Պատմություն 9·Էսսե

Էսսե «Այծեմնիկ» — «Թմկաբերդի առումը»

Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐԴՈՒՆ ՄՂԵԼ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՔԱՅԼԵՐԻ։ ԳՆԱՀԱՏԻ՛Ր ՀԵՐՈՍՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՐԻ՛Ր՝ ԴՈՒ ԵՐԲԵՎԷ ԿԱՏԱՐԵ՞Լ ԵՍ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՐԱՐՔ (ԿԱՄ ԿՈՒԶԵԻՐ ԿԱՏԱՐԵԼ), Ո՞ՐՆ Է ԵՂԵԼ/ԿԼԻՆԻ ԱՅՆ ԵՎ ԻՆՉԻ՞Ց ԴՐԴՎԱԾ ԵՍ ԳՈՐԾԵԼ/ԿԳՈՐԾԵՍ

Արդյո՞ք բոլոր դավաճաններն էին փոշմանում իրենց արարքների համար։ Թմկատիրուհու և Այծեմնիկի պատմությունները ցույց են տալիս, թե ինչքան տարբեր կարող են լինել մարդիկ, երբ խոսքը գնում է իրենց պետության ճակատագրի մասին։ Մարդիկ բոլորն էլ ունակ են անսպասելի քայլերին, սակայն ոչ բոլորն են մտածում դրանց հետևանքների մասին։

Թե՛ գեղավերստական, թե՛ պատմական հատվածներում երկու կանայք էլ կանգնած էին բավականին դժվար ընտրության առաջ, սակայն մեկը կատարեց այդ ընտրությունը խելամիտ ձևով, հօգուտ իր պետությանը, իսկ մյուսը՝ շահի և իր փառասիրության։ Ընտրություն կատարելուց առաջ մարդը պետք է մի լավ մտածի դրա հետևանքների մասին՝ թե ինչ նա կշահի, իսկ ինչ կկորցնի այդ որոշումը կատարելուց։ Այծեմնիկն իրեն զոհաբերեց հանուն իր հայրենիքի, պաշտպանելով ժողովրդին մինչև իր վերջին շունչը՝ անտեսելով իր վերքերը և ցավը։ Ի տարբերություն Այծեմնիկի՝ Թմկատիրուհին առաջնորդվում էր սեփական շահով՝ զոհ գնալով փառասիրությանը և անհեռատես քաղաքականությանը։ Արդյունքում տուժեց ոչ միայն ինքը՝ որպես անձ, այլ կատարվեց ավելի մեծ ողբերկություն՝ ընկավ Թմկաբերդը։ Մարդիկ կարող են մեկին կուրորեն հավատալով՝ դիմել անհեռատես և կտրուկ քայելի, չհասկանալով և չըմբռնելով դրանց ողբերգական հետևանքները։ Նման անսպասելի քայլերի մարդուն կարող է դրդել նրա պոռթկուն, անկանխատեսելի խառնվածքը, եսասիրությունը և փառասիրությունը։ Այծեմնիկի կերպարը ցույց է տալիս, որ պետք է առաջնորդվել պարտքի զգացմունքով և հավատարմությամբ։ Մինչ դեռ Թմկատիրուհին չծառայեց ոչ՛ հայրենիքին, ոչ՛ էլ սիրո։
Վստահ եմ՝ դավաճաններից շատերը հետագայում հասկացել են իրենց սխալը, սակայն ոչինչ հետ բերել չի ստացվի, միևնույնն է մարդու անձնական նեղ շահը վեր դասվեց ընդհանուր բարօրությունից։

Ինչ վերաբերվում է ինձ՝ ես էլ եմ ժամանակին դիմել կտրուկ քայլերի, սակայն այդ քայլերը չեն բերել այդպիսի ողբերգական հետևանքների, ինչպես, օրինակ՝ Թմկատիրուհու որոշումը։ Կարծում եմ յուրաքանչյուր մարդ ստիպված է եղել գոնե մեկ անգամ կատարել այդպիսի որոշում։ Ըստ իս՝ Այծեմնիկի և Թմկատիրուհու կերպարները անհամեմատելի են, նրանց որոշումները միմյանց լրիվ հակառակ են։ Այսպիսով՝ մարդը չպետք է առաջնորդվի վախով, նախանձով կամ սեփական շահով, նա նույն ժամանակ պետք է մտածի իր հայրենիքի և մոտիկների մասին։ Դավաժանելով ինչ-որ մեկին, մարդը առաջին հերթին դավաճանում է ինքն իրեն։ Մարդուն անսպասելի քայլերի կարող են մղել ուժեղ զգացումները, բայց իսկական ուժը ճիշտ ընտրություն կատարելն է նույնիսկ դժվար պահին։ Յուրաքանչյուրս էլ պետք է ունենանք արդարության զգացումը, ցանկացած որոշում ընդունելիս պետք է հիշել պատասխանատվության մասին, որպեսզի հետագայում կատարված որոշումները չբերեն ողբերգական հետևանքների։

