Հայոց Լեզու 9

Գործնական աշխատանք կետադրությունից.26.09

1․ Կետադրել նախադասության բազմակի անդամները:

Թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում, թե՛ հեռավոր շեներում իշխում էին պարսիկները: Անակնկալ մտնում էին տները գոմ ու մարագ, պարտեզ ու հնձան, պահանջում ոսկի արծաթ ուտելիք հարս ու աղջիկ: Մեծամեծ խմբերով մտնելով այգիները` ոչ այնքան ուտում, որքան ջարդում էին, տրորում, քանդում, ավերում: Ամայություն, չարագուշակ լռություն, ահ ու սարսափ էր տիրում ամենուր:

Գուսաններն այժմ անցնում էին այգիների արանքով, լքված փողոցներով, ուր չէր երևում ոչ՛ մարդ, ոչ՛ կենդանի: Թվում էր, թե այս վայրերում կամ՛ երբևէ ոչ ոք չէր ապրել, կամ՛ մի չար շունչ դաժանաբար քշել տարել էր ամենքին և ամեն ինչ:

Երիտասարդը նայում էր անթարթ ագահ աչքերով և մարդկային ոչ մի ստվեր չէր տեսնում, ոչ՛ սյունազարդ ճեմելիքում, ոչ՛ երկար սանդուղքի վրա, ու պալատը թվում էր լքված ու ամայի:

Անժիկը մտաբերում էր քաղաքը, իրենց դպրոցը, աշակերտական, շարքերը, կինոն, տրամվայը ու էլի հազար ու մի պես-պես բաներ։

Նրա դեմքի անտարբեր արտահայտությունը, աչքերի մեջ խաղացող թեթև արհամարհանքը կատաղեցնում, հունից հանում էին Միքայելին, միաժամանակ ճնշում շփոթեցնում:

Չեմ հասկանում` ինչի համար եք այդ ասում. ես չեմ կարող ձեզ ոչ՛ ատել, ոչ՛ արհամարհել:

Շուշանիկը մերթ կարմրում էր, մերթ գունատվում, մերթ ուզում էր քայլերն արագացնել և շուտ տուն հասնել:

Վարպետն ուզում էր իմանալ` ինչ՛ հագուստներ ունի թագավորը, ինչ՛ սուր, ինչպիսի՛ թագ, ինչպիսի՛ արտաքին բնավորություն: Եվ՛ թագավորի, և՛ թագուհու, և՛ նրանց որդիների մասին, ամեն մանրուք հետաքրքրում էր վարպետին:

Այդ կոպիտ, բիրտ, գռեհիկ խանութպանը միայն ծեծով չի բավականանա. նա կծեծի, կպատժի կնոջը, կպատժի չարաչար:

Ինչո՞ւ սիրեց այդ, կնոջը ինչո՞ւ չհասկացավ, որ մարդկային կյանքում ահագին դեր են խաղում ծագումը, շրջանը, ավանդույթներն ու սովորությունները:

2. Կետադրել տրոհվող որոշիչները։

Երիտասարդն իր առջև տեսավ ծանոթ միջնաբերդը, վերից վար ծառաստանով շրջապատված և կանաչների մեջ կորած այգին ատամնավոր պարսպով ու բուրգերով գոտևորված:

Քիչ հետո երևաց Ավագ կամ, ինչպես կոչում էին, Վաղարշապատի դուռը զույգ աշտարակներով և բարձր բուրգերով, որոնց վրա ծածանվում էին պարսից դրոշներ բազմաթև արծվի զինանշանով:

Դեմ դիմաց կանգնած էր մի տղամարդ ծանոթ ժպիտով, ժամանակի ճերմակ փոշուց սպիտակած մազերով, բայց երիտասարդական առույգ կեցվածքով ու վեհատեսիլ:

Մերթընդմերթ նավթահանքերից լսվում էին ինչ-որ խշշյուններ. դա դեպի ամբարները հասնող նավթի ձայնն էր՝ միօրինակ ու տաղտկալի:

Բեկին մոտեցավ մելիք Թուրինջը, գեղջկական հագուստով, գլխաբաց ու շփոթված:
Աղոթասրահ մտան երկու քահանա, մեկը տեր Սարգիսը՝ միջահասակ, նիհար մարմնով, խորամանկ աչքերով, հազիվ քառասուն տարեկան. մյուսը՝ տեր Հովսեփը բարձրահասակ, սպիտակամորուս, բարի դեմքով ծերունի:

Քաղաքի սակավամարդ, նրբանցքներից մեկով քայլում էր մի երիտասարդ, ուսերից վար թափվող դարչնագույն զգեստով, մուգ շագանակագույն մույկերով:

