Հաշվետվություն·Ֆիզիկա 7

Ֆիզիկայի 2023-2024 հաշվետվություն

Սեպտեմբեր՝
Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։ Ֆիզիկական երևույթներ
Դիտումներ և փորձեր. 09/18-09/22
Ֆիզիկական երևույթներ, ֆիզիկական մարմին, նյութ
Ծանոթացում ֆիզիկական մեծություններ չափող մի քանի գործիքների հետ
Ֆիզիկական մեծություններ, Ֆիզիկական մեծությունների չափումը, Չափման սխալ

Հոկտեմբեր՝
Հեղուկի ծավալի որոշումը չափագլանի միջոցով
Մեխանիկական շարժում
Ֆիզիկոսների մասին, տարբեր ֆիզիկոսների մասին հետաքրքիր փաստեր
Տարբեր երկրների երկարությունների և զանգվածի միավորները

Նոյեմբեր՝
Հավասարաչափ շարժում, Արագություն
Շարժման ճանապարհի, արագության և ժամանակի հաշվարկը
Ֆիզիկական երևույթները կյանքում
Իներցիայի երևույթը
Տարբեր երկրների զանգվածի չափման միավորները
Մարմինների փոխազդեցությունը, Մարմնի զանգված
Փորձեր՝ մարմինների փոխազդեցությունը

Դեկտեմբեր՝
Մարմնի զանգված, զանգվածի միավորները
Նյութի խտություն։ Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը

Հունվար՝
Կրկնել

Փետրվար՝
Տիեզերական ձգողության ուժը և խնձորը
ՈՒժ։ Տիեզերական ձգողության ուժ։ Ծանրության ուժ
Առաձգականության ուժ: Հուկի օրենք: Ուժաչափ
Մարմնի կշիռ
Ուժեր

Մարտ՝
Ուժեր, նախագիծ
Վ․ Ի․ Լուկաշիկի խնդրագրքից 275-285

Ապրիլ՝
Պարզ մեխանիզմներ, լծակ
Լաբորոտոր աշխատանք
Ճնշման ուժ և ճնշում

Մայիս՝
Ճնշում, ճնշման միավորներ

Ֆիզիկա 7

Ճնշում, ճնշման միավորներ


Է․ Ղազարյանի դասագրքից էջ 177 խնդիրներ 134-140

134. m=75կգ | p=F/S=mg/S
S=0,035մ² | p=75կգ*10Ն/կգ:0,035մ²=750Ն:0,035մ²=21,4Պա
g=9,8Ն/կգ-10Ն/կգ |
———————-
p=?

135. m=5տ=5000կգ | p=F/S=mg/S
S=1,4մ² | p=5000կգ*10Ն/կգ:1,4մ²=35,71Պա
g=9,8Ն/կգ-10Ն/կգ |
————————
p=?

136. m=75կգ | p=F/S=mg/S
a=1,75մ | S1=a*b=1,75մ*0,1,=0,175մ2
b=10սմ=0,1մ | S=2S1=2*0,175մ2=0,350մ2
g=9,8Ն/կգ-10Ն/կգ | p=75*10Ն/0,35մ2=2142Պա
———————
p=?

137․

138. F=70Ն | p = F/S
S=1մմ²=0,0001մ2 | 70Ն/0,0001մ²=700.000Պա
———————- | 2000 անգամ
p=?

139․ Որոշ գործիքների ծայրերը սրում են, քանի որ այդպես փոքր ուժ գործադրելով կստանան մեծ արդյունք։ Բնության մեջ կան քարերի տեսակներ, որոնցով պատրաստել են նիզակներ, սատանի եղունգ կամ լավայի քար։

Ֆիզիկա 7

Ճնշման ուժ և ճնշում

1. Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:
Ճնշումը բնութագրում է երկու հպվող մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի (ճնշման ուժի) հարաբերությանը մարմինների հպման մակերևույթի մակերեսին:
2. Գրել ճնշումը սահմանող բանաձևը:
p=F/S
3. Որո՞նք են ճնշման միավորները
Ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեղ Պասկալի, այդ միավորը կոչվում է պասկալ (Պա)։