Պատմություն 9

«Տիգրան և Աժդահակ» — Երվանդական Հայաստան 

Համադրելով պատմական փաստերն ու գեղարվեստական հատվածները՝ ներկայացրո՛ւ Տիգրան Երվանդյանին՝ որպես պետական և քաղաքական գործչի՝ համապատասխան հատվածներով հիմնավորելով պատասխանդ։

Տիգրան Երվանդյանին համարում էին ամենահզոր և ամենախոհեմ թագավորը։ Համադրելով Մ․ Խորենացու «Տիգրան և Աժդահակ» վեպը պատմական իրադարձությունների հետ՝ ես կփորձեմ ներկայացնել Տիրգան Երվանդյանին՝ որպես պետական և քաղաքական գործչի։ Թե՝ պատմական, թե՝ գեղարվեստական հատվածներում, Տիգրան Երվանդյանը ներկայացված էր որպես հրաշալի թագավոր, ով օրինակ էր ծառայել շատերի համար։

Թագաժառանգ Տիրգան Երվանդյանը, Կյուրոս Մեծի հետ դաշնակցելով՝ ապստամբություն է կազմակերպում Մարաստանի վրա՝ ապացուցելով իր խիզախությունը։ Երվանդ I-ի ժամանակ Հայաստանը կախվածություն ուներ Մարաստանից, իսկ Տիրգանը այդ կախվածությունը վերացրեց՝ Հայաստանը դարձնելով ավելի հզոր և անկախ պետություն։ Տիգրան Երվանդյանի իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա, և Հայաստան մինչև Ք․ ա․ 522թ․ արտոնություններ ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ։ Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աչքի էր ընկնում իր իմաստնությամբ ու տաղանդով, նա նույնիսկ աշակերտել էր մի փիլիսոփայի: Մ․ Խորենացու խոսքերով էլ Տիգրանն ամենաքաջ, ամենախոհեմ և ամենահզոր թագավորն էր։ Բոլորն իրեն նախանձում էին, իսկ հաջորդ թագաժառանգների համար Տիրգանն օրինակ էր ծառայել։

Ըստ հայկական ավանդության՝ հենց Հայոց արքա Տիգրանն էլ վճռական պայքարում սպանեց Աժդահակին:Աժդահակին այնքան էր մտահոգում Տիգրամի դաշնակցությունը Մարաստանի թշնամի՝ Պարսից Կյուրոս թագավորի հետ, որ նա նույնիսկ սկսեց սարսափելի երազներ տեսնել։ Նա անհանգիստ մտածում էր, թե ինչպես կարելի է վերջ դնել Կյուրոս Մեծի և Տիգրանի դաշնակցությանը։ Երազն իր խորհրդականներին պատմելուց հետո Աժդահակն իրենցից օգնություն խնդրեց։ Նա վստահ էր, որ Տիգրանը կտապալի Մարաստանը։ Պատվիրակների միջոցով Աժդահակը Տիգրանին նամակ է ուղարկում՝ ցանկանալով կնության առնել Տիգրանի քրոջը՝ Տիգրանուհուն։  
Համաձայնվելով՝ Տիգրանը շատ մեծ սխալ է կատարում։ Աժդահակը քրոջը եղբոր դեմ է տրամադրում, սակայն միևնույն է՝ Տիգրանուհին եղբորն ամեն ինչի մասին տեղեկացնում էր։ Աժդահակը, դրա մասին իմանալով, որոշում է Տիգրանին հանդիպման կանչել։ Սակայն Տրգրանն Աժդահակի պես միամիտ չէր։ Նա գիտակցում էր, որ Աժդահակը վատ մտադրություններ ունի։ Նախօրոք զորք հավաքելով՝ Տիգրանը համաձայնվում է հանդիպմանը։ Տիգրանի կասկածները ճիշտ էին․ նա կանխատեսել էր ճակատամարտը։ Ճիշտ որդեգրված մարտավարության շնորհիվ Տիգրանին հաջողվում է տապալել Մարաստանը և Աժդահակին ու ազատել քրոջն ու իի երկիրը։