Երկար քայլելուց հետո վերջապես հասան մի լեռնահովիտ՝ սառնորակ աղբյուրներով պաղ, շնկշնկան քամիներով թափանցիկ օդով ու երփներանգ ծաղիկներով և որոշեցին այլևս չշարունակել ճամփան և ապրել երկրային այդ շքեղ դրախտում:

3․Սովորական շարադասությամբ որոշիչները դարձնել հետադաս, ապա համապատասխանաբար կետադրել:
Սամվելը, նայելով մոր արդուզարդին, ասաց.
— Բոլորը գեղեցիկ է, բոլորը հրաշալի է։ Մահիկը, զարդարված խոշոր ալմաստներով, կթափե քեզ վրա բոլոր բարիքները, իսկ ադամանդները, փայլփլուն տաշվածքներով, գունավոր շողարձակումներով, մշտական ուրախություն կներշնչեն քեզ։ Թանանը, մեխակի ձևով, միշտ անուշահոտությամբ կհրապուրե քո հոտոտելիքը, իսկ փիրուզանը, նրբերանգված կապույտի բոլոր գույներով, կլիացնի քո արկղերը ոսկով և արծաթով։ Գինդերը, ոսկյա, վառվող բոլոր գույներով, կպահպանեն քո լսելիքը անախորժ ձայներից, իսկ զմրուխտները, կայծկլտացող կանաչի ցոլցլուն գույներով, միշտ ուրախալի լուրերով կզվարճացնեն քեզ։
Մանյակը, շարված խորհրդավոր հուռութքներով, կկուրացնի օձի ու վիշապի աչքերը՝ քո անձը անխոցելի պահելով թունավոր զեռունների ու միջատների խայթոցներից։ Դրա մեջ է բոլորին գայթակղեցնող քո թովիչ զորությունը։ Ապարանջանները, ոլորված օձերի նման և թանկագին քարերով, քո բազուկներին կտան հաջողություն, իսկ թևակապերը, զարդարված մարջանով և գույնզգույն հուլունքներով, քեզ հեռու կպահեն չար աչքից ու պատահարից, դևերի, քաջքերի և աներևույթ ոգիների պատրանքներից։ Մատանին, ակնազարդված կարմիր հակինթներով, մարդկանց մոտ քեզ հաճելի կդարձնի, իսկ օղը, ագուցված սուտակի քարերով, կփարատի վշտերդ։ Երրորդ մատանիդ, դրվագված վարդագույն սուտակի քարերով, կհալածի դևերին։ Չորրորդ մատանիդ, խայտաճամուկ օձաքարով, կոչնչացնի թույների ներգործությունը, իսկ հինգերորդ մատանիդ, հակիկի դեղնագույն քարերով, կոչնչացնի մարդկանց չար մտքերը։

Հայոց Լեզու 9

Գործնական աշխատանք հնչյունափոխությունից.29.09

1. Ո՞ր բառում արմատի հնչյունափոխություն չկա.
ա. համբուրել, հանգուցալուծում, սրտամոտ, դերասանական
բ. կրավորական, կծվահամ, միջնադարյան, գործնական
գ. մշտավառ, շքահանդես, մրճաձուկ, վարկաբեկել
դ. նյարդայնանալ, խճանկար, գծապատկեր, վիպագիր
ե. թխամորթ, բնական, սառցաբեկոր, թվանշան
զ. սերնդակից, ձեռագրաբան, կատվախոտ, քաղքենի
է. ճչակ, սնդուկ, ձիթապտուղ, փետրազարք
ը. գեղեցկադեմ, խուզարկու, շիկավուն, ընդգծում
թ. քմահաճ, լրահավաք, գնանկում, բաժնետոմս
Ժ. հատկանիշ, ոճրագործ, մթամած, հոգեբուժարան
ժա. վճռաբեկ, կրթված, օժտել, սարդոստայն
ժբ. թվազույգ, քղանցք, իրիկնային, կորուսյալ
ժգ. բարեսրտորեն, հնավանդ, մարդկայնորեն, պատանեկան
ժդ. հավասարազոր, որկրամոլ, փոշեխառն, հնչուն
ժե. հավիտենական, մշակութային, զրախոսություն, հնձվոր
ժզ. կրկնուսույց, ատենադպիր, ողջունել, կապտորակ

2. Ո՞ր բառում ածանցի հնչյունափոխություն կա.
ա. ազնվայր, սնահավատ, սիգաճեմ, սրճաման
բ. սիզախոտ, մամլել, շարժման, հնագետ
գ. պատմվածք, մարմնական, վարչական, սնանկանալ
դ. ուսուցչական, ձեռագիր, պատրանք, մահճակալ
ե. առօրեական, որդյակ, բարորակ, դռնապան
զ. գրավչություն, կալանավայր, արդուկ, վիպասք
է. հայրենադարձ, ալյակ, ամրակ, ջնջոց
ը. լսարան, սննդամթերք, գյուղատնտես, զսպանակ
թ. զմռսել, առաձգական, այժմեական, տավղահար
ժ. բնութագիր, կարկաչյուն, կուրացնել, երկվայրկյան
ժա. բուժակ, դստրիկ, ըմպել, գալստյան
ժբ. ծածկամիտ, գործնականորեն, հմտանալ, պատժաչափ

