Կենսաբանություն 8

Նյարդային համակարգ

Պատասխանել հարցերին․
1. Ի՞նչ նշանակություն ունի նյարդային համակարգը:

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը: Նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար
2. Ի՞նչ բաժիններից է կազմված նյարդային համակարգը:

Նյարդային համակարգը կազմված է ծայրամասային և կենտրոնական բաժիններից։
3. Ո՞ր բաժիններն են մտնում կենտրոնական նյարդային համակարգի ﬔջ:

Կենտրոնական նյարդային համակարգի մեջ մտնում են գլխուղեղը և ողնուղեղը
4. Ներյոնների ինչպիսի՞ տեսակներ գիտեք:

Ըստ ձևի, նեյրոնները լինում են բրգաձև, աստղաձև, կլորավուն և ձվաձև։
5. Ի՞նչ է նյարդը:
6. Որո՞նք են նյարդերի տեսակները:

Զգայական, ներդիր, շարժողական

Կենսաբանություն 8

Սեպտեմբեր ամսվա կենսաբանության1. ամփոփում

1․ Ներկայացնել մարդու բջջի և հյուսվածքի կառուցավծքը։
Մարդու մարմինը մյուս օրգանիզմների նման ունի բջջային կառուցվածք: Բջիջները գտնվում են միջբջջային նյութում, որն ապահովում է նրանց մեխանիկական ամրությունը, սնունդը և շնչառությունը: Յուրաքանչյուր բջջի հիմնական մասերն են` ցիտոպլազման և կորիզը։ Բջջում գտնվում են թելանման գոյացումներ` քրոմոսոմները։ Մարդու մարմնի բջջի կորիզում (սեռական բջիջներից բացի) կա 46 քրոմոսոմ: Քրոմոսոմները` օրգանիզմի ժառանգական սկզբնակները կրողներն են, որոնք ծնողներից փոխանցվում են սերնդին:

Մարդու օրգանիզմում բջիջներն առաջացնում են հյուսվածքներ, իսկ հյուսվածքներն՝ օրգաններ: Բջիջների այն խումբը, որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք: Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։ Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից և միջբջջային նյութից։ Մկանային հյուսվածքը հեշտացնում է մարմնի մասերի շարժվելը, տեղաշարժը, ջերմության առաջացումը և օրգանների պաշտպանումը։ Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարխային շերտը, արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ 
2. Օրգան, օրգան-համակարգերի և օրգանիզմի կառուցվածքը և փոխադարձ կապը։

Մարդու օրգանիզմում կան մի քանի օրգան-համակարգներ։ Հենաշարժիչ, մարսողական, սիրտ-անոթային, շնչառական, սեռական, նյարդային և իմունային։ Ոչ մի օրգան ավելորդ չի, ամեն օրգան փոխազդում է մեկ ուրիշի հետ, ինչը նպաստում է մեր գոյությանը։ Հենաշարժիչ համակարգը կազմված է ոսկորներից ու մկաններից։ Սիրտ- անոթային համակարգը կազմված է սրտից ու արյունատար անոթներից։ Շնչառական համակարգը՝ քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ, թոքեր։ Իմունային համակարգը պաշտպանում է օրգանիզﬓ օտարածին մարﬕննե րից, նյութերից: Մարսողական համակարգը կազմված է բերանից, ըմպանից, կերակրափողից, տամոքսից, բարակ, հաստ և ուղիղ աղիներից: Նյարդային համակարգը կազմված է գլխխուղեղ , ողնուղեղ , նյարդային թելերից։
3. Գեղձերի տեսակները և յուրաքանչյուրից բերել մի քանի օրինակ։
Գեղձերը լինում են 3 տեսակի, ներզատական, արտազատական և խառը։ Արտազատական գեզձերը ունեն ծորաններ, որոնցով իրենց արտադրած նյութերն արտազատվում մարրրմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին։ Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը, քրտնագեղձերը և այլն։  Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, և արտադրված նյութերն անմիջապես անցնում են այրան մեջ։ Ներզատական գեղձերից են մակուղեղը, վահանագեղձը, ուրցագեղձը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային հատվածը, սեռական ու այլ գեղձեր։ Խառը գեղձերը դրանք այն գեղձերն են, որոնք ունեն և ներզատիչ և արտազատիչ մասեր։ Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։
4. Վերցնել մեկ գեղձային հիվանդություն և ներկայացնել։

Սահիկաշար
5. Ֆլեշմոբ
Չեմ կատարել
6. Ներկայացնել կենսաբանություն 8-րդ դասարանի բաժնի հղումը։
Բաժինը

Կենսաբանություն 8

Կենսաբանություն 09․30․2024

Լրացուցիչ աշխատանք — պատասխանել հարցերին․

1․ Մակուղեղի գործառույթի ինչպիսի՞ խանգարուﬓեր գիտեք:
Մակուղեղը կամ հիպոֆիզը մարդու ներզատիչ գեղձ է, որը կարևոր դեր է խաղում հումորալ կարգավորման պրոցեսներում։ Այն բաղկացած է երեք բլթից. առաջնային, միջին և ետին: Նրա առաջնային բլթի արտադրած հորմոնը աճի հորմոնն է: Այդ պատճառով դրա գերֆունկցիան  արտահայտվում է աճման խանգարմամբ և մանկական տարիքում բերում է հսկայության (գիգանտիզմի), իսկ մեծահասակների մոտ՝ ակրոմեգալիայի զարգացման։ Վերջինիս դեպքում գերաճում են քիթը, շրթունքները, լեզուն, ձեռքերի դաստակները: 
2․ Ո՞րն է վահանագեղձի գործառույթը. նրա թերգործառույթի և գերգործառույթի
դեպքում ինչպիսի՞ խանգարուﬓեր են առաջանում։

Մանկական հասակում այդ գեղձի թերֆունկցիան ընկճում է նյութափոխանակությունը, առաջ է բերում գաճաճություն հիվանդությունը, որի արդյունքում, ի տարբերություն թզուկության, խախտվում է մարմնի համաչափությունը և զարգանում է թուլամտություն: Հասուն հասակում թերֆունկցիայի արդյունքում առաջանում է լորձայտուց հիվանդությունը, որի հետևանքով մարմինն այտուցվում է, դանդաղում է սրտի աշխատանքը, իջնում է մարմնի ջերմաստիճանը, մարդը դառնում է անտարբեր շրջապատի նկատմամբ: Գերֆունկցիայի արդյունքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ախտանիշներն են գերգրգռված վիճակը, սրտի աշխատանքի արագացումը, ջերմաստիճանի բարձրացումը, մարմնի զանգվածի անկումը և դուրս պրծած աչքերը: Հայաստանում սննդի և ջրի մեջ դիտվում է յոդի պակաս, ինչը բերում է տեղային խպիպ հիվանդությանը (զոբ)
3․ Ինչպե՞ս են մակերիկաﬓերի և ենթաստամոքսային գեղձի հորմոններն ազդում ածխաջ րերի փոխանակության վրա:

Մարդու մակերիկամի կեղևային նյութը կամ կեղևը կազմված է Էպիթելային բջիջներից գոյացած երեք գոտիներից (խրձային, կծիկային, ցանցային) և արտադրում է ստերոիդային ավելի քան 40 միացություն՝ կորտիկոստերոիդներ, որոնք ազդում են  ածխաջրերի փոխանակության, ինչպես նաև սեռական ֆունկցիայի վրա։ Կեղևի ֆունկցիան կարգավորվում է հիպոֆիզի առաջային բլթում արտադրվող աղրենոկորտիկոտրոպ հորմոնով։ Միջուկային նյութը կազմված է հիմնականում էպիթելային բազմանկյուն խոշոր բջիջներից, որոնք գոյացնում են շարակցական հյուսվածքով և երակային մազանոթային ծոցերով միմյանցից սահմանազատված հանգույցներ։ Միջուկային նյութում արտադրվում են կատեխոլամիններ (ադրենալին, նորադրենալին), որոնք հաճախացնում մասնակցում ածխաջրային փոխանակության կարգավորմանը։

Կենսաբանություն 8

Գեղձեր, տեսակները, ֆունկցիաները

Լրացուցիչ առաջադրանք-պատասխանել հարցերին․

1. Ինչո՞վ են տրբերվում իրարից արտազատական և ներզատական գեղձերը
Արտազատական գեզձերը ունեն ծորաններ, որոնցով իրենց արտադրած նյութերն արտազատվում մարրրմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին։ Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, և արտադրված նյութերն անմիջապես անցնում են այրան մեջ։ Ներզատական գեղձերի կողմից արտադրված կենսաբանական ակտիվ նյութերը կոչվում են հորմոններ։
2. Ո՞ր գործընթացների վրա է ազդում մակուղեղը

Մակուղեղի հորմոնները կարգավորում են մի շարք գեղձերի աշխատանքը, օրգանիզմի աճը, հսկում են մեզի գոյացման գործընթացը և մաշկի գումավորումը։
3. Ո՞րն է վահանագեղձի գործառույթը

Վահանաձև գեղձը արտադրում է յոգ պարուկանող թիրօքսին հորմոն, որն ապահովում է օրգանիզմի բնականոն նյութափոխանակությունը, աճը, զարգացումը, նյարդային և սիրտ-անթոային համակարգների աշխատանքը։
4. Ինչու՞ է ադրենալինը կոչվում է << տագնապի հորմոն>>

Միջուկային շերտի հորմոն ադրենալինը բարձրացնում է արյան ճնշումը, նեղացնում արյան անոթները, նպաստում է գլիկոգենի քայքայմանը և արյան մեջ գլյուկոզի ավելացմանը։ Այս հորմոնը անվանում են «տագնապի հորմոն», քանի որ նրա քանակն ավելանում է օրգանիզմի գերլարված իրավիճակներում։

      Կենսաբանություն 8

      Բջիջ, հյուսվածք

      1. Ի՞նչ է բջիջը։
      Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։
      2․ Ի՞նչ է իրենից ներկայացնում օրգանը։

      Օրգանը հյուսվածքներից կազմված, օրգազիզմի առանձացված հատվածն է, որն ունի որոշակի ձև, տեղադրություն, դիրք, կառուցվածք և ֆունկցիա։ Օրգանները համարվում են մարդու անբաժան մասնիկ, քանի որ առանձ որևէ օրգանի մարդը երկար չի կարող գոյատևել։ Օրգանները լինում են ներքին և արտաքին։
      3․ Ի՞նչ օրգան — համակարգեր գիտեք, որո՞նք են դրանց գործառույթները։

      Օրգան-համակարգերը 10-ն են՝ ծածկող, իմունային, սիրտ-անոթային, նյարդային, հենաշարժիչ, շնչառական, սեռական, մարսողական, արտազատական, ներզատական։