Ըստ իս՝ Տիգրան Երվանդյանը շատ հմուտ և իմաստուն պետական գործիչ էր։ Լինելով նպատակասլաց և խոհեմ անձնավորություն՝ նա կարողանում է ազատել հայկական թագավորությունը դավաճան դաշնակցից՝ վերահաստատելով իր անկախությունը և որևէ մեկ այլ երկրի ղեկավարի չհնազանդվելու փաստը։ Որպես պետական գործիչ Տիգրանը միանգամայն համապատասխանում է Մովսես Խորենացու և օտարազգի պատմիչների վկայություններին և նկարագրություններին։ Իմ կարծիքով՝ Տիգրանն այնպիսի թագավոր էր, ով պատրաստ էր ամեն ինչին՝ հանուն իր պետության սահմաններն անսասան և ապահով պահելու։ Նրա բոլոր ջանքերն ուղղված էին երկրի անկախությունը պահպանելուն, բարօրությանը և զարգացմանը։

Պատմություն 9·Գրականություն 9·Էսսե

«Հայկ և Բել» — «Ազատություն»

Տվյալ էսսեում ես կմեկնաբանեմ ազատության գազափարը՝ համադրելով Մ․ Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը Մ․ Խորենացու «Հայկ և Բել» ավանդազրույցի հետ։

«Հայկ և Բել» ավանդազրույցը համարվում է հայ ժողորդի և Հայաստանի ստեղծման հարցի սկզբնաղբյուրը։ Մովսես Խորենացին Հայկին նկարագրում է՝ որպես գանգռահեղ, թիկնեղ, վառվռուն աչքերով և հաստ բազուկներով մի երիտասարդի։ Բաբելոնի աշտարակաշինության փորձը ավարտվեց անհաջողությամբ, և Հայկը որոշում է աբստամբություն բարձրացնել Բելի տիրապետության դեմ։ Բելը համարվում էր մարդկության առաջին բռնակալը, ում հաջողվեց բռնանալ մյուսներին և զավթել ամբողջ երկիրը։ Հայկը հեռանում է Բաբելոնից և սակավաթիվ մարդկանց հետ բնակվում մի լեռան մոտ։ Այնտեղ կառուցում է բնակավայր, որը հետագայում նվիրում է իր թոռանը՝ Կադմոսին։ Իսկ ինքը տեղափոխվում է հյուսիս-արևմուտք և բնակություն է հաստատում մի դաշտում, որը կոչվում էր Հարք։ Բելը միշտ ձգտել էր նրան, որ բոլորն իրեն հնազանդվեն։ Եվ իմանալով, որ Հայկը հեռացել է Բաբելոնից՝ դավաճանելով նրան՝ Բելը իր որդիներից մեկի գլխավորությամբ ուղարկում է մի պատգամավորություն։ Բելի հիմնական պահանջն էր, որ Հայկն ընդունի իր գերակա իրավունքը։ Նաև Բելն առաջարկեց Հայկին բնակություն հաստատել իր տիրապետության ցանկացած կետում՝ վերադառնալով Բաբելոն։ Սակայն Հայկը մերժում է Բելի առաջարկը՝ խստությամբ հետ ուղարկելով Բելի պատգամավորներին։ Բելը չհավանեց Հայկի պատասխանը և մեծ հետևակ զորքի հետ գալիս է Հայաստան։ Վանա լճի ափին տեղի ունեցավ Հայկի և Բելի ճակատամարտը։ Հայկը եռաթև նետով տապալում է Բելին և վերջապես ազատություն է ձեռք բերում։ Հայերը Հայկին նմանեցնում են աղեղնավոր որսորդ Օրիոնին, երբեմն՝ նույնիսկ Հրատ կամ Մարս մոլորակին։

Մ․ Նալբանդյանը իր բանաստեղծության մեջ ազատությունը ներկայացնում է՝ որպես մարդու բնական իրավունք, սակայն նրա համար պետք է պայքարել։ Բոլորն էլ ցանկանում են ի ծնե ազատություն ունենալ, բայց Նալբանդյանի խոսքերով՝ «ազատություն սիրողներին այն աշխարհը խիստ նեղ է»։ Մանուկը, օրորոցը և ձեռքերը պարզելը խորհրդանշում են մանկություն։ Շատերը ազատություն լսելով պատկերացնում են իրենց մանկությունը։ Երբ նրանք անհոգս էին, դժվարությունների մասին մեծ պատկերացում չունեին և ուղղակի վայելում էին իրենց կյանքը։ Ներկայումս մարդը ստիպված է պայքարել ազատության համար։ Նույնիսկ առաջ, Մ․ Նալբանդյանը, Մ․ Խորենացին և բազմաթիվ այլ գրողներ պայքարում էին ազատ խոսքի և մտածողության համար, գրելով այդ ամենի մասին։

