Հայոց լեզու 7

Անկախ դերբայներ

Անորոշ դերբայ-ել,ալ-երգել, խաղալ
Ենթակայական դերբայ-ող, ացող-երգող, խաղացող
Հարակատար դերբայ-ած, ացած-երգած, խաղացած
Համակատար դերբայ-իս /ելիս, ալիս/- երգելիս, խաղալիս
Սրանք հայերենի անկախ դերբայներն են։ Անկախ են կոչվում, որովհետև գործածվում են նախադասության մեջ ինքնուրույն՝ առանց օժանդակ բայի:

1․Կազմիր հետևյալ բայերի անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայները՝ սիրել, գրել, կարդալ, գնալ, փախչել, գտնել, մոտենալ, հարստանալ, թռչել, վախեցնել, հանգչել, հանգցնել, եռացնել, եռալ, սիրվել, գտնվել, թռչկոտել, կտրատել։
անորոշ — սիրել, գրել, կարդալ, գնալ, փախչել, գտնել, մոտենալ, հարստանալ, թռչել, վախեցնել, հանգչել, հանգցնել, եռացնել, եռալ, սիրվել, գտնվել, թռչկոտել, կտրատել

ենթակայական — սիրող, գրող, կարդացող, գնացող, փախչող, գտնող, մոտեցող, հարստացող, թռչող, վախեցնող, հանգչող, հանգցնող, եռացնող, եռացող, սիրվող, գտնվող, թռչկոտող, կտրատող

հարակատար — սիրած, գրած, կարդացած, գնացած, փախած, գտած, մոտեցած, հարստացած, թռած, վախեցրած, հանգած, հանգցրած, եռացրած, եռացած, սիրված, գտնված, թռչկոտած, կտրատած

համակատար — սիրելիս, գրելիս, կարդալիս, գնալիս, փախչելիս, գտնելիս, մոտենալիս, հարստանալիս, թռչելիս, վախեցնելիս, հանգչելիս, հանգցնելիս, եռացնելիս, եռալիս, սիրվելիս, գտնվելիս, թռչկոտելիս, կտրատելիս
2․ Բակունցի Լառ- Մարգարը պատմվածքից դուրս գրիր անկախ դերբայները, որոշի՛ր խոնարհման տիպը /ա,ե/։
ջրելն-ջրել-ե խոնարհում
խանձված-խանձվել-ե խոնարհում
քայլում-քայլել-ե խոնարհում
գցում-գցել-ե խոնարհում
լինի-լինել-ե խոնարհում
թվում-թվալ-ա խոնարհում
արած-անել-ե խոնարհում
սպասում-սպասել-ե խոնարհում
կապելիս-կապել-ե խոնարհում
գնում-գնալ-ա խոնարհում
հասներ-հասնել-ե խոնարհում
չորացած-չորանալ-ա խոնարհում
ճաքճքած-ճաքճքել-ե խոնարհում
ծծում-ծծել-ե խոնարհում
գալիս-գալ-խոնարհում չունի
հանում-հանել-ե ա խոնարհում
ուներ-ունենալ-ա խոնարհում
կապելուց-կապել-ե խոնարհում
պառկում-պառկել-ե խոնարհում
անում-առնել-ե խոնարհում
ննջում-ննջել-ե խոնարհում
հասներ-հասնել-ե խոնարհում
կենում-կենալ-ա խոնարհում
պառկում-պառկել-ե ա խոնարհում
տալիս-տալ-խոնարհում չունի
քաշում-քաշել-ե խոնարհում
ասում-ասել-ե խոնարհում
կարողանում-կարողանալ-ա խոնարհում
անցնել-ե խոնարհում
կանգնում-կանգնել-ե խոնարհում
3․ Առաջին վարժության բայերից ընտրիր հինգը, դրանց անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայներով կազմիր նախադասություններ։

