Պատմություն 9

Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայսրությունների տիրապետության տակ XX դ. սկզբին

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ/գրավոր/
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս սկսվեցին և ի՞նչ ընթացք ունեցան հայ-թաթարական բախումները։

Հայ–թաթարական բախումները (հայ–ադրբեջանցի բախումներ) սկսվեցին 1905 թ. սկզբին՝ Ռուսական կայսրության հեղափոխական իրադարձությունների հետ։ 1905 թ․ փետրվարի 6-ին Բաքվում տեղի ունեցավ առաջին բախումը, սակայն Նիկոլ Դումանը կարողանում է համախմբել ինքնապաշտպանական ուժերը և հակահարված տալ թաթարներին։ Բախումները տարածվեցին ամբողջ Այսրկովկասում։ Հայ հեղափոխական դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունները կազմակերպում են ինքնապաշտպանական մարտեր։ Հայ ժողովրդի կողքին էր նաև Հայ առաքելական եկեղեցին։ Բախումները ավարտվեցին 1906 թ. սեպտեմբերին, Ռուսաստանում հեղափոխական շարժում­ների թուլացման հետևանքով։
բ. Նշի՛ր։ Թվարկի՛ր երիտթուրքերի՝ Աբդուլ Համիդի քաղաքականության շարունակողներ
լինելու հանգամանքը հիմնավորող մի քանի փաստ։

Աբդուլ Համիդը պետական քաղաքականության հիմքում դրել էր պանիսլամիզմը։ Երիտթուրքերը փոխարինեցին այն պանթյուրքիզմով, որը նույնպես հայերի և մյուս ժողովուրդների նկատմամբ ճնշում էր։ Աբդուլ Համիդի օրոք տեղի ունեցան 1890-ական թթ․ հայերի կոտորածները։ Երիտթուրքերի օրոք՝ 1915 թ․ կազմակերպվեց Հայոց ցեղասպանությունը։ Երկու վարչակարգերն էլ ձգտում էին թուլացնել և ոչնչացնել կայսրության քրիստոնյա ժողովուրդների ազատագրական շարժումները։
գ. Քննի՛ր։ Ի՞նչ էր պանթյուրքիզմը և ի՞նչ վտանգավոր հետևանքներ էր ենթադրում։

Պանթուրքիզմի նպատակն էր միավորել բոլոր թուրքախոս պետությունները և ժողովրդին որպես մեկ մեծ պետություն։ Սակայն դա նպաստեց հայ և այլ ժողովրդի իրավունքների խախտմանը, կոնֆլիկտների և սահմանադրական ազատությունների կրճատմանը։ Նաև այն հանդիսացավ ինչպես 1915թ․ Հայ Ցեղասպանության հիմքերից մեկը։

Պատմություն 9

Հայոց ցեղասպանության քաղաքականության սկիզբը Օսմանյան կայսրությունում

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ նախապատրաստական քայլեր կատարվեցին մինչ կոտորածների սկսելը։ Ինչո՞ւ ստեղծվեցին «Համիդիե» հեծելագնդերը։
Աբդուլ Համիդ II-ը արգելեց պաշտոնական գրագրություններում Հայաստան անվանման օգտագործումը։ 1880-ական թթ. կայսրության տարածքում բնակվող հայերի հանդեպ բռնություններ գործադրվեցին։ Ծանրացան նրանց վրա դրված հարկերի պայմանները։ «Համիդիե» հեծելագնդերը ստեղծվեցին Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ազատագրական շարժումները ճնշելու համար։
բ. Նշի՛ր։ Ո՞ր քայլերը նպաստեցին Զեյթունի ինքնապաշտպանության հաղթանակին։

1895 թ. կեսերին հնչակյան մի խումբ գործիչներ տեղափոխվեցին Զեյթուն և սկսեցին նախապատրաստվել: Զեյթունցիները հոկտեմբերի 18-ին գրավեցին Զեյթունի թուրքական զորամասը՝ ձեռք բերելով հարուստ ռազմավար։ Առաջին անհաջողություններից հետո Ռեմզի փաշան սուլթանից խնդրեց 50 հզ օգնական զորք ուղարկել։ Սուլթանը հեռացրեց նրան, իսկ նոր հրամանատար Էդհեմ փաշան սկսեց բանակցություններ զեյթունցիների հետ, որն ավարտվեց 1896 թ. հունվարի 30-ին Հալեպում կնքված հաշտությամբ։
գ. Քննի՛ր։ Ինչո՞ւ վանեցիները վայր դրեցին զենքերը։
Արդյոք դա ճի՞շտ որոշում էր։

Հունիսի 8-ին՝ զենքի սպառման հետևանքով, հայերը հարկադրված ընդունեցին թուրքերի առաջարկած զինադադարի պայմանները։ Ինքնապաշտպանության ղեկավարները և մոտ 1000 վանեցի ուղևորվեցին Պարսկաստան, սակայն Սբ. Բարդուղիմեոս վանքի մոտ նրանք հարձակման ենթարկվեցին։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ նշանակություն ունեցան ինքնապաշտպանական մարտերը։
Վանի ինքնապաշտպանությունը մի կողմից ողբերգական էր մեծ կորուստների պատճառով, բայց մյուս կողմից՝ դարձավ ազգային դիմադրության խորհրդանիշ։ Իսկ Զեյթունի ինքնապաշտպանությունը շատ բարենպաստ էր, քանի որ առանց նրա իմ կարծիքով հայ ժողովրդի կոտորումները կշարունակվեին։
2. Վերլուծի՛ր։ Կոտորածների իրականացման մեջ ի՞նչ նշանակություն ունեցան կրոնը և մուսուլման հոգևոր առաջնորդները։
3. Բացատրի՛ր։ Ի՞նչ հանգամանքներ խանգարեցին Աբդուլ Համիդ II-ին իրականացնելու հայերի ամբողջական ոչնչացումը