 Ըստ իս՝ ազատության համար պետք չէ պայքարել կամ անցնել դժվարություններ միջով, որպեսզի ունենա ազատ խոսքի իրավունք, ամեն մարդ ունի ազատության իրավունք, և ոչ ոք չի կարող մարդուն զրկել այդ իրավունքից։ Ամեն դեպքում, հիմա, որպեսզի դու ազատ կյանքին հասնես՝ ստիպված ես բազմաթիվ դժվարությունների միջով անցնել։ Կարևորն այն է, որ դու այդ ճանապարհին չհանձնվես։ Հայկը շատ լավ օրինակ է, նա ազատատենչ մարդ էր։ Անցնելով հսկա ճանապարհ՝ նա կարողացավ մուտք գործել ազատ կյանք։ Բանաստեղծության մեջ ներկայացված է, որ երեխան փոքրուց ազատությանն է սպասում՝ չիմանալով, որ աշխարհում ազատությանը հեշտությամբ ոչ ոք չի հասնում։ Իմ կարծիքով՝ ազատությունն այն է, երբ դու կարող ես ազատ արտահայտել քո կարծիքը և ապրել այնպես, ինչպես դու ես ուզում։ Սակայն ամեն ինչն ունի իր չափն ու սահմանը, և քո ազատությունը չպետք է նեղություն բերի քո շրջապատին։

Պատմություն 9·Էսսե

Էսսե՝ «Սպիտակ ձին» և «Առաջին աշխարհամարտ»

Առաջին աշխարհամարտը շատ ծանր հետևանքներ թողեց հայ ժողովրդի համար։ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին» գրված է հենց Առաջին աշխարհամարտի տարիների իրադարձությունների վրա։ Առաջին աշխարհամարտում հայերի մասնակցությունը շատ մեծ դեր ունեցավ։

Առաջին համաշխարհային պատերազմը սկսելուց հետո անմիջապես սկիզբ առավ կամավորական շարժումը։ Ռուսական կայսրությունում բնակվող շուրջ 2 միլիոն 54 հազար հայերից ռուսական բանակ են զորակաչվում մոտ 200 հազար հոգի։ Երբ Անտանտի երկրների բանակներում ծառայում էր շուրջ 50 հազար հայ։ Կամավորական ժոկատների կազմակերպման նպատակներ բանակների ուժերով Արևմտյան Հայաստանը ազատագրել և հայկական ինքնավարություն ստեղծել։ Սկզբում 1914 թ․ աշնանը կազմակերպվում են չորս կամավորական ջոկատներ։ Առաջինի հրամատարն էր Անդրանիկը, երկրորդինը՝ Դրոն, երրորդինը՝ Քեռին։ Հետագայում կազմակերպվեցին ևս երեք ջոկատներ։ Հայությունը բավականին դրամ հանգանակեց ջոկատների հանդերձավորման համար։ Ռուսաստանի շահերը Մերձավոր Արևելքում և մասնավորապես Արևմտյան Հայաստանում համընկնում էին հայ ժողովրդի ազատագրական ձգտումներին։ Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու կոչը լայն արձագանք ստացավ նույնիսկ արտասահմանում։ Տարբեր երկրներից կամավորներ էին ժամանում։ Այսպիսով կամավորական ջոկատներն իրենց մասնակցությունն ունեցան ռուսական բանակի մի շարք հաղթանակներում։