3. Ո՞ր բառում արմատի հնչյունափոխություն կա.
ա. նախնադար, կառուցվածք, դեղնազօծ, լրտես
բ. գործնական, սերնդափոխություն, հրթիռ, վայրենություն
գ. հավերժական, ականջալուր, ներարկել, սրահայաց
դ. գուժկան, ուսուցչանոց, առաջնային, միաբան
ե. վերջնագիր, վիմարձան, ուխտադրուժ, հասկանալ
զ. սուզակ, սառցաբեկոր, դպիր, կոչնակ
է. կարծրամիտ, վկայական, կարգազանց, դերուսույց
ը. հրավերք, ենթարկվել, բրդել, մկրատել

4. Նշեք այն բառը, որում երկհնչյունը սղվել է.
ա. սփռոց, հորաքույր, կուրացուցիչ, վերջալույս
բ. ձնհալ, սառցաբեկոր, սուրալ, կտակել
գ. արնավառ, ձնեմարդ, փայլփլել, լուծարում
դ. բուրաստան, բնավեր, սյունազարդ, կապտավուն
ե. ժանեկազարդ, խոխոջուն, քնքշանալ, ալրաղաց
զ. բուսակեր, համայնական, հեծելազոր, սփռել
է. ձնագնդի, սառցահատ, վայրիվերո, նույնանման
ը. գունեղ, պաշտոնեական, արնանման, անուշահամ

Հայոց Լեզու 9

Գործնական աշխատանք 09.24

1․ Լրացնել բաց թողնված տառերը:

Նա նստեց առափնյա մի նստարանի վրա հոգնած ոչ թե գիշերվա անքնությունից կամ ոգելից ըմպելիքներից, այլ հոգեկան տառապանքներից: Ամենուրեք, ուր նայում էր, հայացքի առջև երևում էին մի զույգ անմեղ աչքեր: Ո՛չ, ինքը երբևիցե նրանց չի ձ…ի ճակատագրի քմահաճույքին, երբեք չի բաժանվի նրանցից ո՛չ հանուն հայրական անե…քի, ո՛չ հասարակական արհամար…անքի: Ս…բատին մտքերից կտ…եց ա… կողմից լսվող բոժոժների ձայնը: Ու…տերի քարավանը բար…րանում էր դեպի ավազոտ լեռները, դեպի նա…թից ու շո…ուց զեր… բնությունը: Նայելով բիբլ…ական կեն…անիներին մար…. կարծում է, թե գտնվում է հինավուր…, անաղար… մի ուրիշ աշխար…ում: Այնինչ ձախ կողմում՝ ջրերի վրա, օր…րվում են շո….ենավերը, կայ…կլտում էլ…կտրական լամպերը: Շուրջբոլորը սփ…ված է շո…ու և երկաթի գոռոզ թա…ավորությունը: Նավաստիները ժրաջան…րեն լվանում են նավերի տա…տակամածները՝ եր…ելով այն առո…ջ, ա…նական ձայնով, որի մեջ զգացվում է ջրերի տա…երային զորությունը:

2․Վանկատել և բոլոր հնարավոր ձևերով տողադարձել հետևյալ բառերը՝
Երաժշտական — ե-րա-ժըշ-տա-կան
անկյուն — ան-կյուն
Մկրտիչ — Մը-կըր-տիչ
ակնդետ — ա-կըն-դետ
լեռնաբնակ — լեռ-նա-բը-նակ
հեղաշրջում — հե-ղա-շըր-ջում
Ստեփան — Ստե-փան
գերբնական — գեր-բը-նա-կան
փայլփլուն — փայլ-փը-լուն
հետաքրքրվել — հե-տա-քր-քր-վել

3․Գրել մեկ բառով՝ կատակ անել, բարև տալ, գլխի ընկնել, ձեռ առնել, սիրտ տալ, կարգի բերել, վայր բերել:

Կատակել, բարևել, հասկանալ, ծաղրել, սրտապնդել, կարգավորել

4․ Արտագրել տրված նախադասությունները՝ ընդգծված բառերի կողքին փակագծում գրելով համապատասխան հարցը:

Աղավնիներն ու ճնճղուկները աշխուժորեն թռչկոտում են այս ու այն կողմ իրենց համար կեր որոնելու: — Աղավնիներն ու ճնճղուկները ինչպե՞ս են թռչկոտում այս ու այն կողմ իրենց համար կեր որոնելու։
Աստղերը հետզհետե կորցնում են իրենց փայլը: — Աստղերը ինչպե՞ս են կորցնում իրենց փայլը։
Թերակղզու հետևից բարձրանում է բոսորագույն արեգակը: —— Ինչպիսի՞ արեգակ է բարձրանում թերակզղու հետևից։

