4)+5(x+4)=(x+4)(x+5)
դ) a2-12a+35=(a-7)(a-5)
ե) 2y2+5y+3=(2y+3)(y+1)
զ) a2+6ab+5b2=(a+b)(a+5b)