«Սպիտակ ձին» ստեղծագործության մեջ իրադարձությունները նույնպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ էին նկարագրված։ Թագավորի հրամանով բոլոր ձիատերները իրենց ձիերով պետք է քաղաք գնային։ Սիմոնը հույս ուներ, որ իր ձին՝ Ցոլակը, չէր համապատասխանի թագավորի պահանջներին։ Իմանալով, որ ոտքը կոտրած կամ խոր վնասվածք ունեցող ձիերին չեն տանում, Սիմոնը Ցոլակի մեջքին չեչաքարով վերք է բացում։ Սակայն չնայած վերքին, ձիուն միևնույնն է տանում են։ Իսկ Սիմոնը մնում է իրեն խեղդող ցավով, ոչ միայն, որ Ցոլակին տարան, այլ նաև քանի որ նա նրան ցավ պատճառեց, կորցրեց իր Ցոլակին։ Սպիտակ ձին Կոստանդ աղայի ձին էր, և բոլորը վստահ էին, որ այդ ձիուն հաստատ կտանեն։ Սակայն Կոստանդ աղան շատ խորամանկ էր, երբ հերթը հասավ նրան, նա մի ուրիշ՝ պատերազմին անհամապատասխան ձիով դուրս եկավ հրապարակ։ Իսկ տուն վերադառնալու ժամանակ նա իր սպիտակ ձին բազմած, անցավ գյուղացիների մոտով, կարծես նրանց վրա ծիծաղելով, քանի որ շատերը կորցրել էին իրենց ձիերին։ Բակունցը այս պատմվածքով ներկայացնում է կյանքի անարդարությունը և անհավասարությունը, մարդկանց ստոր և խորամանկ լինելը։

Այսպիսով, պատերազմն ահռելի կորուստներ պատճառեց մարդկությանը, ծանր հետևանքներ ունեցավ արդյունաբերական հասարակության համար։ Հա՛մ պատմական հատվածում, հա՛մ գեղարվեստական հատվածում իրադարձությունները տեղի էին ունենում Առաջին աշխարհամարտի տարիներին։ Պատերազմի գլխավոր հետևանքներից մեկը երիտթուրքերի կողմից իրագործված Մեծ եղեռնի միջոցով տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի հայաթափումը։ Բազմաթիվ երկրներում տեղի ունեցան նաև ժողովրդավարական հեղափոխություններ, որոնց արդյունքում տապալվեց միապետությունը, և տարածվեց ժողովրդավարությունը։

Պատմություն 9

1918-1921թթ․ ՀՀ-ի կարևորագույն պայմանագրեր

ՊայմանագրերԹիվ (ամսաթիվ/տարեթիվ)ԿողմերԳլխավոր բովանդակությունԱրդյունք
Բրեստ-Լիտովսկի1918 թ․ մարտի 3Ռուսաստան-ԳերմանիաՌուսաստանը Թուրքիային էր վերադարձնում Արևմտյան Հայաստանը, 1877-1878
թթ. պատերազմի արդյունքում Ռուսաստանին անցած Կարսի մարզի տարածքը և այլն
Բաթում1918 թ. հունիսի 4Օսմանյան կայսրության և Անդրկովկասյան հանրապետություններՀայաստանի Հանրապետությունը ճանաչվեց որպես անկախ պետություն, սակայն նրա տարածքն զգալիորեն սահմանափակվեց՝ մինչև մոտ 12,000 քառ. կմ: Հայաստանը կորցրեց Կարսի, Արդահանի, Սուրմալուի և այլ տարածքներ, որոնք անցան Օսմանյան կայսրությանը։Այս պայմանագիրը ծանր հարված էր Հայաստանի համար, քանի որ այն ճանաչում էր հայկական տարածքների զգալի կորստի փաստը։
Սևր1920 թ. օգոստոսի 10Թուրքիայի սուլթանական կառավարություն և Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետություններՀայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապինզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ ընդամենը 90.000 կմ2 ելքով դեպի Սև ծով։ Հայ-թուրքական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը և գծեց Միացյալ և Անկախ Հայաստանի քարտեզը։Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք։ Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա։
Ալեքսանդրապոլ2 դեկտեմբերի, 1920թ.Հայաստանի Առաջին Հանրապետություն և Թուրքիայի Քեմալական կառավարությունՊատերազմը Թուրքիայի և Հայաստանի միջև հայտարարվում էր ավարտված։ Որոշվում էին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանները։ Թուրքիային էր անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանի, Շարուրի և Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո։
Պատմություն 9

Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի և Մուստաֆա Քեմալի կառավարությունների թիրախում. ՀՀ անկումը

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Նկարագրի՛ր բոլշևիկների ու քեմալականների մերձեցման գործընթացը: Ինչպե՞ս հասունացավ թուրք-հայկական պատերազմը և ինչպե՞ս ընթացան ռազմական գործողությունները:

Ռուսաստանում իշխանության էին անցել բոլշևիկները, որոնք ուզում էին դուրս մղել Անտանտին և կանխել որևէ երկրի օգտագործումը իրենց դեմ։ Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ձևավորվել էր ազգային-ազատագրական շարժում, որն ընդդիմանում էր ինչպես Անտանտին, այնպես էլ Սևրի պայմանագրին, որով նախատեսվում էր նաև անկախ Հայաստան՝ տարածական զգալի մեծությամբ։Այս պայմաններում բոլշևիկական Ռուսաստանը և քեմալական Թուրքիան գտան ընդհանուր հետաքրքրություններ:
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ դիրքորոշում ունեին Անտանտի տերությունները պատերազմի ընթացքում, և արդյոք նրանցից որևէ մեկն աջակցել է Հայաստանին: Ինչու՞ հայկական բանակը պարտություն կրեց և ովքե՞ր են պատասխանատու այդ պարտության համար:

Անտանտի տերությունները 1920 թ․ թուրք–հայկական պատերազմի ընթացքում գործնականում չաջակցեցին Հայաստանին․ նրանք պատերազմից հոգնած էին, զբաղված էին Ռուսական բոլշևիկների շարժման տարածումը կասեցնելու հարցով և չէին պատրաստվում ուժով իրականացնել Սևրի պայմանագիրը։ Հայկական բանակը պարտվեց, որովհետև մաշված, փոքրաթիվ, սոված ու զենքի պակաս ունեցող բանակով չէր կարող դիմակայել քեմալականների լավ կազմակերպված և բոլշևիկներից աջակցություն ստացող զորքերին։
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ շահեր ու նպատակներ էին միավորում բոլշևիկներին ու քեմալականներին:

Պատմություն 9·Էսսե

Ինտեգրված Էսսե։ Թեմա՝ «Խենթը», Արամ Մանուկյան,9-րդ դասարան

Ժամանակաշրջանը և միջավայրը մեծ ազդեցություն է թողնում մարդու վրա։ Որոշ պայմաններում մարդը կգնա հսկա կորուստների, որխեսզի իր հայրենիքը պահմանվի։ Օրինակ՝ Վարդանը, Րաֆֆու «Խենթը» վեպից, ով խենթ քուրդ ծաղրածու ձևանալով շրջում և տեղեկություններ է հավաքում թշնամու բանակի մասին, ապա իր նամակը ապահով հասցնում է Տեր-Ղուկասովին։

Արամ Մանուկյանը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկն էր։ Նա հայ-ազատագրական պայքարի կարևորագույն գործիչներից էր։ Արամ Մանուկյանը ղեկավարում էր ՀՅԴ Վանի կազմակերպությունը և մեծ դեր ունեցավ Վանի ինքնապաշտպանության կազմակերպման մեջ։ 1915 թ․ ապրիլի 5-ին նրա նախաձեռնությամբ ստեղծվեց Զինվորական մարմինը, որը ղեկավարեց Վանի ինքնապաշտպանությունը և փրկեց հազարավոր հայերի կյանքը։ Մայիսի 7-ին Արամ Մանուկյանը նշանակվեց Վանի նահանգապետ, սակայն հուլիսին, ռուսական զարքերի նահանջից հետո, Վանում ապրող հայերը ստիպված էին Վանից հեռանալ։ 1917 թ․ դեկտեմբերին Արամ Մանուկյանը գործուղվեց Երևան, որպեսզի կազմակերպի ինքնապաշտպանական և պետականաշինության աշխատանքները։ 1918 թ․ մարտի 24-ին ընտրվեց Երևանի նահանգի դիկտատոր և ղեկավարեց ռազմական ու քաղաքական գործերը։ 1918 թ․ մայիսին, երբ թուրքական զորքերը մոտենում էին Երևանին, Արամ Մանուկյանը վճռական դեր ունեցավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերի կազմակերպման գործում։ Այս հաղթանակներն ապահովեցին հայաստանի անկախությունը։