Հանրահաշիվ 7

Արտադրյալի սկզբունքը

Առաջադրանքներ դասարանում

297. 100
298.
90-25=65
299.
64-15=49
300. ա)
4
բ) 8
գ) 16

Տանը

301. ա) {Շիրակ, Լոռի, Տավուշ, Արարատ, Արմավիր, Կոտայք, Գեղարքունիք, Սյունիք, Վայոց ձոր, Արագածոտն}
բ) {Աշտարակ, Արտաշատ, Արմավիր, Գավառ, Վանաձոր, Հրազդան, Գյումրի, Կապան, Եղեգնաձոր, Իջևան}
Ոչ, պատահական չէ
302.
303. 6-ի բաժանվող թվերի բազմությունն է

Կենսաբանություն 7

Հոդվածավորներ, միջատներ 04.112024

1. Ի՞նչ գիտեք միջատների բազմացման մասին։
Միջատների բազմացումը կատարվում է ներքին բեղմնավորման միջոցով: Բեղմնավորման ընթացքում արուն իր սեռական բջիջները ուղարկում է դեպի էգի սեռական ներքին ուղիներ, որտեղ էլ կատարվում է բեղմնավորումը: Սեռական բջիջների ներքին բեղմնավորումը էգի օրգանիզմում ապահովում է բազմացման հուսալիությունը:
2. Միջատները գյուղատնտեսության մեջ ի՞նչ դեր են կատարում։
Միջատները բավականին կարևոր դեր ունեն գյուղատնտեսության մեջ, նրանք կատարում են փոշոտում, ինչը շատ կարևոր է բույսերի համար։ Բայց կան նաև վնասակար միջատներ, որոնք ուտում են տերևները, արմատը և ցողունը։
3․ Ինչպե՞ս են շնչում միջատները։
Միջատները շնչում են մարմնի կողքերին բացվող շնչանցքների միջոցով և նրանց միացած ճյուղավորված տրախեաների միջոցով։ Օդը տրախեաների մեջ է մտնում և դուրս է գալիս փորիկի պարբերական կծումների շնորհիվ։ Միջատների շնչառական համակարգի կարևոր առանձնահատկությունն այն է, որ բջջիջների թթվածին է հասցնում այդ տեսակետից փոխարնելով արյունատար համակարգին։
4. Հետաքրքիր փաստոր միջատների մասին։

Թրթուրները հայտնվել են մոտ 400 միլիոն տարի առաջ և գոյատևել են ոչ միայն դինոզավրեր, այլև մի շարք գլոբալ աղետներ: 
Ներկայումս հայտնի են միջատների ավելի քան 1 միլիոն տեսակ:
Ամեն տարի գիտնականները հայտնաբերում են ավելի քան 7,000 նոր տեսակի միջատների։
Բնական միջավայրում մրջյունն ունի մոտավորապես մեկ տարի կյանքի տևողություն: 

    Գրականություն 7

    Բակունցի մասին պատմում են ժամանակակիցները, 09.04-11.04

    Բակունցից ավելի հմայիչ մարդ ես չեմ հիշում այն ժամանակվա գրական շրջանակում: Մի ձգողական ուժ կար Բակունցի մեջ, որ քաշում էր դեպի իրեն: Բայց ինքը, հակառակ իր սիրալիր պահվածքին, մի խորհրդավոր անհաղորդություն էր կրում իր մեջ: Որքան էլ անկեղծանում էր (իսկ նա երբեք սառը խոսակցություն չէր վարում), զգում էիր, որ, այնուամենայնիվ, հոգու շատ դռներ քո առջև փակ են մնում: Նկատել էի նաև մի բան: Չարենցը, ծայրահեղորեն տրամադրության տեր մարդ, բորբոքուն ու անհավասարակշիռ, որ հաճախ հաշիվ չէր տալիս, թե իր հետ խոսողը կի՞ն է, տղամա՞րդ, բոլորովին այլ էր Բակունցի ներկայությամբ, քաշվում էր, զսպվում, նեղվում նույնիսկ: Եթե կարելի է ասել՝ Բակունցը դյուրամատչելի չէր անգամ Չարենցի համար, ու՜ր մնաց՝ իմ ու ինձ նման երիտասարդների համար, որոնց աչքին Չարենցը և Բակունցը գրական կուռքեր էին: 