5․Շարունակել պատմությունը 10-12 նախադասությամբ։
Մաշտոցի անունը կրող պողոտայի վերջում բարձունքի վրա, կանգնած է ուշագրավ մի շինություն կերտված մոխրակապտավուն բազալտից: Դա Երևանի Մատենադարանն է…

Հայոց Լեզու 9

Գործնական աշխատանք 09.19

1. Լրացնել բաց թողնված տառերը:
Աշտիշատի հինավուրց վանքի խցերից մեկում` ընդարձակ թախտի վրա, նստել էին երեք երիտասարդ: Ձեթի ճրակն իր պղտոր լույսով լուսավորում էր երեք բազմահոգ դեմքերը: Երիտասարդներից մեկը հաղթանդամ, բարձրահասակ, խոշոր կազմվածքով և փառահեղ մի տղամարդ էր: Երկրորդը, ընդհակառակը, ավելի կարճահասակ, քան միջահասակ էր և ավելի նրբակազմ, քան հաղթանդամ: Այդ քնքուշ կազմվածքի վրա բնությունը դրել էր մի շնորհալի գլուխ, որին ավելի պատշաճ կլիներ մի պարթև մարմին: Նա խոսում էր առնական ձայնով, որի ելևէջները հնչում էին պողպատային հնչերանգներով: Վառվռուն աչքերի մեջ նշմարվում էին թրթռուն կրակներ: Երրորդ երիտասարդը օժտված էր անբասիր գեղեցկությամբ: Փարթամ գիսակները սփռվել էին թիկունքին, վերին շրթունքին նկատվում էր նորածիլ ընչացքը: Իսկ սևորակ աչքերի մեջ նշմարվում էր անբացատրելի վրդովմունք: Առաջինը Սահակ Պարթևն էր, երկրորդը Մեսրոպ Մաշտոցը, երրորդը Սամվելը` երեքն էլ աշխույժ, եռանդով լի երիտասարդներ:

2Կազմել հետևյալ բառերի հոգնակին` մարդ, կին, դասագիրք, վերնատուն, առանձնատուն, մեծատուն, վիպագիր, տապանագիր, ձուկ, գառ, տնամերձ, արոտավայր, թռչուն, էլեկտրասյուն, ոտնաձայն:
Մարդիկ, կանայք, դասագրքեր, վերնատներ, առանձնատներ, մեծատներ, վիպագիրներ, տապանագրեր, ձկներ, գառներ, տնամերձեր, արոտավայրեր, թռչուններ, էլեկտրասյուներ, ոտնաձայներ

3․ Հետևյալ բառերը ենթարկել բառակազմական վերլուծության` պարզկա, հիսնամյակ, լուսե, թփուտ, արդուկ, հարթուկ, այրուձի, մայրաքաղաքային, պահածո, վախեցնել, թռչկոտել
պարզկա — պարզ+կա
հիսնամյակ — հիսուն+ամյակ
լուսե — լույս+ե
թփուտ — թուփ+ուտ
արդուկ — արդ+ուկ
հարթուկ — հարթ+ուկ
այրուձի — այր+ու+ձի
մայրաքաղաքային — մայր+ա+քաղաք+ային
պահածո —
վախեցնել —
թռչկոտել —

4․Բացատրել հետևյալ բառերի իմաստը` բարձրուղեշ, ախոյան, անձկալի, անձկություն, գամել, ստեպ-ստեպ, հապճեպ, նողկանք, ջլատել, զերծ:
բարձրուղեշ — ճյուղերը բարձր
ախոյան — թշնամի, հակառակորդ
անձկալի — կարոտով լի
անձկություն — նեղություն
գամել — հառել, մեխել
ստեպ-ստեպ — հաճախ
հապճեպ — շտապ, արագ
նողկանք — զզվանք
ջլատել — թուլացնել
զերծ — ազատ

5․ Կազմել երկուական նախադասություն` տրված նույնանուն բառերը գործածելով տարբեր իմաստներով՝ ակ, հարկ:
1․ Միայն իններորդ հարկի բնակարանները չեն գնել։
2. Նրա կյանքը լի էր հարկերով։

1․ Աղջիկը ամենաշատը հավանեց առաջին մատանու ալմաստե ակը։
2. Ճանապարհին մեքենայի ակը հանկարծակի ծակվեց։

Հայոց Լեզու 9

Գործնական քերականություն․ 15․09

1․ Լրացնել բաց թողնված տառերը։
Ամառային այդ տոթ միջօրեին, երբ հանկարծակի մոլեգնած մրրկահողմը անթափանց փոշու ամպեր էր բարձրացնում, Էջմիածնի բարձրաշեն Մայր տաճարի դարպասներից ներս ընդարձակ քառակուսի բակում, հավաքվում էին սրդողած հոգևորականները: Ոմանք սև պարեգոտները ամփոփել էին գոտիներով, ոմանք՝ թողել արձակ: Ոմանք կնգուղով էին, ոմանք` գլխաբաց: Չնայած անախորժ քամուն` նրանք, խառնիճաղանջ խմբերով կանգնած սաղարթախիտ ծառերի հովանու տակ, արտակարգ հուզված խոսում էին` տրտուն դեմքերին ինչ-որ չարագույժ մտահոգություն: Ողջ միաբանությունը իր բոլոր եպիսկոպոսներով, վարդապետներով, սարկավաքներով այնտեղ էր: Այնտեղ էր պարթևահասակ Հակոբ եպիսկոպոսը` վշտալլուկ դեմքով մի մարդ, նրբակազմ Եղիազար վարդապետը` զայրույթից սփրթնած, Գրիգորիս թարգմանիչը, անգամ մառանապետ Հովհաննեսը, որ երբևէ որևէ բանի չէր խառնվում: Հավաքվածների մեջ կային նաև կմախք հիշեցնող ճգնավորներ, որոնք հագել էին կոշտ հանդերձներ և պարանե գոտիներով պրկել մեջքը: Նրանք ժուժկալ էին և դժողքի սարսափի ներքո խեղդում էին ախորժակը՝ իրենց նվիրելով քաղցի, ծարավի, աղոթքի։

2․ Ճիշտ գրել հետևյալ բաղադրյալ հատուկ անունները՝ փոքրատառերը ըստ անհրաժեշտության փոխարինելով մեծատառերով․
Չինական Ժողովրդական Հանրապետություն, Փոքր Մասիս, Նոր Արեշ, Պետրոս առաջին, «Ամբոխները խելագարված» պոեմ, Անվտանգության խորհուրդ, Շախմատի Համաշխարհային Ֆեդերացիա, Նոր Տարի, Ժողովրդական Կրթության Գերազանցիկ Կրծքանշան։

3․ Տրված դարձվածքներով կազմել մեկական նախադասություն․
Բախտը ժպտալ, քանի գլխանի է, հողին հավասարեցնել, կյանքի կոչել, պոչը կտրել։
1. Այս անգամ բախտը նրան ժպտաց։
2. Քանի՞ գլխանի է, որ մենակ այդքան ճանապարհ է անցել։
3. Երկրաշարժի հետևանքով շենքը հողին է հավասարվել։
4. Նրա միակ նպատակն էր իր նախագծերը կյանքի կոչել։

4․ Գրել հետևյալ բառերի հոմանիշները․
Մաքուր — ջինջ
ահաբեկել — սպառնալ
անվանարկել — անպատվել
հապաղել — դանդաղել
ախտահանել — վարակահանել
ըմպել — խմել
շողոքորթ — կեղծավոր
անարգել — արհամարել
հնազանդվել — լսել
անբիծ — մաքուր

5․ Գրել տրված գոյականներին բնորոշ հատկանիշները․
Գիրք — հաստ, դասական, հնագույն
բժիշկ — ուշադիր, հոգատար, հայտնի
քաղաք — զարգացած, գեղեցիկ, մարդաշատ
դասարան — մաքուր, դասավորված, պարտաճանաչ

6․ Խմբավորել հականիշները․
Կեղտոտ, արտասվել, գաղտնի, մաքուր, բարի, ուրախանալ, անգութ, անբիծ, նահանջել, անարատ, անսիրտ, գրոհել, չար, բացեիբաց, հրճվել, դաժան, հարձակվել, ի լուր ամենքի, ծիծաղել, բացահայտ, անագորույն, անաղարտ, ինքնակամ, հետ քաշվել, բռնի, ցնծալ։


7․ Տրված ածանցով և բառերից ընտրված համապատասխան արմատներով կազմել 6 ածանցավոր բառ (առանց երկրորդ ածանցի)։
Տ նախածանցով
Կարողություն, տղամարդ, գետեզր, ոհմակ, հաճոյախոսություն, իրական, բզզալ, գեղեցկատես, ձևամոլություն, սնանկ, պարանախաղ, հասանելի։
Տհաճ, տգեղ, տձև, տհաս, տկար, տմարդ

Տար նախածանցով
Երգահան, վերջնական, կարգապահ, դրամապանակ, գիրանալ, կցակառույց, կուսակալ, կրկնասեռ, նախահարձակ, ձևույթ, տեսականի, համակերպվել։
Տարադրամ, տարակույս, տարակարգ, տարասեռ, տարաձև, տարատեսակ

Ակ վերջածանցով
Երկրագունդ, կրափոշի, ետնադուռ, աղյուսաշեն, արձանագրություն, բուժօգնություն, հյուղ, կողք, մահագույժ, կատվառյուծ, վտիտ, ընդունելի։
Գնդակ, ունակ, աղյուսակ, դռնակ, բուժակ, հյուղակ

Հայոց Լեզու 9

Գործնական քերականություն․10․09

Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը, բառակազմորեն վերլուծիր։
Ա. Ոսկեվառ — ոսկի + ա + վառ
գինեվաճառ — գինի + ա + վաճառ
գերեվարել — գերի + ա + վարել
ոսկեվազ — ոսկի + ա + վազ
հոգեվարք — հոգի + ա + վարք
կարեվեր — կարի + ա + վեր

Բ. Ոսկևորել — ոսկի + ավոր
գոտևորել — գոտի + ավոր
ուղևոր — ուղի + ավոր
ուղևորվել — ուղևոր + վել
սերկևիլ — մեկ ամբողջական արմատ
հևիհև — հևի (կրկնաբառ)

Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:
Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնեվարդ, արևելաեվրոպական, սևագրել, եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուղևոր:

Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն—ով գրվում:
Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ, ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:
Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:
Բ խմբի բառերի «ան»-ը նախածանց է, իսկ Ա խմբի բառերը նախածանցներ չունեն։

Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն և բառարանով ստուգի՛ր:
Անպաճույճ, ամբարտակ, ամփարատ, անբասիր, անբերան, ամպրոպ, համբերություն, հանպատրաստից, անփառունակ, անպատեհ, անբարոյական:

Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն։
Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժողք լիներ: Գլորվում էր զառիվայր լանջով:
Ձայնն էլ խզված էր ու խռպոտ: Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր: Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են: Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել: Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:

Տրված բառերը վանկատի’ր և բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:
Գրա-վչու-թյուն — գրա-, գրավչու-
ժո-ղովր-դա-կան — ժո-, ժողովր-, ժողովրդա-
ճեր-մա-կա-թև
— ճեր-, ճերմա-, ճերմակա-
թևա-տա-րած
— թևա-, թևատա-
ուղե-վորու-թյուն
— ուղե-, ուղևորու-
ավ-յուն
— ավ-

Տրված բառերը վանկատի՛ր:
Անիրական — ա-նի-րա-կան
անապահով — ա-նա-պա-հով
չորքոտանի — չոր-քո-տա-նի
հեռագրել — հե-ռա-գրել
հետապնդում — հե-տա-պն-դում
տձևություն — տը-ձե-վու-թյուն
հարավարևմտյան — հա-րա-վա-րև-մտ-յան

Փորձի՛ր բացատրել, թե ինչպե՞ս է կատարվել տրված բառերի տողադարձը:
Ան- օգուտ, ան- արվեստ, երկ-ոտանի, հյուսիս- արևելյան, նախ-օրոք, մանր-ատամ, բևեռ-աղվես:
Տրված բառերը բաժանվում են ըստ նախածանցների (ան նախածանց) կամ բարդ բառերի բաղադրիչների։

Ուշադրություն դարձրու՛ տողադարձված բառերին և պարզի՛ր, թե ինչո՞ւ գաղտնվանկի ը-ն չի գրվում:
Սևա- գրել, մանրա- նկարչություն, մակա- գրություն, մանրա խնդիր,ակն- դետ, ակն- կալել, մանրա- պճեղ։

Հայոց Լեզու 9·Հայոց Լեզու։ շտկողական

Հայտորոշիչ թեստ. 02.09

Մաս 1-ին
1. -Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ,- ասաց Բենը Էմմային, — եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ:
2. -Նվագել գիտե՞ս,- հարցրեց Էմման:
3. -Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում:
4. Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին:
5. Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է արդյոք երբևէ հասկանալ նրան:
6. Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին:
7. «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել,- ենթադրեց Էմման,- ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելիս կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս մտովի նորից վերապրում է այն»:
8. -Նվագել գիտե՞ս,- դարձյալ հարցրեց Էմման:
9. -Ո՛չ, չգիտե՛մ,- ասաց նա:

Մաս 2-րդ
1. Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները, ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին: 2. Այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան: 3. Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը արդեն երկար-երկար ժամանակ փորձում է ինքն իր մեջ մի շատ լավ բան հայտնաբերել:
4. Ոչ ոք չէր մոտենում նրանց, և Բենը սկսեց անել այն, ինչը, իր բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի:
5. -Հաճելի է հնչում,- ասաց նա՝ նայելով Էմմային:
6. -Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում,- ասաց Էմման:
7. -Ես ամենևին ինձ նկատի չունեմ,- ասաց Բենը: 8. — . Խոսքս դաշնամուրի մասին է:
9. Հիանալի հնչողություն ունի, չնայած այդքան փոքր է:
10. Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց:
11. -Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար:
12. Եվ բավականին շատ էլ վաճառում ենք:
13. Կարող եք, իհարկե, մաս-մաս վճարել:

Մաս 3-րդ
1. -Որտե՞ղ են պատրաստում,- հարցրեց Բենը:
2.-Ստույգ չգիտեմ: 3. Կարծեմ Ֆիլադելֆիայում: 4. Կարող եմ հարցնել:
5. Նեղություն մի՛ կրեք,- ասաց Բենը: — 6. Դուք նվագո՞ւմ եք։ 7. —Ո՛չ, նվագել չգիտեմ։ 8.Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու: 9.Խնդրեմ, դուք կարող եք էլի նվագել,- ասաց նա: 10. -Ես նվագել չգիտեմ: 11. -Ես լսում էի, երբ դուք նվագում էիք: 12. -Մի՞թե դա նվագել է: Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։ 13. -Ինձ համար հաճելի էր լսել, մի քիչ էլ նվագե՛ք,- փորձեց համոզել վաճառողը:

Մաս 4-րդ
1. Նա մոտեցրեց աթոռը, և Բենը մի քանի վայրկյան նվագելու ինչ-որ փորձեր արեց, այնուհետև մեղեդու նման մի բան գտավ, և երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ։ 2. Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց: 3. -Երանի կարողանայի գնել,- ասաց նա,- շնորհակալություն: 4. Նրանք երկուսով դուրս եկան խանութից, և փողոցում Էմման ասաց.-Իսկ ես ոչինչ չգիտեի…
5.-Ինչի՞ մասին,- հարցրեց Բենը:
6-Քո մասին:
7.-Երեկոները ես միշտ մտածում եմ, թե որքան լավ կլիներ, եթե դաշնա- Տուր ունենայի:
8.-Որտե՞ղ ես նվագել սովորել,- հարցրեց Էմման:
9.-Երբեք էլ չեմ սովորել,- ասաց Բենը:
10. -Որտեղ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել:
11. Նրանք իրար հրաժեշտ տվեցին ու գնացին տարբեր ուղղություններով: 12.Աղջիկը համոզված էր, որ այսպես թե այնպես, ինչ-որ մի օր Բենը լաշնամուր կունենա:
Ըստ Վիլյամ Սարոյանի

Առաջադրանքներ
1. Ո՞ր միտքն է ճիշտ՝ ըստ տեքստի բովանդակության։
1) Խանութ մտնելուց մի քանի օր առաջ Բենը դաշնամուրային համերգ էր լսել։
2) Բենը երաժշտական կրթություն ուներ:
3) Բենը խանութ մտավ, որպեսզի դաշնամուր գնի:
4) Բենը կարծում էր, որ ինքը չի կարողանում լավ նվագել:

2. Հետևյալներից ո՞րն է Էմման համառորեն պնդում` հակադրվելով Բենին:
1) Ինքը երբեք Բենին չի հասկանա:
2) Բենը նվագել գիտի:
3) Բենը մի օր դաշնամուր կունենա:
4) Բենը արտասովոր մարդ է:

3. Ո՞ր բառաձևն է սխալ գրված:
1) թեյի
2) գնայի
3) կարդայի
4) երգեյի

4. Ո՞ր տարբերակում է գծիկը ավելորդ:
1) ինչ-որ
2) հենց-որ
3) կամաց-կամաց
4) քիչ-քիչ

5. Ո՞ր բառում հնչյունափոխություն չկա:
1) գուրգուրանք
2) ուղղություն
3) հատկապես
4) միջին

6. Ո՞ր բառում է տառերի և հնչյունների քանակը հավասար:
1) նկատել
2) ամենևին
3) թախծալի
4) ենթադրել

7. Դաշնամուրային բառում քանի՞ բաց և քանի՞ փակ վանկ կա:
1) 3 բաց, 2 փակ
2) 2 բաց, 3 փակ
3) 3 բաց, 1 փակ
4) 4 բաց, 1 փակ

8. Տրված բառերից որի՞ հոմանիշը տեքստի II հատվածում կա:
1) փաղաքշանք
2) տենչանք
3) մեծարանք
4) պարծանք

9. Ի՞նչ է նշանակում համակել բառը։
1) ամբողջապես պատել
2) դժգոհությամբ վանել
3) կասկած հայտնել
4) միայնությունից տխրել

10.Ո՞ր բառն է պարզ:
1) մեղեդի
2) ժամանակ
3) զգացում
4) հրաշալի

11. Ո՞ր բառում նախածանց չկա:
1) արտասովոր
2) անկյուն
3) ենթադրել
4) տարօրինակ

12. Տեքստի ո՞ր հատվածում արգելական հրամայականով բայաձև կա:
1) I
2) II
3) III
4) IV

13. Ո՞ր բառի հոգնակին է կազմվում եր-ով։
1) դաշնակահար
2) խմբավար
3) խմբագիր
4) խաչքար

14. Ո՞ր բառի հոլովումն է սխալ գրված:
1) ցանկություն -ա ներքին
2) աղջիկ — այլաձև
3) նվագել -ու արտաքին
4) րոպե -վա արտաքին

15. Նախադասության անդամներից որի՞ ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:
Երեկոները ես միշտ մտածում եմ, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի:
1) ես — անձնական դերանուն, առաջին դեմք
2) միշտ — ածական, դրական աստիճան
3) կլիներ — բայ, ենթադրական անցյալ
4) եթե — ստորադասական շաղկապ

16. Ո՞ր նախադասության մեջ է համադասական շաղկապը նախադասության անդամներ կապել:
1) I. 1
2) II. 1
3) II. 4
4) IV. 2

17. Տրված նախադասության մեջ ընդգծվածը ի՞նչ պաշտոն է կատարում:
Հիանալի հնչողություն ունի, չնայած այդքան փոքր է:
1) ձևի պարագա
2) որոշիչ
3) ստորոգելի
4) չափի պարագա

18. III հատվածի ո՞ր նախադասությունն է պարզ համառոտ:
1) 2
2) 3
3) 6
4) 7

19. նախադասության մեջ ո՞ր խոսքի մասով արտահայտված գոյականական անդամի լրացում չկա:
1) գոյականով
2) ածականով
3) դերբայով
4) դերանունով

20. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա:
Նա մոտեցրեց աթոռը, և Բենը մի քանի վայրկյան նվագելու ինչ-որ փորձեր արեց, այնուհետև մեղեդու նման մի բան գտավ, և երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ:
1) աթոռը — ուղիղ խնդիր
2) մի քանի — չափի պարագա
3) երաժշտությունն – ենթակա
4) մեղեդու նման – որոշիչ

21. II հատվածից դո՛ւրս գրիր I բառ, որում ե -ն հնչյունափոխվել է ի-ի:
Ունենալ —ունի
22. I. 5 նախադասությունից դուրս գրիր 1 բառաձև, որի շեշտը վերջին վանկի վրա չէ։
23. II հատվածից դուրս գրիր բառ (բառաձև), որում գաղտնավանկ կա:

Ձգվեցին, ը գաղտնավանկ
24․ Տեքստի ո՞ր բառն է նշանակում ճշգրիտ։

Ստույգ
25․ IV հատվածում ի՞նչ բառերով է բնութագրվում Բենի նվագած երաժշտությունը։

Մեղմ ու թախծալի
26. II հատվածից դո՛ւրս գրիր 1 կրկնավոր բարդություն։

Մաս-մաս
27. II հատվածից դո՛ւրս գրիր որոշյալ դերանունը։

Ամեն ինչ
28. II. 3 նախադասությունից դո՛ւրս գրիր 1 մակբայ։

Կողքին
29․ IV. 1 նախադասությունից դո՛ւրս գրիր պատճառական բայը։

Մոտեցրեց 
30․ I հատվածից դո՛ւրս գրիր վաղակատարով դրված որևէ բայ։

Լսել
31. I. 7 նախադասությունից դո՛ւրս գրիր 1 համակատար դերբայ։
Տեսնելիս 
32. Գրի՛ր II հատվածի այն բարդ նախադասության համարը, որի ոչ մի բաղադրիչում ենթակա չկա։
2
33. I. 7 նախադասության ուղղակի խոսքը ինչո՞ւ է չակերտներում գրված:
Խոսքը գրվում է չակերտներում, եթե բարձրաձայն չի ասվում, չունի զրուցակից, մտաբերվում է, կարդացվում է, կամ ասվում է ինքն իրեն:.
34. Գրի՛ր I. 4 նախադասության դաշնամուրին բառի պաշտոնը:
Դաշնամուրին — գոյական, ուղղակի լրացում
35. Հետևյալ նախադասության շարադասությունը փոխիր այնպես, որ ստորակետերը չդրվեն, և դիր համապատասխան կետադրությունը: 
Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց:
Էմման նկատեց նրա ժպիտը և մտածեց
36. Ի՞նչ կարծիք կազմեցիր Բենի մասին։ Մտքերդ շարադրիր 50-70 բառով։
Ինձ համար Բենը շատ հետաքրքիր կերպար է, նա իրոք դաշնամուր նվագել սովորելու ցանկություն ունի։ Բենը իր մեջ վստահ չէ և չի նկատում, որ իր մոտ ստացվում է գեղեցիկ երաժշտություն ստեղծել, չնայած, որ նվագել չգիտի և երբեք էլ չի սովորել։ Նրա ձեռքերը սև ու սպիտակ ստեղների վրա տեղաշարժվում էին, գրեթե նա իր ողջ կյանքն է ձեռնադրել դաշնամուրին և երաժշտությանը։