Ֆիզիկա 7

Լաբորոտոր աշխատանք

Աշխատանքի նպատակը՝ փորձով ստուգել, թե ուժերի և նրանց բազուկների ի՞նչ հարաբերակցության դեպքում լծակը կմնա հավասարակշռության մեջ։
Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ լաբորատոր լծակ, ամրակալան, բեռների հավաքածու, չափաքանոն, ուժաչափ։

Աշխատանքի ընթացքը․
Լծակը ամրացրեցի ամրակալանին այսպես, այն ազատ պտտվի ամրացված առանցքի շուրջը։ Այնուհետև լծակի ծայրերի մանեկների պտտման միջոցով լծակը հավասարակշռեցի հորիզոնական դիրքով։ Որից հետո պտտման առանցքից որոշակի հեռավորությամբ լծակի աջ բազուկից կախեցի երկու ծանրոց, իսկ ձախ բազուկի վրա հերթականությամբ կախեցի սկզբից մեկ ծանրոց, հետո երկու, հետո երեք։ Եվ լծակի գտա այն տեղերը, որտեղից կախելով լծակը հավասարակշռվում էր։ Քանոնով չափեցի այդ տեղերի և պտտման առանցի հեռավորոիթյունները
, իսկ ուժաչափող ծանրոցների կշիռը։ Յուրաքանչյուր փորձի համար հաշվեցի ուժերի հարաբերությունը, բազուկների հարաբերություն և արդյունքները գրանցեցի աղյուսակում։

Լծակի կանոնը՝ լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին։
Բանաձևը՝ F1/F2=l2/l1
F1 և F2 ուժերն են, l2 և l1 այդ ուժերի բազուկներն են

Ֆիզիկա 7

Պարզ մեխանիզմներ, լծակ

1.Որո՞նք են պարզ մեխանիզմները
Այն մեխանիկական սարքերը , որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները  փոփոխելու համար կորչովում են մեխանիզմներ: 
2.Ի՞նչ է լծակը:
Լծակը ամենատարածված պարզագույն մեխանիզմն է: Լծակը սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել անշարժ հենարանի շուրջը: Այդ հենարանն անվանում են առանցք:
3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ
Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ:
4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:
Ճախարակները լինում են անշարժ եւ շարժական:
5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:
Եթե բեռը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ, այն կոչվում է անշարժ ճախարակ:
6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:
Երբ բեռի շարժման ժամանակ ճախարակը շարժվում է, այն կոչվում է շարժական ճախարակ:
7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:
Անշարժ ճախարակով բարձրացնում են բեռները:
8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը: Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:
Շարժական ճախարակով ևս բարձրացնում են բեռները, բայց այս անգամ ավելի քիչ ուժ է գործադրվում:
9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:
Ուժի մեջ ավելի մեծ շահում ստանալու համար օգտագործում են բազմաճախարակ, որն անշարժ և շարժական ճախարակների համակցություն է:
10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:
11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար
Այն աշխատանքը, որը կատարվում է միայն ավտոմեքենան բարձրացնելու համար, անվանում են օգտակար աշխատանք:
12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված
Ծախսված կամ լրիվ աշխատանքը ավելի մեծ է, քան օգտակար աշխատանքը:
13.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից
Օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի մի մասն է կազմում:
14.Ո՞ր մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից
Այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխտանքի որ մասն է , կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից:
15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>
Լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին։
16.Հնարավոր է արդյոք, որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից

Ֆիզիկա 7

Վ․ Ի․ Լուկաշիկի խնդրագրքից 275-285

275. F=1 Ն

276.
m1=6կգ | F1=m1g=6կգ 10 Ն/կգ=60Ն
m2=40կգ | F2=m2g=40կգ 10 Ն/կգ=400Ն
m3=400կգ | F3=m3g=400կգ 10 Ն/կգ=4000Ն
m4=2տ=2000կգ | F4=m4g=2000կգ 10 Ն/կգ=20000Ն
m5=4տ=4000կգ | F5=m5g=4000կգ 10 Ն/կգ=40000Ն
g=9,8 Ն/կգ=10 Ն/կգ
—————————
F1, F2, F3, F4, F5=?