    Քիչ էր պատահում, որ գար գրական հավաքույթներին, գրեթե չէր խառնվում վեճերին, պահում էր իրեն այնպես, որ հետը չէին վիճում: Հազարից մեկ էր միջամտում վեճ-զրույցներին, իսկ միջամտելիս էլ մեծ մասամբ նրա ասածը գրչակից ըկերներն ընդունում էին իբրև վերջնական խոսք:
    Մի երեկո իր տանն էի: Զրուցում էինք, հետաքրքվում էր երիտասարդությամբ: Չեմ հիշում մի հանդիպում, որ նա այդ հարցին չանդրադառնար:
    — Երիտասարդությունը մեր ապագան է: Մենք լավ պիտի իմանանք, թե նա ինչպիսին է: Երիտասարդության նկատմամբ անտարբեր մնալ, նշանակում է անտարբեր լինել քո իսկ վաղվա օրվա հանդեպ:
    Գրողների տանն էր: Մի քանի գրողներ խմբված զրուցում էին: Միտս է Բակունցի խոսքը. «Ուշադրություն դարձրե՞լ եք, որ մանկության մասին ամենքն էլ լավ են գրում: Հիշողությունը պահպանում է տեսածից ու ապրածից ամենաթանկագինը, ինչ որ պետք չէ, մոռացվում է, առաջնակարգը երկրորդականից ջոկում է ժամանակը, զտում, թողնում ամենաէականը»:
    Ճարտարապետների հավաքույթն էր: Շատերը խոսեցին: Հիշողությանս մեջ մնացել է Բակունցի մի խոսքը. «Կառուցեք այնպես, որ շենքը ժպտա, փողոցով անցնողի հետ խոսի, մի բան ասի»:
    Մի օր ասաց.
    — Ես թախիծին դեմ չեմ: Իմ մեջ, հավատացեք, տխրություն շատ կա: Բայց թախիծը մտնում է ընթերցողի հոգու խորքերը և իր գործը անում, երբ ներքուստ, անհայտ, անհասկանալի մի անկյունից լուսավորված է, պայծառացած:
    Չեմ հանդիպել մի ուրիշ՝ ավելի ներդաշնակ մարդու, քան Ակսել Բակունցն էր: Ամեն ինչ գեղեցիկ էր նրա մեջ՝ և՛ մտքերը, և՛ գործերը, անգամ հագուստը: Այ քեզ ամբողջական անձնավորություն: Հիմա, երբ անդրադառնում եմ նրան, չեմ կարող ասել, թե մի ուրիշ գրող նրա հմայքն ուներ: Եվ զարմանալի կերպով կարողանում էր հույզը ենթարկել մտքին, միտքը՝ հագեցնել զգացմունքով: Բռնկումների գոնե ես վկա չեմ եղել, տեսել եմ հանգիստ, խաղաղ, հավասարակշռված, բայց հասկացել եմ, որ հոգում միշտ մի բան անհանգիստ է, այրվում է ներսից: Որ նա մտավորական էր բառի իսկական իմաստով, ճիշտ է: Որ տարիները հղկել ու մշակել էին նրան, այդ էլ ճիշտ է: Բայց ինձ թվում էր, որ նա ծնվել էր ներդաշնակ, ծնվել էր ամբողջական: Հակասություն չկար գրողի և մարդու միջև, ինչպես նաև կարողության և խնդիրների ստեղծագործական լուծման, կոչման և գործունեության:
    Շատ վաղ և դաժանորեն ակամա նա հրաժեշտ տվեց աշխարհին, մարդկանց, զբաղմունքին, երազներին… Կայծակը կաղնու անտառներ է այրում, ուր մնաց, որ խնայեր այդ մեկին: Կայծակից զարկված Բակունցը մնաց կեսճանապարհին: Եվ նա մշտական մի վիշտ է մեր գրականության համար:

    Ռուբեն Զարյան  «Հուշապատում»

    Առաջադրանքներ։
    1․Գտի՛ր հետաքրքիր տեղեկություններ և փաստեր Բակունցի կյանքի և գործունեության մասին, ներկայացրո՛ւ բլոգումդ, համեմատի՛ր դասընկերներիդ գրածի հետ։
    1. Գրողի անձնագրային անուն ազգանունն է Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան: Իր գրական կեղծանված ծագումը հետևյալն է. գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական ազգանունը, իսկ Ակսել անունը ստացել է «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը խաղալուց հետո:
    2. Գորիսի ծխական դպրոցում, այնուհետև Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սովորելուց հետո աշխատել է Զանգեզուրի Լոր գյուղում որպես մանկավարժ:
    3. Մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին որպես շարքային զինվոր:
    4. Երկար ժամանակ զբաղվել է գյուղատնտեսությամբ. Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, ապա Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։
    5. «Զանգեզուր» և «Արևի զավակը» ֆիլմերի կինոնկարների սցենարների հեղինակը:

    2Կարդա հուշը և փորձիր հեղինակի նկարագրած Բակունցին համեմատել քո ճանաչած Բակունցի հետ (որքան դու հասցրել ես ճանաչել Բակունց հեղինակին նրա ստեղծագործությունների միջոցով)։
    Բակունցը ուներ իր ուրույն կարծիքը, քիչ էր պատահում, որ գնար գրական հավաքույթներին, գրեթե չէր խառնվում վեճերին: Ըստ հեղինակի նա ուներ շատ հետաքրքիր և խորիմաստ մտքեր, որոնք իրենց մեջ մեծ իմաստ էին պարունակում:  Ցավոք, նա շատ վաղ հրաժեշտ տվեց աշխարհին:

    3․ Կարդա նաև կենսագրությունը։

    Գրականություն 7

    Ակսել Բակունց, «Լառ- Մարգարը»

    «Լառ-Մարգարը»
    1. Կարդա պատմվածքը, սովորի՛ր պատմել:
    2. Ո՞վ էր Լառ-Մարգարը, որտեղի՞ց էր եկել այդ գյուղ, ինչո՞վ էր զբաղվում:

    Լառ-Մարգարը հասարակ գյուղացի էր, նա իր հայրենիքից տեղափոխվել էր ուրիծ գլուղ, որտեղ այգին ու արտերն էր ջրում։ Նա գյուղի ջրվորն է։ Գիշեր-ցերեկ առուների վրա է լինում, հսկում առուներին, ջուրը բաժանում, առուների մաքրության նայում:
    3. Ինչպիսի՞ մարդ էր Լառ-Մարգարը. բնութագրիր նրա բնավորությունը երկու նախադասությամբ:

    Գյուղացիները ասում էին, որ Լառ-Մարգարը մի քիչ նման է արագիլի, ոտքերը բարակ ու երկար, ասես ոտքի վրա երկու ծունկ կա։ Լայն առվի վրայից շատերը չէին կարողանում անցնել, իսկ Լառ-Մարգարը մի մեծ քայլ էր անում և առվի մյուս ափին կանգնում։ Արևից խանձված դեմքի վրա սրածայր քիթը երկար կտուցի էր համեմատ, եթե սպիտակած բեղերը չլինեին։ Լառ-Մարգարը աշխատասեր, բարի սրտով մարդ էր, բայց նա ոչ միշտ էր ուրախ։ Որդուն կորցնելուց հետո, հայրենիքը թողնելուց հետո նա այդքան ուրախ չէր։
    4. Ի՞նչ հանգամանքներով էր նա այդ նա հայտնվել այդ գյուղում. իր ցանկությա՞մբ, թե՞…