1877 թվականի սեպտեմբերին Թիֆլիսից Երևան ճանապարհվելիս Րաֆֆին Դիլիջանում հանդիպել է Բայազետի պաշտպանությանը մասնակցած վիրավոր զինվորների, որոնք էլ պատմել են, որ իրենք փրկվել են մի զինվորի շնորհիվ, ով խենթ քուրդ ձևանալով` ճեղքել է այդ տարածաշրջանում գտնվող թուրքերի ու քրդերի զինված շրջափակումը, լուր հասցրել գեներալ Արշակ Տեր-Ղուկասովին, որի օգնությամբ էլ ազատագրվել են Բայազետի պաշարված բերդում գտնվող հայ և ռուս զինվորները: Րաֆֆին այս նյութը դարձնում է արդեն ծրագրված վեպի թեմա։ Վեպը սկսվում է  Բայազետի միջնաբերդի կռվի ու շրջափակման նկարագրությամբ։ 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի տարիներին նկատելի աշխուժանում է հայ ազգային-ազատագրական շարժումը: Շատերը լիահույս են, որ ռուսների հաղթանակով Արևմտյան Հայաստանը կազատագրվի թուրքական լծից: Մոտ 1000 ահյ և ռուս զինվորներ կանգնած էին 20000 քրդական և թուրքական բանակի դեմ։ Միջնաբերդում սնունդ և ջուր չկար, վիրավորների թիվը հետզհետե աճում էր, իսկ մոտակա աղբյուրից ջուր բերելու փորձերը ավարտվում էին զոհերով։ Զինվորների ոգին ըմկճվում էր, երբ ականատես էին լինում, թե ինչպես 3 օր թուրքերը կոտորում էին շրջակա հայերին: Վեպի հերոսը՝ Վարդանը՝ նույն խենթը, այս ամենին հետևում էր ոչ թե ցավով, այլ կատաղությամբ։ Եթե թուրքերը գրավեին Բայազետի բերդը, ապա հեշությամբ կհասնեին Երևանին։ Վարդանի դիմաց առաջանում է մեկ խնդիր՝ հասցնել իր օգնություն խնդրող նամակը ռուսական բանակի հրամանատարին՝ Տեր-Ղուկասովին, որպեսզի վերջինս հասներ օգնության։ Վարդանը համաձայնվում է վերցնել մահապարտի պարտականությունը իր վրա, և ձևանալով խենթ քուրդ ծաղրածու, նա շրջում էր, տեղեկություններ հավաքելով թշնամու բանակի մասին։ Ապա իր նամակը ապահով հասցնում էր Տեր-Ղուկասովին։ Մեկ այլ խենթ էր Միքայել Դուդուկջյանը, նույն ինքը՝ Սալմանը։ Նա քայլում էր գյուղից գյուղ, փորձում էր դպրոցներ հիմնել և հիմքից ձևափոխել հայ մտածելակերպը: Պայքարին մասնակցում էր նաև Մելիք-Մանսուրը, որը չարչի ձևանալով տեղեկատվություն և զենք էր ապահովում:

Բայազետում Վարդանի հերոսական արարքից հետո, Րաֆֆին ընթերցողին ծանոթացնում է պատերազմից մի քանի տարի առաջ կատարված դեպքերին: Հայությունը խաղաղ էր, խաղաղ էր նաև տանուտեր Խաչոյի բազմանդամ նահապետական ընտանիքը։ Խաղաղությունը, սակայն հարաբերական է: Մի կողմից քրդերն իրենց Ֆաթթահ Բեկի գլխավորությամբ անընդհատ կողոպտում էին հայերին, մյուս կողմից Թովմաս Էֆենդին, հարկեր հավաքողը։ Տանուտեր Խաչոյի տանն են հյուրընկալվել Վարդանը և Պարոն Սալմանը։ Տանուտեր Խաչոյի զավակներից կրտսերը գեղեցիկ Լալան է, որին տղայի զգեստներ են հագցնում և Ստեփանիկ են անվանումէ թաքցնելով նրա աղջիկ լինելը, որպեսզի քրդերի չար նկրտումներից նրան հեռու պահեին։ Ֆաթթահ բեկը և Թովմաս էֆենդին գիտեին, որ Լալան աղջիկ է, և այն դառնում է տանուտեր Խաչոյի ընտանիքի քայքայման պատճառը։ Լալայի աղջիկ լինելը գիտեր նաև Վարդանը, նա սիրահարվել էր Լալային և պարզվում էր, որ սերը փոխադարձ էր։ Թովմաս Էֆֆենդու մեքենայությունների արդյունքում ձերբակալվեցին Խաչոյի որդիները՝ Սալմանը, և Վարդանը։ Լալան ստիպված էր լքել տունը, որպեսզի չընկնի քուրդ բեկի ձեռքերը։ Պատերազմն արդեն սկսել էր, և Վարդանը, որ բանտի փոխարեն հայտնվել է Բայազետի պաշարման թոհուբոհում, նամակը Տեր-Ղուկասովին հասցնելուց հետո, շտապում է գտնել Լալային, բայց գտնում է միայն սիրելիի սառը գերեզմանը: Լալայի շիրիմը գրկած, ցավից ցնորված Վարդանը տեսիլքների մեջ տեսնում է ապագայի իր երազանքների Հայաստանը՝ անկախ, ազատ, բարգավաճ, կրթված և ազգային բարձր ինքնագիտակցությամբ: 

Այսպիսով, Րաֆֆին փորձում էր իր վեպի օգնությամբ ժողովրդի մեջ արթնացնել ազգային ինքնագիտակցությունը, ազգի ճակատագիրը սեփական ուժերով տնօրինելու և զենքի ուժով հայրենիքն ազատագրելու գաղափարը: Արամ Մանուկյանը մեծ ջանքեր գործադրեց հայկական կանոնավոր բանակի ստեղծման համար և պայքարեց օրինականության հաստատման ուղղությամբ՝ դարձնելով իր երկիրը անկախ։ Ներկայումս Հայաստանը Վարդանի երազանքների Հայաստանն է՝ անկախ, ազատ և կրթված։ Ըստ ինձ՝ Արամ Մանուկյանը հրաշալի պետական գործիչի օրինակ է՝ հայրենասեր և հսկա ջանքեր գործադրող, որպեսզի իր հայրենիքը փրկվի։

Պատմություն 9

Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս ընթացան Հայկական հարցի քննարկումները Փարիզի խաղաղության վեհաժողովում։
բ. Բացատրի՛ր։ Բացատրի՛ր ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայաստանի մանդատի հարցում:

Հայերի ձգտում­ներին համահունչ որոշվում է Հայաստանի մանդատը ստանձնելու համար դիմել ԱՄՆ-ին և խնդրել նրա նախագահ Վ. Ուիլսնին անկախ մանդատի հարցից որոշել հայթուրքական սահմանը:1920 թ. մայիսին անհատապես Վ. Ուիլսնը ընդունում է իրավարար դառնալու առաջարկը, ապա Հայաստանի մանդատի ընդունման պաշտոնական հայտով դիմում է խորհրդարանին: Բայց Սենատը հունիսի 1-ին մերժում է Հայաստանի մանդատի համար լիազորություններ տրամադրել նախագահին:
գ. Վերլուծի՛ր։ Հայաստանին վերաբերող ի՞նչ դրույթներ էր պարունակում Սևրի պայմանագիրը: Ինչպե՞ս էին կարգավորվելու տարածքային վեճերը Վրաստանի ու Ադրբեջանի հետ՝ ըստ Սևրի պայմանագրի։

1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրները Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Ըստ պայմանագրի՝ 1․ Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմաններն կորոշվեն պետությունների ընդհանուր համաձայնությամբ։ 2․ Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես ազատ և անկախ պետություն։ 3. Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու պետությունների միջև սահմանազատումը թողեցին ԱՄՆ-ի վրա։

Պատմություն 9

Հայաստանի Հանրապետության պետական համակարգը և խորհրդանիշները

Պատասխանել հարցերին

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Նկարագրի՛ր ՀՀ կառավարման համակարգը, բանակն ու խորհրդանիշները: Հաջորդականությամբ թվարկի՛ր ՀՀ վարչապետերի անունները:

Հայաստանը խորհրդանարանական երկիր է, երկրի առաջին դեմքը վարչապետն է, երկրորդը՝ ԱԺ-ի նախագահը, որից հետո՝ հանրապետության նախագահը։ Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ հայկական բանակը եղել է ռուսական բանակի ազդեցության տակ։ Այդ ժամանակ բանակ էին զորակոչվում 20-25 տարեկան տղամարդիկ։ Հայաստանի պետական խորհրդանիշներն են՝ դրոշը, օրհներգը, սահմանադրությունը և զինանշանը։
Առաջին հանրապետության վարչապետերն են եղել՝ Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Համազասպ Օհանջանյան, Սիմոն Վրացյան։
բ. Բացատրի՛ր։ Քանի՞ խորհրդարան է գումարվել ՀՀ-ում, ի՞նչպես են դրանք ձևավորվել:

Գումարվել է երկու խորհրդարան։ Առաջին խորհրդարանը ձևավորվել է Հայոց ազգային խորհրդի հիմքի վրա, որին համամասնորեն գումարվել են կուսակցությունների և հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Երկրորդ խորհրդարանը ձևավորվել է ընտրությունների
միջոցով՝ կուսակցական սկզբունքով, ընդհանուր, հավասար, ուղղակի, գաղտնի քվեարկության իրավունքների հիման վրա։
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ գործառույթներ են իրականացրել ՀՀ կառավարությունը, խորհրդարանը և դատարանները:

Կառավարությունը ղեկավարել է գործադիր իշխանությունը և տնտեսությունը։
Խորհրդարանը ընդունել է օրենքներ, հաստատել կառավարությունը և բյուջեն։
Դատարանները ապահովել են արդարադատությունը՝ շրջանային դատարաններ, դատական պալատ, սենատ։