277.
V=18,75լ=0,01875մ3  | m=ρ*V=800կգ*0,01875մ3=15կգ
g=9,8 Ն/կգ | P=15կգ*9,8 Ն/կգ=147 Ն/կգ
ρ=800կգ/մ3 
————————
P, m=?

278.
V=25լ=0,025մ3 | m=ρ*V=710կգ*0,025մ3=17,75կգ
g=9,8 Ն/կգ | P=17,75կգ*9,8 Ն/կգ=173,95 Ն/կգ
ρ=710կգ/մ3
—————————
P, m=?

279.
m=20կգ | P=mg=20կգ*9,8 Ն/կգ=196 Ն
g=9,8 Ն/կգ
—————————
P=?

280.
m1=1կգ | m2=V*ρ=0,005*800=4
V=5=0,005մ3 | F=(m1+m2)*g=(1+4կգ)*9,8 Ն/կգ=49Ն
ρ=800կգ/մ3
—————————
F=?

281.
a=150մմ | m=V*ρ=0,01125մ2*800կգ=9կգ
b=500մմ | P=mg=9*9,8=88,2Ն
c=150մմ
V=0,01125մ2
ρ=800կգ/մ3
—————————
P=?

282.
a=10սմ | m=V*ρ=0,0004մ2*8500կգ=3,4կգ
b=8սմ | F=3,4*9,8=33,2Ն
c=5սմ
V=0,0004մ2
ρ=8500կգ/մ3
—————————
F=?

283.
F=49Ն | m=49Ն/9,8 Ն/կգ=5կգ
g=9,8 Ն/կգ
—————————
m=?

284.
F=392Ն | m=392Ն/9,8 Ն/կգ=40կգ
g=9,8 Ն/կգ
—————————
m=?

285.
F=980Ն | m=980Ն/9,8 Ն/կգ=100կգ
g=9,8 Ն/կգ
—————————
m=?

Ֆիզիկա 7

Ուժեր, նախագիծ

Նպատակը՝ սովորողը կարողանա տանը, իր շրջապատում, կենցաղում, բնության մեջ տեղի ունեցող երևույթներում, տարբերել, որ դեպքում  է կիրառվում ծանրության ուժը, առաձգականության ուժը, շփման ուժը:

Կարողանա հաշվել ցանկացած, մարմնի վրա ազդող ծանրության ուժը: Տարբերի դեֆորմացիայի տեսակները, շփման ուժի տեսակները: Ներկայացնի շփման ուժի դերը բնության մեջ, կենցաղում, տեխնիկայում և ներկայացնի նրա օգտակար և վնասակար հետևանքները:


Տատիկ
m1=65կգ | F1=m1g=65կգ 9,8Ն/կգ=637Ն

Մայրիկ
m2=59կգ | F2=m2g=59կգ 9,8Ն/կգ=578Ն

Հայրիկ
m3=71կգ | F3=m3g=71կգ 9,8Ն/կգ=695,8Ն

Արփի (Ես)
m4=46կգ | F4=m4g=46կգ 9,8Ն/կգ=450,8Ն

Վիկտորիա (քույրս)
m5=39կգ | F5=m5g=39կգ 9,8Ն/կգ=382,2Ն

Ալեքսանդր (եղբայրս)
m6=30կգ | F6=m6g=30կգ 9,8Ն/կգ=294Ն

Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև` ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել: Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն: Մարմինը դեֆորմացնելիս առաջանում է ուժ, որը ստիպում է նրան վերականգնել իր սկզբնական ձևն ու չափերը:
Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

Իրենց տեսակով դեֆորմացիաները լինում են առաձգական և պլաստիկ:
Առաձգական դեֆորմացիայի դեպքում ուժի ազդեցությունը վերացնելուց հետո մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը: Պլաստիկ ձևափոխության ենթարկված մարմինը չի վերականգնում իր նախկին ձևը և չափերը: 

Ֆիզիկա 7

Ուժեր

Խնդիրների լուծումներ, Վ․Ի․Լուկաշիկից էջ 35 խնդիրներ 275-285
275. 1 Ն

276.
m1=6կգ F1=m1g=6կգ 10 Ն/կգ=60Ն
m2=40կգ F2=m2g=40կգ 10 Ն/կգ=400Ն
m3=400կգ F3=m3g=400կգ 10 Ն/կգ=4000Ն
m4=2տ=2000կգ F4=m4g=2000կգ 10 Ն/կգ=20000Ն
m5=4տ=4000կգ F5=m5g=4000կգ 10 Ն/կգ=40000Ն
g=9,8 Ն/կգ=10 Ն/կգ
—————————
F1, F2, F3, F4, F5-?