    Տեղահանության ժամանակ Լառ-Մարգարը ստիպված էր իր ընտանիքի հետ տեղափոխվել ուրիշ հետ։ Եթե կարողանար, նա կմնար այդ գլուղում, քանի որ ամենինչը այդտեղ էր, կենդանիները, այգին, տունը, բայց սեղասպանության պատճառով պետք էր այդ ամենը թողներ։
    5. Ամպերին նայելով՝ ի՞նչ հիշողություններ էին արթնանում Լառ-Մարգարի մեջ:

    6. Ի՞նչ թաքուն ցավ ուներ Լառ-Մարգարը հոգում պահած:
    7. Ի՞նչ էր բերել իր հետ նա հայրենի ծննդավայրից:
    8. Կա՞ արդյոք Լառ-Մարգարին ուրախացնող ինչ-որ բան…
    9. Պատմվածքից դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:
    10. Պատմվածքից առանձնացրո՛ւ բնության նկարագրության քեզ դուր եկած հատվածը, փորձի՛ր գտնել համեմատություն, փոխաբերություն, մակդիր արտահայտչամիջոցները:
    11. Պատմվածքը քո կարդացած ո՞ր ստեղծագործության հետ կհամեմատես,ինչո՞ւ:
    Ես կհամեմատեի այս պատմվածքը Մուշեղ Գալշոյանի «Մամփրե Արքա» ստեղծագործության հետ։ Քանի որ երկու ստեղծագործությունների մեջ հերոսները կարոտում են իրենց հայրենիքը։

    Երկրաչափություն 7

    Ինքնուրույն աշխատանք

    Բլոգում գրել ուղղանկյուն եռանկյան հավասարության հայտանիշները
    1. Եթե մի ուղղանկյուն եռանկյան էջերը հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան էջերին, ապա այդ եռանկյունները հավասար են:  
    2. Եթե ուղղանկյուն եռանկյան էջը և նրան առընթեր անկյունը հավասար են համապատասխանաբար մյուս ուղղանկյուն եռանկյան էջին և նրան առընթեր անկյանը, ապա եռանկյունները հավասար են: 
    3. Եթե մի ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգն ու սուր անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին և սուր անկյանը, ապա եռանկյունները հավասար են:  
    4. Եթե մի ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգն ու էջը համապատասխանաբար հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին և էջին, ապա եռանկյունները հավասար են:

    Խնդիրներ

    332. Քանի որ, BC էջը կազմում է ներքնաձգի կեսը, հետևաբար դրա դիմացի անկյունը հավասար է 30-ի:
    <A=30o
    <B=60o
    <C=90o

    333. Քանի որ, AC էջը կազմում է ներքնաձգի կեսը, հետևաբար դրա դիմացի անկյունը հավասար է 30-ի:
    <B=30o
    <A=60o
    <C=90o

    342. Եթե ուղղանկյուն եռանկյան էջը և նրան առընթեր անկյունը հավասար են համապատասխանաբար մյուս ուղղանկյուն եռանկյան էջին և նրան առընթեր անկյանը, ապա եռանկյունները հավասար են: Հետևաբար AB ներքնաձիգը հավասար է CD ներքնաձիգին։

    343․ Եթե ուղղանկյուն եռանկյան էջը և նրան առընթեր անկյունը հավասար են համապատասխանաբար մյուս ուղղանկյուն եռանկյան էջին և նրան առընթեր անկյանը, ապա եռանկյունները հավասար են: Հետրաբար AB=CD

    Լրացուցիչ տանը

    340.

    341․

    English 7th grade

    Test on adjectives

    Fill in the gaps with the comparative and superlative forms of the adjectives in brackets to complete the following sentences in English.
    Adjectives
    cold
    good
    interesting
    beautiful
    old
    little
    important
    far
    able
    disagreeable
    red
    true
    pretty
    comfortable
    convenient
    deep
    courageous
    easy
    excellent
    bad

    Comparative
    colder
    better
    more interesting
    more beautiful
    older
    less
    more important
    farther
    more able
    more disagreeable
    redder
    more true
    prettier
    more comfortable
    more convenient
    deeper
    more courageous
    easier
    more excellent
    worse

    Superlative
    he coldest
    the best
    the most interesting
    the most beautiful
    the oldest
    the least
    the most important
    the farthest
    the most able
    the most disagreeable
    the reddest
    the most true
    the prettiest
    the most comfortable
    the most convenient
    the deepest
    the most courageous
    the easiest
    the most excellent
    the worse

    Fill in the correct form of the words in brackets (comparative or superlative).
    1. My house is bigger (big)  than yours.
    2. This flower is more beautiful (beautiful) than that one.
    3. This is the most interesting (interesting) book I have ever read.
    4. Non-smokers usually live longer (long) than smokers.
    5. Which is the most dangerous (dangerous) animal in the world?
    6. A holiday by the sea is better (good) than a holiday in the mountains.
    7. It is strange but often a coke is more expensive (expensive) than a beer.
    8. Who is the richest (rich) woman on earth?
    9. The weather this summer is even worse (bad) than last summer.
    10. He was the most clever (clever) thief of all.

      Ֆիզիկա 7

      Լաբորոտոր աշխատանք

      Աշխատանքի նպատակը՝ փորձով ստուգել, թե ուժերի և նրանց բազուկների ի՞նչ հարաբերակցության դեպքում լծակը կմնա հավասարակշռության մեջ։
      Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ լաբորատոր լծակ, ամրակալան, բեռների հավաքածու, չափաքանոն, ուժաչափ։

      Աշխատանքի ընթացքը․
      Լծակը ամրացրեցի ամրակալանին այսպես, այն ազատ պտտվի ամրացված առանցքի շուրջը։ Այնուհետև լծակի ծայրերի մանեկների պտտման միջոցով լծակը հավասարակշռեցի հորիզոնական դիրքով։ Որից հետո պտտման առանցքից որոշակի հեռավորությամբ լծակի աջ բազուկից կախեցի երկու ծանրոց, իսկ ձախ բազուկի վրա հերթականությամբ կախեցի սկզբից մեկ ծանրոց, հետո երկու, հետո երեք։ Եվ լծակի գտա այն տեղերը, որտեղից կախելով լծակը հավասարակշռվում էր։ Քանոնով չափեցի այդ տեղերի և պտտման առանցի հեռավորոիթյունները
      , իսկ ուժաչափող ծանրոցների կշիռը։ Յուրաքանչյուր փորձի համար հաշվեցի ուժերի հարաբերությունը, բազուկների հարաբերություն և արդյունքները գրանցեցի աղյուսակում։

      Լծակի կանոնը՝ լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին։
      Բանաձևը՝ F1/F2=l2/l1
      F1 և F2 ուժերն են, l2 և l1 այդ ուժերի բազուկներն են

      Քիմիա 7

      Քիմիա 07.04.2024

      1. Ո՞րն է «ավելորդ» տարրը’ C, Si, Ti Ge
      Ti
      2. Լրացրե՛ք հետևյալ աղյուսակը.
      Գլխավոր ենթախումբ
      1. H՝ ջրածին
      2. Li՝ լիթիում
      3. Na՝ նատրիում
      4. K՝ կալիում
      5. Rb՝ ռուբիդիում
      6. Cs՝ ցեզիում
      7. Fr՝ ֆրանցիում

      Երկրորդական ենթախումբ
      1. Au՝ ոսկի
      2. Ag՝ արծաթ
      3. Cu՝ պղինձ
      Հաշվե՛ք MgO նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը և նյութի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները:
      Mr(Mg0)=Ar(Mg)+Ar(O)=24+16=40
      ω=24×1:40×100=60
      ω=16×1:40×100=40