277. V=18,75լ=0.01875մ3  m=ρ*V
g=9,8 Ն/կգ=10 Ն/կգ P=m*g
ρ=800կգ/մ3 
————————
P, m=?

Ֆիզիկա 7

Մարմնի կշիռ

Դասարանում  քննարկվող հարցեր.
1.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
2.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:
Իր բնույթով մարմնի կշիռը առաձգականության ուժ է։
3.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը, և որտեղ է այն կիրառված:
Այն ուղղված է ուղղաձիգ, այսինքն դեպի ներքև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։
4.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:
P=mg
5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:
Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է, որն ազդում է հենարանի կամ կախոցի վրա։ Իսկ ծանրության ուժը գրավիտացիոն ուժ է, որն ազդում է մարմնի վրա: Այդ ուժերը միշտ ուղղված են ուղղաձիգ դեպի ներքև և կիրառված են տարբեր մարմինների վրա:
6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները:
Առօրյա կյանքում մարմնի կշիռը հաճախ շփոթում են մարմնի զանգվածի հետ։ Պատճառն այն է, որ երկուսն էլ հաճախ կշեռքով են որոում։ Եթե մենք կշռվում ենք կամ խանութից ինչ որ բան ենք գնում, մենք ոչ թե կշիռը, այլ զանգվածն ենք որոշում։ Կշռի միավորը կգ է, իսկ կշիռն ուժ է և չափվում է նյուտոնով։

Ֆիզիկա 7

Առաձգականության ուժ: Հուկի օրենք: Ուժաչափ

Դասարանում  քննարկվող հարցեր.

1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։
2.Դեֆորմացիայի օրինակների քննարկում
Օրինակ՝ եթե պողպատից պատրաստված զսպանակը սեղմենք, ապա նա կփոխի իր ձևը, այսինքն` կդեֆորմացվի: Եթե հեռացնենք ձեռքը, ապա առաձգականության ուժի շնորհիվ զսպանակը կվերականգնի իր սկզբնական ձևը և չափերը:
3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական, որը՝պլաստիկ: Բերել օրինակներ
Առաձգական դեֆորմացիայի դեպքում ուժի ազդեցությունը վերացնելուց հետո մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը: Պլաստիկ ձևափոխության ենթարկված մարմինը չի վերականգնում իր նախկին ձևը և չափերը: 
Օրինակ՝ պլաստիլինը, կավը, խմորը, դեֆորմացնելիս նրանցում առաձգականության ուժ չի ծագում և նրանք չեն վերականգնում իրենց ձևը: Դա պլաստիկ դեֆորմացիա է։ Երբ ծանրոցը դնում ենք հենարաններ ունեցող տախտակի վրա, տախտակը ճկվում է։ Նրա մեջ առաջացած առաձգականության ուժը բեռի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր և հավասարակշռում է ծանրոցի կշիռը։ Բեռը հեռացնելուց հետո տախտակը վերականգնում է իր ձևը, հետևաբար նրա դեֆորմացիան առաձգական է: 
4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ
Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:
5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից
Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից, ընդ որում, որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:
6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ, և ինչպե՞ս է այն ուղղված:
Առաձգական ուժը այն ուժն է որը առաձգական դեֆորմացիաի ժամանակ հետ է բերում մարմնի սկզբնական ձևը, այն միշտ ուղղված է ազդեցության հակառակ կողմ:
7.Հուկի օրենքի ձևակերպում
Առանձնական  դեֆորմացիայի ժամանակ տվյալ մարմնում առաջացած ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:
8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը
Fառ=kx
9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը
Ուժաչափի հիմնական մասը զսպանակ է, որը վերջանում է կեռիկով։ Զսպանակին ամրացված է ցուցիչ։ Երբ զսպանակի կեռիկի վրա ուժ է ազդում, այն սահում է ուժաչափի հենքին ամրացված սանդղակի վրայով և ցույց է տալիս ուժի համապատասխան արժեքը։
10.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը
Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա: